Օրվա լրահոսը
Գրանցվել է լցոնման 12 դեպք
Ինֆորմացիոն տեխնոլոգիաները թույլ են տալիս ավելի քաջատեղյակ լինել ընտրությունների անցուդարձին և մասնակից դառնալ դրա արդար իրագործմանը: Արդեն մի քանի ժամ է, ինչ ընտրություններն ավարտված են և տարվում են վերջնական հաշվարկներ: Համաձայն iditord.org կայքի տվյալների՝ 2013-ի նախագահական ընտրություններում գրանցվել է 339 խախտում: Եվ նույն կայքի տվյալներով՝ ահազանգերից 288-ը համարվում են վստահելի: Թվերը վերջնական չեն՝ շարունակում
50-ը՝ ԶԼՄ-ների տեղեկատվության հիման վրա
ՀՀ Գլխավոր դատախազության աշխատանքային խումբը այս պահի դրությամբ դեռ շարունակում է ուսումնասիրությունները՝ ընտրախախտումների մասին ստացված հաղորդումների վերաբերյալ: 23.30-ի դրությամբ ստացվել է 72 հաղորդում, որի գերակշիռ մասը՝ 50-ը՝ լրատվամիջոցների տեղեկատվության հիման վրա, իսկ հինգը՝ թեժ գծի վրա եկած ահազանգերի հիման վրա: Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Կապանի մի շարք ընտրատեղամասերում առաջատարը Րաֆֆի Հովհաննիսյանն է
Կապանի 38/09 ընտրատեղամասում 22-22:30-ի սահմաններում ավարտվեց քվեաթերթիկների հաշվարկման պրոցեսը: Ըստ ամփոփ արդյունքների`1304 ընտրողից այս տեղամասում ընտրությանը մասնակցել է 710 ընտրող: Թիվ 38/09 ընտրատեղմասում, որտեղ հետեւում էինք այդ գործընթացին, առաջատարը Րաֆֆի Հովհաննիսյան է` 417 ձայնով, երկրոդ տեղում Սերժ Սարգսյանն է` 241 քվեով: Հրանտ Բագրատյանի օգտին քվեարկել են ընդամենը 14 քաղաքացի, Անդրեաս Ղուկասյանն ու Պարույր Հայրիկյանը հավաքել
«Սերժը տակից է». հանձնաժողովի անդամ (տեսանյութ)
Հայհոյանքներ նախագահի թեկնածուի հասցեին՝ 1/12 ընտրատեղամասի անվավեր քվեաթերթիկներում Ավարտվեց Ավանի թիվ 1/12 ընտրատեղամասում նախագահի ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը: Րաֆֆի Հովհաննիսյանն առաջատար է՝ 447 ձայնով, Սերժ Սարգսյանն ունի 419 ձայն, Հրանտ Բագրատյանը՝ 41, Անդրիաս Ղուկասյանը՝6, Վարդան Սեդրակյանը՝ 2, Պարույր Հայրիկյանը՝ 27, Արման Մելիքյանը՝ 1: Անվավեր քվեաթերթիկների թիվը ՝42: Անվավեր քվեաթերթիկներից ոմանց վրա հայհոյանքներ էին նախագահի թեկնածու Սերժ
315 տեղամասերի արդյունքներով Սերժ Սարգսյանը կրկնակի ավելի ձայներ ունի
«Շանթ» հեռուստաընկերությունը հրապարակում է տարբեր ընտրատեղամասերից ստացած տվյալներ: Ըստ այդմ, ժամը 24-ի դրությամբ ստացված տվյալներով՝ 315 ընտրական տեղամասերից, որոնք կազմում են ՀՀ ողջ տարածքի ընտրատեղամսերի 16%-ը, եւ քվեարկած 134 321 մարդու քվեարկության արդյունքներով՝ Սերժ Սարգսյանը հավաքել է 83592 ձայն, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 40 908: Մնացած թեկնածուների արդյունքները այս երկու թեկնածուների արդյունքներից կտրականապես պակաս են, սակայն թերեւս
Սերժ Սարգսյանը պարտվեց Նոյեմբերյան քաղաքում
Դա արդեն ավանդույթ է դարձել Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում, Նոյեմբերյան քաղաքի ընտրական 3 տեղամասերից ստացված նախնական տեղեկատվությամբ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 1550, Սերժ Սարգսյանը՝ 1155 ձայն: Չնայած ՀՀԿ-ականները Նոյեմբերյան քաղաքում բնակչության հետ տարատեսակ աշխատանքներ են կատարել, սակայն արդյունքը գործող նախագահի համար բացասական է: Հավելենք, որ նախորդ՝2008թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանը Նոյեմբերյան քաղաքում
