Օրվա լրահոսը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ. «Եթե համոզված լինեինք, որ արդար է որոշումը, չէինք բողոքարկի»

Այսօր ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում նշանակված էին դատական նիստեր՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն՝ ընդդեմ ՀՀ վարչական դատարանի երկու որոշումների: ՀՀ վարչական դատարանը 2012 թ. հուլիսի 13-ին մերժել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքն՝ ընդդեմ Վանաձորի քաղաքապետարանի և Վանաձոր համայնքի ավագանու որոշումների: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դեռևս 2010 թ. դեկտեմբեր ամսին դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել

Մոլդովայի հավաքականի մարզիչն ափսոսում է բաց թողնել Արտեմ Խաչատուրովին

Մոլդովայի հավաքականի մարզիչ Իոն Կարասը ափսոսանք է հայտնել Արտեմ Խաչատուրովի Հայաստանի հավաքականում հնարավոր մասնակցության մասին: Հայտնում է «Մոլդ ֆուտբոլ» պարբերականը` հղում անելով «Պռո տեվե»-ին: «Ես մեծ ցանկություն ունեմ, որ նա այստեղ մնա ու շարունակի հանդես գալ երիտասարդական հավաքականում ու մոտակա ժամանակներում կարող է ընդգրկվել ազգային հավաքականի կազմ», – ասել է Կարասը: Բացի Մոլդովայի քաղաքացիությունից, Խաչատուրովը

Բուհերը պետք է լինեն ապաքաղաքականացված, ոչ թե հանրապետական. Գերասիմ Վարդանյան

«Տարիների ընթացքում մի շարք խնդիրներ են կուտակվել,որոնց լուծումը մինչ այսօր կառավարությունը չի տալիս: Խնդիրները ստիպում են հայ ուսանողին լքել եւ հեռանալ իր հայրենիքից եւ վաղվա ապագան փնտրել օտարության մեջ: Բուհերը պետք է լինեն ապաքաղաքականացված, ոչ թե հանրապետական: Բարձրացված հարցին պետք է լուծում տալ, եթե չլուծեն, մենք պայքարելու ենք մինչեւ վերջ»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ

Ներկայացվել է 2012 թվականի ծրագրով նախատեսված շինարարության և բարեկարգման աշխատանքները

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի տեղակալ Ֆելիքս Յայլոյանը լրագրողներ իհետ հանդիպման ժամանակ ներկայացրել է 2012 թվականի ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում իրականացված լյանածավալ աշխատանքները: Նշվել է, որ այս տարվա ծրագրերով մայրաքաղաքում կատարվել է 2 մլն ք/մ ընդհանուր ծավալով ասֆալտապատում, այդ թվում 40 փողոցներ հիմնանորոգվել են` վերականգնելով ինչպես ասֆալտբետոնե ծածկը, այնպես էլ կատարվել

Հրանտ Բագրատյան. «Ինձ մոտ հայտնվել է ինտիմ կյանք»

Լեւոն Տեր-Պետրոսյանի` նախագահի թեկնածու առաջադրվելը, հավանական է: Այսօր «Հայելի» ակումբում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը: Իսկ թե ինչո՞ւ է ուշանում ՀԱԿ-ի պաշտոնական հայտարարությունն այդ մասին, պարոն Բագրատյանը հորդորեց 1-2 շաբաթ էլ սպասել եւ ՀԱԿ-ի նախագահի թեկնածուի անունը կբացահայտվի: ԱԺ պատգամավորն այս պահին չի ցանկանում թեկնածուի անուն տալ, քանի որ, ըստ նրա, այս օրերին

The Armenian Mirror-Spectator. «Գուլբենկյան հիմնադրամը ծննդատնով կօգնի սիրիահայերին»

Գուլբենկյան հիմնադրամի Նյու Յորքում կայացած տնօրենների հանդիպման ժամանակ, հիմնադրամի տնօրեն Էդվարդ Գուլբենկյանը հայտնել է, որ Հալեպի ծննդատունը, որը հիմնել է իր ընտանիքը, ժամանակավորապես կտրամադրվի Հալեպի հայ մեծահասակներին օգնելու համար: Գրում է «Արմենիան միրոր-սպեկտատորը»: Գուլբենկյանը նշել է, որ հիվանդանոցի տնօրենը կլինի Հալեպի բնակիչ Հովհաննես Հովհաննիսյանը: Գուլաբի Գուլբենկյանը կորցրել էր իր դստերը կնոջ հղիության շրջանում: 1935թ. որոշել

Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները հարցերին Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսի հետ համատեղ մամուլի ասուլիսին

Բարև Ձեզ Ուրախ եմ ողջունել Էդգարս Ռինկևիչսին, Լատվիայի արտաքին գործերի նախարարին, որը Հայաստանում է գտնվում պաշտոնական այցելությամբ: Այս տարվա հունվարին ես գտնվում էի Ռիգայում, և  ուրախ եմ հիմա հյուրընկալել Երևանում իմ լատվիացի գործընկերոջը: Մենք այսօր առիթը օգտագործեցինք շարունակելու մեր քննարկումները երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային հարցերի շուրջ: Գոհունակությամբ նշեցինք, որ երկկողմ հարաբերությունների իրավապայմանագրային լավ դաշտ ունեք՝ 24 համաձայնագիր

ՀՀ վարչապետի ելույթը ՀՀ Ազգային ժողովում

Հարգելի նախագահողներ, պատգամավորներ, ցանկանում եմ նշել, որ բյուջետային քննարկումներն Ազգային ժողովում սկսվեցին վարչապետի ելույթով, ես պատիվ ունեի ձեզ ներկայացնել այն գաղափարախոսական սկզբունքները, որոնց հիման վրա էլ կառուցված է պետական բյուջեի նախագիծը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ շահագրգիռ և օգտակար քննարկումների համար: Թիվ մեկ խնդիրը, որ մենք դնում ենք մեր առջև, կայանում է հետևյալում. 2013 թվականին

Տիգրան Առաքելյանի հայտարարությունը

Դե հիմա սպասում եմ այն մարդկանց արձագանքին, ովքեր կաշկանդվում էին իրենց կարծիքը հայտնել՝ կապված ՀԱԿ երիտասարդների եւ ոստիկանության միջեւ 2011 թ օգոստոսի 9- ին տեղի ունեցած հայտնի միջադեպի վերաբերյալ։ Մեր վստահ պնդմանը, որ իրականացվում է քաղաքական հետապնդում, հնչեցին հակադարձ  կարծիքներ, որ փորձ է արվում քաղաքականացնել, եւ որ հարցը իրավական հարթությունում է, ուստի  դատարանն էլ կորոշի։

Բացվեց գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների եւ քանդակի միջբուհական ցուցահանդես-մրցույթը

Ուսանողության եւ երիտասարդության տոների կապակցությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունն ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամը իրականացրել են մի շարք միջոցառումներ: Դրանց սկիզբը տրվել է զորամասերում, շարունակվել սոցիալական եւ առողջապահական ծրագրերով, իսկ կրթական եւ մշակութային ծրագրերը դեռ ընթացքի մեջ են: Վերջին երկուսի շրջանակներում այսօր «Հայարտ» մշակութային կենտրոնում բացվեց գեղանկարչական, գրաֆիկական աշխատանքների եւ քանդակի միջբուհական ցուցահանդես-մրցույթը: Ներկայացված էին

Գարեգին Չուգասզյանի պատկերացմամբ՝ նախախորհրդարանը կլուծի իշխող վերնախավին հատուկ, քրեաօլիգարխիկ արժեհամակարգի հարցերը

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը, բնապահպան Եղիա Ներսիսյանը եւ թարգմանիչ Սյուզան Սիմոնյանը  «Ուրբաթ» ակումբում խոսեցին քաղաքական նոր գործընթացների մեկնարկի` «նախախորհրդարանի» մասին: Դեռեւս ամիսներ առաջ «Սարդարապատ» շարժումը նախաձեռնել էր քննարկումներ այլընտրանքնային իշխանության ձեւավորման վերաբերյալ եւ ներկայացրել էր ճանապարհային քարտեզ, այսօր ի վերջո հայտարարում են, որ այդ նոր քաղաքական գործընթացը մեկնարկում է իր առաջին փուլով,

DW. «Կարին գյուղ` օազիս անապատում»

«Դի Դաբլյու» պարբերականը, անդրադառնալով Հայաստանի ծառահատումներին, գրում է` Մաշտոցը Երևանի արվարձաններին բնորոշ թաղամաս է: Կիրակի օրը երեխաները խաղում էին փողոցի ասֆալտին, մինչ ծնողները շաբաթվա խորովածն էին սարքում: Սերոբ Բադալյանի ընտանիքի համար դժվար չէր ցախ գտնել կրակ վառելու համար: Սակայն 34-ամյա ինժեները հիշում է 1990-ականների սկիզբները, երբ փայտ ճարելը մեծ խնդիր էր: «Խնդիրն այն էր, որ

Նախընտրական տրամադրությունները՝ Սպիտակում (Տեսանյութ)

Aravot.am-ը Սպիտակ քաղաքի բնակիչների շրջանում փոքրիկ հարզախույզի միջոցով փորձեց պարզել, թե քաղաքում ինչպիսին են նախընտրական տրամադրությունները: Տարբեր տարիքի և սեռի սպիտակցիներից հետաքրքրվեցինք՝ իրենց կարծիքով Լևոն Տեր-Պետրոսյանը, կամ Գագիկ Ծառուկյանը կառաջադրե՞ն իրենց թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններին և արդյոք որոշե՞լ են, թե ում են իրենց ձայնը տալու: Կարծիքները բավականին իրարամերժ էին: Շատերը կարծում էին, որ Գագիկ Ծառուկյանը

Լեւոն Զուրաբյանի նոր ճշգրտումը՝ «Մարտի 1»-ի հարցում. «Թե իրականում ով ինչ պատասխանատվություն է կրում, մենք դեռեւս չենք կարող ասել»

Այսօր Aravot.am-ը ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց, թե կիսո՞ւմ է Արամ Մանուկյանի՝ վերջերս հայտնած այն տեսակետը, թե «Մարտի 1»-ի գործում որեւէ քաղաքական ուժ չի մասնակցել: Նա պատասխանեց. «Ես իմ տեսակետը հայտնել եմ, միշտ էլ ասել եմ եւ շարունակում եմ պնդել, որ «Մարտի 1»-ի համար քաղաքական պատասխանատվություն կրում են բոլոր այն ուժերը, ովքեր եղել են կոալիցիայի

Դավիթ Տոնոյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին և նորանշանակ ռազմական կցորդին

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը նոյեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային և ռազմական կցորդ, գնդապետ Սեբաստիան Լեմաշին` ռազմական կցորդի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Դավիթ Տոնոյանը շնորհավորել է գնդապետ Լեմաշին և հույս հայտնել, որ նրա նշանակումից հետո հայ-չեխական պաշտպանական համագործակցությունը մոտ ապագայում նոր թափ կստանա: Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը իր

Դավիթաշենի կամուրջից մարդ է նետվել

Այսօր՝ ժամը 14.51-ին,  ահազանգ է ստացվել այն մասին, որ Դավիթաշենի կամուրջից մարդ է նետվել:  Դեպքի վայրում աշխատում են ԱԻ  արձագանքման խումբը եւ «1-02», «1-03» ծառայությունների աշխատակիցները: ԱԻՆ

«Պատրաստվիր թռիչքի». Կոչ են անում «Հույսի կամուրջ»-ի թատերախմբի երեխաները

Երեկ՝ նոյեմբերի 14-ին, թռիչքի էին պատրաստվում բոլոր նրանք, ովքեր եկել էին  Հ. Թումանյանի անվան Երևանի պետական տիկնիկային թատրոն՝ ներկա գտնվելու «Պատրաստվիր թռիչքի» ներկայացմանը, որտեղ մասնակցում էին «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության թատերախմբի երեխաները: «Թատերախումբը գործում է գրեթե 15 տարի, նրա նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել  հաշմանդամություն ունեցող երեխաների հիմնահարցերին և փոխել նրանց վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող երեխաների

Փլուզում Վարդենիսում. կան զոհեր

Այսօր՝ ժամը 14.27-ին,  ահազանգ է ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում կամուրջ է փլուզվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տուժածներից Ա. Անտոնյանը տեղափոխվել է Վարդենիս քաղաքի ԲԿ: Փլուզման հետևանքով 3 մարդ մնացել է երկաթբետոնե կոնստրուկցիաների տակ: Ժամը 15.20-ի դրությամբ փրկարարները փլատակներից դուրս են բերել Վարդենիս քաղաքի բնակիչ Վ. Սարգսյանի և Սևան

Էդվարդ Նալբանդյան. Ադրբեջանի հայտարարությունը մնացել է 90-ականների կեսերին

Ինչպես հայտնել էինք, այսօր ԱԳՆ-ում հանդիպեցին Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Լատվիայի Հանրապետության արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը: Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ վերջերս Ադրբեջանի կողմից առաջարկված ԼՂՀ ճանապարհային քարտեզին, որը կազմվել էր 90-ականներին: «Ադրբեջանի այդ հայտարարությունը մնացել է 90-ականների կեսերին: 15 տարի է անցել, գնացքն էլ գնացել է, իսկ որոշ ադրբեջանցիներ մնացել են կայարանում կանգնած: Նրանք պետք

Զինծառայողը տեղափոխվել է Մոսկվա. նախարարությունը ստանձնել է զինծառայողի բուժման ողջ ծախսերը

Զինծառայող Արթուր Քոչարյանը, ում մոտ հայտնաբերվել էր արյան հիվանդություն, բուժման նպատակով տեղափոխվել է Մոսկվա և բուժվում է Դմ. Ռոգաչովի անվան արյունաբանական ինստիտուտում: Արդեն մի քանի օր է ինչ զինծառայողը գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Այդ մասին «Pastinfo.am»-ին տեղեկացրեց ՊՆ բուժվարչության պետ Արտաշես Փարսադանյանը՝ հավելելով, որ պաշտպանության նախարարությունը ստանձնել է զինծառայողի բուժման ողջ ծախսերը: Հիշեցնենք, որ hամացանցում

Լեւոն Զուրաբյանը չգիտի՝ ԲՀԿ-ի օրակարգում կա՞ Սերժ Սարգսյանի հեռացումը

«Սա մարտահրավեր է՝ գործող ռեժիմին: Եթե իրենք ֆավորիտ են, ուրեմն թող ամբողջ աշխարհին ապացուցեն, որ չեն վախենում օրինական ընտրություններից: Սա կմատնի իրենց, որ իրենք իրենց ամբողջ հույսը դրել են ընտրակեղծիքների վրա: Դա ուղերձ է լինելու մեզ համար, ժողովրդի համար: Այս իշխանությունների հետ պայքարում պետք է ժողովրդի լայնամասշտաբ մոբիլիզացիա»,- այսօր հրավիրած ասուլիսում արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունն

Նիկոլ Փաշինյանը հրապարակային կարդաց Սամվել Ալեքսանյանի մասին «դատավճիռը»

Այսօր ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր եւ ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը կարդաց ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «դատավճիռ»՝ որոշումը՝ ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարիի հետ ունեցած միջադեպի առնչությամբ: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ «Դիմողի կամքին հակառակ թղթե պաստառը փախցնելը տվյալ իրավիճակում իրավաչափ քայլ չի եղել, պատգամավորը չի հարգել դիմողի՝ սեփական կարծիքն արտահայտելու մարդու Սահմանադրական իրավունքը եւ թույլ է տվել

Էդմոն Մարուքյանը պայման է դրել, թե որ դեպքում կստորագրի ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու թղթի տակ

Aravot.am-ը անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ դիրքորոշում ունի խորհրդարանական 4 խմբակցությունների կողմից կազմակերպված ստորագրահավաքի մասին՝ արտահերթ նիստ հրավիրելու եւ բարեփոխելու մի շարք օրենքներ՝ նախագահական ընտրություններին ընդառաջ: Նա պատասխանեց, որ ինքը դեռեւս Պետական-իրավական հանձնաժողովի նիստում արտահայտել է իր բացասական կարծիքը 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու հետ կապված. «Ես առաջարկել եմ հանել այդ մասը, հանել

Վարչապետն ընդունել է ՀՅԴ-ի առաջարկը՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկումներն ամփոփելիս իր ելույթում  այն գնահատեց «հավասարակշռված, իրատեսական բյուջե»: Նրա խոսքերով՝ «Մեծ է գայթակղությունը ընտրություններից առաջ ներկայացնել մի բյուջե, որը կնախատեսեր աշխատավարձերի, թոշակների կտրուկ բարձրացում: Բայց մենք զերծ ենք մնացել այդ գայթակղությունից, որովհետեւ զգում ենք պատասխանատվություն մեր հանրության առաջ: Երբեւիցե չենք ունեցել հավակնություն՝ բացարձակ ճշմարտություններ ներկայացնել: Իհարկե, կան

El Vaquero. «Ռոջեր Կուպելյան` կինեմատոգրաֆիայի աշխարհներ ստեղծողը»

Ռոջեր Կուպելյանը արդի կինեմատոգրաֆիայում ամենապատկերավոր տեսարաններ ստեղծողներից է, ինչպիսին է, օրինակ, «Մատանիների տիրակալը», և իր վերջին աշխատանքում` «Բյուզանդիայի արևելքը» ֆիլմում նա ևս նոր աշխարհ է կառուցել: Գրում է «Էլ Վաքերո» թերթը: «Բյուզանդիայի արևելքը» ֆիլմը սկսած 301թ. հայոց պատմության 150 տարիների մասին է.: Աշխատելով մատանիների տիրակալի վրա` Կուպելյանի մոտ ցանկություն էր առաջացել «Բյուզանդիայի արևելքի»-ի սցենարը գրել,

Լատվիայի ԱԳ նախարար. Հայաստանը Լատվիայի մտերիմ բարեկամն է Հարավային Կովկասում

Այսօր Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Լատվիայի Հանրապետության արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը ԱԳՆ-ում տեղի ունեցած  հանդիպումից հետո ներկայացրեցին քննարկված խնդիրները: Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ առաջնահերթ քննարկվել են Լատվիայի եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների խորացման հարցերը. «Բարձր մակարդակով այցելություններ են կատարվել Լատվիա, ստորագրվել է 24 պայմանագիր:  Այս տարի ՀՀ նախագահն այցելեց Լատվիա, եւ կարեւոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին:

Արմեն Մարտիրոսյան. «Ռոբերտ Քոչարյանն արտահայտել է միտք, որն ինձ համար ընդունելի չէ»

Այսօր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն «Իրատես de facto» ակումբում գնահատելով ներքաղաքական իրավիճակը՝ նորմալ համարեց, նշելով, որ տեղի է ունենում այն, ինչ պետք է լիներ. «Նախագահական ինստիտուտը մեծ լիազորություններ ունի, եւ մենք չենք կարողանում հակակշիռներ ստեղծել: Բայց քաղաքական ուժերը պետք է  հստակ դիրքորոշում ունենան նախագահական ընտրությունների հետ կապված»,-նշեց նա: Մարտիրոսյանի ձեւակերպմամբ՝ «Ժառանգությունը» բաց է բոլոր քաղաքական

Ընդդիմությունը կազմակերպում է նոր ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու

Այսօր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ 4 խմբակցություններով կազմակերպում են ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու, որպեսզի քննարկվեն մի շարք օրինագծեր՝ նախագահական ընտրություններին ընդառաջ. «Դժվար է կանխատեսել, որ այս իշխանությունները պատրաստ են գնալ մաքուր, օրինական ընտրությունների: Մենք ներկայացնում ենք օրինագիծ՝ բնակչության պետռեգիստրի մասին, ընտրական օրենսգրքում եւ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու»: Դա, ըստ Լեւոն

Ավազային անիմացիա՝ պլյուս բալետ

Կամ՝ հայազգի ավազի անիմատոր Արտյոմ Ներսեսի առաջին խոշոր նախագիծը հայրենիքում Դեռեւս 1970-ականներին Մեծ թատրոնում Կ. Կարաեւի «Լեգենդ սիրո մասին» բալետային ներկայացման ժամանակ մոսկվաբնակ հայազգի բեմանկարիչ Արտյոմ Խաչատրյանը էկրանին ավազի մանրացրած խճաքարի եւ շղարշի միջոցով ցուցադրեց ալեկոծվող ծով։ Այդ տարիներին դժվար մեկի մտքով անցներ, որ կգա ժամանակ, երբ ավազը կդառնա կարեւորագույն բեմանկարչական գործոն։ Ավելին՝ բալետային ժանրում

Քաղաքապետերը վերադառնում են, նորից հեռանում

Բայց Մասիսում շատ խնդիրներ մնում են չլուծված Դեռեւս երկու տարի առաջ՝ 29.07.2010-ին, «Առավոտն» իր՝ «Գյուղ կա՝ սրանից զարգացած է» հրապարակմամբ անդրադարձել էր Արարատի մարզի Մասիս քաղաքի անմխիթար վիճակին: Հրապարակմանը հաջորդել էր Մասիսի՝ այն ժամանակվա քաղաքապետ, ԲՀԿ-ական Դմիտրի Նազարյանի բուռն զայրույթով լի հեռախոսազանգը «Առավոտի» խմբագրություն, որով նա մեզ մեղադրում էր իր հակառակորդների(՞) կողմից պատվեր կատարելու մեջ,

Լրահոս
Չեմ բացառում․․․

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728