Օրվա լրահոսը
ՀԺԿ-ն կմնա ՀԱԿ-ում
«ՀԺԿ-ն ՀԱԿ-ից դուրս չի գա»,-այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը: Նա այսօր առավոտյան է խոսել վիրահատության նպատակով Գերմանիայում գտնվող ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հետ, որը հերքել է մամուլի տեղեկությունները, թե ինքն ուզում է ՀԱԿ-ից դուրս բերել իր կուսակցությունը: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Պաշտպանության նախարարը հետեւում է գոմեշի մսի գործին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գոմեշի մսի գործով հարուցված քրեական գործի վերաբերյալ նոր տեղեկություններ չունի: «Այդ գործը գտնվում է քննչական մարմինների ուշադրության կենտրոնում: Քրեական գործի շրջանակներում համապատասխան աշխատանքներ են տարվում: Ձերբակալված է կազմակերպության ղեկավար Օհանջանյանը: Զինված ուժերից մեղավորները, որոնք հետեւողական չեն եղել այդ գործընթացում, համապատասխան պատիժ ստացել են: Հետեւում ենք այդ գործընթացին՝ վստահ լինելով, որ
Ո՞վ է դեմ գնում պետական քաղաքականությանը
Շտեմարանների խնդրի հետ կրկին բարձրանում է հանրակրթության որակը բարձրացնելու, ավագ դպրոցի խնդիրները բարձրաձայնելու կենսական պահանջը: Դրա համար պե՛տք է կայանա ավագ դպրոցը, պետք է ավագ դպրոցում էլ աստիճանաբար անցնենք կրեդիտային համակարգին եւ ավագ դպրոցի մեր աշակերտները 3 տարվա կիսամյակային կուտակած գնահատականներով մասնակցեն բուհի մրցույթներին՝ վերջ տալով այսօրինակ բախտախնդիր շտեմարանային մղձավանջին: Հայոց լեզվի եւ գրականության շտեմարանների
Գվարդիոլան դարձավ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը
Մյունխենի «Բավարիայի» հետ ամռանն ուժի մեջ մտնող պայմանագիր ստորագրած Խոսեպ Գվարդիոլան տարեկան կստանա 17 միլիոն եվրո աշխատավարձ: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը: Գվարդիոլան առաջ անցավ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյից (15,3 միլիոն եվրո) եւ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիից (13,5 միլիոն եվրո): «Բարսելոնայում» Գվարդիոլայի աշխատավարձը չէր անցնում 10 միլիոն եվրոյից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Հարսի զգեստ ես հագել, դրա համար էլ հաշվառումից հանել ենք»
Ռադա Մանգասարովան հիվանդանոցում է տեղեկացել, որ իրեն հաշվառումից հանել են 2012 թվականի հուլիսին Նորք -Մարաշի «Նաիրի» հյուրանոցի քարտուղարուհի Դոնարան զանգահարել է Ռադային եւ հեռախոսով տեղեկացրել, որ նա այլեւս չի կարող ապրել նշված հյուրանոցում, քանի որ ամուսնացել է: Ռադան գտնվում էր Մուրացանի հիվանդանոցում՝ նորածին երեխայի առողջական վիճակից ելնելով: 1994 թվականից մինչ օրս նա բնակվում է «Նաիրի»
Նախարարը պատմում է՝ ինչպես է պայքարում բանակում մականուններով ու ժարգոնով խոսելու դեմ
Որպեսզի զինված ուժերում բարբառի, ժարգոնի ու մականունների փոխարեն զինվորները հաղորդակցվեն գրական հայերենով, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անձամբ օրինակ է ծառայում՝ խոսելով միշտ գրական հայերեն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախարարը: «Հրաշալի տիրապետելով Ղարաբաղի բարբառին՝ ես խոսում եմ միայն գրական լեզվով՝ գիտակցելով, որ միայն գրական լեզուն օգտագործելով է, որ մեր սպաների մակարդակն ու գիտելիքները կբարձրացնենք:
«Մարդասպանը 100 տոկոսով Անիի նախկին ոստիկանապետի որդին է»
Հայտարարում է Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի մայրը Նախորդ օրը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ 27-ամյա Կարեն Եսայանի (լուսանկարում) սպանության գործով դատաքննությունը: Սպանության մեջ մեղադրվող 29-ամյա Հարություն Սարգսյանի հայրը՝ Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը, լրագրողների հետ զրույցում կտրականապես հերքեց իր որդու հանցագործ լինելը՝ պնդելով, որ Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանն ու
