Օրվա լրահոսը
ՇՈԳԻՑ ՔՇՎԱԾՆԵՐԸ Անցած շաբաթվա վերջում հեռացումների մի երկար շարան սկսվեց։ ՀՀԿ-ից հեռացվեց Ռուբեն Գեւորգյանը, ՀԺԿ-ից՝ Արմեն Հակոբյանը, «Կայունությունից»՝ Վրեժ Շահգելդյանը։ Հեռացումների այս գործընթացին այս շաբաթ պետք է որ հաջորդեին «ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ», «անեծք, անեծք, մինչեւ վերջ», «տո՛, դու ո՞ւմ ես վռնդում» եւ այս որակի բազմաթիվ այլ կարգախոսներով ելույթներ։ Սակայն կուսակցություններից եւ պատգամավորական խմբից հեռացվածները
ՏՈՆԸ ՄՆՈՒՄ Է ՏՈՆ, Չէ
Վարդավառից պրծում չկա՝ թե՛ քաղաքում եւ թե՛ քաղաքից դուրս: Այս անգամ ականատես եղա՝ ինչպես են նշում Վարդավառը Գառնիում: Կիրակի օրը՝ հուլիսի 30-ին, Աստղիկ աստվածուհու տոնը նշելու համար ժողովրդին Գառնի էր հրավիրել հեթանոսական կազմակերպությունը: Առավոտյան ժամը 10-ի մոտ Երեւանում դեռ ամեն ինչ հանգիստ էր՝ չէիր էլ կասկածի, որ որոշ ժամանակ անց կսկսվի ջրոցին: Քիչ անց արդեն
ՏԱՎՈՒՇԸ՝ ՈՐՊԵՍ ԱՌԱՋԻՆ ՆՊԱՏԱԿԱԿԵՏ Հուլիսի 29-ին եռօրյա այցով Տավուշի մարզ մեկնեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։ Դա նրա առաջին այցն էր Հայաստանի մարզեր։ Ըստ մեր երկրի ղեկավարների՝ Տավուշն ամենահոգսաշատ եւ խնդիրներով լի մարզն է, որով էլ հենց պայմանավորված էր այդ ուղեւորությունը։ Մարզում, բացի պրոբլեմներից, կան բավականին կատարվելիք աշխատանքներ, որոնք իրականացնելու համար մշակվել եւ դեռ մշակվելու են
ՆՈՐ
Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է խոստովանել. «Այն տպավորությունը կարող ես ստանալ, որ քեզ եւ քո ընկերներին որոշվել է զոհաբերել Հայաստանի իշխանավորներին՝ նրանց հետ լեզու գտնելու եւ համագործակցության ճամփա բացելու համար։ Եթե այդպիսին է կուսակցության որոշումը, ուրեմն այդպես պետք է եւ այս դեպքում դառնանալու պատճառ չկա»։ ՆԱԽՈՐԴ Որքան էլ զարմանալի թվա նրանց համար, ում հավատամքն է,
ՄԻ՛ ՃՆՇԵՔ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻՆ
Նրանք կարող են ձեզ էլ պետք գալ Քանի որ փաստաբան Կրոմվել Գրիգորյանի դեմ քրեական գործ է հարուցվել, նրա ծառայություններից օգտվող Ռուբեն Գեւորգյանը մի պահ, մինչեւ պարզել է, որ նա կարող է շարունակել աշխատանքը, դիմել է մեկ այլ փաստաբանի՝ Ռուբեն Սահակյանի օգնությանը։ Հիշեցնենք, որ երբ այս փաստաբանն իրականացնում էր Ալեքսան Հարությունյանի պաշտպանությունը՝ ի շարս այլ երկրապահների,
ՍՈԲՉԱԿԸ ՍՊԱՆՎԵ՞Լ ԷՐ
Մայիսի սկզբին քրեական գործ էր հարուցվել «Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներով» հոդվածով Պետերբուրգի նախկին քաղաքապետ Անատոլի Սոբչակի մահվան կապակցությամբ: Դա արվեց Սոբչակի դիահերձման արդյունքում: ԱՊՆ172ը հաղորդում է, որ ըստ հայտնի լրագրող Անդրեյ Կարաուլովի, Կալինինգրադի դատախազությունը պաշտոնական հայցով դիմել է Պետերբուրգ՝ բոլոր բժշկական փաստաթղթերը տրամադրելու պահանջով: ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԸ Ե՞ՎՍ 2 ԱՄԻՍ ՀԵՏՈ Երեկ լրացավ Սամվել Բաբայանի քրոջ՝ Անուշ
