Օրվա լրահոսը
«Հարսնաքարը» պայթեցնելու գնացած փոխգնդապետ. «Վնաս եմ հասցրել միայն ինձ ու ընտանիքիս»
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Վարդապետյանի գլխավորությամբ սկսվել է «Հարսնաքարը» պայթեցնելու փորձ կատարած ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի մարտական գծով տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի դատական նիստը: Այսօր հրապարակվելու է դատավճիռը, ինչը հրապարակելուց առաց դատավորը լսեց Սամվելյանի պաշտպան Հովհաննես Հարությունյանին: Նա ասաց, որ լրացել է իր պաշտպանյալի ազատազրկման նվազագույն 3
ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչությունը պարզաբանում է
Հաշվի առնելով ԶԼՄ-ների կողմից Պետական գույքի կառավարման վարչությանը հղվող բազմաթիվ հարցադրումները, պարզաբանում ենք ներկայացնում Կառավարական թիվ 2 մասնաշենքի վերաբերյալ: Շենքի նկատմամբ տարիներ շարունակ հետաքրքրություն է եղել՝ հատկապես տարբեր ժամանակահատվածներում առանձնացված տարածքների մասնավորեցումից հետո: ՊԳԿ վարչությունն, առաջնորդվելով պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման սկզբունքներով և օրենքով իրեն վերապահված լիազորության շրջանակում, ստացված առաջարկությունները քննարկել և ներկայացրել է ՀՀ
Մսրյանը դրական կերպարներ խաղալիս ցույց էր տալիս, որ յուրաքանչյուր մարդ կարող է մեղք գործել» (Տեսանյութ)
Ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը 75-ամյակի նախաշեմին Սանկտ Պետերբուրգի իշխանությունների կողմից հետմահու արժանացել է 2-րդ աստիճանի շքանշանի՝ հայրենիքին ծառայելու համար: Այս մասին այսօր «Տեսակետ» ակումբում ասաց Սանկտ Պետերբուրգի «Ուղղափառ» կինոստուդիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Սոլովյովը, ով շքանշանը կհանձնի Մսրյանի ընտանիքին: Նա հայտնեց, որ Մսրյանի 75-ամյակին ընդառաջ նկարահանվել է «Ճանապարհներ առանց վերջի» ֆիլմը, որում օգտագործվել են Մսրյանի խաղացած մեկ
NorthShoreTimes. «Աղան Պալիոզյանի հուղարկավորությանը ներկա էին հարյուրավոր մարդիկ»
«Նորթ շոր թայմս» թերթը գրում է, որ հինգշաբթի առավոտյան ամբոխը լցվել էր Չեսթվուդի Սուրբ Հարություն հայ առաքելական եկեղեցին, որպեսզի մասնակցեն Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանի հուղարկավորությանը, որը մահացել էր սեպտեմբերի 22-ին սրտի ինֆարկտից, 66 տարեկան հասակում: Մինչ հուղարկավորության և վերջին հրաժեշտի արարողությունը, որը տեղի ունեցավ առավոտյան ժամը 10-ին,
Վիրաբյանին խփեցին գոտկատեղից ներքեւ, իսկ ինքը երկրին հաղթեց օրենքով
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հոկտեմբերի 2-ին հրապարակեց «Գրիշա Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» վճիռը: ՀԺԿ նախկին համակիր Գ. Վիրաբյանի գործը Եվրադատարանի վարույթում էր գտնվում 2005 թվականից: Գ. Վիրաբյանը կստանա 31 հազար եվրո փոխհատուցում, որից 25 հազարը բարոյական վնասի դիմաց է: Շնորհավորեցինք ՄԻԵԴ Վիրաբյանի գործը ներկայացրած փաստաբան Տիգրան Տեր-Եսայանին: Մեր հարցին, թե ի՞նչ հիմնական շեշտադրումներ էր
Աշոտ Բլեյան. «Սովորում ես, որովհետեւ քեզ հետաքրքիր է»
