Օրվա լրահոսը

Խոսակցություններրը շատ են, իրական քայլերը` քիչ. Ճգնաժամի նոր ալի՞ք

Նախորդ օրն ուշ երեկոյան հունական Ռոդոս կղզում իր աշխատանքը սկսեց «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաշխարհային 10-րդ հոբելյանական ֆորումը, որին մասնակցում են 64 երկրներից ավելի քան 600 քաղաքական, տնտեսական, հասարակական եւ հոգեւոր գործիչներ: Այն նպատակ ունի կառուցողական երկխոսության սեղանի շուրջ նստեցնելով մարդկությանը`փրկել եւ պահպանել մինչ օրս ստեղծված հոգեւոր եւ նյութական արժեքները` փոխանցելով դրանք եկող սերնդներին: Ֆորումի համակարգող խորհրդի

Եթե «Եհովայի վկաներ» աղանդը ինչ-որ գումար նվիրաբերի Վարդան Օսկանյանին, նա, ի՞նչ է, էլի սիրահոժար կվերցնի

Հարց է ծագում, Ջոն Հանթսմանը՝ մորմոնական աղանդի առաջնորդներից մեկը, Վարդան Օսկանյանին սիրուն աչքերի համա՞ր է տվել այդ գումարը։ Ու ընդհանրապես, մի՞թե տարօրինակ կամ կասկածելի չէ, որ 10 տարի շարունակ երկրի կարեւոր պետական կառույցներից մեկը ղեկավարած մարդուն մի օտարերկրյա աղանդի ներկայացուցիչ նման խոշոր նվիրատվություն է անում։ Մի՞թե հենց պետական անվտանգության տեսանկյունից դա խնդիր չէ։ Աստծո սիրույն,

Էռնեկյանի նվիրատվությունը քաղաքական ենթատեքստ չի ունեցել

«Սիվիլիթաս» հիմնադրամին $150 հազ-ի նվիրատվությունը քաղաքական որևէ ենթատեքստ չի ունեցել։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք նվիրատվությունը քաղաքական բնույթ չի կրել, քանի որ փոխանցվել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի և նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամին Ազգային անվտանգության ծառայության կողմից քրեական գործ հարուցելուց հետո։ Էռնեկյանի խոսքով՝ «Սիվիլիթասը» համագործակցում է իր

Վրաստանը արտասահմանյան ավտոմեքենաների վաճառքից մեծ շահույթ է ստանում

Թբիլիսիից 30 կմ հեռավորությամբ գտնվող Ռուսթավի քաղաքում գործում է ավտոմեքենաների մեծ շուկա, ուր ամեն օր վաճառքի է հանվում ավելի քան 11 հազար ավտոմեքենա: Գնորդները Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի քաղաքացիներն են: Վրաստանը արտասահմանյան արտադրության մեքենաների միջնորդ առեւտրից մեծ շահույթ է ստանում: Վրաստանի ճանապարհներին հիմա հազվադեպ կարելի է տեսնել խորհրդային եւ ռուսական արտադրության մեքենաներ: Ռուսթավիի ավտոշուկայում գնված

Հեռախոսը գողացել էր ծանոթը

Ստեփանավանի բնակչուհի Լարիսա Ա.-ն հուլիսի 24-ին ոստիկանությունում հաղորդում էր տվել, որ հուլիսի 20-ին կորցրել է «Սամսունգ» բջջային հեռախոսը: Հոկտեմբերի 3-ին պարզվել է, որ 1965 թ. ծնված Զաքար Խ.-ն հուլիսի 20-ին, ժամը 18.30-ի սահմաններում, գնացել է իր ծանոթ Լարիսա Ա.-ի բնակարան և օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից` պահարանի վրայից գողացել է հեռախոսը: Գողոնն առգրավված է: Կատարվում

Վարդան Հարությունյանը՝ ԵԽԽՎ-ի ընդունած սահմանման մասին. «Մեր երկրի քաղաքական բանտարկյալները համապատասխանում են այս ձևակերպումներին»

