Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանի սենսացիոն խոստովանությունը. նրան արդեն դավաճա՞ն են հանում

Այսօր «Ազատություն» կուսակցության համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում Հրանտ Բագրատյանը մի քանի ուշագրավ հայտարարություն արեց: Նա բացեց փակագծերը՝ ՀԱԿ-ի հետ իր հակասությունների վերաբերյալ: Նա ասաց, որ ինքը դեռ չի առաջադրվել, բայց համագումարի օրակարգում այդ հարցը կա. «Տեսնենք համագումարն ինչ կորոշի: Այսօր խոսքը միայն համագումարի կողմից թեկնածուի առաջադրումն է, հետո կտեսնենք առաջադրումը եւ այլն»: Հարցին՝ ՀԱԿ-ը

Չորս բնակիչ գազի թունավորումով տեղափոխվել է հիվանդանոց

Դեկտեմբերի 23-ին, ժամը 00.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 4-րդ միկրոշրջանի 5-րդ շենքի 4 բնակիչներ: Պարզվել է, որ նրանք թունավորվել են դեկտեմբերի 22-ին, ժամը 23.00-ի սահմաններում, տանը` ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ոստիկանություն

Դիլիջանի առողջարանները եւ հանգստյան տները հոկտեմբերից զբաղեցված են

Արդեն մի քանի տարի է՝ Դիլիջանի հանգստյան տներում, առողջարաններում, վարձակալությամբ տրվող սեփական տներում Ամանորին ազատ տեղ չի լինում: Այդ մասին տեղեկացանք Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանից: – Տարեմուտի համար  հոկտեմբեր  ամսից Դիլիջանի բոլոր հանգստյան տների, առողջարանների, սեփական տների  տեղերը զբաղեցված են: Որոշ հյուրանոցա-ռեստորանային համալիրներում տեղերի 70 տոկոսը զբաղեցվել է  դեռեւս օգոստոս ամսից,-ասաց  քաղաքապետը: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Անհայտ ավտոմեքենայի վարորդը

Դեկտեմբերի 23-ին, ժամը 21.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Բագրևանդի փողոցում  վրաերթի է ենթարկել 35-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

ԼՂՀ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց

Դեկտեմբերի 22-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Կենտրոնականի  և ԼՂՀ Քաշաթաղի շրջանային ոստիկանության բաժնի ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ-տեղեկությունները, Երևան քաղաքի Տոլստոյի փողոցի թիվ 47 տնից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Գագիկ Գ.-ին, որը ս/թ հունիսի 26-ից հետախուզվում էր ԼՂՀ Քաշաթաղի շրջանային ոստիկանության բաժնի կողմից ԼՂՀ քրեական օրենսգքրի 179 հոդվածի 1-ին մասի և 3-րդ մասի 1-ին կետի

Ճայթիչի հետ անզգույշ վարվելու հետևանքով

Դեկտեմբերի 23-ին, ժամը 19.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի 1-ին, 2-րդ և 3-րդ մատերի պայթյունային վնասվածք, 1-ին և 3-րդ մատերի լրիվ անդամահատում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1958 թ. ծնված Ռոբերտ Պ.-ն: Պարզվել է, որ նա դեկտեմբերի 23-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Չարենցի փողոցի թիվ 70 շենքի բակում ամանորյա պայթուցիկը

Սուրեն Սուրենյանցի գործով դատական նիստը հետաձգվեց

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատարանում, Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, այսօր ևս հետաձգվեց Սուրեն Սուրենյանցի գործով դատական նիստը: Վերջինիս պաշտպան Կարապետ Գալստյանը միջնորդեց մեկ շաբաթ ժամանակ տրամադրել գործի նյութերին ծանոթանալու համար: Դատարանը բավարարեց միջնորդությունը և դատական նիստը հետաձգեց մինչև հունվարի 8-ը: Նախորդ դատական նիստը ևս հետաձգվել էր ամբաստանյալի չներկայանալու պատճառով: Ս. Սուրենյանցը «Pastinfo.am»-ի հետ զրույցում նշել

