Օրվա լրահոսը
Վովա Գասպարյանի խորհրդականի անունից կաշառք էին ստացել
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ այսօր պետք է շարունակվեր Արթուր Ղալումյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական վիճաբանություների փուլը: Պաշտպանական եւ մեղադրական ճառերով հանդես պետք է գային դիլիջանցի ամբաստանյալի պաշտպանն ու մեղադրանքը պաշտպանող դատախազը: Ի դեպ, Ա.Ղալումյանի պաշտպանությունն իրականացնում էր ճանաչված փաստաբան Անահիտ Եսայանը, որն այլեւս հանրային պաշտպանի գրասենյակի
Արման Մելիքյանը շնորհակալ է սեւ PR-ի համար
«Անտեսելու փուլից դուրս ենք եկել, հասել ենք մրոտվելու փուլին»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը` նկատի ունենալով մամուլի իր անձին առնչվող այսօրվա հրապարակումները: «Սեւ PR-ի էլեմենտները արդեն սկսվել են: Կարդացեք այսօրվա «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված հոդվածը, որտեղ կլասիկ սեւ PR-ական ոճով ներկայացված է իմ անձը՝ իմ բազմաբնույթ արատներով»,- ասաց նա՝ տարօրինակ համարելով,
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով
Փետրվարի 4-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողները անձնագրային բաժանմունքից բերման են ենթարկել 1957 թ. ծնված Մանվել Բ.-ին, որը 2012 թ. հուլիսի 7-ից ՌԴ Անդրբայկալյան երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն
Հայրիկյանը վերջին օրերին սկսել է մեկը մյուսի հետեւից բավականին վտանգավոր հայտարարություններ անել
Սակայն էլ ավելի տարակուսելի են իր նկատմամբ կատարված չհաջողված մահափորձը «ահաբեկչություն» որակելու նրա փորձերը։
Հայտարարություն Լոռու մարզի ուսուցիչների նկատմամբ ճնշումների վերաբերյալ
2013 թ-ի փետրվարի 7-10-ը ընկած ժամանակահատվածում Ստամբուլում նախատեսվում է կազմակերպել «Ոսուցիչները հանուն ժողովրդավարության եւ խաղաղասիրության Թուրքիայում, Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում» թեմայով դասընթաց: Դասընթացի նպատակն է հզորացնել նշված երկրներում հանրակրթական դպրոցների ուսուցիչների լսարանի կառավարման հմտությունները՝ համեմատելով ֆորմալ կրթության համակարգի դերը, այդ երկրներում ուսուցիչների վերապատրսատման /ուսուցման մեթոդները: Դասընթացի արդյունքում կրթական տարբեր մեթոդների տիրապետմամբ, փորձի փոխանակման միջոցով մասնակից
Էպոսագետ. «Մեքենաներիցս մեկի վրա բենզին կլցնեմ եւ կպայթացնեմ»
Եթե ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյւանը չդիմի Սահմանադրական դատարան, էպոսագետ, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն ինքն է դիմելու` ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու համար: Ըստ նրա` Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը իսկապես խոչընդոտ է` հետաձգելու համար ընտրությունները: Պարոն Սեդրակյանին հատկապես զարմացնում է այն, որ պարոն Հայրիկյանը նշել է` եթե իր վարկանիշը դեպքերից հետո բարձրանա, ինքը
Առաջարկում է թեկնածուներին զոռով զրահաբաճկոն հագցնել (Տեսանյութ)
Թեւան Պողոսյանը գտնում է, որ արժե թեկնածուների բնակարանի մոտ լսող սարքեր տեղադրել ու նրանց վերահսկել: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը քաղաքական դաշտի այն բացառիկ գործիչներից է, որ չի այցելել Պարույր Հայրիկյանին հիվանդանոցում: Նա դրա անհրաժեշտությունը չի տեսնում: Եթե այցելի էլ՝ լրագրողները գուցե չիմանան այդ մասին, որովհետեւ գտնում է, որ Պարույր Հայրիկյանին ցուցադրական այցելելն անընդունելի է:
Իրանի քաղաքացին ոչ սթափ վիճակում Երևան-Երասխ ավտոճանապարհին վթարի է ենթարկվել