Երեկ ԵԽԽՎ-ն տվեց «քաղաքական բանտարկյալ» տերմինի սահմանումը: Այնուհետև Վեհաժողովը Եվրոպայի խորհրդի երկրներին խնդրեց սահմանումը կիրառել իրավական ձևակերպումներում: Նշենք, որ զեկույցի հեղինակը Իրավական հարաբերությունների և մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ  Քրիստոֆ Շտրասսերն է, իսկ տերմինի սահմանման վրա աշխատել են ԵԽ քարտուղարության անկախ փորձագետներ: Քրիստոֆ Շտրասսերն իր ելույթում ասաց, որ այս խնդրին անդրադառնալու առիթը դարձան Ադրբեջանի եւ Հայաստանի վերաբերյալ

Բռնվեց կաշառք վերցնելիս

Օրերս մի քաղաքացուհի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հայտարարություն էր տվել, որ Լոռու մարզի Վանաձորի քաղաքապետարանի ապօրինի և ինքնակամ շինությունների օրինականացման և տնօրինման բաժնի գլխավոր մասնագետ Սամվել Մնացականյանն իրենից պահանջել է 300 ԱՄՆ դոլար կաշառք` իր հանգուցյալ մոր անվամբ որպես ապօրինի կառույց հաշվառված, Վանաձոր քաղաքի Ներսիսյան փողոցում գտնվող ավտոտնակը սեփականաշնորհելու համար, իսկ Վանաձորի

Վարչապետը հայտարարություն արեց

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստը սկսեց հայտարարությամբ, թե այսուհետեւ բոլոր նախարարներն իրենց ոլորտի հարկահավաքության համար պետք է պատասխանատվություն կրեն: Ըստ նրա, բոլոր նախարարները պետք է տիրապետեն իրենց ոլորտի իրավիճակին, իմանան ինչպիսին է տնտեսական աճի ցուցանիշը եւ ինչպես են այդ ոլորտի ձեռնարկությունները կատարում իրենց հարկային պարտավորությունները. «Կառավարության նիստերին լսելու ենք նախարարների հաշվետվությունները հարկային պարտավորությունների կատարման

Ասիական բանկը Հայաստանի տնտեսության վիճակը բնութագրում է զուսպ լավատեսությամբ

Ադրբեջանի պարագայում բանկի մասնագետներն ավելի հոռետես են, իսկ Հարավային Կովկասում ամենաբարվոք տնտեսական իրավիճակը, ըստ նրանց, Վրաստանում է: Զարգացման ասիական բանկը հայաստանյան տնտեսության վիճակը բնութագրում է զուսպ լավատեսությամբ: Հետխորհրդային տարածքի եւ ասիական մի շարք պետությունների տնտեսական հեռանկարներին նվիրված զեկույցի` Հայաստանին հատկացված գլխում ասված է. – «2012 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում արձանագրվեց ՀՆԱ-ի 4.7 տոկոս աճ, որի

Պատասխան ոստիկանության հայտարարությանը

  Մի քանի օր առաջ հայրենի ոստիկանությունը հայտարարություն է տարածել այն մասին, թե իբր բացահայտել է «Խոսրովի անտառ» արգելոցում կենդանիների սպանդն իրականացնողին, իսկ բնապահպանները խանգարում են նախաքննության ընթացքին: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է` «… սեպտեմբերի 29-ին, որսագողության դեպքը բացահայտվեց. 1983 թ. ծնված, Գառնի գյուղի բնակիչ Նորիկ Սարգսյանը խոստովանեց կատարվածը», «Պարզվեց` նրանց (բնապահպաններին) ոչ սպանված կենդանիներն

Սիրուշո. «Ես ավելի գնահատում եմ այն մարդկանց, ովքեր լուռ իրենց գործն են անում, դա բողոքի ու անհամաձայնության ամենաարդյունավետ ձևն է»

Հատված Սիրուշոյի հետ հարցազրույցից:  – Շատերն են նշում, որ հայաստանյան երգարվեստի հիմնական խնդիրներից մեկն էլ այն է, որ հայ աստղերին արտասահմանում չեն ճանաչում, և դժվար է այլ շուկա մուտք գործելը։ Ի՞նչ ես կարծում՝ ո՞րն է պատճառը։ – Իմ դեպքում, օրինակ, մտածված ոչ մի բան չի եղել։ Իսկապես երբեմն  այնպես է ստացվում, որ դու չես կարող

