Օրվա լրահոսը
Արման Մելիքյան. «Սա մկնախաղ է, որին ես չեմ կարող լուրջ վերաբերվել» (Տեսանյութ)
Նախագահի թեկնածուն` ՍԴ դիմումի մասին ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը լուրջ չի վերաբերվում այն զարգացումներին, որոնք այժմ ընթանում են`կապված ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրկյանի ՝ ՍԴ դիմումի հետ կապված: Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում պատասխանելով լրագրողների հարցերին՝ Արման Մելիքյանն անդրադարձավ նաեւ Պարույր Հայրիկյանի կոչին` միասնական թեկնածուով հանդես գալու վերաբերյալ, որի դեպքում ինքը ետ կվերցնի իր դիմումը
Հրանտ Բագրատյան. «Մեր վարկանիշը 30-40 տոկոս է»
Նախագահի թեկնածուն սոցհարցում կատարողներին անվանում է ավանտյուրիստներ Հրանտ Բագրատյանին իր քարազարշավի ժամանակ մարդիկ պարբերաբար հիշեցնում են նրա վարչապետության տարիները, ՀՀՇ-ին են հիշեցնում: Aravot.am-ը «Հայացք» ակումբում նրանից հետաքրքրվեց՝ դա վատ չի՞ անդրադառնում՝ քարոզարշավի վրա: Հրանտ Բագրատյանը չհամաձայնեց. «Բացարձակապես: Այ դուք հիմա նստած դա եք միայն ասում, բայց մարդիկ դրանից 9-10 անգամ ավելի լավ բաներն են ասում:
Հմայակ Հովհաննիսյանը ներգրավում է երկրորդ պաշտպանին
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը մտել է խորհրդակցական սենյակ՝ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ Էյամջյանի բացարկի կապակցությամբ որոշում ընդունելու համար: Այսօր Հմայակ Հովհաննիսյանը դատարան էր ներկայացել մեկ այլ փաստաբանով՝ Գեորգի Գուլքանյանի հետ, որը շարունակեց երկրորդ պաշտպանի՝ Կարեն Ղազարյանի միջնորդությունը ներկայացնել: Հիշեցնենք,
Րաֆֆի Հովհաննիսյանին. «Եթե ընդդիմություն եք, բարի եղեք հետեւեք, ինչ ստորագրել եք»
Հրանտ Բագրատյանը պահանջում է հայտարարություն, որ նա չի շնորհավորելու Սերժ Սարգսյանին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել էր, որ կշնորհավորի Սերժ Սարգսյանին միայն այն դեպքում, եթե ընտրությունները չկեղծվեն: Այսօր «Հայացք» ակումբում նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը անդրադառնալով այս հայտարարությանը՝ կոչ արեց նրան եւ Պարույր Հայրիկյանին հայտարարել, որ իրենք ընդդիմություն են եւ չեն շնորհավորելու Սերժ Սարգսյանին: Րաֆֆի Հովհաննիսյանի
Լոս Անջելեսում կայացել է «Գրեմի» 55-րդ մրցանակաբաշխությունը
Ամերիկահայ ջութակահարուհի Քիմ Քաշքաշյանի «Kurtág and Ligeti: Music For Viola» ալբոմը ճանաչվել է լավագույնը՝ «Լավագույն դասական գործիքային սոլո ալբոմ» անվանակարգում: Լոս Անջելեսում կիրակի ուշ երեկոյան կայացել է «Գրեմի» 55-րդ մրցանակաբաշխությունը, որի ընթացքում «Տարվա լավագույն ձայնագրություն» անվանակարգում հաղթող են ճանաչվել կատարողներ Գոտյեն և Քիմբրան՝ «Somebody That I Used to Know» կատարման համար: «Fun.» խումբը լավագույնն է
Ոստիկանության Գյումրիի բաժինը նոր շենք ունի
Ոստիկանությունում ընթացող բարեփոխումների կարևոր ուղղություններից է ծառայողների աշխատանքային պայմանների բարելավումը. գործ, որ հետևողականորեն իրականացվում է: Հերթը ոստիկանության Գյումրիի բաժնինն էր: Փետրվարի 9-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը մասնակցեց ոստիկանության Գյումրիի բաժնի նորակառույց շենքի բացման արարողությանը: 1988 թվականի աղետալի երկրաշարժից ավերվեց նաև Լենինականի ներքին գործերի վարչական շենքը: Իրավապահները ստիպված էին աշխատել ժամանակավոր տնակում, ապա՝ վարձակալած շինություններում:
