Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյանը «վադալազկա» չունի՞

ԲՀԿ պատգամավորի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավների նմանությունները

Լեւոն Զուրաբյանի գնահատմամբ, ժողովրդական շարժման ոչ ադեկվատ կառավարողների պատճառով, ընդվզումը փակուղի է մտել

Թեեւ ՀՀՇ-ն ՀԱԿ վերանվանելու համագումարում պնդումներ էին հնչում, թե անվանափոխությունից հետո կուսակցությանը կանդամագրվեն 12 հազար հոգի, մինչ այժմ անդամագրվել են 1813-ը:

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: Հայ դիրքապահները  շարունակել են

«Կանցնեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, «Բարեւ Երեւանը կստանա 40 տոկոս»

Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը չեն հաղթահարի 6 տոկոս շեմը

Բնակիչները հանդիպեցին Հովիկ Աբրահամյանին

Ողջ գիշեր «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ընկերությունում նստացույց անելուց հետո 33 թաղամասի բնակիչները վաղ առավոտյան շարժվել են Ազգային ժողով: 2007-ից իրենց կորցրած տների դիմաց փոխհատուցում ստանալու պահանջով նրանք հանդիպել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: «Պարոն Աբրահամյանը մեզ խոստացավ կապ հաստատել «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ընկերության սեփականատեր Վահե Յակուբյանի հետ եւ օր նշանակել միասին բանակցություններ անցկացնելու համար»,-ասում

«Տարոն Մարգարյանի դեղին պլակատն ասոցացվում է ձեթի գովազդի հետ»

Ալեն Սիմոնյանը հորդորում է ուշադրություն դարձնել Երեւանի ագռավներին, որոնք հուշում են մայրաքաղաքի վիճակի մասին  Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավն արդեն մեկնարկել է: Այսօր «Սլաք» ակումբում «Բարեւ Երեւան» դաշինքի 12-րդ տեղը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ ոչ մի աչքի ընկնող բան չկա քարոզարշավում. «Միայն Տարոն Մարգարյանի դեղին պլակատներն են եւ Ամիրյան փողոցի քանդված լինելը»: Ըստ նրա, Երեւանում

Ապտակը վերածվեց դանակահարության ու հասավ դատարան

2013 թվականի հունվարի 28-ին Ախթալա քաղաքի բնակիչ Գառնիկ Դավթյանը զանգահարել է Լոռու մարզի մեկ այլ բնակիչ Հայկ Դալլաքյանին՝ պահանջելով պարզաբանումներ տալ օրեր առաջ տեղի ունեցած վիճաբանության և իրեն ապտակելու կապակցությամբ: Որոշում են հանդիպել, իսկ պարզաբանման վայր ընտրվում է Ախթալա քաղաքի «Հանքի ձոր» կոչվող տեղանքը և հենց նույն օր ժամը 20:30-ի սահմաններում, նախնական պայմանավորվածության համաձայն, Հ.

1-ին կարգի հաշմանդամ գյումրեցի անօթևանը երազում է տնակ ունենալ (Տեսանյութ)

Գյումրեցի 1-ին կարգի հաշմանդամ Րաֆֆի Հովհաննիսյանն իր կնոջ հետ միասին հայտնվել է անելանելի դրության մեջ: Անցած մեկ տարում նա զրկվել է երկու ոտքից: Իսկ սոցիալական նպաստների տրամադրման ոլորտում այսպես կոչված բարեփոխումներից հետո նրանց ընտանիքը ՝ հաշվառման հետ կապված խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ զրկվել է նաև սոցիալական նպաստից: Ամուսինները մեկ տարի է` ժամանակավորապես բնակվում են հարազատներից մեկի

ՀԱԿ համագումարը սկսվել է

Քիչ առաջ մարզահամերգային համալիրում սկսվեց ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարը: Համագումարին հրավիրված 1237  պատվիրակներից, ներկա են 900-ը եւ մոտ 30 պատվիրակ կմիանան ավելի ուշ: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի խոսքերով, համագումարին հրավիրված են բոլոր այն  քաղաքական ուժերն ու անհատները, որոնք պատրաստ են իրենց հետ համագործակցել: Նա այլ մանրամասներ չասաց: Օրակարգում ՀԱԿ կուսակցության կանոնադրության հաստատումն է,

Մեկնարկում է «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման 2013թ. առաջնությունը

Հաղթողների անունները հայտնի կդառնան հոկտեմբերի 26-ին Այսօր մեկնարկեց «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնությունը, որն արդեն երրորդ անգամ կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) և «Orange Արմենիա» ընկերության կողմից: Առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային և բջջային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում: Առաջնությունը կբացահայտի տաղանդավոր երիտասարդներին և կմոտիվացնի նրանց կառուցել իրենց ապագան

