Օրվա լրահոսը
Ներքեւները չեն ուզում, վերեւները՝ չեն կարող
Բարդ ժամանակներ են սկսվել: Համբերության ինչ-որ պաշար է սպառվել, հույսի վերջին թելն է կտրվել, մարդիկ հայտնվել են սահմանային հոգեվիճակում՝ հուսահատ ու ամեն ինչի ընդունակ: Եթե ճանապարհ փակելն ու կառավարության շենքի առջեւ բողոքի ցույցերը կարելի էր սովորական համարել, ապա սպանված որդու դին գյուղից Երեւան հասցնելու եւ կառավարության շենքի առջեւ դնելու փորձերը պայքարի նոր ձեւ էին, բողոքի
Վարչապետը բացահայտում է գազի գնի թանկացման և սուբսիդավորման գաղտնիքը
Երեկ խորհրդարանում վարչապետ Տիգրան Սարգսյանը խիստ ուշագրավ բացահայտում արեց: Նա հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է ամենացածր գնով, այն նույն գնով, որ վաճառում է Բելառուսին` 189 դոլարով: Բայց այդ գինը՝ հասնելով Հայաստան, դառնում է 270 դոլար, քանի որ Ռուսաստանը Հայաստան մատակարարվող գազի նկատմամբ կիրառում է արտահանման 30 տոկոսանոց հարկ: Պարզ է, չէ՞, թե ինչու
Շտապօգնության մեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ
Մայիսի 20-ին, ժամը 21.30-ին տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի ամառանոցներում` Ձորի փողոցի 126/72 տան մոտակայքում, շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը: Փրկարարները 040 ՍԼ 64 պետհամարանիշի շտապօգնության ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի մաս: ԱԻՆ
Օկլահոմա նահանգը ենթարկվել է ուժգին պտտահողմի հարվածի
Սաստիկ պտտահողմի հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 51 մարդ, նահանգը տարերային աղետի գոտի է հայտարարվել Միացյալ Նահանգների կենտրոնական մասում գտնվող Օկլահոմա նահանգում ժամում 320 կիլոմետր արագությամբ քամիներ առաջացրած պտտահողմի հարվածը դարձել է 51 զոհի և զանգվածային ավերածությունների պատճառը: ԱՄՆ-ի օդերևութաբանական ազգային ծառայության համաձայն, պտտահողմի ուժգնությունը եղել է ամենաուժգին երկրորդ՝ «EF-4» աստիճանի: Նահանգի իշխանությունների փոխանցմամբ, զոհվածների
Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի սրահը
Մայիսի 21-ին ժամը 04.47-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդու շրջանի Սանահին գյուղում այրվում է << Ռաֆ>> մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սանահին թաղամասի 2-րդ փողոցի թիվ 8 տան մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.10-ին, մարվել՝ 05.14-ին: Ամբողջությամբ այյրվել է Գ. Էվոյանին պատկանող «Ռաֆ»
Ուզում ես դասական մոտեցիր, ուզում ես՝ անդասական, ԲՀԿ-ն պատասխանատվություն կրում է
Թե՞ ԲՀԿ-ում կարծում են, որ այդ քվեարկությունները կամ մի քանի նախարարական ու մարզպետական պորտֆել ունենալն՝ էնպե՜ս, դիպվածային բաներ են, պատահմունք։
Նոր մանրամասներ. Սպանված զինվորի հարազատները մինչև մայրուղի հասնելը ծեծի են ենթարկվել (Տեսանյութ)
«Առաջին լրատվական»-ի նկարահանող խումբը երեկ եղել է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում, որտեղ երեք օր առաջ հողին հանձնեցին 19-ամյա Լյուքս Ստեփանյանի դին: Հիշեցնենք, որ Լյուքս Ստեփանյանի ընտանիքն, ի նշան բողոքի, շաբաթ օրը որդու դին որոշել էր տեղափոխել Երևան՝ Հանրապետության հրապարակ: Նրանց հաջողվել է նոր բացահայտումներ անել՝ մասնավորապես, թե ինչ է եղել մինչև Սևան-Երևան մայրուղի գյուղացիների
«Ռեալը» Մոուրինիոյին ազատ արձակեց
Արքայական ակումբը որոշել է դադարեցնել համագործակցությունը Ժոզե Մոուրինիոյի հետ: «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն այսօր հայտարարել է, թե ընթացիկ մրցաշրջանի ավարտին պորտուգալացի մասնագետը կհեռանա եւ որ ինքն արդեն շնորհակալություն է հայտնել մարզչին՝ կատարած աշխատանքի համար: «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում Մոուրինիոն երեք տարում մեկ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, մեկ անգամ տիրել «Արքայի գավաթին» եւ մեկ անգամ