«Web Ծիրանն» ամփոփեց այս տարվա մրցույթի արդյունքները

Համահայկական առցանց երկրորդ կինոփառատոնի հաղթողները ստացան իրենց մրցանակները   Մեկ ամիս առաջ մեկնարկած առցանց կինոփառատոնին ներկայացվել էր 15 խաղարկային և վավերագրական ֆիլմ: Ժյուրին, որի կազմում ընդգրկված էին արձակագիր Արմեն Օհանյանը, սցենարիստ Համբարձում Համբարձումյանը, արվեստաբան Սեդա Շեկոյանը, կինոքննադատներ Դավիթ Վարդազարյանը և Րաֆֆի Մովսիսյանը, որոշեց հաղթողներին: Նախապես սահմանված էր 3 մրցանակ: Ժյուրիի որոշմամբ, գլխավոր մրցանակին արժանացավ Վարդան

Խաբեությամբ հափշտակել է 6 376 000 ԱՄՆ դոլար գումար

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել առանձնապես խոշոր չափերով խարդախության կատարելու համար Արայիկ Ենոքյանին առաջադրված մեղադրանքը և դատապարտել ազատազրկման: Դատարանում հետազոտված և հիմնավոր համարված ապացույցների համաձայն` Արայիկ Ենոքյանը, ուրիշի` առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու դիտավորությամբ, չարաշահելով իր ծանոթ Խ. Բադալյանի վստահությունը, 2009թ. կեսերից մինչև 2011թ. նոյեմբերն ընկած

Կռացած երթուղայինի մեջ մեկ ոտքի վրա կանգնող քաղաքացիների բողոքները

Մաշտոցի պուրակի ակտիվիստներ Աննա Աղլամազյանը և Գայանե Բաբլոյանը նկարահանել են հասարակական տրանսպորտի այսօրվա վիճակը: Եռակողմ հետաքննության կողմերում են հայտնվել վարորդները, քաղաքացիները և Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Տարեկան քանի՞ երթուղային է վթարի ենթարկվում և ինչպե՞ս է կարգավորովում այս ոլորտում անվտանգությունը՝ պարզաբանել է Հենրիկ Նավասարդյանը: Վարորդներին անհանգստացնող խնդիրները և կատարած խախտումները, ինչպես նաև կռացած երթուղայինի

«Փուչիկների գործով» դատապարտյալ Բոզոյանը դեռ հիվանդանոցում է

ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ այսօր ժ,12-ին նշանակված դատական նիստը հետաձգվեց: Լսվելու էր այս տարվա մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված ՀՀԿ հանրահավաքի ժամանակ պայթած փուչիկների, դրա արդյունքում տուժածների գործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով 1 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի պաշտպանի բողոքը: Պաշտպան Կարեն Մանուչարյանը

Արտերկրի փողերով տոնական սեղան են բացում

Հայաստանի բանկերի Տավուշի մարզի մասնաճյուղերում նախատոնական այս օրերին հերթեր են: Կատարվող գործարքների մեջ մեծ թիվ են կազմում արտերկրից, հատկապես՝ Ռուսաստանից հարազատներին կատարվող դրամական փոխանցումները: Արտերկրից հայաստանցիներին գումարներ են ուղարկում, որպեսզի վերջիններս կարողանան տոնական սեղան բացել: Բանկերի մասնաճյուղերում փոխանցվող գումարների չափի մասին մեզ ոչինչ չհայտնեցին, ասելով, որ դա բանկային գաղտնիք է: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Մեքենաներ են արգելափակվել ձյան մեջ

Դեկտեմբերի 24-ին, ժամը 01.49-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի մոտ մեքենաներ են արգելափակվել ձյան մեջ, ինչից առաջացել է խցանում. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել 7 ավտոմեքենա: «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն  

Սփյուռքի նախարար. Ադրբեջանին եւ Թուրքիային անհանգստացնում է հայկական սփյուռքի ակտիվությունը

