Օրվա լրահոսը

Մինչեւ իրեն խփելու եւ աղջկա նշանածի գործը չբացահայտվի՝ Վարդանիկը զրահապատ մեքենայով է շրջելու

Այսօր Aravot.am-ը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին խնդրեց մեկնաբանել այն, որ Սամվել Բալասանյանի՝ ընտրություններից հետո  կազմակերպած քեֆին ներկա են եղել նաեւ իր կողմնակիցները, մարդիկ, որոնք 4 տարի առաջ էլ իր հետ են քեֆ արել՝ «Օազիս» ռեստորանում: Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Ոչ, իմ կողմնակիցներն այդպիսին չեն: Դուք լավ չգիտեք իմ կողմնակիցներին: Նրանք ինձ հավատարիմ են եւ ինձ հետ

ԵՄ-ն 43 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին

Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ վարչապետի հետ բովանդակալից քննարկում է ունեցել. «Բանակցող թիմի մոտ որեւէ կասկած չթողեցինք , որ պատրաստակամ ենք օժանդակել Հայաստանի եվրոպական ընթացքին`ի շահ Հայաստանի քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության: Լուրջ

Կիրո Մանոյանը հարցնում է՝ ի՞նչ խոսել Ալիեւի նման նախագահի հետ

«Հունգարիայի իշխանություններն անհանգստանում են այն ճնշումից, որին ենթարկվում են մեր կողմից: Բացի այդ՝ տարբեր դիվանագիտական, միջազգային շրջանակներում ստեղծված ոչ ցանկալի վիճակը, մյուս կողմից՝ Հունգարիայի իշխանությունների հանդեպ արտասահմանցիների ձեւավորած հասարակական կարծիքի, նաեւ հենց իրենց՝ Հունգարիայի ընդդիմադիր ուժերի կողմից բարձրացրած դժգոհությունները շատ ճնշող են»,- այսօր «Փաստարկ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերլուծելով հայ-հունգարական հարաբերությունները՝ ասաց Հայ հեղափոխական

Շտեֆան Ֆյուլե. «Քաղաքացիական հասարակություն ձեւավորելու համար օգտագործեք տեխնոլոգիաները» (Տեսանյութ)

«Ձեր ուժը բխում է նրանից, որ չշեղվեք ձեր բուն մանդատից: Հենց սկսեք քաղաքականությամբ զբաղվել՝ կկորցնեք ձեր դերը»,-այսօր «Մարիոթ» հյուրանոցում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին այսպիսի խորհուրդ տվեց ԵՄ ընդլայնման եւ Եվրոպական Հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Պարոն Ֆյուլեն Հայաստան է ժամանել քաղաքացիական հասարակության զարգացմանը նվիրված երկօրյա սեմինարին մասնակցելու: Հանձնակատարը դրական համարելով, որ մեր երկրում «Ֆեյսբուքի» կամ

Գիտարշավ՝ նվիրված հայ-ռուսական դիվանագիտական կապերի հաստատմանը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության եւ ՌԴ դեսպանատան հովանու ներքո սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9-ը, Տուրիզմի ռուսական միջազգային ակադեմիայի /ՏՌՄԱ/ եւ Տուրիզմի հայկական ինստիտուտի /ՏՀԻ/ նախաձեռնությամբ Հայաստանում կանցկացվի գիտական, զբոսաշրջային առաջին համատեղ արշավը՝ նվիրված հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանին: Գիտարշավը կմեկնարկի Երեւան քաղաքից եւ կընդգրկի Գյումրի, Դիլիջան, Սեւան, Գորիս, Կապան, Մեղրի, Օշական, Էջմիածին քաղաքները: ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար

Վարչապետ. «Հունվարի 1-ից աշխատավարձերի ստացման հետ մենք որևիցե խնդիր չունենանք»

ՀՀ կառավարություն նիստից հետո հայտարարություն է արել ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրելյանը։ Նա տեղեկացրել է, որ 2013 թ. պետբյուջեում մի քանի միլիարդ դրամ է նախատեսվել, որպեսզի եկամտային հարկին անցնելու դեպքում աշխատակիցների վճարման որևէ խնդիր չառաջանա։ Այժմ անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից համակարգվող ծրագրի համաձայն բոլոր նախարարություններն իրենց ենթակա ՊՈԱԿ-ների համար,

