Օրվա լրահոսը
Միխեիլ Սաակաշվիլու «վերջին ճիչը»
Հայ պատգամավորների պատասխանը Վրաստանի նախագահին Թեեւ իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչները հայտարարում են, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը կայացնելիս Հայաստանի նախագահի վրա ճնշումներ չեն եղել եւ տարատեսակ հղումներով փորձում են տպավորություն ստեղծել, թե Մաքսային միությանն անդամակցելու որոշումը կայացվել է բազմաթիվ հանդիպումների եւ քննարկումների արդյունքում, նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ունեցած իր ելույթում խոսելով Արեւելյան Եվրոպայի երկրների մասին,
Անվտանգության երաշխավո՞ր, թե՞ սպառնալիքների աղբյուր
ՀՀ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ Մարթա Այվազյանը՝ «ռազմավարական գործընկերոջ»՝ մեր շահերին հակասող գործնական քայլերի ու ծրագրերի մասին: – Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանը հայտնեց Հայաստանի ցանկությունը՝ «միանալու Մաքսային միությանը եւ ներգրավվելու Եվրասիական տնտեսական միության ձեւավորման գործընթացում»: Եթե Հայաստանն, այնուամենայնիվ, անդամակցի այդ կառույցին՝ դա ի՞նչ ճանապարհով է հնարավոր՝ հանրաքվեո՞վ, Սահմանադրության փոփոխման ոչ ենթակա կետերը փոխելո՞վ, այսինքն՝
«Իշխանությունները զգուշացրել են՝ սոցիալական հարցերով չմոտենաք, թե չէ կկալանավորվեք»
Պահեստազորային գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին կալանավորելու մեջ «Խաչակիր» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Սարուխանյանը հատուկ ծրագիր է տեսնում: «Կամ հատուկ ծրագիր են իրականացնում կամ ի վիճակի չեն ղեկավարել երկիրը»,- այսօր Հանրապետության հրապարակում ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի ազատամարտիկների կազմակերպած ասուլիսին ասաց պարոն Սարուխանյանը: Նրա համոզմամբ, գնդապետի հետ կատարվածով իշխանությունները խրախուսում են դասալքությունը.«Եթե կաշառք տվողին չեն կալանավորում, ուրեմն իշխանությունները
Ազգային ժողովը ճանաչվեց ամենափակ գերատեսչությունը (Տեսանյութ)
Տեղեկատվության ազատության միջազգային օրվա կապակցությամբ այսօր «Ոսկե բանալի եւ ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի պահանջները կատարելու համար ճանաչվեց լավագույնը։ Այս տարի ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակները, եթե նախկինում մեկն էր լինում, չորսն էին. ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը եւ «Փարկինգ սիթի
Մարդասիրական օգնության դեղերը պարտադիր փորձաքննություն են անցնում
Մարդասիրական ճանապարհով մեր երկիր ներկրվող բոլոր դեղերը Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն, դեղերը ստացվում են վստահելի աղբյուրներից եւ համապատասխանում են ինչպես դոնոր, այնպես էլ ստացող երկրների որակի ստանդարտներին: «Առավոտի» հետ զրույցում այս մասին վստահեցրեց առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Մկրտչյանը: Նախարարության մասնագետը ներկայացնելով մարդասիրական օգնության
Ղահրամանյան-Տարասյան. «Պասերով, ապեր, պասերով»
«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հ/կ-ն՝ ԻԱԿ, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 27 եւ 27.1 հոդվածներով, համաձայն որոնց՝ յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք՝ ներառյալ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից, յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց դիմումներ կամ
«Կարող եմ վերջին պոռնիկի մեջ սիրելի կին տեսնել»
