Օրվա լրահոսը
Ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանը երբեմն գովում Սերժ Սարգսյանին՝ իր քարոզարշավում
Ռուբեն Հակոբյանը գտնում է, որ դա ազնվությունից է
Ի՞նչ է ուզում Քոչարյանների ընտանիքը «Առաջին լրատվական»-ից
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքն արդեն երկրորդ անգամ է դատական գործ հարուցում` ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր և հրատարակիչ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի և «Առաջին լրատվականի» հիմնադիր և պատասխանատու «Առաջին լրատվական» ՍՊԸ-ի: Պահանջը՝ պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքումն է լրատվամիջոցի կողմից և 5 միլիոն դրամի փոխհատուցումը: Ինչպես Aravot.am-ին փոխանցել էր «Սկիզբ մեդիա կենտրոն»- ի
Երեւանում ընտրատեղամասերից միայն 35-ն են հարմարեցված հաշմանդամների համար
Մարգարիտ Եսայան. «Հաշմանդամների իրավունքները խախտող եւ նրանց գործունեությունը սահմանափակող խնդիրներ առկա են նաեւ ԱԺ-ի շենքում, որոնք, ինչպես եւ մյուս բոլորը, շտապ լուծման կարիք ունեն»:
Րաֆֆի Հովհաննիսյանը հումոր է արել
Ռուբեն Հակոբյանը նախագահին «թասիբի» է գցում, որ գա բանավեճի ու հասկանա, թե ով է սեւը, ով՝ սպիտակը
Կփորձեն վերակենդանացնել Մինսկի պրոցեսը. Ալեքսանդր Իսկանդարյան
«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը» այսօր «Կոնգրես» հյուրանոցում քննարկում էր կազմակերպել` «Նախագահական ընտրությունները Հայաստանում. հնարավոր զարգացումներ արտաքին քաղաքականությունում» թեմայով: «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը նախագահի թեկնածուների ծրագրում» թեմայով զեկույցով հանդես եկավ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նշեց, որ ի սկզբանե որոշել է, որ այս թեմայով չի խոսի, քանի որ կարեւոր չէ, թե ինչ է գրված
Մակեյան. Զուրաբյանի քոչարյանապաշտական հայտարարության հետեւանքները
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի գնահատմամբ, ընթանում են ոչ մրցակցային, տխուր ընտրություններ: «Մեր կանխատեսումներն իրականացան, ընթանում են տխուր, իմիտացիոն ընտրություններ: Չկա ընդդիմադիր ուժային կենտրոն: Այս ամենի մեղավորն ինչքան գործող վարչախումբն է, պետք է խոստովանենք, որ ոչ պակաս իր մեղքի բաժինն ունի ընդդիմությունը, մասնավորապես՝ ՀԱԿ-ը»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց պարոն Մակեյանը: Նա նորից ընդգծեց, որ
Ապարանի քաղաքապետ. «Նախագահը ձեւ թափող չի, ինչ մենք ենք ուտում, էն էլ ա ուտում»
ՀՀ նախագահի հանրապետական թեկնածու Սերժ Սարգսյանի մարզային քարոզարշավն այսօր կսահմանափակվի Արագածոտնի մարզով: Ապարանի մշակույթի տանը նախ դահլիճային հանդիպում կլինի, ապա Աշտարակում՝ բացօթյա հանրահավաք: Մեր այցելության պահին Ապարանի մշակույթի տան բակում դեռ մաքրման աշխատանքներ էին իրականացվում: Քաղաքապետ Գոռ Աբրահամյանից հետաքրքրվեցինք`ինչո՞ւ նախապես չեն մաքրել «Դեպի ապահով Հայաստան» տանող մշակույթի պալատի շրջակայքը: «Այս տարի աննախադեպ քանակի ձյուն է
Սրտիկ թավա, ծաղիկներ. Ի՞նչ են նվիրում երիտասարդները սիրահարների տոնին
20-ամյա Մարինեն իր սիրելիի համար գնել է գեղեցիկ տուփ, որում տեղադրել է թղթեր. «Լցրել եմ շատ սիրուն ու գունավոր թղթեր, ամբողջի վրա գրված է 100 պատճառ, թե ինչու եմ սիրում իրեն»,-ասում է նա: Մարինեն նվերը հավելելու է շոկոլադով: Սուրբ Վալենտինի տոնին ընդառաջ շատերը տոնական եռուզեռի մեջ են, շտապում են սիրելիների համար նվերներ գնել: Կողմնորոշվելու հարցում
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար. «Լավ է, որ Գալուստ Սահակյանին էլ են փորձել քարոզել»
Ռուբեն Հակոբյանը գտնում է, որ իշխանությունները ջղաձգումների մեջ են
«Ընտրությունները կլինեն միափուլ».Ահարոն Ադիբեկյան
