Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Սերժ Սարգսյանին. «Էդ հեքիաթները թող պատմի իրեն» (Տեսանյութ)

Նախագահի թեկնածուն Էջմիածնում անդրադառնում է նախագահի դիտարկումներին «Հետեւելով, թե ինչ է ասում նախագահը, արդեն կարող եք կռահել, որ վիճակ է փոխվել Հայաստանում՝ մեկ ամսվա ընթացքում»,- այսօր Էջմիածնում ընտրողների հետ հանդիպմանը ասաց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքերով՝ «Մի ամիս առաջ ասում էին, թե ամեն իչ կանխորոշված է: Տանը նստեք, խավարն անիծեք, պատի տակ նստեք, երեխաներին

Համբուրիր ինձ հիմարիկ…

Օրերս Միլանում բացվել է «Baciami, stupido!» ցուցահանդես: Կազմակերպիչները ցուցահանդեսը նվիրել են ամենհայտնի ֆիլմերում պատկերված համբույրներին, այն բացվել է հատուկ Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ: Ներկայացված են 30-ից ավելի համբույրի տեսարաններ, որոնք նկարահանվել են 1930 -ական թվականներից սկսած: Ինչպես նաեւ պաստառներ, լուսանկարներ, հայտնի «Համբուրիր ինձ, հիմարիկ» (1964թ) ֆիլմից, ի դեպ, որով հենց անվանվել է ցուցահանդեսը, նաեւ «Քամուց

ՀԱԿ ակտիվիստները բողոք են ներկայացնում

Վճռաբեկ դատարանն այսօր ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների պաշտպան Վահե Գրիգորյանից կրկին բողոք կստանա։ Փաստաբան Վահե Գրիգորյանը այսօր «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ Վճռաբեկ դատարանի՝ իրենց վերադարձրած բողոքում թերություններ չկային։ « Մենք բողոքում նշել էինք, որ երիտասարդներին պետք է արդարացնել, իսկ չարդարացնելու դեպքում պետք է մեղմ պատիժ սահմանել։ Վճռաբեկը գտել էր, որ պահանջը հասկանալի չէ»,- նշեց նա։

ԲՀԿ-ական. Պիտի ուզենալ ՀՀ-ում ապրել (Տեսանյութ)

ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը երկրում առկա տնտեսական խնդիրների լուծումը տեսնում է երկրին սպառնացող մարտահրավերներում, այդ թվում ԼՂ հիմնախնդրում: Նա հենց այս հարցերի պատասխանն է ուզում լսել թեկնածուներից. «Ես կուզենայի լսել, օրինակ, մարտահրավերներից ԼՂՀ խնդիրը, ինչպիսի՞նն է: Առանց Ղարաբաղի հարցի լուծման կա՞ ծրագիր, որ մեր տնտեսությունը զարգացնենք»: ԲՀԿ պատգամավորը թեկնածուների ծրագրերում ոչինչ չի տեսնում նաեւ ՀՀ

Է. Շարմազանով. «Րաֆֆի Հովհաննիսյանը պատրանքների մեջ է ընկել»

«Մեծահոգություն քարոզող, բարու եւ չարի պայքարի փիլիսոփայական մոտիվացիայով ներշնչված նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ վերջին օրերին չհիմնավորված ագրեսիա եմ նկատում, որը կարծում եմ հարիր չէ նախագահի պաշտոնին հավակնող գործչին: Եթե պարոն Հովհաննիսյանին PR նպատակներով են խորհուրդ տվել, որ մի քիչ ավելի մարտական, ջղային դեմք ընդունի ընտրությունների վերջնակետում, ապա հաստատ իրեն խաբել են: Նա մշտապես ժպտացող

Նախընտրական հանդիպումներ Գեղարքունիքի մարզում

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը մեկնել էր Գեղարքունիքի մարզ Սերժ Սարգսյանը շարունակում է հանրապետության մարզերում նախընտրական հանդիպումները: Քարոզարշավի շրջանակներում այսօր նա այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի, Գավառ համայնքներ: Վարդենիսում ՀՀ նախագահի թեկնածուն խոսել է իր նախընտրական ծրագրով առաջիկա հինգ տարիների համար նախատեսված՝ տնտեսության զարգացման և տնտեսական աճն անշրջելի դարձնելու հնարավորությունների ու դրա արդյունքում մարդկանց

