Օրվա լրահոսը
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶԵՆՔ Է
Մոտ երեք տարի է, ինչ Երեւանում գործում է «Մեկնություն» հոգեբանական կենտրոնը։ Այսուհետ ամեն շաբաթ մեր թերթի միջոցով կենտրոնի հոգեբանները հանդես կգան ընտանիքին, ամուսնությանը, սեռական եւ մարդկային փոխհարաբերություններին վերաբերող վերլուծություններով։ Ըստ Կարինե Նալչաջյանի, այն, ինչն անհնար է անել զենքով, կարելի է անել շատ հանգիստ՝ հոգեբանությամբ։ «Մեզ մոտ դեռ չեն հասկանում, թե որքան կարեւոր է կյանքում հոգեբանի
Մեր թուրք ախպերները
Հանդիպումը բացեց Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը, այնուհետեւ խոսեց Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը, որը կարդաց իր վերջին աշխատություններից մեկից մի հատված, որում պատմվում էր հայերի ցեղասպանությանը նվիրված Լիոնում կայացած հանդիպման մասին։ Նա մեջբերեց թուրքերի մի քանի ելույթ, եւ մի պահ թվաց, թե թանգարանի տնօրենը մոռացել է, որ ասուլիսը իրեն չի նվիրված։ Պրն Բարսեղյանի
ՈՐ ԳՆՈՒՄ ԵՍ, ԴԻՎԱՆ ԿԱ՞
ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող Անուշ Հովհաննիսյանը վերջերս հանցավոր ճանաչվեց Քր. օրենսգրքի հոդվածներից մեկով՝ «դատապարտվելով ուղղիչ աշխատանքների՝ մեկ տարի ժամանակով, վաստակի 16 տոկոս բռնագանձմամբ»։ Համաներմամբ նա ազատվեց հետագա պատժի կրումից։ Ա. Հովհաննիսյանը մեղադրվում էր այն բանում, որ Գերմանիայի «Վտանգված ազգերի կազմակերպության» բլանկն է «կեղծել»՝ Բեռլինում իր կեցությունը երկարացնելու նպատակով եւ որ բլանկն էլ պատճենահանելով՝ «ձեւակերպել
ՄԵՆՔ ՄՏՐԱԿՆԵՐԻ ՈՒ ՔԱՂՑՐԱԲԼԻԹՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՆՔ
Սեղանիս է հարազատ ինստիտուտիս անմիջականորեն վերաբերող երեք հոդված։ Եթե մեկը հասարակայնությանն է ներկայացնում ինստիտուտի ռեկտոր ——–ի աշխատանքային գործունեության մեջ տեղ գտած թերություններն ու սխալները, ապա վերջին երկուսը ջանք չեն խնայում վարկաբեկելու ինստիտուտի կոլեկտիվը՝ ներկայացնելով այն որպես զանազան ձեւերով շորթումներով զբաղվող ու ոչ թե գիտական ու պրոֆեսիոնալ, այլ բոլորովին ուրիշ «արժանիքների» համար ղեկավարության կողմից գնահատվող դասախոսներով
ՄԱՐԴԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻ Է
Համաշխարհային առողջապահական կազմակերպության Եվրոպական եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակների համագործակցության վրա է հիմնված «Շրջակա միջավայրի եւ առողջության ազգային ծրագրի մշակումը» Հայաստանում։ Սա ծրագրի անվան թարգմանությունն է մասնագիտական լեզվից՝ «Շրջակա միջավայրի հիգիենայի ծրագիր»։ Առավել մանրամասն այս մասին «Առավոտին» պատմեց Համաշխարհային առողջապահական կազմակերպության փորձագետ Յուլիուս Պտաշեկասը։ -Տնտեսական զարգացումն ուղղակիորեն ազդում է մարդկանց առողջության, սպասարկման մակարդակի, ջրամատակարարման, ջրի
ԻՆՖԼՅԱՑԻՈՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԻՆՖԼՅԱՑԻՈՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ Ինֆլյացիան, 1996 թ. պլանավորված 14 %-ի փոխարեն, կազմել է 5,7 %, 1997 թ.՝ 10,5 %-ի փոխարեն, 21,9 %, 1998 թ, 10%-ի փոխարեն տեղի է ունեցել 1,3 % դեֆլյացիա։ 1999 թ. առաջին եռամսյակում գներն աճել են 3,6 %-ով, որից հունվարին՝ 4%-ով, փետրվարին չեն փոխվել, մարտին արձանագրվել է 0,4 % դեֆլյացիա։ Ընդհանուր առմամբ, այս տարվա
«Ո՞վ է հիմա Սոլժենիցին կարդում»
Այս կարծիքին է Լեոնիդ Բրեժնեւի թոռը՝ Անդրեյ Բրեժնեւը, որը Համառուսաստանյան կոմունիստական շարժման առաջնորդն է։ Զյուգանովի եւ նրա կուսակցության մասին պրն Բրեժնեւն ակնհայտ տհաճությամբ է խոսում։ Նույն տոնով հիշատակում է նաեւ բոլոր այն այլախոհներին, որոնք իր պապի իշխանության օրո՛ք հենց հաջողությունների հասան։ Այն ժամանակ նրանցով գոնե ՊԱԿ-ը, իսկ ՊԱԿ-ի շնորհիվ էլ՝ հասարակությունը, հետաքրքրվում էր։ «Հիմա ովքե՞ր
ՁԵՎԱԿԱՆ ՊԱՏՎԻ ՀԱՐՑԸ
Հայաստանի Հանրապետությունը միշտ էլ հարգել է ազգային փոքրամասնությունների իրավունքները։ Այդ ավանդույթին էլ հավատարիմ մնալով, պարզվում է, ԱԺ առաջիկա խորհրդարանական ընտրություններում միայն եզդի ազգից գրանցվել են պատգամավորության երկու թեկնածու։ Թվում է արտառոց ոչինչ չկա, սակայն նրանցից Ջամալ Սադախյանը ներկայացվել է «Օրինաց երկիր» կուսակցությունից, իսկ Օմար Մամոյանը «Ազգային պետություն» կուսակցության կողմից։ Սա էլ երեւի թե նորմալ դիտվեր,
ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԸ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է ՈՂՋ ՀՈԳԻՆԵՐԻՆ
ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ Աշոտ Թավադյանը նախընտրում է «ողջ հոգիների» հետ գործ ունենալ եւ ոչ մեռած, հետն էլ՝ մեղսունակ։ Համենայնդեպս, երեկ ֆեմիդացիների հետ իր երկրորդ հանդիպման ժամանակ այդպես հավատացրեց նա։ Վերահսկիչ պալատի նախագահն անդրադարձավ վարկերի, բյուջեի եւ սեփականաշնորհման բնագավառներում իրենց անցկացրած ուսումնասիրություններին, մասնավորապես, խորհրդատվությունների ոլորտում նկատված խախտումներին։ Նա տեղեկացրեց, որ չինական վարկի ուսումնասիրության եւ իրավապահ
«Եզդիների 30%-ը «Օրինաց երկրի» անդամ են»,-
«Եզդիների 30%-ը «Օրինաց երկրի» անդամ են»,- ասում է ԵԱՄ նախագահ Ջամալ Սադախյանը «Առավոտը» պարբերաբար անդրադարձել է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների՝ ԱԺ պատգամավոր ընտրվելու փորձերին։ Երեկ առավոտյան ինձ հանդիպած Հայաստանի «Ազգությունների միության» նախագահ Վլադիմիր Չատոեւն ասաց, որ ազգային փոքրամասնություններին այս անգամ էլ չհաջողվեց օրենսդրորեն իրենց ներկայությունն ապահովել ապագա պառլամենտում, այսինքն իրենք հնարավորություն չունեցան ազգային փոքրամասնությունների համար ապահովել