 «Մեր երկու հարեւաններին` Ադրբեջանին եւ Թուրքիային, անհանգստացնում է հայկական սփյուռքի ակտիվությունը. թուրք-ադրբեջանական կեղծարարություններն ակտիվ կերպով շարունակվում են: Մեջբերեմ մեր «հարեւան» պետության ղեկավարի խոսքը, թե իրենց թիվ մեկ թշնամին հայկական լոբբին է: Թուրքիայի կողմից այսօր փորձ է արվում շուրջ 60 միլիոն կայքի վրա հարձակում կատարել` հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով»,- այսօր` ՀՀ սփյուռի նախարարության այս տարվա գործունեությունն

Գյումրու քաղաքապետը «Շիրակ կենտրոնի» տեսանյութերում ներկայացված ևս երկու ընտանիքների այցելեց և աջակցություն ցուցաբերեց

Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը շարունակում է անակնկալ այցելություններ կատարել «Շիրակ կենտրոնի» տեսանյութերում ներկայացված անօթևան ընտանիքներին: Քաղաքապետի այցելությունների հիմնական նպատակն է առավել մոտիկից ծանոթանալ ժամանակավոր կացարաններում և սոցիալապես ծանր պայմաններում բնակվող, պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա անօթևան ընտանիքների խնդիրներին: Որպես կանոն, Սամվել Բալասանյանը հյուրընկալվելիս աջակցություն է ցուցաբերում այդ ընտանիքներին: Ինչպես նշել ենք մեր հրապարակումներից

Օմբուդսմենը մաղթում է ազատվել իշխանավոր բիզնեսմեններից և անիրավ դատավորներից

Հարգելի հայրենակից, Շնորհավորելով Ամանորն ու Սուրբ ծնունդը՝ գալիք տարում բոլորիս մաղթում եմ արդարություն և աղքատության վերացում: Անցնող տարվա ընթացքում առնչվելով հազարավոր մարդկանց խնդիրներին, ցավին ու դժվարություններին՝ մաղթում եմ այն, ինչ շատերին է այսօր պակասում մեր հրաշալի երկրում: Հին Հռոմում պոետ Յուվենալն ասում էր. «Ժողովուրդը պահանջում է հաց և տեսարան»: Հազարամյակների քաղաքակրթություն անցած մեր ժողովրդին այսօր

«Լեւոն Տեր Պետրոսյանը անմարդկային ձեւով մսխեց ժողովրդի վստահության քվեն»

ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի համոզմամբ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2013 թվականը շփոթել է 2008-ի հետ, երբ տասը տարվա ընթացքում չէր խոսել ու որոշակի հատված կարոտել ու սպասում էր իր խոսքին: «Բայց անցնող 5 տարիների ընթացքում այն  վստահության քվեն , որ ժողովուրդը ավանսով տվել էր ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին, տեսանք, որ ոչ միայն անխնա, այլեւ

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության գործունեությունը սկսելու մասին

2012 թ. դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության արտահերթ ժողով` Կազմակերպության գործունեությունը պետական գրանցումից հետո լիարժեք կերպով իրականացնելու համար Կազմակերպության նոր անդամների և ժողովների միջև ընկած ժամանակաշրջանում նրա գործունեությունը կառավարող մարմնի՝ վարչության, ընտրության նպատակով: Կազմակերպությունը նոր անդամներով համալրվելուց հետո ընտրեց վարչություն հետևյալ կազմով. Ժիրայր Սեֆիլյան – նախագահ (Կազմակերպության նախագահ) Պավլիկ

«Րաֆֆի Հովհաննիսյանը չի պայքարում երկրորդ տեղի համար, ՀՅԴ-ն հնարավոր է սատարի նրան»

Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ «Ժառանգությունը» խնդիր չունի «Ազատ դեմոկրատների» հետ, խնդիր ուներ միայն Խաչատուր Քոքոբելյանի հետ: Արմեն Մարտիրոսյանը չբացառեց, որ ՀՅԴ-ն կսատարի Րաֆֆի Հովհաննիսյանին, հատկապես, որ նա ընդունել է 7 կետերը եւ չունի թեկնածու: Ինչ վերաբերում է պարոն Հովհաննիսյանի ինքնառաջադրմանը, Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պայքարում

