Օրվա լրահոսը

Ուսանողները կհամալրե՞ն «Առաքելության» շարքերը

Այսօր «Առաքելություն» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության շրջանակներում շրջայց կատարեց ԵՊՀ-ի եւ տնտեսագիտական համալսարանի շրջակայքում: Aravot.am-ի հետ զրույցում կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը հայտնեց, որ իրենց շրջայցից հաճելիորեն զարմացել են, քանի որ ուսանողության զգալի հատվածը տեղյակ է եղել «Առաքելության» մասին. «Մեզանից կոնտակտներ խնդրեցին, հետագայում կապ հաստատելու համար, նրանց դուր էր եկել մեր բուկլետների կառուցվածքը, որում

417 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Ապրիլի 17-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,350,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 417 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 417 դրամ:

Եվս մեկ ինքնաբացարկ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին գրանցված ևս մեկ թեկնածուի ինքնաբացարկի դիմում: Հետագա ընտրապայքարից հրաժարվել է «Օրինաց երկիր» կուսակցության ընտրական ցուցակի 73-րդ հորիզոնականը զբաղեցնող՝ ՕԵԿ անդամ, գյուղատնտես Գուրգեն Վարդանյանը: Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, այս ինքնաբացարկի հարցը կքննարկվի ապրիլի 18-ի նիստում:

Հայաստանի եւ Բահրեյնի մաքսայիններն իրար գործերի մեջ «կխառնվեն»

Բահրեյնից մեր ՊԵԿ-ի հարցումները կամ ուշացնում են, կամ թողնում անպատասխան` միջազգային փաստաթղթի բացակայության պատճառով: Հայաստանի եւ Բահրեյնի Թագավորության մաքսային գործերում այսուհետ համագործակցություն եւ փոխադարձ օգնություն կլինի: Վաղը կառավարությունը հավանություն կտա ՊԵԿ- ղեկավար Գագիկ Խաչատրյանի առաջարկությանը` մեր երկրի եւ Բահրեյնի միջեւ նշված ոլորտում համաձայնագիր կնքելուն: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքէջից: Կառավարություն ներկայացրած տեղեկանքի համաձայն,

ԵԽ Գլխավոր քարտուղարը հանդիպեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների հետ

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԵԽ պաշտոնյային փոխանցեց իր մտահոգությունները ժողովրդավարեցման ընթացքի եւ ընտրությունների որակի, խոսեց 2008 թ. մարտի 1-2-ի դեպքերը չբացահայտելու եւ խոսքի ազատության սահմանափակումների մասին:

Զարուհի Փոստանջյանը հաստատեց, որ ԵԽ գլխավոր քարտուղարը Րաֆֆի Հովհաննիսյանին համեմատել է Բրեժնեւի հետ

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց 168.am-ի այն լուրը, որ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության հանդիպման ժամանակ ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը, իր հայտարարության հետ կապված, թե  նախագահական ընտրությունների ժամանակ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է ընտրողների ավելի քան 82 տոկոսի քվեն, ասել է, որ 82 տոկոսանոց կողմ քվեարկություն կարող էր լինել միայն Սովետական

Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը քանդել տվեցին անձրևի տակ արված ասֆալտը (ֆոտոշարք)

  Մի քանի օր է` գյումրեցի լրագրողների ուշադրության կենտրոնում մշակութային մայրաքաղաք հռչակված քաղաքի փողոցներում կատարվող «յուրօրինակ» ասֆալտապատումն էր: Գյումրիում 2 օր է` հորդառատ ու սառը անձրև է տեղում, որը մի վայրկյան անգամ չի դադարում: Որքան էլ զարմանալի է, իրենց գործը չեն դադարեցնում նաև ասֆալտապատող ընկերությունները. վերջիններս չռչռացող անձրևի տակ ասֆալատում են քաղաքի բոլոր կենտրոնական փողոցները: Նախորդ

Ռուսաստանի հայերի միությունը սատարում է Տարոն Մարգարյանին

Հարգելի Տարոն Մարգարյան «Ռուսաստանի հայերի միության» և անձամբ իմ անունից ողջունում եմ Ձեզ` որպես Հայաստանի մայրաքաղաք Երևանի նվիրյալ առաջնորդի: Ողջ հայության մայրաքաղաքի`Երևանի խնդիրները  հետաքրքրում են ոչ միայն մայրաքաղաքի բնակիչներին, այլև նրա սահմաններից դուրս ապրող բոլոր հայերին: Այդ  պատճառով է, որ մայիսի 5-ին կայանալիք ավագանու ընտրությունները  կարևոր դեր են խաղալու ոչ միայն երևանցիների, այլև միլլիոնավոր հայերի

