Օրվա լրահոսը

Արձագանք՝ Ռուստամյանին. «Ցանկացած դեպքում ճանապարհ գնացողի շանսերն ավելի մեծ են տեղ հասնելու, քան տեղում մնացողներինը»

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության համագումարում հույս հայտնեց, որ ՀՅԴ-ն կսատարի իրեն, քանի որ ինքը ընդունել է ՀՅԴ-ի առաջարկած 7 կետերը եւ իրենց մեջ հակասություններ չկան: Սակայն ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հուսախաբ արեց Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ասելով, որ միայն դեկլարատիվ հայտարարությունները չեն եւ որ իրենց 7 կետերը բոլորն էլ ընդունում են, դա

Հինգ տարի ՀԱԿ-ը, տեսնելով, թե ինչպես է ռեժիմը «հետեւողականորեն ոչնչացնում» ժողովրդավարական, մրցակցային ընտրությունների հնարավորությունը, միաժամանակ շարունակում էր մասնակցել դրանց

ՀԱԿ-ը անիմաստ է համարում «ֆարս դարձած ընտրություններին մասնակցությունը եւ որեւէ առաջադրված թեկնածուի պաշտպանումը, ինչը ստեղծված պայմաններում միայն կնպաստի ապօրինի ռեժիմի լիգիտիմացմանը»: ՀԱԿ-ն իր այս որոշումը պայմանավորել է «կատարելագործված ընտրակեղծարարության մեքենայի» գոյությամբ: Երեկ տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Ռեժիմը հինգ տարի շարունակ հետեւողականորեն զբաղված է եղել ժողովրդավարական, մրցակցային ընտրությունների որեւէ հնարավորության ոչնչացմամբ: Հակառակ Հայաստանի հասարակությանը

Քարդաշյաններից պակաս տեղյակ ցանկանում է լինել ամերիկացիների 70 տոկոսը

«Հերիս ինթերնեշնլ» ընկերության կողմից ավելի քան 2000 մարդու մասնակցությամբ անցկացված ինտերակտիվ հարցման ընթացքում մասնակիցներին տրվել է հարց այն մասին, թե 2013 թվականին հայտնի անձանցից որ մեկին նրանք չէին ցանկա այլևս տեսնել: Հարցման մասնակիցների կողմից ամենից հաճախ տրվող պատասխանը եղել է «Քիմ և Քլոե Քարդաշյան քույերերի»՝ հեռուստատեսությամբ ցուցադրվող «ռեալիթի շոու» ծրագրերի աստղերի, որոնց կյանքի մանրամասները գրեթե

ՀՀԿ պատգամավոր. «Բարձր տարիքում նաեւ քաղաքական կենսափորձը կարող էր նպաստավոր լինել՝ երկիրը ղեկավարելու համար»

Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանը, հակադարձելով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նշած պատրվակին, որ 68 տարեկան է, դրա համար չի առաջադրվում՝ ասաց, որ տարիքը խոհեմություն է: Տարիքի բարձր կամ ցածր լինելը խիստ հարաբերական է. «Մենք Սահմանադրությամբ որոշել ենք ներքին շեմ՝ 35 տարին, իսկ դա նշանակում է,

Ամենատխուր նախագահական ընտրություններից հասարակությունը որևէ փոփոխության ակնկալիք չունի

2012-ը ամփոփելիս մի յուրահատկություն կարելի է նկատել. գրեթե բոլորը (իշխանությունից բացի) տարին համարում են կորսված հնարավորությունների և ձախողումների տարի: 2012-ը բավական հարուստ էր քաղաքական գործընթացներով, որոնք շատերի մեջ փոփոխությունների հույսեր էին արթնացրել: Նախ 5-րդ անգամ Հայաստանում ձևավորվեց երկրի օրենսդիր մարմինը, որը որևէ բեկում չբերեց հայկական գորշ իրականության մեջ: Տխուր ավանդույթի համաձայն՝ պատճառը կրկին ընտրությունների կեղծումն

Աշոտ Մանուչարյան. Լեւոն Տեր-Պետրոսյանը պարտավոր է իր զինակիցներին ցույց տալ ճանապարհը

Հատված «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանի հետ «168 ժամ»–ի հարցազրույցից: – Պարոն Մանուչարյան, ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանիչառաջադրվելու մասին որոշումը ճի՞շտ քաղաքական քայլ եք համարում: – Այս հարցն ունի երկու կողմ: Մեկը հարցի առարկայական կողմն է. երբ քո ետևից մարդիկ են գնում, դու պարտավոր ես լուծել այն հարցը, որ քեզ հավատացողները չվհատվեն,