«Աղջիկ ջան, բացատրի՝ անհասկանալի չմնա. մենք պետություն ունե՞նք» Լրագրողի հայտնվելը Արարատի մարզի Այգավան գյուղի հսկայածավալ խաղողի այգիներում՝ արագ ոգեւորության պատճառ դարձավ։ Ահավոր շոգին ու հեղձուկին ուշադրություն չդարձնելով, մեծ ու փոքրով, կին-տղամարդով եկել էին քաղհանի։ Ծնկաչոք էին իրենց գործն անում։ Խաղողի տեղական սորտերը միշտ ցածր բերքատվություն են ունեցել, հիմա հեկտարից 600 ցենտներ է հավաքվում ու գյուղացին
«03»-Ը՝ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ Դժվար թե Հայաստանից հետաքրքիր ու զվարճալի երկիր գտնվի։ Աստված չանի՝ շտապօգնության կարիք ունենաք, որովհետեւ հենց ձեր հեռախոսազանգից էլ սկսվում է «զվարճությունը»։ Շտապօգնության կայանում, բնականաբար, անհապաղ գրանցում են հիվանդի տվյալները, հասցեն, եւ հուսադրող «դիմավորեք» խոսքերով ավարտվում է զրույցի առաջին մասը։ Շտապօգնության ձեռքից «քաշվածներից» մեկը տեղեկացրեց, թե ինչ «օպերատիվ» եւ «արդյունավետ» օգնություն են ստացել
ԽԱՂԱՅԻՆ ԲԻԶՆԵ՞Ս, ԹԵ՞ ՉԱՐԻՔ Մեր խնդիրը չէ որոշել՝ պե՞տք են խաղատները մեր ազգին, թե՞ ոչ։ Պարզապես ներկայացնում ենք «Խաղային ասոցիացիայի» նախագահ Ա. Ստեփանյանի տեսակետը «Խաղատների եւ շահումով խաղերի մասին» ՀՀ օրենք-նախագծի առնչությամբ։ -Պարոն Ստեփանյան, ամենամեծ փաստարկը, որ բերվում է խաղատները փակելու առումով, մարդասիրական է. չէ՞ որ կան մարդիկ, ովքեր խաղատան պատճառով զրկվում են ամեն ինչից։
«ԴԱՎԱՃԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ՝ ԱՄՈԹ» ՆԱՏՕ-ի 50-ամյակին հրավիրված նախագահ Քոչարյանը չմերժեց հրավերը եւ մասնակցեց հանդիսություններին, այն ժամանակ կոմկուսը խիստ բուռն արձագանքեց, խրտվիլակ վառելու փորձեր արեց, բորբոքված խոսեց։ Բայց այս օրերին, երբ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը գտնվում է Հայաստանում եւ բարձր մակարդակի հանդիպումներ է ունենում երկրի առաջին դեմքերի հետ, կոմունիստներն ուրիշ հոգսերով են զբաղված՝ բաշխիչ ցանցերի
ՆԱՏՕ-ն գալիս է նշաններին պատասխանելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Քլաուս Քլայբերի կարծիքով. «Հայաստանն անում է լավագույնը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու եւ հակամարտությունը կարգավորելու համար»։ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Քլաուս Փիթեր Քլայբերի հետ հանդիպման ժամանակ հասկացրել է պրն Քլայբերին, որ Հայաստանը պատրաստ է մի փոքրիկ միավոր (հասկանալի է, որ
«ՍԱ ԼԿՏԻՈՒԹՅՈՒՆ Է ԻՄ ԱՆՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ» Ասաց ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանն իրեն ՀՀԿ-ից հեռացնելու որոշման առնչությամբ։ Չնայած իր հրապարակային ելույթները լիովին սպասելի էին դարձրել ՀՀԿ խորհրդի այդ վճիռը։ ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք, թե հատկապես ինչպե՞ս է նաեւ ՀՀԿ-ի Դավիթաշենի տարածքային կազմակերպության նախագահ Ռուբեն Գեւորգյանը խախտել կուսակցական կարգապահությունը եւ աղավաղել վարվող քաղաքական գիծը, որի
