Օրվա լրահոսը
Հայրիկյանը 2-3 օրից դուրս կգրվի հիվանդանոցից
Մահափորձի ենթարկված՝ ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վիճակը լավ է: Այսօր ժամը 11.30-ին նրան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են կրծքային վիրաբուժության բաժանունք, – այս մասին «Ա1+»-ին հայտնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի Անհետաձգելի բուժօգնության գծով փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը։ Պարույր Հայրիկյանը գիշերը նորմալ է անցկացրել, վիճակի վատթարացում չի եղել, այժմ ճնշումը, ջերմությունը նորմայի սահմանն «Միայն գնդակից առաջացած
Մի քանի ժամից Անդրիաս Ղուկասյանը լոգանքի կգնա՝ լրագրողի ուղեկցությամբ
Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն այսօր՝ հացադուլի 15-րդ օրը, երկու ժամով տուն է գնալու: «Հացադուլը շարունակելու եմ մինչեւ ընտրությունների ավարտը: Բնականաբար ամբողջ օրն այստեղ եմ մնում, կա հիգիենայի խնդիր: Որոշել եմ գնամ տուն՝ լողանամ: Որպեսզի այս իրադրությունն անհասկանալի չլինի հանրության համար, պատրաստ եմ լրագրողներից մեկին հրավիրել ինձ հետ»,- ասել է պարոն Ղուկասյանը: Պարոն Ղուկասյանը ԳԱԱ շենքի
ՀՀ նախագահի թեկնածուն կողմ է ընտրությունները հետաձգելուն
Այսօր «Հայացք» ակումբում ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը խոսելով նախագահական ընտրությունների մասին, ասաց, որ մինչ այսօր եղած քարոզարշավը կարելի է բաժանել երկու մասի՝ մինչ Հայրիկյանի մահափորձը նման էր ընտրարշավի, բայց դրանից հետո իրավիճակը փոխվեց, ստեղծվեց վիրտուալ թշնամու կերպար: «Հեռուստաընկերությունները անպատասխանատու հայտարարություններ են անում Հայրիկյանի դեպքի հետ կապված, հակառուսական քարոզ է տարվում: Բայց ռուսների հետ կապեր
Բանգլադեշի աղքատ թաղամասերում հրդեհը ոչնչացրել է ընչազուրկների տները (Տեսանյութ)
Փետրվարի 3-ին Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում բռնկված հրդեհի պատճառներն առայժմ անհայտ են: Կրակի ճարակ են դարձել աղքատների տները. առանց տանիքի են մնացել շուրջ 500 հոգի:
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը Հայաստան տեղափոխվեց Դոնի-Ռոստով-Երևան չվերթով
Փետրվարի 2-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Դոնի-Ռոստով-Երևան չվերթով ՀՀ են տեղափոխել 1957 թ. ծնված Սվետլանա Թ.-ին, որը 2012 թ. փետրվարի 6-ից Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Սվետլանա Թ.-ն կալանավորված է: ՀՀ ոստիկանություն
ԱրՔա-ն կվերագործարկվի օրվա ընթացքում
ԱրՔա համակարգի կայքը, որի միջոցով հնարավոր է իրականացնել անկանխիկ գործարքներ, չի գործում երկուշաբթի առավոտվանից։ Ինչպես ՍիվիլՆեթին ասացին ԱրՔա-ից, կայքի գործունեության խափանումը կրում է տեխնիկական բնույթ և պայմանավորված չէ մեկնարկող նոր ծրագրային հենքի ներդրումով։ ԱրՔա-ում վստահեցրին, որ ներկայում մասնագետներն աշխատում են խնդիրների վերացման ուղղությամբ, կայքը կվերագործարկվի օրվա ընթացքում։ ԱրՔա համակարգի կայքը արդեն մոտ մեկ տարի աշխատում
Հայրիկյանի դեմ մահափորձը, խանդոտ կանայք, Կիրովն ու Ադիբեկյանը
ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի կազմակերպիչների և հրահրողների մասին ենթադրությունների մակարդակով այժմ բազում մեկնաբանություններ են արվում: Ինքը՝ Պարույր Հայրիկյանը նշում է, որ այս հարձակման հետևում կանգնած են եղել Ռուսաստանի հատուկ ծառայության ներկայացուցիչները: Այս հայտարարության կապակցությամբ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն իր առարկությունները ներկայացնելով ասուլիսում՝ նշել է. «Ես նենց բաներ գիտեմ
Սերժ Սարգսյանը պատմել է նախընտրական Հայաստանից. Քոչարյանին չի մեկնաբանել
