Օրվա լրահոսը
Վազգեն Խաչիկյանը չի ընդունում մեղքը
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը մինչ օրս նախաքննական մարմնին ցուցմունք չի տվել: Ըստ Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանի՝ դա պաշտպանության գործելաոճ է: «Նա կարող է էս փուլում հրաժարվել ցուցմունք տալուց, դեռ որևէ նորություն չկա, քննչական գործողություններ չեն կատարվել: Պարոն Խաչիկյանը հիմա գտնվում է Երևան Կենտրոն քրեակատարողական հիմնարկում:
Վահրամ Մարգարյանի եւ Բորիս Հակոբյանի գործով մեղադրողը պատժաչափ է առաջարկել
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ) մեղադրական ճառով այսօր հանդես եկավ Կենտրոն համայնքի դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը: Անցյալ տարվա օգոստոսի 2-ին գործարար Խաչիկ Գալոյանի սպանության գործով մեղադրվող 57-ամյա Բորիս Հակոբյանի համար նա միջնորդեց 12 տարվա ազատազրկում, իսկ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքը պաշտպանելով, նա մյուս ամբաստանյալի՝ Վահրամ Մարգարյանի (Գուրգեն Մարգարյանի
«Զվարթնոցը» թույլատրեց «Արմավիա»-ի Երեւան-Մոսկվա 512 չվերթի իրականացումը
«Զվարթնոցի» եւ «Արմավիա» ավիաընկերության բանակցությունների արդյունքում քիչ առաջ օդանավակայնի կողմից թույլատրվել է ավիաընկերության Երեւան–Մոսկվա 512 չվերթի սպասարկումը: Նշենք, որ այսօր առավոտվանից մի խումբ ուղեւորներ անհույս սպասում էին իրենց թռիչքին, սակայն օդանավակայանը չէր սպասարկում «Արմավիա»-ին` նրա կուտակած 3 միլիոն 300 հազար դոլար պարտքի պատճառով: Օդանավակայանի պատասխանատուները պնդում էին, որ ավիաընկերությունն այս էլ որերորդ անգամ խախտում է
Սոֆի Մխեյանի նոր տեսահոլովակը եւ հայաստանաքամ եղած Ավետ Բարսեղյանը (երգի ձայնագրությունը եւ տեսանյութ)
Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տրդատ 2-րդ» սրահում երգչուհի Սոֆի Մխեյանը ներկայացրեց իր նոր տեսահոլովակը՝ «Հայաստանի երգը»: Երգչուհին հայտնեց, որ տեսահոլովակի պրեմիերան նախատեսվում էր անել սեպտեմբերի 21-ին, սակայն եղանակային պայմանները թույլ չտվեցին 7-օրյա նկարահանումներն ավարտին հասցնել սահմանված ժամկետում. «Պահը հասունացել էր եւ Հայաստանին նվիրված երգ ծնվեց իմ մեջ: Հասկացա, որ հայրենիք եւ Հայաստան հասկացությունները կարող եմ
Քաղաքական իրավիճակի հետ կապված առողջապահության նոր օրենքը տանում-բերում են, բայց ծանր վիճակով հիվանդանոց տեղափոխված մարդը հոգեբանի կարիք ունի
Սթրեսները, սոցիալ-տնտեսական վատ պայմանները սրտի հիվանդությունների հիմնական պատճառն են: Եթե տարիներ առաջ 40 տարեկանում սրտի կաթված տանելը համարվում էր շատ երիտասարդ, այսօր արդեն 20-25 տարեկան երիտասարդներն են մահանում սրտի կաթվածից: Ճիշտ է, բժիշկների հավաստմամբ, մահացությունը նվազել է, բայց հիվանդության երիտասարդացումն այսօր լուրջ սպառնալիք է մեր երկրի համար: Այսօր «Հենարան» ակումբում հոգեբան Կարինե Նալչաջյանը եւ Եվրոպական
Արմեն Աշոտյան. «Հատուկ դպրոցներում հայտնվում է սոցիալապես անապահով երեխա»
ԱԺ նիստում քննարկվում է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է մինչեւ 2022 թվականը Հայաստանում ներդնել համընդհանուր ներառական կրթություն: ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը օրինագիծը ներկայացնելիս ասաց. «Սա չի նշանակում, թե հատուկ դպրոցները վերանալու են: Հատուկ դպրոցները Հայաստանում չեն կարող վերանալ: Այսօր կա խնդիր, երբ հատուկ դպրոցում հայտնվում է այդպիսի դպրոցի կարիք չունեցող երեխա:
