Օրվա լրահոսը

Չի սատարի ոչ մեկի՞ն. ըստ Ստեփան Սաֆարյանի` «ՀԱԿ-ի համար հիմա ամենավատթարագույն ժամանակաշրջանն է»

Ըստ քաղաքագետ, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանի` Կոնգրեսի որոշումը «ՀԱԿ-ում ներքին հակասությունների արդյունք է»: «ՀԱԿ-ի համար հիմա ամենավատթարագույն ժամանակաշրջանն է. ներքին հակասությունների, պառակտումների և փլուզման վտանգի առջև է կանգնած: Այդ իրավիճակում նա չէր կարող թեկնածուով հանդես գալ: Իսկ թե ինչո՞ւ է հրաժարվում սատարել Հրանտ Բագրատյանին, ըստ էության, հիմնական պատճառը տարաձայնություններն են, ու հնարավոր չէ միասնական

Գեներալ Գիզիրյանը «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալը չի դիտում

Այսօր Aravot.am-ը Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանից հետաքրքրվեց, թե դիտո՞ւմ է արդյոք Հ1 հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Գեներալի աղջիկը» սերիալը, իրեն տեսնո՞ւմ է Արմեն Էլբակյանի մարմնավորած կերպարի մեջ, և ռեժիսորին հաջողվե՞լ է ստանալ մերօրյա գեներալի կերպարը: «Ես չեմ դիտում այդ ֆիլմը, հայկական սերիալներից դիտում եմ միայն «Բանակ»-ը, հիմա կոչվում է «Քաղաքում», ահագին գյումրեցիներ կան խաղացող»,- ասաց մարզպետը: Լսելով

Դերասանուհին ամուսնացել է

37-ամյա բրիտանուհի Քեյթ Ուինսլեթը ամուսնացել է միլիոնատիրոջ հետ: Դերասանուհին, որը հայտնի է «Տիտանիկ» ֆիլմից, իր կյանքի ընթացքում երկու անգամ ամուսնացած է եղել, իսկ այս անգամ՝ ընտրյալը 34-ամյա մեծահարուստ Նեդն է: Հարսանեկան արարողությանը, որը կայացել է Նյու Յորքում, մասնակցել են միայն զույգի հարազատները: Սկզբում դերասանուհու ամուսնության մասին լուրը հերքվում, կամ գաղտնի էր պահվում, սակայն օրերս նրա

Որտե՞ղ են նշելու Ամանորը հայ երիտասարդները

Շատերն արդեն պատրաստվում են Նոր տարվան՝ ոմանք գնումներ կատարելով, ոմանք արտասահամն մեկնելու տոմսեր գնելով: «Առավոտ երիտասարդականը» փորձեց հետաքրքրվել, թե որտեղ են պատրաստվում դիմավորել Ամանորը հայ երիտասարդենը: «Ամանորը դիմավորելու եմ տանը՝ ընտանիքիս հետ, հետո նշելու եմ ընկերներիս ու բարեկամներիս հետ՝ այցելելով նրանց տուն»,-ասում է 22-ամյա Նարեկ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ կարևորը ավանդական սովորույթները պահպանելն է: «Կարևոր չէ,

Ադիբեկյանը պիտի ապացուցի, որ հայ ժողովուրդը հոգեկան խնդիրներ ունի եւ մազոխիստական հակում

Առաջին տեղում Սերժ Սարգսյանն է, երկրորդ տեղում է Գագիկ Ծառուկյանը, երրորդ տեղում՝ Տիգրան Սարգսյանը, հետո՝ Ռոբերտ Քոչարյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը, վերջում՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Պարույր Հայրիկյանը: Իրենց ազդեցության մակարդակով այսպիսի տեղեր են զբաղեցրել քաղաքական գործիչները նախագահական ընտրություններից առաջ՝ «Սոցիոմետր» կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանի հարցումներով: Aravot.am-ի հետ զրույցում, այս առնչությամբ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց,

Առաջադիմականները սատարելու են, ում՝ չգիտեն

Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցությունը 2013 թ նախագահի ընտրություններում հանդես չի գա սեփական թեկնածուով։ Այսօր կուսակցության համագումարում որոշվեց սատարել նախագահի որեւէ թեկնածուի՝ առանց անունը նշելու: «Երբ որ նախագահի բոլոր թեկնածուների ծրագրերը կհարապարակվեն, նրանց ծրագրերը հրապարակելուց հետո, դա կարող է լինել ցանկացած մեկը »,- ասաց ՀԱՄԿԿ նախագահ Վազգեն Սաֆարյանը։ Ընկեր Սաֆարյանը չի բացառում, որ իրենք սատարեն Սերժ

Նախագահի գործազուրկ թեկնածուն 8 միլիոն դրամ գրավի փոխարեն դեռ 1000 դրամն է վճարել

