Օրվա լրահոսը

Սպանված զինվորի դագաղը մեքենայից հանել են ու սպառնում են ոտքով բերել Երեւան

Սեւան-Երեւան մայրուղու վրա` Սեւանի կամրջի մոտ  թեժ դրություն է: NEWS.am-ը հադորդում է, որ սպանված զինվորի` Լյուքս Ստեփանյանի հարազատներն, ամեն գնով փորձում են ճեղքել ոստիկանական մեքենաների պատնեշը, սակայն չի հաջողվում: Նրանք ստիպված մեքենայից հանել են զինվորի դագաղը եւ փորձում են ոտքով բերել Երեւան: Դեպքի վայրում հարյուրավոր մարդիկ կան: Ուժայինների ու հարազատների միջեւ բախում է ընթանում: Հարազատները

Irans View. Ադրբեջանցիներին Սիրիա են ուղարկում՝ Ասադի դեմ կռվելու

Վահաբիստները (սունի մահմեդականների ծայրահեղական շարժում) Թուրքիայի աջակցությամբ ադրբեջանի քաղաքացիներին ուղարկում են Սիրիա: «Իրանս վյու» լրատվականի փոխանցմամբ հաղորդել է ադրբեջանական «Ինս» հեռուսաալիքը:     Սիրիայի կառավարության դեմ ահաբեկչություն իրականցնելու նպատակով Ռուսաստանի Զակայատա շրջանում ադրբեջանցիներին պատրաստում, զինում ու Թուրքիայով ուղարկում են Սիրիա կռվելու:   «Ինս» հեռուստաալիքը այս մարդկանց և նրանց մայրերի հետ մի քանի հարցազրույց է եթեր

Գյումրու ռուսական ռազմահամալիրում կառուցվում է նոր հրաձգարան

«Կամխուդ» ուսումնական համալիրում ռուս դիպուկահարների համար կառուցում են ռազմական հրաձգարան: Հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:   «Նոր ուսումնական համալիրը, որը շահագործման կհանձնվի այս տարվա ամռանը, կստեղծի դինամիկ, 100-ից 550 մետր հեռավորության վրա մշտապես փոփոխվող թիրախների միջավայր», – «Ռեգնում»-ին հայտնել են Ռուսաստանի հարավային ռազմական շրջանից, – «Թիրախների հատուկ լուսավորությունը թույլ կտա հրաձգություն իրականացնել նաև մթին»:  

ՀՅԴ-ի ընդդիմադիր կեցվածքն անշահախնդիր չէ

«Ժառանգությանը» ես միշտ ընդդիմադիր կուսակցություն եմ համարել, գտնում եմ, որ իրենք ազնիվ են իրենց մղումների մեջ»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ օրինակ, «Ժառանգությանն» ու ՀՅԴ-ին Դուք ընդդիմադիր համարո՞ւմ եք, ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: ՀՅԴ-ի մասով էլ նկատեց. «Դաշնակցությանը ես ընդդիմադիր կուսակցություն չեմ համարել եւ չեմ համարում, բայց դա իմ սուբյեկտիվ կարծիքն է:

Հետընտրական դառնահամ

Հարցազրույց Ալվարդ Պետրոսյանի հետ Հանրապետության նախագահի՝ դանդաղ շտապողի քաղաքականությունը դանդաղ շտապելու առումով իրեն դասական համարող Ալվարդ Պետրոսյանին անգամ արդեն շատ դանդաղ է թվում: Նրա խոսքով՝ տարիներ շարունակ քաղաքականության կիզակետում լինելով՝ կարեւոր իրադարձություններին միանգամից արձագանքել է: – Այսօր, երբ էական փոփոխությունների առումով մի տեսակ պատրանքաթափ ենք եղել, երբ հասարակությունը պերմանենտ հետընտրական ապատիայից դուրս գալու հնարը չի

Ժամանակը ցույց կտա, թե ուր են գնում «Ազատ դեմոկրատները»

«Մենք Ալեքսանդր Արզումանյանի հետ նախապես զրուցել ենք, տեղյակ ենք եղել: Մամուլում շատ է խոսվում, երբեմն նաեւ արհեստական խնդիր են առաջ քաշում, բայց եւ Ալեքսանդր Արզումանյանը, եւ բոլոր մյուս տղաները եղել ու մնում են մեր ընկերները»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով նոր ստեղծվող ՀՀՇ-ին վերաբերող հարցին՝ ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը: Թե ինչ ազդեցություն

«Խնդրում եմ, որ խոսքիս այս հատվածը չմոնտաժվի».Դ.Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչը՝ լրագրողներին

Տուն-թանգարանի տնօրենը գոհ է քաղաքապետից, որ հրահանգել է աղբարկղերը տեղափոխել տուն-թանգարանի պատուհանի տակից

