Օրվա լրահոսը

Բարետես ՀՀԿ-ականները եւ Ադրբեջանի քաղբանտարկյալները

Այն օրերին, երբ ԵԽԽՎ-ում առաջին նստաշրջանի քննարկումների ժամանակ տապալվեց Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին օրինագիծը, հայաստանյան մամուլում  մեղադրանքներ հնչեցին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության մասին, որ իբր մեր պատվիրակությունում փորձառու մասնագետների փոխարեն ընդգրկվել են Հանրապետականի բարետես օրիորդները, ովքեր ի վիճակի չեն պատշաճ ձեւով պայքարել Հայաստանի շահերի համար: Այսօր մամուլի ասուլիսում անդրադառնալով այդ օրինագծին, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն

Տիգրան Հակոբյանը միջնորդում է արագացված դատաքննություն

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, այսօր սկսվեց «Ագրոհոլդինգ» ՍՊ ընկերության տնօրեն, ճանաչված լրագրող Տիգրան Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործով անդրանիկ դատական նիստը: Նա մեղադրվում է իր լիազորություններն անցնելու, առանձնապես խոշոր չափի գումար Արմեն եւ Գոռ Խեչոյաններից վերցնելու միջոցով նրանց ծանր նյութական վնաս հասցնելու համար: Մեղադրանքը պաշտպանում էր ՀՀ

«Ես դերասան չեմ». Արտաշես Ալեքսանյան

«Մեր փրկությունը միասնության մեջ է: Հանդիսատեսի հոտնկայս ծափահարություններն ամենակարեւորն էին: ՀՀ նախագահի կողմից էլ աշխատանքը գնահատվեց գերազանց»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Գարեգին Նժդեհ» ֆիլմի մասին նշեց դերասան, Նժդեհի գլխավոր դերակատար Արտաշես Ալեքսանյանը: Նրա համոզմամբ ֆիլմը քննադատվել է հայերի սովորությանը համաձայն, իհարկե իդեալական ոչինչ չկա, սակայն կինոնկարը ստացվել է. «Չի կարելի ուրիշի ջրաղացին ջուր լցնել` հումորով

Դավիթ Հարությունյանը՝ ԵԽԽՎ-ում «նվերների ինստիտուտի» մասին

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական  վեհաժողովի անդամների մեծ մասը առաջնորդվում է ոչ թե կառույցի գաղափարներով եւ սկզբունքով, այլ անձնական շահերով: Այսօր խորհրդարանում վերլուծելով ԵԽԽՎ առաջին նստաշրջանի աշխատանքները, որոնք տեղի էին ունենում հուվարի 21-25-ը, նման եզրահանգում արեց  ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Վկայակոչելով մի շարք իրողություններ, այդ թվում՝ նաեւ Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին  զեկույցի առիթով ԵԽԽՎ-ում տեղի ունեցածը,

Աշոտ Մելիքյան. «Նվազել է լրատվամիջոցների հանդեպ ֆիզիկական բռնությունների թիվը» (Տեսանյութ)

2012թ. լրատվամիջոցների եւ լրագրողների հանդեպ 16 դատական հայցի դեպք է գրանցվել «2012-ին գրանցվել է լրագրողների եւ լրատվամիջոցների հանդեպ ֆիզիկական բռնության 4, (3-ը` խորհրդարանական,  1-ը` ՏԻՄ ընտրությունների ժամանակ),  ճնշումների 37 եւ տեղեկատվություն ստանալու ու տարածելու իրավունքի խախտման 23 դեպք` 2011թ. արձանագրված, համապատասխանաբար՝ 5, 49 եւ 7 դեպքի դիմաց»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի

Կանխվել է ինքնասպանության փորձ

Հունվարի 25-ին, ժամը 17.12-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գ. Նժդեհի հրապարակում քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել` ցած նետվելով գետնանցում, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարների և ոստիկանների կողմից կանխվել է 1987 թ. ծնված Արտյոմ Սարգսյանի ինքնասպանության փորձը: ԱԻՆ