Ավազակության մեղադրանք
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 10-ին, ժամը 11.10-ին, Իջևան քաղաքի Նալբանդյան փողոցից բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Արմեն Թ.-ն, որը փետրվարի 8-ից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով: Արմեն Թ.-ն կալանավորված է: ՀՀ ոստիկանություն
Ոստիկանությունը բացատրել է՝ ինչու են Երևանի փողոցներում ավտոմատավորներ հերթապահում
Երեկ երեկոյից մինչև այսօր Երևանի տարբեր հատվածներում հերթապահություն են իրականացնում բազմաթիվ ոստիկանական մեքենաներ և ավտոմատավոր ոստիկաններ: Epress.am-ի թղթակիցը զինված ոստիկաններին նկատել է Դավթաշենի կամրջի մոտ, Զեյթունում, Կենտրոն համայնքում, Կիևյան փողոցի վրա, ինչպես նաև մարզերից Երևան մտնող ճանապարհներին: Մասնավորապես, Մասիսից Երևան մտնող ավտոճանապարին զինված ոստիկանները կանգնեցնում են մեքենաներն ու ստուգում բեռնախցիկները: Еpress.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ
Գազը դեռ չթանկացած` տաքսին թանկացել է
Ամենակարճ տարածքն անցնելու դեպքում` 700 դրամ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում գործող տաքսի ծառայությունները նվազագույն վարձավճարը 500-ից դարձրել են 700 դրամ: Միայն մի տաքսի ծառայություն է անփոփոխ թողել նվազագույն վճարի չափը: Առաջիկայում թանկանալու Է Հայաստան մտնող բնական գազը: Դրանից հետո տաքսիների ծառայությունների գինը կթանկանա՞: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Սամուել Էտո՝ Օ. «Ինձ ուզում են սպանել»
«Անժիի» եւ ֆուտբոլի Կամերունի ազգային հավաքականի հարձակվողն այսպիսի սենսացիոն հայտարարություն է արել «Je Wanda» հանդեսին տված հարցազրույցում՝ բացահայտելով իր եւ իր երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի միջեւ եղած հակասության մանրամասները: Ըստ համաշխարհային ֆուտբոլի աստղի, իր երկրի ֆուտբոլի ֆեդերացիան իրեն ուզում է սպանել եւ ինքն ազգային հավաքականում հանդես գալուց հրաժարվել է թունավորվելու ռիսկի վախից: «Ֆեդերացիայի պաշտոնյաները կործանել իմ
Նամակ նախագահին. «Արդեն 6 տարի է, ինչ պայքարում ենք մեր բնակարաններում ապրելու մեր Սահմանադրական իրավունքի համար»
Հ Հ Նախագահ Պարոն Ս.Սարգսյանին ք.Երևան, փ. Ամիրյան 4/14, 4/16, 4/18, 4/20,4/22,4/24 հասցեներում գրանցված բնակիչներից Բաց նամակ Մեծարգո Պարոն Նախագահ, մենք լինելով պետական կարիքների համար իրացվող տարածքի բնակիչներ, 2005թ-ին ստիպված էինք (այլ առաջարկ՝ բնակարան, մեր բնակարանների շուկայական արժեքը, ինչը նախատեսված է ՀՀ օրենքներով և կառավարության որոշումներով, մեզ չի արվել) կնքել անշարժ գույքի իրացման և
Բագրատյանը Հայրիկյանին գործարքի մեջ է կասկածում ու բացում խաղաքարտերը