«Պետությունն անում է այնպիսի քայլեր, որոնց մասին, ցանկության դեպքում, չի էլ կարող հայտարարել». Կիրո Մանոյան

Հայ հեղափոխական դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանն այսօր «Փաստարկ» ակումբում անդրադառնալով Սիրիայում եւ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին՝ ասաց, որ դրանք իրենց ազդեցությունն են թողնում տարածաշրջանի վրա. «Այս տեսանկյունից Թուրքիան, միջամտելով Սիրիային, ստեղծում է այնպիսի իրավիճակ, որ տարածաշրջանը կարող է նոր բացասական զարգացումների առաջ կանգնել: Թուրքիայում վերջին օրերին տեղի

Մինչև տարեվերջ Երևանում չջեռուցվող դպրոց չի լինի

Երևան քաղաքի չջեռուցվող հիմնական, ավագ և հատուկ դպրոցները ջեռուցման համակարգերով ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է Երևանի քաղաքապետարանին տրամադրելու համար ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը հատկացնել 1 մլրդ 300 մլն դրամ։ Մայրաքաղաքում այժմ կա ջեռուցման համակարգով չապահովված կամ մասամբ ապահովված 36 դպրոց։ Նախորդ երկու տարվա ընթացքում լուծվել է Երևանի բոլոր նախադպրոցական հաստատությունների ջեռուցման հարցը, այժմ իրականացվում

Վարդան Ղուկասյանը վստահեցնում է, որ Բալասանյանը չի կարող իր պարտքերը չփակել (Տեսանյութ)

Այսօր ԱԺ-ում Վարդան Ղուկասյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ասում են՝ հսկայական պարտքեր ունեք կուտակած, որոնք Սամվել Բալասանյանը չի պատրաստվում մարել: Նա պատասխանեց. «Ճիշտն ասած, հսկայական պարտքեր ասել դա մի քիչ սխալ է, բայց իրավահաջորդը դա պետք է անպայման…կտեսնեն, կնայեն, որ այդ պարտքերը եթե տեղին են, չեն կարող չվճարել: Դա՝ մեկ: Երկրորդ հերթին, երբ որ ես քաղաքապետ դարձա

Կառավարությունը հավանություն է տվել 2013 թ. պետբյուջեի նախագծին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2013 թ. պետբյուջեի նախագծին։ Նախագծի համաձայն 2013 թ. բյուջեն եկամուտների գծով կկազմի 1.059.1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով` 1.183.1 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)` 124.0 մլրդ դրամ։ ՀՀ

«Եթե պատերազմը կրկնվի, նորից կմեկնենք կռվի, ու այս անգամ ավելի ջղային». «Արծիվ-մահապարտներ»

«Արծիվ-մահապարտներ» ջոկատը 20 տարեկան է. այն ստեղծվել է 1992 թվականի օգոստոսի 8-ին՝ Արծվաշենի անկումից հետո, ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի կոչով: «Արծիվ-մահապարտներ» միություն հ/կ-ի նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանն ու զորագնդի ներկայացուցիչներն այսօր հետադարձ հայացք նետելով անցած ուղուն՝ ասացին, Աստված չանի, բայց եթե պատերազմը կրկնվի, իրենք նորից նույն կազմով կմեկնեն կռվի, ու այս անգամ ավելի «ջղային»: «Մենք

Պարզաբանում Հնդկաստանից ներմուծվող գոմեշի մսի վերաբերյալ

              ՀՀ կառավարության նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է վերջին ժամանակ քաղաքական որոշ ուժերի կողմից շահարկվող Հնդկաստանից գոմեշի մսի ներկրման հարցին: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Խնդրում եմ Աբրամ Բախչագուլյանին ներկայացնել գոմեշի մսի ներմուծման հետ կապված իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում` հաշվի առնելով, որ վերջին շրջանում քաղաքական սպեկուլյացիաներ կան այս թեմայի շուրջ։ Դրա դեմ պայքարելու

Վարդան Ղուկասյան. «Ես կուսակցությունից կուսակցություն թռնող չեմ՝ թռցնող եմ»

