Օրվա լրահոսը
Կապանի բնակիչները դժգոհում են սառած մայթերից
Կապանում արդեն մի քանի օր է՝ ձյան տեղումները դադարել են, բայց քաղաքի մի շարք թաղամասերում մայթերն ու որոշ ճանապարհահատվածներ շարունակում են սառած մնալ ու դժվարանցանելի: Վերջին օրերին Կապանի բնակիչներից շարունակ դժգոհություններ ու ահազանգեր ենք ստանում խնդրի վերաբերյալ: Սառցապատ մայթեր կան ինչպես կենտրոնական փողոցներում, այնպես էլ` ծայրամասային: «Երեխեքս ամեն առավոտ մինչեւ դպրոց են հասնում, տանը նստած
Նկարիչը փոխել է դքսուհու աչքերի գույնը (Տեսանյութ)
Քեմբրիջի դքսուհին ամուսնու՝ արքայազն Ուիլյամի ուղեկցությամբ ներկայացել է իր պաշտոնական դիմանկարի ցուցադրությանը, որի հեղինակը նկարիչ Փոլ Էմսլին է: Դքսուհին շատ է հավանել Փոլի աշխատանքն ու ասել, որ ցնցված է, քանի որ դիմանկարը աննկարագրելի լավ է ստացվել: Նկարիչը նշել է, որ իր համար մեծ պատիվ է նկարել դքսուհուն: Նա նաեւ ասել է, որ ամեն ինչ արել
Հալեպի համալսարանի ռմբակոծությունից հայ ուսանող է ծանր վիրավորվել
Հալեպի համալսարանի ռմբակոծության հետեւանքով ծանր վիրավորվել է ազգությամբ հայ ուսանող Սարգիս Պետրոսը։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։ Սիրիայի հայաշատ քաղաքի համալսարանի տարածքում երկու հուժկու պայթյունները տեղի են ունեցել երեկ, դրանց հետեւանքով ավելի քան ութ տասնյակ մարդ է զոհվել։ «Ազատություն» ռադիոկայան
406 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունվարի 16-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406 դրամ:
Մոսկվայում սպանվել է «Դեդ Հասանը»
Այսօր Մոսկվայի կենտրոնում` Պովարսկայա փողոցում սպանվել է քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը, ով ավելի շատ հայտնի է որպես «օրենքով գող» «Դեդ Հասան»։ «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուսոյանին գնդակահարել են տեղական ժամանակով ժամը 14։30 «Կարետնի դվոր» ռեստորանից դուրս գալիս։ «Ազատություն» ռադիոկայան
Թաղապետերը նախընտրական գրատախտակները պատրաստել են
Ընտրությունները նշանակվելուց հետո` 21-օրյա ժամկետում վարչական շրջանի ղեկավարը պարտավոր է որոշում կայացնել համայնքի տարածքում քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնելու մասին: Սա Ընտրական օրենսգրքի պահանջն է: Համայնքի ղեկավարը որեւէ խտրականություն չպետք է դնի եւ բոլոր թեկնածուների համար պարտավոր է սահմանել այնպիսի պայմաններ, որոնք նրանց համար կապահովեն հավասար հնարավորություններ (հավասար մակերես): Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջի
Ամենահամով փառատոնը՝ Հռոմում
Մի քանի օրից կմեկնարկի ամենահամով փառատոներից մեկը. հունվարի 19-23-ը Հռոմում «SIGEP» տոնավաճառն է սկսում, ինչի անցկացումն արդեն ավանդույթ է դարձել եւ անցկացվում է շուրջ 34 տարի: Տոնավաճառի շրջանակներում լինելու են պաղպաղակի միջազգային սրահ, շոկոլադից, հրուշակեղենից պատրաստված իրեր, առարկաներ, ինչպես նաեւ բազմապիսի թխվածքաբլիթներ: Փառատոնն անցնում է շատ ակտիվ, քանի որ ընթացքում լինում են հետաքրքիր միջոցառումներ, կազմակերպվում
Անիի նախկին ոստիկանապետը ապաստան կխնդրի նաև Ադրբեջանից
