Օրվա լրահոսը

Երբ ԶԼՄ-ները նախագահ են ընտրում (տեսանյութ)

Երկու տեղական հեռուստաընկերություն, մեկ ռադիո և մի շարք տպագիր թերթեր. սրանք էին նախընտրական քարոզարշավի գործիքները 20 տարի առաջ: Այսօր նման հաշվարկն անհնար է: Հեռուստաընկերությունները, տպագիր մամուլը, նոր տեխնոլոգիաներն ու ինտերնետն իր բազմաթիվ գործիքներով բոլորովին փոխել են ընտրարշավի պատկերն ու ռիթմը: Ինչպիսի՞ն էր զլմ-ներ-քարոզարշավ կապը նախորդ ընտրություններին: 1991թ.-ի նախագահական ընտրությունները համընկան Հայաստանում տպագիր մամուլի վերածննդի ժամանակշրջանի

«Դեմ առ դեմ». Սոնա Այվազյան եւ Արթուր Գրիգորյան

Փետրվարի 12-ին, ժամը 14.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 79-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու <Թրանսփարենսի ինթերնեյշնլ> հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը եւ  Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ, իրավաբան Արթուր Գրիգորյանը : Քննարկման թեման` բնապահպանական հիմնախնդիրները ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերում: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս

«Սերժ Սարգսյանին 88 թվից գիտեմ` իր գործելաոճին լավ ծանոթ եմ»,- վստահեցնում է էպոսագետը, ըստ որի, իրեն ձերբակալելու են

ՀՀ նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը, պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե Պարույր Հայրիկյանի մահափորձի գործով ձերբակալվածները իրո՞ք աշխատել են ձեր տանը, դուք ճանաչո՞ւմ եք նրանց, թե ոչ, ասաց. «Այո աշխատել են, մեկը ռեմոնտ է արել, մյուսն էլ` նրա շոֆերն է եղել»: Հաջորդ հարցին էլ, իսկ ի՞նչ կապ ունեք դուք այդ ամենի հետ, ձեզ ինչ որ բանի

Բագրատյանի համախոհ. «Հայրիկյանի կրակոցը սարքած գործ է» (Տեսանյութ)

Ըստ ընտրողների, ինչպես Մարտի 1-ը սարքեցին ու ժողովրդին շեղեցին, հիմա էլ՝ կրակոցը «Բագրատյանի համախոհներից ենք եւ մենք միասին շատ երկար ժամանակ աշխատել ենք Կոնյակի գործարանում: Այնպես որ, սիրով եկել ենք, որ տեսնենք՝ ի՞նչ է վերջը լինում էս երկրի, էս անարխիա երկրի: Թողեք հանգիստ ընտրություն, բարեխիղճ ընտրություն անենք՝ մարդկային ձեւով: Ի՞նչ են ուզում մեզանից, չեմ հասկանում»,-

ՐաՖՖի Հովհաննիսյանն. «Ես չեմ բարձրացել այս ամբիոն, որ ուրիշի պատրաստած ճառը տաս հատ հեռուստախցիկի առաջ ձեզ ընթերցեմ»

Նախագահի թեկնածուն կոչ արեց հաղթահարել վախը Նախագահի թեկնածու Րաֆֆի  Հովհաննիսյանը փետրվարի 11-ի երեկոյան Նոյեմբերյանի մշակույթի տանը կայացած հանդիպման ժամանակ ասաց, որ  1989-90թթ.  եղել է Նոյեմբերյանի սահմանագոտում եւ  տեսախցիկի նման արձանագրել  սահմանագոտու բնակիչների հերոսությունները,նրանց կորուստները,որ 20 տարի հետո մենք ունենք անգործություն,աղքատության,վախ եւ հավելեց.«Ես չեմ բարձրացել այս ամբիոն, որ  ուրիշի պատրաստած ճառը  տաս հատ  հեռուստախցիկի առաջ  ձեզ