Մեկ ձայնի երկիր
Առջեւում նախագահական ընտրություններն են, այսինքն թե՝ մի քանի օր հետո սկսվում է համատարած քարոզչությունը, երբ հեռանկարում արդեն երեւում է նորընտիր նախագահը… Երեւանում ես ոտքով եմ ման գալիս, դեպքից դեպք՝ նաեւ տաքսիով, թող ցեղս ինձ ների, որ չեմ սիրում երթուղային տաքսիներ: Եվ ստացվում է այնպես, որ հիմնականում ինձ դեմքով ճանաչում են (չգիտեմ՝ դա լավ է, թե
Հեռացել է անվերադարձ
«Իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջեւ ինձ համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա: Բացի այդ, ինքս եմ ժամանակին առաջարկել գործող նախագահին որպես հաջորդողի, եւ վերընտրվելու նրա ցանկությունը հասկանալի է: Երկրորդը՝ չէի ցանկանում մասնակցել իշխանության պայքար մղող երեք նախագահների ծայրահեղ տհաճ եւ, վստահ եմ, երկրի
Ռեժիմն ու հասարակությունը մնացել են դեմ առ դեմ
Ըստ Մանվել Սարգսյանի՝ ուշագրավ է, թե ինչպես իրեն կդրսեւորի հասարակությունն այս իրավիճակում – Պարոն Սարգսյան, նախագահական ընտրությունների նախաշեմին ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը: Սերժ Սարգսյանը ընտրապայքարում կարծես չունի հզոր մրցակից: Իշխանության համար սա շահեկան վիճակ է, բայց մյուս կողմից՝ այս վիճակը ինչի՞ հետեւանք է, մենք անկո՞ւմ ենք ապրել: – Հավանաբար նկատի ունեք այն
«Հավատալ ապահով Հայաստանի հեռանկարին»
ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը կարծում է, որ նախագահական ընտրությունները կլինեն հետաքրքիր – Հայտնի՞ են Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի մանրամասները: Խորհրդարանական ընտրություններում նախագահը միայնակ էր քարոզարշավ իրականացնում, հիմա թիմը որքանո՞վ է ներգրավված լինելու: Մասնավորաբար, ի՞նչ են անելու թիմի նոր անդամները: Օրինակ՝ Դուք կամ երգչուհի Շուշան Պետրոսյանը: – ՀՀԿ-ն թերեւս միակ կուսակցությունն է, որն ունի ամուր կուսակցական
Սուբյեկտիվ չափանիշներ
Ում կարելի է համարել քաղաքական գործիչ, ում՝ ոչ, ինչպես եւ ում շնորհիվ են նրանք կայանում կամ չեն կայանում՝ բարդ հարց է: Օրինակ՝ այսօր նախագահի պաշտոնում առաջադրված բոլոր թեկնածուներն իրենց համարում են քաղաքական գործիչներ, մինչդեռ իրենց շուրջը անձի պաշտամունքի մթնոլորտ ստեղծողները գտնում են, որ այդպիսի գործիչներ են միայն իրենց զինակիցները, իսկ երբ վերջիններս դադարում են այդպիսիք
Նախագահի թեկնածուն ուզել է դիմել Դեդ Հասանին. «Էն էլ խեղճ մարդուն սպանեցին» (Տեսանյութ)
«Նախընտրական քարոզարշավը կայացել է արդեն Մարտի 1-ին: Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդին ոտքի հանեց: Դա ինքնաբուխ չէր: Ես պատահաբար ներկա եմ գտնվել Մյասնիկյանի արձանի մոտ Մարտի 1-ի դեպքերին: Մարտի 1-ի դեպքերը ընդդիմությունը եւ իշխանությունը համատեղ կազմակերպեցին: Նրանց կողմից ծրագրավորվածը վերածեցին ամբոխավարության, որի արդյունքը մենք տեսանք»,-այսօր «Ելակետ» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու, գործազուրկ թոշակառու Պավլիկ
Սեյրան Օհանյանը քարածուխի ներկրման չարաշահումները չի կապում գեներալ Փայտյանի անվան հետ
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով զինված ուժերի համար քարածուխի ներկրման գործով հարուցված քրեական գործին, ասաց, որ իրենց համակարգից այդ գործում մեղավորներ չկան: Հիշեցնենք, որ ըստ մամուլի տեղեկությունների, քարածուխի գործով լուրջ չարաշահումներ էին բացահայտվել, ու ներկրման գործը կապվում էր գեներալ Արշալույս Փայտյանի հարազատների անվան հետ: Հարցին, կա՞ն ձերբակալվածներ, պարոն Օհանյանն ասաց.
