Լրահոս
Օրվա լրահոսը

Եկամտային հարկից գործատուները շատ-շատ՝ 1000 դրամ տուժեն

Դեկտեմբեր 21,2012 14:02

 Հունվարի 1-ից գործող եկամտային հարկը, որն այսպես ասած՝ փոխարինում է սոցվճարներին, գործատուների համար հավելյալ ծախս ու ծանր բեռ չի լինի, ինչպես որ դժգոհում էին գործարարները: Այսօր Հայաստանի գործատուների հանրապետական միությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց միության գործադիր տնօրեն Վահան Սիմոնյանը: Նրա ներկայացմամբ՝ «Փոփոխության է ենթարկվել հարկման բազային չափը: Նախատեսվում է, որ մինչեւ 120 հազար դրամ աշխտավարձ ստացողի համար պետք է եկամտային հարկ վճարվի գումարի 24.4%-ի չափով, իսկ 120 հազարից մինչեւ 2 միլիոն դրամը՝ 26% եկամտային հարկ, 2 միլիոնից բարձրի դեպքում՝ 36% եկամտային հարկ: Իհարկե, այստեղ շատ-շատ խոսում են, որ գործատուն հնարավոր է տուժի, քանի որ եկամտային վճարներն ավելի բարձր են, քան սոցիալական ապահովության վճարներն են եղել, բայց հաշվարկները ցույց են տալիս, որ 300 հազարից ավելիի դեպքում, մինչեւ 1 միլիոն դրամը, գործատուն կարող է տուժել 1000 դրամի չափով»:

Պարոն Սիմոնյանի խոսքերով՝ եկամտային հարկը տարածվում է նաեւ օտարերկրյա քաղքացիների վրա, որոնք վարձու աշխատանք են կատարում Հայաստանում, ուստի օտարերկրյա իրավաբանական կամ ֆիզիակական անձանց վրա, որոնք ձեռնարկատիրությամբ են զբաղվում Հայաստանում, եկամտային հարկը կկիրառվի այն դեպքում, եթե տվյալ կազմակերպությունները 183 օր եւ ավելի ժամկետով կաշխատեն եւ եկամուտ կստանան Հայաստանի Հանրապետությունում:

Ներկայացնելով եկամտային օրենքը՝ պարոն Սիմոնյանը նաեւ նշեց, որ գործատուները աշխատողի վերաբերյալ տվյալները էլեկտրոնային տարբերակով ուղարկելու են պետեկամուտների կոմիտե, վերջինս էլ՝ սոցիալական ապահովության ծառայություն: Իսկ մինչ այս օրենքը, գործատուն տարբեր գերատեսչություններին ստիպված էր լինում անձնապես տարբեր փաստաթղթեր հանձնել, հիմա ավելի հեշտացվել է այդ ամենը:

Եկամտային հարկի վերաբերյալ Գործատուների միությունը տարբեր կազմակերպություններում սեմինարներ է կազմակերպում՝  ծանոթացնելով նոր հարկատեսակին եւ դրա՝ այսպես ասած՝ նրբություններին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31