Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ փոխնախագահ. Տեր- Պետրոսյանը չի ցանկանում մտնել քաղաքական մրցակցության մեջ՝ հասկանալով, որ դիրքերը թույլ են

Դեկտեմբեր 22,2012 16:56

Այսօր ՀՀՇ համագումարի ժամանակ իր ելույթում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջիկա նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին առանց հստակեցնելու հորդորեց՝ «Մի երկու օր էլ սպասեք»:

ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանի գնահատմամբ, առաջադրվել-չառաջադրվելու վերաբերյալ կողմնորոշվելու ժամանակը վաղուց անցել է. «Չեմ ուզում պիտակավորումներ անել: Կարծում եմ՝ եթե նախագահական ընտրությունների առաջադրման ժամկետը մի քանի օրից լինելու է, քաղաքական ուժերն ու քաղաքական գործիչները արդեն իսկ պետք է կողմնորոշված լինեին: Թե ինչ մոտիվներ ու մոտեցումներ ունի, չեմ էլ պատկերացնում: Միգուցե չեն էլ ուզում մտնել քաղաքական մրցակցության մեջ՝ հասկանալով, որ դիրքերը թույլ են: Հնարավոր է՝ կան այլ դրդապատճառներ: Սա գալիս է փաստելու մեր կանխատեսումները, որ ասում էինք, երբ դեռ առաջադրումներ չկային: Ասում էի՝ կոնսոլիդացման գործընթացներ չեմ տեսնում այս դաշտում»:

Պարոն Տեր-Պետրոսյանի նկատառումը, թե ինքը դիմել է գերտերություններին առաջադրվելու վերաբերյալ ճշտումներ անելու համար,պարոն Շահգելդյանն ասաց. «Սեփական առաջադրումը պետք է լինի համաձայնեցում սեփական ժողովրդի հետ, գերտերությւոններն ի՞նչ կապ ունեն»:

Թե ի՞նչ է փոխվելու երկու օրվա ընթացքում կամ ինչո՞ւ այս անգամ էլ Տեր-Պետրոսյանը չհստակեցրեց իր առաջադրվել-չառաջադրվելու հարցը, Aravot.am-ը հետաքրքրվեց նաեւ ՕԵԿ մեկ այլ փոխնախագահ Հովաննես Մարգարյանից. «Նախագահի թեկնածության առաջադրման հարցը տեւական ժամանակ առաջ արդեն պետք է ուրվագծված լիներ՝ մասնակցո՞ւմ ես, թե՞ չես մասնակցում: Սա շարքային ընտրություն չէ: Երկու օրը մեծ ժամանակ չէ, հայ ժողովուրդը ամիսներ շարունակ, որ սպասել է տարբեր որոշումների, այս երկու օրն էլ կսպասի: Չասեմ սրտատրոփ, որովհետեւ ամեն ինչ պարզ է դարձել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31