Դատարանը որոշեց դիմել հատուկ քննչական ծառայությանը

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանը, դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, նույն տարածքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու Սեդրակ Զատիկյանի սպանության գործով այսօրվա նիստում որոշեց դիմել հատուկ քննչական ծառայությանը՝ վկաների նկատմամբ խոշտանգումներ կատարելու հայտարարությունները քննության առնելու համար: Այսօր նախաքննության ընթացքում Մալաթիայի ոստիկանության բաժնում իր նկատմամբ խոշտանգումների մասին հայտարարեց վկա, գործով ամբաստանյալ Ստեփան Հակոբյանի ընկերը՝ Ահարոն Հակոբյանը, իսկ

Աշխատողն իր իրավունքները պետք է լավ իմանա, որ կարողանա իր շահերը պաշտպանել (Տեսանյութ)

«Աշխատանքի պետական տեսչությունը կարող է խախտումը արձանագրել, բայց տեսչությունը դատարան չէ եւ չի կարող պարտադրել, որ գործատուն խախտումը վերացնի»: Եկամտային հարկի մասին օրենքի ներդրումից հետո որոշ գործատուներ աշխատողներին առաջարկում են աշխատանքից ազատվելու դիմում գրել, որպեսզի կարողանան աշխատավարձի նոր չափ սահմանել: Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում այս մասին ասաց Հայաստանի գործարարների հանրապետական միության գործադիր տնօրեն Վահան

Հայտնի են բանակային թեմայով ֆոտոմրցույթի հաղթողները

ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ` «Մեր բանակը» քաղաքացիական նախաձեռնությունը (հիմնադիրներն են  «Մեր բանակը» էջի ադմինիստրատորները) կազմակերպել էր լուսանկարների մրցույթ: Մրցույթին ներկայացված լուսանկարները տեղադրվել են «Մեր բանակը» էջում և մինչև հունվարի 26-ը անցկացվել է հանրային քվերակություն: Այժմ հայտնի են քվեարկության արդյունքում հաղթած լուսանկարները, որոնք որոշվել են օգտատերերի «Like»-երի առավելագույն քանակով և մեկնաբանություններով: «Ես եմ

Հանձնարարվել է շարունակել սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերը

Բանակի օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ կազմակերպված երևանաբնակ զինծառայողների ծնողների զորամասեր այցելության մասով հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ավելի քան 300 ծնողներ հանդիպել են ԼՂՀ-ում, ինչպես նաև Սյունիքի և Տավուշի մարզերում ծառայող իրենց որդիներին: Զեկուցվել է նաև, որ տոնի կապակցությամբ վարչական շրջաններում շարունակվում են կազմակերպվել տոնական միջոցառումներ: Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների

Վաղը արեւ կլինի, մյուս օրը` տեղումներ, հետո էլի` արեւ

Ձմեռն ինչպես կանդրադառնա գյուղատնտեսության վրա, դեռ վաղ է ասել,  բայց լեռնային շրջաններում առատ տեղումները դրական գործոն են Անձրեւաձնախառն տեղումներն արդեն վաղը կդադարեն եւ նույնիսկ արեւ կտեսնենք: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ հայպետհիդրոմետի օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Նրա ներկայացմամբ, ամենացածր ջերմաստիճանն այս օրերին լեռնային շրջաններում, Շիրակում մինչեւ 15 աստիճան կլինի, իսկ մնացած լեռնային

Աշոտ Մելիքյան. «Ժողովուրդն» ամեն ինչ արել է` իրավիճակն օբյեկտիվ ներկայացնելու համար»

ԽԱՊԿ նախագահի խոսքով` դատարանը պետք է օբյեկտիվ քննի գործը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն Ադրբեջանը քաղաքակիրթ պետություն է համարում