Եզդիները Դեդ Հասանի սպանության կապակցությամբ 7–օրյա սուգ են հայտարարել
Եզդիների համաշխարհային խորհրդի նախագահ Ազիզ Թամոյանը համայն եզդիների անունից հայտարարում է, որ «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) սպանությունը կազմակերպված է Ռուսաստանի իշխանությունների կողմից: «Մենք պահանջում ենք Ռուսաստանի կառավարությունից, իշխանություններից, Վլադիմիր Պուտինից, որ ազգային փոքրամասնությունների նկատմամբ այդպես չվարվեն, իշխանությունը պետք է կանգնի նրանց կողքին, ոչ թե ղեկավարներին, անվանի մարդկանց վերացնի»,– Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազիզ
Նարինե Մկրտչյանը ԿԸՀ-ից պահանջում է գրանցել իր թեկնածությունը
ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Քրիստինե Մկոյանի նախագահությամբ, այսօր կքննի 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Նարինե Մկրտչյանի հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի: Հայցվորը վիճարկում է իր գրանցումը մերժելու վերաբերյալ ՀՀ ԿԸՀ հունվարի 14-ի թիվ 22-Ա որոշումն ու պահանջում է պարտավորեցնել ԿԸՀ-ին անվավեր ճանաչել այն և իր թեկնածության գրանցման մասին որոշում ընդունել:
«Մութ ուժերը, Լեւոն Տեր-Պետրոսյանի գործուն աջակցությամբ, փորձում են Հայաստանը դարձնել Ռուսաստանի գաղութը»
Դավիթ Շահնազարյանը մի մեծ հարցազրույց է տվել «Առավոտ» օրաթերթին ու մտքեր հայտնել։ Հիմնական միտքն այն է, որ խորհրդարանական ընտրություններից առաջ ձեւավորված միասնական շտաբը (այսինքն՝ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն) ձեւավորվել է հատուկ մեր պետականության եւ ինքնիշխանության դեմ պայքարելու համար եւ «հինգերորդ շարասյան» դեր է կատարում։ Ավելին. Դավիթ Շահնազարյանը պնդում է, որ եթե հանկարծ (ենթադրաբար՝ Սերժ Սարգսյանի
Անչափահասի հետ սեռական գործողության մեջ մեղադրվող, 5 անչափահաս երեխաների հայրը դատապարտվեց 150 հազար դրամ տուգանքի
Տավուշի մարզի Իծաքար գյուղի 38-ամյա բնակիչ Ռոբերտ Հարությունյանը եւ Պառավաքար գյուղի 34-ամյա բնակիչ Սամվել Գրիգորյանը մեղադրվում էին այն բանում, որ 2011 թվականի դեկտեմբերից մինչեւ 2012թ. փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում սեռական հարաբերություն են ունեցել Իծաքար գյուղի բնակչուհի, 1996թ. նոյեմբերին ծնված Տ. Գ.-ի հետ: Երկու տղամարդիկ էլ ամուսնացած են, Ռ. Հարությունյանը չի աշխատում, իսկ Ս. Գրիգորյանը պայմանագրային
Կոշկակար.«Քիմ Քարդաշյանի համար նախատեսված կոշիկը պատրաստել եմ սեւ կոկորդիլոսի կաշվից եւ կնոջ մազերից»
Մամիկ Մալխասյանը ստեղծում է աշխարհում նմանը չունեցող բացառիկ կոշիկներ։ Թե ինչ է կատարվում աշխարհում, մեզ այդքան էլ հայտնի չէ։ Իսկ թե ո՞րն է լավ կոշիկի չափանիշը, ի՞նչ կոշիկներ է նախընտրում հայկական էլիտան, կպատմի թանկարժեք կոշիկների հայ վարպետը։ Կոշիկների դիզայնով Մամիկը սկսել է զբաղվել 1994-ից։ Դիզայներական մասնագիտություն չունի, նրբությունները սովորել է իտալացի վարպետներից: – Ասում են՝
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մոտ է կանչվել ոստիկանության ողջ ղեկավար կազմը