Ինչպիսի՞ն կլինի մասնակցությունը գալիք նախագահական ընտրություններին, ինչպիսի՞ն է ներկա փուլի ընտրողների կայացրած որոշումների պատկերը: Ըստ եզրափակիչ հարցման արդյունքների, հարցման մասնակիցների 56%-ն է ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցելու, 35%-ն ընտրություններին չի մասնակցելու, իսկ 9%- ը դեռ կողմնորոշված չէ: Այսօր այս մասին «Հենարան» մամուլի ակումբում ասաց սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Եզրափակիչ հարցումն ացկացվել է
Լիլիթ Հովհաննիսյանի նոր տեսահոլովակը նվիրված է հատկապես «միայնակ սիրողներին» (Տեսանյութ)
Ընդամենը ժամեր առաջ Լիլիթ Հովհաննիսյանի նոր տեսահոլովակի պրեմիերան էր: Այն կոչվում է` «Քեզ մի օր թողեցի»: Հիմնված է իրական փաստերի վրա: Երգի բառերի եւ երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է: Տեսահոլովակի ռեժիսորը` Արեն Բայադյանն է: «Այսօր սիրահարների տոնն է, և այն միայն միասին ապրող, միմյանց սիրող երջանիկ զույգերի համար չէ. լինում են նաև այլ դեպքեր… Այս
Ռուբեն Հակոբյան. «Այսօր այլեւս անիմաստ է խոսել միասնական թեկնածուի մասին»
Ըստ Ռուբեն Հակոբյանի, դա ուշադրությունը շեղելու նման մի բան է
«Ազատության հրապարակը» կոչ է անում անվավեր դարձնել քվեաթերթիկը
Չնայած իշխանական քարոզչամիջոցների կողմից ընտրությունների նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու փորձերին` հասարակության լայն շրջանակներում բացակայում է տվյալ գործընթացի նկատմամբ վստահությունը, և ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չի հավատում ընտրությունների միջոցով փոփոխության հասնելու հեռանկարին: Տոտալ անվստահության միակ պատճառը ՀՀ-ում ձևավորված ոչ լեգիտիմ իշխանություններն են, որոնք իրենց ապօրինի իշխանությունը պահելու նպատակով քաղաքացիների նկատմաբ տարիներ շարունակ օգտագործել են իրենց ձեռքի տակ գտնվող ողջ վարչական և ֆինանսական ռեսուրսը, չեն խորշել քաղաքացիների ահաբեկումներից, նրանց նկատմամբ բռնության գործադրումից, ինչպես նաև ընտրությունների ընթացքում համատարած կեղծիքներից,
Նելլի Դուրյանն ասում է՝ գործարարի երեխայի եւ շարքայինի միջեւ տարանջատում չկա
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանն այսօր «Վարկած» ակումբում ներկայացրեց անչափահասների նկատմամբ եւ անչափահասների մասնակցությամբ կատարված հանցագործությունների վիճակը: Ոստիկանության գնդապետն անդրադարձավ հիմնականում 2012թ.ժամանակահատվածին: Նրա տեղեկացմամբ, նախորդ տարվա համեմատ, առաջին անգամ նվազել են անչափահասների կողմից կատարված հանցագործությունները: 2011թ-ին գրանցվել էր 527 դեպք, իսկ 2012թ-ին՝ 414: Տիկին Դուրյանի կարծիքով, այդ նվազումը
Ինչպես է IV դարի Թանահատ վանքը կործանվում աչքի առջև. արխիվային կադրեր (Տեսանյութ)
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունն ահազանգում է, որ Սյունիքի մարզում գտնվող 4-րդ դարի Թանահատ վանքը կործանվում է աչքի առջև: Նախաձեռնությունը «Կեղծ արժեքներ» շարքի հերթական տեսանյութում ներկայացրել է բացառիկ կադր. ընդամենը 30 տարի առաջ կանգուն կամարն արդեն չկա: Այս համեմատությունը հրաշալի ձևով ցույց է տալիս, թե ինչի է դատապարտված մեր մշակութային ժառանգությունը նման վերաբերմունքը շարունակելու պարագայում: Ամենացավալին
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն
Փետրվարի 13-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1987 թ. ծնված Դանիել Ի.-ն և հայտնել, որ Արզումանյան փողոցի թիվ 12 հասցեում ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ակտիվիստներին ծեծի են ենթարկել: Ոստիկանության ծառայողները նշված վայրից բաժին են հրավիրել 1992 թ. ծնված Արման Ղ.-ին, 1991
«Կազինո գնալն արգելված չէ»,- վստահեցնում է էպոսագետը, նշելով, որ խաղամոլ չէ