Նա պահանջում է Հայրիկյանից տղամարդկություն դրսեւորել եւ հանել իր թեկնածությունը Այսօր «Հայացք» մամուլի ակումբում նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն ասաց, որ ինքը Պարույր Հայրիկյանի հետ ունի փաստացի նամակագրություն՝ բավականին ինտենսիվ. «Դուք գիտեք, որ նա եթե հետաձգի, դիմի թե չդիմի՝ մենք պաշտոնական հայտարարություն ենք արել: Ես աշխատում եմ ուղղակի, ոչ թե ուրիշների հետ: Հայտարարում եմ՝ պետք է
Դիմակավորված և ինքնաձիգներով զինված 5 անձինք Երևան-Սևան ճանապարհի տներից մեկում ավազակային հարձակում են գործել
Փետրվարի 10-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Ճանապարհային ոստիկանության անշարժ հենակետի հարևանությամբ գտնվող անվադողերի վերանորոգման կետում զինված հարձակում է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբ պարզել է, որ նույն օրը, ժամը 19.15-ից 19.45-ն ընկած ժամանակահատվածում դիմակավորված և ինքնաձիգներով զինված 5 անձինք հարձակում են գործել
Ովքե՞ր են մարգինալները
Սոցիոլոգիայում «մարգինալ» («լուսանցքային») հասկացությունը սկսել է օգտագործվել 1920-ական թվականներին: Ամերիկացի ընկերաբաններն այդպես էին բնութագրում այն սոցիալական խմբերին, որոնք իրենց արժեհամակարգով, պատկերացումներով, մշակույթով չէին տեղավորվում այն պահին ԱՄՆ-ում ընդունված նորմերի մեջ, այդ նորմերի գծած լուսանցքից դուրս էին: Խոսքը նախեւառաջ այդ ժամանակաշրջանում երկիրը հեղեղած էմիգրանտների մասին էր: Ժամանակի ընթացքում հասկացությունը, բնականաբար, ընդլայնվել է, ընդգրկել է տարբեր ոլորտներ՝
Հայրիկյանի «Ես»-երը
Հայրիկյանի վրա կրակոցից հետո անցել է տաս օր և սկսած երկրորդ օրից նրա մոտ անձի երկատվածություն է նկատվում. առաջին Հայրիկյանն ասում է` դի´ր ու ընտրությունները հետաձգեիր, երկրորդն ասում է` չէ´, մի հետաձգիր, առաջինն ասում է` հետաձգի´ր, երկրորդն անսում է` մի´ հետաձգիր, առաջինն ասում է … երկրորդն ասում է… Այսպես էլ, 10 օր ազգս հետևում էր,
ՃՏՊ Թալին-Մաստարա ավտոճանապարհին
Փետրվարի 11-ին, ժամը 07.47-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին-Մաստարա ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի 13 ՏՍ 583 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սելիմի լեռնանցքը բաց է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն’ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում
Նիգերիայում ֆուտբոլասեր տղամարդիկ մեկ շաբաթ «դրախտային» կյանք կվարեն
Այդ երկրի մարմնավաճառները կկատարե՞ն անցած շաբաթ տված իրենց խոստումը: Ֆուտբոլի Նիգերիայի ազգային հավաքականը Իոհաննեսբուրգում անցկացված «Աֆրիկյան ազգերի գավաթ» առաջնության եզրափակչում 1:0 հաշվով առավելության հասավ Բուրկինա-Ֆասոյի ընտրանու նկատմամբ եւ երրորդ անգամ նվաճեց պատվավոր մրցանակը: Հաղթանակը հեշտ չտրվեց, քանի որ նիգերիացիները խաղում էին առանց իրենց առաջատարի՝ վնասվածքի պատճառով պահեստայինների նստարանին հայտնված Էմանուել Էմենիկեի: Սակայն այս հաջողությանը, հնարավոր
Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ հեռախոսազրույց կունենա Պարույր Հայրիկյանի և Հրանտ Բագրատյանի հետ
Նրա կարծիքով թեկնածուների միավորումը անհրաժեշտ է Այսօր Գյումրի այցելած Րաֆֆի Հովհաննիսյանը, լրագրողների հետ զրույցում, խոսելով Պարույր Հայրիկյանի ՍԴ դիմելու, ու դիմումը միայն մյուս թեկնածուների հետ միանալու պարագայում հետ վերցնելու նախապայմանին, ասաց .«Ես քանի անգամ ասել եմ այս հարցով , սա Պարույր Հայրիկյանի իրավունքն է, և հիմա, ինչ կորոշի դատարանը օրենքի սահմաններում, ես դա կհարգեմ: Դա
