Օրվա լրահոսը

Անհաջող տուր՝ հայ գրոսմայստերների համար

Վեյկ-ան Զեեում ընթացող շախմատի «Tata Steel 2013» փառատոնի չորրորդ տուրն անհաջող դասավորվեց հայ երեք գրոսմայստերների համար: Լեւոն Արոնյանը ուժեղագույնների խմբում պարտվեց հնդիկ Վիշվանաթան Անանդին եւ 1,5 միավորով նահանջեց 10-րդ հորիզոնական, «B» խմբում Սերգեյ Մովսիսյանը զիջեց Ռիչարդ Ռապպորտին եւ ընթանում է 6-րդ հորիզոնականում, իսկ բրազիլահայի Գրիգոր-Սեւակ Մխիթարյան («C» խումբ) անհաջողության մատնվեց Դավիդ Քլեյնի հետ պարտիայում եւ

Մյասնիկ Մալխասյան. «ՀԱԿ-ում ընդամենը բազմակարծություն է»

Հատված ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանի հարցազրույցից:  – Դուք ե՞րբ եք վերջին անգամ հանդիպել Լեւոն Տեր–Պետրոսյանին ու   ի՞նչ հարցեր եք քննարկել նրա հետ։ Տեր– Պետրոսյանը տեղյա՞կ է, թե ինչ խմորումներ են տեղի ունենում Կոնգրեսում։ – Հունվարի 9-ին եմ հանդիպել՝ իր ծննդյան օրը։ ՀԱԿ-ում ի՞նչ է կատարվում, ՀԱԿ-ում ընդամենը բազմակարծություն է, որտեղ ամեն մեկը

Ֆուրշետների կազմակերպչի համար դատախազը 3 տարի է պահանջել

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանն այսօր վատառողջ էր, եւ այդ պատճառով հետաձգվեց «Դարմ» ՍՊ ընկերության տնօրեն Մարատ Օգանեզովի դեմ հարուցված քրեական գործով նշանակված դատական նիստը: Հիշեցնենք, որ Մարատ Օգանեզովը զբաղվել է ֆուրշետների կազմակերպմամբ: Նրա «Դարմ» ՍՊ ընկերությունը գրանցված է եղել հարկային մարմիններում: Օգանեզովը, ըստ իրեն առաջադրված մեղադրանքի, խուսափել է

Եվգենյա Դոլուխանովան առաջին հաղթանակը տարավ

Շախմատի Հայաստանի կանանց 68-րդ առաջնության չորրորդ տուրում խարկովաբնակ գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան առաջին հաղթանակը տարավ: Նա առավելության հասավ Հասմիկ Ղամբարյանի նկատմամբ եւ 2,0 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնական: Իսկ առաջին տեղում ընթանում է ընդամենը կես միավոր կորցրած վանաձորցի միջազգային վարպետ Նարինե Գասպարյանը: Հավասար արդյունքով (3,0-ական միավոր) առաջատարների եռյակում են Աննա Հայրապետյանը եւ Մարիանա Գասպարյանը:  

Ընտրություններից առաջ պետք էր թարմացնել արտաքին թշնամու կերպարը

Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունում հրավիրված ընդլայնված նիստում Սերժ Սարգսյանը հանդես է եկել մի աննախադեպ երկար ելույթով, որով անդրադարձել է Հայաստանի Հանրապետության համար կարեւորագույն մարտահրավերներին եւ հատկապես դարաբաղյան խնդրին։ Թեեւ իր խոսքի սկզբում Սարգսյանը նշել է, որ առաջին անգամ է անցկացվում նման ձեւաչափով հանդիպում՝ իբրեւ թե ամփոփելու համար զորավարժությունների արդյունքները, այդուամենայնիվ այդպես էլ պարզ չէր, թե՝

Բախվել են մեքենաներ

Հունվարի 15-ին, ժամը 12.32-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի–Մաստարա ավտոճանապարհին` Մաստարա գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Երևան–Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ում Արթիկ քաղաքի «Էկո» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի Տ4795 պ/հ  ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը: Պատահարի

