Օրվա լրահոսը
Նախարարությունը ատամնաբույժներից պահանջում է վերացնել խախտումները
Դեռևս հունիսի վերջերից ՀՀ առողջապահության նախարարությունը հարուցված վարչական վարույթների շրջանակներում լայնածավալ ուսումնասիրություններ է կատարել հանրապետությունում ստոմատոլոգիական արտահիվանդանոցային գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների մոտ։ Հայտնաբերվել են լիցենզավորման օրենսդրության և սանիտարական օրենսդրության մի շարք նորմերի պահանջների խախտումներ: Որպես լիցենզավորման օրենսդրության խախտում ավելի հաճախ արձանագրվել է ախտահանման սարքի, անհրաժեշտ մասնագետների առկայության, տվյալ տեսակի գործունեության համար պահանջվող տարածքների, անհրաժեշտ անհետաձգելի
Մեղադրվում են ոստիկանության զորամասի աշխատավարձը հափշտակելու փորձ կատարելու մեջ
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Սամվել Ուզունյանի նախագահությամբ, քննվում է ավազակային հարձակմամբ ոստիկանության զորքերի զորամասի աշխատավարձերը հափշտակելու փորձի վերաբերյալ գործը: Ամբաստանյալները հինգն են՝ Վարդան Սարգսյանը, Դավիթ Սարգսյանը, Ռադիկ Հովագիմյանը, Գևորգ Աբրահամյանը և Գևորգ Հովակիմյանը: Ըստ մեղադրանքի, նրանք ոչ ավել- ոչ պակաս «աչք են դրել» ոստիկանության զորքերի զորամասի աշխատավարձերի վրա և դրանց
Կենտրոնում ծառ են «սպանել» (Տեսանյութ )
Դեկտեմբերի 3-ին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի տարածքում, ավելի ստույգ՝ Սայաթ-Նովայի փողոցում, «Կենտրոն կանաչապատում» ընկերության աշխատակիցները մի հսկայական ծառ տապալեցին՝ պատճառաբանելով, թե այն չորացած է: Տարածքի բնակիչներից մեկը Aravot.am-ին տրամադրեց տեսանյութ եւ լուսանկարներ, որոնք փաստում են, որ ծառը կենդանի օրգանիզմ էր: Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
407.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Դեկտեմբերի 5-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407 դրամ:
Զոլյանի գործը՝ առանց իրեն
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ, այսօր շարունակվել է Բրյուսովի անվան լեզվաբանության համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի՝ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի դեմ դատական նիստը: Հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Լիանա Գրիգորյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ ավարտվել են նախնական դատական նիստերը եւ այսօրվա դատաքննության ժամանակ, ինչպես ինքը ներկայացրել է հայցը, այն
Գազալցակայանում ծեծված դերասանն ահաբեկված է: Նրան այցելել է Մհեր Սեդրակյանը (տեսանյութ)
Համալսարանական կլինիկական թիվ 1 հիվանդանոցում է գտնվում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանը, ով Lurer.com-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ծեծի չի ենթարկվել: Դերասանը մեծ դժվարությամբ էր լսում և պատասխանում հարցերին: Սերգեյ Գրիգորյանի պատասխանները հակասում էին մեկը մյուսին, քանի որ խոսքի սկզբում ասաց, թե նա չի ընկել, իսկ հետո ասաց, որ ընկել է և ուղեղի
«Հարսնաքարի» գործով» կհրապարակվի ճանաչման արձանագրությունը
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրում այս տարվա հունիսի 17-ին բռնարարքի զոհ դարձած Վահե Ավետյանի եւ նրա ընկերներին ծեծի ենթարկելու գործով դատական հերթական նիստը: Տուժողներ Գարիկ Սողոմոնյանից եւ Արտակ Բայադյանից հետո հարցաքննվեց թվով երրորդ տուժողը՝ Էդգար Նիկոյանը: Նրան հարցեր էր տալիս ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանը:
Լեւոն Զուրաբյանը՝ Բաղդասարովի մասին. «Խայտառակում է մեր երկիրը ամենուրեք եւ ապաշնորհ է»
ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց հակամենաշնորհային այն քայլերը, որոնց խմբակցությունները պետք է կողմ քվեարկեն, եթե ուզում են պայքարել մեր երկրում մենաշնորհների դեմ: Լեւոն Զուրաբյանը ներկայացրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատասխանները, որոնց համաձայն, մեր երկրում մենաշնորհ չկա, կա միայն գերիշխող դիրք ունեցող, իսկ դա խախտում չէ: Խախտում է միայն , երբ չարաշահվում է
Ռուսաստանի ներդրած փողերով Թուրքիայում ատոմակայան կառուցելու ծրագիրը կասկած է հարուցում
2009 թվականին Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ հայտարարություն արվեց, որ ռուս-թուրքական ապրանքաշրջանառության ծավալները կազմում են մոտավորապես 23 մլրդ դոլար եւ պլանավորվում էր, որ մինչեւ 2015 թվականը այն պետք է դարձնել 100 մլրդ: «Նայելով 2009 թվից եկած դինամիկան, տեսնում ենք, որ կայուն դինամիկա է, բայց 100 միլիարդի հասնելու համար շատ հեռու է: Այսինքն, նույն կերպ այդ 20 միլիարդ
Արմեն Մարտիրոսյանը՝ ՀԱԿ- ՀՀԿ 2-րդ երկխոսության մասին
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի տպավորությամբ, «Մարտի 1»-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի առաջարկության վերաբերյալ ՀԱԿ-ը կրկին ՀՀԿ-ի հետ երկխոսության գնաց: «Առաջին անգամ չենք տեսնում նմանատիպ իրավիճակ: Եղել է 2011-ին երկխոսություն: Այս անգամ էլ, երկխոսության ականատես ենք լինում, որտեղ եւս իշխանությունների կողմից լիազոր ներկայացուցիչը՝ Դավիթ Հարությունյանն է հայտարարում ՝ այդ հանձաժողովը ինչ ձեւաչափով պետք է
Անելկա Գրիգորյանը՝ Ֆրանսիայի հայկական թանգարանի վտարման մասին. Շատ վատ լուր ասացիք
2006-ի սեպտեմբերի 21-ից՝ Հայաստանի անկախության օրվանից, մեկնարկեց Հայաստանի տարին Ֆրանսիայում, որն ավարտվեց 2007-ի հուլիսի 14-ին՝ Բաստիլի գրավման օրը: Հայաստանի տարվա շրջանակներում Ֆրանսիայում «Հայաստան, իմ բարեկամ» խորագրի ներքո կայացավ շուրջ 850 միջոցառում: Հայ եւ ֆրանսիական կողմերը Ֆրանսիայում Հայաստանի տարի անցկացնելը որակեցին որպես նոր եւ կարեւորագույն փուլ հայ-ֆրանսիական հարաբերություններում Եվ ահա, այդ նոր փուլի համատեքստում, ինչպես ահազանգում
Կրակել են բուքմեյքերական գործունեությամբ զբաղվող 41-ամյա տղամարդու վրա
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 03:00-ի սահմաններում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից Ոստիկանության Արաբկիրի բաժին են հայտնել, որ կրծքավանդակի և որովայնի մասում հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Ոստիկանոթյան Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ պարզվել է, որ վիրավոր 41-ամյա Սամվել Սարգսյանը,
Դեկտեմբերի անցած 5 օրվա ընթացքում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 3 դեպք՝ 9 տուժածով
Առողջապահության նախարարությունը զգուշացնում է Հանրապետությունում դեկտեմբերի անցած 5 օրվա ընթացքում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 3 դեպք՝ 9 տուժածով: Թունավորումներն արձանագրվել են Գեղարքունիքի, Տավուշի մարզերում և Երևանում: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ սննդային թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումն է: Բոլոր հիվանդները հոսպիտալացվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, ստացել են հակաբոտուլինային շիճուկ:
Լեւոն Հովսեփյան. «Պուտինի այցը նպաստավոր չէր»
«Պուտինի այցը կայացավ բավական բարդ ժամանակահատվածում, երբ փաստորեն, երկու երկրների միջեւ առկա են հանգուցային տարաձայնություններ՝ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական մի շարք զարգացումների հետ կապված: Խոսքը վերաբերվում է առաջին հերթին Սիրիայում ընթացող զարգացումներին, Թուրքիայի տարածքում հակահրթիռային հակաօդային պաշտպանության եւ այլ խնդիրներին: Մեծ հաշվով՝ Պուտինի այցը այս խնդիրներով էր պայմանավորված եւ այն չնպաստեց կողմերի միջեւ հանգուցային խնդիրների վերաբերյալ, դիրքորոշումների
Комсомольская Правда. «Երևանի բնակչից առգրավել են 414 հատ հեռախոսի ծածկոց»
Մաքսային ծառայության աշխատակիցները Երևան-Կրասնոդար ավիաչվերթի ուղևորների բեռների ստուգման ժամանակ Երևանի բնակչի մոտ հայտնաբերել են 414 հատ հեռախոսի ծածկոց (չեխոլ): Գրում է «Կոմսոմոլսկայա պռավդա» թերթը և շարունակում այսպես` հարավային երկրի արևային մայրաքաղաքից ժամանած հյուրը չէր պատրաստվում բոլոր ծածկոցներն իր համար օգտագործել, այդ պատճառով դրանք առգրավվել են և ուղարկվել ապրանքի զննման: Ինչպես հայտնել են Կրասնոդարի մաքսային ծառայությունից,
Պաշտպանը նախնական պայմանավորվածության համաձայն Ազգային Ժողով է ուղարկել օրենսդրական փոփոխությունների նախագիծ
Սույն թվականի նոյեմբերի 20-ին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, ինչպես նաև եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների կողմից կազմակերպվել էին խորհրդարանային լսումներ` պատիժ կրող անձանց, այդ թվում նաև ցմահ ազատազրկման դատապարտված և անչափահաս դատապարտյալների իրավիճակը բարելավելու վերաբերյալ: Հետամուտ լինելով լսումների ընթացքում մասնակիցների հետ ձեռք բերված պայմանավորվածությանը` Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, վերոնշյալ խնդիրների վերաբերյալ պատրաստել է
Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու համար «Էրեբունի» ՔԿՀ-ի աշխատակիցն ազատվել է աշխատանքից
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասանի հրամանով ՀՀ ԱՆ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Րաֆֆի Ռուբենի Միքայելյանը ազատվում է աշխատանքից՝ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու համար: Այս որոշման համար հիմք են հանդիսացել «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում անցկացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրության արդյունքներով ներկայացված եզրակացությունը, ինչպես նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Հ. Հարությունյանի միջնորդությունը: ՀՀ
Կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը Ադրբեջանից առաջ է ընկել
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության տվյալներով, այս տարի Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը 34-ն է: Այսօր կազմակերպության այս տարվա ուսումնասիրությունները ներկայացնելով՝ կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանն ասաց, որ Հայաստանը 176 երկրների ցանկում կոռուպցիայի ընկալման համաթվով 105-րդ տեղում է: Ըստ նրա մեր երկրի ցուցանիշը բավականին ցածր է Վրաստանից, որը 51-րդ տեղում է եւ բարձր է Արդբեջանից, որը
Վաղարշապատ և Կոտայք նոտարական տարածքների նոտարների նկատմամբ կարգապահական վարույթներ կհարուցվեն
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամաններով՝ Վաղարշապատ և Կոտայք նոտարական տարածքների նոտարներ Ավետ Ալեքյանի և Նունե Մանուչարյանի նկատմամբ հարուցվելու են կարգապահական վարույթներ: Ավետ Ալեքյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար հիմք են ընդունվել քաղաքացի Լիդա Հակոբյանի՝ ՀՀ արդարադատության նախարարին հասցեագրված՝ Վաղարշապատ նոտարական տարածքի նոտար Ավետ Ալեքյանի կողմից տրված անշարժ գույքի մասին նվիրատվության պայմանագրի հետ կապված նոտարական գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ
Ստյոպա Սաֆարյանը՝ իր սատանիստ վստահված անձի ու ՀՀԿ կրծքանշանով քյարթուների մասին
Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանը, այսօր ասուլիսի ժամանակ անդրադառնալով իր վստահված անձին՝ սատանիստ Բայանդուր Պողոսյանին, ասաց. «Եթե ոմանց աչքին կիրթ, գրագետ երիտասարդը սատանիստ է, ապա ասեմ՝ ինձ համար ավելի լավ է այդպիսի սատանիստներ լինեն, քան թե սեւազգեստ քյարթուները, որոնք հանրապետական զնաչոկներ պիտի ունենան: Որեւէ մեկի հավատաքննիչը չեմ, բայց այս էլ 2-րդ ընտրությունն
«Դու հաստատ կապրես»
«Երեխաս 3 տարի է, ինչ հիվանդ է, իսկ Հայաստանում չի բուժվում նման հիվանդությունը: Այս միջոցառումը կազմակերպվել է, որպեսզի հավաքվի անհրաժեշտ գումար եւ երեխաս փրկվի»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց արյան քաղցկեղով հիվանդ 6-ամյա Նարեկի հայրը՝ Արայիկ Մարտիրոսյանը: Նրա պնդմամբ՝ 9 ամիս բուժումից հետո Նարեկը ստացել է ճառագայթային բուժում, սակայն հիվանդությունը կրկնվել է. «Ակնկալում եմ աջակցություն այն
Էներգախնայողության հարցը վարչապետի մոտ «քնա՞ծ» է
Հայաստանի էներգետիկ ռեսուրսների պաշարները զարգացնելու եւ դրանք խնայողաբար օգտագործելու համար այս տարվա նոյեմբերին «Էներգախնայողության» միջազգային օր-փառատոն էր կազմակերպվել: Այսօր «Ելակետ» ակումբում տեղի ունեցավ այդ փառատոնի արդյունքների ամփոփումը: «Ով որ հարուստ է, նա էլեկտրաէներգիա խնայող է, աղքատները շռայլող են»,- ասաց ասուլիսի բանախոս «Տապան» էկո-ակումբ հ/կ-ի նախագահ Հրանտ Սարգսյանը՝ բերելով Նորվեգիայի օրինակը. «Նորվեգական կառավարության կողմից որոշում է
Թաթուլ Մանասերյան .«Գազը թանկանում է ոչ միայն Հայաստանի, այլեւ բոլոր այն երկրների համար, որոնք այն ստանում են Ռուսաստանից» (Տեսանյութ)
«2012 թվականը բավականին բարդ տարի էր Հայաստանի համար, այնուամենայնիվ կարելի է արձանագրել, որ այն միտումները, որոնք տեղ էին գտել 2011 թվականին, ունեցան իրենց տրամաբանական շարունակությունը: Հաշվի առնելով այն, որ 2012 թվականը նախընտրական էր, ուստի սպասելի եւ կանխատեսելի էր, որ ներդրումային միջավայրը չպետք է շատ ակտիվ լինի: Արդյունքում՝ նախնական տվյալներով, 40 տոկոսով ներդրումներն ավելի պակաս են,
Ֆասյեի դիվանագիտական ժպիտը
ՀՀ ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները նոյեմբերի 25-29-ը Ֆրանսիայի սենատի հրավերով եղել են Ֆրանսիայում: Բարեկամական խմբի ղեկավարն է ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանը, խմբի կազմում են Նաիրա Զոհրաբյանը, Մարգարիտ Եսայանը, Մհեր Շահգելդյանը եւ Մնացական Մնացականյանը: Այդ առիթով այսօր խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խմբի ղեկավար Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ այցի շրջանակներում եղել են մի շարք հանդիպումներ,
Պատգամավորի լցակայանում ծեծել են դերասան Սերգեյ Գրիգորյանին և նրա եղբորը
Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Սերգեյ Գրիգորյանը և նրա եղբայրը ծեծի են ենթարկվել Էրեբունի վարչական շրջանի շենքին հարակից բենզալցակայանում, ինչի արդյունքում դերասանը հաջորդ օրն ունեցել է լսողության կորուստ, որը, սակայն, հաջորդ օրերին սկսել է վերականգնվել: Այս մասին Tert.am–ին հայտնել է Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Ֆրեդերիկ Դավթյանը: «Ուղեղի ցնցում նրա մոտ չէր ախտորոշվել,
Ստյոպա Սաֆարյան. Ավանում վախի մթնոլորտ է ստեղծել Տարոն Մարգարյանը, բայց շահարկվում է Ռուբեն Հայրապետյանի անունը
«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար, թիվ 1 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանը վստահեցնում է, որ այդ ընտրատարածքում ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն ավելի շատ ձայն ունի, քան Տարոն Մարգարյանի աներձագը: «Առավել եւս, քան Ռոբերտ Սարգսյանը: Հավատացեք, ոչ պակաս հակակրանք էր ձեւավորվել այս թեկնածուի նկատմամբ, որի նկարներով քիչ էր մնում տներ մտնեին, տուալետներ մտնեին: Մարդկանց նյարդերի
10 տարի առաջ Հայաստանում թռչող մողեսի մնացորդներ եւ դինոզավրի ոսկոր են գտել
Այսօր «Տեսակետ» ակումբում ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի գիտաշխատող, երկրաբանական գիտությունների թեկնածու Հայկ Մելիք-Ադամյանը, Տուրիզմի հայկական ինստիտուտի ղեկավար Ռոբերտ Մինասյանը և «Ռումէա» գայթակղիչ ճամփորդությունների ակումբի գլխավոր տնօրեն Ռուբեն Գրիգորյանը խոսեցին հայաստանյան տուրիզմի ներկայիս իրավիճակից եւ խնդիրներից: «Ռումէա» գայթակղիչ ճամփորդությունների ակումբի գլխավոր տնօրեն Ռուբեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունն առաջին անգամ նոյեմբերի 18-19-ը Երեւանում կազմակերպել էր
Աղբն առայժմ այրում ենք
Երեւանի ոչ մի աղբավայրերում առայժմ աղբի տեսակավորում ու վերամշակում չի արվում: Մինչդեռ աշխարհի մի շարք երկրներում վաղուց կենցաղային աղբից օգտահանված նյութերը վերամշակվում եւ կիրառվում են որպես երկրորդական արտադրանքի նյութ: Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ասուլիսում Aravot.am-ը քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանից հետաքրքրվեց, թե ե՞րբ կունենանք աղբի վերամշակման գործարան եւ թափոնները ոչ թե կայրվեն`
Հովիկ Աբրահամյան. Ես որեւէ պարտավորություն չունեմ ԲՀԿ նկատմամբ: Իմ բոլոր պարտավորությունները ՀՀԿ-ի եւ նրա ղեկավարի նկատմամբ են
Հատված ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարցազրույցից: – Եթե առաջադրվի Գագիկ Ծառուկյանը, ապա ես հստակ եւ իմ ամբողջ ուժերով պաշտպանելու եմ Սերժ Սարգսյանի թեկնածությունը եւ ամեն ինչ անելու եմ, որպեսզի մեր թեկնածուն հաղթի: – Իսկ բարեկամության վրա դա կազդի՞ ձեր կարծիքով, թե՞ ոչ: – Իմ կարծիքով՝ ոչ: – Բայց բարեկամությունը չի ենթադրո՞ւմ նաեւ, որ որոշում կայացնելուց հետո
Հայաստանում կոռուպցիայի ընկալումը պակասե՞լ է
Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն շարժման կողմից ամեն տարի հրապարակվող կոռուպցիայի ընկալման համաթիվն արդեն հայտնի է: Հայաստանի ցուցանիշը 34 է, որով 176 երկրների շարքում այն կիսում է 105-112-րդ տեղերը: Նախորդ տարի Հայաստանը 129-րդ տեղում էր: Մանրամասները` քիչ անց


















