Հրանուշ Հակոբյան. Սփյուռքը դառնում է առավել հայաստանակենտրոն

Այսօր «Էրեբունի Պլազա» համալիրի «Էրեբունի» սրահում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ամփոփեց նախարարության այս տարվա գործունեությունը: Նախարարն արձանագրեց, որ նկատելի են մեկնարկած ծրագրերի արդյունքները. «Գործակցությունը տեղափոխվեց նոր մակարդակ, սփյուռքահայերն առավել համախմբվեցին հայրենիքի շուրջ, ինչը ավելացնում է մեր մրցակցային հնարավորությունները»: Հակոբյանի խոսքով. «Հայաստանի կայունությունը եւ միջազգային վարկի բարձրացումը Սփյուռքին ձգում է դեպի հայրենիք, եւ Սփյուռքը դառնում

Շոգեբաղնիքի մատուցողներն ու հավաքարարները զբաղվել էին մարմնավաճառությամբ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նախագահող դատավոր` Գ. Ավետիսյանի, դատավորներ Ե.Դարբինյանի,Ս.Չիչոյանի մասնակցությամբ ավարտեց Գեւորգ Բաբայանի դեմ հարուցված քրեական գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Դատարանը լսեց Արարատի և Վայոց-Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի հոկտեմբերի 22-ի դատավճռի դեմ ամբաստանյալ Գ.Բաբայանի պաշտպան Վ.Մարգարյանի վերաքննիչ բողոքը ՀՀ ոստիկանության ՔԳՎ Վայոց ձորի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Հ.Պողոսյանի ապրիլի

Վրաստանում հայերի թիվը նվազում է, ադրբեջանցիներինը՝ աճում

Վրաստանի Քվեմո Քարթլի նահանգի  Մառնեուլիի շրջանի հայկական գյուղերում՝ Կարմիր գյուղում,Աղքորփիում, Խոժոռնիում, Դամիայում եւ այլն, մեծ է արտագաղթը դեպի Ռուսաստան: Շուլավերին հարակից  Կարմիր գյուղի բնակիչները «Առավոտի» թղթակցին հայտնեցին, որ իրենց գյուղի  350 տներից 150-ը դատարկ է: Արտագաղթի հիմնական պատճառը գործազրկությունն է: Մառնեուլիի շրջանում աճում է ադրբեջանցիների թիվը: Ադրբեջանաբնակ  գյուղերում ավանդաբար մեծ է  ծնելիության մակարդակը; Ըստ  հաշվարկների՝

Ընկերուհին լքել է աշխարհի ամենաարագ մարդուն

 Ջամայկացի արագավազորդ, օլիմպիական խաղերի վեցակի չեմպիոն Ուսեյն Բոլտը կրկին միայնակ է: Նրա ընկերուհին՝ 22-ամյա Մեգան Էդվարդսը, որ Լոնդոնի ֆիրմաներից մեկում աշխատում է որպես հաշվապահ, նրանից հեռացել է մշտապես մեծ հեռավորության վրա գտնվելու պատճառով: «Ի վերջո ես զանգահարեցի նրան եւ ասացի իմ որոշման մասին: Ուսեյնը խնդրում էր, որ նման բան չանեմ, բայց դա անհնար է: Ես

Մհեր Սեդրակյանի հայտարարությունը չի բավարարում «Ա1+»-ին. նա ներողություն չի խնդրել լրագրողից

«Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանը տեղեկացրել էր, որ այսօր պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն: Հիշեցնենք, որ լրագրողի հաղորդման պատճառն է նախորդ շաբաթվա ընթացքում նրա և ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի միջև տեղի ունեցածը, մասնավորապես պատգամավոր Մհեր Սեդրակյանը նրան սպառնացել էր՝ ասելով ««Դավայ, դավայ․․․ յալլա․․․ կտամ ծնոտդ պոկեմ, դավայ թռի»: Այսօր քիչ առաջ պատգամավոր

