Օրվա լրահոսը

«Վարչապետի տեղակալի տեղակալի տեղակալն էլ չի բարեհաճում մեզ ընդունել» (Տեսանյութ)

Գլխավոր ստոմատոլոգ Լազար Եսայանն ու Հայաստանի ստոմատոլոգների միության նախագահ Աշոտ Գեւորգյանը ստոմատոլոգներին հորդորել են լռել եւ փողոցային ակցիաներ չանել:

Վիկտոր Դալլաքյան. «Ո՞վ է ասել, որ ինձ Հայրիկյանը չի ընդունել»

Վիկտոր Դալլաքյանը վստահեցնում է, որ ինքը ընդամենը լինելով բարեկիրթ մարդ՝ չի մտել հիվանդասենյակ

Վազգեն Սարգսյանի եղբայրը կսատարի Սերժ Սարգսյանին

Այսօր Արարատի մարզի Արարատ քաղաքում, մշակույթի տանը, ՀՀ նախագահի թեկնածու  Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ներկա էր նաեւ վաղամեռիկ սպարապետ Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը՝ Արմեն Սարգսյանը: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ առաջիկա նախագահական ընտրություններում  ինքը սատարում է Սերժ Սարգսյանի  թեկնածությունը եւ իր համագյուղացիներին ու բարեկամներին էլ կոչ է անում, որպեսզի սատարեն Սերժ Սարգսյանին: Լրագրողների զարմանքին

Մեղադրողը հրաժարվեց Արման Վեզիրյանին առաջադրված մեղադրանքից

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատախազն այսօր հրաժարվել է ՀՀ Ազգային ժողովի 2012թ. մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած Արման Վեզիրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով առաջադրած մեղադրանքից։ Դատական նիստում մեղադրող Ա.Աբրահամյանը միջնորդել է դադարեցնել Արման Վեզիրյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Դատախազը մասնավորապես վերլուծելով 2012 թվականի ապրիլի

Խառատյան. Հայրիկյանի դեմ մահափորձի պատվիրատուն գուցե չբացահայտվի (Տեսանյութ)

Ազգագրագետի խոսքով` դեպքն էական ազդեցություն չի ունենա ընտրությունների ընթացքի վրա

Բագրատյանի պատասխանը «Բանակն իրականում» նախաձեռնության հարցմանը՝ հայկական բանակի բարեփոխման մասին

Հարգելի «Բանակն իրականում», Ես ՀՀ զինված ուժերի բարեփոխումները դիտարկում եմ որպես երկրում սահմանադրական կարգի վերականգնման եւ երկրի արմատական բարեփոխումների կարեւոր մաս: Ուստի իշխանափոխությունից հետո կկազմեմ փորձագիտական խումբ՝ քաղաքացիական հանրության ներկայացուցիչների ներգրավմամբ եւ կմշակեմ ու կիրականացնեմ ՀՀ զինված ուժերի բարեփոխումների արմատական ծրագիր, որը կնպաստի բանակի մարտունակության բարձրացմանը եւ զինծառայողների իրավունքների պաշտպանությանը: «Բանակն իրականում» խմբի առաջադրած հարցերին

Վալանսում հայ ֆուտբոլասերներն աջակցել են ազգային հավաքականին

ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին Լյուքսեմբուրգի ընտրանու հետ կայանալիք ընկերական հանդիպմանը նախապատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, ժամանելով Վալանս, առաջին մարզումն է անցկացրել «Ժորժ Պոմպիդու» ստադիոնում: Մոտ մեկ ժամ տեւած մարզման ընթացքում, չնայած ցուրտ եւ քամոտ եղանակին, հայ ֆուտբոլասերներն աջակցել են մեր ֆուտբոլիստներին: Մարզմանը բացակայել են միայն Ռոման Բերեզովսկին եւ Սարգիս Մարկոսովը, որոնք

Avesta. «Էլեկտրոնային բառարան ԱՊՀ երկրների պետական լեզուների համար»

Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (ՀՀՄՀ) «ABBYY» համակարգչային ծրագրերի ընկերության հետ (հիմնադիրն ու տնօրենը հայազգի Դավիդ Յանն է) ԱՊՀ-ի երկրների և Վրաստանի պետական լեզուների համար բառարան կստեղծեն: Հայտնում է «Ավեստա» լրատվականը: ՀՀՄՀ-ից հայտնել են, որ բառարանը նախատեսված է ԱՊՀ անդամ երկրների պետական լեզուների տարածման և ԱՊՀ երկրների միջև հումանիտար համագործակցությունը զարգացնելու համար: Էլեկտրոնային բառարանը ստեղծվում է