Ո՞Վ Է ՓՐԿԵԼՈՒ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀՈԳԻՆ Երեկ «Բաշխիչ էլեկտրական ցանցերի մասնավորեցման մասին» օրենքը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ, ի վերջո, դրվեց քվեարկության եւ, բնականաբար, այն ընդունվեց։ Օրենքն ընդունվեց 63 «կողմ», 38 «դեմ», 6 «ձեռնպահ» ձայնով։ ԱԺ պատգամավորներն օրենքի նախագծի մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ 100-ից ավելի առաջարկություններ էին ներկայացրել, որոնցից 32-ն ընդունվել են, 29-ը՝ մասամբ են ընդունվել, իսկ
Սահմանադրական դատարանը Ինչպես միշտ, իշխանության թմբուկի մանրահարվածներին համաքայլ է շարժվում Հայաստանի արդարադատության այս վերին (թե՞ վերջին) ատյանը: ՍԴ-ն սկզբից անվավեր համարեց թիվ 5 ընտրատարածքում այն ընտրությունները, որտեղ հաղթել էր Եղիա Շամշյանը, այնուհետեւ վավեր ճանաչեց նույնատիպ ընտրությունները, որոնցում հաղթանակ տարավ Կիմ Բալայանը: Պատճառը հասկանալի է. «շեֆերի» կողմից հրահանգ կար՝ մեծացնել ԱԺ-ում դաշնակցական «քվոտան»: Իզուր էր այդ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏԻ ԵՎ ՎԱՏԹԱՐԱԳՈՒՅՆԻ ՄԻՋԵՎ Մեղրին անվտանգության գոտի դարձնելու գաղափարն առնչվում է ոչ միայն Հայաստանի, Ռուսաստանի, այլեւ Իրանի ազգային շահերին եւ պետական անվտանգությանը։ Եվ եթե պաշտոնական Ռուսաստանն առայժմ փորձում է ձեւացնել, թե այս հարցն իրեն չի մտահոգում, ապա Իրանն ամենեւին էլ անտարբեր չէ։ Իրանի արտգործնախարար Քամալ Խարազին Հայաստան կատարած իր վերջին այցելության ժամանակ, ըստ Իրանի
ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է խոստովանել. «Լավատես եմ եւ իրոք կուզեի, որ նոր կառավարությունը ջանասիրությամբ ու հավատով լծվեր գործին, որովհետեւ սա մեր կառուցած պետությունն է, եւ ամենաաննշան ձախողումներն իսկ մեզանից յուրաքանչյուրն ընկալում է որպես իր ձախողում։ Մենք «մեր» եւ «ձեր»-ի որեւէ գիծ չենք քաշել…»։ ՆԱԽՈՐԴ Երբեւէ ավելի հեշտ «մեղեդի» չէինք առաջարկել մեր ընթերցողներին գուշակելու
ԱԺ-Ն Ե՛Վ «ԱՆԱՍՆԱՖԵՐՄԱ» Է, Ե՛Վ «ԱՆԳԼՈՒԽ ՁԻԱՎՈ՞Ր» ՀԺԿ քարտուղար Հմայակ Հովհաննիսյանը երեկ ԱԺ-ում առաջինը ելույթ ունենալով՝ պահանջեց բերման ենթարկել ՀԺԿ-ի մյուս քարտուղար Արմեն Խաչատրյանին։ «Խորհրդարանն Օրուելի «Անասնաֆերման» չէ, ուր բոլոր անասունները հավասար են, բայց ոմանք ավելի հավասար են, քան մյուսները»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը։ Խոսնակին բերման ենթարկելու պահանջը նա նաեւ այսպես փաստարկեց, որ ԱԺ-ն չպիտի նմանվի
ՀԵՌԱՑՐԵԼ ԵՆ … ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ՝ ՀՀԿ-ԻՑ ՀՀԿ խորհուրդը միաձայն որոշել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանին հեռացնել կուսակցության շարքերից։ ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանն այս որոշման դրդապատճառներն այսպես ներկայացրեց. «Կուսակցական կարգապահությունը խախտելու եւ կուսակցության քաղաքական գծում անընդհատ աղավաղումներ մտցնելու կապակցությամբ»։ Կարդացեք՝ էջ 3: … ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ՝ ՀԺԿ-ԻՑ ՀԺԿ տարածքային կազմակերպությունների պահանջով՝ ՀԺԿ-ն խստագույնս դատապարտել է վարչության