«Բարսելոնան» մերժել է Լիոնել Մեսսիին 260 միլիոն եվրոյով գնելու՝ ռուսական ակումբի առաջարկը

Կատալոնյան ակումբի ղեկավարությունը հրաժարվել է վերջին տարիների աշխարհի լավագույն ֆուտբոլիստին  այդ ֆանտաստիկ գնով վաճառել ռուսական ակումբներից մեկին, որի անունը չի հրապարակվում: Սակայն լրատվամիջոցները ենթադրում են, որ այդպիսի շռայլություն իրեն թույլ տալ կարող էր միայն Մախաչկալայի «Անժին» եւ նշում, որ գործարքը կայանալու դեպքում արգենտինացին տարեկան կստանար 30 միլիոն եվրո: Մեսսիի հոր խոսքերով, որը նաեւ նրա գործակալն

ՀԱԿ-ը մենակ թողեց Հրանտ Բագրատյանին

Հայ ազգային կոնգրեսը փաստորեն մենակ թողեց Հրանտ Բագրատյանին` չներելով նրան, որ նա Լևոն Տեր-Պետրոսյանից «անկախ» որոշում կայացրեց: Սա լիովին Կոնգրեսի ոգով է՝ մերժել ամենայն բան, որը չի գալիս Լևոն Տեր-Պետրոսյանից կամ չի ստանում նրա հավանությունը: Նման մոտեցումներով ընդդիմությունը ամենևին ի զորու չէ գալ իշխանության մի երկրում, որտեղ պետք է նախ և առաջ փոխել հենց նման

Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանն ընթանում է 1-ին տեղում

Միացյալ Արաբական Էմիրությունների Ալ Աին քաղաքում ընթացող «Al Ain Classic 2012» միջազգային մրցաշարում Հայաստանցի գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը 7 տուրից հետո եւս վեց շախմատիստների հետ վաստակել է 5,5 միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով գլխավորում է միցաշարային աղյուսակը: Մեր հանրապետության երկրորդ ներկայացուցիչը՝ միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը, 4,0 միավորով 30-րդ հորիզոնականում է:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Սամվել Բալասանյանը «կրակն է ընկել» Վարդան Ղուկասյանի թագավորների արձանախմբի ձեռքը

Գյումրու այսօրվա ավագանու նիստի ժամանակ նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը ակամայից նորից սկսեց դժգոհեց Վարդան Ղուկասյանից: Բանն այն է, որ Գյումրու մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի հեռակա բաժինն ավարտած ու պատմաբանի որակավորում ստացած Վարդան Ղուկասյանը, Գյումրու համար նոր արձանախումբ էր պատվիրել, այս անգամ 12 թագավորների` Պապ թագավորի, Տիգրան Մեծի և այլոց արձանները: Ղուկասյանը, քաղաքապետարանի աշխատակիցների ասելով, փորձել

ՀԱԿ անդամ. «Ովքեր դուրս են եկել ՀԱԿ-ից, վերջ նրանց, վերջ»

«ՀԱԿ առաջնորդը առաջին հայացքից տեսական թվացող ելույթ ունեցավ ՀՀՇ համագումարում, բայց այդ ելույթը խիստ գործնական ելույթ էր, հատկապես այն ուղղված էր վերջին մեկուկես տարվա ընթացքում իրենց քաղաքական գործիչ անվանող, բայց իրականում գործակալական ցանցը սպասարկող անհատներին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Վահան Վարդապետյանը: Նրա խոսքով՝ ՀԱԿ առաջնորդի ելույթից հետո շատ մարդիկ են իրենց վրա վերցրել նրա

2013թ.-ին Կապանի տեղական բյուջեից հնարավոր չի լինելու շատ ծրագրեր իրականացնել

Կապանի քաղաքապետարանում կազմակերպված հանրային լսման ժամանակ քննարկվեց Կապան համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման 2013-2016թթ. ծրագրի եւ համայնքի 2013թ.-ի բյուջեի նախագծերը, որին մասնակցում էին Կապանում գործող հ/կ-ների ներկայացուցիչներ, ավագանու անդամներ (ոչ բոլորը): Հանրային լսմանը ներկա գտնվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները նախագծերին ծանոթացել են տեղում: Նրանցից ոմանք նախքան հանրային լսումը մեզ տեղեկացրել էին, որ նախկինում նախագծերի փաթեթները թղթային տարբերակով նախապես