Կենտրոն, քեզ հետեւում են, օրինակելի եղիր
Թեպետ պաշտոնական քարոզարշավն արդեն սկսված է, սակայն շատ թեկնածուներ հանգիստ կարող են իրենց չհասկացողի տեղ դնել եւ լրագրողներին հրավիրելով, ի լուր բոլոր ընտրողների հայտարարել, թե պատրաստվում են օրինակելի դառնալ։ Երեւանի թիվ 11 ընտրատարածքում ճիշտ եւ ճիշտ պատգամավորության 11 թեկնածու կա։ Ակտիվիստ թեկնածու Ռուբեն Թորոսյանի նախաձեռնությամբ Կասյան 6 հասցեում հանդիպեցին վերոհիշյալ ընտրատարածքի 6 թեկնածուներ (մեկի՝ ՀԿԿ
ԵՍ ՉԳԻՏԵՄ, ԹԵ ԻՆՉՈՒ,
ԵՍ ՉԳԻՏԵՄ, ԹԵ ԻՆՉՈՒ, ՆԱ ՉԳԻՏԻ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀՀՇ նախընտրական շտաբի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանից փորձեցինք ճշտել՝ արդեն գրանցվե՞լ է Վանո Սիրադեղյանը որպես ԱԺ պատգամավորության թեկնածու եւ ե՞րբ է նախատեսում նա վերադառնալ Հայաստան։ – Ես անկեղծորեն եմ ասում՝ չգիտեմ։ Ինքն է ինձ հարցնում. «Հովհաննես, ի՞նչ ես կարծում՝ արժե՞ վերադառնալ»։ Ես էլ պատասխանում եմ՝ «Իհարկե,
ՄԵՆՔ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԿԾԵԼ ՔԵԶ
Տեւական ընդմիջումից հետո երեկ վերջապես էներգետիկայի նախարար Մերուժան Միքայելյանն ԱԺ եկավ։ «Առավոտի» հարցին, թե արդյոք պատգամավորներն իրեն կծելու փորձ արեցի՞ն, պատասխանեց. «Չէ, ինչ եք ասում։ Չէին էլ կարող լինել։ Ես այդ հայտարարությունները որպես կատակ եմ ընդունել, որ ինձ չեն կծի եւ այլն։ Նման խնդիր չունեմ եւ ԱԺ ցանկացած պատգամավորի հետ կարող եմ աշխատել»։ Մեր մյուս
ԼԱՎ ԼՈՒՐ
«Առավոտը» բազմիցս գրել է, որ պաշտոնը փչացրել է ներկայիս վարչապետին կամ, ինչպես Արմեն Դարբինյանն էր դա ընկալել, որ ինքը «հոռացել է»։ Մեր թերթի բառապաշարում նման արտահայտություններ չկան, բայց դե պրն Դարբինյանին ունկնդրելով դեռ շատ կհարստացնենք գրական լեզվի մեր իմացությունը։ Ասենք, կիրակի «Օրակարգ» ծրագրով ցուցադրվեց, թե ինչպես է կիրթ, մտավորականի տեսքով մեր վարչապետը մի կոռնիձորցի տատիկի
ՀՅԴ-ի նախընտրական երգը
ԱԺ-ի ընտրություններին առաջին անգամ մասնակցող ՀՅԴ-ի տոնական տրամադրությունն ու քարոզարշավը երգ ու պարով սկսելու մտադրությունն ամենեւին չէր փչացրել ԿԸՀ-ի գնահատականով ստորագրահավաքում «ամենաանկարգ» կուսակցություններից մեկը ճանաչվելը։ Բայց քիչ էր մնում դաշնակցականները փչացնեին միասին ուրախ երեկո անցկացնելու իրենց հրավերին արձագանքած ժողովրդի տրամադրությունը։ Քանի որ, ինչպես ստորագրահավաքում իրենց անունը, այնպես էլ երեկ Ազատության հրապարակում իրենց մասնակցությունը չխնայած, հազարավոր