Այսօր «Արմատ» ակումբում էպոսագետ Վարդան Սեդրակյանը խոսելով Հայրիկյանի գործով ձերբակալվածների մասին, ասաց, որ նրանցից մեկի Խաչատուրի զոքանչը իր դեմ խոսել է՝ ասելով, թե Հայրիկյանի մահափորձի պատվիրատուն Սեդրակյանն է եւ, որ ինքը Խաչատուրին մեղադրում է թմրամոլության մեջ. Զոքանչն ասել է նաեւ, որ Սեդրակյանը խաղամոլ է. «Թմրամոլ լինելու մասին ես չեմ հայտարարել, բայց այդ ինչ եմ խաղում
Առաջին անգամ ֆինանսական միջոցներ են հատկացվում արդյունաբերությանը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կձևավորվեն տնտեսական աճը խթանող նոր ոլորտներ Հիմք ընդունելով «ՀՀ 2013 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքը և արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացմանն աջակցելու նպատակով գործադիրը հաստատել է այդ միջոցառումների 2013 թ. ծրագիրը և դրա իրականացման
Ուղիղ միացում. Արգիշտի Կիվիրյանը եւ Հակոբ Բադալյանը` «Դեմ առ դեմ»
«Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 80-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են ”Armenia Today” առցանց պարբերականի համակարգող Արգիշտի Կիվիրյանը եւ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը : Քննարկման թեման` նախագահական քարոզարշավի ընթացքը: Սույն հաղորդման բովանդակությունը կարող է չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի տեսակետներին։ Սույն հաղորդման պատրաստումըհնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության
Մամեդյարովի հայտարարությունն ընդամենը խորամանկ փորձ է ԼՂ հակամարտությունը ներկայացնելու որպես տարածքային վեճ. Էդուարդ Շարմազանով
Նախօրեին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի բաց դեբատների ժամանակ, մասնավորապես հայտարարել է, որ «Հայաստանի մղած պատերազմն Ադրբեջանի դեմ եւ ադրբեջանական տարածքների օկուպացիան բացասաբար է անդրադարձել քաղաքացիական բնակչության վրա»: Արձագանքելով ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարությանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է. «Ադրբեջանի ղեկավարությունը ոչ մի կերպ չի ցանկանում հրաժարվել նացիստական Գերմանիային բնորոշ սուտ
Դավիթ Նալբանդյանն ընդդեմ Ջորջ Ագիլարի
Դավիթ Նալբանդյանն իր վերջին պաշտոնական խաղը անց էր կացրել համարյա վեց ամիս առաջ՝ օգոստոսին, Վինսթոն-Սալեմում: Այսօր 175 օր անց նա վերջապես նորից պաշտոնական խաղ անցկացրեց: Նա արդեն երկար ժանամակ էր, ինչ դադար էր տվել, բայց այժմ վերադարձել է: Դավիթի հակառակորդը Ջորջ Ագիլարն էր Չիլիից: Ագիլարը 28 տարեկան է և զբաղեցնում է #191-րդ տեղը: Սա Ագիլարի
Բանակի դերը
Բանակն ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը եւ հայացքը ապագային: ՀՀ Ազգային հերոս ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ Մարդկության քաղաքակրթության անիվը պտտում են խորագետ, կամային եւ հարուստ երեւակայություն ունեցող անհատները: Նրանք լուսավորում են իրենց ժամանակաշրջանը, փոխում պատմության գետերի, ծովերի հուները՝ դրանք վերածելով անսպառ ու չցամաքող օվկիանոսի՝
Լեւոն Ջուլֆալակյան. «Նոր օլիմպիական քառամյա ցիկլն սկսվել է այս տարվանից»
Հարցազրույց Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հետ: – Պարոն Ջուլֆալակյան: Հավաքականի՝ Ֆուտբոլի ակադեմիայում անցկացվող ուսումնամարզական հավաքն ավարտվում է: Ի՞նչ մրցման են նախապատրաստվում ըմբիշները: – Այս տարի մի շարք կարեւոր միջազգային մրցաշարեր ունենք: Փետրվարի 18-21-ը Թեհրանում կայանալու է աշխարհի գավաթի խաղարկությունը: Հիմա հավաքականը պատրաստվում է դրան, որից մեկ ամիս հետո կլինեն Եվրոպայի առաջնությունը,
«Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը կազմակերպվել է մասոնական կազմակերպության միջոցով, որի մեջ են նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր հայրը».- հայտարարեց էպոսագետը (Տեսանյութ)