Դեպի «Ապահով Հայաստան»` Գյումրու սառցակալած փողոցներով

Այսօր Aravot.am-ը Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանին հարցրեց`հնարավո՞ր է դեպի ապահով Հայաստան գնալ Գյումրու սառցակալված փողոցներով, երբ հազիվ կարողացանք առանց ոտք ու ձեռք կոտրելու մի կերպ հասնել մարզխորհրդի նիստին մասնակցելու: Մարզպետը, խորհուրդ տվեց հարցը ուղղել պարոն Բալասանյանին, որն, ի դեպ, ևս մասնակցում էր մարզխորհրդի նիստին, սակայն այնտեղ էր հասել թանկարժեք, տաքուկ մեքենայով: Այնուհետ Աշոտ Գիզիրյանը

Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել ակտիվիստներին և լրագրողներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ը Ամանորին ընդառաջ ներում է շնորհել 87 մարդու, որոնց թվում են լրագրողներ, մարդու իրավունքների ջատագով ճանաչված ակտիվիստներ, ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամներ, ինչպես նաև դպրոցներում աղջիկների կողմից մահմեդական զգեստ կրելու դեմ իրենց բողոքն արտահայտած անձինք: Ազատ արձակվածներից է խուլիգանության մեղադրանքներով անցյալ տարվա նոյեմբերին երեք տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր թերթի լրագրող Այդին

Լրագրողներին ապշահար արեց ինչպես քաղաքապետ Բալասանյանը, այնպես էլ ավագանին

Շիրակի մարզխորհրդի նիստից անմիջապես հետո այսօր ավագանու տարեվերջյան նիստ գումարվեց նաև Գյումրու քաղաքապետարանում: Նիստերը,ինչպես տեղեկացրել ենք, բաց ու թափանցիկ են բոլոր լրատվամիջոցների համար:Սակայն այսօր ավագանու նիստը սկսվեց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ, ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի ու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի թունդ վիճաբանությամբ: Պատճառն այն էր, որ քաղաքապետարանի նախասրահում հավաքված մի խումբ գյումրեցիներ, այդ թվում

«Դեմ առ դեմ». Լիլիթ Գալստյան եւ Թեւան Պողոսյան

Դեկտեմբերի 28-ին, ժամը 14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 68-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը եւ ՀՅԴ անդամ, հրապարակախոս Լիլիթ Գալստյանը: Քննարկման թեման` 2012 թ. քաղաքական ձեռքբերումներն ու բացթողումները: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն: Նաեւ Skype-ով`

Ղրղզներն ուզում են չեղյալ համարել Նոր տարին (Տեսանյութ)

Ղրղզստանի մահմեդականները կոչ են անում իշխանություններին չեղյալ համարել Նոր տարվա տոնակատարությունները: Նրանք դա բացատրում են նրանով, որ այդ տոնը կապ չունի իսլամի հետ, եւ բացի այդ՝ դրա վրա շատ գումար է ծախսվում: Մահմեդական կրոնական վարչակազմի ղեկավարը կոչ է արել բոլոր մահմեդականներին, որոնք երկրում մեծամասնություն են՝ անտեսել այդ տոնակատարությունը: Նա ասել է, որ իրենք երեք տոն

Թութունի հետ խառնած յուրահատուկ հոտով կանաչ զանգված

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկին այցելած քաղաքացուհի Ն. Հ.-ի հանձնունքի ստուգմամբ ծխախոտի տուփից հայտնաբերել և առգրավել են 4.8 գրամ քաշով 6 գլանակ` թութունի հետ խառնած յուրահատուկ հոտով կանաչ զանգված: Կատարվում է հետաքննություն: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի մամուլի հաղորդագրություն

Ժամանակակից արվեստի թանգարանին նվիրաբերվեցին նորաձեւության նմուշներ (ֆոտոշարք)

Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում այսօր` «Նորաձևության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագրի շրջանակում Բրիտանական խորհուրդը կազմակերպեց նորաձևության ներառական ցուցադրություն: Aravot.am-ի հետ զրույցում Ժամանակից արվեստի թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը նշեց, որ ծրագրի հիմքը դրվել է Հայաստանում. «Ստեղծվեց մոդելավորողների հինգ խումբ` յուրաքանչյուրը բաղկացած մեկ հայաստանցի եւ մեկ եվրոպացի մոդելավորողից: Ծրագիրը շրջեց Եվրոպայում, բայց ուրախալին այն է, որ ի

Գեներալ մարզպետը ոստիկանապետի խստությամբ խոսեց գյուղապետերի հետ

Այսօր Գյումրու «Տիրամայր Հայաստան» կառույցում, որը գյումրեցիների շրջանակում ավելի շատ հայտնի է «քույր Արուսյակի կուսանոց» անվամբ՝ տեղի ունեցավ մարզխորհրդի տարեվերջյան հաշվետու նիստը: Ի տարբերություն նախորդ երկու տարիների, երբ «մենախոսը» Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն էր, այս անգամ բոլոր վարչությունների պետերը հաշվետվություններ ներկայացրեցին 2012 թվականին իրենց ոլորտներում կատարած աշխատանքների մասին: Սակայն, մինչ բուն թեմային անցնելը սկսվեց ներկա-բացակայի

«Մենակ տանը» ֆիլմի հերոսներն այսօր (Ֆոտոշարք)

Ամանորյա, թերևս ամենասիրված ֆիլմի` «Մենակ տանը» -ի կերպարները ծանոթ են շատերիս: Այժմ կտեսնենք, թե ինչպիսի տեսք ունեն նրանք, ֆիլմի ստեղծումից 22-23 տարի անց:   Ջո Պեշի   Facebook-ի նոր ծառայությունը «Facebook Stories» բաժնում հնարավրություն կտա օգտատերերին իրենց կողմից նախապես գրված Ամանորյա շնորհավորանքները հասցետիրոջն ուղարկել ուղիղ կեսգիշերին: Աշխարհի ամենամեծ ամանորյա գուլպան պատրաստվել է դեռևս 2007թ.-ին Մեծ Բրիտանիայում:

Ուժգին փոթորկի հարվածի են ենթարկվել ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան շրջանները

Փոթորիկն ԱՄՆ-ի հյուսիս-արևելք տեղաթոխվելուց առաջ բազմաթիվ ավերածությունների և հոսանքազրկումների պատճառ է դարձել հարավային և Միջին Արևմուտքի նահանգներում Ձմեռային ուժգին փոթորիկը հարված է հասցրել Միացյալ Նահանգների հյուսիս-արևելյան շրջաններին՝ ստեղծելով վտանգավոր պայմաններ վարորդների համար և դառնալով հազարավոր թռիչքների դադարեցման պատճառը: Փոթորիկն առաջացրել է ուժգին քամիներ, ձյուն և սառույց Նյու Յորք նահանգից մինչև Մեյն նահանգ: Փենսիլվանիա և Մասաչուսեթս

Քուվեյթի բարի կամքից` «Երեւան Սիթի». Սիրիահայերին կտրոններով օգնություն տրամադրելը` «տիպիկ կոռուպցիա եւ ցինիզմ»

Հայաստան տեղափոխված սիրիահայերին Քուվեյթի կառավարության հատկացրած 100 հազար ԱՄՆ դոլարը, որը պետք է տրամադրվի կտրոններով`(մեկ կտրոնի արժեքը`20 հազար դրամի, յուրաքանչյուր ընտանիքին կհատկացվի երկու կտրոն) «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցից գնումներ կատարելու համար, քաղաքագետները համարում են իշխանությունների կողմից բիզնես շահերի պաշտպանում եւ ազատ մրցակցային հարաբերությունների խախտում: Տեղեկացնենք, որ Քուվեյթի կառավարությունը 100 հազար ԱՄՆ դոլար տրամադրել է Հայաստանում գտնվող

Աշոտ Գիզիրյանը Սամվել Ալեքսանյանի շաքարի գործարանը «գնացած հետ եկած » որակեց

Այսօր տարեվերջյան մարզխորհրդի նիստի ժամանակ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, մարզպետարանի ֆինանսական վարչության նորանշանակ պետ Լիպարիտ Մարտիրոսյանից հետաքրքվեց, թե ինչո ՞վ է պայմանավորված Շիրակի մարզում արդյունաբերության աճը: Մինչ այդ վարչության պետը զեկուցում էր, որ Շիրակի մարզում գործող ձեռնարկությունների արտադրանքի ծավալը նախորդ տարվա հետ համեմատ ավելի կլինի 0,7 տոկոսով: «Ինձ ու նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին էլ է հետաքրքում,

