Օրվա լրահոսը
Հունգարացի քաղաքագետ. Հունգարիան սրիկայի պես վարվեց
«Հունգարիայի կառավարությունը ոչ ճիշտ ու անհաջող քայլ արեց, սրիկայի պես պահեց»,- անդրադառնալով Հունգարիայի կառավարության որոշմանը՝ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու որոշմանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) միջազգային դիտորդական պաշտոնական առաքելության անդամ, Հունգարիայի սոցիալիստական կուսակցության խորհրդարանական Լասլո Կեմենը: «Մենք՝ հունգար ժողովուրդս ենք մեղավոր, որ այդպիսի կառավարություն ունենք, որ այդպես
Արտեմ Հարությունյանը՝ Արամ Մանուկյանի, «Ստալինի շինելի» եւ գրականության մասին
Aravot.am-ը բանաստեղծ Արտեմ Հարությունյանից հետաքրքրվեց՝ ինչպիսի՞ տարի էր 2012 թվականը գրականության համար: «Տարին իմ պրիզմայով կնայեմ, բայց ընդհանուր առմամբ այն դրական եմ գնահատում: Շատ բան է փոխվել անկախությունից հետո, կա՛ խոսքի ազատություն, մասնավորապես գրական խոսքի»,-կարծում է Արտեմ Հարությունյանը: Ինչ վերաբերում է իրեն, կարեւոր է համարում Գրողների միության հրավերով ԱՄՆ-ում, հատկապես UCLA-ում դասախոսությունները` Փիթեր Բալաքյանի հետ
«Բնակչության 10%-ի համար ոչ մի նշանակություն չունի` Նիցցայում ութհարկանի շենք գնել, թե տոնածառ». Արմեն Պողոսյան
Հանրապետությունում որոշ ապրանքատեսակների գների 10-12% աճ կա, եւ գնաճը նախատոնական օրերին դեռ կպահպանվի: Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում այսպիսի կարծիք հայտնեց «Սպառողների միություն» հ/կ-ի նախագահ Արմեն Պողոսյանը: «Սպառողների միության» նախագահի կարծիքով` ավելի մեծ ուշադրություն պետք է դարձվի հատկապես սննդի անվտանգությանը: «Հանրապետությունում այլեւս անհնար է գտնել չմակնշված ձու, մինչդեռ մի քանի տարի առաջ միակ տեղը, ուր
Թեղուտի հանքի խորությունը կհասնի Բալթիկ ծովի մակարդակին, թափոններն ու անտառահատումներն էլ կավելանան
Բնապահպան ակտիվիստները ուսումնասիրել եւ պարզել են, որ Լոռու մարզի Թեղուտի հանքի շահագործման փոփոխված նախագիծը բնապահպանական փորձաքննություն չի անցել: «Թեղուտ» խմբի քաղաքացիական նախաձեռնության անդամները վստահեցնում են, որ ACP ընկերությունը 2010 թվականին փոխել է շահագործման նախագիծը, սակայն այդ նորը չի անցել համապատասխան բնապահպանական փորձաքննություն, հանրային լսումներ տեղի չեն ունեցել, ինչպես որ օրենքն է պահանջում, հետեւաբար` ACP ընկերությունն
Սասուն Միքայելյան. «Ես ազնիվ երկրում եմ ապրում, չգիտեմ, ես ազգային անվտանգությունից չեմ»
«Հանրապետություն» կուսակցության համագումարին այսօր մասնակցում էր նաեւ ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը: Նա հրաժարվեց հարցերի պատասխանել, ասաց, որ քաղաքական իրավիճակին գնահատական կտա տարեվերջին: Լրագրողներից մեկը հետաքրքվեց՝ իր կարծիքով ազնի՞վ էր Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը: «Տարեվերջին կպատասխանեմ, մնացյալը լռությունն է, հիմի կլռենք, մի քիչ հետո կխոսանք: Ես չեմ կարա չխոսեմ»,- ասաց Սասուն Միքայելյանը: Նա միայն ասաց, որ մտադիր
Մի քանի հիվանդություններով զինակոչիկը պիտանի՞ է ծառայության
Այսօր «Կոնգրես» հյուրանոցում «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության պատրաստած «Բժշկական ծառայությունների հետ կապված զորակոչիկների և զինծառայողների մարդու իրավունքների խախտումների վիճակի մասին» զեկույցի շնորհանդեսը սկսվեց 40 րոպե ուշացումով: Զեկուցող Արթուր Սաքունցը եւ մի քանի իրավապաշտպան հայտնվել էին խցանման մեջ: Մինչ նրանց ներկայանալը ցուցադրվեց «Ինձ բացակա չդնեք» փաստագրական տեսաֆիլմը, որը նվիրված էր ջրծաղիկից անցյալ
