Օրվա լրահոսը

Լուրջ խոսակցություն չստացվեց

«Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանն ընտիր, դաստիարակված մարդ է, փորձ եւ վաստակ ունի, օժտված է բարձր ինտելեկտով եւ պրոֆեսիոնալիզմով: Դա ասում եմ ոչ միայն գործընկերոջս գովելու համար, այլեւ փաստելու, որ նա կոոպերատիվ բուհը նոր ավարտած աղջնակ կամ պատանի չէ, որոնց մասին երկուշաբթի օրը խոսում էր ՀՀ նախագահը: Հիշեցնեմ, որ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը չհամաձայնեց

«Խոզի գրիպով» հիվանդ 12-ամյա տղան մարտի 22-ին հիվանդանոցից դուրս կգրվի

Դեռեւս պարզված չէ նրա 7-ամյա քրոջ մահվան պատճառը Արծվաբերդցի  12-ամյա Գեւորգը, ում 7-ամյա քույր  Անուշը մարտի 16-ին  ենթադրաբար մահացել է գրիպի H1N1  ենթատեսակից, առողջացել է եւ մարտի 22-ին դուրս  կգրվի Բերդի բժշկական կենտրոնից: Այս մասին տեղեկացանք Բերդի բժշկական կենտրոնի տնօրեն Արամ Հարությունյանից: Մարտի 20-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հաստատել էր, որ  Գեւորգը հիվանդ է գրիպի H1N1 

«Սահակաշվիլին Ջավախքում հայահալած քաղաքականություն էր վարում». Շիրակ Թորոսյան

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը «Հենարան» մամուլի ակումբում տված ասուլիսի ժամանակ խոսեց Ջավախքի հիմնախնդիրներից, ջավախահայությունից և Վրաստանի նոր իշխանություններից: «2012 թ.-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, երբ հաղթանակ տոնեց Բիձինա Իվանիշվիլին, վրացահայությունը մեծ հույսեր կապեց այդ քաղաքական ուժի հետ, որովհետև այդ ուժը մուտք գործեց Ջավախք և բարձրացրեց այնտեղ առկա հիմնախնդիրները: Այդ փոփոխությունից հետո Ջավախքում վերացվել

Մարքսիստը կլինի ԲՀԿ-ի «հրեղեն ոգեշնչողը եւ գաղափարական ջահակիրը»

«Դա միայն Ծառուկյանին է պօ պլիչու»

Վճռաբեկը վարույթ ընդունեց ՀԱԿ ակտիվիստների գործը

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը մարտի 21-ին վարույթ է ընդունել Տիգրան Առաքելյանի և մյուսների (հայտնի է որպես՝ ՀԱԿ ակտիվիստների գործ) վերաբերյալ քրեական գործի վճռաբեկ բողոքը: Այս մասին հայտնում է ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը։

Ի՞նչն է Շ. Ֆյուլեին հիմք տվել առաջընթաց տեսնել Հայաստանում

Ռ. Մեհրաբյանի կարծիքով` ՀՀ-ին պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն է տրվել 2013-2014-ին կնքել քաղաքական ասոցացման և ազատ առևտրի շուրջ պայմանագրերը, որոնք ՀՀ-ին անդառնալի դրական փոփոխություններ են բերելու: Մեր զրուցակիցը կարծում է, որ այդ ֆոնին միևնույն է, թե ով է ՀՀ-ում իշխանություն և որ իշխանությունն է կատարում այդ քայլերը:

Ինչքա՞ն անտառ ենք մենք կորցրել

ՀՀ ԳՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանի համար զարմանալի չէ այն փաստը, որ Եվրոպայում անտառներն ավելի խնամված ու կոկիկ տեսք ունեն: Ըստ նրա՝ լավ տեսք ունեցող անտառ ունենալու համար նախեւառաջ ներդրումներ են պետք: Գլխավոր անտառապետը նորատունկ անտառների ամենամեծ թշնամի է համարում ընտանի կենդանիներին: «Եվրոպայում վնասում են վայրի կենդանիները, մեզ մոտ՝ ընտանի կենդանիները: Մենք անպայման

Գրավաճառ. «Մենք աշխատելու քաղաքակիրթ պայմաններ ենք խնդրում»

Այսօր գրավաճառների գործունեության արգելմանն ու նրանց տեղափոխման դեմ արտահայտվող ուսանողների հետ «Արմատ» ակումբում կայացած ասուլիսում հայտնեց նախկինում «Երիտասարդական» մետրոյի գետնանցումում աշխատող գրավաճառ Գարիկ Մարտիրոսյանը: «Մենք չենք ուզում բացօթյա առևտուր անել: Մենք խնդրում ենք քաղաքապետին փակ տարածք հատկացնել, որտեղ գրքի շուկա կգործի»,-ասուլիսում հայտնեց գրավաճառն ու հավելեց, որ իրենց հատկացվել է տարածք կամ Մաշտոցի գետնանցումում կամ Մարգարյան

