Օրվա լրահոսը

«Ցանկությունների» տոնածառը

Գյումրի քաղաքի գետնանցումներից մեկի պատին հայտնվել էր ոչ ավել ոչ պակաս «ցանկությունների» տոնածառ: Յուրաքանչյուր անցորդ կարող էր թողնել իր ցանկությունը՝ գալիք տարվա իր սպասելիքները: Թեպետ հայտարարությունները հրապարակավ են տեղադրված եւ բաց ու հասանելի են, բայց հաշվի առնելով ՀՀ քաղաքացու անձնական կյանքի անձեռնամխելիության իրավունքը՝ զերծ մնացի ցանկությունների մեջբերումներից: Դեկտեմբերի  19-ին վառվեցին նաեւ Գյումրու կենտրանական հրապարակի գլխավոր

Պարզվել է, որ արտգործնախարարության աշխատակիցը ոչ սթափ վիճակում «Grand Cherokee»-ով բախվել է 6-րդ վարչության բաժնի պետի տեղակալին պատկանող կայանված «Hyundai»-ին

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արսեն Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 19-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23:00-ի սահմաններում, Արցախի փողոցի բնակիչ, 33-ամյա Տիգրան Քութաիսյանը, «Grand Cherokee» մակնիշի 16 ՕՕ 801 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր Հանրապետության փողոցի

Ժպիտ. Ինչպե՞ս լուսանկարվել

 Հայաստանում արդեն մեծ թվով երիտասարդներ են զբաղվում այս լուսանկարչությամբ: «Հաճախ եմ օգտվում լուսանկարիչների ծառայություններից: Նրանք ավելի լավ են կողմնորոշվում և անթերի կատարում իրենց աշխատանքը »,-ասում է 20- ամյա Մարինեն: Նման ծառայությունները տարբեր գներ ունեն ՝սկսած 6000 դրամից : Գները կախված են նկարների քանակից, նկարահանման վայրից եւ լուսանկարների որակից: Սկսնակ լուսանկարիչները պահանջում են ավելի քիչ, քան

Վենետիկի 55-րդ միջազգային բիենալեի հայկական տաղավարի կազմակերպման խափանման մեջ արվեստագետները մեղադրում են Մշակույթի նախարարությանը

Այսօր «Հայելի» ակումբում Մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը եւ արվեստի քննադատ Լիլիթ Սարգսյանը խոսեցին Վենետիկի 55-րդ միջազգային բիենալեի հայկական տաղավարի կազմակերպման խափանումից: Լիլիթ Սարգսյանը տեղեկացրեց, որ շուրջ հարյուր տարվա պատմություն ունեցող Վենետիկի միջազգային բիենալեն ժամանակակից արվեստի ամենանշանավոր, կայացած ֆորումն է աշխարհում եւ անցկացվում է երկու տարին մեկ.  «Մեզ հետաքրքրում է Հայաստանի տաղավարի

Երբ կնոջը խուզարկում է տղամարդը

Հայաստանում ձերբակալվածների պահման վայրերում (ՁՊՎ) ամենալուրջ խնդիրներից մեկը կին ձերբակալվածներին անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելը, եւ ոստիկանական գործողությունների ընթացքում նրանց արժանապատվությունը պատշաճ ձեւով պահելն է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խմբի նախագահ Սուրեն Իսկանդարյանը։ Նրա խոսքերով, երբ կնոջը խուզարկում է տղամարդը, դա արդեն իրավունքի ոտնահարում է։

Վրաստանի նախագահի ավտոշարասյունը քարկոծվել է

Այս տհաճ միջադեպը տեղի է ունեցել Քութաիսիում, ուր Միխեիլ Սաակաշվիլին այցելել էր դեկտեմբերի 19-ին եւ այցելել իր կուսակցության՝ Միացյալ ազգային շարժման գրասենյակ: Քութաիսիում նա ելույթ է ունեցել, ասել է, որ Վրաստանում տիրող իրավիճակը ժամանակավոր է, առաջիկա նախագահական ու տեղական ինքնակառավարման ընտրություններում Միացյալ ազգային շարժումը Վրաստանին կվերադարձնի նախկին դիրքերը: Սաակաշվիլին նշել է, որ Վրաստանի նոր կառավարությունը

