Օրվա լրահոսը
Դադարեցվել է մի շարք տարածքների ջրամատակարարումը
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Գառնի-Երևան» ջրատարի վրա իրականացվող վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 3-ին դադարեցվել է հետևյալ տարածքների ջրամատակարարումը. գ Էրեբունի վարչական շրջանի, բացառությամբ` Արցախի պողոտայի, գ Նուբարաշեն վարչական շրջանի, գ Կենտրոն վարչական շրջանի Տ.Մեծ պողոտայի 12-80, Խորենացի 28-ից բարձր համարների, Նար-Դոսի 5-40, Քրիստափորի, Օստրովսկու, Բեռնակիրների, Արհեստավորների
Գառնիկ Մարգարյանի խոսքով`երկրում ամեն ինչ կուտակվել է օլիգարխների ձեռքում
Կոռուպցիայի միջոցով Հայաստանն ուզում են թուլացնել, այսօր այս մասին «Ազդակ» ակումբում ասաց «Հայրենիք եւ Պատիվ» կուսակցության նախագահ, «Հակակոռուպցիոն» հ/կ անդամ Գառնիկ Մարգարյանը: «Մենք կանգնած ենք լուրջ խնդիրների առաջ, իսկ առաջին խնդիրը` համակարգային փոփոխությունները պետք է լինեն, բոլոր ոլորտներում, քանի որ երկրում ամեն ինչ կուտակվել է օլիգարխների ձեռքում, եւ այդ է պատճառը, որ մարդիկ փախչում են
Ադրբեջանի հավակնություններն ու «Եվրանեսթի» հարթակը (Տեսանյութ)
«Ադրբեջանը «Եվրանեսթի» հարթակը ևս փորձում է օգտագործել հակահայկական տրամադրություններ ստեղծելու և քարոզչություն իրականացնելու համար:Սակայն նրանց առաջարկած բանաձևը այդպես էլ վերջնական տարբերակով տեղ չգտավ լիագումար օրակարգում: Սա այն հարթակն է, որտեղ ներքաղաքական հակասությունները տեղ չեն ունենում և ՀՀ պատվիրակության անդամները համակարգված աշխատում են»,-«Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսին հայտարարեց պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը: Նա
Գորիս քաղաքում տեղի ունեցած սպանության գործով երկու անձ ձերբակալվել է
2013թ. հունիսի 2-ին Ոստիկանության Գորիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` 2013թ. հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում Գորիս քաղաքի գտնվող, Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանին պատկանող, առանձնատան դիմաց տեղի ունեցած վիճաբանության ընթացքում արձակված կրակոցների հետևանքով Ավետիք Էմիլի Բուդաղյանի մահանալու և ևս
Հրանտ Բագրատյանն` Արմեն Աշոտյանին. «Ե՞րբ է դադարեցվելու կրոնի դասավանդումը դպրոցում»
Այսօր խորհրդարանում 2012 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ՀԱԿ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ներկայացրեց երեք կրթական առաջարկ: Դրանցից առաջինը ենթադրում է լուրջ ռեֆորմ կրթական համակարգում: Նա կարծում է, որ դպրոցները պետք է ֆինանսավորվեն ըստ իրենց պահանջարկի եւ ոչ թե հավասարաչափ, այլ ըստ մրցակցային համակարգի: Աշակերտների ծնողները ստանում են սերտիֆիկատներ, եւ ըստ այդմ իրենց երեխաների
Գառնիկ Մարգարյանը` Ռոբերտ Քոչարյանի մասին. «Ղարաբաղից եկավ ու հարստացավ»
Այսօր «Ազդակ» ակումբում «Հայրենիք եւ Պատիվ» կուսակցության նախագահ, «Հակակոռուպցիոն» հ/կ անդամ Գառնիկ Մարգարյանն ասաց, որ Հայաստանն որպես կոռումպացված երկիր, սկսած 1997 թվականներից միշտ 120-129-րդ տեղերում է եղել: Նրա ձեւակերպմամբ`կոռուպցիան ավելի վտանգավոր է, քան տեռորիզմը, քանի որ այն պետության վաղվա օրը դնում է հարցականի տակ. «Եթե Հայաստանի հանրապետությունում կոռուպցիան շարունակվի այսպես, ապա մենք կունենանք ավելի մեծ
Հեծանվորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հունիսի 2-ին, ժամը 15.30-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի խճուղու և Նորագավիթի 1-ին փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 51-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության բացահայտումները (29.05-01.06.2013թթ)