«Լավ կլիներ, որ տոնածառի լույսերի գույնը փոխված լիներ» (Տեսանյութ, ֆոտոշարք)
Երեկ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վառեց գլխավոր տոնածառի լույսերը: Դրան հաջորդեց տոնական հրավառությունը: Ինչպես քաղաքապետն ասաց` այս մեկ միջոցառումով դրվեց ամանորյա մյուս միջոցառումների սկիզբը: Հանրապետության հրապարակում տեղակայաված գլխավոր տոնածառի բարձրությունը 32 մետր է: Դրա զարդարման համար օգտագործվել են 6000 ճյուղեր և ավելի քան 50 հազար լուսադիոդային սարքեր: Ընդհանուր լուսադիոդային լարերի երկարությունն անցնում է 17 կմ-ից:
ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է
Երեկ «Սեբաստիա» բժշկական կենտրոնի «Էլեն-Նարե» ծննդատանն անթույլատրելի դեպք է տեղի ունեցել։ Այս էլ որերորդ անգամ բժշկի նկատմամբ անհարգելից ու բիրտ ուժի կիրառման միջադեպ է գրանցվել մասնագիտական պարտականությունների կատարման ընթացքում։ Արատավոր ու մերժելի մի փաստ, որը, դժբախտաբար, կարծես թե չափազանց դատապարտելի, ուղղակի անըմբռնելի սովորույթ է դառնում։ Առողջապահության նախարարությունը հայտարարում է, որ հետամուտ է լինելու նման բոլոր
Արամ Սարգսյան. «Ես դեմ եմ ԿԳԲ-ական, շպիոնական մեթոդներին»
«Հայաստանյան քաղաքական դաշտը բաժանվեց երկու մասի՝ կամ պետք է համաձայնվես ՀԱԿ-ի հետ եւ ԲՀԿ-ի հետ համագործակցությանը, կամ դու Սերժ Սարգսյանի կողմից ես: Ես մերժում եմ թե Սերժ Սարգսյանին, թե Ռոբերտ Քոչարյանին, թե ԲՀԿ-ին եւ նրանց հետ համագործակցելու խնդիր չունեմ: Թե ինչպես են դա իրենք որակում, դա արդեն իրենց խնդիրն է, եւ նաեւ հենց այդ որակումների
Միջազգային դիտորդ. «ՀՀ ընտրական օրենսգիրքը թույլ չի տալիս իշխանություններին վարչական ռեսուրսներ օգտագործել»
Ամերիկայի քաղաքական մոնիտորինգի անկախ կենտրոնի նախագահ, ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) միջազգային դիտորդական պաշտոնական առաքելության անդամ Լիդիա Լոուսոնի գնահատմամբ, ՀՀ ընտրական օրենսգիրքը բոլոր տարրերն ունի ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար: «Օրենսգրքի վերջին տարբերակը համահունչ է ԵԱՀԿ-ի օրենսգրքի հետ՝ ժողովրդավարական, լավ ընտրություններ անցկացնելու համար: Ընտրությունները կլինեն թափանցիկ եւ կարտահայտեն ժողովրդի կամքը»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց տիկին
ՕՔՍՖԱՄ. Կանանց քաղաքական մասնակցությունը կհանգեցնի սոցիալական և քաղաքական գործընթացների հումանիզացմանը
ՕՔՍՖԱՄ կազմակերպությունը «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի հետ համատեղ իրակականցրել են ՀՀ Ազգային ժողովի 2012 թ. ընտրությունների գենդերային առանձնահատկությունների ուսումնասիրությանը նվիրված հետազոտական ծրագիր: Ծրագրի արդյունքները ամփոփվել և հրապարակվել են «Մասնակցություն հանուն փոփոխությունների» գրքում: Դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ «Մասնակցություն հանուն փոփոխությունների» գրքի շնորհանդեսը և հետազոտական ծրագրի արդյունքների քննարկումը: Միջոցառմանը մասնակցում էին քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, գիտահետազոտական կենտրոնների,
Daily Star.«Հայ չորս վարպետները զարմացնում են դիտորդներին»