Վարդան Ղուկասյանի որդու «Գյումրեցի ընկերները» հիմա էլ թակում են Գիզիրյանի կառույցի դռները

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրիում փոսալցման ու ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող «Գյումրեցի ընկերներ» շինկազմակերպության մոտ 40 աշխատակիցներ, մի շաբաթ է` իրենց աշխատավարձի պարտքերը նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանից են պահանջում: Տեսնելով, որ քաղաքապետարանում որևէ հույս չեն տալիս` պատճառաբանելով, որ նախորդ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ժամանակին պայմանագիր չի կնքել «Գյումրեցի ընկերներ» հետ, հետևաբար և իրենք չգիտեն իրո՞ք պարտք են այս

Շիրակի մարզի երկրապահներն էլ են պատասխանում Ժիրայր Սեֆիլյանին

Կարդացինք օրերս Ժիրիկի արած այդ ճղճիմ հայտարարությունը: Զայրացած ենք բոլորս մի մարդու վրա, ով կարող էր ոչ միայն Շիրակի մարզի, այլեւ 5-րդ բրիգադի բոլոր ազատամարտիկների անցած ճանապարհը մրոտել իր մրոտ գաղափարներով:Պարզից էլ պարզ է, որ ինչպես քաղաքականության մեջ է, այնպես էլ պատերազմի դաշտում  է եղել Ժիրիկ կոչեցյալը:Եթե 1988 թվականից նա մասնակցեր Արցախյան պատերազմին, ապա լավ

Ձյան մաքրման աշխատանքներին զուգահեռ հեռացվում են տանիքների ձյունն ու սառցաբեկորները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ փողոցներում ու մայթերում շարունակվող ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ , ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված,  իրականացվում է նաև մայրաքաղաքի բազմաբնակարան , ինչպես նաև հասարակական նշանակության շենքերի ու շինությունների տանիքներից ձյան և կախված սառցաբեկորների հեռացման գործընթացը:   Խնդիրը անցորդների անվտանգ անցուդարձի  ապահովումն է, քանի որ ինչպես գոյացած սառույցը, այնպես էլ կտուրների եզրին կուտակված ձյունը,  ցած թափվելով,

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

  Դեկտեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին` Հայաստանում նրա առաքելության ավարտի կապակցությամբ: ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց տիկին Զեհեին համագործակցության եւ կատարած աշխատանքի համար` նշելով, որ 2008 թվականից նա նպաստել է Հայաստանում Եվրոպայի Խորհրդի ծրագրերի իրականացմանը՝ ներդրում ունենալով ժողովրդավարության, մարդու իրավունքների ու այլ ոլորտներում

Բագրատյանի առաջադրվելը պայմանավորված է Լեւոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելո՞վ

ՀԱԿ անդամ Սոս Գիմիշյանի համար Հրանտ Բագրատյանի հնարավոր առաջադրման մասին այսօրվա հայտարարությունն անսպասելի էր: «Այն, որ ՀՀՇ համագումարից մի քանի օր առաջ է այս հայտարարությունն արվել, ինձ համար դժվար է բացատրել, անհասկանալի է, մի քիչ անսպասելի: Բայց Հրանտ Բագրատյան թեկնածու խոսակցություններ եղել են, խնդիր չեմ տեսնում նրա հայտարարության մեջ»,- ասաց պարոն Գիմիշյանը: Նա պարոն Բագրատյանի

Օբաման հորդորել է Կոնգրեսին գործողությունների դիմել հրազենի վերահսկման հարցում

«Այն հանգամանքը, որ խնդիրը բարդ է, այլև չի կարող արդարացում լինել անգործությանը» ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքի «Սենդի Հուք» տարրական դպրոցում տեղի ունեցած սպանդից հետո կարգադրել է ստեղծել երկրի ամբողջ կառավարության մասշտաբով գործող աշխատանքային խումբ՝ հրազենի կիրառմամբ բռնությունների հետ կապված խնդրին լուծում տալու նպատակով: «Սա Վաշինգտոնում գործող հանձնաժողովներից մեկը չի լինի, որի