Բնապահպանական պետական տեսչության կողմից 29.05-01.06.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչություն վարույթին հանձնված գործերի քննության գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 500.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 1.31մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում
Սյունիքի մարզպետի որդին ձերբակալվել է. նա կասկածվում է սպանության մեջ
Նախօրեին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանության գործով ձերբակալվել է մարզպետի որդին Տիգրան Խաչատրյանը եւ նրա թիկնապահներից մեկը՝ հանրահայտ Զարզանդ Նիկողոսյանը։ «Փաստինֆո» գործակալության ունեցած տեղեկությունների համաձայն, երկուսն էլ կասկածվում են սպանության եւ ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու մեջ։ Կասկածյալների շրջանակը այսքանով չի սահմանափակվում եւ բացառված չէ, որ առաջիկայում կարգավիճակի փոփոխություն ունենան նաեւ
Ընթացքի ժամանակ «Մերսեդես Ե-190»-ը այրվել է
Հունիսի 2-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքի թաղապետարանի դիմաց մեքենա է այրվում: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ին, Երևանի Վեգների փողոցի թիվ 12/Ա հասցեի դիմաց, ընթացքի ժամանակ, այրվել է «Մերսեդես Ե-190» մակնիշի ավտոմեքենա: Նյութական վնասի չափը և հրդեհի պատճառը պարզվում է: ՀՀ ոստիկանություն
ՀՀԿ փոխնախագահը չհստակեցրեց`ի՞նչ ճակատագիր է սպասվում Սյունիքի մարզպետին
Նախ պետք է քրեական գործի ընթացքում ապացուցվի`ո՞վ է թրջվել, եթե ձեր բառապաշարն օգտագործենք, հետո նոր այնպես անել, որ ոչ մի թաց մարդ չոր դուրս չգա:
«Հերթական փող լվանալու ձեւ է». Քաղտեխնելոգը՝ հրապարակի վերակառուցման մասին (Տեսանյութ)
Հանրապետության հրապարակի վերակառուցման մասին հայտարարարված բաց մրցույթի մասին այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում իրենց տեսակետները հայտնեցին քաղտեխնելոգ Կարեն Քոչարյանն ու ճարտարապետ Սաշուր Քալաշյանը: Կարեն Քոչարյանն ասուլիսի սկզբից հայտարարեց, որ հանդես կգա ոչ թե որպես քաղտեխնոլոգ, այլ որպես 46 տարի Երեւան քաղաքում ապրած քաղաքացի: «Հերիք եղավ, բոլ եղավ էն խուլիգանությանն, որ անում են: Որ Քաղաքաշինության, Մշակույթի նախարարությունները
«Դեյվու Նեքսիա»-ն Մաշտոցի պողոտայում վրաերթի է ենթարկել կնոջ և 2 երեխայի
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի համաձայն՝ հունիսի 2-ին, ժամը 14.50-ին, «Դեյվու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 52 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել կնոջ և 2 երեխայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Վարչապետը դիմել է դատախազություն
Hetq.am. «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» հոդվածով «Հետքը» տեղեկացրել էր, որ Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերից մեկը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է: Ի պատասխան՝ վարչապետի մամուլի քարտուղարը նշել էր, որ Տիգրան Սարգսյանը դիմելու է գլխավոր դատախազություն, եւ նա որևէ առնչություն չունի այդ կազմակերպության հետ: Այսօր վարչապետ Սարգսյանը դիմել է գլխավոր դատախազություն՝ խնդրելով
