Օրվա լրահոսը

Մի ժանգոտվող մեքենա, մի քանի տուն, ամառանոց «գցեց ձորը»

ԿԸՀ-ն չգրանցեց լիբերալ-դեմոկրատ Ժիրինովսկու ներկայացրած ցուցակը՝ բլոկով։ Հանձնաժողովը համարձակություն ունեցավ հայտնաբերել ու հայտարարել, որ ցուցակում քրեական տարրեր կան։ԿԸՀ-ի այս վճռից Վլադիմիր Վոլֆովիչը իրեն հատուկ արագաշարժ տաքարյունությամբ նոր բլոկ կազմեց ու հայտարարեց. «Եթե ուզում են ունենալ աղքատ բերանբացների խորհրդարան, ապա կունենան։ Եթե ուզում են, որ խորհրդարանում լինեն այնպիսի մարդիկ, որ իրենց կոստյումի փողն էլ չեն կարող

ՔՈՉԻՆՅԱՆԻ ՕՐԻՆԱԿԸ ՎԱՐԱԿԻՉ Է

Հաշված օրեր են մնացել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին եւ գնալով պայքարը թեժանում է։ Մեր ունեցած տվյալներով, «Միասնություն» դաշինքը Վանաձորի քաղաքապետի ընտրություններում որեւէ մեկի թեկնածությունը չի պաշտպանում եւ, ինչպես ասում են, որոշել է այդ (եւ էլի մի քանի համայնքներում) «դաշտը» ազատ թողնել։ Այս հանգամանքն, ի դեպ, հաստատեց Հանրապետական կուսակցության նախագահ Անդրանիկ Մարգարյանը. «Միասնություն» դաշինքը ակտիվորեն է

Զրոյական բալանս

Այս ամսվա սկզբից բյուջետային աշխատողներին սկսեցին բաժանել աշխատավարձերը, որոնք չէին տալիս մի քանի ամիս: Ցավոք, այդ գումարները մենք չենք աշխատել, դրանք մեզ տվել են պարտքով /որպես վարկ/ Համաշխարհային բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը: Փոխարենը, փաստորեն, պահանջելով՝ խստացնել դրամահավաքը, մտցնել ծխախոտի ու բենզինի «ակցիզը» եւ կրճատել բյուջեի ծախսերը: Մարդիկ ստացան իրենց աշխատավարձը /որից, միեւնույն է, դժգոհ

ՓԱՍՏԱՐԿՆԵՐ ԵՎ ՀԱԿԱՓԱՍՏԱՐԿՆԵՐ

Շաբաթ օրը ՍԴ-ում քննության դրվեց ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի դիմումը Ընտրական օրենսգրքի, փախստականների եւ տեղական ինքնակառավարման մասին օրենքների սահմանադրականության (որոշ դրույթների) հարցի կապակցությամբ։ Դեմ առ դեմ հանդիպեցին միմյանց նկատմամբ «փխրուն» զգացումներով հայտնի Դավիթ Հարությունյանն ու Վլադիմիր Նազարյանը։ Նրանց փաստարկներն ու հակափաստարկներն էլ ներկայացնում ենք ձեզ։ Դ. Հարությունյանի փաստարկները Հայաստանի 71 համայնքներում փախստականները կազմում են 50%-ից

ՏՆՏԵՍԱԿԱՆԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆԻ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ

Հոկտեմբերի 17-ին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք ժամանեց խորհրդարանական պատվիրակությունը: Նրա կազմում ընդգրկված են պառլամենտի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը, «Միասնություն» դաշինքից Էդմունդ Ծատուրյանն ու Հերմինե Նաղդալյանը, Հայկոմկուսի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանը, ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանը, Շավարշ Քոչարյանը՝ ԱԺՄ, Արտաշես Գեղամյանը՝ «Իրավունք եւ