Այսօր՝ փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 47-ամյա Բահրամ Շեկտդեհբանտալամահարը, վարելով «Հովո» բեռնատար մակնիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ ավտոճանապարհի 72-րդ կմ հատվածում՝ Արաքսավան գյուղի վարչական տարածքում, չկարողանալով կառավարել ավտոմեքենայի ընթացքը, կողաշրջվել է:Ինչպես վթարի վայրից shamshyan.com_ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բեռնատարի վրայից պոկվել են 2 անիվներն
ՋԻՎԱՆԻ ՊԼՅՈՒՍ
Ընտրությունները ձմռան նման Կուգան ու կերթան: Վհատվելու չէ, վերջ կունենան, Կուգան ու կերթան:
Սերգեյ Դանիելյան. «Վաղուց ապրում եմ եվրոպական որեւէ երկրում, որ կարաս չիմանաս էլ ով ա նախագահդ»
Ընտրությունների միակ «քյարը» դա է, որ գալիս ասֆալտում են։ Ես համարում եմ, որ ընտրությունները բնական աղետի նման մի բան ա, որովհետեւ թանկանում ա ամեն ինչ։ Ընտրարշավներին բոլոր փողերը վատնում են, հետո, չգիտես թե ինչի, մեզանից են կլպում այդ փողը։ Այ, դա է վատը։
Մաքսային սողանցք. «Լուս Աստղ շուգրը» հարկերը կրճատել է 95%-ով
Հայաստանում շաքարավազի արտադրության ծավալների 4% կրճատման պայմաններում շուկայում 99% մասնաբաժին ունեցող «Լուս Աստղ շուգր» (Ախուրյանի շաքարի գործարան) ընկերությունը (փոխկապակցված է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ) հարկերը նվազեցրել է 95%-ով։ Բացի այդ՝ ընկերությունում առնվազն կիսով չափ կրճատվել է աշխատակիցների թիվը։ Գործարար Սամվել Ալեքսանյանը շաքարավազի շուկայում հերթական անգամ հարկերից խուսափելու սխեմա է կիրառել։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական
«Մահափորձը հենց Հայրիկյանի ձեռքի գործն է» վարկածի շրջանառությունը ԿԳԲ-ի ձեռքի գործն է
ՀՀ նախագահի թեկնածուներից մեկի դեմ կատարված մահափորձը երկրում մեծ իրարանցում առաջացրեց։ Առաջին իսկ վայրկյաններից սկսեցին շրջանառության մեջ դրվել տարբեր վարկածներ, թե ում եւ ինչի համար էր պետք նման բան կազմակերպելը, որն էր նպատակը։ Հատուկ ուշադրության էր արժանի, թե հասարակության որ շերտերից հատկապես, որ վարկածն էր դուրս գալիս։ Օրինակ՝ մտավորական հատվածն անմիջապես կատարվածում տեսավ արտաքին ուժերի
Մեքենան շրջվել է
Փետրվարի 4-ին, ժամը 23.34-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ–Երևան ավտոճանապարհին` Արաքսավան գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «CMHTC» մակնիշի HOVO87A41610 պ/հ բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը վարորդ` 1973 թ. ծնված Բահրամ Շիկաստևանծը (Իրանի
Ժոզե Մոուրինիոն սպասում է Ռոման Աբրամովիչի հեռախոսազանգին
Մադրիդի «Ռեալում» մթնոլորտի շիկացումը հասնում է գագաթնակետին եւ արտասահմանյան ԶԼՄ-ները գրեթե կասկած չունեն, որ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մրցաշրջանի ավարտին, հնարավոր է նաեւ ավելի վաղ, լքի ակումբը: Լրատվամիջոցները տեկացնում են, որ արդեն այսօր առատաձեռն առաջարկներով նրա «դռները թակում են» եվրոպական գրանդ ակումբները: Սակայն պորտուգալացի մասնագետը պատրաստ է մերժել բոլոր առաջարկները, բացի մեկից: Մոուրինյոն սպասում է
Փրկարարներն օգնության են հասել կենդանիներին
Փետրվարի 4-ին, ժամը 10.45-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի մոտ շունն ընկել է ձորակը, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները: Փրկարարները շանը դուրս են բերել ձորակից: *** Նույն օրը, ժամը 15.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուռնազյան 3-րդ նրբանցքի մոտ շունն ընկել է ջրանցքը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր
Քոքոբելյանը հիմա լքեց «Ժառանգություն» խմբակցությունը Րաֆֆի Հովհաննիսյանին հարվածելո՞ւ համար
Այն, որ «Ժառանգություն»- «Ազատ դեմոկրատներ» բաժանումն այլեւս իրողություն էր, դրանում կասկած չկար, բայց շատ հետաքրքիր էր, որ այս պահի դրությամբ, երբ կարծես նոր զարգացումներ տեղի չեն ունեցել երկու կուսակցությունների միջեւ, հայտարարվում է մի բան, որն ընդամենը կարեւորվում է հայտարարելու համար։
