Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանի եւ Վարգես Գասպարիի միջադեպի գործն ընդունվեց ԱԺ էթիկայի հանձնաժողովի վարույթ (Տեսանյութ)

Այսօր ԱԺ էթիկայի հանձնաժողովի դռնփակ նիստում քննարկվեց ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարիի դիմումը՝ Սամվել Ալեքսանյանի հետ ունեցած միջադեպի հետ կապված: Հանձնաժողովը որոշել է դիմումն ընդունել վարույթ եւ քննություն իրականացնել: Ընդ որում, հանձնաժողովը նման որոշում է կայացրել միաձայն, այսինքն՝ կողմ են քվեարկել ոչ միայն ՀԱԿ-ի, «Ժառանգության» ու ՀՅԴ-ի պատգամավորները, այլեւ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի: Հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության

Սևանում քաղաքապետ է ընտրվել Ռուդիկ Ղուկասյանը

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրություններում քաղաքապետ է ընտրվել Ռուդիկ Ղուկասյանը, ով հայտնի է Ուդո մականունով: Նա ընտրություններում մրցակից չի ունեցել և նրա օգտին, ըստ ԿԸՀ հրապարակած նախանական տվյալների, քվեարկել է 7 203 ընտրող: Սևանում քաղաքապետի ընտրություններին 19.356 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 9.659 ընտրող, այսինքն՝ 49.90 տոկոսը:

Yerkir.am-ը ադրբեջանցիների կողմից հակերային հարձակման է ենթարկվել

Երեկ երեկոյան Yerkir.am–ը ադրբեջանցիների կողմից հակերային հարձակման է ենթարկվել, ինչի արդյունքում նյութերում նկարների փոխարեն հայտնվել է ադրբեջանական դրոշը: Studio One-ի մասնագետները, սակայն, շատ կարճ ժամանակահատվածում կարողացան վերականգնել կայքը:

Ծառուկյանի փեսան վերընտրվել է Աբովյանի քաղաքապետի պաշտոնում

Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Աբովյանի գործող քաղաքապետԿարապետ Գուլոյանը վերընտրվել է քաղաքապետի պաշտոնում: Աբովյան քաղաքում երեկ՝ սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրություններում ընտրողների մասնակցության չափազանց ցածր ցուցանիշ է գրանցվել՝ ընդամենը 30,1 տոկոս: ԿԸՀ նախնական տվյալներով, գրանցված 42 հազար 531 ընտրողներից ընտրությանը մասնակցել են 12 հազար 820-ը: Կարապետ Մուրադի Գուլոյանը ստացել է 10 հազար 186, նրա մրցակից՝ Արտաշես Նորիկի

Հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանն առաջինն է Իոշկար Օլայում

Իոշկար Օլայում անցկացված $25 հազար մրցանակային ֆոնդով կանանց թենիսի մրցաշարն ավարտվեց Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայ թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանի հաղթանակով, որը համառ պայքարում 7:5, 7:6 (3) հաշվով առավելության հասավ Նադյա Կիշենոկի նկատմամբ: Շնորհիվ այդ հաղթանակի, Մարգարիտան WTA-ի վարկանիշային ցուցակում բարձրացավ 40 աստիճան՝ հանգրվանելով 230-րդ հորիզոնականում:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Տունդարձի ճանապարհին

Ի՞նչպես վերաբնակեցնել և վերականգնել Քաշաթաղն ու Քարվաճառը  Մռավի լեռներից մինչև Արաքս ընկած տարածքների՝ Քարվաճառի (Նոր Շահումյան) և Քաշաթաղի շրջանների վերականգնումն ու վերաբնակեցումը պետք է լիներ Հայաստանի ու Արցախի իշխանությունների, ինչպես նաև Սփյուռքի առաջնահերթ նպատակներից: Այդ տարածքները Խորհրդային Միության տարիներին եղել են Ադրբեջանի կազմում և միմյանցից անջատել են Հայաստանն ու Արցախը: Ազատագրումից հետո անցել է գրեթե