Զուրաբյանը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության  ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ  Ստրասբուրգում  հանդիպել է ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Նիլ Մույժնիեքսին: Ինչպես մեզ հետ զրույցում Ստրասբուրգից փոխանցեց Զուրաբյանը, հանդիպման ընթացքում Զուրաբյանն ու Նիլ Մույժնիեքսը  քննարկել են Հայաստանում ժողովրդավարության վիճակին, քաղբանտարկյալներին ու քաղաքական հետապնդումներին, ինչպես նաեւ ընտրություններին վերաբերող հարցեր: «Չորրորդ ինքնիշխանություն»

Կենդանիները` կայծակի զոհ

Հոկտեմբերի 3-ին, ժամը 18.30-ի սահմաններում Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում կայծակի հարվածից սատկել է 2 կով և 1 երինջ: ԱԻՆ  

Հարկային տեսչությունը հեռուստաընկերությանը դատի է տվել

«Իջեւան ստուդիա» հեռուստաընկերությունը ներկայումս կանոնավոր կերպով  եթեր դուրս չի գալիս: Իջեւանի տարածքային հարկային տեսչությունը չկատարած հարկային պարտավորությունների համար  դատի է  տվել հեռուստաընկերությանը: Տարածքային հարկային տեսչությունում մեզ չհայտնեցին հեռուստաընկերության պարտքի չափը, դա համարելով հարկային գաղտնիք; Մեր տեղեկություններով՝ Իջեւանի հեռուստաընկերության պարտքի չափը 400-500 հազար դրամ է: «Իջեւան ստուդիան» հեռուստաեթերի 10 տարվա արտոնագիր է  ստացել 2003թվականին: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Գերու դառը ճակատագիր

Արյան քացկեղից մահացած 40-ամյա Հարություն Խաչատրյանի հուղարկավորությունը անցյալ կիրակի էր: Հարությունի կյանքն ի սկզբանե հարթ չեղավ: Նա չհասցրեց հասկանալ, թե ինչ է երիտասարդությունը, իսկ նրա երազանքներն էլ մնացին անկատար: Հարություն Խաչատրյանը 1992թ.օգոստոսի 18-ին զորակոչվեց զինվորական ծառայության: 1993թ.սեպտեմբերի 2-ին մոլորվելով Արծվաշենի 3-րդ պոստում, նա հանդիպեց ազերիների: Թշնամին հայերենով ձայն տվեց մեր զինվորին: Հարությունը գնալով ձայնի ուղղությամբ,

ԱԳՆ-ում ով է, ի վերջո, ստում՝ Նալբանդյանը, թե Քոչարյանը

Արձագանքելով մոտ երկու շաբաթ առաջ ԱԺ-ում բյուջեի կատարողականի հաշվետվությունների քննարկումների ընթացքում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հարցադրմանը, թե ԱԳՆ ղեկավարը վարում է ՀՀ պատմության մեջ ամենաթանկ մեքենան եւ իրեն անհարկի ճոխություններ թույլ տալիս, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն «Առավոտ»-ի թղթակցին ասել է. «Գիտեք ինչ, մեղադրանքները, երբ որ անիմաստ են եւ թյուրիմացություն, դրանց պատասխաններ տալու կարիք էլ չկա»։ Եվ,

Գրիշա Վիրաբյանին կառավարությունը 25 հազար եվրո պետք է վճարի՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, եւս 6 հազար եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախորդ օրը Հայաստանի դեմ միանգամից երկու վճիռ է կայացրել: Վճիռներից մեկը Ժիրայր Սեֆիլյանի, իսկ մյուսը ՀԺԿ անդամ, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ Գրիշա Վիրաբյանի գործով է: Ըստ Եվրադատարանի վճռի, Ժիրայր Սեֆիլյանի իրավունքները խախտելու համար ՀՀ կառավարությունը նրան պետք է վճարի 6 հազար եվրո փոխհատուցում, իսկ Գրիշա Վիրաբյանին կառավարությունը 25 հազար եվրո

«Զուտ ընտրությունների միջոցով տապալել բռնապետին` հնարավոր չէ. գոնե այս պահի դրությամբ»