Սերժ Սարգսյանը՝ ԼՂՀ եւ Ցեղասպանության ճանաչման մասին

Կարևորը, ըստ Սերժ Սարգսյանի, այն է, որ կարողանանք այնպես անել, որ Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղը. «Ինձ համար դա է կարևոր և մեր նպատակը միայն ու միայն կայանում է նրանում, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով:

Ատամնաբույժները ցույցի են դուրս եկել. ճնշումները ազդեցին (Տեսանյութ)

Եթե այն եկամուտները ունենային, ինչ խոսում են իշխանությունները, բոլոր ստոմատոլոգները հիմա «Պորշ Կայեններով» ման կգային:

«Լուրջ կազմակերպությունը մահափորձ կկազմակերպի՞ 60 տարվա զենքով».Արա Պապյան

«Ինձ համար ներքաղաքական լարվածության առաջացման մեջ շատ մութ պահեր կան՝ սկսած զենքի տեսակի ընտրությունից, կատարման ձևից, վերջացրած՝ հնարավորությանը՝ արտաքին ուժերի միջամտության: Ինձ համար հավանական չի թվում, որ այստեղ ռուսական կագեբեական հետք կա, եթե այդպես է, ուրեմն պետք է ընդունենք, որ իրենց  ծառայության որակն այնքան է ընկել, որ նրանք չեն կարողանում մի փոքր գործողություն իրականացնել»,- այսօր,

«Կապանյան ձմեռը» համախմբեց երիտասարդներին

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Սյունիքի մարզային կենտրոնը և «Դավիթբեկյան ուխտեր» երիտասարդական հասարակական կազմակերպությունը փետրվարի 2-ին Կապանում անցկացրին «Կապանյան ձմեռ» խորագրով համաքաղաքային միջոցառումը։ Մասնակցում էին բուհերի, քոլեջների ուսանողներ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Սյունիքի մարզային կենտրոնի կամավորներ, ակտիվ երիտասարդներ։             Միջոցառման ընթացքում անցկացվեցին ձմեռային խաղեր, ներկայացվեցին մշակութային համարներ։ Մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց մասնակցել կրակային պատրաստության դասընթացի։ Իրենց լավագույնս դրսևորած և

Արեգ Միքայելյան. Ադրբեջանը հայտարարում էր, թե իբր պատերազմող երկիր ենք

Չնայած Ադրբեջանի ջանքերին` Հայաստանն ընտրվել է Տիեզերքի խաղաղ օգտագործման հանձնաժողովի անդամ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Փետրվարի 05-06-ին, 08-09-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 07-ին սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում ձյուն, հովտային և նախալեռնային շրջաններում անձրև: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 05-06-ին աստիճանաբար կբարձրանա 4-6, 07-ի գիշերը ևս 2-4 աստիճանով, 07-ի ցերեկը և 08-ի գիշերը կնվազի 2-3, 08-ի ցերեկը և 09-ին կրկին կբարձրանա

Մհեր Սեդրակյանին նմանեցրեց «Հաջողության ջենտլմենների» դոցենտին

Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը զարմացած է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանին այդպես էլ չզրկեցին պատգամավորական մանդատից:

«Մահափորձն իր նպատակին չհասավ».Սերգեյ Մինասյան

«Հայրիկյանի դեմ մահափորձը հանրության համար ամենակարեւոր եւ քննարկվող թեմաներից մեկն է: Ոչ մի երկրում բացառված չեն նմանատիպ քաղաքական զարգացումները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագահի թեկնածուի դեմ կատարված մահափորձի վերաբերյալ նշեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա համոզմամբ՝ ավելի նպատակահարմար կլինի չերկարացնել ընտրությունները եւ ներկա իրավիճակը օգտագործել ավելի արդյունավետ՝ պայքարը շարունակելու համար: «Մահափորձն իր նպատակին