Վարդան Ղուկասյանի գրասենյակը՝ «Չայկայի» պատմության մասին. «Այդ զրպարտությունների համար պատիվ ենք պահանջելու»
Ի պատասխան մամուլում և էլեկտրոնային լրատվամիջոցներում վերջերս շրջանառության մեջ դրված լուրերի՝ կապված Գյումրու քաղաքապետարանին պատկանող ՛՛Չայկա՛՛ մակնիշի ավտոմեքենայի իբր անհետացման հետ, հարկադրված ենք պարզաբանելու, որ 1959 թվականին արտադրված ՞Չայկա՞ մակնիշի ավտոմեքենան դեռևս 1999 թվականին, երբ քաղաքի ղեկավարումը ստանձնեց Վարդան Ղուկասյանը, գրանցված էլ չէր որպես համայնքապատկան գույք: Մինչդեռ մեքենայի անձնագիրը վաճառված էր Գյումորւ քաղաքապետարանում այսօր վերստին
ՀԿ-ների հայտարարությունը «Պառադա» ֆիլմի ցուցադրման խափանման հետ կապված
Հայաստանի Հանրապետության Կառավարություն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին Հասցե` Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, Երևան 0010 Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն Պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային Հասցե` 21 Ֆրիկի փողոց, Երեւան 0002 Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին Հասցե` Չարենցի փողոց 29, Երևան 0025 Արդեն իսկ երրորդ վայրը ևս` Կոնգրես
Independent. «Շարքային զոհերը չնկատվեցին Բեյրութի վերջին մեծ աղմուկի մեջ»
Ամենախիզախ մարդը` երիտասարդ հայը` Ջոզեֆ Սարգսյանը, ում կինը` Ժորժետ Սարգսյանը, զոհվեց անցած ուրբաթ, երեկ կանգնեց Պուրճ Համուտի եկեղեցում: Գրում է «Ինդեփենդենթ» թերթը` անդրադառնալով անցած շաբաթ Բեյրութում տեղի ունեցած պայթյունին: «Չեմ կարող ձեզ պատմել… Նա իմ կյանքի կեսն է: Աղջիկս է գետնից նրան վերցրել, նա գրկած տարել է նրան, որովհետև շտապօգնության մեքենա այնտեղ չկար, ու իր
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ Արքեպիսկոպոս Մանուկյանի հուղարկավորության առիթով
«Լեր հաւատարիմ մինչև ի մահ և տաց քեզ զպսակն կենաց»: (Հայտն. Բ 10) Սգակիր հոգևոր եղբայրներ, բարեպաշտ ժողովուրդ, Այս տխուր օրը վշտալի սրտով աղոթք ենք բարձրացնում առ Աստված Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի հոգու հանգստության և խաղաղության համար: «Լեր հաւատարիմ մինչև ի մահ և տաց քեզ զպսակն կենաց»: Մեր Տիրոջ այս
Երևանի քաղաքապետարանը «Popok» զովազդի միջազգային փառատոնի աջակից
Այս տարի Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ է անցկացվելու Հայաստանի գովազդային հանրության նախաձեռնած «Popok» զովազդի միջազգային փառատոնը: 15 պետությունների հեղինակավոր ընկերություններ հոկտեմբերի 25-ից 27-ը մրցելու են 6 հիմնական անվանակարգերում, որոնց այս տարի ավելացվել է նաև «Գիրք» անվանակարգը՝ 2012 թ. Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ. կազմակերպիչները հատկանշում են, որ մինչ օրս ոչ մի գովազդային փառատոնում նման անվանակարգ
«Ինչո՞ւ ենթարկվել ու հեռանալ»
«Մեր շարժումը ուսանողական, գաղափարական է եւ որեւէ քաղաքական ուժի կողմից չի ուղղորդվում: Այն հիմնված է մեր գաղափարները կիսող ուսանողների էնտուզիազմի վրա»,- «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ո՞ր ուժերն են կանգնած շարժման թիկունքում, ասաց «Հայաստանը Եվրոպայում» համահայկական ուսանողական շարժման հիմնադիր խորհրդի անդամ Վրույր Թադեւոսյանը: Մեր զրուցակցի պարզաբանմամբ, ԵՊՀ մի խումբ ուսանողներ երկար պրպտելով հանգել են այն