Բանաստեղծ Հուսիկ Արան եւ իր չափանիշները Վեց գրքի հեղինակ (4 պոեզիա, մեկական հրապարակախոսություն եւ վիպակ) Հուսիկ Արան Ավ. Իսահակյանի, Մ. Նալբանդյանի անվան եւ այլ մրցանակների դափնեկիր է։ Նրա գրքերի վերնագրերը հուշում են գրողի թեմաները, մոտեցումները եւ ընդհանրապես` գրական աշխարհայացքը։ Օրինակ՝ «Լուսանցքի մարդիկ», «Անիծվածները», «Միայնակ շան լուսնահաչը», «Աստծո հետ խոսելու ժամանակը» եւ այլն։ Հուսիկ Արայի երկերը
Արդի փուլում նախագահ Սարգսյանի քաղաքականությունը Հայաստանի համար այլընտրանք չունի
ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Կամ՝ գերտերությունները պետք է վերանայեն տարածաշրջանում իրենց մարտավարությունը Վերջին շրջանում հանրային թեժ քննարկումների առանցքում է հայտնվել մեր արտաքին քաղաքական գերակայությունների խնդիրը: Բազմավեկտոր արտաքին քաղաքականության պարագայում վերջինիս եվրոպական (արեւմտյան) եւ ռուսական բաղադրիչների կարեւորությունն ու նշանակությունը մեր երկրի անվտանգ եւ դինամիկ զարգացման խնդրում մշտապես եղել են քաղաքական բանավեճերի եւ փորձագիտական վերլուծությունների գլխավոր թեմաները: Սակայն այս
Հարեւանի դիտակետից
Մեր հարեւան երկրի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիի 30-րոպեանոց ելույթը ՄԱԿ-ում ոչ միայն կարդացի, այլեւ դիտեցի՝ հետաքրքիր էր, թե ինչպես, ինչպիսի ինտոնացիայով է Վրաստանի նախագահը խոսում, ինչպես նաեւ՝ երբ եւ ինչպես էին ՌԴ ներկայացուցիչները լքում դահլիճը: Վերջին դրվագն առանձնապես տպավորիչ չէր՝ ռուս դիվանագետները դուրս եկան մոտավորապես 25-րդ րոպեին, երբ իրենց երկրի հասցեին կատաղի քննադատության մեծ մասն արդեն
Վահան Հովհաննիսյանը կհամագործակցի եւ կքննադատի
Վահան Հովհաննիսյանը չի փոշմանել, որ համաձայնվել է օտար երկրում դիվանագիտական ծառայության անցնելու իշխանությունների առաջարկին։ «Եղել է առաջարկ եւ էդ առաջարկի քննարկումն ավարտված էլ չէ»,- ՀՅԴ բյուրոյում լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամը։ Նա տեղեկացրեց, որ քննարկումները շարունակվում են, բայց ոչ իր հետ։ Առաջարկին համաձայնություն տալը նա չի համարում դառնալ իշխանության մաս։ «Համագործակցել չի նշանակում
Hyurriet. Բելգիայում բացվել է թուրքահայ Արա Գյուլերի ցուցահանդեսը
Բելգիայում բացվել է լուսանկարիչ Արա Գյուլերի «Ստամբուլն իմ հուշերում» ցուցահանդեսը: Հայտնում է «Հյուրիեթ» թերթը: Ցուցահանդեսի համադրող Բեստե Գյուրսուն ասում է, որ Գյուլերն այնպիսի պատմություններ է լուսանկարել, որոնք հիշողության մեջ կմնան սերնդեսերունդ. «Արա Գյուլերը պատկերում է գունագեղ կյանքը և այս հսկա քաղաքի սոցիալ-մշակութային կողմը, որը միշտ ուշադիր է դիտարկվել իր հարուստ մշակույթի, արվեստի, տնտեսական և ռազմավարական
Ջոն Հեֆերնը վստահեցնում է, որ ԱՄՆ-ն ակնկալիք չունի` լավություն են անում
ԱՄՆ դեսպանը փաստում է, որ Հայաստանը մաքսային ոլորտում դեռ շատ անելիքներ ունի «Բարեփոխումների հարցը մեզ հաճախ է տրվում, հաճախ են հարցնում, թե Միացյալ Նահանգները կամ արեւմտյան գործընկերները ինչու են փորձում բարեփոխումներ անել Հայաստանում եւ ի՞նչ օգուտ են ստանում դրանից։ Եթե անկեղծ լինեմ, ապա կասեմ`ոչ մի բան: Մենք այս բարեփոխումները չենք անում, որպեսզի ԱՄՆ-ն կամ Վաշինգտոնն
Նախագահը ներկա է գտնել Բագրատաշենի սահմանային նոր անցակետի հիմնարկեքի արարողությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Նախագահը ներկա է գտնել Բագրատաշենի սահմանային նոր անցակետի կառուցումն ազդարարող հիմնարկեքի արարողությանը: Անցակետը կառուցվում է «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում: Բագրատաշենում Հանրապետության Նախագահին ներկայացրել են նաև 60.6 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վերոնշյալ ծրագրի ընթացքն ու առաջիկայում նախատեսված աշխատանքները.