Պատգամավորների գործն ուղարկվել է ՀՔԾ
Այսօր ժամը 17.35-ի սահմաններում Գյումրիի 34/36 ընտրական տեղամսում արձանագրվել էր միջադեպ պատգամավորներ ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանի եւ «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի միջեւ: Այս միջադեպի առթիվ ոստիկանությունում նյութեր էին հարուցվել: 23.45-ի տվյալներով՝ ՀՀ գխավոր դատախազությունում ընտրախախտումների վերաբերյալ ստեղծված աշխատանքային խմբից մեզ տեղեկացրեցին , որ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն: Միենույն ժամանակ մեզ
Ի՞նչ են թաքցնում կողպած դռան հետեւում. փորձում էին խլել «Առավոտի» տեսախցիկը (Տեսանյութ)
Հենց այս պահին Aravot.am-ի եւ Panorama.am-ի թղթակիցներս շրջայց էինք կատարում Էրեբունի թաղամասի տեղամասերում եւ որոշեցինք մտնել էրեբունիում ՀՀԿ-ի կենտրոնական շտաբ, որը գտնվում է վարչական շրջանի շենքի հարեւանությամբ՝ քաղաքապետարանի գերատեսչական շենքի երրորդ հարկում: Շենքի առջեւում բազմաթիվ «ջիպեր» էին կանգնած: Երբ փորձեցինք մտնել ներս, շտաբում տեղեկանալ ընտրությունների արդյունքների մասին, մինչ մենք կհասնեինք շտաբ, երկու- երեք տղաներ վազելով
«Ընտանիքդ կվերացնենք». սպառնացել են հանձնաժողովի անդամին
Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչները ասուլիս են հրավիրել: Մինչ կխոսի Րաֆֆի Հովհաննիսյանը, կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը տեղեկացրեց, որ շատ ընտրատեղամասերում ահաբեկել են հանձնաժողովի իրենց անդամներին եւ սպառնացել: Մասնավորապես, սպառնալիքներ են եղել Մալաթիա-Սեբաստիա համայնքում: Ընտրատեղամասերից մեկում «Ժառանգության» հանձնաժողովի անդամին ասել են. «ընտանիքդ կվերացնենք»: Հովսեփ Խուրշուդյանը նաեւ նշեց. «Ժառանգության անդամ Դանիել Իոաննիսյանին
Րաֆֆի Հովհաննիսյան. «Հետխորհրդային վերտիկալը, վախը, սպառնալիքը էլի գործեց»
Նա վստահեցրեց, որ բոլորը պատասխան են տալու «Հայ ժողովուրդը հաղթանակել է»,- քիչ առաջ հրավիրած ասուլիսում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքերով՝ «Դուք գիտեք, որ ես հարգում եմ բոլոր մրցակիցներին եւ առաջին հերթին՝ գործող նախագահին՝ այն ավանդի համար, որ ինքը ունեցել է արցախյան ազատամարտում: Ոչ մեկը դա չի կարող ուրանալ: Բայց հենց ինքն է, որ
«Գողացել են Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները, քվեները դարձրել անվավեր»
Ունենք 41 ընտրատեղամասի տվյալները, որոնք չեն համընկնում ԿԸՀ-ի տվյալներին: 27902 ընդհանուր ձայն ունենք, որից 19057-ը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին կամ 68 տոկոս եւ մնացածը՝ Սերժ Սարգսյան»,- այս պահին ասուլիսում հայտարարեց Հովսեփ Խուրշուդյանը: Ամփոփել են միայն Սերժ Սարգսյանի եւ Րաֆի Հովհաննիսյանի ձայները: Պարոն Խուրշուդյանը նաեւ տեղամասերն ասաց. Թիվ 4/11, 26, 13/33, Վանատուրի 6-րդ դպրոց, Արմավիրի Մայիսյան գյուղ,
Արման Մելիքյան. «Գուցե մի քիչ փնթփնթան մութ անկյուններում» (Տեսանյութ)
Ինչպես կանխատեսել էինք՝ ընտրություները փաստացիորեն կեղծվել են և չեն արտահայտում ժողովրդի կամքը
Նախնական արդյունքներ՝ Գյումրիից
