Օրվա լրահոսը

Միջադեպ քարոզարշավի ժամանակ

ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի եւ Նոր հաճնեցիների հանդիպման ընթացքում հայտնվեց մի մարդ՝ ոչ սթափ վիճակում եւ սկսեց վիճաբանել: Իրեն մեղադրանքներ ուղղող տղամարդուն հանգստացնելուց հետո, պարոն Եղիազարյանը ներկաներին զգուշացրեց, որ առաջիկայում, հատկապես ընտրությունների օրը, ավելի շատ սադրանքներ են լինելու: Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Ըստ փորձագետների՝ Վրաստանի խորհրդարանը մոտ ապագայում չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Այսօր «Արմատ» ակումբում Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցը և ջավախեցի փորձագետ Ղևոնդ Մկրտչյանն անդրադարձան Վրաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության հարցի բարձրացման պատճառով ծագած միջադեպին: Մասնավորապես ընդդիմադիր պատգամավոր Ջոնդի Բագատուրիան հայտարարություն էր արել` նշելով, որ Վրաստանում բնակվող հայերը դիմել են խորհրդարանին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքով: Նա նախատել է իր գործընկերներին, որ գործնականում միաձայն ընդունելով չերքեզների ցեղասպանությունը, նրանք

Սամվել Ալեքսանյանը «հենց էնպե՞ս» է նարդի խաղում

«Ես գնում՝ նարդի եմ խաղում, բայց ոչ մի բանի վրա: Հենց էնպես խաղում եմ»,- այսպես արձագանքեց Aravot.am-ի հարցին Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանն ընդգրկող թիվ 8 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու, հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը: Բանն այն է, որ վերջին շրջանում խոսակցություններ են շրջանառվում, որ Սամվել Ալեքսանյանը քարոզարշավային այցերի շրջանակներում բակերում նարդի է խաղում հավաքվածների

Դե Դոննեան կգլխավորի ընտրական դիտորդական առաքելությունը Հայաստանում

Կոպենհագեն, 1 մայիսի 2011թ. – ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը Հայաստան այս շաբաթ կկազմի ավելի քան յոթանասուն մասնակից: Պատվիրակությունը, որը կդիտորդի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները, կգլխավորի Ֆրանսուա Քսավյե դե Դոննեան Բելգիայից: ԵԱՀԿ գործող նախագահ և Իռլանդիայի փոխվարչապետ Էյմոն Գիլմորը նշանակել է պարոն դե Դոննեային հատուկ համակարգող` ղեկավարելու ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելությունը, որը ներառելու է ավելի քան

«Կոմունիստների կազմակերպած այդ շքերթները Մայիսի 1-ը իսկական տոնախմբության էին վերածում». Տոնդ շնորհավոր, աշխատավո’ր

1886 թ.-ի հենց այս օրն ամերիկյան Չիկագո քաղաքում բանվորները դուրս չեկան աշխատանքի: Նրանք կապիտալիստներից պահանջեցին օրական 10-15 ժամ աշխատելու փոխարեն ութժամյա աշխատանքային օր, ինչպես նաև` աշխատավարձի բարձրացում և կենսապայմանների բարելավում: Չիկագոյի աշխատավորներին միացան Փարիզի, Մոսկվայի, Բեռլինի, Լոնդոնի բանվորները` կարմիր դրոշներով դուրս գալով փողոց: 1889թ.-ին բանվորական կուսակցությունների միջազգային միավորման կոնգրեսի մասնակիցները որոշեցին մայիսի մեկը համարել Աշխատավորների

Երեւանի ՋԷԿ-ի մոտակայքի թաղամասի բնակիչները թունավոր օդ են շնչում

Նրանց մոտակայքում գտնվող Մաքուր երկաթի գործարանը (ՄԵԳ) տասնամյակներով վնասակար գազ ու ծուխ է արտանետում շրջակա միջավայր՝ առաջ բերելով մերձակայքում ապրողների զայրույթը: Նշենք, որ ձեռնարկությունը վաղուց չի զբաղվում երկաթի վերամշակմամբ եւ այժմ արտադրում է մոլիբդենի խտանյութ: Բնակիչների թվում կան ուժասպառ տարեցներ, մանուկներ ու ծննդկաններ: Ամեն օր նրանց գլխավերեւում գործարանից արտանետվող վնասակար գազի ու ծխի դեղին-վարդագույն ամպեր

