Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի հրավիրած խորհրդակցության մասին. «Հերթական բլեֆներից մեկը, որը մեծ հաջողություն չի ունենա »

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ դատախազությունում իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ, որը հրավիրվել էր քրեական գործերով իրականացվող նախաքննության վիճակին առնչվող խնդիրների կապակցությամբ, անդրադարձել է կոնկրետ խնդիրների, որոնք գոյություն ունեն դատախազական համակարգում: Նախագահը խորհրդակցության ընթացում որոշ փաստեր է ներկայացրել, որոնք վկայում են նշված համակարգում գոյություն ունեցող թերությունների մասին: Այնուհետև հայտարարել է. «Եվ սրանք արձանագրված դեպքերից

Առաքել Մովսիսյանը (Շմայս) կասկածում է, որ պատգամավորները ժուչո՞կ ունեն

  Այսօր ԱԺ-ում փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը փորձեց հարց տալ՝ արագաչափերի մասին: Սակայն միկրոֆոնը սկսեց դաժան խշշալ ու նյարդայնացնել ներկաներին: Խշշոցը շարունակվեց այնքան, մինչեւ որ ՀՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Առաքել Մովսիսյանը (Շմայս) նետեց. «Մոտիկ ես նստած, մոտի՛կ»: Խոսրով Հարությունյանը հակադարձեց, որ ինքը միկրոֆոնի հետ աշխատելու մեծ փորձ ունի: Առաքել Մովսիսյանը առաջ քաշեց

Կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր»  ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, նոյեմբերի 1-ին  ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Ջանիբեկյան 20-56 համարների, Աբելյան փողոցի 17ա, 17բ, 17գ համարների, Լևոնյան, Պարսեղով փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ

Կոչ – խնդրանք հայկական օնլայն լրատվամիջոցներին

Բացում ես համակարգիչը ու առաջին բանը, որ աչք է զառնում ինքնասպանության մասին հերթական հոդվածը, հերթական վատ նորությունը, մամուլի կողմից անգիտակցորեն կատարված ինքնասպանության հերթական «Սև PR»-ը: Չեմ հասկանում, մեր երկրում ինքնասպանությունից, բռնաբարությունից և սպանություններից զատ, ոչ մի լավ բան չի կատարվո՞ւմ: Եթե ես բնակվեի արտերկրում և Հայաստանի մասին իրազեկվեի միայն հայկական օնլայն պարբերականների միջոցով, կմտածեի, որ

Վերադարձի փառատոնը կայացել է

«Վերադարձի դասական երաժշտության 6-րդ փառատոնի ընթացքում ներկայացված համերգների ժամանակ դահլիճը լեփ-լեցուն է եղել, իսկ հանդիսատեսի ջերմ ընդունելությունը վկայում է այն մասին, որ փառատոնը կայացել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի համահիմնադիր Մարիամ Շահինյանը: Սեպտեմբերի 24-ին սկսված փառատոնն այսօր փակվում է: «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Վերադարձի դասական երաժշտության վեցերորդ փառատոնի հանդիսավոր փակման համերգը`

Վարչապետի ելույթը Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում 2013 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ

Հարգարժան Ազգային ժողովի փոխնախագահ` պարոն Շարմազանով, Հարգելի պարոն Մինասյան, Հարգելի գործընկերներ, Ինչպես պարոն Մինասյանը նշեց, ես կփորձեմ ձեզ ներկայացնել 2013 թ. մեր պետական բյուջեի նախագծի փիլիսոփայությունը, այն սկզբունքային կետերը, որոնց վրա խարսխված է պետական բյուջեն: Նախ ցանկանում եմ անդրադառնալ 2012 թ. ստեղծված իրավիճակին, որն ստեղծում է նախադրյալներ, նախապայմաններ 2013 թ. պետական բյուջեի կատարման համար: Այս

«Ես ընտրեցի Բերձոր ու վերջացավ, այստեղ ապրելու եմ». Քաշաթաղի շրջանում սիրիահայերը հուսով են, որ ամեն ինչ «լավ կըլլա»