Իրե՞նք ում շահառուն են. ՀՀԿ-ական պատգամավորը՝ PFA-ի զեկույցում ՀՀԿ-ի հասցեին հնչած քննադատության մասին

ԱՄՆ-ում գործող Policy Forum Armenia (PFA) միջազգային հետազոտական կազմակերպության ներկայացրած «Հայաստանի 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները» զեկույցի եզահանգումներ և առաջարկություններ բաժնում նշված է.  «Ընտրությունների մասնակցության ուռճացման հանգեցնող ընտրակեղծիքի հիմնական շահառուն Հայաստանի հանրապետական կուսակցությունն է»: Արդյոք ՀՀԿ-ում ընդունո՞ւմ են միջազգային կազմակերպության կատարած ուսումնասիրությունների այս ելքը, Aravot.am-ը փորձեց պարզել ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ

«Կինը իրավունք չունի կատարելու «ՊռեԳոմեշ» երգը». ՀՊՏՀ ուսանողների հետ հանդիպեց Վահան Արծրունին (Ֆոտոշարք)

  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը այսօր կազմակերպել էր հանդիպում առաջին մասնագիտությամբ` բժիշկ, նաեւ՝ երաժիշտ Վահան Արծրունու հետ: Ինչպես կազմակերպիչներն ասացին` սա ուսանողների առաջին հանդիպումը չէ արվեստի գործիչների հետ: Ուսանողների հետ հանդիպումը անցավ ջերմ մթնորոտում: Արծրունին խոսեց հայկական մշակույթի ներկայիս վիճակի մասին: Երաժշտական կատարումներ եւս եղան: «Շատ շատերի համար անհասկանալի է, թե ես ինչով

Expert Club. «Հայաստանի քաղաքացուն ձերբակալել են «գրավյալ» տարածքներ մտնելու համար»

Փոթի քաղաքի քննչական գլխավոր վարչության աշխատակիցների հետախուզական և քննչական օպերատիվ գործողությունների արդյունքում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Ավետիք Բենեկի Չթեյանը` «գրավյալ» տարածքների  մասին օրենքը խախտելու համար: Հայտնում է «Էքսպերտ քլաբ» պարբերականը: 2012թ. դեկտեմբերի 12-ին նա ապօրինի հատել է Վրաստանի և Ռուսաստանի սահմանի Փսու հատվածը և մտել Աբխազիայի տարածք: Փաստի հետ կապված քննությունը դեռ շարունակվում է:  

ՀՖՖ նախագահի ծրագրային հայտարարությունը 2013/2014 թվականների ակումբների արտոնագրման եւ ակումբների վերահսկողության մրցաշրջանի համար

ՀՖՖ Արտոնագրման բաժինը սկսում է 2013/2014 թվականների արտոնագրային մրցաշրջանը ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությանը և ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին մասնակից ակումբների համար: Այդ կապակցությամբ Ձեզ ենք ներկայացնում ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ամենամյա ծրագրային հայտարարությունը, որն իր մեջ ներառում է ՀՖՖ Արտոնագրման համակարգի քաղաքականությունը, ինչպես նաև երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակային խնդիրները: Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս

Աշոտյանը` եկեղեցի-ԿԳ նախարարություն համագործակցությունը քննադատողների մասին. «Գուցե աշխատաշուկայում այլ տեղ չեն գտել»

«Եկեղեցու եւ ԿԳ նախարարության համագործակցության վերաբերյալ քննադատություններին հանգիստ եմ վերաբերվում: Կարծում եմ` ցաք ու ցրիվ, եզակի քննադատություններին, որոնց հիմնական նպատակն է` հերթական «իրավապաշտպան-բարեգործական» հիմնադրամից ստանալ ինչ-որ գումար եւ հերթական հերյուրանքը գրել եկեղեցու եւ ԿԳ նախարարության մասին, պետք է հանգիստ վերաբերվել: Դա իրենց աշխատանքն է, գուցե` աշխատաշուկայում այլ տեղ չեն գտել աշխատելու եւ այդ փոքրիկ, ոչ