Մհեր Հովհաննիսյանը հաջող է մեկնարկել Հոլանդիայում
Հայաստանցի միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը Հոլանդիայի Լիմբուրգ քաղաքում մեկնարկած շախմատի բաց առաջնությունում 101 մասնակիցների պայքարում երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր: Նա կես քայլ է ետ մնում միանձնյա առաջատար, ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Դուբրովից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Չորրորդ մեդալը Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Իտալիայի Կրեմա քաղաքում անցկացված սամբո ըմբշամարտի Եվրոպայի առաջնության վերջին օրը Հայաստանի հավաքականի հաշվարկին չորրորդ մեդալը բերեց 68 կգ քաշային Վաչիկ Վարդանյանը: Նա նվաճեց արծաթե մեդալ: Ավելի վաղ երկրորդ տեղ զբաղեցրել էր Տիգրան Կիրակոսյանը՝ 52-կգ, բրոնզե մեդալի արժանացել էին Սոսե Բալասանյանը՝ նույնպես 52 կգ եւ Մավրիկ Նասիբյանը՝ 74 կգ:
Ակտիվիստը չի բացառում, որ իշխանական թեւից են սպանված զինվորի ծնողներին հրահրել դին Երեւան բերել
«Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Ծովինար Նազարյանը, ով շաբաթ օրը զինվորի սպանության առիթով կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիայի մասնակիցներից էր, վստահեցնում է, իրենց ակցիան նախապես պլանավորված չի եղել: «Կայքերից ինֆորմացիա ստացանք, որ ժամը մեկի կողմերը լինելու են կառավարության շենքի մոտ, որտեղ պատասխան են պահանջելու երեխու մահվան համար: Այդ պատճառով որոշեցինք գնալ կառավարության շենքի մոտ, բայց մեզնից
Քոչարյանի կարծիքով, փորձեցին սպանված զինվորի դիակի վրա «քաղաքական շոու սարքել»
Բլոգեր Տիգրան Քոչարյանն առաջիններից էր, ով Նոյեմբերյանի զորամասում օրեր առաջ սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի դին Երեւան բերելու վերաբերյալ մեղադրեց իրավապաշտպան հ/կ-ներին սպանվածի ծնողներին հրահրելու մեջ: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ ունի՞ տեղեկություններ, թե որ հ/կ-ներից են եղել հրահրողները, թե՞ պարզապես կարծիք է հայտնել: «Եթե անունը չի հիշատակվում, ուրեմն ինչ-ինչ պատճառներ կան, որ չեն հրապարակվում, բայց կոնկրետ մարդիկ իրենք
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Կուբայի նորանշանակ դեսպանին
Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ-ում Կուբայի նորանշանակ դեսպան Էմիլիո Լոսադա Գարսիան (նստավայրը` Մոսկվա): Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման հեռանկարները, քաղաքական երկխոսության ակտիվացման ու իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Փոխնարար Հովակիմյանը զրուցակցին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման
«Մխիթար Գոշ» մեդալի հանձման արարողություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում
Մայիսի 16-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունում տեղի ուենցավ Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ, ամերիկահայ ականավոր գործիչ Վարդան Գրեգորյանին Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի եւ երկարամյա հայանպաստ գործունեության համար ՀՀ Նախագահի կողմից շնորհված «Մխիթար Գոշ» մեդալի հանձման հանդիսավոր արարողությունը: Հանձնելով ՀՀ Նախագահի պարգեւը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը բարձր գնահատեց Վարդան Գրեգորյանի գործունեությունը ամերիկյան հասարակական-կրթական
ՀՀ կառավարությունը և IBM-ը մտադիր են ուսումնասիրել երկրի նորարարության և տնտեսական ներուժի աջակցման ուղիները