Կախվել է դռան շրջանակից

Ապրիլի 12-ին, ժամը 19.30-ին, ահազանգ է ստացվել, որ Կապանի Բաղաբերդ թաղամասի թիվ 3ա շենքի 21-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները, ոստիկաների ներկայությամբ, բացել են բնակարանի դուռը և միջանցքում հայտնաբերել դռան շրջանակից պարանով կախված 1968 թ. ծնված Մ. Մարտիրսյանի դին: ԱԻՆ

Ծախսած գումարներով առաջատարը դարձյալ ԲՀԿ-ն է

Ապրիլի 11-ի դրությամբ Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին մասնակցող 7 քաղաքական ուժերից նախընտրական քարոզչության նպատակով առավել շատ ծախսել է «Բարգավաճ Հայաստան»-ը: Հիմնադրամներից առայժմ ծախսեր չեն կատարել ՀՅԴ-ը, «Բարև Երևան» դաշինքը և «Առաքելություն» կուսակցությունը: Ընդ որում՝ վերջինս հիմնադրամում չունի նաև մուտքեր: Կենտրոնական բանկից ստացված տվյալների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կազմած տեղեկանքի համաձայն՝ ԲՀԿ-ի

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ

Իմ ընկերները հեռանում են Օտար ափերում քվեարկելու:

Գուգեն Արսենյանի համար «ժողովուրդը» նաև Սերժ Սարգսյանն է

Երևանի ավագանու ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համար, որոշ տեղեկություններով` ԲՀԿ քաղաքապետացու Գուրգեն Արսենյանի տպավորությամբ  «ժողովուրդ»  ասելով` ԲՀԿ-ն հասկանում է նաև Սերժ Սարգսյանին: Այլ հարց է, որ հասարակությունն այլ կերպ է ընկալել ԲՀԿ-ի այդ հայտարարությունը: Ներկայացնում ենք ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի հետ «Առաջին լրատվական»-ի զրույցը: – Պարոն Արսենյան, ինչպե՞ս է, որ մասնակցում էիք Սերժ Սարգսյանի

Ոստիկանները մեղադրվում են տաքսու վարորդին ազատությունից ապօրինի զրկելու մեջ

ՀՀ ոստիկանության Երևանի վարչության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկան Գոռ Պողոսյանը մեղադրվում է նախնական համաձայնությամբ, խմբի կազմում մարդուն ազատությունից ապօրինի զրկելու մեջ:  Խմբի մյուս անդամը, ըստ մեղադրանքի, կրկին ոստիկան է՝ նրա ընկեր, ՀՀ ոստիկանության Երևանի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 1-ին դասակի ոստիկան Կարապետ Մալխասյանը: Այսպես, ըստ մեղադրական եզրակացության,  Գոռ Պողոսյանի հորը`  Աղասի Պողոսյանին պատկանող  «Չարբախ»

ՀԱԿ-ը համագումար է անում. ուղիղ միացում

Մարզահամերգային համալիրի փոքր դահլիճում գումարվել է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարը: Նախատեսվում են Կոնգրեսի ղեկավար կազմի եւ ՀՀ Հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթները: Հիմնադիր համագումարում կհաստատվի Հայ ազգային կոնգրես կուսակցության կանոնադրությունը եւ ծրագիրը, կընտրվեն կուսակցության ղեկավար մարմինները:

Դոնեցկում այսօր սպասում են Հենրիխ Մխիթարյանի ռեկորդին

«Շախտյորը» կարող է նաեւ ժամանակից շուտ նվաճել Ուկրաինայի չեմպիոնի կոչումը: Այսօր Դոնեցկի «Շախտյորը» Ուկրաինայի առաջնության 24- րդ տուրում «Դոնբաս Արենայում» ընդունելու է Լուգանսկի «Զարյային», որը հանքափորների համար ամենահարմար մրցակիցներից է: Հաղթելու դեպքում «Շախտյորը» երկրի առաջնությունից վեց տուր առաջ կնվաճի Ուկրաինայի չեմպիոնի կոչումը: Սակայն ֆուտբոլասերներն անհամբերությամբ սպասում են Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի «խոսքին»: Նա

«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Ապրիլի 12-ին, ժամը 17.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ. Մամիկոնյան փողոցի թիվ 10 տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.09-ին, մարվել` 18.16-ին: «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: ԱԻՆ