Փողերի լվացում դեպքը տեղի չի ունեցել: Նվիրաբերողի պատասխանը դեռ չկա
Առանձնապես խոշոր չափերի հասնող փողերի լվացում Վարդան Օսկանյանին վերագրված այս մեղադրանքը իրավական հիմքերից զուրկ լինելը մենք դիտարկել ենք «Առավոտ» օրաթերթի 24.07.2012թ. համարում՝ «Սպասենք ամերիկյան կողմի դիրքորոշմանը» խորագրով եւ դրան անդրադառնալու անհրաժեշտությունը չկա: Բացի դա, այդ հանգամանքը արտահայտված է հենց միջնորդագրում: Բանը նրանում է, որ երբ հրապարակվեց Վարդան Օսկանյանի նկատմամբ փողերի լվացում հատկանիշներով հարուցված քրեական գործի
Դեղերի հաշվով վարչապետը փոշմանե՞լ է
ՀՀ քաղաքացիների անվտանգության հաշվին հայաստանյան դեղերի շուկան փորձարկումների ենթարկելուց հետո կառավարությունը եկել է այն համոզման, որ դեղերի նկատմամբ ազատ շուկայական գործիքներ կիրառելու պրակտիկան անարդյունավետ է: Մոտ մեկուկես տարի առաջ ՀՀ կառավարությունը դեղերի շուկան ազատականացնելու, ազգաբնակչության համար դեղերի ֆիզիկական եւ տնտեսական մատչելիությունն ապահովելու նպատակով դեղերի շուկան ազատականացրեց: Այսինքն՝ կարգի փոփոխությունը թույլ էր տալիս անսահմանափակ քանակությամբ տարբեր
Հայաստանում ժողովրդագրական կառուցվածքը դեֆորմացված է
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի գնահատմամբ՝ «Համերկրացիներ» ծրագրի փակմամբ Ռուսաստան մեկնող մեր հայրենակիցները կզրկվեն քիչ թե շատ բարեկեցիկ, սոցիալապես եւ իրավականորեն պաշտպանված լինելու հնարավորությունից՝ այն դեպքում, երբ նրանք միեւնույն է՝ արտագաղթելու են: Իսկ «Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի» նախագահ Գեւորգ Պողոսյանը կարծում է, որ «Համերկրացիներ» ծրագիրն, այնուամենայնիվ, վտանգավոր է մեզ համար, քանի որ այն ոչ թե միգրացիոն, այլ վերաբնակեցման
«Խ. Քոքոբելյանի կողմից անբարոյականություն է մնալ պատգամավոր»
Զարուհի Փոստանջյանը՝ «Ազատ դեմոկրատների» նախագահի մասին Երեկ, ըստ էության, «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները պաշտոնապես հայտարարեցին քաղաքական ապահարզանի մասին: Պատգամավորական մանդատները վայր դնելու մասին չկատարված պայմանավորվածությունը հանգեցրեց մի վիճակի, որ այժմ «Ժառանգություն» խմբակցությունում «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը խմբակցության կազմում կմնան միայն ֆորմալ եւ այլեւս չեն ներկայացնի խմբակցության տեսակետը: Երեկ այս իրողությունը
Հերթական «թղթի շերեփը»
Հրապարակախոս Միխայիլ Լեոնտեւը, որն, ինչպես հայտնի է, փոքր-ինչ ծայրահեղացված ձեւով արտահայտում է Ռուսաստանի ղեկավարության տեսակետը, որոշել է անդրադառնալ Հայաստանին: Անդրադարձի տոնայնությունը կոպիտ է, վիրավորական եւ արհամարհական՝ դուք առանց Ռուսաստանի զրո եք, մի՛ փորձեք Եվրասիական միության մեջ չմտնել: Կան նաեւ փաստացի անճշտություններ, օրինակ՝ Հայկական ատոմակայանը փակել է Նիկոլայ Ռիժկովի կառավարությունը՝ տեղական ոչ մի ուժ ի զորու
Օգնեցին սոցիալապես անապահով երեխաներին
Տարբեր երկրներից մի շարք երիտասարդներ համախմբվել էին միևնույն գաղափարի շուրջ` օգնել սոցիալապես անապահով երեխաներին, աջակցել նրանց` սովորեցնելով իրենց ազգային պարերը, երգերը և խաղերը: Միջոցառումը կազմակերպել էր «Ստեփանավանի Երիտասարդական Կենտրոնը» Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում: Միջոցառմանը մասնակցում էին մասնակիցներ Սլովակիայից, Հունգարիայից, Վրաստանից և բնականաբար Հայաստանից: Միջոցառումը ի սկզբանե պլանավորվածի պես անցկացվեց 7 օր` հոկտեմբերի 10-17-ը:
Ա. Սաքունց. «Հերթական անգամ դատական ատյաններում արդարադատությունը ծառայում է գործադիր իշխանության շահերին»
Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի վերաքննիչ բողոքն՝ ընդդեմ առաջին ատյանի դատարանի, որն ընդունել էր որոշում հօգուտ ոստիկանապետ Վովա Գասպարյանի: ՀՔԱՎ-ի նախագահ Արթուր Սաքունցը Վ. Գասպարյանից պահանջում էր, որ հերքի կազմակերպության գործարար համբավն արատավորող արտահայտությունները: Սաքունցը ոստիկանապետից պահանջում էր 10 դրամ սիմվոլիկ փոխհատուցում: Հիշեցնենք, որ կազմակերպության կողմից հայցադիմում ներկայացնելու համար հիմք
Ալիկ Հարությունյանը Լեւոն Զուրաբյանին խորհուրդ է տալիս թղթերով մոտենալ Բագրատյանին, ոչ թե անհեթեթություն ասել
ԱԺ նիստում այսօր ավարտվեց ՀՌԱՀ-ի 2011-ի գործունեության վերաբերյալ քննարկումը: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի խոսքերով՝ «Հանրային հեռուստաընկերությունը, ունենալով ամենամեծ լսարանը, բոլոր առումներով գերազանցելով այլ հեռուստաընկերությունների, կարողացել է ինչ-որ հարցեր լուծել: Այն հեռուստատեսությունը, որը եղել է մինչեւ Հանրային հեռուստատեսությունը, իսկ դրանից առաջ Տիգրան Նաղդալյանի եւ իմ օրոք՝ բոլորովին տարբեր հեռուստաընկերություններ են: Ինչպես ճիշտ նշեց Գալուստ
Ինչի՞ մասին է վկայում մի շարք լրատվամիջոցների միավորումը
Օրեր առաջ «Պանարմենիան» Մեդիա Գրուպ» միավորման կազմի վերաբերյալ հաղորդագրության տարածվեց, ըստ որի՝ «Պանարմենիան Մեդիա Գրուպ» միավորման կազմում ընդգրկվում են «Արմենիա», «Ա-ԹիՎի», «Արմնյուզ» հեռուստաընկերությունները, «ԱրմՌադիո107», «Ռադիո Ջան» ռադիոընկերությունները, «Նանե» ամսագիրը և «TV մոլ» շաբաթաթերթը: Aravot.am-ը այս առիթով «Պանարմենիան» Մեդիա Գրուպ»-ից հետաքրքրվեց՝ արդյոք այս միավորումը չի՞ գալիս հաստատելու, որ իրականում նշված լրատվամիջոցները պատկանում են միևնույն սեփականատերին, քանի
Մահացու վրաերթ Ագարակ-Ոսկեվազ ճանապարհին
Հոկտեմբերի 22-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ագարակ-Ոսկեվազ ճանապարհին վրաերթի է ենթարկել 1954 թ. ծնված Ասյա Շահինյանին, որը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Մեկնարկում է «Popok» միջազգային փառատոնը
Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 25-27-ը Երեւանում կանցկացվի «Popok » գովազդի միջազգային 3-րդ փառատոնը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փառատոնի նախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ նախորդ տարիներին հեռուստա եւ վիդեոգովազդ, տպագիր եւ արտաքին գովազդ, թվային եւ նոր գովազդակիրներ, ռադիոգովազդ, մարքեթինգային արշավ եւ գրաֆիկական դիզայն անվանակարգերին ավելացել է «Գիրք» անվանակարգը՝ Հայաստանը 2012-ին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու առիթով:
«Ոսկե ծիրան»-ը Կիևի «Մոլոդիստ» միջազգային կինոփառատոնում
«Ոսկե ծիրան»-ը, հանդիսանալով Արևելյան երկրների գործընկերության ծրագրի մասնակից, ակտիվորեն ամրապնդում է կապերը նույն ծրագրի անդամ մյուս կինոփառատոների հետ: Սույն ամսի 20-ին մեկնարկած Կիևի «Մոլոդիստ» կինոփառատոնում հոկտեմբերի 25-ին և 26-ին «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի «Ֆիլմեր առանց սահմանների» ենթածրագրի շրջանակներում կցուցադրվեն Միկա Վաթինյանի , պրոդյուսեր, սցենարի հեղինակ, գլխավոր դերակատար Արմինե Անդայի «Ժաննան և ձայները» և ռեժիսոր Նատալյա
