Օրվա լրահոսը
The Star. «Կանադահայը չի հիշում Ծննդյան տոնի որևէ երաժշտություն»
Ինչպիսի՞ն կլինի Սուրբ Ծնունդը առանց Ծննդյան տոների երաժշտության: Հարցրեք Գայանե Բարեղամյանին: Գրում է «Սթար» պարբերականը: «Խորհրդային տարիներին, մարդիկ շատ կապված չէին եկեղեցուն», – ասում է Բարեղամյանը, որը մեծացել է Հայաստանում, երբ երկիրը ղեկավարվում էր Մոսկվայից, – «Հայաստանում չկար Սուրբ Ծննդի երաժշտություն»: Երևանն ու մյուս քաղաքները այժմ շուքով են տոնում Սուրբ Ծնունդը, բայց դա չնչին մխիթարանք
Ամուսնական զույգի միջև եղած տարիքային տարբերությունը 83 տարի է
Մալազիայում բնակվող զույգը ճանաչվել է աշխարհում ամենամեծ տարիքային անհամապատասխանելիություն ունեցող զույգ: 22-ամյա կինը ամուսնանալով 105-ամյա տղամարդու հետ` սահմանել է նոր ռեկորդ: Գրում է invictory.org-ը: Առաջին սևամորթ դերասանը, ով արժանացել է Օսկար մրցանակի, եղել է ամերիկացի Սիդնի Պուատյեն, 1964 թվականին: Իսկ Օսկարի արժանացած առաջին սևամորթ դերասանուհին` Հոլի Բերին, 2002 թվականին: Աշխարհում ամենաթանկ կոնտակտային լինզաները պատրաստվում են
Ու՞ր են ցանկանում գնալ աղջիկներն իրենց զուգընկերների հետ
Ժամանցի վայրերը շատ են, լավ ժամանակ անցկացնելու ցանկությունը`ևս, հատկապես, երբ քեզ ուղեկցողը զուգընկերդ է: Այս թեմայով մենք անցկացրեցինք հարցում՝պարզելու, թե ուր են նախընտրում գնալ աղջիկներն իրենց փեսացուների հետ: Ամենաշատ հնչած պատասխանների թվում են սրճարանները, կինոթատրոնները և այգիները (հարցմանը մասնակցել է 25 աղջիկ): «Այգում դու զգում ես բնության շունչը: Բնությունը ևս սեր է, նա կարծես ուրախ
Որսագողության մեջ մեղադրվող ամուսինների գործն արդեն դատարանում է
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է որսագողության հատկանիշներով հարուցված քրեական գործով նախաքննությունը, և գործն ուղարկվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան: Ըստ ‹‹Փաստինֆո››-ի ունեցած տեղեկությունների, գործով դատավարական հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Աշոտ Նադոյանն առարկել է արագացված դատաքննության կարգով գործը քննելու դեմ: Գործով մեղադրվում է ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ջրային կառույցների
Վիոլետա Գաբրիելյան. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայկական գամփռին պետք է գրանցի որպես Հայաստանի ազգային ցեղատեսակ (Տեսանյութ)
Դեկտեմբերի 8-9-ը Մոսկվայում կայացել է Աշխարհի գավաթի խաղարկությունը, որին Հայաստանի ներկայացուցիչը` Հայաստանի կինոլոգիական միության ղեկավար Վիոլետա Գաբրիելյանը, մասնակցել է որպես միջազգային կարգի դատավոր: Այս մասին այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Հայաստանի կինոլոգիական միության ղեկավար Վիոլետա Գաբրիելյանը: Նա նշեց, որ հայկական գամփռ ցեղատեսակի շունը չի մասնակցել մրցույթին` ֆինանսական խնդիրների պատճառով (Շունը կշռում է մոտ 80 կգ): Տիկին
Voice of America. «Սիրիայի քրիստոնյաները չեն նշելու Ծննդյան տոները»
«Վոյս օֆ Ամերիկա»-ն անդրադառնալով Սիրիայի քրիստոնյաներին` զրուցել է 3 ամիս առաջ կնոջ ու երեխաների հետ Սիրիայից Բեյրութ փախած ազգությամբ հայ Դանիելի հետ: «Ես ստիպված էի այստեղ գալ, քանի որ մենք որպես քրիստոնյա վտանգի տակ էինք: Սալաֆիներն ու Մուսուլման եղբայները ու ալ-Քաիդայից եկան մեզ տեղահանեցին», – ասում է նա: Դանիելը պատմել է, որ մինչ քաղաքացիական պատերազմը
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է առաջադրման մասին, «Ժառանգությունը» սատարում է
Այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում հրավիրված Քաղաքացիական ժողովում հայտարարվեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի՝ 2013-ի ՀՀ նախագահի ընտրությանը ինքնաառաջադրմամբ մասնակցելու մասին: Քաղաքացիական ժողովը մեկնարկեց Հայաստանի օրհներգի կատարմամբ, որին հետեւեցին քաղաքացիական հասարակության եւ «Ժառանգության» ներկայացուցիչների ելույթներ, երաժշտական կատարումներ, ապա խոսք վերցրեց «Ժառանգության» նախագահը: Հովհաննիսյանը ներկայացրեց ապագա Հայաստանի իր պատկերացումները եւ դրանց իրականացման ծրագրերը, որ
Նիկիտա Սիմոնյանը՝ Յուրա Մովսիսյանի՝ «Սպարտակ» տեղափոխվելու մասին
Մոսկվայի «Սպարտակի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի՝ «Կրասնոդարից» «Սպարտակ» տեղափոխվելուն: «Առայժմ դժվար է խոսել Մովսիսյսնի հեռանկարների մասին, քանի որ մի բան է խաղալ «Կրասնոդարում», մեկ այլ բան՝ «Սպարտակում»: Դրա համար ուզում եմ առայժմ ձեռնպահ մնալ կանխատեսումներից եւ մաղթել, որպեսզի Յուրան հնարավորին չափ արագ հարմարվի եւ ամրապնդվի
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նորաբաց «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիր
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ծաղկաձորի նորաբաց «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիր: Հանրապետության ղեկավարը ծանոթացել է «ՀայՌուսգազարդ» ընկերության «Ադիգազ» հանգստյան տան վերակառուցման ծրագրի շրջանակում «Մարիոթ» միջազգային բարձրակարգ հյուրանոցային բրենդի չափանիշներին համապատասխան վերակառուցված և «Մարիոթ» ընկերության կառավարմանն անցած հյուրանոցային այդ համալիրի պայմաններին, ծառայությունների որակին և ստեղծված աշխատատեղերին: Մայրաքաղաքից դուրս նման բարձրակարգ հյուրանոցային համալիրի կառուցումը կարևորվել է
ՀՀՇ 17-րդ համագումարի բանաձեւ
Հայաստանը շարունակում է կանգնած մնալ ճակատագրական մարտահրավերների առջեւ։ 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետեւանքով ձեւավորված ավազակապետական ռեժիմը ավելի ու ավելի է առարկայանում՝ որպես իրական վտանգ Հայաստանի ոչ միայն պետականությանը, այլեւ ազգային գոյությանը։ Իշխանության ներկայացուցիչները եւ պետական կառույցները քաղաքացու համար ապահովության եւ իրավունքի գրավական լինելուց վերածվել են նրան իրավազրկող ու թալանող միջոցի։ Գործող ռեժիմն իր գիշատիչ բնույթով,
ՕԵԿ փոխնախագահ. Տեր- Պետրոսյանը չի ցանկանում մտնել քաղաքական մրցակցության մեջ՝ հասկանալով, որ դիրքերը թույլ են
Այսօր ՀՀՇ համագումարի ժամանակ իր ելույթում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջիկա նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին առանց հստակեցնելու հորդորեց՝ «Մի երկու օր էլ սպասեք»: ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանի գնահատմամբ, առաջադրվել-չառաջադրվելու վերաբերյալ կողմնորոշվելու ժամանակը վաղուց անցել է. «Չեմ ուզում պիտակավորումներ անել: Կարծում եմ՝ եթե նախագահական ընտրությունների առաջադրման ժամկետը մի քանի օրից լինելու է, քաղաքական ուժերն ու քաղաքական
Երիտասարդ աղջիկը Հաղթանակ զբոսայգու բարձունքից ցած է նետվել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Այսօր` դեկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում Հաղթանակ զբոսայգու բարձունքից երիտասարդ մի աղջիկ իրեն ցած է նետել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները շտապօգնության բրիգադի հետ Սարալանջի ժայռաբեկորների տակ ընկած աղջկան պատգարակով տեղափոխեցին թիվ 1 Համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր
«Ավելի լավ է գնամ ԳՈՒՄ-ի շուկա»
Երևանում՝ Մաշտոցի պողոտայում՝ «Մալիբու» սրճարանի տարածքում բացվեց գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ։ Այս տոնավաճառը հնարավորություն է տալիս գյուղացիներին իրենց սեփական արտադրանքը վաճառել՝ առանց տաղավարի համար վճարելու։ Տոնավաճառին մասնակցող գյուղացիները պնդում են, որ իրենք մթերքները ավելի էժան են առաջարկում, սակայն մատչելի գների սպասող գնորդները հուսահատված են։ Տեսականին այդքան էլ բազմազան չէր, վաճառողներն էլ քիչ էին։ Խնձորը տատանվում էր
Ռազմիկ Ամյանի «գողացված» երգից մինչև «Gangam Style». Շաբաթվա շոուբիզնեսը
Ռազմիկ Ամյանի երգը դարձյալ «գողացել» են: Այս անգամ «Վայ-վայ» երգի «գողը» աշգաբադցի մի երիտասարդ է: Թեմային անդրադառնալով` tert.am-ը զրուցել է Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր Արմեն Մովսիսյանի հետ, ով նշել է, որ իրենք շատ բացասականորեն տրամադրված չեն երևույթի նկատմամբ ու այն գնահատում են նորմալ: Այնուամենայնիվ, նա նշել է նաև, որ քայլեր անել պատրաստվում են: Ռազմիկի երգը Youtube-ից
Մեկնարկել է «Ձմեռային փառատոն Հայաստանը»
Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ հանդիսավոր շքերթով մեկնարկել է արդեն ավանդական դարձած «Ձմեռային փառատոն Հայաստանը»: Կաղանդ պապի գլխավորությամբ շքերթի մասնակիցները, որոնց թվում էին երաժշտական ու պարային խմբեր, Ամանորի խորհրդանիշ հանդիսացող տարբեր կենդանակերպեր, տասնյակ երիտասարդներ, փոքրիկներ ու մեծեր, Երևանի քաղաքապետարանի հարակից Ռուսաստանի հրապարակով շարժվել են դեպի Հանրապետության հրապակարակ, այնուհետ Մաշտոցի պողոտայով հանգրվանել Ազատության հրապարակում: Ձմեռն առավել գունագեղ դարձնելու
Աշխարհի մանուկները` Շուշիի Նարեկացի կենտրոնում
«Իդեալական տուն» մանկապատանեկան շրջիկ ցուցահանդեսն արցախյան իր հանգրվանը գտել է Շուշիի Նարեկացի կենտրոնում, որի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ երեկ` դեկտեմբերի 21-ին: Ցուցահանդեսը, որում այս անգամ ներկայացված են Իտալիան, Վրաստանը, Ղրղստանն ու Արցախը ներկայացնող մանկահասակ նկարիչների գեղարվեստական աշխատանքներ, անց է կացվում ԱՄՆ «Fermata Arts Foundation» (ՖԱՖ) բարեգործական ընկերության նախաձեռնությամբ: Շրջելով աշխարհի տարբեր երկրներով` ցուցահանդեսը հետապնդում
Ադիբեկյան. Օտարերկրացին զարմանում է` «Գիշերով փողոցում տաքսի սպասող աղջիկը չի՞ վախենում բռնաբարվելուց»
«Երեւանում գրանցվում են փողոցային կողոպուտի բացառիկ դեպքեր: Երեւանը համարվում է աշխարհի ամենաօրինական բնակավայրերից մեկը»,-այսօր «Երկու երես» ակումբում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ապա` հավելեց,-մեր օտարերկրացի ընկերները զարմանում են, երբ գիշերվա ժամը չորսին տեսնում են կանգառում տաքսի սպասող 14-ամյա աղջկա, եւ մտածում` չի՞ վախենում, որ իրեն հանկարծ կբռնաբարեն, մանավանդ, որ մոտակայքում էլ թփեր կան»: Ադիբեկյանն ասաց, որ
ՕԵԿ փոխնախագահը՝ արջի ծառայություններ մատուցող որոշ մարդկանց եւ Նիկոլ Փաշինյանին ազնիվ գործիչների դասին կարգելու մասին
«Առաջիկա նախագահական ընտրություններում մեր կողմից սատարվող թեկնածուն ունի բարձր հնարավորություններ առանց որոշ մարդկանց արջի ծառայությունների լեգիտիմ ձեւով ընտրվելու Հայաստանի նախագահ»,- այսօր ՕԵԿ արտահերթ 11-րդ համագումարում հայտարարեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Համագումարից հետո Aravot.am-ն ու henaran.am-ը ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանից հետաքրքրվեցին՝ ում նկատի ուներ պարոն Բաղդասարյանը արջի ծառայություններ իրականացնող որոշ մարդիկ ասելով: «Կան մարդիկ, որոնք ուզում