Պատահար Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին. 3 ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի համաձայն՝ հունիսի 2-ին, ժամը 21.40-ի սահմաններում, «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 6-րդ կմ-ին բախվել է հողաթմբին, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Աշոտյանը լրացուցիչ լիազորություններ չի ուզում, բայց…ուզում է
«Ասպիրանտուրան որոշ ուսանողներ սկսել են օգտագործել որպես զինվորական ծառայությունից խուսափելու միջոց ու այդ է պատճառը, որ անցած տարի միայն մեկ աղջիկ է ընդունվել ասպիրանտուրա»,- այսօր խորհրդարանում 2012 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին: Ըստ նախարարի, անցյալ տարի բավականին բացառիկ է եղել քոլեջներում եւ ուսումնարաններում դիմորդների
Քննարկվել են Համաշխարհային բանկի հետ փոխգործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ֆրենկ Հիմսկերկին: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել Համաշխարհային բանկի հետ փոխգործակցությունից և հույս հայտնել, որ առաջիկայում ևս երկկողմ համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի ու կամրապնդվի: Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ մեր երկրում, մասնավորապես, գյուղատնտեսության, պետական ապարատի և տեղական ինքնակառավարման համակարգերում իրականացվող նախագծերի ընթացքն ու
«Լիցկայի» լկտիության ակունքները
Հիմա հասկացա՞ք, թե ինչու Սյունիքի բազմամյա մարզպետը չորս դասարանի անավարտ կրթություն ունի՝ չնայած պատմական գիտությունների թեկնածու է (փողին մուննաթ), պա՞րզ է, որ ինչ էլ նա անի, միեւնույն է՝ չի պատժվի: Հասկանալի՞ է, ինչու այդ մակարդակի «գործիչների» շուրջ պարբերաբար արյունալի ռազբորկաներ տեղի ունենում:
Ռազմական ինստիտուտի պետը հրաժարական ներկայացրեց
Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ Մարտին Կարապետյանը հրաժարական է ներկայացրել նախարար Սեյրան Օհանյանին: Այս տեղեկությունը այսօր առավոտյան «Ազատություն» ռադիոկայանին հետ զրույցում հաստատեցին Հայաստանի ռազմական գերատեսչությունից: Հունիսի 1-ի երեկոյան ռազմական ինստիտուտում սպանվել է կուրսանտ Սիփան Մովսիսյանը. նախնական տվյալների համաձայն` հերթափոխի ժամանակ երկու կուրսանտների վիճաբանությանը եւ փոխադարձ հայհոյանքներին հաջորդել է կրակոցը: Հովհաննես Շողիկյան «Ազատություն» ռադիոկայան
Թիկնապահի հարազատներ. «Սուրիկ Խաչատրյանը տանը քնած է եղել, Բուդաղյանները գնացել, կրակել են»
Մեր հարցին՝ դեպքի պահին Ն. Աբրահամյանը հսկո՞ւմ էր քնած մարզպետին, Արայիկ Աբրահամյանն ասաց. «Դե հա, իրա աշխատողներով էին»:
Կառավարման իմիտացիա
Ոչ հայերեն բառի համար լեզվի մաքրության արթուն պահապաններից՝ ներողամտության խնդրանք: Պարզապես հայերեն «նմանակում»-ը, թվաց, լիովին չի խտացնում իրականությունը, որն առկա է մեզանում, ինչը նկատի ունեմ: Բառի սխալ կիրառությունը, ի վերջո, աղետալի հետևանք ունենալ մեծ հաշվով չի կարող, ինչպես դերասանի՝ հայտնի դեմքերին ձախող օրինակելը, բայց երբ պետության կառավարման ոլորտում են շեղում-խեղումները, կապկումները… Համ էլ՝ ես արդեն
Նոր մանրամասներ Սյունիքի մարզպետի վիրավորված թիկնապահից
Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանի վիճակը «հարաբերական կայուն է»: Բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արթուր Ռոստոմյանը Aravot.am-ին ասաց. «Հիվանդը Գորիսում վիրահատվել էր, հայտնաբերվել է աղիների հրազենային վնասում, եւ մեր հիվանդանոց է տեղափոխվել հարաբերական կայուն վիճակում: Տվյալ պահին վիրաբուժական միջամտության կարիք չկա; Կատարվում են վիրակապություններ»: Պարոն Ռոստոմյանի խոսքերով, Ն.