Ռոբերտ Աղասարյանը միջազգային նորմա լրացրեց

Երեւանցի միջազգային վարպետ Ռոբերտ Աղասարյանը, «Moscow Open» շախմատային փառատոնում հանդես գալով ուժեղագույնների խմբում, ինը տուրերում չկրելով ոչ մի պարտություն եւ վաստակելով 6,0 միավոր, լրացրել է գրոսմայստերի նորմա: Նույն խմբում գրոսմայստերի նորմա լրացրել է նաեւ Ռուսաստանը ներկայացնող հայ շախմատիստ Նիկիտա Մատինյանը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Սերժը դրսի մարդ է, Րաֆֆին՝ մաֆիայից դուրս, Հրանտ Բագրատյանը՝ ՀՀՇ-ական» (Տեսանյութ)

Արեշցիների դիտարկումները՝ նախագահի թեկնածուների մասին «Թալեաթ փաշան մենակ Արեւմտյան Հայաստանի ժողովրդին էր կոտորում, նա անասուններին, բնությանը ձեռք չէր տալիս, որովհետեւ իր հարստություն էր: Իսկ սրանք ժողովրդական պատերազմ սկսին, ժողովրդին կոտորին, բնությունը կոտորին, անասունները՝ նույն ձեւի: 3 տեղից ժողովրդին թշնամի եղան: Էդ էլ ՀՀՇ-ականները: Ըհը՝ հասարակ բան»,- նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի՝ Էրեբունի համայնքում քարոզարշավի ժամանակ Aravot.am-ի

Դարչինյան-Դոներ մենամարտը կրկին կասկածի տակ է

Aravot.am-ը տեղեկացրել էր, որ ապրիլի 13-ին նշանակված Նոնիտո Դոներ (Ֆիլիպիններ)-Գիլյերմո Ռիգոնդո (Կուբա) մենամարտը, հնարավոր է, չկայանա կուբացու՝ հերթական մարզչին փոխելու պատճառով: Լրատվամիջոցները գրում էին նաեւ, թե այդ դեպքում ֆիլիպինցու ամենահավանական մրցակիցն այդ դեպքում լինելու է Վախթանգ Դարչինյանը, որը ռեւանշ մենամարտի հնարավորություն կունենա: Սակայն նույն ԶԼՄ-ները այժմ էլ գրում են, թե Ռիգոնդոն արդեն ստորագրել է պայմանագիրը,

86 ամյա ՀՀԿ-ականը գոհ է 18 հազար դրամ թոշակից (Տեսանյութ)

Գովք Տարոն Մարգարյանին Երեւանի Նուբարաշեն համայնքի բնակիչ, 86-ամյա Ազնիվ Գրիգորյանն արդեն չորս տարի է, ինչ կուսակցական է: Անդամակցում է ՀՀԿ-ին: ՀՀԿ-ն, ի դեպ, տիկին Ազնիվի առաջին եւ միակ կուսակցությունն է: Այսօր նա էլ էր ներկա ՀՀ նախագահի ՀՀԿ-ական թեկնածուի հետ հանդիպմանը: Հարցին` ինչո՞ւ է որոշել այդ տարիքում քաղաքականությամբ զբաղվել ու ՀՀԿ-ին անդամագրվել, որի հինգ տարվա

Ս. Սարգսյանը խոստովանեց, որ երկու պաշտոն կա, որոնցից ինքնակամ չի հրաժարվի

Նախագահը գովեց «Գարեգին Նժդեհ» ֆիլմը ՀՀ նախագահի հանրապետական թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր նախընտրական հանդիպում ունեցավ նաեւ Երեւանի Էրեբունի վարչական համայնքում: Այստեղ Սերժ Սարգսյանին բավական շատ հարցեր տվեցին` սկսած Երեւանի փողոցներում տեղադրված տեսախցիկներին մինչեւ հանգիստը կազմակերպելուն վերաբերվող: Շատ դեպքերում հարցը տվողն ինքը թերեւս չէր պատկերացնում ինչի մասին է խոսքը, քանի որ կցկտուր, կիսատ-պռատ, կմկմալով արտաբերում էին,