Սիրիահայ Վարդան Պողոսյանն արդեն մեկ ամիս է, ինչ ընտանիքի հետ Սիրիայից գաղթել է ԼՂՀ բնակություն հաստատել Քաշաթաղի շրջանի, Բերձոր քաղաքում: Շուրջ մեկ տարի ծավալվող Սիրիայի ներքաղաքական պատերազմական թեժ իրավիճակը ստիպել է ոչ միայն նրան, այլեւ եղբորը, կնոջ ծնողներին եւ մյուս հարազատներին բնակություն հաստատել Քաշաթաղի շրջանում: «Ես միտք էի դրել, որ Ղարաբաղ պետք է գամ: Հայաստանի,

Armenian Weekly. ««Նուռ» կինոփառատոնի ամփոփում»

Տորոնտոյում անցկացվող թվով 7-րդ ամենամյա «Նուռ» կինոփառանոտը (POM) պաշտոնապես ավարտվեց հոկտեմբերի 21-ին: Փառատոնը անցկացվեց հոկտեմբերի 18-21-ը, և այդ չորս օրը չափազանց հաջողված ստացվեց: 12 երկրներից ներկայացվեցին 34 տարբեր ֆիլմեր, որոնցից 10-ը համաշխարհային պրեմիերա էին, ինչը նոր ռեկորդ է փառատոնի համար: Գրում է «Արմենիա ուիքլի» պարբերականը: «Եվս մեկ անգամ «Նուռ»-ն իրեն ամբողջությամբ արդարացրեց, – փառատոնի հաղորդակցության

Նոյեմբերի 3-ին՝ բոլորը դեպի սաունա

Ամեն տարի Չեխիայում նոյեմբերի 3-ին նշվում է «սաունայի օրը»: Ամենամյա տոն դարձած միջոցառումը նշվում է մեծ հանդիսությամբ: Օրվա ընթացքում տարբեր միջոցառումներ են տեղի ունենում ոչ միայն մեծահասակների, այլեւ երեխաների համար. իսկ երբ գալիս է գիշերը, հանգչում են սաունաների լույսերն ու դրանց փոխարինում են մոմերը՝ ստեղծելով կրքի ու ռոմանտիկայի գիշեր: «Սաունայի պալատում», որը գտնվում է Չեխիայի

405.38 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հոկտեմբերի 30-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,250,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 405.38 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405.25 դրամ:

Նախագահն Աջափնյակ համայնքում մասնակցել է ուռուցքաբանության գերժամանակակից կենտրոնի հիմնարկեքին և նորաստեղծ զբոսայգու բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում ներկա է գտնվել Ա. Ալիխանյանի անվան «Ազգային գիտական լաբորատորիայի» հարևանությամբ կառուցվող «Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի» հիմնարկեքի արարողությանը: Կենտրոնի ստեղծման ծրագիրն իրականացվում է պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունքում: Նկատի առնելով, որ ամբողջ աշխարհում տարեցտարի չարորակ նորագոյացություններով հիվանդացության ու դրանց հետևանքով մահացության ցուցանիշների կայուն աճ է արձանագրվում, և չարորակ նորագոյացությունների

«Ար» TV-ն լուրերի նոր ղեկավար է փնտրում ու չի մեկնաբանում

«Ար» հեռուստաընկերությունը կայքում հայտարարություն է տարածել այն մասին, որ փնտրում է լրատվական ծառայության պետ, եւ սա այն դեպքում, երբ հեռուստաընկերությունը ունի այս պահին գործող լրատվական ծառայության ղեկավար ՝ ի դեմս Ալիկ Հակոբյանի: Aravot.am-ը «Ար» TV-ի գործադիր տնօրեն Արամ Ղազարյանից հետաքրքրվեց, ո՞րն է նման հայտարարություն տարածելու պատճառը: «Դա աշխատանքային հարց է, եւ որեւէ կերպ ենթակա չէ

Երիտասարդները ոչինչ չգիտեն պատմական Կարսի մասին

Այսօր Կարսի անկման օրն է: 90 տարի առաջ Հայոց մայրաքաղաքը առանց կռվի մեկընդմիշտ հանձնվեց Թուրքերին: Վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը «Առավոտ երիտասարդական»-ին ասաց, որ տարիներ առաջ եղել է Կարսում: Նա նշեց, որ Կարսը թուրքերի կողմից գրավված այն տարածքներից է, որտեղ, չնայած 90 տարիների ընթացքում փորձել են վերացնել, քերել հայկական հետքերը, բայց ամեն քարի տակ հայկական ինչ-որ բան

Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի վերացումը Հայաստանում. խոսքից՝ գործի

Բաց նամակ Հարգելի պարոն Նախագահ, 2012 թվականի մայիսի 10 և 11-ին ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն վերանայեց Հայաստանի երրորդ պարբերական զեկույցը: Մի շարք քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, այդ թվում Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH)՝  Հայաստանում իր անդամ կազմակերպության` Քաղաքացիական հասարակության ինստիտուտ հկ-ի հետ համատեղ, ներկայացրեցին այլընտրանքային զեկույցներ՝ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ Կոնվենցիային ներպետական օրենսդրության, գործողությունների և քաղաքականությունների համապատասխանության

Կապանում կրկին կիրակնօրյա դպրոց կգործի

Այսօր Կապանում վերաբացվեց եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցը, որը փակվել էր դեռեւս 2 տարի առաջ` գործունեության համար անհրաժեշտ ֆինանսավորման բացակայության պատճառով: Կապանում երբեւէ կիրակնօրյա դպրոց չէր եղել, 4 տարի առաջ Կապանի ՍԲ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգեւոր հովիվ Գալուստ Վարդապետ Դարբինյանը նախաձեռնեց Կապանում կիրակնօրյա դպրոց հիմնելու ծրագիրը, որն իրականություն դարձավ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Սյունիքի մարզում ծրագրերի իրականացման եւ «Վորլդ

Զինծառայող Վանյա Մինասի Կարապետյանին ծեծի ենթարկելու փաստի վերաբերյալ

2012 թվականի սեպտեմբերին ՀՀ զինված ուժերում գրանցվել է սպայի կողմից զինծառայող Վանյա Կարապետյանին ծեծի ենթարկելու, դաժան եւ արժանապատվությունը նվաստացնող հերթական դեպքը: Վանյա Կարապետյանը զորակոչվել է ՀՀ զինված ուժեր 2010 թ. նոյեմբերի 19-ին ԼՂՀ ՊԲ Մադաղիսի 33651 զորամաս` 2-րդ գումարտակ, 5-րդ վաշտ: Վանյա Կարապետյանը ՀՀ զինված ուժեր զորակոչվելու ժամանակ ունեցել է լուրջ առողջական խնդիրներ, որը զորակոչային

Ճկույթին դրված զարդը բնորոշում է կիրք, քմահաճույքներ. Զարդերի մասին

Ցուցամատին մատանի կրող անձինք համարվում են փառասեր, սիրում են լինել լիդերներ: Նաև սիրում են նաև ճանաչում, փառք, իշխանություն: Ցուցամատին մատանի կրելով՝կարծես ուզում են ուշադրություն գրավել ու ասել՝ նայեք ինձ, թե ինչպիսին եմ ես: Զարդերը խոսում են մեր բնավորության մասին. ընդ որում յուրաքանչյուր մատին այն ունի տարբեր նշանակություն: Այս մասին քչերը գիտեն: Շատ աղջիկները կրում են

Հեղինե Բիշարյանը պատասխանել է Իլհամ Ալիեւին

Հոկտեմբերի 21-26-ը ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ Կարեն Ճշմարիտյան եւ Հեղինե Բիշարյան, մասնակցել է Քվեբեկում (Կանադա) կայացած միջխորհրդարանական միության 127-րդ վեհաժողովին: Վեհաժողովի ընթացքում քննարկվել են «Քաղաքացիություն, ինքնությունը եւ լեզվական ու մշակութային բազմազանությունը գլոբալացված աշխարհում», «Գենդերային գործոնը հաշվի առնող խորհրդարանները» թեմաները: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեցին պատվիրակության անդամները: Սույն վեհաժողովում մեր պատվիրակության ղեկավար Կարեն Ճշմարիտյանը

Հելոուինին ընդառաջ. Ամերիկացի աճպարարի գլուխը պոկվում է

  Հելոուինը ամերիկացիների ամենասիրելի տոներից մեկն է, որին  ընդառաջ Ռիչ Ֆերգյուսոն անունով ամերիկացի աճպարարը Քալիֆորնիայի իր հարազատ Սան Լուիս Օբիսպո քաղաքի բնակիչների համար զարմանալի և փոքր – ինչ սարսափելի հնարք էր մտածել: Տեսանյութում երևում է, թե ինչպես է աճպարարը փռշտում, ինչի պատճառով գլուխն ընկնում է ձեռքերի մեջ և նա փորձում է այն տեղը դնել 🙂