Նազիկ Ավդալյանի եղբայրը գերազանցեց ինքն իրեն

Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հովհաննես Ավդալյանը՝ աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կրտսեր եղբայրը, հանդես գալով 85 կգ քաշային կարգում, գերազանցեց ինքն իրեն: Հովհաննեսը, որ ընդգրկված էր «B» խմբում, նախապես հայտավորել էր երկամարտի 280 կիլոգրամ: Սակայն նա իր իսկ պատվերը գերազանցեց երեք կիլոգրամով՝ 283 (129+154) եւ ոչ միայն դարձավ խմբի հաղթող, այլեւ շրջանցեց ուժեղագույնների խմբի

Սամբոյի Եվրոպայի առաջնության առաջին օրը` երեք մեդալ

Կիրպոսի Լիմասոլ քաղաքում` 22 պետությունների մասնակցությամբ մեկնարկած  Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնության մրցումային առաջին օրը հայ սամբիստները նվաճեցին երեք մեդալ: Պատանիների մրցամարտում 48 կգ քաշային կարգում հանդես եկող  Դավիթ Խաչատրյանը կանգնեց պատվո պատվադանի երրորդ հարթակին, աղջիկների 40 կգ կարգում Քնարիկ Ստամբուլցյանը պարտվելով միայն եզրափակիչ գոտեմարտում արժանացավ արծաթե մեդալի, իսկ երիտասարդական առաջնության 48 կգ

Նախագծի հեղինակները քաղաքական նպատակ են հետապնդում

«Մարտի 1»-ի զոհերի մահվան հանգամանքները եւ իրավապահ մարմինների գործողությունների օրինականությունը ուսումնասիրելու նպատակով ժամանակավոր նոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագծի վիճահարույց դրույթների մասին է մեր հարցազրույցը ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ ԿՈՐՅՈՒՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ -Նախագծի քննարկման ժամանակ դուք, ՀՀԿ խմբակցության ձեր գործընկերները լուրջ վերապահումներ հայտնեցիք՝ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման իրավական հիմքերի եւ

Երկու պահանջ եւ մեկ կամք

Ազատության հրապարակում բոլոր ժամանակներում հավաքված ժողովուրդը, ըստ էության, մեկ կարեւորագույն պահանջ ունի, եւ այդ պահանջն ամենեւին էլ ընտրությունների արդյունքների վերանայումը չէ կամ մարդու իրավունքների պաշտպանության ցածր մակարդակը. ժողովուրդն ինչպես իր տեսակի մեջ է պարզ, այնպես էլ իր պահանջում. նա պարզապես ցանկանում է բարելավել իր սոցիալական իրավիճակը, ավելի պարզ` լավ ապրել: Քանի որ ժողովրդի լավ ապրելու

Ինչո՞ւ Րաֆֆին մնաց մենակ

«Րաֆֆու մենակ մնալու սցենարը դեռ երևակվել էր մեկ շաբաթ առաջ, սակայն նրա մենակ մնալը, կարծում եմ, չթուլացրեց նրա ու ժողովրդի համոզումն ու հավատամքը դեպի նոր Հայաստանը։ Ժողովրդի հետ լինելու մասին հայտարարած այլ ուժեր ևս չկային։ Սա քաղաքական որոշում է, մոտեցում։ Գնահատականը կտա ժամանակը»,- պատասխանելով մեր հարցին, թե ինչո՞ւ ՀՅԴ-ականները, ովքեր նախորդ հանրահավաքներում Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին

Անդրիաս Ղուկասյանը չի կարծում, որ Րաֆֆին իրեն է ամոթանք տվել

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով մշտապես խոսում է «ժողովրդի իշխանության» մասին, այսօրվա հանրահավաքում ամոթանք տվեց «նրանց», ովքեր փորձում էին օգտվելով իր մեկ ժամվա բացակայությունից ապրիլի 9-ի երեկոյան և իրենց ղեկավար զգալ Բաղրամյան պողոտայում: «Ովքեր ուզում էին օգտվել իմ մի ժամվա բացակայությունից և իրենց ժողովրդի ղեկավար, վոժդ համարվել, ամոթ նրանց»,-հայտարարեց նա: Հիշեցնենք, որ ապրիլի 9-ի