Մրցեցին դիպուկահարները

Երեւանում ավարտվել է հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցել են Երեւանի հրաձգության մարզադպրոցի, Վանաձորի, Գյումրիի, Զինաիդա եւ Յուրի Սիմոնյանների անվան մարզադպրոցների, ինչպես նաեւ Վրաստանից ժամանած 60 հրաձիգներ: Նրանք մրցել են օդամղիչ ատրճանակ եւ հրացան, ինչպես նաեւ վազող թիրախ մրցաձեւերում: Հաղթողներ դարձել են. 10 մետր, օդամղիչ հրացան. Հրաչ Բաբայան, Մարիամ Միքայելյան 10 մետր, վազող թիրախ, նորմալ

ՀՀԿ-ական թեկնածուն` նուբարաշենցիներին. «Դուք անշարժելի սարեր եք» (տեսանյութ)

«Քննադատությունից երեխայի պես չեմ նեղացել» Այսօր մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական համայնքում ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը հիշեց նաեւ Ուինսթոն Չերչիլին, որն իր ժամանակին ասել է, որ ժողովրդավարությունը կառավարման ամենավատ ձեւն է,սակայն, դրանից լավը մարդկությունը դեռ չի ստեղծել: «Կառավարման ժողովրդավարական համակարգը երկրի ղեկավարներին պարտադրում է չկորցնել զգոնությունը, այն թույլ չի տալիս եղած խնդիրները պարզապես քողարկել`

Դատարանը մերժեց «Ժողովուրդի» հակընդդեմ հայցը

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վարդազարյանի նախագահությամբ մերժեց “Ժողովուրդ” օրաթերթի հակընդդեմ հայցը, որով պահանջում էր դատարանից “Ժողովուրդ” օրաթերթի խմբագրություն ՍՊԸ-ից եւ լրագրող Սոնա Գրիգորյանից  հանել գույքի կալանքը: “Ժողովուրդ” օրաթերթի խմբագրությունը հունվարի 30-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ միջնորդագիր էր ներկայացրել դատարան սույն պահանջով: Հիշեցնենք, որ “X գրուպ” ընկերության  սեփականատեր Խաչիկ

«Ծառուկյանամետ» Աբովյանը դառնում է «Րաֆֆիամե՞տ» (Տեսանյութ)

Աբովյանցին Րաֆֆի Հովհաննիսյանից տուն է ուզում Ասում են՝ Աբովյանը Ծառուկյանամետ քաղաք է, ինչպե՞ս է այսքան մարդ հավաքվել Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավին: Aravot.am-ի այս հարցին Աբովյան քաղաքի բնակիչները Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավին պատասխանեցին. «Չէի ասի, որ ծառուկյանամետ է: Մեր համայնքը, հարգելով Ծառուկյանին՝ որպես գործարար, որպես բարերար, բայց հարգում են նաեւ մնացած բոլոր թեկնածուներին՝ կլինի Րաֆֆի Հովհաննիսյան, Պարույր Հայրիկյան,

Սերժ Սարգսյան. «Մինչեւ հիմա թեկնածուները իրենց կոռեկտ էին պահում» (տեսանյութ)

ՀՀԿ-ական թեկնածուն հեգնում է «Ժառանգության» թեկնածուին «Երեկ թեկնածուներից մեկը ձայնին խրոխտ արտահայտություն տված հայտարարեց, թե «սա բարու եւ չարի պայքար է»: Տեղ հասանք, ինչպես ասում են, որովհետեւ գոնե շատ թե քիչ, մինչեւ հիմա թեկնածուները իրենց կոռեկտ էին պահում: Մեկը լինի հարցնի, ասի` էլի սկսեցի՞ք` մերոնք, ձերոնք…, նորից էլի սկսվեց սեւ-սպիտակի բաժանելը, նորից չար, նորից բարի:

Նարեկ Սարգսյան. «ԱՕԿՍ-ի հետ կապված աղմուկը սարքովի է»

ԱՕԿՍ-ի շենքի շուրջ ստեղծված աժիոտաժը, ի պաշտպանություն ԱՕԿՍ-ի շենքի բողոքի ցույցեր կազմակերպելը, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը անհեթեթ է համարում. «Բազմիցս ասել ենք, որ ԱՕԿՍ-ի շենքին որևէ վտանգ չի սպառնում, բացարձակ անհիմն է այս համատեքստում բարձրացված աղմուկը: Իրականությունը հետևյալն է՝ այս հատվածում կա մի երրորդ կողմ, որն, ըստ էության, շահադիտական ինչ-ինչ խնդիրներ ունի կառուցապատողի հետ,

80 տարեկան մի գյումրեցի զայրացավ ու իր հերթին զայրացրեց Հրանտ Բագրատյանին

Այսօր Շիրակի մարզի գյուղեր, ինչպես նաև Գյումրի էր այցելել ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը:  Ի տարբերություն Սերժ Սարգսյանի հանրահավաքի, որտեղ ներկա-բացակա անելու սպառնալիքով բոլոր պետական կառույցների աշխատակիցներին հարկադրել էին  գալ Գյումրու  թատերական հրապարակ,  և տարբերություն Րաֆֆի Հովհաննիսյանի, ում լսելու համար թատրոնի դահլիճում  մի ոտքի տեղ անգամ չէր մնացել, Հրանտ Բագրատյանի հետ զրուցելու էին եկել մի

Ի՞նչ է անելու Հռոմի Պապ Սերժ Սարգսյանի նվերի հետ

Տարիների ընթացքում տարբեր երկրների առաջնորդների կողմից Հռոմի Պապ Բենեդիկտ XVI-ը բազմաթիվ նվերներ է ստացել: Բայց այժմ, երբ նա որոշել է հրաժարական տալ, ի՞նչ է պատրաստվում անել այդ բոլոր նվերների հետ: Գրում է «Հաֆինգթոն փոստ» թերթը: Թերթը ներկայացնում է լուսանկարներ, որտեղ տարբեր երկրների առաջնորդներ Հռոմի Պապին նվերներ են հանձնում: Լուսնկարների մեջ առկա է նաև Հայաստանի նախագահ

Բազմաթիվ զոհեր՝ Ռուսաստանի ածխի հանքահորերից մեկում պայթյունի հետևանքով

«Վորկուտինսկայա» ածխի հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 18 հանքագործ Ռուսաստանի իշխանությունների համաձայն, «Վորկուտինսկայա» ածխի հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 18 հանքագործ: Փրկարար ծառայությունների աշխատողներին հաջողվել է հանքից բարձրացնել զոհվածների տասը դի:Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ ասված է, որ 800 մետր խորության վրա վթարի ենթարկված հատվածից հնարավոր եղավ փրկել ութ հանքագործի,

Զարուհի Փոստանջյան. «Կեղտոտ ապակիների հետեւից Սերժ Սարգսյանի նկարն է՝ դեպի իբրեւ թե ապահով Հայաստան»

 Աժ պատգամավորը  Հայաստանի արդի վիճակը մշուշոտ համարեց Փետրվարի 11-ին Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական այցով Տավուշի մարզում էր: Նրան ուղեկցում էին ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ Աժ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը: Իջեւան քաղաքի  մերձակա Գետահովիտի գյուղամիջում ելույթ ունենալով՝ Զարուհի Փոստանջյանը մատնացույց արեց իրենց դիմաց գտնվող, չգործող երկհարկանի խանութը (որտեղ տեղակայված է  Սերժ Սարգսյանի ընտրական շտաբը) եւ ասաց.«Տեսնում