Անի Ամիրաղյանը հաղթեց Բաթումի միջազգային մրցաշարում

Հայաստանի լավագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանը դարձավ Բաթումում անցկացված $ 15 հազար մրցանակային ֆոնդով միջազգային մրցաշարի հաղթող՝ եզրափակչում 6:1, 6:3 հաշվով պարտության մատնելով Ուկրաինայի ներկայացուցիչ Աննա Սկուդինին: Անին միայն չորրորդ փորձից վերջապես հաղթեց ITF PRO թենիսի կանանց մրցումներում, որը նաեւ առաջին հաղթանակն է Հայաստանի կանանց թենիսի պատմության մեջ: Այս հաջողությունից հետո հայ թենիսիստուհին WTA-ի վարկանիշային ցուցակում

Երկրաշարժ ԼՂՀ-ում

Այսօր՝ ժամը 01.37-ին, ԼՂՀ տարածքում՝ Քարվաճառ քաղաքից 10 կմ հարավ- արևելք, տեղի է ունեցել 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը՝ էպիկենտրոնային գոտում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3-4 բալ, իսկ հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: «ՓԱՍՏԻՆՖՈ»

Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Չեմպիոնների լիգայի 1-ին տուրի խորհրդանշական հավաքական

Աշխարհի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի՝ Չեմպիոնների լիգայի առաջին տուրի արդյունքներով կազմվել է խորհրդանշական հավաքական: Ներկայացված 11 ֆուտբոլիստների մեջ է նաեւ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որի խփած երկու գոլերը Դանիայի «Նորշելլանդի» դարպասը հաղթանակ բերեցին ուկրաինական ակումբին:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոգեւոր հայհոյախոսություն. մի հազիվ բացված ցուցահանդեսի ֆոտոպատմություն

Սեպտեմբերի 20-ին Մոսկվայի Գինու գործարանում պետք է բացվեր «Հոգեւոր հայհոյախոսություն» գեղարվեստական ցուցահանդեսը, որում պետք է ներկայացվեին «ժամանակակից սրբապատկերներ»: Նշանակված ժամին պատկերասրահի մուտքի մոտ հավաքվել էին շուրջ 50 «ուղղափառ» ակտիվիստներ եւ մի քանի կազակներ, որոնք այցելել էին ցուցադրությունն այրելու նպատակով: Ցուցահանդեսի պահապանները որոշեցին ներս չթողնել անկոչ հյուրերին: Այդ ժամանակ կազակներն ասացին, որ եթե իրենք ներս չմտնեն՝

ՀՀ ոստիկանությունն անդրադարձել է թիկնազորների ավտոմեքենաների երթևեկին

Խորհրդակցություն ճանապարհային ոստիկանությունում Խորհրդակցության սկզբում նշելով, որ դրական տեղաշարժ է արձանագրվել ծառայության աշխատանքում` Սաշա Աֆյանը նկատեց, որ այնուամենայնիվ, դեռևս կան թերացումներ ու բացթողումներ, որոնց վերացման ուղղությամբ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել: Ոստիկանության պետի տեղակալը խորհրդակցության մասնակիցներին հրահանգեց պատշաճ ուշադրություն դարձնել անձնակազմի, հատկապես երիտասարդ կադրերի հետ տարվող աշխատանքին, մասնավորապես` ծառայողական պարտականությունների լիարժեք կատարման, ծառայողական էթիկայի պատշաճ մակարդակի

Սահմանամերձ Ոսկեպարում հրավառություն է

Սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալներով ՀՀԿ անդամ, ավելի քան 25 տարի Ոսկեպար համայնքը ղեկավարող 62-ամյա Հրուշ Աղբալյանը ստացել է 155, իսկ նրա մրցակից, անկուսակցական Երվանդ Եգանյանը՝ 328 ձայն: Վերջինիս 26 տարին լրանում է 2 օրից: Ոսկեպարցիները Երվանդ Եգանյանի հաղթանակի կապակցությամբ սահմանամերձ գյուղում հրավառություն են կազմակերպել: Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Վիճաբանողները բերման են ենթարկվել