Հրդեհ դատապարտյալների հիվանդանոցում
Այսօր՝ ժամը 11.26-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող դատապարտյալների հիվանդանոցում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Ինչպես տեղկացնում է ԱԻՆ-ը՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 11.40-ին:
Վթարի է ենթարկվել ԴԱՀԿ հարկադիր կատարողը
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:10-ի սամաններում Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի բնակիչ, 30-ամյա Վահագն Մանուկյանը, վարելով «Մերսեդես» մակնիշի 33 TO 826 համարանիշի ավտոմեքենան, Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի հատվածում բախվել է ճանապարհի ձախակողմյան մասում տեղադրված բետոնե պատնեշին: Ինչպես https://shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը՝ Վ. Մանուկյանն ու ուղևորուհի՝ Ծաղկունք
Ինչպե՞ս է ՀՀ ոստիկանությունը մեկնաբանում «փուչիկների գործը»
Հարցազրույց ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի քննության վարչության երկրորդ բաժնի պետ Արսեն Այվազյանի հետ – Թեև հայտնի «փուչիկների գործն» ավարտվել է, բայց մինչ օրս առկախ հարցեր կան։ Ինչպես, օրինակ, ինչո՞ւ միայն մեկ մեղադրյալ՝ Սերոբ Բոզոյանը, ներգրավվեց նշյալ գործում։ – Նախ՝ ուզում եմ նշել, որ Ս. Բոզոյանն ազատազրկված չէ, և առաջին ատյանի դատարանի
Հայ – ադրբեջանական «կլոր սեղան» Մոսկվայում
Երեքշաբթի օրը Մոսկվայում նախատեսված է հայ – ադրբեջանական «կլոր սեղան», որը կազմակերպում է Ռուսաստանի հայերի միությունը։ Այս հանդիպման կազմակերպչական աշխատանքները սկսվել էին դեռ մեկ ամիս առաջ, երբ հայտնի դարձավ մարդասպան Սաֆարովին Ադրբեջանին վերադարձնելու մասին։ Այն ժամանակ Ռուսաստանի հայերի միությունը հատուկ հայտարարությամբ էր հանդես եկել, որում նաեւ կոչ էր արել Ռուսաստանի իշխանություններին` ապահովել հայերի անվտանգությունը երկրում։
ԵԽԽՎ նախագահ. «Սաֆարովի արտահանձնումը լրջագույն մարտահրավեր է մեր կազմակերպության արժեհամակարգին»
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը դեռ մինչեւ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը նամակ էր ուղարկել ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնին, ուր անդրադառնալով Հունգարիայի եւ Ադրբեջանի միջեւ կայացած խայտառակ գործարքին, առաջարկել էր փոփոխություններ կատարել «ԵԽ անդամ երկրներում դատապարտված անձանց արտահանձնման վերաբերյալ» ստրասբուրգյան կոնվենցիայում, ինչը հանրավորություն կտա կանխել կոնվենցիայի չարաշահումները։ Այդ կոնվենցիայի չարաշհմամբ էր, որ Հունգարիան Ադրբեջան արտահանձնեց
Ուղիղ միացում. Արմեն Բադալյանը եւ Էդգար Վարդանյանը՝ «Դեմ առ դեմ»
Դիտեք «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 50-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը եւ ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը: Քննարկման թեման`«Ժառանգություն» -«Ազատ դեմոկրատներ» դաշինքի պառակտումն ու ընդդիմադիր դաշտում ընթացող զարգացումները: Watch live streaming video from aravot at livestream.com Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ:


















