Առանց սիգարետ ծուխ չի լինում «Ծխախոտային պատերազմին» վերաբերող մեր նախորդ հրապարակմամբ արդեն կանխատեսել էինք «պատերազմող» կողմերի զենքերի փոփոխության հնարավորությունը։ Այս կանխատեսումը երկար սպասեցնել չտվեց. հրապարակման հաջորդ օրն իսկ հայկական շուկայում հայտնաբերվեցին կեղծ «Bond» եւ «L&M» տեսակի սիգարետներ։ Միտումնավորություն տեսնելու ոչ մի ցանկություն չունենք, սակայն, կարծեք թե «մի քիչ» տարօրինակ է, որ այդ կեղծ սիգարետները հայտնվում
Սամվել Բաբայանի փաստաբանին սպառնում են «Չորեքշաբթի Երեւանի իմ բնակարան են զանգահարել եւ սպառնացել ընտանիքիս անդամներին՝ պահանջելով, որ հրաժարվեմ Սամվել Բաբայանի պաշտպանությունից»,- երեկ հայտարարեց Սամվել Բաբայանի պաշտպան Ժուդեքս Շաքարյանը։ Նման քայլը նա որակեց որպես ԼՂՀ իշխանությունների հերթական սադրանք եւ դատապարտեց նմանօրինակ գործողությունները։ Անդրադառնալով ԼՂՀ դատախազության արած այն հայտարարությունը, թե Սամվել Բաբայանի պաշտպանն անհիմն ձգձգում է գործին
ՄԻ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔԻՑ՝ ԿԱՐԵՎՈՐ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ նախագահի ռեֆերենտ Արմեն Դավթյանի վկայությունները հոկտեմբերի 27-ի գործի վերաբերյալ թերեւս երկրորդականներից չեն։ Նաիրի Հունանյանը, որին ճանաչում է ուսանողական տարիներից, զանգել էր նրան 1999-ի սեպտեմբերին եւ ասել, որ ուզում է խոսել Ալեքսան Հարությունյանի հետ. «Բջջայինի հեռախոսահամարն էր ուզում։ Ասացի, որ չունեմ՝ քաղաքայինով զանգիր։ Ասաց, թե քարտուղարուհին չի միացնում՝ քանի օր
ԳԱԶԻ ԳԻՆԸ 270 միլիոն դոլար կանոնադրական կապիտալ էր փոխանցել գազի համակարգը «Հայռուսգազարդ» ընկերությանը։ Ցայսօր հանձնվել է միայն 255 միլիոն դոլար։ Մնացած 15 միլիոնն ինչպե՞ս է համալրվելու։ Էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանի ասելով՝ այդ գումարը կմարվի շրջանառու միջոցների, մի շարք անավարտ շինարարությունների իրացման ձեւով։ Այսօր կրեդիտորական պարտքերը կազմում են 82 միլիարդ դրամ, դեբիտորականը՝ 68,9 միլիարդ դրամ։ Կառավարությունը
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆ Խորհրդային ժամանակներում աշխատանքային պլան չունենալը՝ պարզապես հանցագործություն էր։ Պլանները լինում էին հեռանկարային եւ ամսական։ ՀՀ 10-րդ կառավարությունը եւս որոշել է հենց այնպես, «բառադի» չաշխատել, այլ՝ պլանավորված եւ այս կապակցությամբ մշակել է միջոցառումների պլան։ Դեռեւս կառավարության ծրագիրը ներկայացնելիս՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այս մասին հայտարարեց խորհրդարանում։ Այժմ արդեն հստակեցված է թվով 282 միջոցառում։ Յուրաքանչյուրի
ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել այս մտքերը. «Հարությունյանը երբեք չի կարող պատճառ հանդիսանալ քաղաքական գործընթացների այս կամ այն կերպ զարգացմանը։ Հարությունյանն ունի այլ առաքելություն, որը նրան վերապահված է Սահմանադրությամբ եւ օրենքով։ Եվ հակառակը՝ Հարությունյանը պետք է ինքը սահմանադրականության պաշտպանը լինի եւ ոչ թե խախտողը»։ ՆԱԽՈՐԴ Երեկ մեր ընթերցողները թվարկեցին դաշնակցական շատուքիչ հայտնի գրեթե