Հայաստանում այսօր իրավիճակն այնպիսին է, ինչպիսին լինում է քաղաքակիրթ երկրներում ընտրություններից առաջ: Ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթի և «Օգոնյոկ» պարբերականի հետ զրույցում այսպես է ընտրությունների շեմին գտնվող Հայաստանը բնութագրել ՀՀ նախագահ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: «Մարդիկ ուշադիր հետևում են պայքարի ընթացքին, որին մասնակցում են արժանի քաղաքական գործիչներ: Նրանցից ոչ մեկին ես թշնամի չեմ համարում:
«ՎԻՊ Ծղոտներ» հյուրանոցային համալիրի առեղծվածը
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Արթուր Պ.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2008թ. հոկտեմբերի 25-ին «ՎԻՊ Ծղոտներ» հյուրանոցային համալիրում, գտնվելով անսթափ վիճակում, շուրջ 20 րոպե աղմկել է, ոչնչացրել հյուրանոցային համալիրի սպասքը, իր գործողություններով կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: Վերջինիս նկատմամբ որպես
Այրվել է ավտոմեքենա
Փետրվարի 4-ին, ժամը 03.33-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Խորունք գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.50-ին, մարվել` 04.17-ին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խորունք գյուղի Կոմիտասի փողոցում: Այրվել է Հ. Կարապետյանին պատկանող «Լադա 2172 Պրիորա» մակնիշի 57 AM 555 պետհամարանիշի ավտոմեքենան ամբողջությամբ: ԱԻՆ
Ըստ Հայրիկյանի՝ ուսումնասիրում են, թե հիվանդանոցում անցկացրած օրերը որքանով են ազդել իր վարկանիշի վրա
Եթե հիվանդանոցում անցկացրած օրերը ազդել են նրա վարկանիշի վրա եւ այն նույն ընթացքով չի աճել, ապա հավանաբար կդիմեն ՍԴ՝ ընտրությունները տասնհինգ օրով հետաձգելու համար:
Լիլիթ Գալոյանը ոչ-ոքի արեց
Հայաստանցի միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանը Մոսկվահում ընթացող «Moscow Open 2013» շախմատի միջազգային փառատոնի երկրորդ տուրում սեւերով միավորը բաժանեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Ժերեբցովայի հետ եւ 1,5 միավորով տեղ է զբաղեցնում մրցաշարային աղյուսակի 32-րդ հորիզոնականում: Այսօր մրցաշարում երրորդ տուրի օրն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Արտաքին խաղացողներին պետք են թույլ նախագահներ, որոնց վրա միշտ կարելի է «մատ թափ տալ»». Էդգար Բաղդասարյան
Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը կարծում է, որ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը ընտրությունները հետաձգելու եւ Հայաստանի հանրապետությանը վարկաբեկելու նպատակն են հետապնդել: «Սա նպատակ ունի վախ մտցնել, պառակտում մտցնել և ամենակարևորը` նպատակ ունի մոտակա հինգ տարվա մեջ թուլացնել պոտենցիալ նախագահին, սարքել նորից կիսալեգիտիմ կամ ոչ լեգիտիմ, արյունով եկած ոմն մեկը, որի հետ կարելի է 5
Գաբուզյանն ու Հայրապետյանը Մոսկվայում երկրորդ հաղթանակը տարան
Մոսկվայում մեկնարկած շախմատի «Moscow Open» շախմատային փառատոնի երկրորդ տուրում տղամարդկանց ուժեղագույնների «A» խմբում հանդես եկող հայաստանցիներ, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանն ու միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն են տարել եւ ընթանում են միավոր չկորցրած 31 շախմատիստների շարքում: Գաբուզյանն անհատական գործակիցներով 3-րդն է, իսկ Հայրապետյանը՝ 31-րդը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՔԾ. Զուրաբյանի եւ Օսկանյանի առանձնազրույցը ձայնագրվել է 2012թ. հոկտեմբերի9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի առանձնազրույցի ապօրինի ձայնագրման, այն «www.youtube.com» ինտերնետային կայքում վերբեռնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ պատգամավորների առանձնազրույցը ձայնագրվել է 2012թ. հոկտեմբերի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածումª Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքի հարակից տարածքում գործող բացօթյա