AINA. Արմատական իսլամիստների զոհ դարձած հայկական ընտանիքը

63-ամյա Ռոստոմ Սեֆարյանը դադարում է խոսել՝ փորձելով զսպել իր արցունքները: 2006թ. հուլիսին էր, երբ Իրաքի Մոսուլ քաղաքում իսլամիստ արմատականները առևանգել էին Սեֆարյանին: Գրում է «Ասիրիան» լրատվական գործակալությունը՝ անդրադառնալով Իրաքում քրիստոնյաների նկատմամբ տեղի ունեցած բռնություններին: Հինգ օր անց Սեֆարյանը ազատ արձակվեց, երբ իր ընտանիքը համաձայնեց վճարել 72 000 դոլարի փրկագինը: Դա երկրորդ անգամն էր, որ առևանգել

U21. Հայաստանի հավաքականը կսկսի Իսլանդիայի, կվերջացնի Բելառուսի հետ

Aravot.am-ը տեղեկացրել է, որ Նիոնում կայացած ֆուտբոլի U-21 տարեկանների Եվրոպայի 2015 թվականի առաջնության վիճակահանության արդյունքներով 10-րդ խմբում Հայաստանի այդ տարիքային խմբի հավաքականի մրցակիցները լինելու են Ֆրանսիան, Իսլանդիան, Բելառուսը եւ Ղազախստանը եւ որ հանդիպումների ժամկետները հայտնի կլինեն ավելի ուշ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանը իր հետ

Դատավորը հիվանդ էր

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի դեմ հարուցված քրեական գործով այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում պետք է լսվեր մեղադրող Նելլի Աշրաֆյանի մեղադրական ճառը: Սակայն դատական նիստերի դահլիճն այդպես էլ չբացվեց: Իսկ տվյալ գործով նիստերի քարտուղարը Aravot.am-ին փոխանցեց, որ դատական նիստը հետաձգվում է՝ դատավոր Արմեն Հարությունյանի վատառողջ լինելու պատճառով: Հիշեցնենք, որ Սուրեն Սուրենյանցը մեղադրվում է Գրիգոր

«Մեր գիտնականները «նստած են» 80 հազար դրամի վրա». ակադեմիկոս

Ըստ Ռաֆայել Մելիք-Օհանջանյանի` քաղցկեղը 80%-ով հնարավոր է ամբողջովին բուժել, եթե այն հայտնաբերվում է հիվանդության զարգացման վաղ շրջանում:

Ստեփան Դեմիրճյանը Բագրատյանին չի սատարելու

Այսօր ԱԺ նիստին վիրահատության պատճառով երկարատեւ բացակայությունից հետո ներկա էր ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը: Նա լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ առողջությունը վերականգնվել է: «Ուրեմն ՀԱԿ-ից դուրս գալու հարց չկա: Ես կասեի հակառակը: Թե ՀԺԿ-ն, թե՛ մնացած կուսակցությունները պետք է փորձեն դարձնեն ՀԱԿ-ի գործունեությունը առավել արդյունավետ»,- հայտարարեց պարոն Դեմիրճյանը: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, այն կուսակցությունը,

Սերժ Սարգսյանը վատառողջ է, բայց շարունակում է քարոզարշավը

Դահլիճում ներկաների հագուկապից ակնհայտ էր, որ այդտեղ պատահական մարդիկ չկան: Իսկ նրանք, ովքեր իսկապես ինքնաբուխ եկել էին նախագահին տեսնելու, նրա հետ զրուցելու, այդպես էլ մնացին դահլիճի պատերից այն կողմ եւ հնարավորություն չստացան նախագահի հետ շփվելու:

«Ես չեմ բացառում, որ Ադրբեջանը կարող է հարվածել քաղաքացիական ինքնաթիռների».Արա Պապյան

Քաղաքագետի համառոտ անդրադարձը տարածաշրջանային խնդիրներին: Արամ Պապյանի  դիրքորոշումը Ստեփանակերտի օդանավակայանի գոծունեության և ադրբեջանական իշխանությունների հնչեցրած սպառնալիքների վերաբերյալ: «Տարածաշրջանում լարվածությունը շատանում է: Տարածաշրջանն այն միջավայրն է, որի մեջ Հայաստանը գործում է, որտեղ նման իրավիճակը ամենևին ձեռնտու չէ մեզ: Առաջինը, որ պետք է նկատենք, Թուրքիայում հակահայկական միտումները շատացել են:  Ես կարծում եմ, որ մինչև 2015 թվականը թուրքական