ԼԱՎ ԼՈՒՐ

«Ազատություն» ռ/կ-ը երեկ հարցազրույց է հեռարձակել ԱԺ պատգամավոր, Դավիթաշենի նախկին համայնքապետ Ռուբեն Գեւորգյանի հետ։ Զրույցը, թղթակցուհու հավաստմամբ, անցել է պրն Գեւորգյանի եռահարկ առանձնատան ընդարձակ նախասրահում, որտեղ ամենուր մեծ ծաղկամաններով շքեղ ծաղկեփնջեր էին դրված։ «Իմ մականունն այնքա՜ն գեղեցիկ մականուն է։ Եթե մականունների խմբակցություն հավաքեն, իմ մականունը կծաղկի դրանց մեջ»,- ասել է նա։ Ծաղիկ Ռուբենը նաեւ իր

ՏԱՇԱԾ, ԲԱՅՑ ՈՉ ՔԱՐ

Պետեկամուտների նախարարության աշխատակիցները ոչ միայն համոզված են, որ նախարար Սմբատ Այվազյանին պետք է պաշտոնանկ անեն, այլեւ նշում են նրան տրվելիք հնարավոր պաշտոնները՝ նույնպես նախարարական։ Վերջին տարբերակը կգործի այն դեպքում, եթե հաստատվեն Խոսրով Հարությունյանին ՀՀ արտգործնախարար նշանակելու մասին լուրերը։ «ՍԱՏԿԱԾ» ՕՐԵՆՔԸ Խոսակցությունները, թե Ընտրական օրենսգիրքը ետ է վերադարձվելու «ծննդկանին»՝ Վ. Դալլաքյանին, այսպիսի արձագանքի տեղիք տվեց Վլադիմիր

ՀԱՎԱՍԱՐՈՒՄ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՆՀԱՅՏՆԵՐՈՎ

Վանո Սիրադեղյանը բացահայտեց, որ Հայաստանից տարեսկզբին հեռանալու պատճառներից մեկն իր կյանքի նկատմամբ սպառնալիքի զգացողությունն էր. «Այդ հիստերիայի մեջ այն հնարավոր էր ցանկացած մարդու կողմից։ Պաշտոնի բերումով հազարավոր հանցագործների եմ բանտ նստեցրել։ Նրանցից կամ նրանց հարազատներից մեկն ու մեկը առիթից կօգտվեր, եւ դա առանձնապես մեծ հետեւանքներ չէր ունենա»։ Կիմ Բալայանի այն հայտարարության առնչությամբ, թե Սիրադեղյանի ապահովության

Թաղապետավազք

Թաղապետի պաշտոնը խիստ գայթակղիչ է։ Տեղական ինքնակառավարման մարմինների նախընտրական փուլը օրըստօրե ապացուցում է այդ։ Թաղապետի թեկնածուները լրջորեն պատրաստվում են պայքարի, ոմանք նույնիսկ արդեն սկսել են պայքարը։ Գործի են դրվում բոլոր լծակները՝ փող, ծանոթ-խնամի, ընկեր-բարեկամների «կոռումպացված» շրջանակ եւ այլն։ Առայժմ կրակոցներ չկան, բայց չի նշանակում, թե չեն լինի։ Թաղապետավազքից դուրս մնացածներ եւս կան, նրանք, ում նյարդերը

«ՆԵՐԿԱՆԵՐՆ» ՈՒ «ՆԱԽԿԻՆՆԵՐԸ» ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

1998 թ. Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականով փլուզվեց բուրգաձեւ իշխանակարգը, որով պայմանավորված էր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի պետական կառուցվածքի համաչափությունն ու ենթակայության կարգը։ Այժմ ձեւավորվում է երկու Հայաստանների մի նոր բուրգաձեւ համակարգ, որով, հուսանք, կվերականգնվի նախկին ենթակայության կառույցը։ Եթե Հայաստանում իշխանափոխությունը, նախկին նախագահի շնորհիվ, անցավ մեղմ, ապա Ղարաբաղում լարվածությունն առ այսօր զգացվում է։ Հայաստանի իշխանափոխության

