Օրվա լրահոսը

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

– Մարդ չի հասկանում՝ հիմի կապիտալի՞զմ ա, թե՝ սոցիալիզմ: – Արդեն կոմունիզմ ա. բա չէին ասո՞ւմ՝ կոմունիզմի օրոք ամեն ինչ կըլնի՝ բացի փողից:

Վրաերթ Շիրակի փողոցում

Փետրվարի 13-ին, ժամը 20.40-ի սահմաններում, «ԶԱԶ-Սենս»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի  Շիրակի փողոցում վրաերթի է ենթարկել 55-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Վարդան Սեդրակյան. «Այդ գյուղերում, որ էդքան խուլ են, եթե գնացի, ինչ-որ մի բան կփոխվի՞ իմ համար»

Այդպիսի քարոզարշավը եղել է 19-րդ դարում։ Հիմա 21-րդ դարն է. եթե դու ասելիք ունես, հեռուստացույցով կարող ես ասել, համացանցով։

Առանց արտաքին քաղաքական օրակարգի

Հայաստանում նախագահական ընտրությունների քարոզչության շրջանում զարմանալիորեն բացակայում է թեկնածուների արտաքին քաղաքական օրակարգը՝ չնայած այն հանգամանքին, որ արտաքին քաղաքականությունը նախագահի պրերոգատիվն է: Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Ղարաբաղը ճանաչելու, էպոսագետի՝ Ջավախքն ու Նախիջևանը վերամիավորելու պոպուլիստական կոչերից և գործող նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Օբամայի խոստումնազանցությունն արդարացնելու հայտարարություններից բացի՝ որևէ այլ նշանակալից հարց թեկնածուների օրակարգում չի երևում: Հայաստանի

Սերժ Սարգսյանը խոստովանել է

Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզում քարոզարշավի ժամանակ արել է հայտարարություններ, որոնք այլ կերպ, քան սենսացիա, անվանել հնարավոր չէ: «Եթե դուք անտարբեր դառնաք ու հանձնվեք այն գաղափարին, որն այսօր հնչում է ավելի կատաղի, քան երբևէ, թե՝ ձեր ձայնը բացարձակապես ոչ մի նշանակություն չունի, որ դուք ոչինչ չեք որոշում, որ ձեր ձայնն արժեք չունի, ապա ձեր լռությունը անպայման

Սերժ Սարգսյանը չի զգում Ցեղասպանության և Եղեռնի տարբերությունը

Սերժ Սարգսյանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և Հայոց ցեղասպանության մասին իր նախագահության հինգ տարիներին բազմաթիվ հակասական, շատ հայերի համար անընդունելի հայտարարություններ է արել՝ արժանանալով ամենախիստ քննադատությունների: Փետրվարի 5-ին նա հերթական հակասական մեկնաբանությունն արեց՝ ըստ էության դեմ գնալով այն ջանքերին ու ընթացքին, որ տասնամյակներ մղում են բազմաթիվ հայկական կազմակերպություններ ու անհատներ աշխարհի տարբեր երկրներում: «Մենք 40-50 տարի ցեղասպանություն

Հրդեհ բնակարանում

Փետրվարի 14-ին, ժամը 09.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ Խաղաղ Դոնի թիվ 5 շենքի 192-րդ բնակարանի խոհանոցում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում` առանց հրդեհի. տուժածներ չկան: ԱԻՆ

Այսօր Մոսկվայում կայանալու է «Aeroflot open 2013» փառատոնի արագ շախմատի մրցաշարը:

Հայտավորվել է 296 մասնակից, որոնցից 118-ը՝ գրոսմայստեր: Հայաստանից հանդես են գալու գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հովհաննես Դանիելյանը, Տիգրան Քոթանջյանը, միջազգային վարպետ Տիգրան Սիմոնյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Ռոբերտ Աղասարյանը, Տիգրան Ս. Պետրոսյանը, ինչպես նաեւ Դավիթ Գեւորգյանը Արման Միքայելյանը, Առնոլդ Մինասյանը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

«Դեմ առ դեմ». Արգիշտի Կիվիրյան եւ Հակոբ Բադալյան

Փետրվարի 14-ին, ժամը 14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 80-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են  “Armenia Today” առցանց պարբերականի համակարգող Արգիշտի Կիվիրյանը  եւ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը : Քննարկման թեման` նախագահական քարոզարշավի ընթացքը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն: Նաեւ Skype-ով` aravot.online օգտատերին: Նաեւ

Անցյալը` ներկա, հետ ու առաջ քայլերով, բարեւներով, ժողովրդի սրտից. PR մասնագետը վերլուծում է թեկնածուների քարոզարշավը

Հայաստանի նախագահի թեկնածուների ծրագրերն ու քարոզչությունը մեծամասամբ հասկանալի չեն հասարակ ժողովրդի համար: Այս կարծիքին է «PR-ի զարգացման հայկական կենտրոնի» նախագահ Հայկ Կիրակոսյանը, ով այս փուլում մանրամասն վերլուծել է նախագահի թեկնածուների ծրագրերը, քարոզչությունն ու եզրակացրել՝ ժողովրդի սրտից է խոսում միայն էպոսագետ Վարդան Սեդրակյանը: Սասունցի Դավթի մասին նրա նախընտրական կարճ հոլովակը ստանդարտներից դուրս է, բայց, ըստ մասնագետի,

Պակիստանը կարող է հեռացվել ՄՕԿ-ի շարքերից

Միջազգային օլիմպիական կոմիտեն պատրաստվում է քննարկել իր շարքերից Պակիստանը հեռացնելու հարցը՝ այդ երկրի օլիմպիական կոմիտեի գործերին իսլամական իշխանությունների միջամտության համար: ՄՕԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Ադամսը IBN հեռուստաալիքին մեկնաբանել է, թե դա կարող է լինել նախազգուշական միջոցառում: Նրա խոսքերով, Պակիստանի Իսլամական Հանրապետության կառավարության ներկայացուցիչները հրավիրված են եղել ՄՕԿ-ի շտաբ բնակարան՝ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով, սակայն նրանցից

ՀՀ-ում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի են  Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները և Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն’ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30

Hurriyet Daily News. Թուրքիայում գրաքննում են «գարեջուր» բառը

Թուրք գրող Էդիպ Ջանսեվերի «Սեղան» բանաստեղծությունից երկու հատված բացակայում է ավագ դպրոցի գրքերից, քանի որ նրանք պարունակում են «Գարեջուր» բառը: Գրում է «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթը: Գիրքը կրթության նախարարությունը մտցել է միջնակարգ դպրոցի ծրագրի մեջ: Բանաստեղծությունից բացակայում են հետևյալ հատվածները. «Քանի՜ օր է նա ուզում էր գարեջուր խմել: Նա դրեց սեղանին փրփրալից գարեջուրը»: Լիբանանում ծնված

Առատաշենցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին. «Գիտենք, որ Պարույր Հայրիկյանը դավաճան է» (Տեսանյութ)

Էքստրասենսը թեկնածուից քարոզարշավի ժամանակ տուն է ուզում Այսօր Արմավիրի մարզում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը Առատաշեն գյուղում մոտեցավ բլոտի սեղանի շուրջ հավաքված պապիկների: Նրանցից հետաքրքրվեց, թե ինչի՞ մասին են զրուցում: «Ամեն ինչից էլ, քաղաքականության մասին էլ: Ամեն ինչի մասին էլ գիտենք: Գիտենք, որ Պարույր Հայրիկյանը դավաճան է»,- միանգամից իրենց իմացած տեղեկատվությունն ասացին գյուղացիները: Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորեց

Սիրում եմ քեզ առանց որովհետեւների

Ես վախենում էի գիշերով պատուհանից նայել, բայց նրա հետ գիշերը իմ համար ամենալուսովորն էր: Ես ատում էի բլինչիկի լիստեր սարքելը, բայց նրա հետ ամենահետաքրքիր զբաղմունքն էր: Ես ծիծաղում էի սիրո, սիրահարվածության վրա, իսկ այսօր ամեն վայրկյան ապրում եմ դրանք: Գրիգոր անունը տանել չէի կարողանում, իսկ հիմա աշխարհի ամենասիրուն անունը այդպես է հնչում: Գրիգորին սիրեցի 3

Երիտասարդները հնարավորություն ունեցան ունկնդրելու դասական երաժշտություն

Մեկնարկեց «Ուսանողական ֆիլհարմոնիա» նախագիծը   Այսօր Առնո Բաբաջանյան համերգասրահի բեմում էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: «Քանի որ այս համերգն ազդարարում է նախագծի մեկնարկը, հետեւաբար այսօր համերգ-դաս չի լինի, եւ ներկաները միայն դասական երաժշտություն կունկնդրեն»,- նշեց Սերգեյ Սմբատյանը: Երիտասարդների մոտ  դասական երաժշտության հանդեպ առավել հետաքրքրություն առաջացնելու համար «Ուսանողական Ֆիլհարմոնիա» նախագիծը որդեգրել է մի

Հայ շախմատիստները որակավորումը չանցան

Մոսկվայում մեկնարկած շախմատի «Aeroflot Open» շախմատային փառատոնում Հայաստանի ներկայացուցիչները կայծակնային շախմատում, որը նոկաուտ համակարգի ընտրական մրցաշար էր, չանցան որակավորումը: Նոկաուտ համակարգին մասնակցելու իրավունք նվաճում էին 32 ուժեղագույնները: Մեր շախմատիստներից լավագույնը 6,0 միավորով 34-րդ հորիզոնականանը զբաղեցրած գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն է (լուսանկարում): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնարկեց «Հակամարտությունը եւ հաշտեցումը Կենտրոնական-Արեւելյան Եվրոպայի կինոմշակույթում» միջազգային կինոփառատոնը

«Այս ֆիլմերից շատերն առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանում, եւ դրանք ներկայացնում են մարդկային սրտառուչ պատմություններ: Եկեք ոգեշնչվենք այն մարդկանց օրինակով, ովքեր ունեցան այլ մարդկանց մասին հոգ տանելու քաջություն` սովորական մարդիկ, ովքեր արտասովոր քայլեր արեցին` պաշտպանելու մարդկային արժանապատվությունը»,-այսօր «Հակամարտությունը եւ հաշտեցումը Կենտրոնական-Արեւելյան Եվրոպայի կինոմշակույթում» միջազգային կինոփառատոնի բացման ժամանակ նշեց ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Հենրիետ Արենսը: Նրա

«Դինգո թիմ» ՀԿ.«Մենք ծնում ենք մարդասպանների, սադիստների և մոլագարների»

Բաց Նամակ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին Հարգելի պարոն Վ. Գասպարյան Ձեզ է դիմում Փրկենք Կենդանիներին ԲՀԿ-ն և Կենդանիների Պաշտպանության «Դինգո Թիմ» ՀԿ-ն` բազմաթիվ քաղաքացիների անունից: Հայտնում ենք մեր մտահոգությունն ու դժգոհությունը Երևանում թափառող կենդանիների դեմ կիրառվող պայքարի միջոցների վերաբերյալ: Մենք բազմիցս ականատես ենք եղել կենդանիների ոչնչացմանը հրազենի կիրառմամբ քաղաքի բակերում: Շատերի համար արդեն սովորական

Անհյուրընկալ ընդունելություն` Պարույր Հայրիկյանին

Մեկ հարց` ինչո՞ւ դուք չես մասնակցել նախորդ ընտրություններին, դու հարցնում ես Հայրիկյանի՞ն, այն մարդուն, որն իր գործով օգտակար է եղել, որ դու դառնաս երկրագունդ մոլորակի վրա Հայաստան հատվածի արժանավոր քաղաքացի՞, դու ինչ-որ բան խառնում ես իրար:

Դովլաթյանը համաձայն չէ Զուրաբյանի հետ

Ես համաձայն չեմ Լեւոն Զուրաբյանի այդ արտահայտության հետ` «մարդ կուսակցություններ», ինձ էլ են շատ հաճախ դրանց թվում դասել, դա շատ հարաբերական հասկացություն է:

ՀՀ ոստիկանություն. «Տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում»

Զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկատվության համաձայն` Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 6-32 հասցեի բնակիչներ Հարություն Փարսադանի Հարությունյանի և Գարիկ Փարսադանի Հարությունյանի մայրը հայտարարել է, որ որդիները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն և վաղուց Հայաստանում չեն բնակվում, սակայն տվյալներն ընդգրկված են 38/03 ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում: Տարածված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: Նշված անձինք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են և

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ էջմիածինցի Նազիկին. «Նկարս մի պաչի, ի՛նձ պաչի»

Կանայք նախագահի թեկնածուին հրապարակային սեր են խոստովանում Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը Էջմիածնում քարոզարշավի շրջանակներում դարձյալ մտավ վարսավիրանոց ու հետաքրքրվեց՝ տղամարդու վարսավիր կա՞: Վարսավիրանոցում ասացին՝ այո: Թվում էր, թե պարոն Հովհաննիսյանը այս անգամ էլ էջմիածինցիներին շոկային թերապիայի կենթարկի , բայց՝ չէ. «Էրեբունի մտա, արդեն կտրեցի,  ձեզ մոտ մի քիչ հետո կգամ»,- ասաց նա: Պարոն Հովհաննիսյանը փորձում էր

Մատուցողուհին մոռացել էր, որ սեղանին դրված դանակն արյունոտ էր

Համատեղ  ճաշկերույթն ավարտվել էր  սպանությամբ   Իջեւանում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է  Իջեւան քաղաքի բնակիչ,1981 թ. ծնված  Հունան Թամամյանի   դատավարությունը: Նա մեղադրվում է  այն բանի համար, որ  2012թ . հունիսի 28-ին, Իջեւան քաղաքի «Մարմար» ռեստորանում լինելով ալկոհոլային հարբածության վիճակում, վիճաբանել է Իջեւանի բնակիչ, 30-ամյա  Խորեն Հովհաննիսյանի հետ, դանակով հարվածել վերջինիս կրծքավանդակի ձախ մասին,

Կապահովագրեն արտահանողին, կամ նրան ֆինանսավորող բանկին

«Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն» ստեղծելու մասին վաղը կառավարությունը որոշում կկայացնի Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքէջից` «Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպություն»  հիմնադրամ ստեղծելու նպատակն է ապահովագրել արտահանողին կամ արտահանողին ֆինանսավորող բանկին վարկառուի (փոխառուի) գնորդի չվճարման ռիսկերից, ստեղծել բանկերի համար ապահովման նոր միջոցներ, իջեցնել արտահանման ֆինանսավորման տոկոսադրույքները և ընդլայնել բանկերի համար արտահանման ֆինանսավորման ծածկույթը: Հիմնադրամը ստեղծելու համար

«Թագավորը» Սերժ Սարգսյանին բացատրում է, թե արկածախնդրությունը որն է (տեսանյութ)

Րաֆֆի Հովհաննիսյանի համար աններելի է Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությունը   «Թագավոոո՜ր»,- այսօր Մուսալեռում այսպես դիմավորեցին Րաֆֆի Հովհաննիսյանին: Վերջինս ուղղեց. «Թագավորը ես չեմ, այս երեխեքն են»: Նախագահի թեկնածուն մուսալեռցիներին վստահեցրեց, որ շատերը զգում են՝ փետրվարի 18-ին մի նոր տեսակի հայկական զարթոնք է լինելու՝ Մուսալեռան ոգով: Հայկական ընտրական հեղափոխություն է լինելու: Նա Մուսալեռում էլ կրկնեց՝ «Սա պայքար

ՀԱԿ-ը սառեցրեց նիստերի անցկացումը (Տեսանյութ)

Այսինքն՝ որոշվել է վերսկսել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստերի անցկացումը և դաշինքի ապագա ձևաչափի քննարկումը կուսակցության ձևավորման ավարտից հետո:

Թյուրիմացություն՝ Հրանտ Բագրատյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ազատություն» ռ/կ-ի միջեւ (տեսանյութ)

Այսօր Aravot.am-ը նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին խնդրեց բացատրել այն թյուրիմացությունը, որ ստեղծվել է Հրանտ Բագրատյանի հետ բանավեճի չգնալու շուրջ: Պարոն Բագրատյանը քարոզարշավներին պատմում էր, որ ոչ մի թեկնածու իր հետ չի գնացել «Ազատություն» ռ/կ-ի կազմակերպած բանավեճին: Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե մարզում է, բայց հետո պարզվել է, որ Երեւանում է: Ըստ պարոն Բագրատյանի, ոչ ոք

Grnatland. «Հայկական Մեսսի՝ Հենրիխ Մխիթարյան»

Անդրադառնալով այսօրվա  «Շախտյոր»-«Բորուսիա» ֆուտբոլային հանդիպմանը՝«Գրանթլենդ» պարբերականը գրում է.« Շախտյորի կազմից ո՞ւմ խաղին է պետք հետևել: Վիլիանը հեռացել է թիմից և «Շախտյորի» հնարամիտ խաղը կկազմակերպի իրենց լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը: «Հայկակական Մեսսին» ապացուցել է, որ նա համաշխարհային կարգի ֆուտբոլիստ է: Նա կարողացավ ճեղքել իտալական պաշտպանությունը՝ խաղալով Հայաստանի հավաքականի պես թույլ թիմում, և նրան ընդամենը մեկ գոլ

«Քո ձայնը երկրի ապագան է» ծրագրի մասնակիցներ. «Մեր յուրաքանչյուր քվեն արժեք ունի»

  Այսօր «Արմատ» մամուլի ակումբի  հյուրերը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Եվրամիության աջակցությամբ «Ապագան քոնն է» ՀԿ իրականացրած  «Քո ձայնը երկրի ապագան է» ծրագրի մասնակիցներ Վահան Կոստանյանը, Աննա Գասպարյանը, Վիկտորիա Այդինյանը, վստահեցնում էին, որ ծրագրին մասնակցելուց հետո նրանք դարձել են ավելի տեղեկացված և հիմա ավելի լավ գիտեն, թե ինչպես պաշտպանեն իրենց խախտված իրավունքները ընտրությունների ժամանակ: Քանի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031