Այսօր ՀՀ նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը «Արմատ» ակումբում անդրադառնալով վերջին զարգացումներին, հայտարարեց. «Անկախ նախագահական ընտրությունների արդյունքից, իսկ ես վստահ եմ, որ ես եմ հաղթելու եւ ես չեմ ճանաչելու այս ընտրությունները որպես ազատ եւ արդար: Կոչ եմ անում իմ համակիրներին ամուր մնալ իրենց հավատի մեջ, մասնակցել ընտրություններին, ես էլ եմ մասնակցելու ու քվեարկելու եմ իմ
«Շկոլա» չունենք
«Առավոտը» «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ խնդիրներ կան թարգմանչական ոլորտում: «Ընդհանուր առմամբ՝ հայերենից այլ լեզուներ եւ այլ լեզուներից՝ հայերեն ունենք շուրջ 80 որակյալ թարգմանիչ: Չկան նորվեգերենի, շվեդերենի, ֆիններենի, խորվաթերենի, ճապոներենի, չինարենի եւ շատ այլ լեզուների թարգմանիչներ, էլ չասեմ՝ հայերենից այլ լեզուներով թարգմանիչների բացակայության մասին, մինչդեռ նրանք պետք է ապահովեին համաշխարհային գրականության լավագույն նմուշների
Գիրք չկարդալը հավասարազոր է գիրքն այրելուն
Ավ. Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը Բրոդսկու խոսքերն է հիշեցնում նախագահի թեկնածուներին Հետեւելով նախագահական քարոզարշավին, տեսնում ենք, որ թեկնածուները իրենց խոսքում հաճախ են անդրադառնում կամ հղում անում գրողներին: Վերջին շրջանում մշտապես հոլովվում է, թե մեզանում խիստ նվազել է հետաքրքրությունը գրքի, ընթերցանության նկատմամբ, սական դրա հետ համամիտ չէ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Ավ. Իսահակյանի անվան
Մնացը ոտքի վրա էր մնացել
Այսօր ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը շարունակելու է նախընտրական քարոզարշավը Արագածոտնի մարզում՝ այցելելով Ապարան, ապա եւ հանդիպելով Աշտարակի ընտրողների հետ: Մինչ այս, փետրվարի 9-ին Շիրակի մարզ մեկնելիս, նա եղել էր նաեւ Թալինի տարածաշրջանում. Թաթուլ գյուղում հարգանքի տուրք էր մատուցել ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ ազատամարտիկներ Սամվել Կարապետյանի, Հարություն (Արթուր) Բաղդասարյանի հիշատակին, երկխոսություն ունեցել
Դատարանները զինվորներին անմեղ են ճանաչել
Նրանք ընդամենը հրաժարվել էին իրենց պետերի կոնկրետ հրամանը կատարելուց ՀՀ վճռաբեկ դատարանը վերադարձրել է Լոռու կայազորի զինվորական դատախազության բողոքը` անփոփող թողնելով հօգուտ զինվորական ծառայության առանձին պարտականություններից հրաժարվելու մեջ մեղադրվող շարքայիններ Արման Գեւորգյանի եւ Աբգար Չախոյանի նկատմամբ Լոռու մարզի առաջին ատյանի, ինչպես նաեւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կայացրած դատական ակտերը: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր
Դատարանն առանց պատասխանողի չլսեց փախստականի հարցը
ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն, անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, սակայն փախստական Վազգեն Ղազարյանի դեպքում օրենքն այդ կերպ չի մեկնաբանվել, եւ դադարեցվել է նրա փախստականի կարգավիճակը: ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը հիմնավորելով, թե 2004 թվականին «Փախստականների մասին» ՀՀ օրենքը խմբագրվել է եւ փոփոխություններ են տեղի ունեցել,
ԵԽԽՎ-ի պատվիրակությունը Հայաստան կժամանի փետրվարի 16-ին
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 31 անդամից բաղկացած պատվիրակությունը` նորվեգացի պատգամավոր Կարին Ուոլդսեթի գլխավորությամբ, փետրվարի 16-ից 19-ը կայցելի Հայաստան` փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների դիտարկման նպատակով: Դիտորդական առաքելությունն իրականացվելու է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդների հետ համատեղ: Ինչպես նշված է ԵԽ-ի Վենետիկի հանձնաժողովի կայքէջի հաղորդագրության մեջ, ԵԽԽՎ-ի խնդրանքով հանձնաժողովը, փետրվարի 18-ի ընտրությունների


















