Պաշտոնապես բացվել է Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացմանը: Փոքրիկ կենդանասերների համար տոնական բարձր տրամադրությունն ու ուրախ մթնոլորտն ապահովված էր: Կենդանաբանական այգու տարեշրջանի բացման կապակցությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մանուկների մուտքն անվճար է: Այգու տարբեր հատվածներում փոքրիկ այցելուների համար կազմակերպվել էին բազմաբնույթ միջոցառումներ: Տարոն Մարգարյանը այգու տնօրենի և փոքրիկ կենդանասերների ուղեկցությամբ շրջել է

«Քիթը» հայկական բեմում

 Ն. Գոգոլը համոզված էր, որ թատրոնում որպես կերպար կարող է հանդես գալ ծիծաղը: Երիտասարդ ռեժիսոր Սամսոն Մովսեսյանը ՀԹԳՄ բեմում բեմականացրեց Ն. Գոգոլի «Քիթ» ստեղծագործությունը, որտեղ ասես գլխավոր կերպարը գոգոլյան ծիծաղն է: Հատկանշականն այն է, որ ներկայացման մեջ ընդգրկված բոլոր կերպարները կանայք են, երեք դերասանուհի, բացառությամբ մայոր Կովալյովի, ով պարզապես պապյե-մաշեից պատրաստված տիկնիկ է: Մռայլ ու

«Ինձ մի պահ Նյու Յորքում պատկերացրեցի». Ջազ համերգ Կասկադում

  Ապրիլի 30-ին՝ Ջազի միջազգային օրվա առթիվ, մայրաքաղաքի «Կասկադ» համալիրին հարող հրապարակում կազմակերպվել էր ջազ- համերգ: Կասկադը մարդաշատ էր, ջազի սիրահարները եկել էին վայելելու այս երաժշտությունը: «Ինձ միշտ թվում էր, թե Հայաստանում ես այն եզակիներից մեկն եմ, ով իր կյանքը առանց ջազի չի պատկերացնում, բայց այսօր հասկացա, որ ջազի սիրահարներ Հայաստանում էլ շատ կան», –

ՀՀ նախագահը «բուտիկների» մասին. «Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպման մեկնելիս կանգառ է ունեցել մայրաքաղաքի Մաշտոցի պուրակում: Հանրապետության ղեկավարը շրջել է պուրակում, դիտել նոր տեղադրված տաղավարները: Այնուհետև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացրել է իր դիտարկումները պուրակի հետ կապված, հորդորել քաղաքապետին` ապամոնտաժել կրպակները: «Տարո՛ն, Աբովյան փողոցը կրպակներից մաքրելը քո մեծ ձեռքբերումն է: Մեր բոլորի ձեռքբերումն է: Դու ճիշտ ես վարվել նաև

Վահան Հովհաննիսյանը` ընդդիմությունը պառակտելու մասին

Այսօր Aravot.am-ը ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են ընդդիմությունը պառակտում եւ համակարգված չեն աշխատում` մեծամասնական ընտրակարգով ավելի շատ մանդատ վերցնելու համար: Խոսքը մասնավորապես թիվ 4 ընտրատարածքում անկուսակցական Սաթիկ Սեյրանյանին պաշտպանելու մասին է: Այդ նույն ընտրատարածքում առանց այդ էլ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» առաջադրել են տարբեր թեկնածուների` Արամ Մանուկյանին ու Զարուհի Փոստանջյանին: Այս առնչությամբ

Հայաստանը` դարձյալ ոչ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատությունն աշխարհում» ամենամյա զեկույցը, որը հիմնված է 2011 թվականի իրողությունների վրա։ Փաստաթղթում Հայաստանը դարձյալ ներկայացվում է որպես ոչ ազատ մամուլ ունեցող երկիր։  197 երկրներից 66-ը Freedom House-ը համարել է ազատ, 72-ը` մասամբ ազատ եւ 59-ը` ոչ ազատ: Նախորդ տարվա համեմատությամբ համալրվել է մասամբ ազատ երկրների շարքը: Հայաստանի ցուցանիշներն

Տիգրան Քոչարյան. Ինտելեկտն այն բանն է, որը կարող ենք «վաճառել»