Այս մասին երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում լրագրողներին հայտնեց Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը, որի որդուն` 29-ամյա Հարությունին մեղադրում են Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուին սպանելու մեջ: Վերջինս պնդում է, որ իր որդին կապ չունի այդ սպանության հետ , սակայն ամեն ինչ անում են հանցագործությունը նրա վրա բարդելու համար: Նա պատմեց հետևյալը. «Ինձ զանգեց Գյումրի
ՀՅԴ-ն նոր իրավիճակ է կանխատեսում
ՀՅԴ-ն չի բացառում, որ նախընտրական շրջանի ինչ-որ մի փուլում հանդես գա կոչով կամ հայտարարությամբ. «Մեր վերջին ժողովը լիազորել է ՀՅԴ ՀՀ ԳՄ-ին հետեւել այս զարգացումներին եւ ըստ հարկի կոմնորոշել մեր կուսակցական ընկերներին, մեր համակիրներին` ինչպես քվեարկել ընտրություններում: Մենք դեռ մինչեւ փետրվարի 18-ն ունենք ժամանակ եւ մենք մեր դիրքորոշումը կարտահայտենք»,- ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։
Բագրատյանի դեբատի պատասխանը. «Սերժ Սարգսյանի քաշի, նրա կատեգորիայի մարդ չկա»
Այսօր «Հայելի» ակումբում լրագրողները ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին խնդրեցին հստակեցնել Սերժ Սարգսյանի մարտավարությունը՝ այս ընտրություններին: Նախորդ ընտրություններին ՀՀԿ-ականները չէին ներգրավվում: Հարցին՝ դա ինչի՞ց է, չի՞ վստահում ձեզ եւ արդյոք այս ընտրություններին նույն մարտավարությունն է լինելու՝ Գալուստ Սահակյանը չհամաձայնեց, որ իրենց չեն վստահում. «Այդ մարտավարությունը կիրագործենք նաեւ այս ընտրություններին: Նախագահն է տանելու այն, բայց մենք
Զորամասի համալրման բաժանմունքի պետը կեղծումներ է կատարել
Իջեւան քաղաքի բնակիչ, 1975թ. ծնված Արմեն Ասիլբեկյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի համալրման բաժանմունքի պետ, անձնական դրդումներով իր ենթակայի՝ համալրման բաժանմունքի ավագ սպայի թվացյալ թերությունը թաքցնելու նպատակով չարաշահել է պաշտոնական դիրքը՝ զորամասի ժամկետային զինծառայողների հաշվառման մատյանում կեղծում է կատարել, շարքային Հ. Բաղդասարյանի արձակուրդից վերադառնալու օրը 2012թ. մայիսի 15-ից դարձրել
Արամ Հարությունյանը Քոչարյանի պատվերո՞վ է առաջադրվել
«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանն այսօր ասուլիսի ժամանակ «Ազգային համաձայնության» ղեկավար Արամ Հարությունյանին մեղադրեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատվերով առաջադրվելու մեջ: Նա, ըստ պարոն Սաֆարյանի, մեծ դերակատարում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ: «Այս ընտրություններում էլ, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը միգուցե զրկված է ավելի ազդեցիկ խաղալու հնարավորությունից, մնացել է Արամ Հարությունյանների հույսին»,- ասաց պարոն
«Օրական 20 գրամ ալկոհոլը կարող է օգտակար լինել օրգանիզմի համար». սրտաբան
Աշխարհում սրտանոթային հիվանդությունները մահացությամբ շարունակում են առաջին տեղում մնալ: Ալկոհոլը եւ սթրեսները իրենց վնասակար ազդեցությունն են թողնում մարդու սրտանոթային համակարգի վրա: Այսօր «Երկու երես» ակումբում այս մասին ասաց սրտաբան Տիգրան Պողոսյանը: Սրտաբանի խոսքով` սրտանոթային հիվանդությունները աշխարհում, ինչպես նաեւ Հայաստանում, երիտասարդացել են: «Եթե տարիներ առաջ 35 տարեկան մարդու մոտ սրտանոթային հիվանդության առկայությունը զարմանք էր առաջացնում, ապա
Գալուստ Սահակյան. «Իմ դերակատարումը Գալուստ Սահակյան է»