Մանկաբույժ. Երեխան պետք է սահմանված ժամանակահատված անցկացնի համակարգչի դիմաց
«Եթե երեխան ծնվել է առողջ` առանց հոգեկան ինչ-ինչ շեղումների, նա հանգիստ վարք է դրսեւորում, ինչը կապված է նրա ընտանիքի եւ միջավայրի հետ»,-այսօր «Երկու երես» մամուլի ակումբում ասաց մանկաբույժ Էլմիրա Մինասովան: Նրա խոսքով. «Հաճախ, երբ երեխային բերում են մասնագետի մոտ, լաց է լինում եւ անհանգստանում, իսկ երեխաների մի մասն էլ պարզապես ժպտում է: Դա նշանակում է,
Իմանալով, որ մրցույթ պետք է լինի, երեխաները ավելի են ոգեւորվել. Ամփոփվեց բրեյք դանսի մրցույթը
«Art drive crew» եւ «Slim dance crew» բրեյք դանսի թիմերը եզրափակեցին իրենց աշխատանքային տարին: Նրանք Երեւանի No.185 միջնակարգ դպրոցում ցուցադրեցին պարային համարներ, որոնք սովորել էին այդ ընթացքում: Երկու խմբերի պրոդյուսեր Արտակ Մուսաելյանը մեզ ասաց, որ սա լավ առիթ է երեխաների հնարավորությունների ցուցադրման համար: Ըստ նրա, դա գալիս է հաղթելու ցանկությունից, քանի որ միջոցառումը նաեւ մրցույթ
Հայաստանը կունենա գրադարանների մատենագիտական համահավաք գրացուցակ
Առաջիկայում Հայաստանը, «Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքի համաձայն, կունենա գրադարանների մատենագիտական համահավաք գրացուցակ, որն իր մեջ կներառի երկրի գրադարանային հավաքածուների կազմը և բովանդակությունը: Կառավարությունն արդեն իսկ հաստատել է ՀՀ գրադարանների միասնական մատենագիտական համահավաք գրացուցակի ստեղծման կարգը, որն ուժի մեջ մտավ այսօրվանից: Կառավարությունը հանձնարարել է Էկոնոմիկայի նախարարին և առաջարկել «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը`
«Օրինաց երկիր» կուսակցությունը սատարելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը
Հաշվի առնելով 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների նշանակությունը Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական քաղաքական համակարգի, սոցիալական ու իրավական պետության կայացման, երկրի հանրային զարգացումն ապահովող քաղաքական, հասարակական, տնտեսական և օրենսդրական մեխանիզմների ձևավորման ու բովանդակային բարեփոխումների իրականացման գործում, «Օրինաց երկիր» կուսակցության XI արտահերթ համագումարը հայտարարում է, որ – «Օրինաց երկիր» կուսակցությունը 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին սատարելու է
Ոստիկանները հայտնաբերեցին խանութից գողություն կատարողին
Դեկտեմբերի 21-ին, ժամը 10.30-ին, ՍՊ ընկերություններից մեկի տնօրենը ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը, ապակին կոտրելով՝ իրեն պատկանող խանութից գողացել են տարբեր տեսակի ապրանքներ` պատճառելով մոտ 500.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 11.00-ին, բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Ղևոնդ Մ.-ն, որը խոստովանել է հանցանքը:: Գողոնն առգրավված
Րաֆֆի Հովհաննիսյանը գաղտնալսվելուց չի վախենում, որովհետեւ սրճարաններում քննարկում չի անում
Aravot.am-ն այսօր խնդրեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին մեկնաբանել Մհեր Սեդրակյանի՝ լրագրողի հետ կատարված միջադեպը: Նա դատապարտեց՝ ասելով, որ ցավոք, դա բացառիկ չէր. «Պիտի դատապարտվի եւ պատժվի դա՝ անկախ մարդու անուն-ազգանունից»: Րաֆֆի Հովհաննիսյանը դատապարտեց նաեւ ԲՀԿ եւ ՀԱԿ պատգամավորների գաղտնալսումը: Մեր հարցին՝ իսկ Դուք սրճարաններում հանդիպումներ, քննարկումներ չե՞ք ունենում եւ գաղտնալսումներից չե՞ք վախենում՝ նա ծիծաղեց. «Ոչ:
«Եթե ընտրությունները կեղծվեն, ինձ կգտնեք ամենուր, այդ թվում՝ հրապարակում». Րաֆֆի Հովհաննիսյան (Տեսանյութ)
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ եթե ընտրակեղծիքներ լինեն այս անգամ էլ, ի՞նչ եք անելու, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ «անգամ ընտրակեղծիքների դեպքում մենք կհաղթենք: Իսկ եթե իրենք հերթական անգամ կեղծեն, ինձ դուք կգտնեք ամենուր, այդ թվում նաեւ՝ հրապարակում»: Հարցին՝ պատրա՞ստ եք հանել Ձեր թեկնածությունը՝ հանուն ընդդիմության հաղթանակի՝ նա պատասխանեց. «Ներկա դրությամբ գործող նախագահի,
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Քոքոբելյանի մասին. «Չեմ միջամտում հարգելի պարոնի եւ Աստծո փոխհարաբերություններին»
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր համագումարից հետո լրագրողների հետ զրույցում «Ազատ դեմոկրատների», այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների բացակայությունը բացատրեց այսպես.. «Չենք հրավիրել: Անգամ եթե քարոզարշավի մեկնարկին չերեւա այդ համախմբումը, ընթացքում կերեւա»: Հարցին՝ «Ազատ դեմոկրատների» հետ համագործակցությունը համարենք ավարտվա՞ծ՝ նա պատասխանեց. «Ոչ մի բան ավարտված չէ: Ավարտված է մի հոգու պահվածքի պատմությունը, ուրիշ ոչ մի բան ավարտված
Ռաֆայել Պապայանի 70-ամյակի առթիվ
1942թ.-ին՝ մեր երկրի համար արհավիրքի տարում, դեկտեմբերի 22-ին ծնվել է Ռաֆայել Պապայանը։ Հայ հասարակությունը լավ գիտեր նրա հորը՝ արձակագիր եւ դրամատուրգ Աշոտ Պապայանին (պատերազմից վերադառնալուց հետո նա ներկայանում է իբրեւ Արամաշոտ՝ իր անվանը կցելով ռազմաճակատում զոհված իր սիրելի ընկերոջ անունը): Շատ արժանավոր անձնավորություն էր նաեւ նրա կինը՝ տիկին Եվան, մեծ ընտանիքի կիրթ, մեղմ ու անձնուրաց
«Հայկական ներկապնակի» գույները՝ Ռիգայում
Ռիգայի Գեղարվեստի ակադեմիայում բացվել է հայաստանցի նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը: Այն կազմակերպել են Լիտվայի եւ Լատվիայի հայկական համայնքները՝ Ռիգայի Գեղարվեստի ակադեմիայի հետ համատեղ: Ցուցահանդեսի բացումը օրհնեց տեր Խոսրով քահանան՝ ընդգծելով, որ վաղուց սպասված իրադարձությունն արդեն կայացավ, այդ օրն իսկական մշակութային տոն է, եւ որ հայ նկարիչներն առաջին անգամ են այսպիսի ամբողջական տեսքով ներկայանում Լատվիայում: Ցուցահանդեսի բացման
Համագումարային պատմություն
Համագումարները Հայաստանում այնքան էլ հին պատմություն չունեն՝ Խորհրդային Միությունում համագումարներ հրավիրում էին 5 տարին մեկ՝ թարմացնելու իշխող միակ կուսակցության ղեկավար կազմը։ Առաջնորդին փոխում էր պլենումը։ Այդպես ԽՍՀՄ պատմության մեջ միակ անգամ կենդանի առաջնորդի պարագայում գահընկեց արվեց Նիկիտա Խրուշչովը։ Հայաստանում նույնպես առաջնորդները փոխվում էին պլենումների ժամանակ, բայց փոխողը Մոսկվան էր։ Անկախ Հայաստանում ստեղծված բազմակուսակցական համակարգում համագումարները
Մոտենում ենք պետությունը կորցնելու վտանգին. Արամ Մանուկյան
ՀՀՇ 17-րդ՝ այսօրվա համագումարին ելույթով հանդես է եկել ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Ըստ ՀՀՇ մամուլի ծառայության՝ նա նշել է. «ՀՀՇ համագումարի հարգելի պատվիրակներ, մեծարգո հյուրեր Անցած 2 տարիները մեր կուսակցության համար եղել են դժվարությունների և հաջողությունների տարիներ: Դրանք պայմանավորված են եղել մեր կողմից ՀՀ-ում սահմանադրական կարգի վերականգնման և օրինական իշխանություն ձևավորելու խնդրով, ինչպես նաև գործող


















