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Ողջունելով հյուրին՝ Նախագահը նշել է, թե ուրախ է Հայաստանի համար շատ կարևոր իրադարձության՝ ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության մեկնարկի նախաշեմին հանդիպելու պարոն Յագլանդին: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին շարունակական աջակցության համար: ԵԽ Գլխավոր քարտուղարի հետ Սերժ Սարգսյանը

Հայրիկյանին դեռ չեն վիրահատել

Նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը կվիրահատվի հաջորդ շաբաթ։ «Եկող շաբաթվանից ամեն ինչ հստակ կլինի։ Վիրահատությունը կտա հիմնական հարցերի պատասխանը, մասնավորապես՝ կվերականգնվի՞ ձեռքիս աշխատանքը, եւ որքա՞ն կտեւի ապաքինումը»,- «Ա1+»-ին ասաց Պարույր Հայրիկյանը։ Ըստ ԱԻՄ առաջնորդի՝ թեեւ նա 12 տարուց ավելի սկզբունքորեն հրաժարվել էր դեղորայքից, սակայն հիմա երկու տեսակի ցավազրկող է ընդունում։ Նա Հայրիկյանը աջ

Շտապօգնության բրիգադ՝ Ստեփան Հովակիմյանի համար

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ուր նշանակվել էր Ստեփան Հովակիմյանի գործով հերթական դատական նիստը, հրավիրվել էր շտապօգնության բրիգադ: Այդ իսկ պատճառով նշանակված ժամից կես ժամ ուշացումով սկսվեց դատական նիստը: Դատավոր Արշակ Վարդանյանը տեղեկացրեց, որ համաձայն 335 կանչի թերթիկի՝ ամբաստանյալի կյանքին եւ առողջությանը վտանգ չի սպառնում: Այլ հետեւություններ չկային, ինչպես փորձեց տեղեկանալ մեղադրող

Հայ մարզիչները կմեկնեն Գերմանիա

Ապրիլի 22-ից 29-ը ՊՐՈ արտոնագրի դասընթացներին մասնակցող մարզիչները՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը, Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, հայկական ակումբների գլխավոր մարզիչներ Վարդան Բիչախչյանը, Սևադա Արզումանյանը, մարզիչներ Սուրեն Չախալյանը, Վարազդատ Ավետիսյանը, Աշոտ Ավետիսյանը, Արմեն Սանամյանը, Ալբերտ Սաֆարյանը, Աշոտ Բարսեղյանը և Սլավա Գաբրիելյանը,

Ալեք Ենիգոմշյան. «Այսօրվա կառավարման համակարգը չի արդարացնում իրեն»

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամը նկատում է, որ ՀՀ-ում փոփոխությունների միակ ելքը հնարավորինս անցնցում իշխանափոխությունն է: «Այսօրվա կառավարման համակարգը չի արդարացնում իրեն, մենք դրա բացասական ապացույցներն ամեն օր տեսնում ենք եւ արտագաղթով, եւ բնության քայքայումով, եւ մարդկանց իրավունքների, արժանապատվության ոտնահարումով»,-Aravot.am-ի հետ հարցազրույցում նշում է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը: Ըստ

Հայ Ազգային Կոնգրես Կուսակցությունների միավորման քաղաքական խորհրդի Հայտարարությունը

 «Առավոտի» էլեկտրոնային փոստով ստացել ենք հետեւյալ հաղորդագրությունը, որը ստորագրված է՝ «ՀԱԿ քաղաքական խորհուրդ»: «Առավոտին» հաջողվեց պարզել, որ որպես ՀԱԿ քաղխորհուրդ են ներկայացել ՀԱԿ հիմնադիր հինգ քաղաքական ուժեր: Հաղորդագրությունում ասված է. «Հայ Ազգային Կոնգրեսի քաղաքական խորհուրդը վերսկսում է իր աշխատանքները` իրական ժողովրդավարության, կուսակցությունների իրավահավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա: Հայ Ազգային Կոնգրեսի կողմից նախկինում ձևավորված

«Բոստոնում գործածված ռումբերը պատրաստված են եղել շուտեփուկ կաթսաներից»

Հետաքննություն իրականացնող քննիչներն այժմ աշխատում են պայթյունների վայրում տեղի ունեցածը «մաս-մաս վերականգնելու ուղղությամբ» ՀԴԲ-ի քննիչների համաձայն, Բոստոնի մարաթոնի ընթացքում գործածված երկու ռումբերը տեղափոխվել են մուգ գույնի պայուսակում և հնարավոր է, որ պատրաստված լինեին շուտեփուկ կաթսաներից, որոնց մեջ լցված էին մեխեր և գնդիկավոր առանցքակալներ: Հետաքննություն իրականացնող պետական այս մարմնի քննիչներն այժմ աշխատում են պայթյունների վայրում տեղի