Հայրենասերները թող պատասխան տան

Արամ Զ. Սարգսյանը պատրաստ է վաճառել իր տան կահ-կարասիից, միայն թե Հայաստանը կախված չլինի ՌԴ-ի քմահաճույքից: – «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել, հայաստանյան քաղաքական դաշտում վերադասավորումների ի՞նչ հնարավորություններ կստեղծի: – Ես պատկանում եմ այն մարդկանց թվին, ովքեր ԲՀԿ-ն իր ստեղծման օրվանից համարել են իշխանական պրոյեկտ: Այն մարդիկ, ովքեր

Լյուքս Ստեփանյանի սպանության գործով կալանավորվել է Դավիթ Խաչատրյանը

ՀՀ Գլխավոր դատախազության պարզաբանումը

Ծեծկռտուք ոստիկանների եւ սպանված զինվորի հարազատների միջեւ

Այս պահին Երեւան Սեւան մայրուղում բախվել են ոստիկաններն ու սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատները, ովքեր որդու դին տեղափոխում են Երեւան: Դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում են, որ նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել: Զինվորի հարազատները զինվորականների մեքենաների պատնեշը հաղթահարելու համար ջարդել են նրանց մեքենաները: Մեր զրուցակցի փոխանցմամբ` հաջողվել է հաղթահարել պատնեշն ու շարունակել ճանապարհը: Նշենք, որ զինվորի դին

Գազի թանկացումից բնակչության գնողունակությունը կընկնի

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էդուարդ Թումասյանը համոզված է, որ գազի թանկացմանը կհաջորդի տրանսպորտի եւ պարենային ապրանքների գների շղթայական բարձրացումը: «Գազի սակագնի բարձրացումը անվերապահորեն կազդի բոլոր ծառայությունների եւ ապրանքների գների վրա: Թեեւ հանրապետության նախագահի հանձնարարականով հունիսին կառավարությունը պետք է քննարկի աշխատավարձի եւ կենսաթոշակի բարձրացման հարցը, այնուհանդերձ՝ վստահ չեմ, որ թանկացումներին զուգահեռ մարդկանց եկամուտներն այնքան կավելանան, որ հնարավոր կլինի

Սեյրան Օհանյանը գնում է Լյուքս Ստեփանյանի ծնողներին ընդառաջ

«Հենց հիմա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գնում է Լյուքս Ստեփանյանի ծնողներին ընդառաջ, հանդիպելու նրանց հետ», ՖԵՅՍԲՈւՔ սոցկայքի իր էջում գրել է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ երկու օր առաջ Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված Մարտունիի Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994թ. ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը, որոշել է ի նշան որդու

Կառավարությունը սխա՞լ հաշվարկ է արել (Տեսանյութ)

Գործարարների միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ եթե մենք պարտատոմսեր թողարկելով ենք պարտքը մարում, ուրեմն մեր բիզնես պլանը լավը չի եղել: Նախօրեին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց միջազգային կապիտալի շուկայում արտարժութային պարտատոմսեր թողարկելու մասին, ընդ որում՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ այդ քայլով հնարավորություն կլինի մարել Ռուսաստանի պարտքը, ինչպես նաեւ մասնավոր հատվածի համար էլ հնարավորություն

8-ամյա տղան վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ ոստիկանությունը հաղորդում է, որ մայիսի 17-ին, ժամը 08.20-ին, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նորքի 7-րդ զանգվածի թիվ 2 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:  

Հեյդար Ալիեւը վաղուց դե յուրե ճանաչել է ԼՂՀ-ի անկախությունը

Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի, ինչպես նաեւ պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի ստորագրությամբ փաստաթղթերը, որոնցով նրանք փաստացի ճանաչել են ԼՂՀ-ի անկախությունը դեռեւս 1993 թվականին, այսօր հասանելի է ողջ աշխարհին: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, մեջբերելով այդ փաստաթղթերը, նշում է, որ ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները 1993 թվականին տարբեր խնդրագրեր էին ուղարկում ԼՂՀ ղեկավարությանը հենց այն ժամանակ, երբ իրենց բանակը օրհասական վիճակում

Գոմեշի մսի գործի նախաքննությունը ավարտական փուլում է, մեղադրյալը` հիվանդանոցում

ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնի վարույթում ՀՀ ՊՆ պարենային բազայի պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստի առթիվ քննվող քրեական գործով 07.05.13թ. որոշում է կայացվել ՀՀ քր. օր-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրյալ Ալբերտ Օհանջանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոփոխելու մասին: ՀՀ գլխավոր դատախազության տեղեկացմամբ, աշվի առնելով հանրության հետաքրքրությունը, զինվորական դատախազությունը