ԿԸՀ-ն բավարարեց նախագահի թեկնածուի պահանջը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում այսօր որոշեց բավարարել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի՝ երեկ ներկայացրած դիմումը: Հիշեցնենք, որ պարոն Հարությունյանը երեկ հրաժարվել էր գովազդային վահանակներին քարոզչական պաստառներ ունենալու ավելի վաղ ներկայացրած իր հայտից: «Քանի որ դեռեւս չսկսված քարոզարշավը հեռուստաընկերությունների հիմնական մասը, հատկապես հանրային հեռուստաընկերությունը իրականացնում է իմ նկատմամբ հակաքարոզչություն եւ լրատվական շրջափակում, հրաժարվում եմ

Սասուն Միքայելյան. «Մի՞թե սա է ՀԱԿ-ի վարած ճիշտ քաղաքականությունը»

ՀԱԿ-ի կողմից վերջին մեկ տարվա ընթացքում իրականացրած քաղաքականությունը ես ճիշտ չեմ համարում։ Ի սկզբանե անհեռանկար քաղաքագիտական վերլուծությունն ու դրան հաջորդած անհեռատես քաղաքական սիրախաղերը, համաժողովրդական պայքարի հստակ նախանշված ուղուց շեղումը եւ անհասկանալի ինտրիգների մեջ մտնելն, ի վերջո բերել են նրան, որ առաջիկա քաղաքական ամենակարեւոր միջոցառմանը՝ նախագահական ընտրություններին մոտենում ենք գրեթե ամայացված քաղաքական դաշտով։ Փաստորեն այն, ինչը

Փրկարարները վերականգնել են երթևեկությունը

Հունվարի 15-ին, ժամը 10.15-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Ալագյազ ավտոճանա­պար­­հի 2-րդ կմ-ում «Իվեկո» մակնիշի բեռնատար ավտոմեքենան մերկասառույցի հետևանքով թեքվել և փակել է ավտոճանապարհը, ինչի հետևանքով առաջացել է խցանում: Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները` «Ուրալ» (ա­մենա­գնաց) ավտոմեքենայով: Փրկարարներն ավտոճանապարհի երթևե­­կելի հատված են դուրս բերել «Իվեկո» մակնիշի C2689XC պ/հ ավտոմեքենան (վարորդ` Բուլղարիայի քաղաքացի Աթանաս Իորդանովիչ): Երթևեկությունը վերականգնվել

Դատապարտյալը կարել է բերանը, հայտարարել է հացադուլ և պահանջում է հանդիպում ՀՀ ոստիկանապետի, ՀՀ-ում ՌԴ դեսպանի և ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ

Shamshyan.com-ի տեղեկություններով, հունվարի 15-ի լույս 16-ի գիշերը ՀՀ Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում, ազատազրկված Կամո Պապյանը, ի նշան բողոքի հայտարարել է հացադուլ և կարել է բերանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ քայլին դիմած կալանավորը դիմում է գրել և նշել է, որ ինքը պահանջում է հանդիպել ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին, ինչպես նաև

Նախագահի թեկնածուի հայտ ներկայացրածի մականունը «Փչա՞ն» է

Արարատի մարզի Սուրենավան գյուղում իշխանությունը հաճախ է պարտվել։ Մայիսին, պատգամավորական ընտրությունների ժամանակ, 1428 ընտրողից ՀՀԿ-ն ընդամենը 374 ձայն ստացավ։ Գալիք նախագահականին էլ փոքրիկ Սուրենավանը երկու նախագահացու ունեցավ՝ Մարտիկ Սարգսյան, որը գյուղում «Փչան Մարտիկ» անունով է հայտնի, եւ գիտնական Հովիկ Աղազարյան։ Երկուսին էլ չգրանցեցին 10 տարվա քաղաքացիություն չունենալու պատճառով։ «Նրանք 8 մլն մուծո՞ղ էին, որ գնացին,

Տիգրան Լ. Պետրոսյանն ամրապնդում է առաջատարի դիրքը

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է մարզաձեւի Հայաստանի տղամարդկանց 73-րդ առաջնությունը: Չորրորդ տուրում հերթական հաղթանակը տոնեց գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը, որն այս անգամ առավելության հասավ Տիգրան Քոթանջյանի նկատմամբ՝ առանց միավորի կորստի ավելի ամրապնդելով միանձնյա առաջատարի դիրքը: Նրանից մեկ միավոր (3,0) պակաս ունի գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը: 2-3-րդ տեղերը 2,5-ական միավորով բաժանում են Զավեն Անդրիասյանը եւ