Պատահար Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին. ուղևորը և վարորդը տեղափոխվել են հիվանդանոց

Մարտի 20-ին, ժամը  21.00-ի սահմաններում,  «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 7-րդ կմ-ին բախվել է ճանապարհի աջ մասում կայանված «ԳԱԶել-3302»  մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով «ԳԱԶ-24»-ի 8-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մարտի 21-ին, ժամը  00.55-ին, գլխուղեղի ցնցումով և դեմքի քերծված վերքերով հիվանդանոց բուժօգնության է ընդունվել նաև նույն ավտոմեքենայի վարորդը: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Արամ Աբրահամյան. «Րաֆֆի Հովհաննիսյանը գուցե աստվածաշնչի եւ սահմանադրության այլ օրինակների վրա կերդվի» (Տեսանյութ)

Ասել, թե «դու չպետք է երդվես, թե չէ ես կմահանամ», լավագույն դեպքում բարոյական ճնշում է, իսկ վատագույն դեպքում` «երեխայական բան»:

Երեւանի ավագանու ընտրությունները ԲՀԿ-ի համար վերջին «լիկվիդն է»

Աշոտյանը որպես երեւանցի ուզում է հասկանալ, Օսկանյանի՝ փողերի լվացման հմտությունները որքանով կարող են պետք գալ Երեւանի փողոցները մաքուր պահելու համար

«Վախից ոչ թե պետք է փախչել, այլ՝ ընկերանալ». Հույն հոգեբան

Վախն ապրում է յուրաքանչյուրիս մեջ: Այն կենսական հույզ է և ունի սպառնացող վտանգից զգուշացնելու նշանակություն: Վարքաբանները վախը համարում են ընդօրինակման արդյունք, որը հաճախ սովորում ենք մեր ծնողներից։ Վախը լինում է իրավիճակային (անսովոր, ծայրահեղ վտանգավոր իրադրությունում առաջացած), անձային (օրինակ`  կասկածամտություն և այլն), իրական, երևակայական, սուր,  քրոնիկ և հիվանդագին (ֆոբիաներ, որոնք հոգեբանության մեջ գրեթե 400 են): Հոգեվերլուծական տեսակետից՝ հիվանդագին վախերն սկիզբ

Հարգելի պատգամավորներ, գոնե մի քիչ կամաց խոսեք

Հովիկ Աբրահամյանի դիտողությունը պատգամավորներին Այսօր մինչ ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանն ԱԺ ամբիոնից իր մտահոգություններն էր ներկայացնում մաքսային եւ հարկային օրենսդրության նախագծերում կառավարությոն ներկայացրած փոփոխությունների վերաբերյալ, նիստը նախագահող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդհատելով պատգամավորի ելույթը`դիտողություն արեց դահլիճում նստածներին. «Հարգելի պատգամավորներ, ես վստահ եմ, որ դուք շատ կարեւոր հարցեր եք քննարկում, բայց խանգարում եք: Գոնե մի քիչ

Ամենատարօրինակ պահն այն է, որ ֆաքսին սուրճ է հյուրասիրել ոչ թե աշխատասենյակում, այլ ընդունարանո՞ւմ

«Նախկինում էլ իմ դեմ գրել են, թե իբր ես նախարար ժամանակ ասել եմ՝ ֆաքսին սուրճ հյուրասիրեք ընդունարանում։ Հարց եմ տալիս ձեզ, նախարարը եթե մեկին հարգում է, սուրճ է ուզում հյուրասիրի, ընդունարանո՞ւմ է հյուրասիրում», դժգոհել է հանրապետական պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանը։ «ՉԻ» – Փաստորեն Մուրադ Մուրադյանին թվացել է, թե այդ պատմության ամենատարօրինակ պահն այն

Լոռու մարզի դատախազին կնշանակե՞ ն Շիրակի մարզի դատախազ

Շիրակի մարզում դարձյալ կադրային փոփոխություններ են սպասվում

«Մարտի մեկի» հանձնաժողովի հարցը`հաջորդ քառօրյայում

 Այսօր խորհրդարանում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց, որ «մարտի մեկի» գործով նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցն ընդգրկված է ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ եւ հետաքրքրվեց, թե ե՞րբ է այն քննարկվելու: Նախագահող Հովիկ Աբրահամյանը պարզաբանեց, որ հարցի հիմնական զեկուցող ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը գործուղման մեջ է գտնվում եւ այդ պատճառով հարցը կհետաձգվի

