Օրվա լրահոսը

Արդյոք ԲՀԿ-ն նո՞ր իմացավ Երեւանի հիմնախնդիրների մասին

Հայտնի է, որ ԲՀԿ համամասնական ցուցակը Երեւանի ավագանու ընտրություններին գլխավորում է ԱԺ պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։ Ճիշտ է, դեռ այնքան էլ պարզ ու հասկանալի չէ. ընտրություններում հաջողության հասնելու դեպքում պարոն Օսկանյանը կցանկանա՞ զբաղեցնել քաղաքապետի պաշտոնը, թե՞ նա որպես կուսակցության քաղաքական դեմք, ուղղակի գլխավորում է համամասնական ցուցակը։ Կապրենք՝ կտեսնենք։ Ցանկացած պարագայում, ԲՀԿ ավագանու թեկնածուների

Օֆշորներից քաշվածը

ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի եղբայրը՝ ռուսաստանաբնակ գործարար Հակոբ Հովսեփյանը, ձեռք է բերել «Հայբիզնեսբանկի» բաժնետոմսերի 25%-ը։ Սակայն որպեսզի գործարքն ավարտված համարվի, այն պետք է հաստատվի Կենտրոնական բանկի կողմից: Բանկային համակարգում ՍիվիլՆեթի աղբյուրների փոխանցմամբ՝ նոր բաժնետերը ԿԲ է ներկայացրել գործարքը հաստատելու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Ըստ գործող կարգի՝ բանկի կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունենալուն նախնական

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի բաց նամակը Սերժ Սարգսյանին

Ես կարծում եմ, որ սխալվել եմ` հենց վստահելով և ընտրելով Ձեզ` որպես հանրապետության նախագահ…

Սահմանին իրավիճակը լարված է

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե սահմանին տիրող իրավիճակը սովորական չէ, բայց եւ վերահսկելի է։

«Սերժ Սարգսյանի երդվելու դեպքում եղբայրը շարունակելու է թալանել, գաղջ մթնոլորտ ստեղծել»

Կարապետ Ռուբինյանը՝ Նոր Հաճընում Այսօր Նոր Հաճընում Կարապետ Ռուբինյանը խոսեց ապրիլի 9-ի երդմնակալության մասին: Նա վստահեցրեց, որ Սերժ Սարգսյանը երդվելիս ասելու է, թե պայքարելու է Հայաստանի Հանրապետության բարեկեցության համար. «Բայց իրականում շարունակելու է իր ընտանիքի բարեկեցության մասին մտածել, իր եղբայրը շարունակելու է թալանել, իր պնակալեզ շրջապատը շարունակելու է գաղջ մթնոլորտ սահմանել ՀՀ-ում: Մենք ապրիլի 9-ին

Ըստ ՀՀԿ խմբակցության քարտուղարի՝ ՀՅԴ ԳՄ-ի հայտարարությունը քաղաքական շահարկում էր

Սա չպետք է վերագրել ՀՀԿ-ի ապահով Հայաստան կարգախոսին, որովհետեւ սա մի փոքր ավելի մառազմի դաշտ է տանում։

«Շախտյորը» գի՞ն է նշանակել Հենրիխ Մխիթարյանի համար

Ռուսական «Известия» թերթը գրում է, թե Ուկրաինայի պրեմյեր լիգայի ամենամեծ պահանջարկ ունեցող ֆուտբոլիստներից մեկը՝ Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ակումբը կարող է փոխել, եթե պոտենցյալ գնորդը նրա համար պատրաստ լինի վճարել 30 միլիոն եվրո: Աղբյուրը նաեւ նշում է, որ տղանդավոր ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Անգլիայի եւ Ռուսաստանի առաջատար ակումբները եւ ավելացնում,

Հիվանդասենյակում հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 1-ին, ժամը 14.05-ին, Վանաձորի բժշկական կենտրոնի հիվանդասենյակներից մեկում հայտնաբերվել է 1977 թ. ծնված Արմենակ Ս.-ն, որը 2005 թ. մարտի 24-ից ՌԴ Վոլգոգրադի մարզի իրավապահների կողմից հետախուզվում է գողության մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