Լիլիթ Գալոյանը հաղթեց Մայա Տերեշչենկոյին
Ռուսաստանի մայրաքաղաքում ընթացող շախմատի «Moscow Open» միջազգային ավանդական բաց մրցաշարի երրորդ տուրում կանանց «B» խմբում, որը նաեւ Ռուսաստանի կանանց գավաթի փուլ է, մեր հանրապետության ներկայացուցիչ Լիլիթ Գալոյանը սպիտակներով պարտության մատնեց ռուսաստանցի Մայա Տերեշչենկոյին եւ 2,5 միավորով 25-րդն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ինչ կասի Հայրիկյանը
Հունվարի 31-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձը կրկին յուրահատուկ ինտրիգ մտցրեց նախագահական ընտրությունների գորշ և անհետաքրքիր քարոզարշավի մեջ: Այժմ թեկնածուներն ու քաղաքական դաշտը սպասում են, թե արդյոք Հայրիկյանը կդիմի՞ Սահմանադրական դատարան՝ ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու պահանջով: ՀՀ Սահմանադրության համաձայն՝ նախագահի ընտրությունը երկշաբաթյա ժամկետով հետաձգվում է նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ
Ռոբերտ Աղասարյանը հավասարվել է թիմակիցներին
Մոսկվայի Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանի սրահներում շարունակվում է շախմատի «Moscow Open» փառատոնը: Տղամարդկանց ուժեղագույնների խմբում հայաստանցիներ Հովհաննես Գաբուզյանը եւ Հովիկ Հայրապետյանը երրորդ տուրում միավորը բաժանեցին, համապատասխանաբար, Անտոն Դեմչենկոյի եւ Նիկիտա Պետրովի (երկուսն էլ՝ Ռուսաստան) հետ եւ իրենց անվան դիմաց գրանցեցին 2,5-ական միավոր: Հովհաննեսն ընթանում է մրցաշարային աղյուսակի 9-րդ, Հովիկը՝ 24-րդ հորիզոնականում: Մեր հանրապետության մյուս ներկայացուցիչը՝
Արդյո՞ք օրինական է Կառավարության կողմից մեռելոց համարվող աշխատանքային օրերի տեղափոխումը
2012թ. դեկտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունն (այսուհետ՝ Կառավարություն) իր թիվ 1558-Ն որոշմամբ, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածն ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը` ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ, որոշում է կայացրել 2013 թվականի ապրիլի 1-ի (Սուրբ
Կմասնակցեն նաեւ Վրաստանի հրաձիգները
Փետրվարի 8-ից 10-ը Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում կկայանա մարզաձեւի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց բաց առաջնությունը: Հրաձգության ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից տեղեկացնում են, որ առաջնությանը մասնակցելու հայտ ներկայացրել է նաեւ Վրաստանի հավաքականը: Հրաձիգները մրցելու են օդամղիչ հրացան, շարժական թիրախ եւ օդամղիչ ատրճանակ մրցաձեւերից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի են. Արագածոտնի մարզում` Չքնաղ-Ձորագլուխ և Նիգավան, Գեղարքունիքի մարզում` Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների
Րաֆֆի Հովհաննիսյանը փորձեց ԲՀԿ-ՀԱԿ-ՀՅԴ-ՀՀԿ-ականներին իր կողմը քաշել (Տեսանյութ)
Նախագահի թեկնածուի քարոզարշավը՝ Աշտարակում «Արի հլը տենանք», «Մենք քու հետն ենք», «Իմ ազգանունը քու ազգանունից ա, Հովհաննիսյան, քե՛զ ենք ընտրելու»,- Աշտարակում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին այսպիսի բացականչություններով ընդունեցին: «9 ամիս առաջ այս հրապարակը դատարկ էր»,- աշտարակցիների հետ հանդիպմանը նկատեց պարոն Հովհաննիսյանը,- «Եթե դուք 9 ամիս առաջ քվեարկեցիք «Բարգավաճ Հայաստան», որովհետեւ դուք ուզում էիք տնտեսական զարգացում,
Լանան անկեղծացել է լուսանկարներում