Տիգրան Բարխանաջյանի ոճը նկարը յուրահատուկ է դարձնում: Առաջին հայացքից դիտորդներին թվում է, թե նրանք լուսանկարի են նայում: Այն պարզությունը ու մանրամասնությունը, որով նկարում է նկարիչը, շշմեցնող է: Նրա գործը կոկիկ է, ճշգրիտ և արտահայտում է մանրուքները, այնպես, ինչպես կարող են անել լուսանկարիչները: Գրում է «Դեյլի սթար» թերթը` անդրադառնալով Բեյրութում բացված Արամե արվեստի սրահի «Ժամանակակից արվեստի
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի նիստ
Կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Օրակարգի առաջին հարցով ներկայացվել են կանանց քաղաքական մասնակցության և ընդգրկվածության հիմնական ցուցանիշներն ու կառավարչական հմտությունների բարելավման առկա խնդիրները: Նշվել է, որ 2012 թվականին հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ կանանց համար կազմակերպվել են ընտրական գործընթացների
Արամ Սարգսյանի ելույթը՝ «Հանրապետություն» կուսակցության VI համագումարում
Նախորդ համագումարում երբ իմ ելույթը անվանում էի «Ճանապարհ դեպի լույսը», պատկերացում անգամ չունեի, որ այդ ճանապարհը այսքան երկար է լինելու և մեզնից անընդհատ նորանոր ջանքեր ու ժամանակ է պահանջելու: Լուսահոգի եղբայրս` Վազգենն ասում էր. «Ժամանակները երբեք լավը կամ վատը չեն լինում, ժամանակները հաջող ու անհաջող չեն լինում, ժամանակները ունենում են այն բովանդակությունը, իմաստը և որակը,
Եկամտային հարկից գործատուները շատ-շատ՝ 1000 դրամ տուժեն
Հունվարի 1-ից գործող եկամտային հարկը, որն այսպես ասած՝ փոխարինում է սոցվճարներին, գործատուների համար հավելյալ ծախս ու ծանր բեռ չի լինի, ինչպես որ դժգոհում էին գործարարները: Այսօր Հայաստանի գործատուների հանրապետական միությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց միության գործադիր տնօրեն Վահան Սիմոնյանը: Նրա ներկայացմամբ՝ «Փոփոխության է ենթարկվել հարկման բազային չափը: Նախատեսվում է, որ մինչեւ 120 հազար դրամ
Շրջանառության նոր հարկով ՓՄՁ-ն վնասներ չի՞ կրի
Մեկն ասում է՝ ստվերի դեմ են պայքարում, մյուսը՝ հարկերն են ավելանում ԱԺ-ն արդեն ընդունել է «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը, եւ այն գործելու է հունվարի 1-ից: Այս օրենքով, ըստ էության, նոր հարկատեսակ է սահմանվում որոշ տեսակի բիզնեսի համար: Ու թեեւ օրենքի հիմնավորման մեջ նշված է, որ այս օրենքի տակ «մտնող» ձեռնարկությունների հարկային բեռը թեթեւանալու է,
Սեյրան Օհանյանը դարձել է քաղաքական գիտությունների թեկնածու
Ներկայացնում ենք Քաղաքական գիտությունների դոկտոր /ՌԴ/, Պաշտպանական ազգային համալսարանի հրավիրված առաջատար պրոֆեսոր /ԱՄՆ/, Քաղաքական գիտությունների գծով ԱՌՀԻ-ում գործող «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» գիտական աստիճաններ շնորհող ԲՈՀ-ի մասնագիտական խորհրդի նախագահ, ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի պետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանի հաղորդագրությունը. «ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում գործող «Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ» գիտական աստիճաններ շնորհող խորհրդի` բանակաշինության
«ԱԺ-ից դուրս արտիստ եմ»
Հարցազրույց սիրված երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի հետ – Դուք Ձեզ շոու-բիզնեսի՞, թե՞ արվեստի ներկայացուցիչ եք համարում: – Ես շոու-բիզնեսում չեմ, հետեւաբար ներկայացրել ու կշարունակեմ հրամցնել արվեստ: – Պատգամավորի Ձեր գործունեությունը քաղաքական ոլորտում է: Հիմա Դուք երգիչ եք քաղաքակա՞ն դաշտում, թե՞ քաղաքական գործիչ՝ երգարվեստում: – Ես քաղաքական գործունեություն եմ ծավալում Ազգային ժողովում, իսկ ԱԺ-ից դուրս