Ամալյանը հերքում է, որ իրենից «վերեւ» Միքայել Մինասյան կա (Տեսանյութ)

ՀՌԱՀ նախագահը վստահեցնում է, որ միայն ինքն է կարգավորում ԶԼՄ-ների աշխատանքը Քննադատություններ կան, որ հեռուստաընկերությունները, որոնք ղեկավարվում են մեկ կենտրոնից, ընդդիմության թեկնածուների  քարոզարշավները լուսաբանելիս, կադրում ցուցադրում են քիչ թվով մարդիկ՝ հավաքված հոծ բազմությանը ցույց չտալով, եւ հատուկ չսափրված դեմքեր են ցույց տալիս՝ մանիպուլյացիայի դիմելով, իսկ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներին՝ կոստյումով, փողկապով բարեկիրթ մարդկանց: Այս մասին

Վարդան Ղուկասյանի եղբորորդուն ծեծե՞լ են, թե՞ գլխին սառույց է ընկել

Երեկ գլխի վրա ստացած վնասվածքներով  Գյումրու նորաբաց բժշկական կենտրոն են  տեղափոխել  Վարդան Ղուկասյանի ավագ եղբոր` Գևորգ Ղուկասյանի որդի Նիկոլային: Վերջինիս գլխին, ըստ Գյումրիում շրջառվող  խոսակցությունների,  հարվածներ է հասցրել Գյումրիում հայտնի քավոր Հարութի որդին, ով, ի դեպ մտերմություն ունի ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ընտանիքի հետ: Սակայն Նիկոլայը ոստիկանությանը տված իր ցուցմունքում  հայտնել  է, թե իր գլխին

Ձորը գլորված աղջկա գիտակցությունը տեղն է եւ կյանքին վտանգ չի սպառնում

Այսօր կեսօրին  Գորիս քաղաքի Օրբելի փողոցի մոտակա ձորը գլորված 14-ամյա աղջկա վիճակը այս պահին կայուն ծանր է գնահատվում:    14-ամյա Լ. Գ.-ն  Գորիսի բժշկական կենտրոնում  բժիշկների հսկողության տակ է գտնվում ներկա պահին եւ շարունակում է համապատասխան բուժօգնություն  ստանալ: Վիրաբուժական բաժանմունքի վարիչ Գոռ Շեկունցի փոխանցմամբ`    տուժածի կյանքին վտանգ չի սպառնում, ունի թիակի եւ 12-րդ կողոսկրի կոտրվածք, գիտակցությունը

Րաֆֆին «գրավեց»մարզպետարանը

 Նա մարզպետին հորդորեց ազատ ընտրություններ անցկացնել Փետրվարի 11-ին նախընտրական այցով Տավուշի մարզում էր գտնվում ՀՀ  նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրան ուղեկցում էին ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, խորհրդարանի նախկին պատգամավոր, ծագումով Տավուշի մարզից Ստյոպա Սաֆարյանը: Առաջին հանդիպումը Իջեւան քաղաքի կենտրոնում` Շատրվանների հրապարակում էր: Իր ելույթի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ այցելելու է  Տավուշի մարզպետին,  իր այցը

Կառուցվում է այգի՝ Բեն Լադենի հիշատակին

Պակիստանում այս ամսվա վերջին  սկսելու են կառուցել  այգի` նվիրված Ուսամա Բեն Լադենի հիշատակին, ճիշտ այն տարածքում, որտեղ  սպանվեց Ալ Քաիդայի առաջնորդը: Նախատեսված է, որ այգին ունենալու է 20 հա հողատարածք, որում ներկառուցվելու են նաեւ ռեստորան, ժամանցի սրահներ: Չնայած ղեկավարությունը հերքում է այն փաստը, որ այդ ամենն արվում է Բեն Լադենի սպանությունից հետո քաղաքի իմիջը  բարելավելու համար, բայց