Այսօր՝ հունվարի 18-ին, ՀՀ ոստիկանության վարչական շենքի նիստերի դալիճում քիչ առաջ սկսվել է ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստը: Նիստը ղեկավարում է ՀՀ ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Նիստին մասնակցում են ՀՀ ոստիկանապետի բոլոր տեղակալները, մարզային վարչությունների, տարածքային բաժինների և ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության ղեկավար կազմը, քննչական բաժինների և բաժանմունքների պետերը և ճանապարհային ոստիկանության
Նախագահի նախկին թեկնածու. «Ես թագավորի կույս աղջիկն եմ»
Այսօր «Ելակետ» ակումբում նախագահի նախկին թեկնածու, թвշակառու Պավլիկ Սարգսյանը, որը ընտրագրավը չմուծելու համար չի առաջադրվել, ներկայացրեց, թե ինչպես են ոտնահարվել իր իրավունքները ԿԸՀ-ում: Ասուլիսում որպես բանավիճող կողմ հրավիրվել է նաեւ ներկայացուցիչ՝ ԿԸՀ-ից, սակայն ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը փոխանցել է, որ «մենք մեր դիրքորոշումներն արդեն ներկայացրել ենք, եւ ավելացնելու ոչինչ չունենք»: Հարցին՝ մինչեւ առաջադրվելը դուք
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյան.«Ինչպես ժողովուրդն է ասում, հալալ է ՀՀԿ-ին»
– Ասում են, որ այսօրվա քաղաքական դաշտը հենց ՀՀԿ-ն է ամայացրել։ – Եթե ՀՀԿ-ն ի զորու է ժողովրդի ընկալման մեջ ամրագրելու, որ քաղաքական դաշտն այդպիսին է, ուրեմն, ինչպես նույն ժողովուրդն է ասում, հալալ է ՀՀԿ-ին։ Բայց չեմ կարծում, թե քաղաքական դաշտն ամայացել է, ընդամենը ՀՀԿ-ն ճիշտ քաղաքականություն է վարել, հետևողական է եղել իր ցանկացած քայլում։
Սիրիահայերը ստանում են ՀՀ անձնագրեր
Հունվարի 17-ին Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ դեսպանությունում շարունակվեց սիրիահայերին ՀՀ քաղաքացիության անձնագրերի հանձնման արարողությունը: ՍԱՀ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արշակ Փոլադյանն ավելի քան երեսուն նոր ՀՀ քաղաքացիներին հանձնեց իրենց անձնագրերը: Հանձնման պաշտոնական արարողությունից հետո, շնորհավորելով նոր քաղաքացիներին դեսպան, Արշակ Փոլադյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը մեծ պատիվ է յուրաքանչյուր հայի համար: Դեսպանն ընդգծեց
«Էթնայի» մոտ տեղի ունեցած դաժան սպանության գործով ներկայացուցիչը դիմում է հանրապետության նախագահին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անցյալ տարվա հոկտեմբերի 18-ին Երեւանի Թբիլիսյան խճուղում գտնվող «Էթնա» ռեստորանային համալիրում հարող տարածքում դաժան ծեծի եւ դանակահարության հետեւանքով սպանվեց 27-ամյա Արսեն Շահբազյանը: ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արաբկիրի քննչական բաժնում հոկտեմբերի 19-ին հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Տուժողի իրավահաջորդ Գրիշա Շահբազյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վարդուհի
ԲՀԿ-ական եւ ՀՀԿ-ական պատգամավորները մեկնաբանում են Խաչիկ Խաչիկյանի՝ լրագրողին ուղղված հայհոյանքը
«Ժողովուրդ» օրաթերթը դատական հայց է ներկայացրել «X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի նկատմամբ։ Հիշեցնենք, որ վերջինս լրագրողուհու՝ իրեն ուղղված ոչ այնքան ցանկալի հարցին պատասխանել էր. «Դե գրի՛, ազի՛զ ջան, գրի՛, ցավդ տանեմ, ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք գնում, ո՞նց կլինի ըտենց։ Ազի՛զ ջան, դու լրագրող չես, դու
Ի՞նչն է խանգարում Իվանիշվիլիին հայանպաստ քաղաքականություն վարելու հարցում