Բորդյուժան Բաքվից հնչող հայտարարություններն անհաջող ձեւակերպում, կամ չհաջողված կատակ է համարում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր Երեւանում  ռազմա-տնտեսական համագործակցության  շրջանակներում երկու համաձայնագրի ստորագրումից հետո հրավիրված մամլո ասուլիսում անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի թեմային եւ մասնավորապես այն փաստին, որ Ադրբեջանի նախարարների կաբինետը հաստատել է «Ադրբեջանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման մասին» օրենքը, զարմանքով նկատեց,

Խաբված գնորդը իր բնակարանն է պահանջում

Եղբոր հետ դատարան էր եկել նաև Վլադիսլավ Մանգասարյանը  Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է շարունակվեր Մաշտոցի 33/1 շենքում բնակարանի ձեռքբերման համար գումար տված, սակայն հետագայում խաբված գնորդներից մեկի` Լուսինե Գյուլխասյանի գործով դատական քննությունը: Խոսքը` ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ընկերության Մաշտոցի 33/1 շենքում բնակարան ստանալու համար

Ինչ կաներ սովորական ՀՀ քաղաքացին, եթե դառնար նախագահ. բացահայտել է Ադիբեկյանը

Այսօր «Տեսակետ» ակումբում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց մի նոր սոցհարցման արդյունքներ, որի թեման հետեւյալն է՝ «Եթե նախագահ ընտրվեի ես. Ընտրողների պատգամը նորընտիր նախագահին»: Ադիբեկյանի ներկայացմամբ՝ հարցման է ենթարկվել 1650 չափահաս բնակիչ, որոնց գտնելու համար առաջարկ է արվել  2320 հոգու, նրանցից մոտ 670-ը (29%) հրաժարվել են՝ քաղաքականությամբ չհետաքրքրվելու պատճառով: Նախագահի թեկնածուների նախապատվության վրա ներազդող գործոններից մեկը՝

Գյումրու տնակային ավանների ընտրողները` ՀՀ նախագահի թեկնածուներին

«Շիրակ կենտրոնը» պատրաստել է Հայաստանում հաջորդ ամիս կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներին և ՀՀ ապագա նախագահին գյումրեցի ընտրողների կողմից ուղղված ուղերձներ պարունակող տեսանյութերի շարք, որոնք հաջորդաբար հանրայնացվում են: «Ընտրողները` ՀՀ նախագահի թեկնածուներին» խորագիրը կրող տեսաուղերձների շարքից ներկայացվող այս տեսանյութում Գյումրու տնակային ավանների բնակիչները իրենց հուզող խնդիրներով և սպասելիքներով դիմում են երկրի բարձրագույն պաշտոնի հավակնորդներին` իրենց

Ուղիղ միացում. Արա Պապյանը եւ Արման Նավասարդյանը՝ «Դեմ առ դեմ»

«Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 76-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են` ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, քաղաքական մեկնաբան Արման Նավասարդյանը եւ «Մոդուս Վիվենդի » կենտրոնի ղեկավար, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանը: Քննարկման թեման` արտաքին քաղաքականության  վերաբերյալ ՀՀ նախագահի թեկնածուների  նախընտրական ծրագրերը: Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ:

Ոսկեզօծելով քաղաքականությունը

Կամ երբ փողը փոխարինում է ինտելեկտին ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ «Եթե իշխանությունը քաղաքական կամք ցուցաբերի եւ անցկացնի ազատ, արդար, օրինական ընտրություններ»՝ քերականական պայմանական եղանակին բնորոշ այս նախադասությունը Հայաստանում քաղաքական եղանակ չի ապահովել 1995-ից ի վեր: Հայաստանյան ընտրական միջավայրում պայմանական եղանակը չի գործում. այստեղ ավելի գործուն է հրամայական եղանակը: Վստահ իշխանության քաղաքական կամքի իսպառ բացակայության վրա՝ կուսակցությունները պարբերաբար