«Ոստիկանները պատժող օրգան են». նախկին փոխոստիկանապետը՝ ապրիլի 9-ի դեպքերի մասին

Քաղաքապետի թեկնածու ՕԵԿ-ական Արմեն Երիցյանը, որպես նախկին փոխոստիկանապետ, իրավաչափ է գնահատում ապրիլի 9-ին ոստիկանների գործողությունները: Մեր հարցին, Արմեն Մարտիրոսյանին ծեծե՞լն էլ էր իրավաչափ, պարոն Երիցյանն ասաց. «Ոստիկանները իրավաչափ են եղել, բայց տալ գնահատական՝չիմանալով ամբողջ աշխատանքը, իմ կարծիքով իրավաբանին վայել չէ:  Պետք է ուսումնասիրել եւ իմանալ՝ ինչ է այնտեղ եղել: Ոստիկանին բոլորս էլ պետք է ենթարկվենք»:

Տարոն Մարգարյանը իրեն արժեւորելու համա՞ր է նկարը տեղադրել Սեւակի նկարի փոխարեն

Ավագանու ՕԵԿ-ական թեկնածու ուսուցչուհի Սոֆյա Արթենյանն այսօր Աջափնյակ համայնքում կուսակիցների հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ-ը գովերգելուն զուգահեռ բանաստեղծություններ էր արտասանում: «Իմ նուրբ բուրմունքը դուք չեք հոտոտել, ինչ է թե  ջրվոր հայր եմ ունեցել: Սին, ունայն մարդիկ… իմ ջրվոր հայրը ձեզ ծով կտանի, ծարավ կբերի: Սիրելի աջափնյակցիներ, ով եմ ես: Ես այնտեղ եմ, որտեղ կխարանեմ անարդարության դիմակը:

Մահացու ելքով վթարի ենթարկված վարորդը տեղափոխվում է Երեւան

Նրա առողջական վիճակը միջին ծանրության է: Ապրիլի 12-ին, ժամը 19-ի սահմաններում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի  Նոյեմբերի 28-ի փողոցում դուրս է եկել  ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել  էլեկտրական հոսանքի հենասյանը, որի հետեւանքով մեքենայի մեջ  գտնվող, Տավուշի մարզի Կողբ գյուղի 6-ամյա բնակիչ  Սարգիս Ղարագյոզյանը մահացել է: Ավտոմեքենան վարել է  Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս գյուղի 22-ամյա բնակիչ 

ՕԵԿ-ական ավագանու թեկնածու. «Արտասահմանցիները ՕԵԿ-ից կվերցնեն քաղաքը վարելու ռազմավարությունը»

Այսօր Աջափնյակ համայնքում ՕԵԿ-ավագանու թեկնածուները հանդիպեցին այդ համայնքի իրենց կուսակիցների հետ: Հանդիպմանը ցուցակի առաջին, երկրորդ համարների թեկնածուներին կուսակիցներին ներկայացրեց 185 դպրոցի ուսուցչուհի, ավագանու թեկնածու Սոֆյա Արթենյանը (լուսանկարում): «Մեր պարոն Երիցյանը մարդկային կերպարով, որակներով ու հատկանիշներով տարբերվում է շատ շատերից: Այս կարճ ժամանակահատվածում, երբ նա ղեկավարեց արտակարգ իրավիճակների նախարարությունը, պատկերացնում եք ժողովուրդ ջան, այնպես ղեկավարեց, որ

Բլոգեր Արա Նախշքարյան. «Սփյուռքի նախարարը «Տնից մի՛ գնա» ծրագրի փոխարեն «Արի՛ տուն» է գովերգում»

  Aravot.am-ի հետ զրույցում բլոգեր Արա Նախշքարյանը  հրաժարական ներկայացրած  կառավարության  5 տարվա աշխատանքը  գնահատեց 2` հատկապես քննադատելով 3 նախարարների` Սփյուռքի  նախարար Հրանուշ Հակոբյանին, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և Մշակույթի  նախարար Հասմիկ Պողոսյանին: Նա միաժամանակ շեշտեց, որ  կան նախարարներ, որոնց  ժողովուրդը  բացարձակապես ոչ տեսած կա, ոչ էլ անուն-ազգանունները լսած: «Կան նախարարներ, որոնք հեռուստատեսային ելույթներ

Գեղանուշի պոչամբարի ջրատարը կառուցված է նախագծային շեղումներով

«Դինո գոլդ մայնինգ քամփնի»  ՓԲ ընկերությանը պատկանող Գեղանուշի պոչամբարի  նոր ջրատարը կառուցվել է թերություններով եւ նախագծային շեղումներով: Այս մասին փաստում է  ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հարցմանն ուղղված  եզրակացությունում:  Իսկ դատարանի հարցումն առնչվում էր  «Մրգաձոր» ՍՊԸ-ի կողմից «Դինո գոլդ մայնինգ քամփնի» -ի դեմ ներկայացված հայցին: ««Մրգաձոր» ՍՊԸ-ին պատկանող Կապան

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031