«Մեր համալսարանը մի մեծ նավ է»
Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտորը՝ բուհի, Հայաստանի եւ աշխարհի վերջի մասին Դեռեւս այս տարվա հուլիսին, Ժան-Ժակ Մոնտուան՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի նորանշանակ ռեկտորը, «Առավոտին» տված իր առաջին հարցազրույցում ասել էր, թե տպավորված է Հայաստանի պատմությամբ եւ մշակույթով, ու իր համար գունեղ երկիր է հայտնագործել: Երեկ «Առավոտը» կրկին հանդիպեց նրան: Պարոն Մոնտուայից հետաքրքրվեցինք բուհում կիսամյակի ավարտի հետ կապված
Վտարել են հանրակացարանից
Մարիետա Սարդարյանը 3-րդ կարգի հաշմանդամ է: Ենթարկվել է վիրահատությունների: Նրա մոտ այս պահին առկա է 5 ճողվածք: Նա ծնվել է ԼՂՀ-ում, աշխատել է Ճարտարի միջնակարգ դպրոցում՝ որպես մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ուսուցչուհի: 1994թ.-ից Հայաստանում է: Ամուսնացել է տեղաբնակի հետ, ապրել նրա հայրական տանը: Բազմանդամ ընտանիքը 5000 դոլարի համարժեք գումարով բնակարանը վաճառել է, եւ իրենց տան վաճառքից
Արամ Սարգսյանը չի առաջադրվում
Այսօր կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած «Հանրապետություն» կուսակցության համագումարում կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը հայտարարեց, որ առաջիկա նախագահական ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը: «Հուսով եմ, դա ասելիքի եւ կամքի բացակայություն չեք համարում»,- իր կուսակից ընկերներին դիմելով ասաց Արամ Սարգսյանը: Նրա համոզմամբ, առաջիկա նախագահական ընտրությունները որակապես ավելի լավը չեն լինելու եւ, բանախոսի կարծիքով, այս իշխանությունը
Խնդրել են եւ առաջինը ստորագրել զինադադարը
Սերժ Սարգսյանը Մոսկվայում ելույթ ունենալով ՀԱՊԿ գագաթնաժողովում եւ անդրադառնալով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանը՝ նշել է, որ ադրբեջանական քարոզչությունը մի ամբողջ սերունդ է դաստիարակում այլատյացության եւ անհանդուրժողականության մթնոլորտում: «Իմ խոսքերի հաստատումը վախկոտ եւ փոքրոգի մարդասպանի անվան շուրջ հերոսի կերպարի ձեւավորումն է, ով հունգարական իշխանությունների կողմից արտահանձնվեց Բաքու: Նա անմիջապես ներման եւ արտահերթ զինվորական կոչման արժանացավ եւ նրան
Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքը
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքները: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Դավիթ Մուրադյանը 3 կինոիրադարձություն առանձնացրեց
Aravot.am-ը կինոգետ, գրող Դավիթ Մուրադյանին խնդրեց ամփոփել, թե 2012 թվականն ինչպիսի տարի էր կինոյի համար: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մուրադյանը հայաստանյան կինոկյանքում 3 իրադարձություն առանձնացրեց՝ Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռություն» ֆիլմը՝ դերասանական հայտնություն՝ գլխավոր դերակատարով, Նատալյա Բելյաուսկենի եւ Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմի՝ Օսկարի հավակնորդների ընդարձակ ցանկում հայտնվելը եւ Հարություն Խաչատրյանի «Սահմանի» ցուցադրությունը Լուվրում: «Սովորաբար Լուվրում
Սերժ Սարգսյանին հաջողվե՞լ է դիմադրել Պուտինի ճնշումներին