Անդրե Մորուային եւ Տիգրան Մանսուրյանին՝ «Նման ընդունելություն այլեւս չսպասես»

Վերջերս հայաստանյան հայտագրերում տարբեր առիթներով հաճելիորեն հաճախ է «հնչում» սիրված ու սպասված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի անունը: Ապրիլին կայացավ կոմպոզիտորի «Ռեքվիեմի» պրեմիերան, վերջերս «MEZZO» ակումբում՝ նրա հեղինակային երեկոն, իսկ երեկ էլ «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, այլ ստեղծագործությունների թվում, ներկայացրեց երկու հատված Մանսուրյանի «Ձյունե թագուհի» բալետից:

Վտանգներից խուսափելու ճանապարհը

Ժողովուրդը կապստամբի՞, թե՞ կարտագաղթի: Այդ հարցը վերջերս շատ է հնչում: Իհարկե, անչափ ցանկալի է, որ չանի ոչ մեկը, ոչ մյուսը, որովհետեւ երկուսն էլ կործանարար են: Արտագաղթի տեմպերի պահպանումը կբերի մեր պաշտպանունակության աստիճանական կորստի, որից ինչ-որ մի պահի կօգտվի հակառակորդը: Իսկ ապստամբություն, սոցիալական «բունտ» անող ժողովուրդը չի ենթարկվում ոչ մեկին, ոչ ոքի չի լսում՝ ոչ իշխանությանը,

Բոյկոտեք Եվրատեսիլն ու տաշիր-տուշիրները

Անհայտ հանգամանքներում մահացած զինվորի հայրը այժմ Երեւան է գալիս

ՊՆ-ի մեքենաները փակել են զինվորի դին տեղափոխող մեքենայի ճանապարհը

Պաշտպանության նախարարության եւ ճանապարհային ոստիկանության ավտոմեքենաները փորձում են փակել սպանված զինվորի ծնողների մեքենան

Զուգարանը գործում է , «զուգարանային պատերազմը»՝ շարունակվում

Վիճարկվում է շինթույլտվության օրինականությունը

Ազատ դեմոկրատներ. Մերժել «ՀայՌուսգազարդ» ընկերության հայտը

Ազատ դեմոկրատներ կուսակցության հայտարարությունը գազի սակագնի թանկացման վերաբերյալ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Աչքդ լույս, տիկին Արուս, Տղեդ դառավ ավագանի. Այսուհետեւ քո լվացքը Քո փոխարեն LG-ն կանի:

Ընտրախախտումների գործերն ուղարկվել են դատարան

Մայիսի 5-ին անհայտ քաղաքացուց ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ էր ստացվել, որ թիվ 97 միջնկարգ դպրոցում գտնվող թիվ 11/32 ընտրատեղամասում մի քաղաքացու մոտ տեսել են 2 քվեաթերթիկ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա Ղազար Մ.-ն է: Ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Նույն օրը  ոստիկանության

Վարորդը տեղում մահացել է

Մայիսի 17-ին, ժամը 21.45-ի սահմաններում, «Հունդաի-Ակսենտ» մակնիշի ավտոմեքենան Երասխ-Երեւան ճանապարհի 68-րդ կմ-ին բախվել է էլեկտրայանը եւ շրջվել:   ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ պատահարի հետեւանքով վարորդը՝ 1971 թ. ծնված Կարեն Գուլաբյանը, տեղում մահացել է, իսկ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Կարկուտից տուժած գյուղացիները դժգոհ են կառավարության աջակցությունից

Ուժեղ անձրեւն ու կարկուտը բերքն ամբողջությամբ փչացրել են, իսկ կառավարության վճարովի օգնությունը բարկացրել է գյուղացիներին

Կարկտահարություն Արագածոտնում

Կարկուտից այս անգամ տուժել են Արտենի եւ Լուսակն գյուղերը

Ուզում է նախագահ դառնալ

Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգորի Այվազյանը Ադրբեջանի նախագահական ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը

Գագիկ Ծառուկյանը նախատել է Արագած Ախոյանին

ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանի էլիտար շենքերի սկանդալը չավարտված՝ նոր պատմություն է ծնվել: Բայց այս անգամ սկանդալի գլխավոր հերոսն ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանն է: «Ժողովուրդի» աղբյուրները փոխանցում են, որ նա ևս էլիտար շենքերի շինարարությամբ է զբաղվում և դարձյալ ֆինանսական խնդիրներ ունի: Մեր տեղեկություններով՝ օրերս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շինարարությամբ զբաղվող ԲՀԿ-ականներին նախատել

Որոշում հօգուտ ՊԵԿ նախագահի

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» դիմումը եւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031