Աշխարհի ամենամեծ սիգարն արժե 185.000 դոլար

Սիգարների անձնական հավաքածու ունեցող տղամարդ, պատվիրելով 750 դոլար արժողությամբ շուրջ 100 հազվագյուտ տեսակի սիգարներ, խնդրել է հատուկ իր հավաքուծի համար պատրաստել նաև ամենամեծ սիգարն աշխարհում: 185,000 դոլար արժողությամբ, 6 մետր երկարություն ունեցող սիգարի հումքը կբավականացներ մոտ 25000 սովորական չափի սիգարներ պատրաստելու համար:   Ռուս նշանավոր գիտնական Դմիտրի Մենդելեևը եղել է իրենց ընտանիքի վերջին 17-րդ երեխան:

Սիրիահայ ոսկերիչներին սեփական գործը հիմնելու առաջարկ արվեց

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Երևանի ոսկերչական գործարանում հանդիպում ունեցավ Հայաստանում գտնվող սիրիահայ ոսկերիչների հետ: Ողջունելով ներկաներին, նախարարը ուրախությամբ նշեց,  որ նրանք ցանկություն են հայտնում Հայաստանում իրենց գործը հիմնելու, միևնույն  ժամանակ չթաքցրեց իր մտահոգությունը հմուտ և իրենց գործում հաջողակ ոսկերիչների ժամանակավոր անգործության կապակցությամբ: Հ. Հակոբյանը հորդորեց Հայաստանում գտնվող սիրիահայերին, որ նրանք օր առաջ հիմնեն իրենց

Լրագրողական եւ իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարությունը՝ ԶԼՄ-ների դեմ նոր դատական հայցերի վերաբերյալ

Այս տարեսկզբին հայաստանյան լրագրողական կազմակերպություններն արձանագրեցին, որ 2012 թվականին ԶԼՄ-ների դեմ դատական հայցերի քանակը զգալիորեն նվազել է։ Դա նկատեց նաեւ «Human Rights Watch» միջազգային կազմակերպությունը, որը օրեր առաջ հրապարակած զեկույցում նշել է, որ Հայաստանում լրատվամիջոցների դեմ քաղաքական շարժառիթներով նախաձեռնած`վիրավորանքի և զրպարտության հիմքերով դատական գործերը դադարել են էական խնդիր լինելուց։ Մինչդեռ վերջերս քաղաքական շրջանակների եւ խոշոր

«Հասանք, պրծանք». Սերժ Սարգսյանը Նուբարաշենի հանդիպման ժամանակ խոսեց ընդդեմ Րաֆֆի Հովհաննիսյանի

«Իբր պռոշը ճաքում է Ղարաբաղի համար»,-այսօր Երեւանի Նուբարաշեն վարչական համայնքում նախընտրական հանդիպման ժամանակ հեգնեց ՀՀ նախագահի հանրապետական թեկնածու Սերժ Սարգսյանը՝ նկատի ունենալով ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, որ ընտրվելու հաջորդ իսկ պահին ինքը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությաւնը: Սերժ Սարգսյանը նկատեց, որ այդ քայլը Ղարաբաղի համար լուրջ վտանգ է ներկայացնում եւ

Նախորդ կյանք գոյություն ունի՞, թե` ոչ. Հավատո՞ւմ են մարդիկ դրան

Նախորդ կյանք գոյություն ունի՞, թե` ոչ, և ովքե՞ր կամ ինչե՞ր են եղել մարդիկ նախքան այս կերպարով ու տեսքով ծնվելը. գիտնականներն այս մասին շատ ուսումնասիրություններ են արել, ոմանք հավատում են դրան, ոմանք՝ ոչ: «Ես հավատում եմ, որ գոյություն ունի նախորդ կյանք, – ասում է 23-ամյա Ելենան, – ավելին, այդ մասին գրքեր էլ եմ կարդացել, ու գիտեմ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031