Գլխավոր գանձապետ. «Փողը երբեք բավարար չի լինում» (Տեսանյութ)

Հայաստանի ներքին եւ արտաքին պարտքերն աճել են

Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիր

2013 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շարունակում է արտասահմանյան երկրներում գործող հայկական վարժարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում, միօրյա և այլ տիպի կրթօջախներում դասավանդող հայագիտական առարկաների ուսուցիչների,  տնօրենների, ուսումնական մասի տեսուչների վերապատրաստման ծրագիրը: Վերապատրաստման դասընթացները նախատեսված է իրականացնել ուսուցման երկու ձևով. առկա՝ Հայաստանում, մեկամսյա ժամկետում և հեռավար (on-line):  Հեռավար վերապատրաստումը կիրականացվի առանձին առարկաների գծով` սեպտեմբերից դեկտեմբեր ընկած

Մենք պետք է, ոչ մի թիզ հող չտալով, խաղաղություն հաստատենք. համոզված է ռազմական հոգեբանը

Այսօր «Արմատ» ակումբում ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը խոսեց ադրբեջանա-հայկական պատերազմի, Ստեփանակերտի օդանավակայանի, ինչպես նաեւ Ադրբեջանում սրված ներքաղաքական իրավիճակի մասին: «Վերջին շրջանում Ադրբեջանում նկատելի են զարգացումները, որոնք ճգնաժամային են, աստեղ պետք է տեսնել սոցիալական կողմը. աղքատության խնդիր կա, երկրորդ կողմը` բռնապետության փաստն է, բայց ցանկացած բռնապետություն ի վերջո հոգնացնում է եւ կա երրորդ գործոնը, ինչն էլ

Մանարյան. «Հայրիկյանին կրակողն էլ է անշնորհք, կրակողին ուղարկողն էլ»

Ըստ մտավորականի` անտաղանդ տեռոր անելու կարիք չկար

«Մենք թռչելու ենք Ստեփանակերտի օդանավակայանից». Դավիթ Ջամալյան

Այսօր «Արմատ» ակումբում ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը, խոսելով Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման եւ այս առումով,  ադրբեջանական կողմի հնչեցրած սպառնալիքների մասին, ասաց, որ Ադրբեջանը Արցախի հետ կապված ցանկացած զարգացում շատ ցավալի է ընդունում, բայց կա մի կարեւոր հանգամանք, եթե Բաքվում վստահ լինեն, որ կարող են թեկուզ տեխնիկապես խոցել ու եթե վստահ լինեն, որ հայկական կողմը պատասխան հարված

Երևանի զարգացման ծրագրերով 2013-ին նախատեսված աշխատանքները զգալիորեն կգերազանցեն 2012-ի ցուցանիշները

2013 թվականին քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում նախատեսված աշխատանքների ծավալները նախորդ տարվա համեմատ զգալիորեն կաճեն: Մասնավորապես, շինբարեկարգման ծրագրերով ընթացիկ տարում մայրաքաղաքում կիրականացվի երկուսուկես մլն քմ ծավալով ասֆալտապատման աշխատանքներ: Հիմնանորոգումից հետո փողոցներում ասֆալտի շերտի քանդումը բացառելու նպատակով՝ հանրային սպասարկում իրականացնող բոլոր ընկերություններին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնարարել է նախքան աշխատանքների մեկնարկը ավարտել հաղորդուղիների հետ

BoxingScene. «Վլադիմիր Ենգիբարյան. կյանքից հեռացավ 56 անգամ ոսկե մեդալի արժանացած բռնցքամարտիկը»

«Բոքսինգ սին» պարբերականը՝ անդրադառնալով Վլադիմիր Ենգիբարյանի մահվանը, գրում է, որ փետրվարի մեկին Օմար Հենրիի ողբերգական մահը (մահացել է լեղապարկի քաղցկեղից, 25 տարեկանում) միակ կորուստը չէր բռնցքամարտում, 80 տարեկան հասակում կյանքից հեռացավ Վլադիմիր Ենգիբարյանը՝ Սովետական Միության բռնցքամարտի երկրորդ օլիմպիական չեմպիոնը: «Բռնցքամարտի իմ գործունեության ողջ ընթացքում ես երբեք նոկաուտի չեմ ենթարկվել, – Ենգիբարյանի խոսքն է մեջբերում պարբերականը՝

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031