Մարդկանց կողքին կանգնած, մարդկանցից ավելի խելացի. Օրինապահ շունը (Տեսանյութ)

Նորից ու նորից ապացուցվեց, որ շները որոշ մարդկանցից ավելի խելացի են: Այսօր մի շան տեսա, ով անցումի մոտ մարդկանց կողքին կանգնած, մարդկանցից ավելի խելացի գտնվելով սպասում էր կանաչ լույսի վառվելուն, որ անցնի փողոցը: Այդպես մի քանի փողոց անցանք միասին, բայց ամեն անգամ այդ պահը նկարելիս հեռախոսիս հետ մի խնդիր էր լինում ու չէր ստացվում. կամ

Ծրագիրը ներկայացվել է առողջապահության նախարարին

Երեկ ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն շտապ բուժօգնության ծառայություններին» դրամաշնորհային ծրագրի աշխատանքային խումբը ՀՀ առողջապահության նախարար Դ.Դումանյանին ներկայացրեց ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները:             Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության դեմոկրատիայի, առողջապահության և սոցիալական բարեփոխումների գրասենյակի տնօրեն Ստիվեն Բրագերը, ԱՄՆ ՄԶԳ ծրագրի ղեկավարներ Ռուբեն Ջամալյանը, Աստղիկ Գրիգորյանը, ծրագրային աշխատակից Անի Մանուկյանը: Աշխատանքային խմբի մասնագետները նշեցին, որ

«Մենք ուզում ենք, որ մեր կանայք լինեն հայ». Գալիս են Հայաստան՝ ամուսնանալու

23-ամյա Քնարիկը փախել է այն տղայի հետ, ում ճանաչել է ընդամենը մեկ շաբաթ: Այդ քայլի համար չի զղջում, պատմում է. «20 տարեկան էի, նա Մոսկվայից ժամանել էր հենց ամուսնության նպատակով, մեզ ծանոթացրեց մեր ընդհանուր ծանոթը: Մի քանի օր շփվեցինք, հասկացա, որ ընտանիքի տղա է, քձիբ չէ, կնամեծար է,-ասում է նա և հավելում,-նա էլ ինձ էր

IanYan. Վալենսիայում հայ մարմնավաճառներ չկան

«Մի զգացում կա, երբ օտար երկրում, աշխարհի մյուս ծայրում հանգստանալու ես գնում ու անում ես այն ամենը, ինչ անում են օտար երկրում hանգստանալիս, մեկ էլ հանկարծ հայի ես հանդիպում: Ու մտածում ես՝ որտե՞ղ են հասել», – Գրում է «ԻանՅան» պարբերականը: Հրապարակման ավստրալահայ հեղինակը գրում է, որ իր վերջին «որտե՞ղ են հասել» զգացումը Իսպանիայի Վալենսիա քաղաքում

Հայտարարություն. Մակեյանը ԺՀԿ -ն փաստորեն դարձրել է շահույթ հետապնդող մասնավոր սեփականություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Պետրոս Մակեյանը, խախտելով ՀՀ կուսակցությունների մասին օրենքի` շահույթ չհետապնդելու պահանջը, 2006թ. գործարքի մեջ մտնելով ՀՀ սոցապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Վ. Խաչիկյանի եւ այլ պաշտոնյաների հետ, չեղյալ է համարել կուսակցության 99 տարով կնքված պայմանագիրը եւ կնքել նոր, 5 տարով պայմանագիր ԿԱ պետական գույքի կառավարման վարչության հետ՝ մինչեւ 01.04.2011թ.: Այնուհետեւ, Պ.