ՀՀ ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիեզերք» եւ «Robotics» ակումբները սեպտեմբերի 27-29-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մասնակցել են «Լեոնարդո դա Վինչի» միջազգային նորարական մրցույթին: Այսօր կրթահամալիրում կայացած ասուլիսի ժամանակ «Տիեզերք» ակումբի ղեկավար Լեւոն Արամյանը մեր զրույցում ասաց, որ մրցույթի մասին իրենք իմացել են ամենավերջին փուլում: Չնայած դրան, փորձել են առավելագույնս պատրաստվել. «Ակնկալիքները այդքան էլ բարձր չէին եւ
Դատարանի օրինախախտ նախագահը ենթարկվեց վարչական պատասխանատվության
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի աշխատակցի կողմից վարչական պատասխանատվության ենթարկվեց Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանը և նրա վարորդը: Ինչպես https://shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանց նկատմամբ վարչական ակտ է կազմվել այն բանի համար, որ սեպտեմբերի 19-ին Երևան-Երասխ ավտոճանապարհի 45 կմ հատվածում վարորդն ու դատարանի նախագահը երթևեկում էին «Գազ 31105»
Փոփոխություն Ջավախքում՝ Վրաստանի ընտրությունների արդյունքում
Վրաստանում կայացած ընտրությունների արդյունքում Ջավախքում եւս հնարավոր է փոփոխություններ լինեն` կապված իշխանությունների` ազգային փոքրամասնությունների նկատմամբ վարվող քաղաքականության հետ. այս կարծիքին է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Քաղաքագետի խոսքով՝ «Այժմ Վրաստանում իշխանության եկող ուժերն այլ պատկերացումներ ունեն եւ կարծում են, որ Վրաստանի շահերից ելնելով՝ ավելի լավ իրավիճակ ունենալու համար էֆեկտիվ կլինի իրական ինտեգրումը, որն անպայման չէ, որ տեղի
Սփյուռքի նախարար. լրագրողները պետք է լուսաբանեն Թուրքիայի ծպտյալ, բայց ինքնության մասին բարձրաձայնող հայերին (Տեսանյութ)
Այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Եղիշե Չարենց» սրահում տեղի ունեցավ լրագրողների 6-րդ համահայկական համաժողովը` «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդես եկավ բացման խոսքով՝ ասելով. «Այսօր մենք ականատես ենք լինում նոր հանցագործությունների. Եվրոպական պետություն համարվող Հունգարիան առուծախի է ենթարկում համամարդկային արժեքները եւ արտահանձնում եղկելի ոճրագործին: Դիվանագիտական ի՞նչ ճանապարհով երկխոսենք մի պետության
Օդատար խողովակից հանել են կիսամեռ շան ձագի, որին այնտեղ են գցել փոքրիկ երեխաները
Հոկտեմբերի 4-ը Կենդանիների համաշխարհային օրն է, որն ամենամյա տոն է եւ կոչված է մարդկության ուշադրությունն ուղղել Երկիր մոլորակի մյուս բնակիչների խնդիրներին: Կենդանիների համաշխարհային օրը եւս մեկ հիշեցում է, որ կենդանիների բարեկեցությունը բարդ հիմնախնդիր է Հայաստանում, որն օրեցօր սրվում է, հատկապես թափառող շների գլխաքանակի վերահսկման առումով: Օրենսդրության, քարոզչության եւ կրթական նախագծերի, մարդկային տարբերակներով գլխաքանակի վերահսկման ծրագրերի
World Tea News. «Հայերը աշխարհով մեկ թեյարաններ են բացում»
«Արգո թի» թեյարանների ցանցի հիմնադիր Արսեն Ավագյանն անցած շաբաթ Լիբանանում բացեց արտասահմանում գտնվող իրենց առաջին թեյարանը: Հաղորդում է «Վորլդ թի նյուզ» լրատվականը: «Բեյրութը պատուհան է Մերձավոր Արևելքի համար», – 37-ամյա Արսեն Ավագյանի, որը մեծացել է Երևանում, խոսքն է փոխանցում լրատվականը: Նա և իր պատանեկության ընկեր՝ ծրագրավորող Սիմոն Սիմոնյանը ԱՄՆ են գաղթել 1990-ականներին, որտեղ նրանք միացել
«Քաղաքական պայքարը Վրաստանում վերջացած չէ». Սերգեյ Մինասյան