Կալանավորվածը կարել է բերանը

Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Շալիկո Մանուչարյանը հունվարի 14-ից ոչ միայն հացադուլ է հայտարարել, այլ կարել է իր բերանը: ԱՆ քրեակատարողական հիմնարկների մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը հաստատեց այս լուրը, եւ նաեւ տեղեկացրեց, որ հացադուլավորը առանձնացվել է եւ գտնվում է հսկողության տակ: Ի դեպ, կալանավորն այս ծայրահեղ քայլին է դիմել, բողոքելով իր դեմ հարուցված քրեական

Մեսիջներ Քոչարյանից

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կատարեց խոստումը և խոսեց նախագահական ընտրությունների մասին: Հարցազրույցից դատելով՝ կարելի է ասել, որ նա բավականին մեղմացրել է իշխանությունների նկատմամբ իր կարծիքը: Նա մեսիջ է հղում Սերժ Սարգսյանին՝ շեշտելով, որ ինքը չի խոչընդոտել նրա՝ հաջորդ հինգ տարիներին Բաղրամյան 26-ում մնալը: Քոչարյանը երեք պատճառ է նշում, որ իրեն հետ են պահել Սերժ

Ռուսաստանը մեկ միլիարդ դոլար է տրամադրել Բանգլադեշին՝ սպառազինություն գնելու համար

Ռուսաստանը, բացի այդ, Բանգլադեշին կտրամադրի ևս մեկ վարկ՝ 500 միլիոն դոլար չափով, որը նախատեսվում է օգտագործել՝ Բանգլադեշում առաջին ատոմակայանը կառուցելու նպատակով Ռուսաստանը մեկ միլիարդ դոլարի վարկ է տրամադրել Բանգլադեշին՝ Ռուսաստանի արտադրության սպառազինություն գնելու համար: Այս գործարքը երեքշաբթի օրը ստորագրվել է Մոսկվայում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինայի միջև կայացած հանդիպման ընթացքում: Սպառազինության

«Ղարաբաղցի-հայաստանցի» թշնամանքի սերմանողը ոչ թե մենք ենք, այլ հենց իրենք՝ մեր ղարաբաղցի նախագահները

Մինչ հանրությունը սպասում էր, որ Ռոբերտ Քոչարյանը կմտնի ակտիվ քաղաքականություն եւ կփորձի ոմանց խաղաքարտերը խառնել, երեկ նա հանդես եկավ «եկել եմ ասեմ՝ ինձ վրա հույս չդնեք» ժանրում: Մի կողմից քամահրանքը եւ տարանջատումը հայկական իրականությունից՝ «հանդես գալու միակ պատճառը հարցազրույցի խոստումս է», «տիկնիկային մրցակցություն», «ցածր ծնելիություն», «արտահոսք» եւ այլն: Մյուս կողմից, այդ վեհանձնությունը, թե՝ ասպարեզ չմտա,

ՆՈՐ ԸՆԹԵՐՑԱՐԱՆԻՑ

Կարդա, գրիր, իմ ժիր մանուկ, Կարդա, խելոք իմ Արծրուն, Որ մեծանաս ու դառնաս Նախագահի թեկնածու:

ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ի ժամը 10.00-ի դրությամբ բոլոր  միջպետականև միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Փակ են Շիրակի մարզի Հովտուն, Դարիկ, Զարիշատ, Պաղակն, Բերդաշեն, Շաղիկ,դժվարանցանելի` Հայկասար, Տուֆաշեն, Հայրենյացմիջհամայնքային ավտոճանապարհները: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն`Ստեփաննծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցողավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

«Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ Ձենով Օհան, Հրանտ Բագրատյանը՝ Ցռան Վերգո, Քոչարյանն էլ՝ քեռի Թորոս». էպոսագետի համեմատությունը