ՀՀ կառավարության և IBM ընկերության միջև ստորագրվել է Փոխըմբռման հուշագիր՝ երկարաժամկետ համատեղ համագործակցության հնարավորություններն ու տարբերակներն ուսումնասիրելու նպատակով: Հուշագիրը վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և IBM ընկերության փոխնախագահ Կիրիլ Կորնիլևը: Երկկողմ համագործակցության վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Տիգրան Սարգսյանի՝ նախորդ տարեվերջին ԱՄՆ կատարած այցի շրջանակներում: Վարչապետը ողջունել է
Asbarez. «Թողարկվել է Պրինց Իշխան Բաղդասարյանի «Աբստրակցիա» ֆիլմի թրեյլերը»
Թողարկվել է Պրինց Իշխան Բաղդասարյանի քրեական դրամա ժանրի «Աբստրակցիա» ֆիլմի թրեյլերը: Ֆիլմի բյուջեն կազմում է 1,5 միլիոն դոլար: Հայտնում է «Ասպարեզ» թերթը: «Աբստրակցիա»-ն նկարահանվել է Լոս Անջելեսի մոտակայքում: Ֆիլմի տեւողությունը 100 րոպե է: «Շատ հետաքրքիր էր պատշաճ գիտելիքներով մարդկանց խմբի հետ աշխատել, որոնք նույնպես հավատում էին ֆիլմի իրագործմանը», – ասում է Բաղդասարյանը, որը ֆիլմի եւ՛
Պահանջում են խստորեն պատժել անձանց, որոնք նախաձեռնել են ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ապօրինի գործողություններ
Ս.թ. մայիսի 18-ին լրագրողական գործունեությանը կոպտորեն խոչընդոտելու հերթական միջադեպերն են արձանագրվել Սեւան-Երեւան ավտոմայրուղու Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի մոտակայքում, երբ զորամասերից մեկում զոհված զինծառայողի հարազատները, ի նշան բողոքի, փորձում էին մայրաքաղաք տեղափոխել նրա դին։ Ուժային կառույցների ներկայացուցիչները նախ կանգնեցրել են լրագրողներին տեղափոխող մեքենաները՝ թույլ չտալով մոտենալ այն հատվածին, որտեղ փակվել էր հանգուցյալի հարազատների եւ համագյուղացիների ճանապարհը,
Կապանում կիրականացվի՝ «Պլաստիկ թափոններից զերծ Կապան» բնապահպանական ծրագիրը
Կապան համայնքի աղբահանությունը բարելավելու ու պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը նվազեցնելու նպատակով՝ «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը «Քաունթերփարթ ինթերնեշնլ»-ի ֆինանսական աջակցությամբ ընթացիկ ամսվանից Կապանում նախատեսում է իրականացնել «Պլաստիկ թափոններից զերծ Կապան» ծրագիրը: Բնապահպանական ուղղվածություն ունեցող ծրագրի շրջանակներում տեղաբնակ կանանց կողմից բազմակի օգտագործման տոպրակներ կկարվեն եւ կտրամադրվեն խանութներին՝ գնորդներին պոլիէթիլենային մեկանգամյա օգտագործման տոպրակների փոխարեն դրանցով սպասարկելու համար: Մեկ տոպրակի
Սոս Գիմիշյանը ԲՀԿ-ին՝ «Մոմ վառեք, մեղքերի թողություն խնդրեք, ոչ թե արյունոտ ձեռքով գնահատական տվեք»
Սոս Գիմիշյանը պատասխանում է Նաիրա Զոհրաբյանին եւ վստահեցնում՝ «Գասպարյան Վովայի աղոթքն ու մոմը իրենց աղոթքին ու մոմին վնաս չի տա»:
ՊՆ-ն կհրապարակի՞ սպանված զինվորի ծնողներին հրահրողի անունը
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը քննադատում է սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի դին Երեւան տեղափոխելու վերաբերյալ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունը, թե «դա լրիվ կազմակերպված է եղել»: «Պաշտոնական տեսակետն է, թե դա հրահրված է եղել, դրդել են: Ես հարց եմ տալիս, ո՞վ է հրահրել, ո՞վ է դրդել, ո՞վ է եղել: Նախարարության մամուլի խոսնակը պետք է հրապարակի ինֆորմացիայի աղբյուրը,
Որքան է ծախսում Հրայր Թովմասյանը՝ գազի համար
Այսօր Aravot.am-ը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց՝ մենք ունենք համատարած գնաճային ճնշումներ, գազի գնի բարձրացում, Ձեր՝ նախարարի աշխատավաձը ինչքանո՞վ է բավարարելու փակել այդ ծախսերը, եթե չունեք կողմնակի եկամուտ: Նախարարը պատասխանեց. «Նախատեսված է նաեւ նախարարի աշխատավաձի բաձրացում: Աշխատավարձի բարձրացմկան տեմպերը պետք է առաջանցիկ լինեն գնաճից: Եթե գազի բարձրացման արդյունքում մենք կունենանք իքս տոկոս բարձրացում, իքս տոկոս
Աշխարհի ամենաթանկարժեք վերնաշապիկն արժե 400 հազար դոլար