«Ասպարեզը» շարունակում է տվյալներ ներկայացնել Գյումրու տեղամասերից 35/33; Րաֆֆի Հովհաննիսյան` 704, Սերժ Սարգսյան` 245 35/35; Րաֆֆի Հովհաննիսյան` 566, Սերժ Սարգսյան` 140 34/08; Րաֆֆի Հովհաննիսյան` 734, Սերժ Սարգսյան` 193 35/39; Րաֆֆի Հովհաննիսյան` 617, Սերժ Սարգսյան` 137 34/10; Րաֆֆի Հովհաննիսյան` 184, Սերժ Սարգսյան` 54 34/21; Րաֆֆի Հովհաննիսյան` 330, Սերժ Սարգսյան` 108 34/16; Րաֆֆի Հովհաննիսյան` 357, Սերժ
Սերժի ընտրակաշառքից հրաժարված գյումրեցիները իշխանափոխություն են երազում
Գյումրու Մալայա Զեմլյա թաղամասի մի խումբ մարդիկ աղոթում են, որ Սերժ Սարգսյանը չվերընտրվի նախագահ Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրու խուլ թաղամասերից մեկում` այսպես կոչված Մալայա Զեմլյայում, բացահայտ ընտրակաշառք էին բաժանում`ընտրատեղամասից մի քանի քայլ հեռավորության վրա ընտրողներին մուծվում ու ուղեկցում դեպի քվեարկության: Հակառակ դրան, մի խումբ մարդիկ հավաքվել էին շենքերից մեկի մոտ ` ամոթանք տալով ընտրակաշառք
Պայքարը Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ էր
Ավարտվեց քվեաթերթիկների հաշվարկը Արարատ քաղաքի թիվ 18/06 ընտրատեղամասում. արդյունքները ներկայացնում ենք ներքեւում. Սերժ Սարգսյան` 1037 Րաֆֆի Հովհաննիսյան` 147 Պարույր Հայրիկյան` 14 Անդրեաս Ղուկասյան` 3 Հրանտ Բագրատյան` 9 Վարդան Սեդրակյան` 4 Արման Մելիքյան` 1 Հռիփսիմե Հովհաննիսյան
Դավիթաշենում ընտրախախտում իրականացնողի ձեռքը բռնել են (Տեսանյութ)
5/17 ընտրատեղամասում այլ հասցեում գրանցված ընտրող է փորձել քվեարկել Քիչ առաջ Դավիթաշենի 5/17 ընտրատեղամասում էինք: Այդ տեղամասից ահազանգ էր ստացվել, որ ընտրողը փորձել է քվեարկել՝ այդ տեղամասի հասցեներից ոչ մեկում գրանցում չունենալով: Սակայն հանձնաժողովի նախագահը ոչ ինքն է արձանագրություն կազմել, ոչ թույլ է տվել, որ վստահված անձը դա անի: Մեզ հետ զրույցում հանձնաժողովի անդամ Մելսիդա
«Ասպարեզը» հաստատում է Գյումրիում Րաֆֆի Հովհաննիսյանի «կրելը»
«Ասպարեզը» ուղիղ եթերում տվյալներ է հաղորդում տարբեր տեղամասերից: Առայժմ ստացած բոլոր տվյալներով Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթում է, որոշ տեղամասերում՝ կրկնակի, եռակի, անգամ յոթնակի քանակով: Ըստ այդմ՝ 35/25 տեղամասում 228 քվե՝ Րաֆֆի Հովհաննիսյան, 71 քվե՝ Սերժ Սարգսյան, 35/37 տեղամաս՝ 465 Րաֆֆի Հովհաննիսյան, 118՝ Սերժ Սարգսյան: 33/63 տեղամաս՝ 591 Րաֆֆի Հովհաննիսյան, 209՝ Սերժ Սարգսյան: Հաջորդիվ բերված տվյալներում առաջին
Գյումրիում Րաֆֆին «խփում է»՝ ֆեյսբուքյան տվյալներ
Ֆեյսբուքյան օգտատեր, «Ժառանգություն» կուսակցության համակիր Իզաբելլա Աբգարյանի տվյալներով Գյումրիի թիվ 18 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքել է 610, իսկ Սերժ Սարգսյանը՝ 70 ձայն: Գյումրիի մեկ այլ՝ 33/63 տեղամասում Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 357, իսկ Սերժ Սարգսյանը՝ 112 ձայն:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտարկումները ընտրությունների մասնակցության վերաբերյալ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիտորդների կողմից դիտարկված թվով 50 տեղամասերում ժամը 19:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը ունի հետևյալ պատկերը: Վանաձոր քաղաք ք. Վանաձոր 29/08 55.5% ք. Վանաձոր 29/14 49.8% ք. Վանաձոր 30/09 55.8% ք. Վանաձոր 30/23 53.9% ք. Վանաձոր 30/29 54.5% ք. Վանաձոր 30/32 52.5% ք. Վանաձոր 30/34 55.1% ք. Վանաձոր 30/35 51.2% ք. Վանաձոր
Ընտրողներին տրամադրվել է անձնագրին փոխարինող 1407 ժամանակավոր փաստաթուղթ