Արտաշես Ալեքսանյանը Գարեգին Նժդեհ է «դարձել»

Նկարահանվում է նոր գեղարվեստական ֆիլմ՝ «Գարեգին Նժդեհ», որի ռեժիսորն է Հրաչ Քեշիշյանը: Ֆիլմում ներգրավված են են Արտաշես Ալեքսանյանը, Հովակ Գալոյանը, Խորեն Լեւոնյանը, Նազենի Հովհաննիսյանը եւ ուրիշներ: Նժդեհին մարմնավորած սիրված դերասան Արտաշես Ալեքսանյանը, որը բացի թատրոնում եւ կինոյում լուրջ դերեր խաղալուց, որոշ հեռուստասերիալներում մաֆիոզների է մարմնավորել, Aravot.am-ի հետ զրույցում հրաժարվեց ֆիլմի մասին խոսել: Մեր հարցին՝ հոգեհարազա՞տ

Ռուբեն Հայրապետյան. «Դատարանը կարող է որոշում է, որ տիկին Խառատյանը սխալ հայց է տվել»

Նոյեմբերի 6-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կլսվի ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի դատական հայցը: Ազգագրագետը պարոն Հայրապետյանից պահանջում է ներողություն խնդրել իր արժանապատվությունն ու գործարար համբավը ոտնահարելու համար: «Շատ կուզենայի, որ մարդը գար ու դատարանում ապացուցեր, որ ես, իր ասելով, քաղաքական շահերի գործին գերի եմ, փողով, ֆինանսական նկատառումներով հասարակական

The Armenian Weekly. «Ուորչեսթերում կտոնեն հայ գրատպության 500-ամյակը»

Ուորչեսթերի հայկական գրքի կոմիտեն նոյեմբեր ամսին հայ գրատպության 500-ամյակի առթիվ ցուցահանդես կունենա Ուորչեսթերի հանրային գրադարանում: Հայտնում «Արմենիան ուիքլի» պարբերականը: Ցուցահանդեսին տարբեր մոտեցումներով` էսսեների և նկարազարդումների միջոցով, կներկայացվի Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի շնորհիվ ստեղծված այբուբենը, որի միջոցով անմիջապես Հայաստան մտան արևմտյան և քրիստոնեական գիտելիքները: Նաև կցուցադրվի հայկական այբուբենը տարբեր դրսևորումներով, վաղ շրջանի ձեռագրերի պատճեններ, ինչպես

Վերլուծաբանի կարծիքով՝ արդարացի չէ, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Թուրքիայի Հանրապետության տոնը

Հոկտեմբերի 30-ը Կարսի անկման օրն է: Այդ առիթով, այսօր «Ուրբաթ» ակումբում, վերլուծաբան, «Հայերը եւ թուրքերը» գրքի հեղինակ Թաթուլ Հակոբյանը խոսեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին: Պատմական ակնարկ կատարելուց հետո, Հակոբյանը նշեց, որ հոգեբանական իմաստով Կարսի անկումը հայ ժողովրդի համար ունեցել է բավականին ողբերգական նշանակություն, եւ չնայած հոկտեմբերի 30-ը հայոց պատմության ողբերգական էջերից մեկն է, այդ օրը պետք

Նիկոլ Փաշինյան. «Խայտառակ եւ կոնսերվացնող բյուջե է»

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Aravot.am-ի հետ զրույցում 2013-ի պետական բյուջեի նախագիծը որակեց այսպես. «Ուսումնասիրելով բյուջեն՝ ընդունված է, չէ,՞ ինչ-որ բան ասել: Ես, անկեղծ ասած, տպավորություն ստացա, որ սա կոնսերվացման բյուջե է: Որ օբյեկտներն արդեն փակվելիս են լինում, կոնսերվացնում են, որպեսզի նրա դադարեցման պրոցեսը շատ արագ չստացվի եւ համապատասխան հետեւանքներ չլինեն: Ես համարում եմ, որ սա

Հրանուշ Խառատյան. «Կյանքը Գագիկ Ծառուկյանին այլախոհության է մղում»

«Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է միայն հեղափոխական ճանապարհով, բայց այդ կամքը մեր երկրում բացակայում է: Չկա այն խումբը, որ պատրաստ է ու կարող է հասունացնել եւ անել: Մինչեւ մեր իշխանությունները ռեալ ու շատ հստակ մրցակից չտեսնեն, մեր երկրում ոչինչ տեղից չի շարժվելու »,- այսօր «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Ըստ նրա,

Հրանտ Բագրատյան. «Չի լինի՞ ԿԲ-ի մի քանի շինարարությունը մի քիչ կանգնեցնեք, երկու անգամ թոշակն ավելանա»

Այսօր ԱԺ-ում 2013-ի պետբյուջեի նախագծի քնարկման ժամանակ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը մի ուշագրավ թիվ հրապարակեց: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նրանից հետաքրքրվեց, թե ստվերն այսօր որքա՞ն է կազմում: Վաչե Գաբրիելյանն էլ ասաց՝ 30-35 տոկոս: Սա, ըստ Ռուբեն Հակոբյանի, շատ համարձակ քայլ էր, որովհետեւ մինչ այս նման գնահատական դեռ չի հնչել իշխանության ներկայացուցչի կողմից: ՀԱԿ պատգամավոր

Սփյուռքահայ գործարար. «Ձեր շուկան դատարկ է ու լցված Թուրքիայից բերած ոսկու զիբիլ գործերով»

«Ես կարծում եմ, որ հայ ոսկերիչները ազգի ընտրյալներն են, քանի որ նրանց տրված է աստվածային շնորհք, տաղանդ, խելք, ամենագլխավորը` համեստություն, ոսկին նախեւառաջ համեստություն է սիրում»,- այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ոսկերիչներին այսպիսի մեծարանքի խոսքեր նվիրեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը`ոսկերչական ցուցահանդեսի շրջանակներում կազմակերպված համաժողովի ժամանակ: Տիկին Հակոբյանը ոսկու բիզնեսով զբաղվող սփյուռքի գործարարներին համոզելու համար, որ հայկական

Անրի Ռենո. «Մի երկիր, որն ունի դարերից եկող մեծ պատմություն, ուղղակի դատապարտված է ֆրանսերեն սովորելուն»

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն այսօր հանդիպեց Երեւանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում սովորող ուսանողների հետ: Ռենոն հետաքրքրվեց, թե ներկաներից քանիսն է տիրապետում ֆրանսերենին: Տեսնելով բարձրացված ձեռքերը, դեսպանը կատակեց, ասելով, որ նրանք փոքրամասնություն են այստեղ: «Քանի որ Հայաստանին շնորհվել է Ֆրանկոֆոնիայի ծրագրի լիիրավ անդամ, ուրեմն պետք է ավելի հետաքրքրվել ֆրանսերենով»,- ասում է

Սոցապնախարարը Արծվիկ Մինասյանին կբացատրի, թե ինչպես ազդել երիտասարդ ընտանիքների ամուսնական կառուցվածքի վրա

«Մի նախադասություն կարդամ պետբյուջեի նախագծից, կխնդրեմ, որ այդ նախադասությունը բացատրեիք՝ ինչ է սա: Ժողովրդագրական քաղաքականության բնագավառում 2013-ի տարեկան ծրագրի շրջանակներում կիրականացվեն ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներ, ինչը նպատակաուղղված է երիտասարդ ընտանիքների ձեւավորման գործընթացների վրա նպատակային ներազդման միջոցով բնակչության ամուսնական կառուցվածքի աստիճանական բարելավման», այսօր ԱԺ-ում 2013-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին այս հարցն

Հանրապետության նախագահի եղբոր մատն էլ խա՞ռն է

Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հարցով լրատվամիջոցների հետ այսօր «Նոյյան տապան» ակումբում հանդիպեցին ՀՀ փաստաբանների պալատի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը: «Սկայպով» հետեւելով հանդիպման ողջ ընթացքին, Էդմոնդ Խուդյանն ասաց, որ դիմել է ԱԺ բոլոր պատգամավորներին, իսկ այսօրվա հանդիպմանն ակնկալում էր ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Էդմոն Մարուքյանի, ՊԵԿ նախագահ Արմեն Ալավերդյանի

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728