Այս պահին «Կոնգրես» հյուրանոցում ընթանում է ինտելեկտուալ խաղերի Հայաստանի դպրոցական առաջնությունը, որին մասնակցում են հայաստանյան 22 դպրոցական թիմեր՝ Երեւանից, Կապանից, Ստեփանավանից: Հաղթող երկու թիմ հնարավորություն կունենա մասնակցել Բելառուսում երկու շաբաթ հետո կայանալիք առաջնությանը: Առաջնության հարցերի հեղինակը Բելառուսի գիտակների լիգայի նախագահ Պավել Զաբավսկին է, որն արդեն երկրորդ անգամ է Հայաստանում անցկացնում ինտելեկտուալ խաղերի առաջնությունը: Հայաստանի գիտակների

Հայաստանի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր տեղական ժամանակով ժամը 09.38 Հայաստանում` Մասիս քաղաքից 6 կիլոմետր դեպի հարավ-արեւելք, տեղի է ունեցել 2.2 մագնիտուդով երկրաշարժ:  Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության փոխանցմամբ` երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում  է  5 կիլոմետր խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.01 աստիճան եւ արեւելյան երկայնության 44.47 աստիճան։ Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալլ: Ըստ նախնական

Թեկնածուի լուսանկարը մանկապարտեզում

Մանկապարտեզի պատերին հայր եւ որդի Հակոբյանների լուսանկարներն են, ամեն օր նրանք 250 երեխայի աչքի առաջ են՝ երեխաները պետք է ճանաչեն մեր հերոսներին, պետք է իմանան, թե ինչ են պատգամում նրանք։ Վահե Հակոբյանն, օրինակ, խոստանում է Սյունաց տունը դարձնել Հայրենյաց բերդ։ Վահեի քարոզչական թերթիկները կարելի է հանդիպել մանկապարտեզի տարբեր սենյակներում։ Մանկապարտեզի տնօրեն Թամար Հովհաննիսյանը սպասում է

Երևանում ջազ էր հնչում

 Ապրիլի 30–ին  աշխարհն առաջին անգամ նշեց Ջազի միջազգային օրը:  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ Ջազի միջազգային օրվան նվիրված հաճելի նվեր մատուցվեց մայրաքաղաքի երաժշտասերներին. Կասկադ համալիրում՝ բացօթյա մեծ համերգ էր կազմակերպվել, որին մասնակցել են երևանյան լավագույն ջազմեններն ու ջազ-բենդերը՝ վերջին 50 տարիների բոլոր սերունդները՝ Ստեփան Շաքարյանը, Երվանդ Երզնկյանը, Լևոն Մալխասյանը, Արմեն Թութունջյանը, Մարտին Վարդազարյանը, Վահագն Հայրապետյանը.

ՀՀ նախագահը այցելել է Մաշտոցի այգի ու զրուցել ակտիվիստի հետ (Ձայնագրություն)

Այսօր՝ մոտ մեկ ժամ առաջ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մաշտոցի այգում շրջայց են կատարել: Ակտիվիստ Մերի Խաչատրյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ նախագահը այգի էր այցելել սակավաթիվ մարդկանցով ու իրեն ուղեկցող քաղաքապետին ցուցումներ էր տալիս: Ակտիվիստ Մ. Խաչատրյանն էլ, առիթից օգտվելով, մոտեցել է ու նախագահին խնդրել իր հարցին պատասխանել. «Շատ էի

Նոր բացահայտում՝ գրքագիտության բնագավառում

Արգամ Այվազյանի մեկնաբանությունը՝ «Հայ հնատիպ գրքի մանրանկարման մի եզակի օրինակ» աշխատության վերաբերյալ Օրերս լույս է տեսել ճանաչված հայագետ, մշակութաբան, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ նախագահի մրցանակաբաշխության 2010թ. հումանիտար գիտությունների մրցանակակիր Արգամ Այվազյանի «Հայ հնատիպ գրքի մանրանկարման մի եզակի օրինակ» աշխատությունը: Մասնագետը այս թեմայով սիրով պատասխանեց «Առավոտի» հարցերին: – Պարոն Այվազյան, խնդրում ենք ներկայացնեք օրերս