Գերմանահայերը վրդովված են. Բաց Նամակ

Մենք` Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ապրող ՀՀ քաղաքացիներս և ծագումով հայ Գերմանիայի Հանրապետության քաղաքացիներս, մեր բողոքն ու անվստահությունն ենք արտահայտում Սերժ Սարգսյանին, ՀՀ ներկայիս կառավարությանն ու իշխանություններին, Հանրապետական Կուսակցությանը: Խորը վշտով փաստելով, որ չնայած արդար ու օրինական ընտրություններին ուղված մեր բազմաթիվ հայրենակիցների հետևողական ու անձնուրաց ջանքերի ՀՀ գործող իշխանությունները, Հանրապետական Կուսակցության և մի շարք այլ կուսակցությունների

Կոտայքի մարզպետը՝ Պռոշյանի սպանված գյուղապետի մասին. «Մի քիչ, իհարկե, թույլ համայնքի ղեկավար էր»

Մարզպետն ընդգծեց, որ Հրաչ Մուրադյանը քաղաքականության մեջ վառ արտահայտված դեմք չէր. «Շատ քչերը նույնիսկ գիտեին, որ ինքը դաշնակցական է, ինքն իրան սկի քաղաքականության մեջ չէր էլ դրսեւորում»։

Պռոշյանի գյուղապետին պրոֆեսիոնա՞լ մարդասպան է սպանել

Թե ինչ զենքից են կրակել, եւ ինչ հեռավորությունից, թերեւս կպարզի փորձաքննությունը, բայց ուշագրավ է, որ մի ոչ այնքան մեծ գյուղում, որտեղ բոլորը ճանաչում են իրար, մարդասպանը կարողացել է աննկատ հեռանալ։ Սա եւս լրացուցիչ հիմքեր է տալիս պնդելու, որ մարդասպանը գործել է հեռվից։

Անատոլի Բիշովեց. «Մխիթարյանի նման ֆուտբոլիստները Ռուսաստանի առաջնությունում խիստ սակավ են»

ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ եւ Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անատոլի Բիշովեցը վստահ է, որ շնորհիվ վարպետության եւ ունիվերսալության, Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեծ պահանջարկ ունի Ռուսաստանի պրեմյեր լիգայի առաջատար ակումբներում: «Ես ուշադիր հետեւում եմ Հենրիխի մրցելույթներին եւ միայն գովեստի խոսքեր կարող եմ ասել նրա հասցեին: Մխիթարյանը խաղում է այն դիրքում,

Նիկոլ Փաշինյանը՝ Աբովյանում. «Սերժ Սարգսյան, դու չես կարող մեզ պահել մեր տներում»

Նա հորդորեց աբովյանցիներին ապրիլի 9-ին լինել Ազատության հրապարակում

ՎԱՐԴԱՆԻԿԻ ՄԵՆԵՐԳԸ

Ես անկեղծ զինվոր էի, Ոչ թե՝ դերասան: Բալասանյանը չի դառնա Ազատիչին բալասան:

Ընտրվեցին «Հայակի» հավակնորդները

«Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության ժյուրին` կինոգետ Դավիթ Մուրադյանի գլխավորորությամբ, ապրիլի 2-ին` փակ գաղտնի քվեարկությամբ,  ընտրեց  15 անվանակարգում ներկայացված  հավակնորդ  ֆիլմերը:   «Հայակ – 2013» ազգային կինոմրցույթին, ընդհանուր առմամբ, ներկայացվել է 48 ֆիլմ, որից 6-ը արտերկրից, իսկ 42-ը` Հայաստանից:  Հիշեցնենք նաեւ, որ այս տարի մրցանակաբաշխության անվանկարգերում փոփոխություններ են տեղի ունեցել. ավելացել են երեք նոր «Երկրորդական դերի լավագույն

Երևանի մետրոպոլիտենի տնօրենին հայտարարվել է խիստ նկատողություն

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությունը, առանց համապատասխան շինարարական փաստաթղթերի առկայության, մետրոյի Երիտասարդական կայարանի գետնանցումում ապօրինի կերպով տեղադրել է շուրջ 60 մետր երկարությամբ կրպակաշար, որը նաև անհարմարություն է առաջացրել ուղևորների անցուդարձի համար: Մետրոպոլիտենի կայարանի տարածքում առանց համապատասխան շինթույլտվության ինքնակամմ կառուցապատում իրականացնելու պատճառով մետրոպոլիտենի տնօրենին հայտարարվել է խիստ նկատողություն   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ

Մհեր Սեդրակյանը՝ քաղաքապետի ՀԱԿ թեկնածուի մասին. «Եկեք մեռելների մասին չխոսանք»