Փետրվարի 3. ապատիայի ազդակ
Ժողովրդավարական գործընթացները բացառվում են, եթե «որոշ ուժեր ներկայացնում են հրաժարականի պահանջ»: Նման իրավիճակները չեն կարող քաղաքացիների մոտ ոգեւորություն եւ սեփական ուժերի նկատմամբ հավատ առաջացնել, որովհետեւ նման հրաժարականների պարագայում մարդիկ եւս մեկ անգամ համոզվում են, որ իրավիճակը երկրում կախված է ոչ թե իրենցից, այլ «հայտնի ուժերից», ում ձեռքին մահակ եւ ավտոմատ կա:
Ավտոմեքենաներն արգելափակումից դուրս են բերվել
Փետրվարի 4-ին, ժամը 05.09-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 4-5-րդ կմ-ում ձնաբքի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 05.17-ի դրությամբ երկու ավտոմեքենաներ դուրս են բերվել արգելափակումից տեղի ուժերով և շարունակում են ընթացքը: Մինչ “Որսմար” ՍՊԸ-ի աշխատակիցների դեպքի վայր հասնելը` ժամը 06.20-ի դրությամբ հրշեջ-փրկարարների ձեռնարկած միջոցառումների արդյունքում արգելափակումից դուրս
Թուրքիայում գլխին ստացած հարվածից երիտասարդ ամերիկուհի է մահացել
Ստամբուլի ոստիկանապետ Հուսեյն Քապկինը վստահություն է հայտնել, որ 33-ամյա ամերիկուհի Սարայ Սիերան մահացել է գլխին ստացած հարվածից։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ Նյու Յորքի բնակիչ Սիերայի մահվան կապակցությամբ 11 մարդ է բերման ենթարկվել։ Երկու երեխաների մայր Սարայ Սիերան Թուրքիա էր եկել հունվարին, նա սիրողական լուսանկարչությամբ էր զբաղվում։ Ամերիկուհին անհետացել էր հունվարի 21-ից։ Նրա մարմինը հայտնաբերվել
Աղջիկ փախցնելու համար՝ 4 -ական տարի պայմանական ազատազրկում
«Յաղդանի գերուհին» նրանցից պարտք ու պահանջ չունի
Սերժ Սարգսյանը մրցակցությունից դուրս է. Նեզավիսիմայա Գազետա
«Սերժ Սարգսյանը մրցակցությունից դուրս է». ռուսական «Նեզավիսիմայա Գազետա» թերթը այսպիսի վերնագրով հոդված է հրապարակել Հայաստանի նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանի մասին: Հոդվածագիրը, խոսելով նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձի մասին, տարակուսում է, որ դա կարող էր տեղի ունենալ քաղաքական դրդապատճառներով: «Մոտեցող նախագահական ընտրությունները խոստանում էին լինել ամենատխուրը Հայաստանի ամբողջ հետխորհրդային ժամանակաշրջանի համար: Երկրում քաղաքական դաշտն այսօր
Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Կոմերսանտին»
ՀՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հեռանկարներին, Աբխազական երկաթուղու վերագործարկման հնարավորությանը և Իրանի հետ առևտրային հարաբերություններին: Հարցազրույցը թարգմանաբար ներկայացված է ստորև: -Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն են Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հեռանկարները: – Ղարաբաղցիները իրենք պետք է որոշեն քաղաքական ինչ կարգավիճակով պետք է ապրեն ապագայում:
ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի են. Սյունիքի մարզում` Գորիս-Սիսիան ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում` Չքնաղ-Ձորագլուխ և Նիգավան, Գեղարքունիքի մարզում` Սելիմի լեռնանցքը, Վերին Գետաշեն-Մադինա, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Երկրաշարժի պատճառով սեփական տուն կորցրած անօթևան ընտանիքները չեն փոխհատուցվի (Տեսանյութ)