«Ղարաբաղցի-հայաստանցի խնդիրը կար ժամանակին, բայց գործող նախագահն այդ խնդիրը լուծեց»,- այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսպես պատասխանեց հարցին, թե երկրորդ նախագահն իր հարցազրույցում նշելով, որ երկու ղարաբաղցի իրար դեմ չեն պայքարի, արդյոք չի՞ տարանջատում ղարաբաղցուն հայաստանցուց: Aravot.am-ը Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ քանի՞ տարեկան է եւ նախագահ դառնալու հավակնություններ կարո՞ղ է ունենալ այդ տարիքում:
Հեծանվային սպորտը կարող է հանվել օլիմպիական խաղերի ծրագրից
Դա կարող է տեղի ունենալ, եթե ամերիկացի մարզիկ Լենս Արմսթրոնգի խոստովանությունից հետո նրա գործի ուսումնասիրությունը պարզի, որ Հեծանվասպորտի միջազգային ֆեդերացիան (UCI) թաքցրել է հեծանվորդի կազմակերպած լայնամասշտաբ դոպինգային սխեման: Այս մասին Reuters գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՄՕԿ-ի անդամ Դիկ Փաունդը, որը ժամանակին ղեկավարում էր Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA): Փաունդի խոսքերով, այդ դեպքում ՄՕԿ-ին այլ բան
Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանին տիկնիկավա՞ր է համարում
«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանի համար ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը քաղաքականություն վերադառնալու մասին էր: «Եթե հեռանալու մասին լիներ, ապա իր հարցազրույցը նա կտար անցած տարեվերջին՝ որպես ԲՀԿ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունների տրամաբանական շարունակություն, բայց եթե նախընտրեց սպասել տարեսկզբին ու հանդես գալ հայտարարությամբ, որտեղ շարունակում է քննադատության տակ պահել երկրի տնտեսական քաղաքականությունն ու
Չկայացա՞ծ բոյկոտ
Նախագահի ընտրություններին ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի կամ ՀՅԴ-ի թեկնածու չառաջադրելը դեռևս բոյկոտ չի նշանակում: «Սա կարծես թե ոչ թե բոյկոտ էր, այլ լուռումունջ հեռացում քաղաքական դաշտից, և 40% ընտրազանգվածին հուսախաբ վիճակում թողնել»,- ասում է քաղաքագետ Գագիկ Քեռյանը։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Մուկուչյանը՝ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության աշխատանքի մասին. «No comment»
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանին զարմացրել է ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության գործունեությունը վերահսկելու հայկական պառլամենտարիզմի կենտրոնի (ՀՊԱԿ) նախաձեռնությունը: «Իսկ, ներողություն, ի՞նչ է այդ կենտրոնը, ես տեղյակ չեմ, առաջին անգամ եմ լսում»,- Aravot.am-ին ասաց պարոն Մուկուչյանը: Մեր հարցին ի պատասխան՝ կա՞ անհրաժեշտություն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության աշխատանքը վերահսկելու, պարոն Մուկուչյանն ասաց. «Այս այն հարցերից մեկն
Անիի նախկին ոստիկանապետի որդին Վարդան Ղուկասյանի դստերը չի՞ երկրպագել
Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործով առաջին դատական նիստը: Լրագրողները սպանության մեջ մեղադրվող 29-ամյա Հարություն Սարգսյանի հորից` Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանից հարցրեցին` ինչպե՞ս կմեկնաբանի «խանդի հողի վրա կատարած սպանություն» ձևակերպումը, իր տղան երկրպագե՞լ է Վարդան Ղուկասյանի դստերը: «Ես բացառում եմ դա, ես չեմ կարող ավելորդ բառ խոսել,