Aravot.am-ի տեղեկություններով, ֆիզիկոս, նախագահի թեկնածու Մհեր Հայրապետյանը ընտրական 8 միլիոն դրամ գրավը դեռ չի վճարել ու կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել միայն առաջադրման փաստաթղթերը՝ առանց գրավի անդորրագրի: Նա առայժմ 1000 դրամ կանխավճար է թողել Կենտրոնական բանկի հաշվեհամարում ու վճարված 1000 դրամի անդորրագիրը կցել Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերին: Aravot.am-ի հետ զրույցում ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը

Ամանորյա նվերներ՝ հատուկ դպրոցների սաներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Ամանորի առթիվ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և երեխաների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանն այցելել են քաղաքապետարանի ենթակայության Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N2 ու N6 հատուկ օժանդակ դպրոցներ և Խոսքի ծանր խանգարում ունեցող N8 հատուկ կրթահամալիր և քաղաքապետի անունից երեխաներին են հանձնել նվերներ, ինչպես նաև ամանորյա ներկայացման տոմսեր։

Հենրիխ Մխիթարյանը հրաժարվեց Ծառուկյանի պարգեւից

Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է ընդունել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ամենաբարձր պարգեւը` ոսկե շղթան: Հայաստանի 2011 թվականի լավագույն ֆուտբոլիստն այդ մասին տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: «Ասում են, որ ինձ տրվել է օլիմպիական կոմիտեի ոսկե շղթա ու հարցնում են, թե ես արդյոք ստացե՞լ եմ այդ մեդալը: Արդեն ասացի, որ ես Հայաստանում չեմ, դրա մասին տեղեկացել եմ

Լոռու մարզը սեփական եկամուտների հավաքագրումը ապահովել է 88 տոկոսով

Թեեւ վերջին ամիսների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Լոռու մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը կայունացման միտում ունի, այնուամենայնիվ, 2012 թվականի դեկտեմբերի 25-ի տվյալներով, մարզի 113 համայնքներից 67-ի եկամուտների հավաքագրումը նախորդ տարվա համեմատ անկում է ապրել: Այդ մասին այսօր կայացած Լոռու մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ ասաց Լոռու մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սեւակ

Քարանձավի մարդը` իր հանգստության Օլիմպոսում. «Հոգնել եմ, կշտացել եմ ամեն ինչից»

Բնության ամեն մի քար ու թփից «հարմարություն» ստեղծող 41-ամյա Գարիկ Կուրղինյանն արդեն 10 ամիս է` ապրում է Երևանյան լճի մերձակայքում գտնվող քարանձավներից մեկում: «Դուռ» ,ավտոմեքենաների դիմապակիներից պատուհաններ, աստիճաններ, խողովակով խմելու ջուր, ձմռան վառելիք փայտ… Քարանձավում նա ստեղծել է հնարավոր բոլոր հարմարությունները գոյատևելու համար: «Լճից շինարարական աղբ եմ հանում, էս փետերն էլ եմ հանել լճից ու

Լևոն Հայրապետյանի Ձմեռ պապիկից ստացած ամենահիշվող նվերը գնդակն է եղել

19-ամյա լրագրող Անուշ Առաքելյանի ՝ Ձմեռ պապիկից ստացած ամենահիշվող նվերը եղել է «Փոքրիկ Իշխանը». « Դա իմ ամենասիրելի ու ամենասպասված նվերն էր: Ձմեռ պապիկին նամակ չէի գրել, սակայն վստահ էի, որ նա գիտեր իմ ցանկության մասին: Ցավոք, նրան չեմ տեսել, որովհետև գիշերն ա եկել ու նվերը դրել կողքիս,-պամում է նա ու հավելում,- գրադարանից վերցրել ու

Պարգևատրվել են «Ամանորյա լավագույն ձևավորում» մրցույթի հաղթողները

Ամանորյա տոների կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 1-20-ը հայտարարել էր «Ամանորյա լավագուն ձևավորում» անվանակարգով մրցույթ: Մայրաքաղաքի տոնական ձևավորմանը մասնակցած և մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած Երևանի վարչական շրջանների առևտրային կազմակերպություններից, ձեռնարկություններից, հասրակական կազմակերպություններից ու անհատ քաղաքացիներից ընտրվել են լավագույնները: Լավագույն տոնական ձևավորված բանկ, կազմակերպություն, պատշգամբ, բակային տարածք, առևտրի օբյեկտ անվանակարգերում համապատասխանաբար հաղթող են ճանաչվել «Հայբիզնեսբանկ»-ը, «Մամա Միա

Ամանորյա տոնական օրերին սննդային թունավորումներից զերծ մնալու համար ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է