Չինաստանի մրցագորգը հայ ըմբիշներին նոր ուղեգիր չտվեց

Չինաստանի Տայուան քաղաքում ավարտվեց ըմբշամարտի օլիմպիական առաջին համաշխարհային վարկանիշային մրցաշարը, որտեղ Լոնդոն 2012-ի ուղեգրերի համար պայքարում էին 72 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանի ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականները, որոնցից յուրաքանչյուրը յոթ քաշային կարգերից երեքում արդեն օլիմպիական խաղերի մասնակից ունի, մրցավայր գործուղել էր մնացած չորս քաշային կարգերի ներկայացուցչի: Սակայն Տայուանի մրցագորգը արգասաբեր չեղավ մեր մարզիկների համար: Ազատ

Բնապահպանների առեղծվածի բացահայտումը

Մաշտոցի պուրակը բուտիկապատելուց պաշտպանող բնապահպանների շարժման մասին ոմանք ինչ ենթադրություններ ասես, որ չեն անում: Մարդիկ չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է կանաչ տարածքների համար պայքարել առանց որեւէ մեկի կողմից ուղղորդման, ինչպես կարող են երիտասարդ բնապահպանները նման սկզբունքայնություն եւ գրագիտություն ցուցաբերել իրենց պայքարում: Ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ բերման ենթարկված բնապահպան ակտիվիստների խուզարկությամբ

Դատախազը գործ է սարքում՝ թաքցնելով փաստաթղթերը

Լյուդվիգ Սաֆարյանի ոդիսականն սկսվեց այն պահից, երբ տարաձայնություններ ունենալով ընտանիքի անդամների հետ՝ դուրս եկավ տնից: Երեւան, Դուրյան 46 շենքի 31-րդ բնակարանը, որ ժառանգել էր իր ծնողներից, թողեց կնոջն ու երկու երեխաներին, իսկ ինքը բնակարան վարձակալեց: Տարիքն առած տղամարդը, իր ձեւակերպմամբ՝ իրեն ոչ սազական պատմությունների մեջ չէր ներքաշվի, եթե պատահականության բերումով չիմանար դստեր ամուսնության լուրը, որը

Լրագրող Արմեն Դիլանյանի հիշատակին

Երեկ Պրահայի Սրբ. Եղիա եկեղեցում տեղի ունեցավ «Ազատություն» ռադիոկայանի երկարամյա նախկին աշխատակից, վերջին տարիներին ԱՄՆ-ի Գլենդել քաղաքում բնակվող Արմեն Դիլանյանի հոգեհանգստի արարողությունը, որը կազմակերպել էր Պրահայի հայկական համայնքը՝ ի հիշատակ նրա անժամանակ կորստի։ Արարողությանը ներկա էին «Ազատություն» ռադիոկայանի տարբեր ծառայությունների աշխատակիցները, համայնքի ներկայացուցիչներն ու լրագրողի մտերիմ ընկերները: Հիշատակի խոսք ասաց «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար

Հայաստանը պետք է վերականգնվի որպես բարձր տեխնոլոգիական երկիր

Ամռան մեկնարկը մայրաքաղաքում լինելու է տեխնոլոգիական. հունիսի 15-16-ին կանցկացվի ԴիջիԹեք բիզնես-ֆորումը։ Տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) այս համաժողովում հանդիպում են գործարարն ու ՏՀՏ ծառայություններ մատուցողը, ծանոթանում տեխնոլոգիական ոլորտի նորագույն ձեռքբերումներին, որոնց ներդրումն էապես կարող է բարձրացնել բիզնեսի արդյունավետությունը։ Համաժողովի շրջանակում կանցկացվի ցուցահանդես 30-40 ընկերությունների մասնակցությամբ, երեք դահլիճներում զուգահեռ տեղի կունենան գործարար ներկայացումներ ՏՀՏ ծառայություններին նվիրված,

Մայիսի 6-ին ոչ թե ընտրատեղամաս են գնալու, այլ ցույցի (Տեսանյութ)

Ազատամարտիկի հարեւանները պատրաստ են ընտրությունները բոյկոտել,  տրակտորի տակ պառկել, անգամ ինքնահրկիզվել, եթե նրան զրկեն տնից: Ազատամարտիկ Ավետիս Խաչատրյանը որոշել է ինքնահրկիզվել, եթե նրա ընտանիքին զրկեն միակ կացարանից: Ազատամարտիկի հարեւաններն էլ, ի պաշտպանություն ազգի հերոսի, որոշել են միանալ այդ «ակցիային», եւ ինչպես վստահեցնում են հարեւաններն ու նրա մարտական ընկերները՝ «Ինքը հենց բենզինը լցնի վրան, մենք էլ

