Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Մարդատար մեքենաների համար Վերին Լարսը բաց է

Դեկտեմբեր 27,2012 17:01 Share

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ձյան և մերկասառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանցմինդա-Լարս ավտոճանապարհի 20կմ-106կմ,  Գուդաուրի (Փոստա)-Քոբի հատվածի 93 կմ-106 կմ հատվածում երթևեկությունն արգելված է կցորդների, կիսակցորդների, 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար:
Այլ փոխադրամիջոցների համար երթևեկությունը թույլատրելի է՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Ձնահոսքերից  պաշտպանվելու նպատակով` Գուդաուրի(Փոստա)-Քոբի հատվածում երթևեկության շարժն իրականացվում է թունելներով:
Ճանապարհի այլ հատվածներում՝ շարժն ազատ է:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել