Օրվա լրահոսը

Ափսոսում են, որ Բեգլարյանին չեն ասել, թե նկարում են «В мире животных» հաղորդման համար

Հատուկ քննչական ծառայությունը կարճել է փետրվարի 18-ին Մետաքս թաղամասում լրագրողների վրա հարձակման, նրանց մասնագիտական գործունեության խոչընդոտման փաստով հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմնավորմամբ։ Հիշեցնենք, որ փետրվարի 18-ի երեկոյան Մետաքս թաղամասում կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայր Հակոբ Բեգլարյանն ու նրա թայֆայի այլ ներկայացուցիչներ «Հրապարակ» եւ «Ժամանակ» օրաթերթերի լրագրողներին անպարկեշտ խոսքերով արգելել էին մուտք գործել

Մարդու իրավունքների վիճակը Սպորտի և երիտասարդության նախարարության և Մշակույթի նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012

Սպորտի և երիտասարդության նախարարության և Մշակույթի նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ  թերացումները. Մշակույթի նախարարություն Նախարարության կողմից մշտադիտարկումներ են իրականացվել միայն առավել վտանգված հուշարձանների տեխնիկական վիճակի ստուգման ուղղությամբ, այնինչ փորձը ցույց է տալիս, որ կարիք կա հսկողություն սահմանել նաև այլ հուշարձանների նկատմամբ նույնպես: ·         Շարունակում է չլուծված մնալ թատրոնների անբավարար նյութատեխնիկական հագեցվածության խնդիրը: ·         Չեն ձեռնարկվել բավարար միջոցներ մշակութային կյանքի զարգացումը

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը «Հայոց ցեղասպանություն. Մարտահրավերներ 100-ամյակի նախաշեմին» գիտաժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմակերպած «Հայոց ցեղասպանություն. Մարտահրավերներ 100-ամյակի նախաշեմին» գիտաժողովին, որում ասված է. «Գիտաժողովի հարգելի՛ մասնակիցներ, Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին հրատապ խնդիր է մեր հետագա անելիքներին, մասնավորապես` աշխարհի տարբեր անկյուններում անցկացվելիք միջոցառումների օրակարգի մշակմանը, նաև եղած բացթողումներին անդրադառնալը, որոնց վերացումը մեզ հնարավորություն կտա,

Հանդիպում ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի պատվիրակության հետ

Մարտի 21-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ հանդիպում ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի պատվիրակության հետ: Ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը ողջունելով հյուրերին՝ ներկայացրեց հանդիպման մասնակից ոստիկանության ներկայացուցիչներին ու հավաստեց հայկական կողմի պատրաստակամությունը՝ հանգամանալից և առարկայական քննարկում ծավալելու պատվիրակությանը հետաքրքրող բոլոր հարցերի շուրջ: ԵԽ նախարարների կոմիտեի պատվիրակության ղեկավար Ուրսուլա Գաշեկը նշեց, որ իրենց առավելապես հետաքրքրում

Բազմազավակ ընտանիքներն է՞լ կլքեն Հայաստանը

Թերևս ավելորդ է ասել, թե արտագաղթի հետևանքով դատարկվող, ինչպես նաև ծնելիության նվազման պատճառով ժողովրդագրական լուրջ խնդիր ունեցող Հայաստանի համար որքան կարևոր է երկրում բազմազավակ ընտանիքների ավելացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը: Սակայն Հայաստանի բազմազավակ ընտանիքներին անցած շաբաթ տխուր լուր էր սպասվում… ՀՀ կառավարությունն անցած շաբաթ, ըստ էության, բացասական եզրակացություն տվեց օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բազմազավակ ընտանիքների

ԿԱՐԱՊԵՏԻՉԻ ԵՐԱԶԸ

Անեի հացադուլ Րաֆֆիի հանգույն, Գայիք, անցնեիք վրանիս մոտով, Նայեիք դուք ինձ անզուսպ կարոտով, Լսեի՝ ոնց եք Տիգրան վանկարկում:

Հատված ՀՀԿ-ական պատգամավորի հետ լուրջ զրույց ծավալելու փորձից

Երեկ փորձել են անսալ Սերժ Սարգսյանի հորդորին եւ լուրջ զրույց ծավալել Ազգային ժողովում Հանրապետական կուսակցության պատգամավորներից մեկի՝ Հրանտ Գրիգորյանի հետ:  – Պարոն Գրիգորյան, օրինակ, ի՞նչ հարցեր կուզենայիք Ձեզ տային լրագրողները, որ չեն տալիս, եւ Դուք էլ արտահայտվելու հնարավորություն չեք ունենում։ – Լավ ե՞ք, դե լավ ըլնեք… – Սերժ Սարգսյանը կասկած է հայտնել, որ մենք ձեզ՝ գործարար

Բարեւ ձեզ, ՀԱԿ-ից քշվածներ

Հիանանք. «Ժառանգության» հետ դաշինք են կազմել «Ժողովրդավարական հայրենիք», ԺՈԻԿ, «Պահպանողական», «Շրջադարձ» եւ ՀԱՍԿ կուսակցությունները: Փաստորեն որոշակի իմաստով ստացվել է ոչ թե «Բարեւ, Երեւան», այլ իսկականից՝ «Բարեւ ձեզ, ՀԱԿ-ից քշվածներ» (ինչ վերաբերում է «Շրջադարձին» ու ՀԱՍԿ-ին, ապա սրանք լուսանցքային ուժեր են, շատ ավելի լուսանցքային, քան մնացածները)։ Ըստ այդմ, «Ժառանգությունը» կարծես իրականում «խոնարհում» է դրոշը, ինչպես Րաֆֆի

Կանոն է դառնում անկանոնությունը

Ակնհայտ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը խառնել է իշխանությունների խաղաքարտերը, և նրանք չեն կարողանում գտնել որևէ տրամաբանական հակախաղ: Շատերն են Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունները համարում որևէ տրամաբանությունից դուրս, նույնիսկ ընդդիմադիրները, առաջին հերթին ընդդիմադիրները կամ իրականում ընդամենը ընդդիմության մեջ առաջին շարքերում տեղերը պահելու համար պայքարողները: Սակայն հենց տրամաբանությունից դուրս քայլերն են, որ իշխանություններին ու նաև ընդդիմադիրներին դրել

Վահրամ Փափազյան: Թատրոնն ամեն ինչ ստեղծում է իր ժամանակին և իր ժամանակի համար (Ֆոտոշարք)

Գաֆէսճյան արվեստի կենտրոնում երեկ տեղի ունեցավ «Հանդիպում արվեստի հետ» երեկոն: 2013 թվականը նշանավորվում է Մեծն հայ դերասան Վահրամ Փափազյանի 125-ամյա հոբելյանով: Եվ կազմակերպվել էր միջոցառում, որը բաղկացած էր երեք մասից: Դասախոսություն կարդաց և ներկայացրեց Փափազյանի դերը հայ թատերարվեստում և ընդհանրապես հայ մշակույթի մեջ` արվեստագիտության դոկտոր, Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ՀՀ վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանը:

Ավտոմեքենան` ցեխակույտի մեջ

Մարտի 21-ին,  ժամը 22.32-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս–Մեծ Մասրիկ ավտոճանապարհի 2-րդ  կմ-ում  ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտի մեջ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՊԱԶ» մակնիշի 1061Լ պ/հ ավտոբուսը: ԱԻՆ Լուսանկարը` արխիվային

Բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է. Մարտի 22-ին՝ ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

ԲՀԿ-ն հրապարակել է Երեւանի ավագանու իր ցուցակը

Այդ ցուցակում ընդգրկված է 194 մարդ. 1.Օսկանյան Վարդան Մինասի 2.Արսենյան Գուրգեն Բաբկենի 3.Մանուկյան Աբրահամ Հակոբի 4.Բագրատյան Սերգեյ Պապաշի 5.Հովհաննիսյան Մհեր Անդրանիկի 6.Պողոսյան Թամարա Հարությունի 7.Ջուլֆալակյան Արսեն Լևոնի 8.Գասպարյան Գուրգեն Խաչիկի 9.Մարգարյան Մարինա Միտուշի 10.Փլավչյան Պողոս Գևորգի 11.Ղուկասյան Դիաննա Ալեքսանդրի 12.Շիրինյան Գառնիկ Սոկրատի 13.Պողոսյան Ջիվան Կրմիանի 14.Գևորգյան Արմենուհի Ռուբենի 15.Սահակյան Արմեն Սերյոժայի 16.Ավետիսյան Արտակ Ռաֆիկի 17.Կարապողոսյան

Արոնյանը Ռաջաբովին հարկադրեց անձնատուր լինել

Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Լոնդոնում ընթացող Հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում սեւ խաղաքարերով մեթոդաբար մեծացնելով ճնշումը Թեյմուր Ռաջաբովի նկատմամբ՝ ադրբեջանցուն պարտադրեց 54-րդ քայլում անձնատուր լինել: Հաջորդ տուրում Արոնյանը, որն ունի 4,5 միավոր, խաղալու է սպիտակներով՝ Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Ի դեպ, նույնքան՝ 4,5 միավոր ունի նաեւ նորվեգացի Մագնուս Կարլսենը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Գյումրու ՀԱԿ համակարգող. «Րաֆֆի Հովհաննիսյանը յուղ է վառում»

ՀԱԿ անդամ Մուրադ Գրիգորյանը Րաֆֆի Հովհաննիսյանին քննադատում է  ծրագիր չունենալու  ու Սերժ Սարգսյանի հետ գաղտնի բանակցելու համար: ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` լրատվամիջոցների հետ հանդիպմանը,  խստորեն քննադատեց ոչ միայն վերջինիս,  այլեւ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին: «Սերժ Սարգսյանի ասուլիսը գնահատում եմ որպես վատ կազմակերպված և վատ բեմադրված մենախոսություն:  Մենախոսություն, որի  դեկորացիան հրավիրված,

Քաղաքացին այսօրվանից բերանը կարած նստելու է Ազատության հրապարակում (Տեսանյութ)

Նա այդ քայլին դիմում է՝ «իշխանափոխության, Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակի» համար: Արդեն 11 օր Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին այսօրվանից միանալու է մեր համաքաղաքացիներից մեկը՝ Շահինյան Կարենը: Նա Ազատության հրապարակում նստելու է ոչ միայն հացադուլ անելով, այլեւ՝ բերանը կարած: Նա Aravot.am-ի հետ զրույցում պատմեց. «Անձամբ ես Սոչի քաղաքում իմ մտերիմներին թողել եմ, եկել եմ զուտ

Ծավի բնակիչներ. «Ինչո՞ւ կռված, հողը պաշտպանած մարդը չպիտի գնահատվի էսօր»

  «Հիմնական աշխատատեղ չկա Ծավ գյուղում, իսկ այսօր հողագործությունն ու անասնապահությունն այն եկամտաբերությունը չունեն, որ գյուղացին զբաղվի ու եկամուտ ստանա: Վառելիքը թանկ է, սերմնացուն թանկ է, աշխատանքները ծանր են, ձեռքի աշխատանք է հիմնականում, մեծանիզմները հին են` Խորհրդային տնտեսությունից ժառանգություն մնացած մոտ 40-50 տարվա:  Հացահատիկի վարելահողեր չկան գյուղում, բանաջարաբոստանային կուլտուրաներ են` կարտոֆիլ եւ այլն, իսկ այսօր

Քաղաքագետ. «Վարչապետը ժուժկալ բանկիր է»

Գագիկ Համբարյանի կարծիքով ՝ մեր երկրում նկատվում է կադրային քաղց: ՀՀ նախագահի`օրերս  լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո բնակիչներից շատերի մոտ այնպիսի տպավորություն է  ստեղծվել, որ նախագահը չի ուզում անգամ աննշան  կադրային փոփոխություններ կատարել, եւ, այսպես ասած, դողում է թե ՀՀԿ-ական օլիգարխների և թե իր իսկ կողմից նշանակված կադրերի  վրա: Այսօր Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանին հարցրեց`

Քաջարանցուն 400 հազ դրամը քի՞չ է, ավելի՞ն է ուզում

«Քաջարան քաղաքում սոցիալական բոլոր խնդիրները լուծված են»,-ասում է քաջարանցի պատգամավոր Վահե Հակոբյանը, այնտեղի կոմբինատում, ըստ նրա, միջին աշխատավարձը 400 հազար դրամ է։ Չնայած դրան Սերժ Սարգսյանին այստեղ դեմ է քվեարկել բնակչության 45 տոկոսը։ Ինչո՞ւ… Ըստ Վահե Հակոբյանի՝ այդ կփորձեն հասկանալ ժողովրդի հետ շփումների արդյունքում, միգուցե տեղացիների դժգոհության պատճառներից մեկն այն է, որ միջին աշխատավարձը 500

Amarillo Globe News. «ԱՄՆ-ում երեք Հայ մեղադրվում է մսամթերք գողանալու մեջ»

Տեխաս նահանգի Ամարիլոյի դաշնային դատարանը չորեքշաբթի օրը երեք հայի դեմ մեղադրանք է ներկայացրել՝ պնդելով, որ նրանք մսամթերք են գողացել «Tyson Fresh Meats» մսամթերք մատակարարող ընկերությունից: Գրում է «Ամարիլո գլոբ նյուզ» պարբերականը:  55-ամյա Ռուբեն Աշիկյանը, 31-ամյա Լևոն Աշիկյանը, 51-ամյա Գրիգոր Դարմաջյանը և Լյուսի Մելը մեղադրվում են չորս կետերով՝ խարդախության, միջպետական բեռնափոխադրումները գողանալու դավադրություն կազմակերպելու, միջպետական բեռնափոխադրումները

ESC Today. «Հայաստան. ծանոթացեք՝ Գոռ Սուջյան և Դորիանս»

Երբ Գոռ Սուջյանը երիտասարդ էր, երգիչ դառնալու մտադրություն չուներ: Նա որոշել էր տնտեսագետ դառնալ, հետո փոխեց իր միտքն ու որոշեց ծրագրավորող դառնալ, իսկ այդ ամենից հետո, ինչպես Գոռն է ասում, ամեն ինչ խառնվեց իրար ու որոշեց երգիչ դառնալ: Հաղորդում է «Ի Էս Սի թըդեյ» հեռարձակողը՝ անդրադառնալով «Դորիանս» խմբին, որն այս տարի «Եվրատեսիլ»-ում ներկայացնելու է Հայաստանը:

Եվրոպական օդանավակայաններում ՀՀ քաղաքացիներին ստորացնում են ու հետ ուղարկում

Aravot.am-ի տեղեկություններով այսօր նույնիսկ քաշքշուկ է տեղի ունեցել հայերի եւ Իտալիայի օդանավակայանի ոստիկանների միջեւ: Մոտ երեք շաբաթ է՝ Եվրոպական միության տարբեր երկրներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները օդանավակայաններում եւ օդանավակայանների մաքսային կետերում անհասկանալի եւ ընդգծված կոպիտ վերաբերմունքի են արժանանում: Վերջին թարմ դեպքը տեղի է ունեցել երեկ` մարտի 20-ին «Ալ Իտալիա» ավիաընկերությունով Հռոմ մեկնած հայաստանցիների հետ, որոնց մի

Բրոնզե մեդալին ընդամենը մեկ քայլ չբավականացրեց

  Վրաստանի մայրաքաղաքում ընթացող ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն այսօր ավարտվում է: Հայաստանի ներկայացուցիչ, 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը հաջող սկսելով պայքարը՝ միմյանց հետեւից պարտության մատնեց հույն Ապոստոլոս Տասկուդիսին, մոլդովացի Ալեքսանդրու Բուրկային եւ միայն կիսաեզրափակչում զիջեց Անվար Գեդուեւին (Ռուսաստան): Դրանից հետո հայ ըմբիշը բրոնզե մեդալ նվաճելու իրական հնարավորություն ուներ: Դրա համար նա սփոփիչ գոտեմարտում պետք է հաղթեր

Հետախուզվում է «Սահմանապահ Տավուշ» բարեգործական կազմակերպության տնօրենը

Նրան  դատի են տվել  3 հազար դոլար պարտքի համար   Դիլիջան քաղաքի բնակիչ Արմեն Խառատյանը դիմել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան` «Սահմանապահ Տավուշ» հասարակական բարեգործական կազմակերպության տնօրեն  Սոս Եղիշի Սահակյանից եւ նրա եղբայր Սահակ Եղիշի Սահակյանից համապարտության կարգով 3000 ԱՄՆ դոլարին համարժեք 1218 870 դրամ  պարտքի եւ 2011թ. սեպտեմբերի 30-ից մինչեւ հայցադիմումը ներկայացնելու օրը՝

Գյումրեցի տատիկը կոտրված ձեռքով ստորագրում էր հօգուտ Րաֆֆու

Այսօր Գյումրու թատերական հրապարակում անհամաձայնություն է եղել «Ժառանգության» համակիրների և տեղի ոստիկանների միջեւ: Մի քանի օր է` Գյումրու «Ժառանգության»  գրասենյակում ստորագրահավաք է սկսվել` ի պաշտպանություն Րաֆֆի Հովհաննիսյանի: Այսօր  բացօթյա ստորագրահավաք էր կազմակերպվել նաև   Գյումրու թատերական  հրապարակում, որը սակայն փորձել էին արգելել տեղի ոստիկանները: Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության»  համակիր Համլետ Գրիգորյանը պատմեց հետևյալը. « Մենք հենց

Մարգարիտ Եսայանը Տիգրան Ուրիխանյանին հիշեցնում է նրա «ոչ հեռավոր մանկությունը»

 «Որոշ քաղաքական ուժերի ջահելների հորդորում եմ, որ իրենք իրենց կարողանան տեղավորել քաղաքական էթիկայի եւ համամարդկայնորեն ընդունված քաղաքավարության կանոնների շրջանակում եւ չփորձեն պատվիրված եւ չարացած գնահատականներ հնչեցնել ՀՀ վարչապետի հասցեին: Չէր խանգարի նաեւ, որ ոմանք նման պահերին վերհիշեն իրենց ոչ հեռավոր մանկությունը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը` անդրադառնալով վերջին օրերին ԲՀԿ-ի նոր թափ ստացած

Ինչո՞ւ Լարիսա Ալավերդյանին չեն ընդգրկել «Ժառանգության» ցուցակում (Տեսանյութ)

Լարիսա Ալավերդյանը վստահեցնում է, որ ինքը չի ցանկացել, մերժել է:   Քիչ առաջ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեց Լարիսա Ալավերդյանը: Հիշեցնենք, որ այսօր Ժառանգությունը հրապարակեց ավագանու ընտրությունների իր ցուցակը, որտեղ Լարիսա Ալավերդյանի անունը չկար: Ուստի Aravot.am-ը տիկին Ալավերդյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է պատճառը: Տիկին Ալավերդյանը վստահեցրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն առաջարկել է այդ ցուցակում շատ

Դումանյանի գերատեսչությունը ՄԻՊ-ից նեղացած չէ

«Կխնդրենք, որ ՄԻՊ-ը արձանագրված դեպքերը տրամադրի մեզ, մենք էլ քննարկենք ու հասկանանք խնդիրը» Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է առողջապահության նախարարության վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները եւ նշել ոլորտի մի շարք թերացումներ: Թերացումներ կան, բայց դրանց վերացման ուղղությամբ աշխատանքներ է տանում նախարարությունը եւ ի տարբերություն այլ գերատեսչությունների, ՄԻՊ-ից նեղացած չեն այս գերատեսչության պատասխանատուները: Aravot.am-ի հետ զրույցում

Արմեն Մարտիրոսյանը հիշեց բաջանաղին, Դավիթ Սանասարյանն՝ իր տատին

Բաց քաղաքացիական խորհրդի հերթական նիստը՝ Ազատության հրապարակում   «Մենք ունեցանք տարբեր քաղաքապետեր, բայց կառավարման ձեւը եւ բովանդակությունը որեւէ ձեւ չի փոխվում: Երեւանում է կենտրոնացված մեր երկրի գումարների 80 տոկոսը: Մենք պետք է կարողանանք այստեղ այնպիսի մթնոլորտ ստեղծենք, որը հնարավորություն կտա այն հաղթանակը, որ ձեռք ենք բերել փետրվարի 18-ին, տարածել: Երեւանում ընտրությունը կառավարման համակարգի կարեւոր օղակի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031