Կայացավ ՀՀ սփյուռի նախարարին կից ատյանի նիստը

Դեկտեմբերի 20-ին կայացավ ՀՀ սփյուռի նախարարին կից ատյանի նիստը: Օրակարգի համաձայն ՀՀ սփյուռքի նախարարության 2012թ. ծրագրերի մասին հաշվետվություն ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարի աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Նա տեղեկացրեց, որ 2012թ. ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերն իրականացնելիս առաջնահերթ շեշտադրումները կատարվել են գերակա խնդիրների և ՀՀ կառավարության 2012թ. ծրագրերի ցանկում ընդգրկված միջոցառումների վրա: 2012-ին ՀՀ ՍՆ գերակա խնդիրներն

Կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարումը

«ՙԵրևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ.  դեկտեմբերի 21-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Հակոբյանց փողոցի, Արզումանյան փող. 16-34, Շինարարների փող. 15/2, Սիսակյան փող. 18-22 համարների և հարակից տարածքների  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   «Երևան

Տոմարագետ. Մայաների տոմարը սկզբունքորեն տարբերվում է մեր տոմարից

«Բոլոր ժամանակներում տոմարը ժողովուրդների համար սրբազան է եղել, քանի որ դրանով են հաշվարկվել բոլոր ծիսակատարությունները, կարեւորագույն տոները, հետեւաբար` տոմարական բոլոր ժամկետները որոշակի առասպելական զրույցների առիթ են դառնում»,-այսօր «Տեսակետ» ակումբում ասաց տոմարագետ Լիլիթ Սարգսյանը: Նրա խոսքով. «Մայաների օրացույցի շուրջ ծավալված տեսակետները սովորական մեկնաբանություններ են: Իրականում մայաները չեն կանխատեսել ինչ- ինչ իրադարձություններ: Մայաների տոմարը սկզբունքորեն տարբերվում է

Արծիվը հարձակվել է երեխայի վրա (Տեսանյութ)

Մոնրեալի քաղաքային զբոսայգում հսկայական արծիվը հարձակվել է մանկահասակ երեխայի վրա: Միայն երջանիկ պատահականությամբ գիշատիչ թռչունին չի հաջողվել մագիլներով ամուր բռնել փոքրիկին եւ շատ վեր բարձրացնել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Telegraph. «Հայաստանը աշխարհի ամենադժբախտ երկրներից է»

«Գելլափ» հետազոտական կենտրոնը ուսումնասիրություն է կատարել` պարզելու աշխարհի ամենաերջանիկ և դժբախտ երկրները:  «Թելեգրաֆ» թերթը գրում է, որ 148 երկրներից ամեն մեկում հարցմանը մասնակցել է մոտ 1000 հոգի: Հարցվածները պատասխանել են հետևյալ հարցերին` արդյոք նրանց հանգիստը տեղում է, նրանց նկատմամբ հարգանքո՞վ են վերաբերվում, շա՞տ են ժպտում կամ ծիծաղում, ինչ-որ բան սովորե՞լ են կամ ինչ-որ հետաքրքիր բան

Սպառողների պաշտպանները պահանջում են մեծ ավտոբուսներ

Կանգառներում երթուղայինները կանգնում են երկու շարքով, միկրոավտոբուսները պետք է փոխարինվեն մեծ տարողունակ ավտոբուսներով, երթուղայինների համարների փոփոխությունից խառնաշփոթ է առաջացել, առաջին իսկ ձյան տեղումներից մայրաքաղաքային տրանսպորտը կաթվածահար է լինում: Այսօր «Փաստարկ» ակումբում Երեւանի տրանսպորտի անմխիթար վիճակի մասին այսպիսի հարցեր բարձրացրեցին «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Յագուբյանը եւ փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը: Լրագրողների այն դիտարկմանը, թե

Ընտրակաշառքն իր տեղը զիջում է վարչական լծակներին

 Ընտրակաշառքը կամաց-կամաց իր տեղը զիջում է: Այսօր «Դեբատ» ակումբում նման կարծիք հայտնեց  «Թրանսփերենսի ինթերնեյշընլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Վարուժան Հոկտանյանը՝ կոռուպցիոն իրավիճակը Հայաստանում և հասարակական ընկալումները նախընտրական շրջանում թեմային անդրադառնալիս: Նրա ներկայացմամբ՝ խնդիրը ոչ այնքան շարքային քաղաքացուն կաշառելու մեջ է, այլ, որ վարչական լծակներ են օգտագործվում, ասենք՝ ճնշումների ներքո հանձնաժողովների նախագահներ են դնում համապատասխան անձանց:

Տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների հերթական նիստը

Դեկտեմբերի 19-ին Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 11-րդ լիագումար նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը: Եվրոպական կողմից բանակցությունները վարում էր Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Արեւելյան հարեւանության, Ռուսաստանի եւ Արեւմտյան Բալկանների հարցերով տնօրեն Գունար Վիգանդը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ապագա համաձայնագրի կառուցվածքային ձեւաչափին, ընդհանուր եւ եզրափակիչ դրույթներին

«Gallup» հարցումների ընթացքում Ծառուկյանին նախընտրողների մեծ մասն ասել են՝ քվեարկելու ենք Սերժ Սարգսյանի օգտին

1020 չափահաս քաղաքացիների շրջանում «Gallup» կազմակերպության անցկացրած հանրապետական հարցումների արդյունքում հարցվածների 42 տոկոսը փետրվարի 18-ին նախատեսված նախագահական ընտրություններին հաստատ կմասնակցի, 36 տոկոսը՝ հավանաբար կմասնակցի, 11 տոկոսը՝ հավանաբար չի մասնակցի, 7 տոկոսը հաստատ չի մասնակցի, իսկ 4 տոկոսը դեռ չգիտի: Թե ինչով է պայմանավորված հարցվածների մասնակցությունը կամ չմասնակցելը ընտրություններին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հարցումների արդյունքները

404.8 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Դեկտեմբերի 20-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 7,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 404.8 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 404.75 դրամ:

Հայկ Բաբուխանյանը` ԼՂՀ հարցի առաջընթացի մասին

Այսօր «Տեսակետ» ակումբում ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը տարին ամփոփելիս հարցին, թե Ղարաբաղյան հարցի հետ կապված այս տարի ի՞նչ առաջընթաց գրանցվեց` պատասխանեց. «Մենք կարողացանք պահպանել նախ խաղաղությունը մեր սահմաններում, ԼՂՀ անվտանգությունը, ինչը որ շատ կարեւոր է, կարողացանք ներկայացնել աշխարհին մեր իրավունքները: Բելառուսի նախագահի` Լուկաշենկոյի հետ վերջին հանդիպումը երբ տեղի ունեցավ, երբ իրեն հարց տրվեց, թե ինքն

Աշխարհի վերջից հնարավոր է խուսափել

Աշխարհի վերջի հետ կապված լուրերը, որոշ երկրներ մեկնելու առումով, ավիատոմսերի պահանջարկ է աrաջացրել:  Skyscanner ավիատոմսերի օնլայն վաճառքով զբաղվող ընկերությունը տեղեկատվություն է տարածել համացանցում այն մասին, որ օրինակ դեպի Ֆրանսիայի հարավ տոմսերի պահանջարկը աճել է 41%-ով, իսկ  Թուրքիա՝ 30%-ով: Այս երկրներ մեկնել ցանկացողների ընտրությունը պայմանավորված է նրանով, որ գուշակների խորհրդով համաշխարհային ջրհեղեղից փրկվելու համար, հարկավոր է ապաստան գտնել  Ֆրանսիայի հարավում

«Միսս տիեզերք 2012»-ը՝ ամերիկուհի է

«Միսս տիեզերք 2012»-ին  մասնակցում էին շուրջ  89 երկրների ներկայացուցիչներ, տիտղոսը շնորհվել է ամերիկուհի Օլիվիա Կալպոյին, որն  այս տիտղոսին արժանանալու համար պայքարում էր  դեռեւս 1997թվականից: 20-ամյա «Միսս տիեզերքին» շնորհվել է երկու թագ՝ ադամանդե եւ մարգարտե՝ որոնց արժեքը կազմում է 270 հազար ԱՄՆ դոլար. Օլիվիա Կալպոյին հաղթանակի կապակցությամբ տրվել է նաեւ 45 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհ՝ Նյու

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031