ՀԱԿ խմբակցությունը Գեւորգ Կոստանյանին ավելի բարձր է գնահատում, քան Աղվան Հովսեփյանին (Տեսանյութ)
«Անմեղության կանխավարկածից» ելնելով՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը չի կարող ասել, թե ինչպիսի գլխավոր դատախազ կդառնա Գեւորգ Կոստանյանը, ում նշանակումը նա համարում է արդեն որոշված. «Մենք պատրանքներ չունենք, եւ հստակ է, որ նա կնշանակվի այդ պաշտոնում»: Այս մասին նա ասաց այսօր՝ ՀԱԿ-ում ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանի հետ հանդիպումից անմիջապես հետո: Հիշեցնենք, որ գլխավոր
Արմեն Պողոսյան. «Հատկապես մեր գյուղմթերքը մրցունակ է աշխարհում»
Այսօր «Փաստարկ» ակումբում Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ մեր ապրանքների 19-20 տոկոսն արտահանվում է ՌԴ: Բայց երբ նայում ես արտահանման կառուցվածքը՝ հանքահումքային նյութերն են, որոնք չեն խոսում նրա մասին, որ մեր մոտ կա արդյունաբերություն: Բնական բարիքներն են միայն. «Մենք ժամանակին ունեցել ենք կաբելի գործարան, որոնք պղնձից լարեր են արտադրել: Տնտեսության հեռանկարը հիմա չի
«Բագրատյանի նախագիծը խոցելի էր». ԱԺ հանձնաժողովի նախագահ
ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 25-ի նիստում ներկայացրել էր իր հեղինակած «2013 – 2017 թթ.-ին գիտության ֆինանսավորման չափերի եւ կարգի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկում էր բարձրացնել գիտության բնագավառի ծախսերը: Նա առաջարկում էր նաեւ գիտության բնագավառի ծախսերը 2013 թվականի համար սահմանել 2011 թվականի
Ցորենով բեռնավորված գնացքի վագոններ են շրջվել
Սեպտեմբերի 26-ին, ժամը 06.45-ին, ոստիկանության Անիի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բագրավան գյուղի հատվածում ցորենով բեռնավորված գնացքի 6 վագոն է շրջվել: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, Գյումրի-Դալարիկ երկաթուղային ուղեգծի բեռնատար գնացքը 7-8 պիկետում դուրս է եկել ուղեգծից և շրջվել, ինչի հետևանքով 5 վագոններում բեռնված ցորենը թափվել է: Կատարվում
Վիճաբանություն և վնասվածքներ
Սեպտեմբերի 26-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել 1946 թ. ծնված Սուրեն Գ.-ն և հայտնել, որ Ավետիսյան փողոցի թիվ 80 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունենում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ին, նշված շենքի բակում, վիճաբանության ժամանակ, 1963 թ. ծնված Հրաչիկ Ա.-ն ձեռքերով հարվածներ է հասցրել Սուրեն Գ.-ի դեմքին և
Комсомольская Правда. «Հանուն ճշմարտության». լույս է տեսել գիրք՝ նվիրված Հայաստանում երկրաշարժի 25-րդ տարելիցին
Օրերս Պենզայում լույս է տեսել «Հանուն ճշմարտության» վերնագրով գիրքը, որի հեղինակն է Պենզայում բնակվող երաժիշտ և կոլեկցիոներ Նորայր Եգոյանը: Հայտնում է «Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթը: Գիրքը նվիրված է Գյումրիի երկրաշարժի 25-րդ տարելիցին: Գրքում ներառված են աղետի հետ կապված հոդվածներ, լուսանկարներ և նամակներ: Հեղինակը իր առջև նպատակ է դրել շտկելու լրագրողների թույլ տված սխալները: 2008թ. «ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի իրադարձությունների
Սուրեն Սուրենյանցը կկալանավորվի