«Մեկուսարանում բոլոր պայմանները կան»

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը երեկ պիտի որոշեր «Նաիրիտի» տնօրեն Գագիկ Ներսիսյանի հանդեպ կիրառվող խափանման միջոցը (կալանք, ստորագրություն եւ այլն)։ Մինչ նիստը՝ զրուցեցինք Գագիկ Ներսիսյանի առայժմ միակ փաստաբան Հովհաննես Գալյանի հետ։ Նա դարձյալ շեշտեց, որ «հոդվածը տնտեսական բնույթի է։ Գործի նյութերին ես լրիվ չեմ տիրապետում։ Օրենքով էլ ինձ հասանելի չեն լինելու բոլոր փաստաթղթերը։

Ռուբեն Գեւորգյանը

Անբիծ կենսագրություն եւ բարձր բարոյական որակներ ունեցող այս հայրենասեր պատգամավորը գտավ, վերջապես, շարունակվող արտագաղթի գլխավոր մեղավորին, որն է, նրա կարծիքով, հայաստանյան մամուլը: Ըստ ծաղկասեր բանաստեղծի, ելքը մամուլի հոգեփոխման մեջ է: Ի պատասխան այդ արժեքավոր առաջարկի՝ վարչապետ Վազգեն Սարգսյանը խոստացավ ուժեղացնել ու խստացնել գաղափարախոսական եւ ուսումնադաստիարակչական աշխատանքները ՀՀ բնակչության շրջանում: Այս գործում, հավանաբար, որպես էտալոն ընդունվելու

ԼԱՎ ԼՈՒՐ

Իր ձեւավորման օրից ՀՀՇ-ից անընդհատ ինչ-որ խմբեր են անջատվում եւ նոր կուսակցություններ ձեւավորում։ Թվում էր՝ վերջ, այլեւս կիսվելու տեղ չունեն, բայց ահա ՀՀՇ եւս մի թեւ առանձնացավ եւ ստեղծեց «Արմատ» հասարակական կազմակերպությունը։ Այս ամենի առնչությամբ «Առավոտին» դեռեւս ՀՀՇ վարչությունում մնացածներից մեկն ասաց. «Մենք պատրաստ ենք կիսվել մինչեւ մոլեկուլները»։ … Բա որ այս պատրաստակամությունն իրականացնեն էլ՝

ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Հոկտեմբերի 15-ին խորհրդարանում ստորագրություններ էին հավաքվում «Նաիրիտի» տնօրեն Գագիկ Ներսիսյանին ազատ արձակելու համար։ Նախաձեռնողը «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամ Գագիկ Կոստանդյանն էր։ Տեղեկություններ կան, որ նույն նպատակով ստորագրահավաք է իրականացրել նաեւ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյաններից մեկը՝ առայժմ պարզ չէ, թե որը։ ԱՖՐԻԿԱ ԷԼ ՀԱՍԱՆՔ Կա այսպիսի երկիր՝ Կոտ Դիվուար, որը նախկին Փղոսկրե Ափ պետությունն է։

ՀՆԱՐԱՎՈՐ ԵՆ ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ պետական եկամուտների նախարարությանը մոտ կանգնած աղբյուրներից հայտնի դարձավ, որ նախարարության ներսում սկսել են խոսել Սմբատ Այվազյանի առաջիկայում սպասվող հրաժարականի մասին։ Այս խոսակցությունները կապվում են ծխախոտի եւ բենզինի ակցիզային հարկի բարձրացման որոշման հետ, որի հետեւանքներն ամենեւին ոգեւորիչ չեն։ Եթե վերջնականապես պարզվի, որ բյուջեն «լցվելու» փոխարեն միայն կորցրել է, ներկայիս նախարարը, հավանաբար, այլեւս անելիք չի ունենա