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը «Հայացք» ակումբում անդրադարձավ Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին: Ըստ նրա՝ «ոչ ոք չէր սպասում, որ այսպիսի զարգացումներ տեղի կունենան Վրաստանում, եւ խոսքն ամենեւին չի գնում նրա մասին, որ Սահակաշվիլիի կուսակցությունը դժվար կարողանար լուրջ ձայներ հավաքել, բայց բոլորը, ելնելով տասնամյակների փորձերից, համոզված էին, որ նրա իշխանությունը օգտագործելով՝ ադմինիստրատիվ ռեսուրսները կկարողանա իր համար
Voice of Russia. «Սահակաշվիլիից հետո. ավելի լավ կյանք բոլոր հարևանների համար»
«Վոյս օֆ Ռաշա» լրատվականը նյութ է պատրաստել այն մասին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Սահակաշվիլիի պարտությունը Վրաստանի հարևան պետությունների վրա: Ըստ լրատվականի՝ Սահակաշվիլիի քաղաքական առերեսումները ոչ մի օգուտ չեն տվել Վրաստանի հարևան ոչ մի պետության: Հայաստանի մասով ասվում է, որ այն դարձավ ռուս-վրացական հարաբերությունների վատթարացման անուղղակի զոհը, քանի որ Հայաստանը Ռուսաստանի և Եվրոպայի
Հայերենը վտարված է ԵՊՀ-ում անցկացվելիք միջազգային գիտաժողովից
Երբ անկախության քսան տարիների ընթացքում Հայաստանում ապօրինի գործող օտարալեզու դպրոցների եւ դասարանների գոյությունը օրինականացնելու նպատակով երկու տարի առաջ փոփոխվեց Լեզվի մասին օրենքը, վերջինիս պաշտպանները զգուշացնում էին, որ սա միայն սկիզբն է. բավական է հանձնենք պաշտպանության այս գիծը եւ հետեւելու են նոր ոտնձգություններ։ Մեզ փորձում էին համոզել, թե սա ոչ մի կերպ չի վտանգում հայոց լեզվի
Փոքր երկրների մշակութային ֆենոմենը
Մեկնաբանում են Սիմոն Տոպչեսկին եւ Գեւորգ Հակոբյանը Փոքր երկրների արտիստները դատապարտված են աշխարհում ավելի շատ շրջագայելու՝ իրենց արվեստը ճանաչելի դարձնելու նպատակով: Նման երկրների արտիստների համար սա կենսական պահանջ է, մինչդեռ մեծերի համար՝ նաեւ հաճելի շրջագայություն: Կա տեսակետ, թե փոքր երկրի, ասենք՝ երաժիշտը, առաջին իսկ առիթի դեպքում կզոհաբերի հայրենիքում կատարվող աշխատանքը դրսի որեւէ հռչակավոր մշակութային օջախում
Ծեծ՝ քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետի մոտ
«Առավոտի» տեղեկություններով, 2012 թվականի սեպտեմբերի 19-ին Հրազդանի քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետ Ռադիկ Հարությունյանը իր աշխատասենյակում ծեծի է ենթարկել եւ բռունցքներով ու ոտքով հարվածելով աշխատասենյակից դուրս է հանել 62-ամյա, «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» հ/կ անդամ Գալուստ Կիրեղյանին: Ըստ նախնական տեղեկությունների, դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ վերջինս փորձել է հետաքրքրվել, թե ինչու է
Հարս-սկեսուրի վեճով փաստաբաններն էին դատարանում
Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ելենա Քոչարյանի նախագահությամբ, այսօր սկսվեց Հասմիկ Չուխաջյանի հայցն ընդդեմ «Հովնանյան Ինթերնեյշընլ» ՍՊ ընկերության, երրորդ անձ ճանաչված Հրաչ Լեւոնի Գասպարյանի օրինական նեկայացուցիչ Վերոնիկա Ալեքսանյանի հայցով նախնական նիստը: Հասմիկ Չուխաջյանը հայցով դիմել էր դատարան՝ հանգուցյալ որդու՝ Լեւոն Գասպարյանի եւ «Հովնանյան Ինթերնեյշընլ» ՍՊ ընկերության միջեւ կնքված Երեւանի «Վահագնի» թաղամասի
Չորրորդը ևս կալանավորվել է
Սոցիալական ոլորտի չարաշահումների գործով ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության վճարումների ծառայության առաջատար մասնագետ-գանձապահ Վիգեն Գևորգյանը ևս կալանավորվել է: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ կազմակերպված խմբի կողմից խոշոր չափերով կատարված յուրացում և վատնում:
«Արայ»-ի սեփականատերը դիմում է ՀՀ նախագահին
Մեծարգո պարոն նախագահ, 2011 թվականի հոկտեմբերի 16-ին, տղայիս «ինքնասպանության» դեպքից հետո, համապատասխան քննչական գործողություններն առավել օբյեկտիվ եւ անաչառ իրականացնելու խնդրանքով նամակով դիմեցի Ձեզ: Որպես արդյունք՝ տղայիս հետ առնչվող բոլոր գործերը ՀՀ Ոստիկանության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնից եւ Կոտայքի մարզային քննչական վարչությունից տեղափոխվեցին ՀՀ Ոստիկանության գլխավոր քննչական վարչություն: Այս մարմին տեղափոխվեց նաեւ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի
Հերթական «ցցուն դեպքը»
Ինչո՞ւ Բիձինա Իվանիշվիլին հաջողություն ունեցավ Վրաստանում: Այստեղ, իհարկե, դեր են խաղացել բազմաթիվ եւ բազմապիսի գործոններ, որոնցից կարեւորներից մեկն այն է, որ այդ մարդը ոչ մի պաշտոն չի զբաղեցրել, իշխող քաղաքական թիմում չի եղել եւ, հետեւաբար, ոչ մի վատ բան (առայժմ) չի հասցրել անել այդ երկրում: Նա ընդհանրապես եկել է դրսից, Վրաստանում տեւական ժամանակ չի ապրել:
Արամ Մանուկյան. «Դումանյանն ինքը պատասխանատո՞ւ է Քուշկյանի չարածի համար»
ԱԺ նիստին ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը մի շարք փաստեր ներկայացրեց՝ ցույց տալով, թե 2011-ին ինչքան է վատացել կենսամակարդակը եւ որքան ձախողված է այս կառավարությունը: Բայց նրա դիտարկմամբ՝ 2011-ի համար պատասխանատու է Հարություն Քուշկյանը, ուստի անհասկանալի է՝ ինչպե՞ս պետք է 2011-ի ձախողումների համար պահանջեն կառավարության հրաժարականը, երբ նա այլեւս չկա եւ նրան փոխարինում է Դերենիկ Դումանյանը:
Բեգլարյանը կխոսի հաջորդ հինգշաբթիներին (Տեսանյութ)
Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետը հայտարարեց, որ հաջորդ նիստերին նախարարները իրենց ոլորտների տնտեսական աճի ցուցանիշների ու հարկահավաքության մասին հաշվետվություններ պետք է ներկայացնեն: Առաջին եռյակում էր նաեւ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Կառավարության նիստից հետո պարոն Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ արդեն համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է հարկային պարտավորությունների կատարման առումով ուսումնասիրություններ անել, ինչից հետո
«Օսկանյանին չի կարելի նստեցնել». Ալեքսանդր Իսկանդարյան
Այսօր «Հենարան» մամուլի ակումբում Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն անդրադառնալով Վարդան Օսկանյանի գործին՝ ասաց, որ այն կապված է քաղաքականության հետ, որովհետեւ Օսկանյանը ԲՀԿ-ում երկրորդ դեմքն է, չի բացառվում, որ նախագահական ընտրություններում կուսակցության թեկնածուն լինի եւ հետեւաբար՝ ՀՀԿ-ի համար մրցակից է: Իսկանդարյանը կարծում է՝ «Օսկանյանին չի կարելի նստեցնել, քանի որ այդ հանգամանքը նախ Հայաստանի համար ձեռնտու
Աշոտ Աղաբաբյանը չի մոռացել ջայլամի գործը. ուսումնասիրել է ջայլամի գենետիկան եւ փորձն էլ ձեռք բերել
Այսօր Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից հետաքրքրվեց, թե ջայլամի գործն ինչպե՞ս է ընթանում, ինչո՞ւ չի կատարում իր նախընտրական խոստումը: Հիշեցնենք, որ նա խոստացել էր վերընտրվելու դեպքում իր ընտրատարածքում՝ Աշոցքում եւ Ամասիայում ջայլամի գործ դնել: Պարոն Աղաբաբյանը պատասխանեց. «Հիմա ծրագրի կազմման փուլում են: Մինչեւ գալող տարվա սկզբին այդ գործը կսկսենք»: Մենք ճշտեցինք՝ այսինքն չեք մոռացել Ձեր