Լույս է տեսել Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» վեպը

Փետրվարի 14-ից, առավոտյան ժամը 10-ից Երևանի բոլոր գրախանութներում ու գրքի վաճառքի բոլոր կետերում կսկսվի վաճառվել գրող, լրագրող Աշոտ Աղաբաբյանի «Մենակը» վեպը: Առաջին անգամ ընթերցողը կծանոթանա վերջին տասնամյակներում պետական գաղտնիք համարվող մի շարք իրադարձությունների բացահայտումներին, որոնք թեև առասպելական են թվում, բայց բացարձակ իրական դեպքեր են: Վեպի հիմքում ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի «գաղտնի» հայտնագործություններն են: Աշոտ Աղաբաբյանն ընթերցողներին

Սերժ Սարգսյանը վառեց Տեառնընդառաջի կրակը (լրացված, տեսանյութ)

Գավառում նախընտրական հանդիպումից հետո նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց Տեառնընդառաջի արարողությանը: Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը վառեց Տեառնընդառաջի կրակը՝ լրագրողների տրամադրած թղթերով: Նախագահի թեկնածուն նաեւ իր բարեմաղթանքներն ուղղեց զույգերին: «Կրակ վառելը հեշտ է, ընտանիքում պետք է ամուր կրակը պահել»,- իրեն ամենամոտ կանգնած զույգին խորհուրդ տվեց Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանին մոտեցան

Փետրվարի 4-ից 7-ը Բրյուսելում կայացավ ՀՀ-ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների չորրորդ փուլը

Բանակցություններին մասնակցող հայկական պատվիրակությունը գլխավորում էր գլխավոր բանակցող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Եվրոպական պատվիրակության ղեկավարն էր եվրոպական կողմի գլխավոր բանակցող Եվրոպական Հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի պետ Լյուք Պիեր Դեվինյը: Չորրորդ փուլի ընթացքում շարունակվել են բանակցությունները Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) բանակցային ուղղությունների տեքստերի նախագծերի շուրջ: Զգալի

Աշխարհի ամենաթանկարժեք երաժշտական գործիքների թոփ 5

1711թ.-ին Ստրադիվարիուսի կողմից ստեղծված Դյուպորի թավջութակն արժե $20 մլն. դոլար: Այս թավջութակով նվագել են նաև մի քանի այլ հայտնի վիրտուոզներ, ինչպիսիք են` Օգյուստ Ֆրանկը և Մստիսլավ Ռոստրապովիչը: Իտալացի հայտնի ջութակահար Գվարների դել Ջեզուի ջութակը`պատրաստված 1741թ.-ին, արժե $18 մլն. դոլար: Գվարների «Il Cannone Guarnerius» անունը կրող ջութակով նվագել է նաև Պագանինին: Ջութակ «Լեդի Բլանտ»: 1721թ-ին Ստրադիվարիուսի

Մտավախություն կա, որ «Առաջին լրատվական»-ի դրամական միջոցների վրա ևս կալանք կդրվի

Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանները կրկին հայց են ներկայացրել ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր և հրատարակիչ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի և  «Առաջին լրատվականի» հիմնադիր և պատասխանատու «Առաջին լրատվական» ՍՊԸ-ի: Պահանջը՝ պատիվը և արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքումն է լրատվամիջոցի կողմից և 5 միլիոն դրամի փոխհատուցումը: Aravot.am-ը «Սկիզբ մեդիա կենտրոն»- ի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանի հետ զրույցում տեղեկացավ գործի մանրամասներին:

«Թող անունը դնեն «Օրինաց Երկիր 2» կամ «Բարգավաճ 4»»

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը կասկած չունի որ, որ 2013թ. նախագահի ընտրություններն անցնելու են մեկ փուլով, որոնց արդյունքներն, ըստ նրա, բոլորի համար ակնհայտ է: Ընտրություններից հետո, սակայն, հասարակությունը զգալիորեն կակտիվանա: «Ընտրություններից հետո մերժում կլինի: Մարդիկ սկսելու են ելք փնտրել: Այժմ այդ փնտրտուքին խանգարում են արևմուտքից թելադրված այս կեղծ ընտրությունները: Դրանք կավարտվեն, և կսկսվի իրական ընտրությունների