Կամուրջը փորձարկենք, հետո կսարքենք

Մոտ մեկ ամիս առաջ անդրադառնալով Դավթաշենի կամրջի շինարարությանը, նշել էինք, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի կատարելու իր նախընտրական խոստումներից մեկը։ ՀՀ կառավարությունը բյուջեի ճեղքվածքը լցնելու համար կրճատումներ կատարեց նաեւ կապիտալ շինարարության համար նախատեսված ծախսերում։ Տուժեց նաեւ Դավթաշենի կամուրջը՝ 500 միլիոն դրամի չափով։ Կամրջի երթեւեկելի մասն այս տարվա դեկտեմբերին պետք է շահագործման հանձնվեր, ինչը եւ նախագահ

ԻՆՉ ՏԽՈՒՐ Է ԱԺ-ՈՒՄ

ԱԺ-ում երեկվանից վերականգնվեց «հնուց» մնացած բրիֆինգներիավանդույթը։ Քանի որ քաղաքական կյանքը խորհրդարանում շատ հանդարտ ու անխռով է, խմբերի ու խմբակցությունների ասելիքն էլ համապատասխանաբար ձանձրալի ու կրկնվող է։ ՀՅԴ ներկայացուցիչ Դավիթ Լոքյանը դաշնակցականին վայել կասկածամտությամբ պատրաստվում է ԱԺ դատին ներկայացնել խմբակցության առաջարկը՝ ԱԺ-ում ստեղծել ֆինանսաբյուջետային առանձին վարչություն, որը կհստակեցնի նախարարությունների, գործակալությունների ներկայացրած թվերը։ «ԱԺ-ին անհրաժեշտ է աուդիտի

ԲՈՒՌՆԱՇԻ ԻՐԱԿԱՆ ՉԱՓԵՐԸ

Խմբագրություն զանգահարեց ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը եւ հայտնեց բառացիորեն հետեւյալը. «Աշոտ Աղաբաբյանը օգնության կարիք չունի։ Աջափնյակի համայնքապետի ընտրությունների ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ արդեն մի քանի անգամ մամուլով հանդես եմ եկել եւ նորից պիտի կրկնեմ՝ այդ առիթով մեղավորներին այլոց մեջ փնտրեք։ Մեղադրանք առաջադրելը դեռ չի նշանակում մեղավոր լինել։ Կարծես ինձ համար պարզ է դառնում «Առավոտի»

ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԷ

«Նաիրիտի» տնօրեն Գագիկ Ներսիսյանը ձերբակալվել է հոկտեմբերի 12-ին, որից շատ կարճ ժամանակ է դեռ անցել։ Այդ պատճառով «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակում թեեւ հրաժարվում են, լիարժեք տեղեկատվություն չունենալու պատճառով, մեկնաբանություններ անել, բայց եւ այնպես չեն զլանում ներկայացնել իրենց նախնական տեսակետը. «Առայժմ տեղի ունեցածի մեջ տնտեսական հիմքեր ենք տեսնում։ Քաղաքական ենթատեքստ այս պահին չենք տեսնում»։ Սա

ԼԱՎ ԼՈՒՐ

Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչությունը համահայկական խաղերի վերաբերյալ 2 հազար տպաքանակով լույս էր ընծայել մի տեղեկատու։ Այնուամենայնիվ տեղեկատուի հեղինակները եւ ոչ մի լումա չէին ստացել։ «Առավոտի» հարցին, թե՝ հեղինակներին փաստորեն քցե՞լ են, տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետ Էդվարդ Միլիտոնյանը պատասխանեց. «Կատարված աշխատանքի նախահաշիվը ներկայացվել է համահայկական խաղերի կազմակերպման հանձնաժողովին, որը ֆինանսների նախարարությանն է փոխանցել։ Նրանք տոմսերի

ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈՒ ԷՐ ՊԵՏՔ ՓՈԽՄԱՐԶՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼ ԹՌՉՈՒՆԻՉԻՆ

Կոմունիստ պատգամավոր Նորիկ Պետրոսյանը երկու օր շարունակ հայտարարություններ էր անում ընդդեմ Գեղարքունիքի մարզպետի։ Վերջապես կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետը նրան խորհուրդ տվեց. «Եթե մարզպետին չեք վստահում՝ փոխմարզպետի միջոցով լուծեք այդ հարցերը»։ Եվ բազմանշանակ լռեց։ Պատգամավորները ծիծաղեցին, իսկ Նորիկ Պետրոսյանը, որ նախապես ոտքի էր կանգնել ինչ-որ բան առարկելու համար՝ սուսուփուս նստեց։ ՀԱԿԱՌԱԿ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿԱՄՔԻ Հակառակ այն

ԿԱՈՒՉՈՒԿՆ Է ՄԵՂԱՎՈՐ

«Կաուչուկն այսօր մոնոպոլ դիրք ունի եւ չի բացառվում, որ հենց իր բացառիկությամբ է գրավել իշխանության ուշադրությունը։ Ահա սա է պատճառը, որ մենք Գագիկ Ներսիսյանի ձերբակալության մեջ ոչ թե քաղաքական, այլ տնտեսական հիմք ենք տեսնում»,- ասաց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության անդամ Պետրոս Մաքեյանը։ Գագիկ Ներսիսյանի ձերբակալման մասին կարող եք կարդալ 2-րդ էջում։ ՓԱԽՈՒՍՏ ԴԵՊԻ ՇՏԱԲ Ըստ Ղարաբաղից

ՇԱՔԱՐԻ ԳՈՐԾԸ

Սպիտակի մի խումբ բնակիչներ, իմանալով, որ նախագահն է եկել, մտադիր էին դիմել նրան եւ խնդրել, որ վերակառուցի Սպիտակի շաքարի գործարանը։ «Եթե պետք լինի, ձեռքով հողը կփորենք»,- ասում էին սպիտակցիները։ Քանի որ այս բանը սպիտակցիներին չհաջողվեց, «Առավոտը» փորձեց օգնել եւ հարցը ինքն ուղղեց Ռոբերտ Քոչարյանին. «Որ ես վերականգնեմ, դա հնարավոր չէ, բայց, որ ես աջակցեմ այդ

Մի անտեսեք աշխարհակիրթ կյանքի առավելությունները

Ձեր թերթի, որի մշտական ընթերցողն եմ, հոկտեմբերի 12-ի համարում տպագրված էր Լիլիթ Ավագյանի թղթակցությունը Սահմանադրական իրավունք միության համաժողովի մասին։ Չափազանց շոյված եմ, որ այդ կարեւոր միջոցառման ժամանակ հեղինակի ուշադրության կենտրոնում էին ոչ այնքան ելույթ ունեցողները, որքան ձեր խոնարհ ծառան։ Սակայն պետք է խոստովանեմ, որ ես էլ իմ հերթին տարված էի ոչ այնքան ՀՀՇ-ի եւ Կոմկուսի

«ԻՐԱՐ ՀԵՏ ԱՇԽԱՏԵՔ ԱՌԱՆՑ ԳՐՊԱՆՆԵՐՈՒՄ ՄԱՏՆԵՐԻ ԿՈՆՖԻԳՈՒՐԱՑԻԱՆԵՐԻ»

Պատգամավորներին ուղղված իր այս հորդորում այսպես թարգմանեց Կարեն Դեմիրճյանը «шиш в кармане» արտահայտությունը։ Եռօրյա նիստերի օրակարգի մեխը ԱԺ վերահսկիչ պալատի (ՎՊ) 1998-ի հաշվետվությունն էր։ Այս պալատը Աղասի Արշակյանն անվանեց ԱԺ-ի ծանր հրետանին՝ «պերշինգը, որ ցանկացած թռչող օբյեկտ կարող է վար բերել»։ ՎՊ-ի գրեթե բոլոր «ծանր» համազարկ-եզրակացություններին մամուլն անպայմանորեն անդրադարձել է՝ ուստի հաշվետվությունը նորություն չէր։ Բայց