Թե՞ Կրեմլի կուլիսներում այլ գործընթացներ են ծավալվել Դեկտեմբերի 19-ին Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Ռուսաստանում էր, որտեղ կայացան ՀԱՊԿ-ի, ԵվրԱզԷս-ի եւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մի շարք միջոցառումներ։ ՀԱՊԿ գագաթնաժողովում ելույթ ունենալով՝ Ս. Սարգսյանը ուշագրավ հայտարարություն է արել: Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ի հիմնարար սկզբունքներից մեկը անդամ երկրների միջեւ փոխհարաբերությունների առաջնայնությունն է այլ երկրների հետ հարաբերությունների
Գագիկ Ծառուկյանը գովասանքի է արժանի
ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի գնահատականը՝ դիվանագիտական նկատառումներով – Դուք է՞լ բոլոր ՀՀԿ-ականների նման կարծում եք, որ Սերժ Սարգսյանն այլընտրանք չունի: – Ես կարծում եմ՝ ժողովուրդն իմաստուն է եւ կարողանում է ճիշտ որոշումներ կայացնել: Մեր ժողովուրդն իմաստուն է, տեսնում է հիմքը եւ արդեն պատկերացնում է, թե ինչ վերնաշենք է կառուցվելու դրա վրա: Ոչ մեկը չի ցանկանա
Ըստ Գելափի՝ Սերժ Սարգսյանը կընտրվի մեկ փուլով
Gallup Organization-ին պատվիրված հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքում, որը ներկայացվեց երեկ, պարզվել է, որ այս պահի դրությամբ Սերժ Սարգսյանին կընտրեր հարցման մասնակիցների 49 տոկոսը, Գագիկ Ծառուկյանին՝ 21 տոկոսը, Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ 6 տոկոսը, Ռոբերտ Քոչարյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ 5-ական տոկոսը, Վահան Հովհաննիսյանին՝ 3 տոկոսը: Հարցումների ժամանակ, որոնք իրականացվել են դեկտեմբերի 5-16-ն ընկած ժամանակահատվածում, Գագիկ Ծառուկյանի որոշումը՝ չառաջադրվելու
«Ներկա պահին Սերժ Սարգսյանը շատ առաջ է, սակայն իրավիճակը կարող է փոխվել՝ կախված այլ թեկնածուների առաջադրումից»
Ասում է «Գելափ» կազմակերպության ներկայացուցիչը Երեկ կայացած ասուլիսում ներկայացվեցին «Արմնյուզի» պատվերով կատարված եւ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի ու Բալթյան հետազոտությունների՝ Gallup կազմակերպության կողմից անցկացված հարցումների արդյունքները: Հայաստանի 1020 չափահաս քաղաքացիների շրջանում Gallup կազմակերպության անցկացրած հանրապետական հարցումների արդյունքում հարցվածների 42 տոկոսը փետրվարի 18-ին նախատեսված նախագահական ընտրություններին հաստատ կմասնակցի, 36 տոկոսը՝ հավանաբար կմասնակցի, 11 տոկոսը՝ հավանաբար չի մասնակցի,
PR Newswire. «Արմինե Օհանյան. Դառն արտասվում էի գրքի որոշ գլուխները գրելիս»
«Փի Ար Նյուզուայեր» պարբերականը, անդրադառնալով Արմինե Օհանյանի նոր գրքին, գրում է` նա մեծացել է Իրանում որպես հայ աղջիկ և այժմ իր փորձն է նկարագրում իր նոր վեպում: «Խնձորնենին ծաղկում է աշնանը» գիրքը պատմում է ոմն Կարինեի պատմության մասին, որը մի շարք փորձությունների է հանդիպում Իրանից Եվրոպա և ԱՄՆ գնալու ճանապարհին: Խոսելով գրքի մասին` Արմինե Օհանյանն
Անհեթեթ մեղադրանքներ
Որքան էլ շատ հարցերում համաձայն չլինեմ Լեւոն Զուրաբյանի հետ, ոչ մի վայրկյան չեմ կասկածում՝ այն, ինչում նրան մեղադրում են՝ խարդավանքներ, ՀԱԿ-ի ներսում իշխանության համար պայքար՝ բացարձակ սուտ է: Ինչպես էլ անձնապես վերաբերվեմ Նիկոլ Փաշինյանին, վստահ եմ՝ այն մեղադրանքները, որոնք հնչում են նրա հասցեին՝ առաջադրանք է ստացել քայքայել ՀԱԿ-ը եւ այլն, իրականության հետ ոչ մի կապ


















