Պետրոս Ղազարյանի դիմումի արդյունքում Օմբուդսմենի խորհուրդները ոստիկանությանը
Օրեր առաջ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ Պետրոս Ղազարյանը Օմբուդսմենի հետ հարցազրույցի ընթացքում հրապարակայնորեն դիմել էր նրան և հայտնել, որ լրագրողական գործունեություն իրականացնելիս՝ ոստիկանությունը սպառնացել է իրեն: Նման բողոքի պատճառ է հանդիսացել Ոստիկանության կողմից պատրաստված և «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակված «Հերթապահ մաս» հաղորդման ժամանակ ներկայացված տեսանյութը, ինչը ոստիկանության արձագանքն էր այդ մարմնի վերաբերյալ Պետրոս Ղազարյանի հնչեցրած
«Լեւոն Զուրաբյանին վախեցրել են, ասել են՝ էսօր գաղտնալսում ենք, վաղը կգյուլլենք»
«Գաղտնալսումը էական բան չեմ համարում: Ինչո՞ւ դրսի գաղտնալսումները դրական բան են համարում: Ես կարծում եմ, որ գաղտնալսումները դրական են՝ մարդկանց ինֆորմացիա տալու համար, դրանք հասարակությանը ավելի շատ են տեղեկացնում քաղաքական ուժերի ներքին խոհանոցների մասին»,- այսօր «Հայելի» ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը վստահեցնում էր, որ այսօր գաղտնալսմամբ
Հայաստանը կշարունակի խաղալ երկու լարի վրա
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով հունվարի 8-10-ը Հայաստանի խորհրդարանական պատվիրակության այցը Բրյուսել, պատվիրակության հանրապետական անդամ Արտակ Զաքարյանը անդրադարձավ նաեւ Հայաստան-Եվրասիական միություն փոխհարաբերություններին: Նրա կարծիքով, Հայաստանի եվրաինտեգրումը եւ Եվրասիական միության հետ հարաբերությունները որեւէ կերպ չեն կարող հակադրվել միմյանց, քանի որ դրանք տարբեր տեսանկյուններից բխում են Հայաստանի շահերից: Հանրապետական պատգամավորի կարծիքով՝ Հայաստանի եվրոպացի գործընկերները գիտակցում են,
Հայաստանն առանց քաղբանտարկյալների. «Տիգրան Առաքելյանը պետք է քաղբանտարկյալ համարվի»
«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» քաղաքացիական նախաձեռնությունը տարածել է հաղորդագրություն Հայ Ազգային Կոնգրեսի 4 ակտիվիստներին 2-ից 6 տարի դատապարտման վերաբերյալ: Հաղորդագրությունը ուղղարկվել է ԵԽԽՎ-ին. ԵԱՀԿ-ին, ԵՄ-ին, Միջազգային Իրավապաշտպան Կազմակերպություններին: 2012թ. նոյեմբերի 13-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ մերժեց Հայ Ազգային Կոնգրեսի չորս ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի բողոքները։ Այսպիսով, դատարանն
Չինաստանն ու Ռուսաստանը կասկածվում են Հայաստանից վիրուսային ծրագրով դիվանագիտական ինֆորմացիա կորզելու մեջ (Տեսանյութ)
«Աշխարհում հակավիրուսային ծրագրեր գրում են մի քանի հիմնական ընկերություններ, որոնցից «Կասպերսկին» համարվում է Արեւմտյան պետություններից անկախ եւ համագործակցում է Ռուսաստանի իրավապահ մարմիննների հետ: Այդ պատճառով հակավիրուսային ծրագրի հեղինակը` Կասպերսկին, համարվում է աշխարհի 8-րդ ամենավտանգավոր մարդը»,-այսօր «Արմատ» ակումբում ասաց «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը: Նա հայտնեց, որ «Կասպերսկու» վերջին հայտարարության համաձայն՝ Հայաստանը վիրուսային ծրագրերի թիրախ
Հանրապետականները Բրյուսելում Ծառուկյանին չեն անդրադարձել