ՀՀ Նախագահի ընտրությունների քվեարկության օրը ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը անձնագրային ծառայություններ դիմած ընտրողներին տրամադրել է անձնագրին փոխարինող 606 ժամանակավոր փաստաթուղթ (ձև 9) և ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին 12 տեղեկանք: Համեմատության համար ասենք, որ 2012 թ. կայացած ԱԺ ընտրությունների քվեարկության օրը ընտրողներին տրամադրվել է անձնագրին փոխարինող 1407 ժամանակավոր փաստաթուղթ (ձև 9) և ընտրողների ցուցակում
Քվեարկել էր Վիգեն Սարգսյանի փոխարեն
ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբից հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության Էրեբունու բաժնում հարուցվեց քրեական գործ ուրիշի փոխարեն քվեարկություն կատարելու դեպքի առթիվ: Քննությամբ պարզվել է, որ իքս-քաղաքացին փորձել է քվեարկել Վիգեն Սարգսյանի փոխարեն: Աշխատանքային խմբի անդամ, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանի տեղեկացմամբ, միաժամանակ ուսումնասիրվում են լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերը եւ բոլորը ուղարկվել
Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել քվեարկությանը, իսկ Աբովյանում արձանագրվել է ընտրողների ամենապասիվ մասնակցությունը
Հ նախագահի ընտրությունների քվեարկությանը չի մասնակցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, իսկ Աբովյան քաղաքում, որտեղ քաղաքապետ է Ծառուկյանի փեսան՝Կարապետ Գուլոյանը, արձանագրվել է ընտրողների ամենապասիվ մասնակցություն։ Ամենաակտիվ քաղաքներից է եղել Արարատը։ Ուշագրավն այն է, որ այդ քաղաքի ցեմենտի գործարանի աշխատակիցները, չնչին բացառություններով, չեն մասնակցել քվեարկությանը։ 7or.am
Ոսկեպարում Սերժ Սարգսյանի առավելությունը մեծ է
Րաֆֆի Հովհաննիսյանը երկրորդ տեղում է Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային (կենտրոնը՝ Նոյեմբերյան) ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Աբովյանից տեղեկացանք, որ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին ընտրատարածքի ցուցակային 52 680 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 36433 ընտրող, կամ ցուցակային ընտրողների 69.16 տոկոսը: Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային (կենտրոնը՝ Իջեւան) ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանը հայտնեց, որ ընտրատարածքի ցուցակային 55812
Ավանում Քիմ Քարդաշյանին են ընտրում, Սերժ Սարգսյանին՝ ջնջում
Ավանի թիվ 1/12 ընտրատարածքում անվավեր քվեաթերթիկներից մեկի վրա ընտրողը թղթի ներքեւում գրել է Քիմ Քարդաշյան: Իսկ մեկ այլ անվավեր քվեաթերթիկի վրա էլ թիվ 6 թեկնածուի անուն ազգանունն ընտրողն ամբողջությամբ գրիչով ջնջել է: Քվեաթերթիկի վրա 6-րդ համարը Սերժ Սարգսյան է, եւ հենց նրա անունն էլ ընտրողը ջնջել է: Նելլի ԲԱԲԱՅԱՆ
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը ոստիկանության գործունեության վերաբերյալ
2013 թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունների թե՛ նախընտրական քարոզչության, և թե՛ քվեարկության օրվա վերաբերյալ կազմակերպության դիտորդներն արձանագրել են բազմաթիվ խախտումներ, մտահոգություններ, որոնց վերաբերյալ տարածվել են հայտարարություններ և հաշվետվություններ՝ ԶԼՄ-ների և կազմակերպության կայքէջի միջոցով: Տեղեկատվության մեծ մասը վերաբերել է ընտրակաշառքների վերաբերյալ ահազանգերին, վարչական ռեսուրսների չարաշահմանը, տեղական հեղինակությունների կողմից ընտրական տեղամասերի շրջակայքում իրավիճակը կառավարելի և քաղաքացիների