«Թրանսփարենսի Ինթերնեշնլը» դիմել է էթիկայի հանձնաժողով՝ ընդդեմ ՀՔԾ պետի

Շուրջ 40 րոպե վիճաբանելուց հետո, քննիչը դուրս է եկել սենյակից և այնուհետև ներս մտել Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի հետ, ով բարձրաձայն գոռգոռալով, վկայի և նրա ներկայացուցչի նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելով, արգելել է ձայնագրություն կատարել և կարգադրել է քննիչներից մեկին (սենյակում ներկա են եղել հինգ քննիչ), որ ձայնագրիչը նետի զուգարան:

Երեք միլիոն մարդ հոտառության հետ կապված խնդիրներ ունի

Պատկերացրեք՝ ինչ-որ մեկի տնից ահավոր ծանր հոտ է գալիս, աղբամանը երկու շաբաթ չեն դատարկել, չուլանում սատկած առնետ կա և այլն։ Ու հանկարծ մեկն ասում է. «այս տան ամենամեծ պրոբլեմը սատկած առնետները չեն, այս տան ամենամեծ պրոբլեմն աղբամանը չէ, այս տան ամենամեծ պրոբլեմը գարշահոտությունն է»։

Վլադիմիր Աբրամով. «Այդ դեպքում «Սպարտակը» հայկական թիմ կդառնա»

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ֆուտբոլային հետագա ճակատագիրը լայն քննարկումների թեմա է դարձել: Ռուս ֆուտբոլային գործակալ Վլադիմիր Աբրամովը «Цоветский Спорт»-ում նույնպես անդրադարձել է Մխիթարյանի՝ այլ ակումբ տեղափոխվելու տարբերակներին: Նրա պատկերացմամբ. «Եթե Մխիթարյանն անպայման ուզում է հեռանալ «Շախտյորից», ավելի շուտ կգնա «Անժի», հնարավոր է՝ ԲԿՄԱ: Իսկ եթե նրան «Սպարտակը» վերցնի, դա կնշանակի,

Սմբատ Այվազյան. «Սերժ Սարգսյանը չի ընկալել ամենագլխավորը

Ինքը փոփոխությունների մասին որևէ բան չասաց, ընդհակառակը՝ նա իր ասուլիսում ասաց, որ գոհ է կառավարության աշխատանքից։ Եթե գոհ է, այսինքն՝ այս իրավիճակը, որը ստեղծվել է, հենց Սերժի քաղաքականության արդյունքն է։ Ինքը դա հաստատում է։

Զոլյանը, ըստ ԿԳՆ ներկայացուցչի՝ «եսիմինչ նամակ» կարդաց վերաքննիչում

Դատաքննությունն ավարտվեց: Վճիռը կհրապարակվի ապրիլի 4-ին:

Հովհաննես Սահակյան. «Հասկանում եմ ՀՀԿ պատգամավորների դեմ արշավ սկսած որոշ քաղաքական ուժերի գործելաոճը»

Ափսոսանքով պետք է նշեմ, որ որոշ մարդիկ ցայտնոտով ընդունեցին Հանրապետական պատգամավորների գրավոր հարցերը կառավարությանը: Ցավում եմ, որ նրանք ծանոթ չեն “ԱԺ կանոնակարգ” օրենքի տարրական պահանջներին, համաձայն որի՝ կառավարությանը գրավոր հարց ուղղելու իրավունք ունեն ոչ միայն Հանրապետական, այլեւ մյուս խմբակցությունների պատգամավորները: Միեւնույն ժամանակ հասկանում եմ ՀՀԿ պատգամավորների դեմ արշավ սկսած որոշ քաղաքական ուժերի գործելաոճը, քանի որ

Եվրոպական հարևանության քաղաքականությունը 2012 թվականի ընթացքում. հարևան պետությունների հետ շարունակ սերտացող համագործակցության հանձնառում՝ անկախ անկայուն քաղաքական և տնտեսական պայմաններից

Աjսօր հրապարակված՝ Եվրոպական հարևանության քաղաքականության 2012 թվականի երկրի և տարածաշրջանային զեկույցները  ցույց են տալիս, որ ԵՄ համագործակցությունը իր գործընկեր երկենրի հետ ավելի է սերտացել և  տալիս է դրական արդյունքներ: ԵՀՔ նոր մոտեցման մեկնարկից  2 տարի անց, համագործակցության մի շարք ոլորտներում նկատվում են լուրջ ձեռքբերումներ՝ չնայած որ 2012 թվականը քաղաքական անկայունությունից և բարդ սոցիալ տնտեսական պայմաններից

Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացման 2012թ. Հայաստանի առաջընթացի զեկույցը

Եվրոպական հանձնաժողովը և ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը 2013 թվականի մարտի 20-ին հրապարակեցին «հարևանության ամենամյա փաթեթը», որը ներառում է  համատեղ ուղերձ` «Գործընկերությունն ամրացնելու ուղղությամբ աշխատանքը»), Հայաստանում Եվրոպական հարևանության քաղաքականության իրագործման 2012 թվականի առաջընթացի գնահատմամբ, «Գործընկերություն հանուն ժողովրդավարության և համատեղ բարգավաճման»  զեկույցը հարավային միջերկրական երկրների հետ, Արևելյան գործընկերության 2012 թվականի զեկույցը, 12

Մարդու իրավունքների վիճակը Առողջապահության նախարարության ոլորտում. Օմբուդսմենի զեկույց 2012

Առողջապահության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ  թերացումները. ·         Առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ` կապված համավճարի զեղչման կամ դրա վճարումից ազատելու կարգի նկատմամբ իրականացվող ստուգումների և մշտադիտարկման ցածր արդյունավետության հետ, որը հանգեցրել է բազում խտրական դրսևորումների դեպքերի, որոնց համար պաշտոնատար անձինք պատասխանատվության չեն  ենթարկվել: ·         Խիստ մտահոգիչ է, որ հանրապետությունում բացակայում են շրջանառվող դեղերի որակի հսկողության մեխանիզմներ և այդ հարցը կարգավորող հատուկ մարմին, որի արդյունքում

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ՀԱԿ-ը, ԲՀԿ-Ն ու ՀՅԴ-ն ընդամենն ամիսներ առաջ հրաժարվեցին մասնակցել նախագահական ընտրություններին

Այսօր լրանում է վերջնաժամկետը, երբ ավագանու ընտրություններին մասնակցել ցանկացող կուսակցությունները պետք է ԿԸՀ ներկայացնեն իրենց ցուցակները։ Երեկվա դրությամբ միայն ՀՀԿ-ն էր ներկայացրել իր ցուցակը, մյուսները դա կանեն այսօր։ Մինչ այդ նկատենք, որ չնայած մեզանում գործում է ավելի քան 75 կուսակցություն, սակայն առայժմ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են ընդամենը 7-ը։ Ընդ որում, բացի ընդամենը

Կին մրցավարի կուրծքը հանգիստ չի տալիս ֆուտբոլիստներին

Գերմանացի ֆուտբոլային կին մրցավար Բիբիանա Շտեյնհաուզը կրկին անհարմար ֆիճակում է հայտնվել խաղադաշտում՝ հերթական անգամ կուրծքը դեմ տալով ֆուտբոլիստին: Այս անգամ վերջինին գերել է մրցավարի աջ կուրծքը: Չարաճճին «Ինգոլշտադտ 04» թիմի պաշտպան Անդրե Միյատովիչն է, որը նշանակված 11 մետրանոցին համաձայն չլինելով՝ «միամտաբար դիպել է» Բիբիանայի աջ կրծքին: Այդ պահի լուսանկարն արագ տարածվել է աշխարհի բազմաթիվ լրատվամիջոցներում:

Մահացու պատահար Երևան-Երասխ ճանապարհին

Մարտի 19-ին, ժամը 22.00-ին, 1962 թ. ծնված Վարդգես Ղազարյանի վարած «ՎԱԶ-21703-118-01» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 30-րդ կմ-ին`  Շահումյան գյուղի հատվածում, շրջվել է: Պատահարի հետևանքով  Վ. Ղազարյանը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Ազատության հրապարակի ոգին եւ օրակարգը

– Սիրո՞ւմ եք ռոք,-հարցնում եմ երիտասարդ զրուցակցիս ու անմիջապես զղջում հարցիս համար, քանի որ այն, թե ինչպես էր նա լսում ռոքն ու ցատկում ոգեւորությունից, ամբողջովին անիմաստ էր դարձնում հարցս: – Ես ապրում եմ ռոքը, այստեղ հիմա ապրում եմ, ռոքն իմ կյանքն է,- պատասխանում է զրուցակիցս ու իր խելահեղ ցատկերով հասկացնում, որ ես այդ պահին խանգարում

Արկ չի հայտնաբերվել

Մարտի 20-ին, ժամը 09.12-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղում` Մ. Ղուկասյանին պատկանող հողատարածքում, հայտնաբերվել է չպայթած արկ: Դեպքի վայր է մեկնել մարզային օպերատիվ խումբը: Նշված հասցեում իրականացված ակնադիտական տեղազննության արդյունքում արկ չի հայտնաբերվել: ԱԻՆ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031