  Սննդամթերք գնելիս հատուկ ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին և ժամկետներին: Աղցանները պատրաստել քիչ քանակով, մայոնեզով և թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ: Զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, իսկ օգտագործելու դեպքում պահածոյի պարունակությունը կաթսայի մեջ  նախօրոք եռացնել 20-25 րոպե: Սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը` 70 աստիճանից

Դատապարտյալը աչքերը կարել է՝ պահանջելով բուժօգնություն ցուցաբերել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանն այսօր առավոտյան աչքերը կարել է՝ պահանջելով, որ իրեն ցուցաբերվի համապատասխան բուժօգնություն, քանի որ  ունի առողջական խնդիրներ: Այդ մասին «Pastinfo.am» -ին տեղեկացրեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը՝ հավելելով, որ Արտակ Հակոբյանը ենթարկվել է բազմակողմանի բժշկական քննության, սակայն պատոլոգիաներ չեն հայտնաբերվել: Վերջինս գտնվում է բժիշկների,

Ամենագեղեցիկ ձմեռը Հրազդանում

Հրազդան քաղաքում ձմեռն ամբողջությամբ իր իրավունքների մեջ է մտել: Գեղեցիկ է ձմեռը Հրազդանում: Չնայած բավականին ցուրտ է, այնուամենայնիվ  ձմեռն ունի իր գեղեցկությունն ու հմայքը: Թող որ պահպանվի հեքիաթային այս պատկերը:   Սոնա Մհերյան՝ (mynews.am)

Անդրեաս Ղուկասյանը ևս թեկնածու է

Քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանը խոսում է առաջիկա նախագահական ընտրություններից և առաջարկում սեփական բանաձևը ճգնաժամից դուրս գալու համար: CIVILNET

Մեղադրվում է ՀՀ ոստիկանապետի գլխավոր խորհրդականին կաշառելու փորձի մեջ

Ոստիկանության վաշտի հրամանատարի նախկին տեղակալ Արթուր Ղալումյանը մեղադրվում է ՀՀ ոստիկանապետի գլխավոր խորհրդականին կաշառելու փորձի մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 34-312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու փորձի համար, իսկ գործը գտնվում է դատարանի վարույթում։ Ա.Ղալումյանը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ սպայական

Նախախորհրդարանի հայտարարությունը

Շուրջ մեկ ամիս առաջ` 2012 թ. նոյեմբերի 20-ին, Հայաստանի երեք տասնյակ քաղաքացիներ նախաձեռնեցին ազգային նպատակներ ու խնդիրներ առաջադրելու և իրականացնելու ունակ կառավարման համակարգ ունեցող պետության ձևավորման գործընթացի մեկնարկը, և որպես այդ գործընթացի նախաձեռնող խումբ` իրենց հռչակեցին Նախախորհրդարան: Սա պայմանավորված էր այն արձանագրումով, որ Հայաստանում առկա է պետականության գոյությանը սպառնացող բարոյա-հոգեբանական, սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական և կառավարման` օրեցօր

Կարասինը եւ Թուրքիայի դեսպանը քննարկել են Ղարաբաղի հարցը

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը այսօր ընդունել է երկրում Թուրքիայի դեսպան Այդըն Ադնան Սեզգինին։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` հանդիպման ժամանակ քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների որոշ հարցեր։ «Ազատություն» ռադիոկայան

Սանտա Կլաուսը՝ ջրի տակ

  Մեքսիկական Գվադալախարա  քաղաքի կենդանաբանական այգում Սանտա Կլաուսի հետ շփվելու համար հարկավոր է սուզվել մեծ ակվարիումի մեջ, իջնել ջրի հատակը: Ստորջրյա Սանտան արտաքինից ոչ մի բանով չի տարբերվում «ցամաքայինից», միակ տարբերությունն այն է, որ ստորջրյա Սանտան շրջապատված է ձկներով, բայց նրա հետ լուսանկարվել ցանկացողները եւս կարող են սուզվել: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ

Հերթական զավեշտները` նավթի բույրով

Հարևան պետությունում հերթական անգամ նախագահի թեկնածու է հռչակվել Իլհամ Ալիևը: «Ադրբեջան 2013. նոր նպատակներ, նոր հաջողություններ» կոչված համաժողովում այս մասին հայտարարել է ԵԱԿ փոխնախագահ Ալի Ահմեդովը: Համաժողովը համընկել է որդի Ալիևի ծննդյան օրվան:  Դրանից ժամեր անց Ադրբեջանի «ազատ» լրատվական դաշտը հեղեղվում է առաջնորդի որդու` «ծաղկուն  երկրի մերօրյա  առաջնորդ դարձրած «անփոխարինելի» Իլհամի գովքով:  Ու կրկին զավեշտ.