ՀՀ կառավարության «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման հայեցակարգի» համաձայն նախատեսված է մինչև 2013 թ. լուծել երկրաշարժից անօթևանի կարգավիճակ ունեցող, առ 01.11.2008 թ. Գյումրիի հերթացուցակում հաշվառված ընտանիքների բնակարանային խնդիրները: Սակայն Գյումրիում բնակարանային ապահովման այդ ծրագրից դուրս են մնացել տասնյակ այն անօթևան ընտանիքները, որոնք երկրաշարժի պատճառով կորցրել են սեփական տուն և
Մոհամեդ Ալին կարող է մահանալ մոտ օրերս
Ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մոհամեդ Ալին (Կասիուս Քլեյ) մահացու հիվանդ է եւ կարող է մոտ ժամանակներս վախճանվել: «Daily Mail» հանդեսի ինտերնետային կայքէջը, վկայակոչելով մարզիկի եղբորը՝ Ռահման Ալիին, տեղեկացնում է, թե 71-ամյա չեմպիոնը, որ 1984 թվականից տառապում է Պարկինսոնի հիվանդությունով, արդեն ի վիճակի չէ խոսել եւ իրեն էլ չի ճանաչում: «Նա կարող է մահանալ մի քանի ամսից,
Կապանցիները` Րաֆֆի Հովհաննիսյանին. «Մեր հույսը դու ես, Րաֆֆի» (Տեսանյութ)
Քիչ առաջ ինձ այստեղ ասացին, որ անձնագրեր են հավաքում, անձնագրերի տվյալներ: Իշխանության բարձր ներկայացուցիչների հետ զրուցել եմ եւ նրանք համարյա երդվել են, որ այդպիսի բաներ չեն անի, բայց պարզվում է, որ անձնագրերի տվյալների հավաքումը համատարած է դարձել ամբողջ հանրապետությունով մեկ:
Կաթողիկոսն այցելել է Պարույր Հայրիկյանին
Իր հետ բերել էր նաև հաղորդություն և ասաց, որ այսօր պատարագի ժամանակ աղոթել են իմ առողջության համար»,-ասաց Հայրիկյանը՝ հավելելով, որ զրուցել են և վերհիշել երիտասարդ տարիները:
Խցանում` Արեգունի-Վարդենիս ավտոճանապարհին
Փետրվարի 3-ին, ժամը 17.29-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղից դեպի Վարդենիս քաղաք տանող ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 19.50-ին փրկարարները ավտոճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել 3 ավտոմեքենա: ԱԻՆ
Լեւոն Բաբուջյանը՝ արագ շախմատի Հայաստանի չեմպիոն
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր կայացած արագ շախմատի Հայաստանի 2013 թվականի առաջնությունում չեմպիոնի կոչումը վիճարկեցին 24 շախմատիստներ, նրանց թվում՝ գրոսմայստերներ, դասական շխամատի հանրապետության չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Արսեն Եղիազարյանը, Լեւոն Բաբուջյանն ու Գեւորգ Հարությունյանը: Ութ հնարավորից վաստակելով 7,5 միավոր՝ չեմպիոնի կոչումը նվաճեց Լեւոն Բաբուջյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կապանում 14-ամյա աղջիկն ինքնասպանության փորձ է արել
Այսօր ժամը 17:00-ի սահմաններում Կապանում 14-ամյա մի աղջիկ ինքնասպանության փորձ է արել` իրեն ցած նետելով մոտ 5-6 մետր բարձրություն ունեցող Բաղաբերդ թաղամասի կամրջից: Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանի փոխանցմամբ` 17:30-ի սահմաններում աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել ողնաշարի կրծքային հատվածի փակ վնասվածքներով, տրավմատիկ շոկով: Ներկա պահին աղջկա վիճակը գնահատվում է ծանր կայուն, ներքին օրգանների
Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր նախընտրական հանդիպումներ է ունեցել սյունեցիների հետ (Տեսանյութ)
ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը երեկվանից Սյունիքի մարզում է եւ Սիսիանից մեկնարկել է նախընտրական հանդիպումները Սյունիքի բնակչության հետ: Այսօր թեկնածուն գորիսյան հանդիպումից հետո Կապանի մշակույթի հրապարակում հանդիպել է արդեն հավաքված եւ թեկնածուի գալուն սպասող բազմամարդ ընտրազանգվածին: Հանդիպման եկած մեծ ու փոքր կապանցիները, գործազուրկներն ու թոշակառուները, եւ հատկապես պետական կառույցների աշխատակիցներն այս անգամ նախընտրական հանդիպման եկել


















