Հոգեւոր ասֆալտ

Նախընտրական Հեշտ է կռահել, որ մինչեւ կաթողիկոս ունենալը Հայաստանում չօծված որեւէ շինություն չի մնա։ Կգրանցվեն նաեւ խմբակային մկրտման դեպքեր։ Ու ամենը տեղի կունենա կաթողիկոսական գահի հավակնորդների ձեռքերով։ Ազնիվ մրցապայքարի ելած թեկնածուները պատրաստ են չխնայել անգամ մեռոնի վերջին կաթիլը, տողատակով անվանարկել մյուս թեկնածուներին, օծել անգամ խաղատներ եւ այլ տիպի հաստատություններ, միայն թե բազմեն կաթողիկոսի բարձր ու

«ԵՐԵԽԱՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՆ՝ ԴԱ ՄԵՐ ՊԱՐՏՔՆ Է»

Ռոբերտ Քոչարյանը, նախքան նախագահ դառնալը, խոստացել էր 2001 թվականին վերականգնել աղետի գոտին։ Մինչեւ 2001 թվականը քիչ ժամանակ է մնացել, իսկ աղետի գոտին գրեթե այն վիճակում է, ինչպիսին էր երկրաշարժից մեկ տարի անց։ Ի՞նչ հրաշքով 2 տարուց մի քիչ ավելի ժամանակահատվածում կվերականգնվի 10 տարի շարունակ քանդվածը, երբ բազմաթիվ շինարարական գործեր դադարեցված են։ Հիշեցնեմ, որ մեր բյուջեն

ԼԱՎ ԼՈՒՐ

«Արմատ» կազմակերպության գրասենյակի բացման արարողության ընթացքում հատուկ շնորհակալություն էին հայտնում Ավետ Գրիգորյանի եղբորը եւ Տեր Հուսիկ Լազարյանին։ Վերջինից «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինքն ինչ-ինչ միջոցնե՞ր է ներդրել այդ գրասենյակում եւ այս պատճառո՞վ է երախտիքի խոսքերի արժանանում։ Տեր Հուսիկը ժխտեց. «Ես ուղղակի հետեւել եմ շինարարությանը։ Ամառը տեղ չեմ գնացել, եկել եմ, որ տեսնեմ ինչ են անում՝ ճիշտ

ՊԱՐՏՔԵՐ ԷԼ ԳՐԵԹԵ ՉԿԱ՞Ն

Վարչապետը բազմիցս խոստացել էր, թե մինչեւ հոկտեմբերի 1-ը մարվելու են աշխատավարձերի, թոշակների եւ նպաստների պարտքերը։ Երեկ ԱԺ-ում Վազգեն Սարգսյանը խոստովանեց. «Աշխատավարձերը կարողացանք վճարել հոկտեմբերի 1-3-ի արանքում։ Մենք ամեն ինչ արեցինք, որ աշխատավարձերը վճարենք եւ թոշակները նմանապես։ Նպաստների հարցում ուշացումներ եղան հաշվառման պատճառով»։ ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵ՞ՐՆ ԷԼ ՉՕԳՆԵՑԻՆ ԲՈՒՌՆԱՇԻՆ Ավարտվել է Աջափնյակի համայնքապետի ընտրության ժամանակ տեղի ունեցած

2001-ԻՆ՝ Ա՞ՅՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

«Մտադի՞ր եք արդյոք աղետի գոտու վերակառուցումն ավարտել հենց այս կառավարության հետ»,- լրագրողներից մեկի հարցին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Այո, ես կարծում եմ, որ այս կառավարությունը երկար պետք է աշխատի, ընդհանրապես ճիշտ չի հաճախ փոփոխություններ կատարել։ Ուղղակի քաղաքական իրավիճակն այնպես էր, իրադարձություններն այնպես էին զարգանում, որ կառավարությունները մի քիչ հաճախ էին փոփոխվում։ Կառավարության գործը գնահատելու համար

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930