Վազգեն Մանուկյանը՝ Զոյա Թադեւոսյանին. «Այդ աղջկա տեսակետը ծիծաղելի է»

ՀԱԿ անդամ, «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ Զոյա Թադեւոսյանը մեզ հետ զրույցում մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու որոշումը, այսպիսի դիտարկում էր արել.«Եթե հասարակության 90 տոկոսը այդ վիճակն ընդունում է որպես կանոն, հաշտվել է այդ վիճակի հետ, չի բողոքում իր այդ վիճակից կամ բողոքում է ընդամենը արտագաղթով, ուրեմն այս հասարակությունն արժանի է այս վիճակին: Արժանի չեն`

ՀՀ վարչական դատարանում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն

2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով դատարան դիմելու քաղաքացիների իրավունքի ապահովման անհրաժեշտությունից ելնելով և հաշվի առնելով ընտրական վեճերով հայցադիմում ներկայացնելու և դրանց ընթացք տալու համար օրենսդրությամբ նախատեսված ժամկետները օրացույցային օրերով հաշվարկելու պահանջը, հայտնում ենք, որ ոչ աշխատանքային օրերի և ժամերի համար ՀՀ վարչական դատարանում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն:

ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանի դիմումը ՀՀ քաղաքացիներին

Սիրելի հայրենակիցներ, երբ ես հայտարարեցի 2013 թ. փետրվարի 13-ի ՀՀ նախագահի ընտրություններում առաջադրվելու իմ մտադրության մասին, այն ես հիմնավորեցի Հայաստանի ներկայի և ապագայի հանդեպ խոր մտահոգությամբ: Ես առաջարկել և առաջարկում եմ փոփոխությունների ճանապարհը՝ լայնատարած, խորքային, արմատական փոփոխությունների, որի առաջին և անհրաժեշտ քայլը իշխանափոխությունն է՝ քաղաքական ներկա վերնախավից մինչև գործող քաղաքական համակարգի ապամոտնաժում: Անարդարությունն ու անօրինականությունը,

«Տարվա մարդը» Լեւոն Արոնյանն է

Մոսկվայում, եթե «Տարվա մարդ» տիտղոսին արժանացել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ապա մեր երկրում, ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանի համար, այդ տիտղոսին արժանի է Լեւոն Արոնյանը: Նա դեռեւս մեկ ամիս առաջ խոստացել էր տարեվերջին ասել, թե ով է իր համար այս տարվա մարդը՝ ասելով, որ դեռ ժամանակ կա, հնարավոր է կարծիքը փոխվի: Կորյուն Նահապետյանի խոսքերով՝ «Բոլոր

Մեր կուսակցությունն այդ որոշման տակ չի ստորագրում. Պետրոս Մակեյան

Այսօր Հայ ազգային կոնգրեսը տարածեց հայտարարություն, ըստ որի ՀԱԿ-ը չի առաջադրելու թեկնածու առաջիկա նախագահական ընտրություններում և չի սատարելու որևէ մեկի թեկնածությունը: ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը, 168.am–ի հետ զրույցում մեկնաբանելով ՀԱԿ-ի հայտարարությունը, ասաց. «Գնահատականների հետ համամիտ եմ, բայց պետք է արդար լինել: Այդ գնահատականները կային նաև մայիսի 6-ի ընտրություններից առաջ, և Կոնգրեսը, ցավոք սրտի,

ՀՀԿ-ն պատրաստ է եղել ցանկացած իրավիճակի. «Որ թեկնածուն էլ որոշեր առաջադրվեր, մենք ունեինք հստակ, ուղղորդված ծրագիր»

Այսօր ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը ընդդիմությանը մեղադրում էր ցինիզմ ունենալու եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին Սասունցի Դավիթ դարձնելու մեջ, այն դեպքում, երբ մի ժամանակ քննադատում էր նրան ու վերջ էր ուզում դնել օլիգարխիային: Թե ընդդիմության այսօրվա պասիվության համար ինչպիսի՞ դեր խաղաց դեպի ԲՀԿ կատարած քայլը, նրա հետ բարեկամանալը, այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Կորյուն

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031