Թղթե դիմակով հայ ռոքերը

Vendeta V-ն ավելի հայտնի է արտերկրում, քան հայրենիքում Առաջին ռոքերները Հայաստանում հայտնվեցին 1960-ականների կեսերից: Այդ տարիներին Երեւանում, Լենինականում եւ Կիրովականում հայտնի էին հայաստանյան ռոք խմբերն ու անհատ կատարողները, այդ թվում՝ Արթուր Մեսչյանի «Առաքյալները», «Կոլեյդոսկոպը» եւ այլն: Չնայած հետագա տարիների պետական ճնշումներին եւ միջամտություններին (օրինակ՝ Ստաս Նամինի խումբը 1980-ին արտաքսվեց Հայաստանից), 1980-ականներին հայտնվեցին նոր սերնդի խմբեր՝ «Ասպարեզ»,

Գյումրեցիները կերթեւեկեն չինական ավտոբուսներով

Խոստանում է Գյումրիի նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը Մոտ 4 ամիս է՝ Գյումրիում իշխանափոխություն է տեղի ունեցել, սակայն որեւէ փոփոխություն չի նկատվում քաղաքային տրանսպորտի աշխատանքում: Գյումրեցիները դարձյալ երթեւեկում են անվտանգության նորմերի խախտմամբ, այսպես ասած՝ ուղեւորներ «բարձած» միկրոավտոբուսներով, որոնց դռներն անգամ անհնարին է բացել ու մարդավայել միջից դուրս գալ: Ի պատասխան ուղեւորների այս դժգոհության՝ վարորդներն ամեն անգամ պարզաբանում

Երիտասարդ կուսակցականները վերապատրաստվեցին Ծաղկաձորում

Հունվարի 25-27-ը Ծաղկաձորում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը կազմակերպել էր «Հաջողակ կուսակցական աշխատանք. կառավարում և հաղորդակցություն» խորագրով դասընթաց: Դասընթացի նպատակն էր երիտասարադներին ծանոթացնել քաղաքական գործընթացներին, բանավեճի արվեստին: Մասնակցում էին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մարզաբնակ 20 անդամներ: Ծրագիրը բաղկացածէր 4 մասից` ·         քաղաքական բանավեճեր. կառուցողական և ապակառուցողական տեխնոլոգիաներ, ·         կուսակցություն և ԶԼՄ փոխհարաբերությունները, ·         PR-ի և քաղաքական տեխնոլոգիաների պրակտիկ

Բանակի թիկունքում ժողովուրդ է պետք

«Պետք է հասկանալ, որ մարտունակ բանակ ունենալը անհրաժեշտ պայման է, սակայն անվտանգության ապահովման համակարգերում միայն բանակը բավարար չէ: Բանակը պետք է իր թիկունքում ունենա ժողովուրդ, ընդ որում՝ մարտունակ, ամուր ոգով ժողովուրդ: Այդ դեպքում քաղաքացին ոչ թե կլքի երկիրը, այլ կհամարի, որ իր հողի ու ընտանիքի անվտանգությունը իր գործն է, իր պարտականությունը, եւ ինքը պարտավոր է

«Նժդեհի մասին խոսելով՝ Նժդեհներ չենք ունենալու»

Սմբատ Այվազյանն ազգային անվտանգության նոր հայեցակարգ է առաջարկում – Պարոն Այվազյան, Ձեր վերջին հարցազրույցներում դուք խոսում եք սահմանամերձ գոտու անվտանգության ապահովման նոր սկզբունքների մասին: Ինչո՞ւ հենց այժմ առաջարկվեց սահմանամերձ գոտու անվտանգության նոր հայեցակարգ, եւ ինչո՞վ չի բավարարում այն, ինչը կա. չէ՞ որ եղածով մեր սահմանները կարողանում ենք անառիկ պահել: – Որովհետեւ հիմա արդեն շատերն են սկսել