«Նա շատ լավ դերասան է». «Հիշիր ինձ» ֆիլմի գլխավոր դերակատար Ռոբերտ Պատտինսոնի մասին

2010 թվականի մարտի 1-ին աշխարհում մելոդրամաների թիվն ավելացավ ևս մեկով: «Remember me» կամ «Հիշիր ինձ». Ֆիլմ երիտասարդ ու անսահման սիրո մասին: Սյուժեն այպիսինն է. Եղբոր մահից Տայլերը (Ռոբերտ Պատտինսոն) կոտրվում է: Մայրն ու հայրը ամուսնալուծված են: Վերջինս բացարձակ ժամանակ չի գտնում որդու հետ շփվելու համար, իսկ մոր հետ էլ Տայլերը չի կարողանում լեզու գտնել: Ընտանիքում

ՊՆ. «Մեքենան Խաչատուրովինը չէ, բայց ում պատկանում է` կպատժվի»

Երեկ Aravot.am-ը լուր էր հրապարակել, թե ինչպես է «Հունդայի» մակնիշի ՊՆ 0201 Մ պետհամարանիշի մեքենան Տերյան փողոցում խախտումներով երթեւեկում: Մեքենայի դիմապակու վրայից բացակայում էր նաեւ ԱՊՊԱ-ի եւ տեխզննման կտրոնները: Հրապարակման մեջ նշված էր, որ մեքենան պատկանում է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին: Այսօր ՊՆ-ից ճշտեցին, որ մեքենան Խաչատուրովինը չէ, բայց ում

Ո՞վ է դեմ փոփոխություններին

Շաբաթ օրը ես գրեցի իմ կարծիքը Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում ստեղծված իրավիճակի մասին: Արձագանքը երկակի էր: Մի կողմից՝ «ինչո՞ւ Դուք չեք քաջալերում ուսանողներին, որոնք ընդվզել են իրենց ռեկտորին անարդարացիորեն աշխատանքից ազատելու դեմ»: Մյուս կողմից՝ «ինչո՞ւ Դուք չեք դատապարտում մի քանի զոլյանական դասախոսների կողմից «սրսկված» ուսանողների ցույցերը, որոնց նպատակն է վերականգնել նախկին ռեկտորի ժամանակ տիրող բռնապետությունը»:

«Porshe»-ի համար արժեր պայքարել եւ հաղթել

Շտուտգարդտում անցկացված կանանց թենիսի «Porshe Tennis Grand Prix» հեղինակավոր մրցաշարի եզրափակչում բելառուսցի Վիկտորիա Ազարենկոյի նկատմամբ տարած հաղթանակի համար Ռուսաստանի թիվ մեկ ռակետ Մարիա Շարապովային կազմակերպիչը հանձնել է գլխավոր մրցանակի` «Porshe» ավտոմեքենայի բանալիները: Մրցաշարի մեկնարկից առաջ Մարիան հայտարարել էր, թե դեմ չէր լինի նստել շքեղ ավտոմեքենայի ղեկին: Հավանաբար, ցանկությունն այնքան մեծ է եղել, որ Ազարենկոյին «շարքից

01.05.2012

Նիկոլ Փաշինյան. «Ամսի 6-ին փոթորիկ է լինելու, որը կքշի իշխանությունը»

Ապրիլի 29-ին Նոյեմբերյան քաղաքում  ՀԱԿ-ի նախընտրական  հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իշխանությունները  թշվառության  են մատնում ժողովրդին, որպեսզի  ընտրությություններին նրան  կաշառելը հեշտ  լինի: Նա հայտարարեց.«Իրենք մի խնդիր ունեն, որ այս երկրում որեւէ մեկը փող չունենա, փող  չաշխատի, որ հետո ամեն ընտրություն մտնեն գյուղե-գյուղ, ում 5 հազար դրամ ցույց տան, մարդիկ այնքան թշվառ վիճակում լինեն, որ

Լրահոս

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30