Ինչպե՞ս կբացատրեք Ձեր կողմնակիցների՝ ավագանու անդամ չընտրվելը: Այս հարցը լրագրողներն այսօր ուղղեցին դեռ Գյումրիի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Վարդան Ղուկասյանին: Նա պատասխանեց. «Ճիշտն ասած, դա հերյուրանք է: Իմ կողմնակիցներից ովքեր որ դրել են՝ բոլորն էլ ավագանու անդամ են դարձել: Գրել էին, որ իմ եղբոր որդին նույնիսկ չի անցել: Դա սուտ է: Իմ եղբոր որդին նույնիսկ չի

Միկրոքանդակագործի կերպարը ցնցել է Աստանայում

«Էդուարդ Ղազարյան. հրաշագործը» ֆիլմի հեռարձակման իրավունք ձեռք բերելու համար ցանկություն են հայտնել ռուսական «Կուլտուրան» եւ «TBC»-ը: «Օրդֆիլմ» ընկերության տնօրեն եւ «Էդուարդ Ղազարյան. հրաշագործը» ֆիլմի ռեժիսոր եւ պրոդյուսեր Հայկ Օրդյանն օրերս է վերադարձել Աստանայից, որտեղ կայացել է հեռուստատեսային փաստավավերագրական ֆիլմերի «ՏԵՖԻ-համագործակցություն» միջազգային փառատոնը: Խստապահանջ ժյուրին մոտ տասը լավագույն ֆիլմերից ընտրել է Հայաստանը ներկայացնող հենց այս ֆիլմը:

Կնշանակվի՞ Ճգնավորյանը Կամերայինի ղեկավար

Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանն ու նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը երեկ «Տեսակետ» ակումբում խոսեցին  Կամերայինի 50-ամյա հոբելյանից եւ  2012-13 թթ. համերգաշրջանի բացումից, որը կկայանա այսօր՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Ներկայացնում ենք «Առավոտին» հետաքրքրող հարցերը բանախոսներին։ – 2011թ.-ից նվագախմբի գեղարվեստական ղեկավարը եւ գլխավոր դիրիժորն եք։ Նախկին ձեր պաշտոնակցի օրոք

Քողարկված սպանություններ

Բանակում մահացած զինծառայողների ծնողները վստահ են, որ ինքնասպանությունների քողի տակ սպանություններն են թաքցվում: ՀՀ բանակում 1994 թվականի մայիսի 12-ից մինչեւ 2010 թվականն ընկած ժամանակահատվածում շիրակցի 211 երիտասարդ է մահացել: Այդ մասին «ՀՔԱ Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպությունում հ/կ-ների ու բանակում զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ «Առավոտին» ասաց ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի իրավաբան Լենա Խաչատրյանը: Արդեն մեկ

ՀԴՄ-ների գործով կա մեկ մեղադրյալ

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Հաշվողական տեխնիկայի եւ ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» բաժինը գերազանց ավարտած, ճարտարագիտության բակալավրի աստիճան ստացած Իշխան Գեււորգյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ 2010թ. նոյեմբերի 9-ին: Ըստ մեղադրանքն առաջադրող ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության 1-ին բաժնի, նա օժանդակել է Սամվել Թազիյանին, մի շարք քաղաքացիների անձնագրերի պատճեններ եւ «ակնհայտ կեղծ» հսկիչ-դրամարկղային

Օդային տարածքի հաշվին ավելի շատ բերք են ստանում

Արարատի մարզի Հայանիստ համայնքի բնակիչ Տարոն Թեմուրյանը «Եկամտաբեր ծրագրեր՝ գյուղատնտեսական համայնքներում» ծրագրի 50 շահառուներից մեկն է: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության կողմից՝ «Սեյվ դը չիլդրեն» եւ «Հյուման դիջնիթի ընդ փիս» կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Տ. Թեմուրյանն արդեն երկրորդ տարին է՝ 150 մետր հողակտորն օգտագործում է նոր մեթոդներով եւ ծրագրի գյուղատնտեսների խորհրդատվությամբ: Համայնք այցելած լրագրողներին նա վստահեցրեց,

«Միջնորդները վնասում են կադաստրի գործերին»