Սուրեն Սուրենյանցը հայտարարել է, որ ներկայացված միջնորդությունը քաղաքական որոշակի շրջանակների պատվեր է և իր նկատմամբ հետապնդման փորձ: Հարցին՝ Ձեզ հայտնի՞ է, թե ովքեր են այդ քաղաքական շրջանակները, Սուրենյանցը պատասխանել է. «Այո՛, հայտնի է»: Նա խոստացել է նրանց անունները հայտնել քիչ ուշ:
Մենուա Հարությունյան. «Ես Եվրոպան տակից գիտեմ»
Այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ-ական Մենուա Հարությունյանը խոսելով Մաքսային միության մասին՝ ասաց, թե այն կարծիքներն ու տեսակետները, որ ինտեգրվելով այս կամ այն ընտանիքներում վտանգում են իրենց իշխանությունը` այդպես չէ: «Ուզում եմ տեղեկացնել, որ եւ Արեւմուտքում, եւ Ռուսաստանում Սերժ Սարգսյանը ունի բավականին կոշտ մարդու իմիջ», -հայտարարեց Մենուա Հարությունյանը: «Ժամանակն է, որ մարդիկ, ովքեր ունեն վերլուծելու կարողություն, նորից
Փորձագետ. «Երբ քաղհասարակությունը սկսի որակյալ կարծիք հայտնել, պետական մարմիններն ավելի հեշտ կմտնեն երկխոսության մեջ»
«Գնահատելով ներկա իրավիճակը՝ բացահայտվել է հանրային մասնակցության ոչ բավարար արդյունավետություն: Պետական կառավարման մարմինները սա պայմանավորում են նրանով, որ քաղաքացիական հասարակությունը ակտիվ չէ: Մինչդեռ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարծիքով՝ խնդիրը տեղեկատվության անմատչելիության, ինչպես նաև մասնագիտական կարողությունների սահմանափակումների մեջ է»,-այսօր Մամուլի ազգային ակումբում հայտարարեց «Արազա» ԲՀԿ նախագահ Թամարա Աբրահամյանը՝ ամփոփելով «Հանրային ցանց»-ի նախաձեռնած «Օրինաստեղծ գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության
«Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը վրեժ է լուծում»
Բանդայի գործի նախաքննությունը հստակ չի ընթացել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քրեագետ Սերգեյ Գալոյանը։ Վերջինս նաև գիրք է գրում բանդայի գործի մասին։ Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանությունը վնասազերծեց մի բանդա, որ կասկածվում էր մեծահարուստ մարդկանց տների թալանի մեջ։ Այն հետագայում կոչվեց «Արտուշ Հակոբյանի և մյուսների գործ»։ Սերգեյ Գալոյանը գիտի, թե ինչու «սարքվեց» բանդայի գործը
Քաղաքագետ. «Եվրոպական կառույցները մեզ շանտաժի են ենթարկում»
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սահակաշվիլու ելույթը կարո՞ղ ենք սադրանք համարել, երբ նա իր ելույթը սկսում է անմիջապես Հայաստանի հետ կապված իր դատողություններով, երբ որ պարզ տեքստով ասվում է, որ Հայաստանին ստիպել են մտել Մաքսային միություն: Այսօր «Փաստարկ» ակումբում այս հարցին քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը պատասխանեց. «Դա փոխհամաձայնեցված հայտարարություն էր Սահակաշվիլիի կողմից՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ ենթադրաբար կամ այն
Նոր մանրամասներ Գյումրու օդանավակայանում 122 տոննա ավիավառելիքի կորստի մասին
Ինչպես տեղեկացրել ենք, երեկ ՀՀ ոստիկանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչությունը սկսել էր ստուգումներ անցկացնել Գյումրու օդանավակայանում` կապված 122 տոննա դիզվառելիքի կորստի հետ: Այն բացահայտելու խնդրանքով ՀՀ ոստիկանությանը դիմել էր հենց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությունը: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց նաև վերոհիշյալ ընկերության մամլո պատասխանատու Գևորգ Աբրահամյանը: Քիչ առաջ Aravot.am-ին հայտնի դարձավ,