Մարդատար մեքենաների համար Վերին Լարսը բաց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ձյան և մերկասառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանցմինդա-Լարս ավտոճանապարհի 20կմ-106կմ,  Գուդաուրի (Փոստա)-Քոբի հատվածի 93 կմ-106 կմ հատվածում երթևեկությունն արգելված է կցորդների, կիսակցորդների, 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ փոխադրամիջոցների համար երթևեկությունը թույլատրելի է՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Ձնահոսքերից  պաշտպանվելու նպատակով` Գուդաուրի(Փոստա)-Քոբի հատվածում երթևեկության շարժն իրականացվում է թունելներով:

Ինչ են ուզում Սանտա Կլաուսից

  Ինչ նվեր են ակնկալել տղամարդիկ Սանտա Կլաուսից հարցմանը, որ իրականացվել է ԱՄՆ-ի շուրջ վեց նահանգներում, մեծամասնության ցանկությունը՝ 65 տոկոսը տեխնիկան է ուզել, 25 տոկոսը՝ հագուստ, մասնավորապես՝ ներքնաշոր, ձեռնոց եւ շարֆ, 7 տոկոսը՝ գիրք, եւ 3 տոկոսը՝ այլ պարագաներ: Պատասխանելով նույն հարցին, կանանց 40 տոկոսը նախընտրել է զարդեր, 25 տոկոսը՝ փող, 25 տոկոսը՝ օծանելիք եւ

403.76 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Դեկտեմբերի 27-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 8,030,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 403.76 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 403.85 դրամ:

Ըստ Արամ Սաֆարյանի՝ Եվրասիական և Եվրոպական ինտեգրման գործընթացները հակադրողները թուլացնում են հասարակությունը

«ՀՀ քաղաքական դաշտում չկա տարաձայնություն այն հարցում, որ Եվրասիական ինտեգրման և Եվրաինտեգրման հարցերի միջև իբր թե գոյություն ունի հակասություն»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը: Նա նշեց, որ օգոստոսի 8-ին, երբ Կրեմլում հանդիպեցին Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը, նրանց խոսակցության թեմայի լույսի ներքո խթանվեց ՀՀ-ում Եվրասիական ինտեգրումների շարքը: Ա. Սաֆարյանի տեղեկացմամբ՝ անցած

Հայաստանը քանի՞ օլիմպիական չեմպիոն ունի

Ամեն տարի Հայաստանի 10 լավագույն մարզիկների անունները հրապարակելուց հետո մարզական լրագրողների ֆեդերացիայի եւ քվեարկությանը մասնակցած լրագրողների դեմ դժգոհությունների եւ բողոքների ալիք է բարձրանում: Այդ ալիք սարքողների մեջ քիչ չեն այնպիսի մարդիկ, որոնք տպավորություն են թողնում, թե կամ սպորտից են շատ հեռու, կամ սպորտի մասին շարքային մարզասերից էլ պակաս գիտելիքներ ունեն: Վիճահարույց է դիտվում, թե ինչպե՞ս

Նոր անձինք են տեղեկանք հայցել` նախագահի թեկնածու առաջադրվելու համար

Ինչպես տեղեկացանք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանից, այսօրվա դրությամբ հիշյալ վարչությունից արդեն 11 անձ տեղեկանք է ստացել վերջին տասը տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու և վերջին տասը տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին: Ինչպես հայտնի է, նշված տեղեկանքն անհրաժեշտ է ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու համար: Ավելի վաղ

ՀԱԿ-ը անիմաստ է համարում ընտրություններին մասնակցությունը եւ որեւէ առաջադրված թեկնածուի պաշտպանումը

Կեղծելով 2008 թվականի նախագահական ընտրությունները եւ արյան մեջ խեղդելով ընտրակեղծարարության դեմ բողոքի ելած ժողովրդի ընդվզումը, Սերժ Սարգսյանի ռեժիմը հինգ տարի շարունակ  հետեւողականորեն զբաղված է եղել ժողովրդավարական, մրցակցային ընտրությունների որեւէ հնարավորության ոչնչացմամբ: Հակառակ Հայաստանի հասարակությանը եւ միջազգային հանրությանը տրված ամպագոռգոռ խոստումներին, հիմնովին կեղծվեցին 2009 թվականի Երեւանի ավագանու, 2012 խորհրդարանական ինչպես նաեւ այս ժամանակաշրջանում տեղի ունեցած բոլոր

Արման Մելիքյանը որոշեց առաջադրվել

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Վերլուծելով երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հաշվի առնելով Հայաստանի առջև կանգնած արտաքին քաղաքական մարտահրավերները, որոշում եմ կայացրել 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններում ատաջադրվել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: Արման ՄԵԼԻՔՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031