Լրագրողներից մեկն այսօր մամուլի ասուլիսում անդրադառնալով հունվարի 8-10-ը ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության բրյուսելյան այցին եւ հանդիպումներին, պատվիրակության անդամ Արտակ Զաքարյանից հետաքրքրվեց՝ արդյոք եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ քննարկվե՞լ են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ մոտ մեկ ամիս առաջ Բրյուսելում արած հայտարարությունները: Հիշեցնենք, որ ԲՀԿ նախագահը իր բրյուսելյան այցի ժամանակ եվրոպացի պաշտոնյաներին բողոքել էր, թե Հայաստանում
Ինչպե՞ս կդիտարկվի Իրանի նախագահի քայլը, որ նա չհանդիպի Սերժ Սարգսյանի հետ, բայց էպոսագետի տանը խորոված ուտի
Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը խոսեց արտաքին քաղաքական զարգացումներից՝ ներկայացնելով իր տեսակետը տարածաշրջանում առկա խնդիրների մասին: Սեդրակյանը կրկին անցանկալի համարեց ՌԴ նախագահի եւ Վրաստանի վարչապետի այցերը Հայաստան: Ըստ նրա, դա նորմալ չէ: Բացի այդ՝ «Հայաստանը մտել է քարոզարշավի փուլ, հետեւաբար ցանկացած պաշտոնական այց արտերկրից, դիտարկվում է իբրեւ աջակցություն: Նույն կերպ էլ
Ծառուկյանի մասին. «Ի՞նչ եղավ, այդ առյուծ պահող տղան, որ բիցեպսներով զարմացնում էր բոլորին, պապանձվեց»
«43 տոկոս քվե ունեցող քաղաքական ուժերը դիմում են բոյկոտի: Թե ինչու չեն մասնակցում եւ ինչու են ընտրել պասիվ բոյկոտի ձեւ, լավ, ի՞նչ եղավ, այդ առյուծ պահող տղան, որ բիցեպսներով զարմացնում էր բոլորին, լավ տրամադրությամբ գնում է Բրյուսել, նորին գերազանցություն Ֆյուլեն նրան անվանում է արժանի նախագահացու, եւ հանկարծ ի՞նչ եղավ, որ վերադառնալով Հայաստան, հրաժարվում է: Իսկ
Ամփոփեցին բրյուսելյան այցը
Հունվարի 8-10-ը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը պաշտոնական այցով Բրյուսելում էր՝ ԵԽ նախագահի հրավերով: Այսօր պատվիրակության այցի արդյունքները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեցին պատվիրակության անդամներ Արտակ Զաքարյանը եւ Կորյուն Նահապետյանը: Նրանք ընդգծեցին, որ հանդիպումներում քննարկվել են Հայաստանի եվրաինտեգրման, Հայաստան-Թուրքիա, ԼՂ հարցի կարգավորման եւ տարածաշրջանային խնդիրներ: Հայկական կողմը ներկայացրել է այդ հարցերի վերաբերյալ
Օդապարուկներ Գյումրիում
Հունվարի 15-ի երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում Գյումրիի Վարդանանց հրապարակում մի խումբ երիտասարդներ (այդ թվում նաև ես), երկինք ուղարկեցինք օդապարուկներ, որոնք գիշերային Գյումրին էլ ավելի գեղեցիկ դարձրեցին: Օդապարուկները երբ մի քիչ վերև էին բարձրանում, նմանվում էին աստղերի: Այն տպավորությունն էր, կարծես ամեն մեկս ունեինք մեր սեփական աստղերը, որոնցում կարող էինք պահել երազանք և հուսալ,
Զինծառայողի առողջական վիճակը ծանր է
Հունվարի 14-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հենակետերից մեկում համածառայակցի կողմից արձակված կրակոցի հետևանքով պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Մհեր Պողոսյանը գլխի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել: Զինծառայողը տեղափոխվել էր կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Ինչպես «Pastinfo.am»-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը զինծառայողի առողջական վիճակը ծանր է: Նշենք, որ դեպքի առթիվ ՀՀ


















