«Այն ամենը, ինչը մենք տեսանք 1998 թվականին, այս տարվա փետրվար-մարտ ամիսներին, պարզ նկարագրված է էպոսում: Իշխանությունը  Ձենով  Հովան-Ցռան  Վերգո`  Լեւոն  Տեր-Պետրոսյան—Հրանտ Բագրատյան համակարգից անցավ Պաշտպանական, Քեռի Թորոս` Վազգեն Սարգսյան- Ռոբերտ  Քոչարյան  համակարգին,  որից  հայ  ժողովուրդը  խիստ  նեղացավ,  որովհետեւ անցումը  կատարվեց  բավականին  կոպիտ  ձեւով: Իշխանությունը, տվյալ դեպքում Ձենով Հովանից Քեռի Թորոսին անցավ 4 մարդկանց միջոցով` Վազգեն

Ինքնասպանությունները՝ ԱՄՆ-ի զինված ուժերում զոհերի հիմնական պատճառ

  Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի համաձայն, անցյալ տարի ԱՄՆ-ի զինծառայողների շրջանում ինքնասպանություն է գործել 349 կին և տղամարդ զինծառայող, ինչը գերազանցել է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների թիվը: Ինքնասպանություն գործած զինծառայողների թիվը գերազանցել է 2011 թվականի նույն ցուցանիշը. նախանցյալ տարվա ընթացքում ԱՄՆ-ի զինված ուժերի շարքերում ինքնասպանություն էր գործել 301 զինծառայող: Որոշ փորձագետների համաձայն, այս տարի

Նոր հարցում՝ նախագահի ո՞ր թեկնածուին եք համակրում

Մեր ընթերցողների այն հատվածը, որը դեկտեմբերի 30-ից մասնակցել էր «Նախագահի քանի՞ թեկնածու կունենանք» հարցմանը՝ չափազանց հոռետես էր գտնվել՝ ենթադրելով, թե կունենանք 20 թեկնածու: Առավել շատ ձայներ էր ստացել հենց այդ պատասխանը: Ճիշտ պատասխանը միայն երրորդ տեղում էր: Հարցման այլ արդյունքները՝ լուսանկարում Իսկ այժմ՝ մասնակցեք նոր հարցմանը: Նախագահի ո՞ր թեկնածուին եք համակրում:

Հասմիկ Հովհաննիսյան. «Դատավորը գիշերը մնալու է խորհրդակցական սենյակում»

  Արտակ Նազարյանի մահվան գործով  դատավարության հունվարի 15-ի նիստում քննարկվեց դատական նիստերը արտագնա՝ Երեւանում անցկացնելու  վերաբերյալ  պաշտպանական եւ տուժող կողմի ներկայացուցիչների միջնորդությունը: Վերջիններս  ասացին, որ նիստերը Երեւանում անցկացնելը հնարավորություն կտա դատավարությունը ողջամիտ ժամկետներում ավարտել: Հակոբ Մանուկյանի  պաշտպան Արմինե Ղասաբողլյանն ասաց, որ Երեւանից սառած  ճանապարհներով Իջեւան հասնելը վտանգավոր է,  իրենք երկու անգամ ավտովթարի են ենթարկվել` բարեբախտաբար,

Վիրավորել են սպանված զինծառայողի մորը. «Գնա դու սեւ քարը գրկի ու մխիթարվի»

  Մատաղիսի զորամասի սպանված զինծառայող Ռոման Եղիազարյանի մայրը՝ Գոհարը, Aravot.am-ի հետ զրույցում մի տխուր ու շատ ցավոտ դրվագ հիշեց՝ Մատաղիսի գործով դատապարտված Ռազմիկ Սարգսյանի մոր հետ կապված. «Վերաքննիչ դատարանում երբ մոտեցա, ծնող եմ վերջապես, որդի եմ կորցրել, իրա որդին խլել է իմ որդու  կյանքը, ես  լրբացած ասեցի ՝ քո երեխեն ա սպանել, ասեց՝ ինչ ուզում