 Ասում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավարը: Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, քաշքշուկներին, թղթատարությանն ու գոյացող հերթերին վերջ դնելու նպատակով այս տարվա հունվարից կադաստրի համակարգում մի շարք բարեփոխումներ կատարվեցին: Մասնավորապես՝ սկսեցին կիրառել մեկ պատուհանի սկզբունքը, պատերին փակցրեցին պետական մուծումների համար նախատեսված գնացուցակները, նաեւ այն փաստաթղթերի ցանկը, որոնք քաղաքացիները պետք է

Կոտրենք կարծրատիպերը

«Մեր հասարակության մեջ դեռեւս չի կոտրվել այն կարծրատիպը, որ տեղական մարմինների ընտրությունները չեն կարող երկրում լուրջ փոփոխություններ առաջ բերել, ինչը եւ մեծ հաշվով հանգեցնում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նկատմամբ որոշ քաղաքական ուժերի եւ հասարակության հետաքրքրության ցածր մակարդակի եւ պասիվության դրսեւորման: Սակայն ես հակառակ կարծիքի եմ եւ գտնում եմ, որ թե՛ քաղաքական ուժերը, թե՛ հասարակությունը

Եթե առաջին նախագահը ձեռքը խփեր սեղանին

ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Խորհուրդ տալը դյուրին գործ է» – Կառավարության նիստում նախագահ Սարգսյանի հնչեցրած դիտողությունները ընդդիմադիրների կողմից հիմնականում նախընտրական PR որակվեց, կարծիքներ հնչեցին, որ գլուխը հենց նախագահն է, իրենից պետք է սկսել: Առաջին նախագահն անգամ սեպտեմբերի 21-ի իր ելույթում ասաց, որ Սերժ Սարգսյանը պետք է ձեռքը սեղանին խփեր եւ ասեր՝ էլ չենք

Ազատվենք «մարտի 1-ի» խարանից

ՀԱԿ-ը ներկայացնող պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը երեկ առաջարկել է կրկին ստեղծել «մարտի 1-ի» դեպքերը քննող խորհրդարանական հանձնաժողով: Պարզ է, որ այդ առաջարկը միանշանակ չի ընդունվելու խորհրդարանում, բայց ինձ թվում է, որ նախաձեռնությունը շատ ճիշտ է եւ տեղին: Իհարկե, տվյալ պատգամավորի կերպարն էլ միանշանակ չի ընկալվում: Ինչ խոսք, նա Չայկովսկու հայտնի բալետի սպիտակ կարապներից մեկը չէ: Բայց,

Խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում

Սեպտեմբերի 25-ին ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Խորհրդակցության սկզբում անդրադառնալով  ոստիկանության բարեփոխումների ընթացքին` Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ամենակարևորն այն է, որ ոստիկանությունը գնում է սխալներն ու թերությունները հետևողականորեն շտկելու ճանապարհով, ինչը հաջողության գրավականն է: Փաստելով, որ փոփոխությունները ոստիկանության աշխատանքում զգալի են, Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց ստորաբաժանումների աշխատանքը

Վարդան Ղուկասյան. «Սպարտակը գնացել է արջ բռնելու, որ անպայման կգա՝ դա փաստ է»

Այսօր, ինչպես տեղեկացրել էինք, Գյումրիի արդեն էքսքաղաքապետ Վարդան Ղուկասյանը հանդիպման էր եկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Ավելի ուշ՝ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում պարոն Ղուկասյանը պատմեց, որ Հովիկ Աբրահամյանի հետ քննարկել են Գյումրի քաղաքի տոնի հետ կապված: Հարցին՝ Գյումրիի տոնի հետ կապված Հովիկ Աբրահամյանի հե՞տ եք հանդիպում՝ նա պատասխանեց. «Բա ոնց, հանդիպում ենք, քննարկում

Գագիկ Բեգլարյանը՝ «ատկատների» հովանավո՞ր

  «Հինգ տարի պայքարել ենք ատկատների դեմ, որոշակի խնդիրների լուծման կարողացել ենք հասնել, բայց խնդիրը գլոբալ չի լուծվել: Այդ իմաստով նախագահի քննադատությունը սպասված էր, նույնիսկ՝ ուշացած»,- «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Նրա գործընկեր Անահիտ Բախշյանն էլ վրա բերեց. «Մեկ ա, չի էլ լուծվելու, սա համակարգային հարց է»: Կուսակցության վարչության

