Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանության նախարարը հետեւում է գոմեշի մսի գործին

Հունվար 18,2013 13:30

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գոմեշի մսի գործով հարուցված քրեական գործի վերաբերյալ նոր  տեղեկություններ չունի:

«Այդ գործը գտնվում է քննչական մարմինների ուշադրության կենտրոնում: Քրեական գործի շրջանակներում համապատասխան աշխատանքներ են տարվում: Ձերբակալված է կազմակերպության ղեկավար Օհանջանյանը: Զինված ուժերից  մեղավորները, որոնք հետեւողական չեն եղել այդ գործընթացում,  համապատասխան պատիժ ստացել են: Հետեւում ենք այդ գործընթացին՝ վստահ լինելով, որ իրավապահ մարմինները կհասցնեն մինչեւ վերջ այդ գործը»,-ասաց նա:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031