Հատված ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանի հետ հարցազրույցից: – Անդրադառնանք գալիք նախագահական ընտրություններին: Ձեր կարծիքով` ինչո՞ւ է իրառաջադրման մասին մինչ օրս լռում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, և ընդհանրապես`ինչի՞ն է սպասում ՀԱԿ-ը:   – Ինձ թվում է` ոչնչի էլ չի սպասում: Իսկ լռում է այն պատճառով, որովհետև չի տեսնում որևէ նախադրյալ` ընտրվելու

Հայաստանը նահանջել է

ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանի ընտրանին նախորդ ամսվա համեմատությամբ նահանջել է 11 աստիճան եւ հանգրվանել 64-րդ հորիզոնականում: Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշրի եվրոպական «B» խմբի մեր մրցակիցները զբաղեցնում են այսպիսի տեղեր. 8. Իտալիա, 18. Դանիա, 22. Չեխիա, 55. Բուլղարիա, 153. Մալթա: Իսկ լավագույն տասնյակն ըստ հերթականության կազմում են Իսպանիան, Գերմանիան,

ՍԵԶՈՆԱՅԻՆ

Ճանապա՜րհ, Գոնե մեկ-մեկ ինձ Անթալիայով տար:

Սոցապ նախկին նախարարը նորմալ է վերաբերվում վարչապետի անցկացրած խորհրդակցությանը

Հատված աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանի հետ հարցազրույցից: – Պարոն Գրիգորյան, Դուք տեղյա՞կ էիք նշված խնդիրներին, եւ երբեւէ վարչապետն այդ թեմայով զրուցե՞լ է Ձեզ հետ, շոշափվե՞լ է կոնկրետ այս հարցը։   – Ես այսօր տեղի ունեցածին շատ նորմալ եմ վերաբերվում։ Բժշկասոցիալական փորձաքննական գործակալությունում առկա պրոբլեմների մասին ես էլ եմ ժամանակին շատ

Լեւոն Արոնյանը կխաղա Նորվեգիայում

Լեւոն Արոնյանը պլանավորել է մասնակցել Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում եկող տարվա մայիսի 7-18-ը կայանալիք միջազգային ներկայացուցչական մրցաշարին, որտեղ Հայաստանի լավագույն շախմատիստի մրցակիցների թվում կլինեն Վիշվանաթան Անանդը, Մագնուս Կարլսենը, Վլադիմիր Կրամնիկը, Վան Հաոն:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Բասկետբոլային շախմատ

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու առիթով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հայտարարությունը մի քանի իրողություններ արձանագրեց` մի կողմից` պատասխանելով մի շարք հարցերի, մյուս կողմից` առաջացնելով նոր հարցադրումներ: Քոչարյանի հայտարարության առաջին արձանագրումն այն էր, որ նա Վարդան Օսկանյանին ավելի շատ է համարում իր թիմակիցը, քան Օսկանյանի կուսակցական ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով մինչ օրս ոչ

Լրացել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի պաշտոնավարման 100 օրը

 Հայաստանում զանգվածային սպորտի զարգացման հիմնական խնդիրների վերաբերյալ հրավիրված խորհրդակցությունից հետո, մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչներով սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին խնդրեցինք պատասխանել մեզ հետաքրքրող մի քանի հարցի:  – Օրերս լրացավ ձեր պաշտոնավարման 100 օրը: Այս ընթացքում ի՞նչ է արվել նախարարությունում:  – Ուսումնասիրություններ ենք կազմակերպել սպորտի եւ երիտասարդության հարցերի տարբեր ոլորտներում՝ սկսած մեծ նվաճումների սպորտի,

«Այսօր իմ փոխարեն գործերս են խոսելու». Վանաձորում կայացավ փայտե արձանների ցուցահանդեսը

55-ամյա  Սուսաննա Օհանյանն արդեն 17 տարի նուրբ ու կանացի ձեռքերով ամեն օր փայտին կենդանի շունչ է հաղորդում: Այսօր Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճը լի էր նրա ստեղծած փայտե կերպարանքներից  արձակվող կենդանությամբ: «Սա իմ հինգերորդ անհատական  ցուցահանդեսն է, վերջինը երկու տարի առաջ  եմ ունեցել, ի տարբերություն նախորդ ցուցահանդեսի` այսօր եղածին ավելացել են 10-ից ավելի աշխատանքներ:

«Վրաստանին նախանձել պետք չէ, այնտեղ դեմոկրատիայի արտաքին շղարշ են ստեղծում»