Անի Քրիստին ԱՄՆ-ում ավտովթարի է ենթարկվել

2010-ից ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Անի Քրիստին ավտովթարի է ենթարկվել: Այս մասին հայտնել է երգչուհին՝ Facebook-ի իր էջում տեղադրելով իր ջարդուխուրդ եղած մեքենայի լուսանկարը: Հայտնի է դարձել, որ ավտովթարը տեղի է ունեցել Գլենդելում: Երգչուհին տևական ժամանակ չի պատասխանել հեռախոսազանգերի, ինչը հարուցել է նրա ծանոթների անհանգստությունը: Վերջիններս, մասնավորապես՝ ԱՄՆ-ում բնակվող դերասան Հովհաննես Բաբախանյանը, սկսել են իրենց օգնությունն

Eurasianet. «Հայաստան և Ադրբեջան, խաղացեք շախմատ, ոչ թե պատերազմ»

«Եվրասիա նեթ» լրատվականը գրում է, որ աշխարհի լավագույն շախմատ խաղացող երկիրը գլուխկոտրուկի առջև է: Երկու շախմատի խոշոր մրցաշարեր անցկացվելու են ամենահակահայկական պետությունում` Ադրբեջանում: Հայաստանը, որին 2008թ.-ին Բի Բի Սի-ն կոչել էր «ամենախելացի ազգ»՝ երկրորդ անգամ շախմատի օլիմպիադայում հաղթելու համար, պատրաստ չէ իր խաղացողներին տեղափոխել թշնամու սահման: Մանավանդ Սաֆարովին ներում շնորհելուց հետո Հայաստանի շախմատիստների համար շատ

Վրաստանում ՀՀ դեսպան. «Մենք չենք կարող քայլեր իրականացնել, եթե խնդիրը վերաբերում է Վրաստանի կոնկրետ քաղաքացուն»

  «Կարծում եմ՝ հատուկ կոշտությամբ Վրաստանի քրեական քաղաքականությունը չի առանձնանում: Այո, որոշակի բնույթի հանցագործությունների առումով կա հստակ ընդգծված քրեականացման քաղաքականություն` պատժի խստության առումով»,- «Առավոտի» այն դիտարկմանը, թե Վրաստանում Քրեական օրենսգիրքն ավելի կոշտ է, եւ մեր քաղաքացիների նկատմամբ կայացված դատական ակտերն էլ վիճահարույց, պատասխանեց Վրաստանում Հայաստանի դեսպան, ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանը: Ըստ դեսպանի,

«Դուք մտնում եք կոռումպացված, հանցագործ կառավարության շենք». Շտեֆան Ֆյուլեի զրույցը հայ ցուցարարների հետ (Տեսանյութ)

  Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից առաջ զրուցել է կառավարության շենքի առջեւ հավաքված ցուցարարների հետ: Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների մայրերից նա հարցրել է, թե ինչից են դժգոհ: «Ասացինք, որ բանակում խաղաղ պայմաններում սպանում են մեր զինվորներին: Հարց է տալիս՝ Ղարաբաղո՞ւմ, ասում եմ՝ ոչ միայն

Երեւանի քաղաքապետարանի պարզաբանումը կասկադում վերնահարկ կառուցելու վերաբերյալ

Aravot.am-ը հրապարակել էր  Epress.am-ի  Կասկադում վերնահարկ է կառուցում նախկին վարչապե՞տը. բնակիչները նամակ են ուղղելու Սերժ Սարգսյանին նյութը: Դրան ի պատասխան՝ Երեւանի քաղաքապետարանից այսօր հայտնել են. «Ամիսներ առաջ Երևանի քաղաքապետարանը Կենտրոն վարչական շրջանի կողմից ստացել է առաջարկություն Երևանի կենտրոնում կանոնակարգված ձեղնահարկերի պիլոտային ծրագիր իրականացնելու վերաբերյալ: Այս համատեքստում ներկայացված ձեղնահարկերի կանոնակարգման տարբերակներից առանձնացվել է Կասկադ համալիրի հարակից

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031