Սատարում են Սերժ Սարգսյանին

«Արծվաշեն» հայրենակցական, բարեգործական հասարակական կազմակերպությունը իր ընդլայնված նիստի ժամանակ հայտարարություն է ընդունել նախագահական ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին սատարելու մասին: «Քույրական գործի կազմակերպիչների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը որոշում է ընդունել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին սատարելու մասին եւ կոչ է արել իր բոլոր անդամներին եւ համակիրներին իրենց քվեն տալ Սերժ Սարգսյանի օգտին: ՀՀ Շիրակի մարզի

«Храните деньги в сберегательной кассе», «Փառք աշխատավորին» էլ չենք տեսնի (Տեսանյութ)

Երեւանի քաղաքապետարանը վերացրեց ԽՍՀՄ գովազդներն ու հիշողությունները «Գաստրոնոմ» եւ նմանատիպ բնույթի գովազդներ` ԽՍՀՄ տարիներից մնացած, այլեւս Երեւանում չենք հանդիպի. դրանք բոլորն ապամոնտաժվել են: Այսօր այս մասին ասաց Երեւանի քաղաքապետարանի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը քաղաքապետարանում կայացած բրիֆինգի ընթացքում: «Փառք աշխատավորին» «Храните деньги в сберегательной кассе». «Կեցցե..» եւ տարբեր բովանդակության գովազդները հանվել են,

Դատախազություն. Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը հանցագործություն է, որի համար նախատեսվում է պատիժ` ընդհուպ ազատազրկման ձեւով

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության` 18 տարին լրացած քաղաքացիներն իրավունք ունեն կամքի ազատ արտահայտությամբ մասնակցելու ընտրություններին: Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, այդ թվում` թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով կաշառք տալը կամ ստանալը ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածով սահմանված հանցագործություններ են, որոնց կատարման

2.3 միլիոն դոլարով նորոգված, սարքավորումներով հագեցած բուժկենտրոնի տնօրենը Երեւանում է վիրահատվել

Ինչո՞ւ են մարզերում հսկայական փողեր ծախսվում Փետրվարի 10-ին Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոնից դուրս է գրվել Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն Հրաչյա Ներսիսյանը: Այդ մասին « Առավոտի» թղթակիցը տեղեկացավ «Նաիրի» բժշկական կենտրոնից: Հրաչյա Ներսիսյանը լեղապարկի հեռացման վիրահատության է ենթարկվել; Մեր տեղեկություններով՝ լապորասկոպիկ եղանակով վիրահատությունը կատարել է ճանաչված վիրաբույժ Անդրանիկ Ադամյանը: Նշենք, որ Տավուշի մարզի 2005-2008 թվականների զարգացման

Սերժ Սարգսյանին Մարտունիում դիմավորեցին «կուլտուրական կոչումով»

«Ես կուսակցական պատկանելություն ունեմ, դրա համար դհոլ-զուռնա եմ բերել, որ լավ լինի»,- այսպես արձագանքեց Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը մեր դիտարկմանը, թե ինչո՞ւ է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին դհոլ-զուռնայով դիմավորում:

Մեկնարկել են «Երկու աստղ» նախագծի նկարահանումները, իսկ «МУЗ-ТВ»-ի մրցանակաբաշխության ժամանակ աստղերը կենդանի ձայնով պետք է երգեն

Մեկնարկել են ռուսական «Երկու աստղ» շոուի նոր շրջանի նկարահանումները: Հաղորդումը մեծ հետաքրքրություն է վայելում նաեւ մեզ մոտ` Հայաստանում: Այս անգամ ծրագրի մասնակիցներին եւ հեռուստադիտողներին անակնկալներ են սպասվում: Ռուսական առաջին ալիքը հավաքել է նոր զույգեր, ովքեր կարող են պայքարը շարունակել թեժ մթնոլորտում: Հատուկ այս եթերաշրջանի համար ընտրվել է ժյուրիի նոր կազմ: Փոփոխությունները վերաբերվում են նաեւ հաղորդավարներին:

Ինչո՞ւ Աշոտ Գիզիրյանի պաշտոնյաներին դուր չի եկել Սամվել Բալասանյանի ներկայացրած բյուջեն

Տարածքային վարչությունից հայտնեցին, որ 302 հազարի փոխարեն Գյումրու քաղաքապետի աշխատավարձը պետք է սահմանվեր 258 հազար դրամ: Իսկ քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձը, չպիտի գերազանցի քաղաքապետի աշխատավարձի 80 տոկոսը: Այսինքն ստացվում է, քանի որ քաղաքապետի աշխատավարձը ճիշտ չի հաշվարկվել, սխալներ են եղել նաև մյուսների համար սահմանված աշխատավարձի չափի մեջ:

Հասմիկ Մանասերյանն իրեն դատի տվողին. Մեծ մարդ է՝ խելքը գցել է

Հովհաննիսյանը պնդում է, որ Մանասերյանը յուրացրել է իր երգերը («Ծաղիկներ, ծաղիկներ», «Մթնշաղ է իջել», «Այն գիշեր դու խոստացար», «Էլ քեզ չեմ սիրում», «Ծաղիկներս ում նվիրեմ» եւ այլն), որոնք արդեն 40 տարի գրանցված են Հեղինակային իրավունքների պաշտպանության գործակալությունում իբրեւ Մանասերյանի սեփականություն:

«Եթե էս քարոզարշավը մի երկու շաբաթ էլ երկարեր, շատերի մոտ նեւրոզ կառաջանար». Հոգեթերապեւտ (Տեսանյութ)

Հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանի համոզմամբ` նեւրոզը մահվան չի կարող հանգեցնել, բայց կարող է փոխել հիվանդի կյանքի որակը: Սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանի խոսքով` սթրեսներից եւ հոգեկան բարդ իրավիճակներից հետո է, որ մարդու մոտ կարող է ի հայտ գալ նեւրոզ հիվանդությունը: «Նեւրոզը նյարդային ֆունկցիայի խանգարումների հիվանդությունն է, կարող է առաջանալ կարճատեւ կամ երկարատեւ սթրեսներից հետո: Հիվանդի մոտ կարող

Կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. փետրվարի 14-ին ժամը 11.00-20.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասի 9-18 և Հերացի փողոցների, իսկ ժամը 10.00-ից մինչև փետրվարի 15-ը ժամը 10.00-ն՝ Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղի շարքերի ու 2-րդ փողոցի, Որմնադիրների փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում

Սերժ Սարգսյանը՝ իրեն չշնորհավորող թեկնածուներին. «Եթե իրենք ընտրվեն՝ կշնորհավորենք»

«Եթե ասում են՝ չենք շնորհավորելու, դա առաջին հերթին խոսում է շնորհավորողի կուլտուրայի մասին: Դրանով մեզ լավություն չեն անում: Եթե իրենց ուսադիրներից ցածր է, մենք չենք վարանի, եթե իրենք ընտրվեն՝ կշնորհավորենք»:

Արշալույսցիները դիետա են նշանակում Րաֆֆի Հովհաննիսյանին (տեսանյութ)

Տեսնելով, որ արշալույսցիները ջուր չունեն եւ աղբյուրից տարայով ջուր են լցնում, կրում, Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ տարա ջուր ինքը լցրեց աղբյուրից ու օգնեց գյուղացուն:

Սերժ Սարգսյանը «կեղծ ակտիվիստներով» հակահարվա՞ծ է տալիս քաղաքացիական հասարակությանը (Տեսանյութ)

Արթուր Սաքունց. «Հինգ տարի ոչինչ չարեցին, հիմա ասում են ապահով Հայաստա՞ն, այս երկիրը վտանգավոր է սովորական քաղաքացու համար»: «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք կեղծ հասարակական շարժումների` «Միասին», «Հայոց արծիվներ» եւ այլն, թիվն ավելացել է, ինչը շատ վտանգավոր է մեր երկրի համար»,- այսօր Մեդիա կենտրոնում այսպիսի կարծիք հայտնեց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հ/կ փոխնախագահ Սոնա Այվազյանը: Ըստ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031