Պահանջում են Սերժ Սարգսյանից պաշտոնանկ անել Սյունիքի «գլխակեր մարզպետին»
«Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը /ք․ Գորիս/ խստորեն դատապարտում է Սյունիքի մարզպետ՝ տխրահռչակ Սուրիկ Խաչատրյանի տան առջև մահվան ելքով տեղի ունեցած միջադեպը: Լիսկայից ամեն ինչ սպասելի էր, բայց ցինիզմի և ամենաթողության այսպիսի դրսևորման բանը դեռ չէր հասել: «Գարեգին Նժդեհ» հայրենակցական նախաձեռնությունը պահանջում է Սերժ Սարգսյանից առանց մեկ վայրկյան վարանելու պաշտոնանկ անել գլխակեր մարզպետին, ում հետ կապված
Մինսկում Արման Հովիկյանը հաղթեց ադրբեջանցուն
Մինսկի «Սպորտի պալատում» ընթացող սիրողական բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության երկրորդ օրը հայաստանցի 75 կգ քաշային Արման Հովիկյանը նախնական փուլի մեկնարկային մենամարտում հանդիպեց ադրբեջանցի Էլնուր Սուլեյմանովի հետ եւ մրցավարների միաձայն որոշմամբ 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ: Մեր բռնցքամարտիկի հաջորդ մրցակիցը լինելու է Հունգարիայի ներկայացուցիչ Զոլտան Հարչան: Մեկնարկային հանդիպումը հաղթանակով ավարտեց նաեւ Բելառուսի հավաքականի առաջատար, մեր հայրենակից
«Իրավական անարդարությունը արտագաղթ ծրագրավորող ամենախոշոր երևույթն է». Հրանուշ Խառատյան
Գազի թանկացման, արտագաղթի եւ վերջին ժամանակներում ստեղծված իրավիճակի մասին «Մեդիալաբը» զրուցեց ազգագրագետ, քաղաքացիական ակտիվիստ Հրանուշ Խառատյանի հետ: – Տիկի´ն Խառատյան, գազի գնի բարձրացումը, ըստ Ձեզ, լրացուցիչ կհանգեցնի՞ արտագաղթի ծավալների աճին, և, ընդհանրապես, ի՞նչ իրավիճակ կստեղծվի անտառներին մոտ գտնվող բնակավայրերում: – Կարծում եմ` անտառամերձ շրջաններից արտագաղթը կավելանա: Այդ շրջանները գազիֆիկացրեցին, որ իբր անտառի հանդեպ ճնշումը նվազի, բայց արդեն մոտ
Մրցագորգում խածել է մրցակցին եւ կոտրել երկու մատը
Իտալիայում անցկացված կանանց ազատ ոճի ըմբշամարտի «Grand Prix» մրցաշարի փուլում 67 կգ քաշային կարգում հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Իլանա Կրատիշը: Սակայն հաղթանակը նրան հեշտ չի տրվել, քանի որ կիսաեզրափակչում նա հանդիպել է եգիպտուհի, Աֆրիկայի չեմպիոն Անաս Մուստաֆայի հետ: Վերջինը, ինչպես տեղեկացնում են իսրայելական լրատվամիջոցները, նախ գոտեմարտից առաջ հրաժարվել է ձեռքսեղմումով ողջունել Իլանային, իսկ մենամարտի ժամանակ
ՀԿԵ-ն տոնում է իր գործունեության 5-ամյակը
Հունիսի 1-ին լրացավ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գործունեության 5-ամյակը, որն Ընկերությունը դիմավորեց իրականացված բազմաթիվ նախագծերով և զարգացման խոստումնալից ծրագրերով: Մի քանի օր առաջ՝ Հայաստանի Առաջին հանրապետության տոնին, Գյումրիում շահագործման են հանձնվել երկու խոշոր կառույց՝ լոկոմոտիվային և վագոնավերանորոգման դեպոները, որոնք հիմնվել են դեռ 1899 թվականի փետրվարի 7-ին, երբ Թիֆլիսից Ալեքսանդրապոլ էր ժամանել առաջին գնացքը: Դեպոների վերակառուցումը տևեց
Հրդեհ շենքի տանիքում
Հունիսի 3-ին, ժամը 01.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 79 շենքի տանիքում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.02-ին, մարվել` 03.25-ին: Շենքի տանիքում այրվել է մոտ 200 քմ մակերեսով ձեղնահարկ և ներսում կուտակված շինարարական աղբ: ԱԻՆ
«ՏաԹեւեր» ճոպանուղին անցել է ամառային ռեժիմի
Հունիսի 1-ից «ՏաԹեւեր» ճոպանուղին անցել է աշխատանքի ամառային ռեժիմին: Ամռանը ճոպանուղին կաշխատի ժամը 10:00-ից 20:15 (վերջին ուղեւորափոխադրումը «Հալիձոր» եւ «Տաթեւ» կայաններից կլինի ժամը 20:00-ին): Ինչպես եւ նախկինում, կանոնավոր ուղեւորափոխադրումները կիրականացվեն շաբաթական 6 օր, բացառությամբ երկուշաբթիի (պրոֆիլակտիկա): Տոնական երկուշաբթի եւ Հայ առաքելական եկեղեցու տոներին հետեւող եւ ՀՀ կառավարության որոշմամբ ոչ աշխատանքային հայտարարված երկուշաբթի օրերին ճոպանուղին գործում


















