Հատված ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ հարցազրույցից: – Պարոն Սեդրակյան, անկեղծ խոստովանեք, հնարավո՞ր է առանց կեղծիքների հաղթանակ գրանցել ՀՀԿ–ի օգտին, Դուք «քաղաքի տղայի», երեւանցու համբավ ունեք, մայրաքաղաքի այսօրվա խնդիրների պարագայում ՀՀԿ–ի հաղթանակն իրատեսակա՞ն եք համարում։ – Ինչի՞ չի լինի որ։ Հիմի նախագահական ընտրություններում կեղծիքներ կա՞ր, նախագահական ընտրություններին էլ մաքուր աշխատեցինք, էս ընտրություններին էլ կաշխատենք,

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Աբովյանում. «ԲՀԿ-ի հետագիծը փետրվարի 18-ից խառն է»

Նա կոչ արեց ԲՀԿ-ին սեփական սխալից ու մեղսակցությունից դուրս գալ

Ֆուտբոլային ընկերական հանդիպում՝ ի պատիվ Հռոմի Պապի

Իտալիայի եւ Արգենտինայի ազգային հավաքականները պատրաստվում են ընկերական հանդիպում անցկացնել: Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ խաղը, ենթադրաբար, կկայանա օգոստոսի 14-ին: Իսկ «Eurosport»-ը հավելում է, որ այդ հանդիպումը կազմակերպվելու է ի պատիվ նորընտիր Հռոմի Պապ Ֆրանսիսկ Առաջինի, որը արգենտինական «Սան-Լորենս» ֆուտբոլային ակումբի երկրպագու է:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Կորեացի «Psy» ռեփ ոճի կատարողը նոր երգ կներկայացնի

«Նոր երգը շատ զվարճալի է և այն կոչվում է «Ջենթլմեն», սա այն է, ինչ այժմ կարող եմ ձեզ հայտնել». «Psy» Հարավային Կորեայից «Psy» մականունը կրող ռեփ ոճի կատարողը, որի «Գանգնամ ստայլ» կատարումը մեծ ժողովրդականություն և ճանաչում է ձեռք բերել «YouTube» կայքի միջոցով, նախատեսում է հասարակության դատին հանձնել «Ջենթլմեն» անունով մի կատարում, որի մասին մանրամասներ չի

«Փյունիկը» հաղթեց Կապանում

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Երեւանի «Փյունիկը» մրցակցի դաշտում 1:0 հաշվով հաղթել է Կապանի «Գանձասարին»: Միակ գոլը հանդիպման 27-րդ րոպեին խփել է Դավիթ Զաքարյանը: Այսօր կայանալու է կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումը: Մայրաքաղաքի «Միկան» սեփական դաշտում ընդունելու է հանրապետության առաջնության միանձնյա առաջատար Գյումրիի «Շիրակին»:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ   Լուսանկարը՝ ՀՖՖ պաշտոնական կայքի

ՃՏՊ Արենի գյուղում

Ապրիլի 3-ին, ժամը 07.49-ին տեղեկություն է ստացվել, որ ս.թ. ապրիլի 2-ին ժամը 22.30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ: Պարզվել է, որ «ՎԱԶ 2101» մակնիշի 68 ՍՏ 325 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Թորոս Պետրոսյան, ծնվ.1982 թ.) բախվել է գյուղամիջյան ճանապարհին կայանված «ՎԱԶ 21213» մակնիշի 08 ՕՏ 212 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդ Ասքանազ Մաթևոսյան,

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմին­դա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենա­ների համար, իսկ  մնացած ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

Պաշտպան Լեւոն Պողոսյան. «Մեղադրողների ճառը նման էր դերձակի ձեռքով անցած մեղադրական եզրակացությանը»

Պաշտպանները պահանջեցին արդարացնել իրենց պաշտպանյալներին: Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության ապրիլի 2-ի նիստում ճառով հանդես եկան ամբաստանյալ զինվորներ Մխիթար Մխիթարյանի, Ադիբեկ  Հովհաննիսյանի, Հարութիկ Կիրակոսյանի  պաշտպաններ Ալվարդ Մնացականյանը, Ազատ Շահբազյանը եւ ամբաստանյալ լեյտենանտ Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանը: Պաշտպան  Մնացականյանն ասաց, որ  դատաքննության ընթացքում չապացուցվեց  իր պաշտպանյալների մեղքը, որ վերջիններիս գործողությունների եւ  Նազարյանի ինքնասպանության միջեւ չկա

Օմբուդսմեն. «Ինչո՞ւ մարդիկ չեն հավատում ընտրությունների արդարությանը »