Հանրային խորհուրդը ցավակցում է Սոս Սարգսյանի ընտանիքին, հարազատներին, ողջ հայ ժողովրդին
Խոր կսկիծով ու ափսոսանքով տեղեկացանք մեծանուն դերասան, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ Հանրային խորհրդի անդամ Սոս Սարգսյանի մահվան մասին: Անվանի դերասանի մահը մեծ կորուստ է հայ ժողովրդի և համաշխարհային մշակույթի համար: Անկրկնելի դերասան, մշակույթի նվիրյալ, խորագիտակ մտավորական, իրական ազգային գործիչ ու աննկուն քաղաքացի Սոս Սարգսյանը փայլուն չափանիշ է երիտասարդ սերունդների համար, իսկ նրա արվեստը՝
Նարեկ Այվազյան. «Միանալով Մաքսային միությանը`խաթարվելու է մեր ինքնիշխանությունը»
«Մեր երկրի առաջին դեմքով որոշում կայացվեց, որ գնում ենք Մաքսային միություն, բայց դա մեկ անձով չպետք է որոշվեր, որովհետեւ դա հակասահմանադրական է եւ ժողովրդավարությունից չի բխում: Այդտեղ ժողովրդի արտահայտումը չկար»,- այսօր «Հայելի» ակումբում նման տեսակետ հայտնեց «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության անդամ Նարեկ Այվազյանը՝ անդրադառնալով Մաքսային միությանը: Նարեկ Այվազյանը գտնում է, որ եթե ստորագրենք Ասոցացման համաձայնագիր՝ չէինք
ՕԵԿ-ը ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուին «հատուկ հարցեր» չի տվել
ՀՀ նախագահի կողմից ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու առաջադրված ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանն այսօր Ազգային ժողովում հանդիպում էր խմբակցությունների հետ: Այս պահին նրան լսում են ՀԱԿ խմբակցության պատգամավորները: ՕԵԿ-ի պատգամավորների հետ պարոն Կոստանյանն արդեն հանդիպել է, սակայն չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին, թե ինչ հարցեր են տվել իրեն ՕԵԿ-ում: Փոխարենը ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն ասաց, որ
Նամակ-պահանջագիր հանձնվեց Մատենադարանում ընթացող գիտաժողովի մասնակիցներին
Կոչ ենք անում գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին Ծածկած շուկայի հարցը դնել քննարկման և հանդես գալ հայտարարությամբ, որտեղ նշված կլինի գիտաժողովի եզրակացությունը տվյալ խնդրի վերաբերյալ, ինչպես նաև գործադրել հնարավոր ճնշումներ պետական պատկան կառույցների նկատմամբ, որպեսզի նրանք կատարեն օրենքով սահմանված իրենց գործառույթները և վերադարձնեն հուշարձանը հանրությանը՝ իր նախկին տեսքով:
Մանվել Ղազարյան. «Վստահ եմ, որ եթե հանրաքվե լինի, ապա մեր ժողովրդի 70-80 %-ը քվեարկելու է Մաքսային միության օգտին»
Հատված «Վեդի ալկո» ընկերության նախագահ Մանվել Ղազարյանի հարցազրույցից: – Գործարարների զգալի մասը ողջունում է Մաքսային միությանն անդամակցությունը։ Այդ գործարքի դեմ ավելի շատ խոսում են քաղաքական ուժերը, ըստ Ձեզ, ինչո՞վ է դա պայմանավորված։ Ի դեպ, այդ նույն քաղաքական ուժերի պնդմամբ, ՄՄ-ն տնտեսական առումով խնդիրներ է ստեղծելու, եւ այս տրամադրվածությունը տարածվել է անգամ տաքսու վարորդների շրջանակներում։ Որքա՞ն


















