Րաֆֆին ուրախացրեց ու միաժամանակ լացացրեց գյումրեցիներին (ֆոտոշարք)
«Ժառանգության » ղեկավարին հաջողվեց տներից հանել գյումրեցիների մեծ մասին Քիչ առաջ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում ավարտվեց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարաշավը, ով հանրապետության երկրորդ քաղաք էր եկել «Ռեինկարնացիա» երաժշտական խմբի հետ: Թատրոնի դահլիճում ասեղ գցելու տեղ չկար. Րաֆֆի Հովհաննիսյանին լսելու էին եկել ինչպես ջահելները, այնպես էլ տարիքով մարդիկ` նույնիսկ ձեռնափայտերով: Գյումրեցի լրագրողները, ապշած
Ըստ վերլուծաբանների, ՍԴ-ն կմերժի Պարույր Հայրիկյանի դիմումը. «Նա անլրջացրեց իր անձը, իր իմիջը»
«Նա անլրջացրեց իր անձը, իր իմիջը: Իր դիմումն ու պահվածքն այնքան անլուրջ են, այնպիսի տպավորություն է, որ ինքը պայմանավորվածությունների խնդիր է լուծում»
Հայրիկյանի պատասխանը Բագրատյանին. «Էս էլ Կոկա-Կոլա չէ, որ մի հատ էլ փորձես» (Տեսանյութ)
ՍԴ դիմելու հիմնական պատճառը նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի համար ժողովրդավարության ու ահաբեկչության անհամատեղելի լինելը ցույց տալն էր: «Բոլորս ամեն ինչ անենք, որ որեւէ մեկի ատելությունը մեզ չշեղի հիմնական ուղուց»,- 2 շաբաթով ընտրությունները հետաձգելու պահանջով դիմումը Սահմանադրական դատարան ներկայացնելուց հետո լրագրողներին ասաց պարոն Հայրիկյանը: Անդրադառնալով նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի հայտարարությանը, թե եթե Հայրիկյանը ուզում է միասնական
Բավարարվեցին համեստ դիրքերով
«Moscow Open» շախմատային փառատոնի տղամարդկանց «A» խմբի պայքարի մասնակից հայաստանցի ինը շախմատիստներից լավագույնը ՖԻՖԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը դարձավ, որը 6,0 միավորով պայքարը եզրափակեց 22-րդ հորիզոնականում: Նույնքան միավոր վաստակեց եւ Ռոբերտից մեկ աստիճան ցածր տեղ զբաղեցրեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը: Մեր մյուս շախմատիստները՝ Տիգրան Սիմոնյանը, Դավիթ Պետրոսյանը, Հովիկ Հայրապետյանը, Մանուել Պետրոսյանը, Դավիթ Շահինյանը, Արման Միքայելյանը եւ Դավիթ
Էդ. Շարմազանով. «Պարույր Հայրիկյանն իր սահմանադրական իրավունքն է իրացնում»
Ս. Սարգսյանը երկրորդ փուլ չի անցնի, որովհետեւ «առաջին փուլում փայլուն հաղթանակ է տանելու» ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը չի մեկնաբանում ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի որոշումը փոփոխելու եւ Սահմանադրական դատարան դիմելու քայլը, քանի որ դա իրավական խնդիր է համարում ու այդ ամենին վերաբերվում է այսպես. «Դա ՀՀ քաղաքացու, ՀՀ նախագահի թեկնածուի սահմանադրական
Լիլիթ Գալոյանը պայքարն ավարտեց 14-րդ հորիզոնականում