 Կարեն  Անդրեասյանը    նախագահական ընտրություններին գնահատական  տվեց Գյումրիում: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ով այսօր Եվրամիության ներկայացուցիչների հետ  Գյումրի  էր ժամանել իրենց տեղի  գրասենյակի  հիմնադրման մեկ տարին նշելու համար,  իր ամենակարևոր  զեկույցը`  փետրվարի 18-ի  նախագահական ընտրությունների գնահատականը, հնչեցրեց  Գյումրիում: «Պատահական չէ, որ ես որոշել եմ մարդու իրավունքների  պաշտպանի ամենակարևոր զեկույցներից մեկը` նախագահի ընտրությունների վերաբերյալ զեկույցը,

«Արմավիա»-ի ներկայացուցիչները «կորել են» (տեսանյութ)

Մի խումբ քաղաքացիներ այսօր հավաքվել էին «Արմավիա»-ի գրասենյակի մոտ։ Սնանկացման գործընթացի մասին հայտարարած ընկերությունը խոստացել էր վերադարձնել իրենց տոմսերի արժեքը, բայց դուռը փակ էր: Մոսկվայաբնակ Մայիս Գասպարյանը իր ընտանիքի 16 անդամներով այսօր արդեն պետք է մեկներ Հայաստանից: «Դեպք է պատահել, եկել եմ Հայաստան, ընտանիքով եկել ենք հուղարկավորության: 16 հոգի այսօր պետք է ժամը 10-ին թռնեինք,բայց

Կապանում ցեղասպանության ճանաչման գործում ներդրում ունեցած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձան կտեղադրվի

Ոմանք գտնում էին, որ դա ողջունելի եւ ճիշտ քայլ է հերոսներին անկյուն տրամադրելը, իսկ մյուսները կարծում, որ այդ դեպքի հիմքում ահաբեկչություն է եղել, եւ այդ հարցում պետք է զգուշավորություն ցուցաբերել ու տվյալ փաստը չշրջանցել:

Րաֆֆի Հովհաննիսյան. «Նժդեհ մեջբերելով, սպարապետի կենացը խմելով, կյանքի մեջ չծաղրեք Նժդեհին»

Այսօր Գյումրու Թատերական հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանին  ընդունեցին ծափահարություններով, ջերմագին խոսքերով, տատիկներից ոմանք էլ, տեսնելով նրան,  բացականչեցին. «Մեռնիմ ջանիդ»: «Ժառանգության» առաջնորդն էլ իր հերթին ելույթը սկսեց գյումրեցու ինքնասիրությունը շոյող խոսքերով: «Սիրելի հայրենակիցներ, Գյումրին ` Լենինականը, Շիրակ աշխարհը այնպես հաղթեց փետրվարի 18-ին, որ  իրենք հիշեցին իրենց հոր հարսանիք: Հայրաքաղաքը իր պատգամը տվեց շատ հստակ, անգամ իշխանական տվյալներով`

Բացվեց Կարինե Ասլամազյանի անհատական ցուցահանդեսը

Այսօր Նկարիչների տանը տեղի ունեցավ երաժիշտ, դիզայներ Կարինե Ասլամազյանի նկարների անհատական ցուցահանդեսը: Սա թվով երկրորդ ցուցահանդեսն է, որն իրականանում է Նկարիչների տանը: Առաջին անգամ Կ. Ասլամազյանի անհատական ցուցահանդեսը տեղի էր ունեցել Նկարիչների տանը 2004 թվականին` նվիրված Սվյատոսլավ Ռերիխի ծննդյան 100-ամյակին: Այս անգամ ցուցահանդեսը նվիրված էր բոլոր կանանց և  մայրերին: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 7-ը: 

Որ չլինի գլխացավանք, այլ միայն բարի լուրեր (տեսանյութ)

11 տարի առաջ այս օրը Ա1+ հեռուստաընկերությունը վերջին անգամ դուրս եկավ եթեր։ Հաճախականությունների մրցույթում զուտ տեղեկատվական ուղղվածություն ունեցող Ա1+-ը պարտվեց ժամանցային ծրագրերի մեջ մասնագիտացած «Շարմ» ընկերությանը, որը խոստանում էր մի ուրիշ հեռուստաընկերություն «Իմաստային առումով եւ մատուցման ձեւով հեռուստահաղորդումները պետք է կրեն լավատեսական բնույթ եւ հույս ներշնչեն հեռուստադիտողին»,-այդ ժամանակ հայտարարեց «Շարմ» ընկերության ներկայացուցիչ Հրանտ Թոխատյանը։ Հույս

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031