Երգչուհի Լանա Դել Ռեյը լուսանկարվել է «Numéro Tokyo» ամսագրի մարտ ամսվա համար նախատեսված թողարկման համար: Ֆոտոսեսիան, որի հեղինակը լուսանկարիչ Մարիանո Վիվանկոն է, կարելի է հաջողված համարել: Լանան ինչպես միշտ նուրբ է, առեղծվածային, միեւնույն ժամանակ կրքոտ: Լուսանկարներն այս անգամ տարբերվում են նախորդ ֆոտոսեսիաներից, նրանով, որ Լանան դրանցում ոչ ստանդարտ ու անկեղծ դիրքերով է: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ
«Հայրիկյանի մահափորձը պրոֆեսիոնալ է արվել»
«Հայրիկյանի դեմ ուղղված մահափորձը չափազանց պրոֆեսիոնալ է կատարված, որի արդյունքում ունենք վարկածների առատություն եւ ոչ մի հարցի պատասխան»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: Պարոն Սաֆարյանի համար կասկածելի է՝ ինչո՞ւ է մահափորձի վարկածներից ամենաշատը շրջանառվում արտաքին ուժերի կողմից կազմակերպված լինելու վարկածը. «Երբ ասում ենք դրսից է կազմակերպված ու մյուս կողմից, երբ
Ահմեդ Թյուրք. «Ցանկանում ենք ներողություն խնդրել հայերից»
«Մեր հայրերը և նախնիները օսմանցիների միջոցով օգտագործվել են հայերի, ասորիների և եզդիների ջարդերում» Քուրդ հեղինակավոր գործիչ, Թուրքիայի վարչապետ Էդողանի և Քրդստանի աշխատավորական կուսակցության կալանավորված ղեկավար Աբդուլա Օջալանի միջև բանակցությունների գլխավոր միջնորդ, Թուրքիայի ազգային մեծ ժողովում Մարդինի պատգամավոր և Դեմոկրատական հասարակություն կուսակցության առաջնորդ Ահմեդ Թյուրքն անդրադարձել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության մեջ քրդերի ունեցած դերին: Ստամբուլում հրատարակվող թուրքական
Սերժ Սարգսյանին ռուսական մամուլը ներկայացրել է որպես ՀՀ «հին ու նոր» նախագահ
Ռուսական մամուլը փորձել է իրերն իրենց անուններով կոչել: Այսպես է մեկնաբանում ռուսական «Կոմերսանտ» թերթի հրապարկումը ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Թերթը Սերժ Սարգսյանին ներկայացրել է, որպես ՀՀ հին ու նոր նախագահ: Ըստ Խոսրով Հարությունյանի` դա խոսում է այն մասին, որ միջազգային հեղինակավոր կառույցներն ու մամուլը Սերժ Սարգսյանին համարում են ֆավորիտ: Արդյո՞ք սա օրենքի խախտում չէ, երբ
Խաղաղ պայմաններում զոհվածի հայր. «Բոլորից պատիվ եմ պահանջելու»
Այսօր Արտաշատ քաղաքում քարոզարշավի շրջանակներում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին էր ցանկանում մոտենալ Ռոբերտ Խուդավերդյանը: Վերջինիս որդին զոհվել է խաղաղ պայմաններում, Նոյեմբերյանում: Մինչ Ռոբերտ Խուդավերդյանը փորձում էր հարմար «դարանակալել», որպեսզի կարողանա մոտենալ նախագահին, անվտանգության աշխատակիցները նրան «մեկուսացրեցին»: Վիճաբանություն, որպես այդպիսին, չեղավ, զոհվածի հայրն ինքը չցանկացավ: Ավելի ուշ Aravot.am-ի հետ
«Դեմ առ դեմ». Տիգրան Տեր-Եսայան եւ Ստեփան Գրիգորյան
Փետրվարի 5-ին, ժամը 14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 78-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը եւ «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը: Քննարկման թեման` որքանով էին իրավաչափ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձին հետեւած գնահատականները եւ պետական կառույցների գործողությունները: Հաղորդման հյուրերին
«Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին մենք չպետք է վերաբերենք հումորով»
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը` Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների և Հայաստանի ռազմական արդյունաբերության մասին Օրերս Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում շիրակցի ՕԵԿ-ականների մոտ երկրի նախագահի քարոզն անելիս, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը անդրադարձավ նաև 5 տարի առաջ Սերժ Սարգսյանի հետ միավորվելու ու նրա հետ քաղաքական կոալիցիա կազմելու ՕԵԿ-ի որոշմանը: Նա արդարացավ` ներկայացնելով հետևյալ հիմնավորումը.


















