Հայաստանցի շախմատիստուհին «Moscow Open 2013» շախմատային փառատոնում դուրս մնաց մեդալների համար պայքարից: «B» խմբում Լիլիթը եզրափակիչ՝ իներորդ, տուրում ոչ-ոքի արեց Բելառուսի ներկայացուցիչ Լանիտա Ստեցկոյի հետ եւ 6,5 միավորով 172 մասնակիցների մեջ զբաղեցրեց 14-րդ հորիզոնականը: Իսկ մրցանակակիրների եռյակը ըստ հաջորդականության կազմեցին ռուսաստանցիներ Մարինա Ռոմանկոն` 7,5 միավոր, Տատյանա Կլիչկովան՝ 7,5 եւ Լիդիա Տոմնիկովան՝ 7,0: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կանայք երկու անգամ ավելի շատ են ծանրաբեռնված. Ի՞նչից են տանջվում կանայք
Նախորդ հրապարակումներից մեկում խոսել ենք այն մասին, թե ինչից են տանջվում տղամարդիկ, այժմ անդրադառնում ենք կանանց: Կանայք հուզվում են, հիասթափվում և տանջվում տարբեր պատճառներով: Օրինակ՝ 20-ամյա Լինան տանջվում է քննություններին նախապատրաստվելուց. «Ատում եմ, երբ քննությունների միջև հեռավորությունը շատ քիչ է լինում, իսկ ես աշխատում եմ, հազիվ եմ հասցնում, չեմ սիրում ծույլիկներին, ուզում եմ լավ սովորել:
Հայրիկյանի դիմումը քննության կառնվի 24 ժամվա ընթացքում
Փետրվարի 10-ին, ժ.16:30-ին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն իր փաստաբանի հետ միասին ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրեց իր դիմումը` ՀՀ Սահմանադրության 52 հոդվածի եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 75 հոդվածի հիմքերով ՀՀ նախագահի թեկնածուի համար առաջացած խոչնդոտներն անհաղթահարելի ճանաչելու վերաբերյալ: Դիմողը ծանոթացվեց օրենքով սահմանված կարգով նման դիմումները քննության ընդունելու եւ գործի քննության առանձնահատկություններին: ՀՀ սահմանադրական
«Սեւ, թե մոխրագույն PR էր, էական չէ». Մարիաննա Հովհաննիսյանն այժմ խոստանում է ուրախացնել երկրպագուներին իր մասին լավ նորություններով
Վերջին շրջանում երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանը այդքան էլ հաճախ հանդես չի գալիս նորություններով: Չնայած ինքն այդպես չի կարծում, բայց ասում է, որ երկար ժամանակ տեւած լռությունը արդեն ընդհատվել է երկու ամիս առաջ կայացած «Քեզ» տեսահոլովակի պրեմիերայով. «Երբեւէ պասիվ չեմ եղել: Միշտ էլ շատ եմ աշխատել, պարզապես չէի ներկայացնում դրանք, իսկ հիմա` պահն է»: Մարիաննան «Առավոտ երիտասարդական»-ին
Ի՞նչ է տալիս ու վերցնում Ֆեյսբուքը. Դրականն ու բացասականը
Պարզվում է, որ facebook-ից օգտվողների 61%-ը ժամանակ առ ժամանակ վերցնում է թայմ-աուտ և չի օգտվում սոցցանցից, պարզել են Pew Internet & American Life Project-ի մասնագետների ուսումնասիրությունները: «Օգտվողների թայմ-աուտները տևում են նույնիսկ մինչև մի քանի շաբաթ: Հարցման մասնակիցների 21%-ը գրանցված չէ գերզբաղվածության պատճառով: 10%-ը սոցցանցից չի օգտվում, դրա մեջ հետքրքրություն չգտնելու պատճառով: Հարցվածների 8%-ը չի օգտվում facebook-ից, պարզաբանելով,
Մեր «ընտրություններին» հաջորդելիք հետոն…
Երևի թե շատերի համար հասկանալի ու տեսանելի չեղավ այն, ինչն իրականում կատարվեց վերջին մեկ տարվա ընթացքում: Քաղաքական սակարկությունների, կամակորությունների ու ստերի ետևում դժվար է նշմարել այն իրապես լուրջ և մեր երկրի ապագայի համար աննախադեպ կարևորություն ունեցող շարժը, որը, թեև, դեռ չի հանգեցրել նախանշված արդյունքին, սակայն արդեն որոշակի անշրջելիություն է ձեռք բերել: Հայաստանում ուղղորդված կերպով ձևավորվում է


















