Գյումրու ընտրատեղամասերում ներկա-բացակա էին անում պետական աշխատողներին
Iphone-ավոր դիտորդները ստուգում էին, թե պետական աշխատողները ապահովե ՞լ են խոստացած մարդաքանակը` հօգուտ Սերժ Սարգսյանի Գյումրիում այս նախագահական ընտրությունները աչքի ընկան նրանով, որ վերահսկվում էին IPhone-ավոր երիտասարդների կողմից: Վերջիններս, դիտորդ ձևակերպվելով, կանգնում էին ընտրատեղամասի նախագահի կամ քարտուղարի գլխավերևում ու տեսնելով, թե ընտրության ներկայացողներն ովքեր են, նրանց անուն-ազգանունն անմիջապես հաղորդում էին պահանջված վայրը: Սա բնականաբար ինքանպատակ
Շարմազանովը կոռեկտության կոչ է աում`«անկախ հույզերի առատությունից»
«Թե քարոզչական, թե ընտրական ընթացքը ապացուցեցին, որ Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացումն այլեւս անհերքելի փաստ է: Դրա մասին են խոսում նաեւ դիտորդների գնահատականները, որոնց հետ ես անձամբ խոսել եմ, ինչու ոչ, նաեւ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» հանձնաժողովների անդամները, որոնք հրապարակային ասել են այդ մասին»,- գնահատելով ընտրական գործընթացը՝ քիչ առաջ ճեպազրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը`այս ընտրությունները
1 միլիոն 518 հազար 407 քաղաքացի ընտրության է գնացել
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը քիչ առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներկայացրեց , որ 20:00 ի տվյալներով՝ հանրապետությունում ընտրության են մասնակցել ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 60,05 տոկոսը՝ 1 միլիոն 518 հազար 407 քաղաքացի: Երեւանում ընտրության են գնացել 445 338 ընտրող, ընտրելու իրավունք ունեցողների 53.99 տոկոսը, Արագածոտնում՝ 72 696, 63, 60 տոկոսը, Արարատում՝ 157,506, 73, 92 տոկոսը Արմավիրում՝
iDitord-ը ընտրախախտումների վերաբերյալ այսօր ստացել է 200 ահազանգ
Այսօր Մեդիա կենտրոնում կազմակերպված հանդիպման ժամանակ տեղեկատվական անվտանգության փորձագետ, iDitord.org-ի համակարգող Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ քվեարկության օրը iDitord-ը ընտրախախտումների վերաբերյալ ստացել է 200 հաղորդագրություն, իսկ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դրանք 500-ն էին: «Հիմնականում ահազանգերը վերաբերել են մարդկանց ուղղորդելուն եւ քվեարկությանը հարկադրելուն, ինչպես նաեւ` լցոնումներին, որոնք դեռեւս չեն ճշտվել: Ցուցակների անճշտության դեպքեր քիչ են գրանցվել, իսկ թանաքի
«Դուք էլ, ձեր ընտրություններն էլ, էլ ինչքան պիտի խմեք ժողովրդի արյունը». քվեաթերթիկի վրայի գրառում
Այս պահին Ավան վարչական շրջանում թիվ 1/12 ընտրատեղամասում քվեաթերթիկներն են հաշվում եւ առաջին 3 քվեաթերթիկներն անվավեր էին: Այդ քվեաթերթիկների վրա ընտրողը գրել էր. «Դուք էլ, ձեր ընտրություններն էլ, էլ ինչքա՞ն պիտի ժողովրդի արյունը խմեք: Էլ ինչքան եք ուտելու զինծառայողների գլուխը: Աստծուց վախեցեք»: Մյուս անվավեր քվեաթերթիկի վրա էլ գրված էր. «Ամոթ մեր ազգին, ամոթալի ընտրություններ,կարծես անհաջող


















