Գյուղապետը չի միջամտում, բայց վստահ է գյուղացիների ընտրության վրա

  Գորիսի տարածաշրջանի Խոզնավար գյուղի գյուղապետ Վարո Գրիգորյանն ասում է, որ առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ համայնքում գյուղացիների շրջանում արդեն ընթացող խոսակցություններից պարզ հասկանալի է, որ 412 բնակիչ ունեցող Խոզնավարում ընտրողների հիմնական զանգվածը մտադիր է քվեարկել գործող նախագահի օգտին: Հանրապետական գյուղապետից հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է պայմանավորված ընտրողների նման որոշումը: «Ես չեմ միջամտում, կան մարդիկ, որ գալիս

Գյումրեցի մարմնավաճառուհիների վրա արդեն 8 տոննա բենզին են ծախսել

Մոտ 1,5 ամիս հետաձգելուց հետո  այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  դարձյալ վերսկսվեց Թուրքիայի Տրապիզոն քաղաքում մարմնավաճառությամբ ու կավատությամբ զբաղված Նարինեի ու Սուսաննայի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Այս տիկնայք մեղադրվում են 31-ամյա գյումրեցի մատուցողուհի  Հրանուշին Թուրքիայի այդ  քաղաքում թրաֆիքինգի զոհ դարձնելու մեջ: Եվ եթե գյումրեցի մարմնավաճառուհի Նարինեին մեղադրում են Հրանուշին իր հետ Թուրքիա  հասցնելու

Ինչո՞ւ ծնունդների պաշտոնական տվյալները չեն համապատասխանում

    Հայաստանի ծննդատներում եւ արդարադատության նախարարության  քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) մարմնում, ժողովրդի լեզվով ասած՝ ԶԱԳՍ-ում գրանցված ծնունդների պաշտոնական թվերն իրար չեն համապատասխանում: Առողջապահության նախարարության կայքէջի տվյալներով՝ 2012-ին Հայաստանում ծնվել է 42 832 երեխա, իսկ ԶԱԳՍ-ի տվյալներով՝ ծնված երեխաների թիվը 170-ով պակաս է.այստեղ գրանցված երեխաների թիվը՝ 42 662: Այսինքն՝ 170 երեխա այսպես ասած՝ «օդի

Այս նախագահից անակնկալներն անհավանական են

«Առավոտ»-ի հետ զրույցում վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանն , անդրադառնալով հարցին, թե նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի վերընտրությունը ի՞նչ կարող է տալ Հայաստանի հասարակությանը` նկատեց. «Նոր սկզբունքներ, արժեքներ, գերակայություններ կամ գործելաոճ չեմ ակնկալում, նույնիսկ եթե փողհարվում են դրանք, քանի որ այս նախագահի կարողություններին, նախընտրություններին, աշխարհայացքին ու շրջապատին հանրությունը քաջատեղյակ է՝ ոչ թե հինգ, այլ քսանհինգ տարվա փորձից, ուստի

Աշխարհի ամենաթանկ դրամապանակը 3,8 միլիոն դոլար է

Դժվար է պատկերացնել, թե որքան գումար պետք է պահվի նման արժեք ունեցող ադամանդե դրամապանակում:  «1001 Nights Diamond Purse» դրամապանակը պատրաստվել է Դուբայում «House of Mouawad» ընկերության կողմից:     1973թ. հնդիկ Ամար Բխարտին, ի պատիվ Շիվա աստծո, բարձրացրել է իր աջ ձեռքը գլխից վեր և չի իջեցնում այն արդեն 37 տարի:     Նաուրուն աշխարհի միակ

Իջեւանում հերթական քանդակն է գլխատվել

  Տավուշի մարզպետարանի շենքի հարեւանությամբ,Իջեւանի քաղաքային զբոսայգում, խորհրդային տարիներին անցկացված քանդակի միջազգային սիմպոզիումի քանդակներից մեկը գլխատվել է: Քանդակների այգում բարբարոսության նախորդ դեպքի մասին «Առավոտը» հայտնել է 2012թ.մարտի 1-ին(«Գարունն Իջեւանում վանդալիզմով եկավ»): Իջեւանի ավագանու անդամ, Իջեւանի կոմունալ ձեռնարկության նախկին տնօրեն Սամվել Չիբուխչյանը հայտնեց, որ զբոսայգին 2 պահակ ունի, սակայն նրանք աշխատում են մինչեւ ժամը 18-ը: Իջեւանի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031