«Ակնհայտ սուտ է». Ազիզյանը` «Ռեկո ռեկորդս»-ի մեղադրանքների մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  «Ռեկո ռեկորդս» ընկերության հիմնադիր Դավիթ Խանոյանը եւ «Disk world» խանութի տնօրեն Կարեն Քյուփելյանը լրագրողներին հայտարարեցին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը խոչընդոտում է ձայնասկավառակներ արտադրող ընկերությունների աշխատանքը եւ շրջանցում է ԱԺ-ի ընդունած համապատասխան օրենքը: Դավիթ Խանոյանն անդրադարձել էր մտավոր սեփականության գործակալության պետին` Արմեն Ազիզյանին եւ նշել, որ գործակալությունն անհիմն եւ անօրինական խոչընդոտներ

ԵՄ կենտրոնը ներկայացնում է հաղորդակցության նոր հնարավորություններ ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի համար

Հայաստանում Եվրոպական միության հաղորդակցային հանգույց հանդիսացող ԵՄ կենտրոնը չորեքշաբթի` ապրիլի 17-ին ընդունելություն էր կազմակերպել ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի համար: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան իր ողջույնի խոսքում ընդգծեց Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի կարևորությունը: «ԵՄ համագործակցության ծրագրերը ԵՄ–Հայաստան հարաբերություններին աջակցող կարևոր տարր են», ասաց նա: Դեսպան Հրիսթեան նաև նշեց, որ տեղում կոնկրետ ծրագրերի

Գյուղնախարարը պետք է համախմբող լինի

Նախարարին բազմիցս համագործակցելու կոչ ենք արել, աջակցության ձեռք մեկնել, սակայն որևէ արձագանք չենք ստացել: Հետո էլ զարմանում են, թե «ինչո՞ւ է խիյարը թարս աճում»:

«Բաղրամյան 26, ոչ ոք նման բան չէր պահանջում». Տիգրան Խզմալյանը «ճակատագրական տարբերության մասին»

«Մեդիալաբի» զրուցակիցն է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: – Պարո՛ն Խզմալյան, մայիսի 9-ին «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը հանրահավաք է անցկացնելու: Ինչո՞վ է դա պայմանավորված, արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանին զուգահեռ Դո՞ւք էլ եք հանրահավաքների շարք սկսում: – Մենք առաջին իսկ օրվանից, նկատի ունեմ՝ շարժման սկզբից, փետրվարի 20-ի հանրահավաքին հանդես եկանք պաշտոնական հայտարարությամբ նախախորհրդարանի և

Մանանա Ասլամազյան. Հայաստանում հեռուստատեսային շուկան սխալ է կառուցված

Այսօր կայացած «Կինո եւ մեդիա» կլոր սեղան-քննարկման ժամանակ «Ինտերնյուս» կազմակերպության «Այլընտրանքային միջոցները ԶԼՄ-ներում» ծրագրի ղեկավար Մանանա Ասլամազյանը կարծիք հայտնեց, որ պետությունը չպետք է կոնցեպցիա թելադրի մասնավոր հեռուստաընկերություններին, բայց Հ1-ը պետք է ազգային կինոարտադրանք ցուցադրելու պարտավորություն ունենա: Տիկին Ասլամազյանի ձեւակերպմամբ, ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում հեռուստատեսային շուկան սխալ է կառուցված, ամեն ինչ հենված է սեփականատերերի ճաշակի վրա

Քննարկվել են ՀՀ-ՌԴ ռազմական համագործակցության խնդիրները

Ապրիլի 17-ին աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն է ժամանել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Նույն օրը տեղի է ունեցել երկու պետությունների պաշտպանության նախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ս.Օհանյանը և ՌԴ պաշտպանության նախարար Ս.Շոյգուն քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական երկկողմ համագործակցության ընթացիկ խնդիրները և հեռանկարները, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային

Կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ապրիլի 19-ին ժամը 10.00 – 20.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 1, 2, 12, 14, 16, 23, 24, 26, 28 շենքերի (կոտորակները ներառյալ), Դրոյի 4, Շովրոյան 12, 14, 16, Ռայնիսի 89, 90, 105, Պ.Սևակի 106, Նորաշխարհյան 17 և Գոգոլի 85, 86,

Արա Շիրինյան. Թող «Շողակաթն» ընտրի իր սիրելի հայկական ֆիլմերը, «Արմենիան»՝ սերիալներ ցուցադրի

Հայաստանի Հանրապետությունում գործող ցանկացած TV կարող է ցանկացած փառատոնային ֆիլմ մերժել՝ պատճառաբանելով, որ հեռուստատեսային ձեւաչափին չի համապատասխանում:

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ազդանշան էր՝ ուղղված Ծառուկյանին. Ալեքսանդր Իսկանդարյան

«Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ի հնարավորությունները սկզբունքորեն ավելի բարձր են, քան մյուս կուսակցություններինը: Տարոն Մարգարյանը մեծ շանսեր ունի նորից դառնալու Երևանի քաղաքապետ»,- այս մասին այսօր «Տեսակետ» ակումբում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Բանախոսն ընդդիմության միավորվելը հավանական չի համարում: Նրա խոսքով` խնդիրը ոչ միայն քաղաքական ուժերի միավորման մեջ է, այլ նոր, բավականին լուրջ շարժիչի ձևավորման մեջ, սակայն ակնկալել,

Տարոն Մարգարյան. «Նախատեսում ենք իրականացնել անտառվերականգնման լայնամասշտաբ ծրագիր»

Հատվածներ Newmag ամսագրին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հարցազրույցից: -Ինչպե՞ս է քաղաքապետարանը որոշում, թե որ նախագիծն է ճաշակով, իսկ որը` ոչ:  -Ճաշակի հարցում, հայտնի է, չեն վիճում, այդ իմաստով մենք մեզ ապահովագրել ենք սխալվելուց: Օրինակ, քաղաքապետին կից գործող քաղաքաշինության, գեղարվեստական խորհուրդները, կազմակերպվող հանրային քննարկումները հենց մեկ նպատակի են ծառայում` կայացնել այնպիսի որոշումներ, որոնք ընդունելի կլինեն հասարակության

Հայրենական արտադրության պանրի ծավալների կրճատման մասին

Վերջին օրերին զանգվածային լրատվամիջոցներով հայրենական արտադրության պանիրների ծավալների կրճատման անդրադարձների վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության նախարությունը հայտնում է. Լավորակ պանիրը, ի տարբերություն այլ կաթնամթերքի, պատրաստվում է բացառապես անարատ կաթից, իսկ կաթի արտադրությունը մեր հանրապետությունում կրում է խիստ սեզոնային բնույթ: Այսպես, եթե դեկտեմբերից մարտ ամիսը ընկած ժամանակահատվածում ամսական արտադրվում է շուրջ 20 հազար տոննա կաթ, ապա մայիս-հուլիս ամիսներին

Լատվիայում նշել են Նելսոն Ստեփանյանի 100 ամյակը

Լատվիայի հայ համայնքը մեծ շուքով նշել է Խորհրդային Միության կրկնակի հերոս, ռազմական օդաչու Նելսոն Ստեփանյանի 100 ամյակը, ով զոհվել է բալթյան այս հանրապետության օդային տարածքում 1944թ դեկտեմբերի 14-ին: Հանդիսությունը կազմակերպել են՝ գրող, պատմաբան Յուրի Մելքոնովը և «Արարատ» թերթի հրատարակիչ և խմբագիր Ալեքսանդր Գերոնյանը: Մոսկվայի Տանը տեղի է ունեցել Նելսոն Ստեփանյանին նվիրված համաժողով: Երեք օր անց

Մեղադրվում է իր նորածին երեխային խեղդամահ անելու մեջ

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում ավարտվել է Ն.Ժամհարյանի կողմից իր նորածին երեխային խեղդամահ անելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ Վանաձոր քաղաքի բնակչուհի Ն.Ժամհարյանը ամիսներ շարունակ չի իմացել իր հղիության մասին, քանի որ ֆիզիոլոգիական որևէ փոփոխություն մինչ հղիության

Ծախսած գումարներով ՀՀԿ-ն առաջ է անցել ԲՀԿ-ից

Ապրիլի 16-ի դրությամբ Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող 7 քաղաքական ուժերից նախընտրական քարոզչության նպատակով հիմնադրամից ծախսեր չի կատարել միայն «Առաքելություն» կուսակցությունը, իսկ առավել շատ ծախսել է ՀՀԿ-ն՝ առաջ անցնելով մինչ ապրիլի 11-ն առավել շատ ծախսեր կատարած «Բարգավաճ Հայաստան»-ից: Կենտրոնական բանկից ստացված տվյալների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կազմած տեղեկանքի համաձայն՝ ապրիլի 16-ի

Ֆիլմարտադրողը Skype-ով խորհուրդներ տվեց

«Հարավային Կովկասում կինովավերագրության աջակցության CAUCADOC» նախագծի շրջանակներում այսօր «Իմպերիում պլազայում» կազմակերպված «Կինո եւ մեդիա» կլոր սեղան-քննարկման ժամանակ Skype միացման միջոցով Wilton Films ընկերության պրոդյուսեր Տանյա Ռախմանովան իր օրինակով պատմեց, թե ինչպես են կարգավորվում կինո եւ մեդիա հարաբերությունները Անգլիայում եւ Ֆրանսիայում: Նա բազմաթիվ ֆիլմերի հեղինակ է, որոնցից շատերը միջազգային մրցանակների են արժանացել: Տանյա Ռախմանովան ֆիլմեր է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031