ԱԳՆ-ի շենքը 20 692 320 հազար դրամով վաճառել են
Այսօր կառավարության որոշմամբ, Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքը օտարվեց: Կառավարության այս որոշման հիմնավորման մեջ, մասնավորապես նշված է՝ կառավարական թիվ 2 մասնաշենքի հասցեում գտնվող 14.241.9 քմ մակերեսով շենք, շինությունները ու դրանց սպասարկման եւ օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասը վաճառքի ձեւով օտարել «Տանգո» ընկերությանը՝ այս տարվա հոկտեմբերի 2-ի դրությամբ ` 20 692 320 հազար դրամով:
Քաղաքացիներ. «Ի՞նչ է ուզում ասել իր շոուով ՀՀ նախագահը» (Տեսանյութ)
«Հանրապետության նախագահը շոու է սարքում: Ախպերական թատրոն է տալիս, թե տեսեք, տեսեք իբր մտահոգ է երկրի ճակատագրով: Բայց շոուի արդյունքում ոչինչ չի փոխվում: Շոուն էլ լինում է, երբ խնդիրների մասին խոսքը գնում է տարիներ, իր ղեկավարությունից ի վեր: Ի՞նչ է ուզում իր շոուով ասել հանրապետության նախագահը»,- այսօր կառավարության շենքի առջեւ դժգոհում էին հավաքված քաղաքացիները: Նրանք
Ս.Սաֆարյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը Օսկանյանին խաղից հանելով մի քանի հարց լուծեց
Այսօր «Առավոտը» «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով Օսկանյանի գործի հիմքում ի՞նչն է ընկած՝ ՀՀԿ-ԲՀԿ ինչ-ինչ պայմանավորվածություններ, թե՞ իսկապես ՀՀԿ-ն՝ կոալիցիա կազմելուց հրաժարվելու համար Օսկանյանի միջոցով պատժում է ԲՀԿ-ին: Պարոն Սաֆարյանն ասաց. «Նախկին ԱԳ նախարարի գործի իրավական ասպեկտները մի կողմ թողնելով, որոնք անգամ ինքը՝ Օսկանյանը, չկարողացավ ամբողջովին հերքել
Նիկոլ Փաշինյանը՝ Էդուարդ Նալբանդյանին. « Էդ ինչի՞դ վրա ես մերսեդեսավորվել՝ ժողովուրդը կասեր»
Այսօր ԱԺ նիստի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բյուջեի կատարողականի քննարկմանը՝ հիշեց մի անեկդոտ «Մի մարդ Հանրապետության հրապարակի կենտրոնում կանգնած ձեռքերով տարօրինակ շարժումներ է անում: Մոտենում է մի ոստիկան ու հարցնում՝ ի՞նչ ես անում: Մարդը պատասխանում է՝ կոկորդիլոսներին եմ քշում: Ո՞ւր է այստեղ կոկորդիլոս: Քշում եմ՝ դրա համար էլ չկա»: Պարոն Փաշինյանին սա հիշեցրել
Ձերբակալվել է Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի տնօրենը
Սեպտեմբերի 18-ին «Հետք.am» ինտերնետային կայքում տպագրվել էր «Հոգեկան հիվանդներին տնօրենը ստիպում է անասուններ պահել» հոդվածը: Ոստիկանության Վարդենիսի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրեն, 1958 թ. ծնված Նվեր Հովհաննիսյանը տուն-ինտերնատի հոգեկան խանգարման հետևանով իրենց արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դրանք ղեկավարելու հնարավորությունից զրկված մի շարք բնակիչների շահագործելով՝ 2012 թ.
Վարչապետ. «Ղարաբաղում չկա կաշառակերություն»
Ղարաբաղում ընդդիմադիր կուսակցություն չկա։ Վստահեցնում է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը։ «Ձեւավորվում է ընդդիմադիր ուժ շարժման տեսքով, դեռ որպես կուսակցություն չի ձեւավորվել»,- ասաց նա։ Վերջին 5 տարիներին Արցախի կառավարությունը գլխավորած եւ գլխավորող այս մարդը անկեղծ է՝ Ղարաբաղում չկան նաեւ ընդդիմադիր թերթեր. «Էլեկտրոնային կան, իսկ տպագիր՝ դեռ ոչ»։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ


















