Այսօր Aravot.am-ը մասնագիտությամբ հոգեբան, դաշնակցական  Աշոտ Հակոբյանին հարցրեց` մի՞թե հարևան Վրաստանն իրոք  այդքան դեմոկրատական  երկիր է դարձել, որ նախագահ Սահակաշվիլին առանց որևէ խոչընդոտի թույլատրում է ընդդիմությանը  հաղթանակել, մեծամասնություն կազմել խորհրդարանում ու կառավարություն ձևավորել: «Նախ պետք է քննարկել Վրաստանի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումները. վերջապես ի դեմս Սահակաշվիլու  եղան քաղաքական ուժեր, որոնք կարողացան ժամանակ առաջ  իրենց

«Եթե դատախազը կարող է մտնել ԱԺ ու պարկեշտ մարդուն պախարակել , ապա անիմաստ չէ՞ քննարկել` սա թվայի՞ն հեռուստացույցով եք նայում, թե՞ անալոգային»

Վերջերս Գյումրու ԳԱԼԱ հեռուստաընկերությունը  ոչ միայն ընդլայնել է  իր  ցանցը`  հանրապետության տարբեր տարածքներում գրասենյակներ հիմնելով, այլև լուրերը սկսել է մատուցել կայք-էջով: Aravot.am-ը հեռուստաընկերության  սեփականատեր Վահան Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված ինտերնետային մատուցմանն  այդքան մեծ ուշադրություն դարձնելը, արդյոք պատճառն այն չէ՞, որ հեռուստաընկերությունը դուրս մնաց թվայնացման գործընթացից, և շուտով ` մինչև 2015 թվականը այլևս հնարավորություն

Առանց հոբելյարի նշեցին ծնունդը

Այսօր իր ծննդյան 77-րդ տարեդարձն է նշում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը: Այդ կապակցությամբ Երեւանի քաղաքապետարանի «Հայ Art» մշակութային կենտրոնը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ներկայացրեց Ռիտա Շառոյանի «Խոսք ինձ հետ» նախագծի հերթական ֆիլմը: Այն նվիրված էր ժողովրդական արտիստին: Հեղինակի խոսքով` ֆիլմը երկխոսություն է Ջիգարխանյանի եւ հանդիսատեսի միջեւ: Տվյալ դեպքում հանդիսատեսը Շառոյանն է. «Այդ ֆիլմում Արմեն Ջիգարխանյանը

Կապանում սողանքային մարմինը բավականին ուշ է հայտնաբերվել

Կապանում` Շահումյան բանավան տանող ներհամայնքային ճանապարհի ձախ մասում, «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության հարակից տարածքում օգոստոսի 20-ին արձանագրված սողանքավտանգ գոտու հարցը ԱԻՆ նախարարը բարձրացրել է կառավարությունում, որպեսզի մասնագիտական խումբ այցելի Կապան, տեղում համապատասխան ուսումնասիրություններ   կատարվեն` հետագա կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով: Օրեր առաջ ԱԻՆ-ի մասնագետների կողմից գլխավորած  աշխատանքային խումբը եղել է տեղում, կատարել ուսոոմանսիրություններ եւ

Ն. Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ ամբիոնից. «Պիտի լրջագույն պատժամիջոցներ կիրառենք համաեվրոպական արժեքները լաթի կտոր սարքած երկրների նկատմամբ»

Այսօր ԵԽԽՎ-ում «Մարդու իրավունքներ և միջազգային քաղաքականություն» թեմայով բանավեճի ընթացքում  Քաղաքական հարաբերությունների և ժողովրդավարության հանձնաժողովի նախագահ Պիետրո Մարսենարոյի զեկույցի կապակցությամբ հանդես եկան հայկական պատվիրակության անդամներ Զարուհի Փոստանջյանն ու Նաիրա Զոհրաբյանը: Զ. Փոստանջյանի ելույթին կանդրադառնանք ավելի ուշ, իսկ ստորև ներկայացնում ենք Ն. Զոհրաբյանի ելույթի տեքստը. «Հարգելի նախագահ, հարգարժան գործընկերներ, Մեր  գործընկեր Պիետրո Մարսենարոյի զեկույցը ես կհամարեի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031