Վերնաշապիկն ամբողջությամբ պատրաստված է էկոլոգիապես մաքուր ու բնական նյութերից: «Superlative Luxury» ընկերության բրիտանացի դիզայներների ներկայացրած վերնաշապիկի յուրահատկությունն այն է, որ նրա վրա 16 թանկարժեք քար կա, որից 8-ը սև ադամանդ, իսկ 8-ը սպիտակ: Բրիտանուհի Դորիս Լոնգն իր ծննդյան 99-ամյակը արտասովոր կերպով է նշել: Բրիտանական Պորտսմուտ քաղաքի բնակչուհին իր 7 տարեկան թոռնիկի հետ մագլցել է 11
EurasiaNet. «Հեյդար Ալիեւն ու հայկական դրոշը»
Երկար ժամանակ է, ինչ հայերը, ադրբեջանցիները, քրդերը, հրեաները եւ վրացիները Թբիլիսիում իրար կողք կողքի են ապրում: «Եվրասիա նեթ» լրատվականում գրում է լրագրող Օնիկ Գրիգորյանը: Փողոցներից մեկում հայերին պատկանող ադրբեջանական թեյատուն կա, մեկ այլ տեղ՝ ադրբեջնցիների ռեստորանում հայ աղջիկը մատուցող է աշխատում: Վրաստանում հայերն ու ադրբեջանցիները սովոր են իրար կողք-կողքի ապրել, սակայն դա չի նշանակում, որ
Եթե ԱԱԽ անդամ Գագիկ Ծառուկյանն ավելի հաճախ մասնակցեր ԱԱԽ նիստերին
Ըստ ԱԺ փոխնախագահի՝ ազնիվ կլիներ, որ հրաժարական տային ոչ թե ԲՀԿ-ական նախարարները, փոխնախարարները, մարզպետները, այլ բոլոր նրանք, ոքվեր ԲՀԿ են եւ աշխատում են պետական կառույցներում:
Արմավիրի մարզի կարկուտից տուժած համայնքների բնակիչներին փոխվարչապետը տեղեկացրեց կառավարության քայլերի մասին
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր հանդիպեց Արմավիրի մարզի կարկուտից տուժած համայնքների բնակիչների հետ: Փոխվարչապետը նրանց տեղեկացրեց կառավարությունում տեղի ունեցող քննարկումների մասին` նշելով, որ օժանդակության չորս ուղղություն է քննարկվում, որոնք վերաբերում են բանկերի նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների հետ կապված խնդրին, հակակարկտային կայանների թվի ավելացմանն ու կայանների արդյունավետության բարձրացմանը, տարբեր ենթակառուցվածքների (այդ թվում` ոռոգման)
Մարգարիտ Եսայան. «Սա այն խնդիրը չէ, որը պետք է շարունակ շահարկվի»
Այսօր ՀՀԿ խմբակցությունը դեմ քվեարկեց ՀԱԿ-ի՝ Մարտի 1-ի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը: Այդ առչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն ասաց, որ անձամբ ինքը դեմ է քվեարկել այդ օրինագծին: Նրա խոսքերով՝ «Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը երբ քննարկվում էր՝ ես ելույթ եմ ունեցել, որի ժամանակ հայտնել եմ, որ սա այն խնդիրը չէ,
Գազի թանկացումը ազատանցիներին գյուղովի կտեղափոխի Յակուտիա
Իսկ տղամարդկանց 85-90 տոկոսը այս պահին խոպանում են Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Շիրակի մարզի ամենամեծ գյուղերից մեկի` Ազատանի ավագանու անդամ Գևորգ Աբրահամյանը: Նրա ասելով, գյուղի տղամարդկանց 85-90 տոկոսը այս պահին խոպանում են. մեծ մասը հեռավոր Յակուտիայում, 5 տոկոսը Մոսկվայում, նույնիսկ հասել են Ալյասկայի ափերը: Ավագանու անդամի ասելով, գազի թանկացման լուրը արդեն իսկ ոտքի
417.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Մայիսի 20-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5,230,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 417.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 417.25 դրամ:
Հայր եւ որդի մեղադրվում են խուլիգանություն կատարելու մեջ
Վեճից հետո հարեւանը ինֆարկտից մահացել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, շարունակվում է խուլիգանության մեջ մեղադրվող Արամայիս Ղալաչյանի եւ նրա որդու` Յուրի Ղալաչյանի դատաքննությունը: Համաձայն մեղադրական եզրակացության` 2010թ. նոյեմբերի 16-ի գիշերը Արամայիս Ղալաչյանը ջերմոցի կաթսան կարգավորելու համար Լոռու մարզի Արջուտ գյուղ է կանչել իր որդիներ Յուրի Ղալաչյանին և Արտյոմ Մայիլյանին: Ապա


















































