Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալը աչքերը կարել է՝ պահանջելով բուժօգնություն ցուցաբերել

Դեկտեմբեր 27,2012 17:39

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանն այսօր առավոտյան աչքերը կարել է՝ պահանջելով, որ իրեն ցուցաբերվի համապատասխան բուժօգնություն, քանի որ  ունի առողջական խնդիրներ:

Այդ մասին «Pastinfo.am» -ին տեղեկացրեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը՝ հավելելով, որ Արտակ Հակոբյանը ենթարկվել է բազմակողմանի բժշկական քննության, սակայն պատոլոգիաներ չեն հայտնաբերվել: Վերջինս գտնվում է բժիշկների, ինչպես նաև հոգեբույժի հսկողության տակ:

Այն հարցին հնարավո՞ր է Արտակ Հակոբյանն ունի հոգեկան լուրջ խնդիրներ, Գոռ Ղլեչյանը նշեց, որ «չի կարող ասել, որ հոգեկան խնդիրներ ունի, քանի որ հոգեբանը եզրակացություն չի արել»:

Նշենք, որ Արտակ Հակոբյանը դատապարտվել է 2011թ. մարտի 29-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով,178-րդ հոդվածի 2-րդ մասով 1 և 3 կետերով, 179 –րդ հոդվածի 1-ին մասով, 182-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ 2-րդ մասով:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31