«Տեսնում ենք Իվանիշվիլիի կողմից բարի ցանկություններ՝ կարգավորելու հայ-վրացական հարաբերությունները, լուծում տալ կնճռոտ հարցերին: Տեսնում ենք նաև վիրահայությանը և ջավախահայությանը հուզող հիմնական հարցերին ընդաջառ գնալու անկեղծ ցանկություններ»,-Aravot.am-ի հետ զրույցում հայ-վրացական հարաբերությունների հետագա շրջադարձերի մասին այսպիսի կարծիք հայտնեց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Վահե Սարգսյանը: Սակայն միևնույն ժամանակ նա նկատեց, որ Իվանիշվիլիի բարի ցանկությունների իրականացմանը
Հայ-ամերիկյան համատեղ նախաձեռնություն ուղղված Հայաստանում միջուկային փորձաքննության լաբորատորիայի ստեղծմանը
Մեծամոր, Հայաստան. Հունվարի 18-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը ՀՀ էներգետիկայի նախարարության ու ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնյաների հետ միասին ներկա գտնվեց Միջուկային փորձաքննության լաբորատորիայի բացմանը Հայաստանի ատոմակայանում (ՀԱԷԿ): Միջուկային ու ռադիոակտիվ նյութերի փորձաքննությունների լաբորատորիան ձևավորվել է ԱՄՆ պետքարտուղարության Միջուկային մաքսանենգության դեմ պայքարի ծրագրի ու ՀԱԷԿ-ի համագործակցության արդյունքում, որն ուղղված է Հայաստանի միջուկային մաքսանենգության անդրազգային
Բաց նամակ Սյունիքի մարզի արոտավայրերը Իրանին վարձակալությամբ տրամադրելու խնդրի հետ կապված
ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար պարոն Ա. Բաղդասարյանին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն պարոն Գորիկ Հակոբյանին Հարգարժան պարոնայք, Վերջերս մամուլում մի շարք հրապարակումներ եղան, ըստ որոնց Հայաստանը, (մասնավորապես Սյունիքի մարզը) և Իրանը, (մասնավորապես Արևելյան Ադրբեջան նահանգը), պատրաստվում են ստորագրել ինչ որ համաձայնագիր (հուշագիր), որով Սյունիքի մարզը հինգ տարով վարձակալությամբ արոտավայրեր կտրամադրի Արևելյան
ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ. «Այս ընտրությունները ջրբաժան կլինեն»
Ինչպես «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, առայժմ ՀԴՅ-ն զբաղված է ներկուսակցական կազմակերպչական հարցերով, ինչպես նաեւ՝ առաջիկա քաղաքական անելիքների ծրագրավորմամբ։ «Մեր հետագա մարտավարության ու ռազմավարության մասին ավելի կոնկրետ կներկայացնենք նախագահական ընտրություններից հետո, որովհետեւ չենք կարծում, որ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում քաղաքական պրոցեսներ սկսելու ժամանակն է։ Ընտրությունների ընթացքն ու ընտրությունների արդյունքները կարող են
Ի՞նչ ունեն-չունեն ՀՀ նախագահի 4 թեկնածուները
Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց նախագահի 4 թեկնածուների՝ Հրանտ Բագրատյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Սերժ Սարգսյանի եւ Վարդան Սեդրակյանի կողմից ներկայացված՝ 01.01.2012-01.01.2013թթ. գույքի եւ եկամուտների հայտարարագրեր: Մյուս 4 թեկնածուները դեռեւս հայտարարագրեր չեն ներկայացրել, վերջնաժամկետը վաղն է: Նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը 2012թ. հունվարի 1-ից մինչեւ 2013թ. հունվարի 1-ն ընկած ժամանակաշրջանում գույքի եւ եկամուտների հայտարարագրում նշել է երեք անշարժ


















