«ՕԵ»-Ն ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ Է «Օրինաց երկրի» պատգամավոր Արծրունի Աղաջանյանի խնդրանքով տեղեկացնում ենք, որ իրենց խմբակցությունից բաշխիչ ցանցերի մասնավորեցման վերաբերյալ օրինագծին «դեմ» էր քվեարկել նաեւ Գեղամ Գասպարյանը։ Իսկ Սերգո Երիցյանն ու Ստեփան Բարսեղյանը «կողմ» էին քվեարկել, քանի որ, ըստ պրն Աղաջանյանի, իրենց 10 պահանջներից 4-ն ընդունվել էր։ ՓԱԿԲԵՐԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԺԿ վարչության քաղաքական խորհրդի երեկվա նիստում քննարկված հարցերի
ՄԻ՛ ԴՐԴԻՐ, ՈՐ ՉԴՐԴՎԵՍ ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի դեմ քրեական գործ է հարուցվել տուժողին կամ վկային սուտ ցուցմունքներ տալու դրդելու համար հոդվածի հատկանիշներով։ Հիշեցնենք, որ ոստիկանությունը թաքցված տեսախցիկով նկարել էր Ռուբեն Գեւորգյանի հանդիպումը հարձակման արդյունքում տուժած կնոջ հետ։ Քննությունը պնդում է, որ հանդիպման ժամանակ պատգամավորն այդ կնոջը համոզել է փոխել իր նախնական ցուցմունքները, որ ապահովվի
Ձեր «ռազբորկաներն» այսպիսի ծանր գնով մի՛ արեք Պահանջում են ՀԺԿ-ի տարածքային կազմակերպությունները ՀԺԿ Արմավիրի եւ Վարդենիսի տարածքային կազմակերպությունները հանդես են եկել հայտարարություններով՝ հոկտեմբերի 27-ի գործի վերաբերյալ։ Ընդ որում, ՀԺԿ Արմավիրի տարածքային կազմակերպության կանանց հայտարարությանը միացել են նաեւ «Վերածնունդ» հասարակական կազմակերպությունը, Մարտունիի կին ընտրողների լիգան եւ ՀԺԿ Մարտունու տարածքային կազմակերպության կին անդամները։ ՀԺԿ Վարդենիսի տարածքային կազմակերպության
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՀԱՐԵՑ ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆԸ Չնայած բաշխիչ ցանցերի մասնավորեցման օրենքն առաջին ընթերցմամբ ընդունելու քվեարկության պատկերը լուսատախտակին բավական երկար պահպանվեց՝ որեւէ մեկը չկարողացավ վիճարկել 64 «կողմ», 37 «դեմ» եւ 5 «ձեռնպահ» արդյունքները։ Ձայները բաշխվել էին հետեւյալ կերպ։ «Օրինաց երկիրը» ազատ էր քվեարկել՝ Արթուր Բաղդասարյանը եւ Արծրունի Աղաջանյանը՝ «դեմ», Սերգո Երիցյանը եւ Ստեփան Բարսեղյանը՝ «կողմ» եւ այլն։ Մինչդեռ
ՀԱՅԵՐԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է Մեր թերթի հուլիսի 19-ի համարում տպագրված «Այդ «քաղցր» բառը՝ Շենգեն վիզա» հոդվածում տեղեկացրել էինք, թե ինչպես էին Ֆրանսիա մեկնող հայ «տուրիստները» բազմաթիվ փորձությունների ու «Էրեբունի» հյուրանոցում տեղավորված «տուրիստական ֆիրմաների շնորհիվ» մեկ ամսից ավելի «լռվել» Լվովում։ Հավաստի աղբյուրից տեղեկացանք, որ խմբի մի մասին, այնուամենայնիվ, հաջողվել է հասնել… Հարավսլավիա։ Այստեղ պարզվել է, որ
$300.000` ԶԵՆՔ ՉՏԱՐԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ Wshingon file-ը տարածել է ԱՄՆ-ի եւ Հայաստանի պաշտպանության նախարարների հուլիսի 24-ի համատեղ ասուլիսի սղագրությունը: Սկզբից հայտարարությամբ հանդես եկավ Վիլյամ Քոհենը, որը պարզաբանեց, որ երկու նախարարների միջեւ ստորագրված զանգվածային ոչնչացման զենքի տարածումը արգելակող պայմանագիրը նախատեսում է ԱՄՆ-ի 300 հազար դոլարի հատկացում՝ սարքավորումների եւ ուսուցման համար: Դրա նպատակն է օգնել Հայաստանի մաքսային եւ


















