Կվերադառնա՞նք 1990-ականների քաղաքական դաշտին

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարեւորում է, թե արդյոք Սերժ Սարգսյանը լեգիտիմության պաշարը կօգտագործի՞ քաղաքական դաշտը վերականգնելու համար։ – Պարոն Քոչարյան, նախ ինչպե՞ս եք բնութագրում հունվարի 21-ից՝ արդեն մեկ շաբաթ ընթացող նախագահական քարոզարշավը: Ընդհանուր առմամբ թեկնածուների կողմից գործածվող PR հնարքները, եթե, իհարկե, այդպիսիք կան, հասարակությանն ընկալելի՞ են։ – Ընդհանուր առմամբ վատ հնարքներ չեն օգտագործվում, չէի ասի, իհարկե, որ

Կդադարեցվի Արաբկիր եւ Կենտրոն վարչական շրջանների ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հունվարի 30-ին ժամը 10.00-ից մինչև հունվարի 31-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արաբկիր վարչական շրջանում` Գրիբոյեդով, Հ.Քոչար, Վաղարշյան, Խաչատրյան, Գ.Արծրունի, Սունդուկյան, Արղության, Կովկասյան, Սևքարեցի Սաքո, Հովսեփ Էմին, Մանուշյան, Ռաֆիի, Ա.Խաչատրյան, Բակունց փողոցների, Փափազյան փողոցի ու 2-րդ նրբանցքի, Կոմիտաս պող. 3-50

Առաջին համատեղ քայլը

Ընտրողների ցուցակների խնդիրը արդիական էր բոլոր ընտրությունների ժամանակ, արդիական է նաեւ այսօր: Մասնավորապես, նախորդ՝ խորհրդարանական եւ այս ընտրություններից առաջ ընդդիմադիրները տարակուսանք են հայտնում, թե ինչու պաշտոնապես ընդունվող արտագաղթի պայմաններում ընտրողների թիվն անընդհատ ավելանում է: Պաշտոնական բացատրությունը, թե «նորաթուխ» ընտրողներն առաջանում են 18 տարեկան դարձած քաղաքացիներից եւ քաղաքացիություն ստացած արտասահմանցիներից, ընդդիմությանը չի բավարարում. մի՞թե այդ «նորաթուխների»

ԴԱՀԿ աշխատակիցներն ամեն պահի կարող են մտնել «Ժողովրդի» խմբագրություն

Վաղը՝ ժամը 11:30-ին, Աբովյան 22ա հասցեից (Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկի մոտ) կմեկնարկի բողոքի երթ՝ դեպի Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենք: Երթի մասնակիցները դատարանին կներկայացնեն միջնորդության փաստաթուղթ՝ պահանջելով, որ «Ժողովուրդ» օրաթերթի եւ լրագրող Ս. Գրիգորյանի վրա դրված գույքի 3 մլն դրամանոց արգելանքը հանվի: Հակառակ դեպքում ԴԱՀԿ աշխատակիցներն ամեն պահի կարող են մտնել խմբագրություն՝

«Ֆոլքսվագեն Պասատ»-ը շրջվել է

Հունվարի 28-ին, ժամը 22.40-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Պասատ»  մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Եղվարդ ճանապարհի 1-ին կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

«Սերժ Սարգսյանի կողմից գուրգուրված» թեկնածուները (Տեսանյութ)

«Եռանախագահության ի հայտ գալը բացառում է ընդդիմադիր դաշտում միասնական թեկնածուի հնարավորությունը: Իշխանության համար այդ եռանախագահությունն էլ ընդդիմության միասնական թեկնածուն է»,- այսօր «Փաստարկ» ակումբում հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը՝ նկատի ունենալով նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի, Հրանտ Բագրատյանի եւ Պարույր Հայրիկյանի երեկվա համատեղ քայլը՝ հայտարարության տեսքով : Եթե օրինական ընտրություններ սպասվեն, Մելիքյանը նման մտածված գիծն արդյունավետ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031