Կիեւում անցկացվեց Ձմեռ պապիների շքերթ (Տեսանյութ)

Ուկրաինական Ձմեռ պապիները եւ Սուրբ Նիկոլայի օգնականները Կիեւի կենտրոնում դեկտեմբերի 20-ին անցկացրեցին շքերթ, խոստանալով բոլոր անապահով ընտանիքների եւ մանկատան երեխաներին այցելել նրանց նվերներով: https://ntdtv.ru/    

Ջոդի Մարշին այլեւս անկողին քարշ տալը հեշտ չէ

 Անգլիացի բոդիբիլդեր եւ մոդել Ջոդի Մարշը, որ ժամանակին սիրավեպ է ունեցել ճանաչված ֆուտբոլիստ Թեդի Շերինգեմի եւ լեգենդար Ջորջ Բեսթի որդու՝ Քալումի հետ, հայտարարել է, թե այլեւս տղամարդկանց  համար ժամանակ չունի: 33-ամյա գեղեցկուհին, սակայն, պարզաբանել է, թե իրեն երբեք այդքան շատ չեն ցանկացել, որքան հիմա: «Պարզապես, այնպիսի տղամարդ է հարկավոր, որն ինձ անկողին քարշ տալու համար

Փոխվում է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը

Կփոխվի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը: Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության հաղորդմամբ` դեսպան Ռոբերտ Բրադկեն ավարտել է Մինսկի խմբի համանախագահի իր առաքելությունը: Ինչպես «Թրենդ»-ին տեղեկացրել են Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանությունից, մինչեւ նոր մշտական համանախագահի նշանակումը Բրադկեին ժամանակավորապես կփոխարինի Յան Քելին: Դեսպան Քելին 2010 թվականից ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչն է: 2007-2009 թվականներին նա ղեկավարել է Պետդեպարտամենտի Ռուսաստանի

Մխիթարյանը ո՞ր ակումբ կտեղափոխվի

 Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային հետագա ճակատագրի մասին վերջին շրջանում շատ է խոսվում: Նրանով հետաքրքրվում են եվրոպական մի շարք գրանդ ակումբներ: Բայց Մխիթարյանը ո՞ր ակումբ կտեղափոխվի: «Ua-football.com»-ը, որ ամենայն հավանականությամբ ավելի քաջատեղյակ է Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստի անվան հետ առնչվող իրադարձություններին, վկայակոչելով իսպանական ԶԼՄ-ները, անցած շաբաթ գրել է, թե Մխիթարյանի ծառայություններով լրջորեն

«Խաղաղաշինությունը հակամարտությունից հետո» թեմայով քննարկում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

Դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացավ 2012թ. վերջին բաց քննարկումը նվիրված «Խաղաղաշինությունը հակամարտությունից հետո» թեմային, որի ընթացքում իր զեկույցը ներկայացրեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, իսկ կազմակերպության անդամ պետությունների ներկայացուցիչները՝ ներառյալ Հայաստանի դեսպանը, հանդես եկան տվյալ թեմային առնչվող ելույթներով: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանն իր ելույթում, մասնավորապես, նշեց, որ կարգավորման գործընթացների ձգձգումը ոչ միայն վնասում է տարածաշրջանային

Բարերար Լևոն Հայրապետյան. երբ նայում ես Հայաստանին դրսից, մազերդ բիզ-բիզ են կանգնում

Հայաստանի ղեկավարությանը չունի արհեստավարժություն: Այս մասին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հետ զրույցում հայտարարել է սփյուռքահայ հայտնի գործարար, ծնունդով արցախցի բարերար Լևոն Հայրապետյանը: «Դա խայտառակություն է, երբ թոշակն ավելացնում են 6 դոլարով: Եթե ստիպել օլիգարխներին և նրանց նմաններին մարել Հայաստանի արտաքին պարտքը, ապա ծերերին կարելի կլինի ավելացնել ոչ թե 6, այլ 100 դոլար: Պետք է սկսել

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031