Ե՞ՐԲ ԵՆՔ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՀՈՂԵՐԸ, ՎՈԼՖՈՎԻՉ
Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւի թոռանը Հայաստանում դիմավորողների մեջ էր նաեւ Պետդումայում ՌԼԴԿ նախագահ Վլադիմիր Վոլֆովիչի ազգային հարցերի գծով խորհրդական Ռուդոլֆ Մանուկյանը։ Իրեն պրն Մանուկյանն այսպես ներկայացրեց. «Վերջերս Ժիրինովսկին նամակ էր ուղարկել նախագահ Քոչարյանին, ուր ռուս-հայկական հարաբերությունների բարելավման հարցում ինձ մեծ տեղ էր հատկացրել»։ Բրեժնեւի թոռը՝ Անդրեյ Յուրեւիչ Բրեժնեւը, պարզվեց, որ Ռուդոլֆ Մանուկյանի շատ մոտ ընկերն է,
ՊԱՀՊԱՆԻՐ ԻՆՁ, ԻՄ «ԱՐՄԵՆԻԿՈՒՄ»
ԱԺ-ում ամենաթարմ ու հարգի զվարճապատումը հետեւյալն է. «Մեկը դեղատուն է մտնում ու հարցնում. «Արմենիկում ունե՞ք»։ Բացասական պատասխանը լսելուց հետո խորը հոգոց քաշելով, համակերպված ասում է. «Այդ դեպքում երկու հատ պահպանակ տվեք»։ ՀԻՎԱՆԴ ՔԵՌՈՒՆ ՏԵՍԱԿՑՈՒԹՅԱՆ Թեպետ, նախընտրական քարոզարշավը պաշտոնապես հայտարարված է ապրիլի 26-ից, սակայն Հայաստանի երիտասարդական կուսակցությունը նախընտրում է սկսել մայիսի 5-ից։ Կուսակցության նախագահ Սարգիս
ԲՈՂՈՔՆԵՐԻ ՏՈՒՓԸ ԲԱՑՎԵՑ
Պատգամավորության չգրանցված թեկնածուներն արդեն սկսել են բողոքել: Թիվ 31, թիվ 11 եւ թիվ 29 ընտրատարածքներում առաջադրված պատգամավորության թեկնածուներ Գալինա Չեռնաուսովան, Գրիգոր Ասատրյանը եւ Գառնիկ Իսագուլյանն իրենց ապօրինաբար չգրանցելու համար արդեն դիմել են կամ կդիմեն դատարան։ Գառնիկ Իսագուլյանն, օրինակ, դատարանում եւ համատեղ ասուլիսին ներկա չէր։ Գալինա Չեռնաուսովային չգրանցելը մարզային ընտրական հանձնաժողովը պատճառաբանել է նրա օգտին հավաքած
Ես քո հույսով, դու՝ ուրիշի
Երեկ մեր խմբագրություն այցելեց Շենգավիթի համայնքի ավագանու անդամ, ԱԺ պատգամավորության թեկնածու Ռոստոմ Մկրտչյանը (Հին կռուգի Ռոստոմ)։ Պարոն Մկրտչյանը եւ նրան ուղեկցող եւս երկու անձինք կրում էին ժամանակակից փողկապներ եւ պիջակներ, որը մեզ առիթ է տալիս ենթադրել, որ նրանք թաղային, բայց ոչ քրեական հեղինակություններ են։ Ռոստոմ Մկրտչյանը մեզ պարզաբանեց, որ ինքը Ալեքսան Հակոբյանի հետ հանդիպել է
ԿԻՆԴԵՐՆԵՐԻ ՆՈՐ ՍՅՈՒՐՊՐԻԶԸ
ԱԺ պատգամավոր Արմեն Կիրակոսյանը պնդում է, որ ստանձնած վարկային պարտավորությունների դիմաց կառավարությունը մինչեւ տարեվերջ 30%-ով բարձրացնելու է էլեկտրաէներգիայի սակագները։ Էներգետիկայի նախարար Մերուժան Միքայելյանը հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հերքել էր, թե էլեկտրաէներգիայի սակագինն օգոստոսին եւ տարեվերջին դարձյալ բարձրացվելու է։ Վերջին պնդման հեղինակը՝ ԱԺ պատգամավոր Արմեն Կիրակոսյանը, ներկայացրեց այն հիմքերը, որոնք իրեն թույլ են տվել անել այդ
ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ
Ապրիլի 26-ին Ստրասբուրգում աշխատանքն սկսած Եվրախորհրդի խորհրդարանական հերթական վեհաժողովը նշանակալից է հատկապես նրանով, որ համընկել է վերոնշյալ կառույցի հիմնադրման 50-ամյակի տոնակատարություններին։ Եվրախորհրդի մեծադիր շենքի առջեւ վեր է խոյացել 41-րդ երկաթե ձողը, որն ապրիլի 27-ին արդեն հասցեագրված է լինելու՝ կրել Վրաստանի դրոշը։ Այդ արարողությանը ներկա կլինի նաեւ Վրաստանի նախագահ Էդվարդ Շեւարդնաձեն։ Ինչեւիցե, ամենուր հանդիպումներ են, նախապատրաստություններ,
ՉԿԱ ՖՐՈՒՆԶԵՆ, ՉԿԱ ԱՐՇԱԿԸ
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար այդ կառույցը Հայաստանի ԱԺ-ին է հատկացրել 4 տեղ։ Պարզվում է, որ դա էլ է շատ Հայաստանի համար։ Բանն այն է, որ այս անգամ հայ խորհրդարանականների Ստրասբուրգ մեկնած պատվիրակությունը երկանդամ էր ընդամենը։ Նրանում ընդգրկված են Արմեն Մարտիրոսյանն ու Գայանե Սարուխանյանը։ Կոմունիստ պատգամավոր Ֆրուզե Խառատյանը չի ուզել, Ստրասբուրգ չի մեկնել, ասելով,
ԳՈՆԵ ՏԵՐ ԿԱՆԳՆԵՔ ՁԵՐ ՊԱՏՎԵՐՆԵՐԻՆ
ԳՈՆԵ ՏԵՐ ԿԱՆԳՆԵՔ ՁԵՐ ՊԱՏՎԵՐՆԵՐԻՆ «ժրսՌ վպՑ Պպվպչ, վպ վՈՊՏ րՑՐՏՌՑՖ ՍՏՎՎցվՌջՎ» Մի հրեա Հայ մշակույթի, եկեղեցիների պատմության ու մատենագրության մասին պատմող «Մատենադարան» ֆիլմաշարի (որը հայտնի է շատերին) աշխատանքներն արդեն քանի տարի կանգ են առել։ Խորապես թափանցելով երկարատեւ այդ դադարի պատճառների մեջ, մեկ հիմնական պատճառ է ամրագրվում։ Մեր ղեկավարները տեղի-անտեղի խոսում են մեր դարավոր մշակույթից՝
ՇՈՈՒՆ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԿԱՄ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ
Արքայադավությունը ծանր մեղք է, ենթակա՝ թե՛ երկրային եւ թե՛ երկնային պատժի: Դավի հոգեբանական վերլուծության բոլոր ժամանակների փորձը վկայում է, որ մեկ անգամ արդեն այդ բարոյական արգելքը հաղթահարած մարդը գերի է դառնում ռեցեդիվի կամ կրկնահանցագործության ենթագիտակցական պահանջին: Պատահական չէ, որ հին ու միջնադարյան Արեւելքում նույնիսկ արդարացված արքայադավությանը մասնակցած մարդկանց ինքնասպանություն էին պարտադրում: Դա է եղել եւ
PRAEMONITAS PRAEMONITUS
Կոսովոյի շուրջ վերջին իրադարձությունների արտաքին հյուսվածքի տակ կարելի է հայտնաբերել քաղաքակրթական արժեքների խոր ճգնաժամի հետքը, որ արտահայտվում է դարերի ընթացքում իրար վրա բարդված հակասությունների եւ հակադրությունների՝ այլեւս անհամատեղելի դարձած եւ բացահայտ բախման վերածված աստիճանով: Պետության եւ մշակույթի ստեղծման հիմքերի սկզբունքորեն տարբեր ընկալումները, «հասարակական պայմանագրի» եւ «մարդու իրավունքների» մասին տեսությունների կիրառումն առանց հաշվի առնելու ազգային-կրոնական առանձնահատկությունները,
ՄԵՆՔ ՍԵՐԲ ՉԵՆՔ, ԲԱՅՑ ՍԵՐԲ ԵՆՔ
Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոն «Ինքդ քո ձեռքով քո վերջը կտաս…»․ Ֆիրդուսի Ապրիլի 23-25-ը հայոց նախագահը Վաշինգթոնում մասնակցելու է ՆԱՏՕ-ի հիսնամյա հոբելյանի արարողությանը, որտեղ առաջին անգամ գերագույն ամբիոնից հնչեցնելու է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին: Միաժամանակ հայտարարվել է նաեւ, որ նա այդ օրերին հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահի հետ: Ուզում ենք անսահմանորեն վստահել
ՁՈՒԿՆ ՈՒ ԾԱՌԸ՝ ՄԱՐԴԿԱՆՑ ԵՎ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԶՈՀ
Եթե ձեզ ասեն, որ «ձկան լավ սեզոնին» Սեւանից օրը միայն մեկ ձուկ է ապօրինաբար որսվում, կհավատա՞ք։ Երեւի ավելի շատ կհավատաք շուկաներում ու մայթերին շարված ձկով լիքը արկղերի եւ մոմլաթե տոպրակներով զինված ձկնավաճառների առատությանը։ Եթե ձեզ ասեն, որ Ամանորին կտրվել են այնքան տոնածառացուներ, որքան թույլատրված էր, կարծում ենք, դարձյալ կհավատաք սեփական աչքերին։ Հավանաբար այլեւս կարիք չկա
Պարենային անվտանգություն մեկ առանձին ագարակում
Արամայիս Մարտիրոսյանի ֆերմերային տնտեսությունը (Արարատի մարզ, ք. Մասիս) ձեւավորվել է 80-ական թվականների վերջերին, երբ հանրապետությունում նոր էր սկսվել կոոպերատիվ շարժումը։ Շրջանում առաջին ֆերմերային տնտեսությունն էր, ուստի բարդ եւ դժվարին էր անցնելիք ճանապարհը։ Սկսել են 40 գլուխ խոշոր եղջերավոր անասունից եւ 20 գլուխ խոզամայրից։ Տնտեսավարման նոր եղանակին անցած ձեռնարկությունը 1990 թ. արտադրել է 50 տ կաթ,
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ. ՔԱՂԱՔ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ
Հայկական գրեթե բոլոր քաղաքներն ունեն պատմական որոշակի անցյալ։ Սրանց պատմությունը իմանում ենք գրքերից, տեղում կառուցված եկեղեցիների պատերին գրված ինչ-որ տառերից, երբեմն էլ՝ սեպագիր արձանագրություններից։ Չարենցավանն այդ քաղաքների թվին չի պատկանում։ Այսօր կենդանի է եւ նույն Չարենցավանում է ապրում քաղաքի հիմնադիրների մի զգալի մասը։ Չարենցավանը Հայաստանում ամենաերիտասարդ քաղաքն է։ Պատահական չէ, որ հիմնադրման ժամանակ նրա անունը
Ընտրություններին պետք է վերաբերվել փիլիսոփայորեն
ԱՄՆ-ի նախագահներից մեկը նկատել է, որ «Եթե ընտրություններն ինչ-որ բան որոշելիս լինեին, ապա դրանք չէին անցկացվի»։ Այս արտահայտությունը բնութագրական է ամերիկյան դեմոկրատիային ընդհանրապես։ Մայիսի 30-ին ընտրություն կատարելու, ընտրություններին մասնակցելու «հերթը» Հայաստանի քաղաքացիներինն է։ Այդ օրը, ինչպես հավատացնում են, մենք դեմոկրատական ընտրությունների մասնակցելու բացառիկ առիթ ու հնարավորություն կունենանք։ Արդեն ապրիլի 25-ից կսկսվի մեծամասնաբար ու համամասնաբար ուղեղների


















