Սեպտեմբերի 23-ին,  ժամը 11.00-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի թիվ 2 միջնակարգ  դպրոցում  տեղակայված 23/03 ընտրատեղամասում վիճաբանում են: Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի՝ մեկնած  օպերատիվ խումբը վիճաբանողներին բերման է ենթարկվել բաժին: Հանգամանքները պարզվում են:

ՏԻՄ ընտրություններին մասնակցության վերջնական թիվը 53.31 % է

Հայաստանի Հանրապետությունում այսօր կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 20.00-ի դրությամբ 342 138 կամ 53.31 % է: Քվեարկության մասնակիցների թվին ըստ համայնքների կարելի է ծանոթանալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` www.elections.am: Ժամը 20.00-ին սահմանված կարգով փակվել են բոլոր 539 ընտրական տեղամասերը: Տեղամասային ընտրական հանձնաժողովները սկսել են քվեարկության արդյունքների ամփոփման նիստերը, որոնց

Զովունի գյուղում քվեարկել է ուրիշի անձնագրով

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 10.30-ին, թիվ 27/02 ընտրատեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանին է մոտեցել տեղամասի հանձնաժողովի նախագահն ու հայտնել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում գրանցված Սարգիս Պողոսյանը Զովունի գյուղի բնակիչ Ուսո Ավդալյանի անձնագրով քվեարկել է գործող գյուղապետի օգտին: Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի՝ նախապատրաստված նյութերն ուղարկվել են

ՍՊԱԾ. Առիթ մի տվեք խուճապի համար

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հայտարարությունը Վերջին օրերին որոշ հեռուստաալիքներ և կայքեր անհիմն լուրեր են տարածում, թե իբր ՀՀ Սյունիքի մարզում զգացվել են երկրաշարժեր և նույնիսկ խուճապ կա ազգաբնակչության շրջանում: Այս առիթով հաղորդում ենք հետևյալը: Ինչպես գիտենք, ս/թ օգոստոսի 11-ին ժամը 16:23-ին և 16:34-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է Ռիխտերի սանդղակով 6.4

Ահազանգ՝ ընտրությունների բնականոն ընթացքը խոչընդոտելու վերաբերյալ

Սեպտեմբերի 23-ին Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի գյուղապետի թեկնածու Վահան Բագրատյանը զանգահարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և հայտնել, որ թիվ 23/1 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամներից մեկը հարբած վիճակում բացում է քվեաթերթիկներն ու  խոչընդոտում ընտրությունների բնականոն ընթացքը: Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի՝ ահազանգը հաղորդվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն:

Ընտրական գործընթացին կարմիր բերետավորների միջամտության կարիք չի եղել

Ոստիկանության լրատվական ծառայությունից քիչ առաջ  Aravot.am-ի զրույցում հերքեցին ավելի վաղ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ահազանգը, թե  Գառնիում «Քինգ դելյուքս»-ի ավտոբուսներով կարմիր բերետավորներ են տեղափոխվել: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ ավտոբուսներով բերետավորների տեղափոխություն չի եղել. «Նրանք առավոտից մարզեր են ուղարկվել, որ տեղերում աջակցեն, եթե հարկ լինի, բայց նրանց միջամտության

Ամենահայտնի տեղեկատվական հաղորդումն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում

Բրիտանական Top Gear-ը ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝որպես ամենահայտնի տեղեկատվական հաղորդում: 1846 թ-ի այս օրը`սեպտեմբերի 23-ին, հայտնաբերվեց Նեպտուն մոլորակը: Այն արեգակնային համակարգի ութերորդ և ամենահեռու մոլորակն է: Նեպտունը չորրորդ մոլորակն է` ըստ տրամագծի մեծության և երրորդը` ըստ զանգվածի: Նեպտունի զանգվածը 17,2 անգամ, իսկ հասարակածի տրամագծի մեծությունը 3,9 անգամ մեծ է Երկրինից: Իրականում հնարավոր չէ ստույգ

Ոստիկանները կասկածել են, որ ԲՀԿ-ականների մեքենաների մեջ ինչ-որ բան կա

  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  կողմից առաջադրված Դիլիջանի քաղաքապետի թեկնածու՝  նախկին քաղաքապետ Ժորա Սահաբալյանի վստահված անձին կարճատեւ քննությունից հետո ոստիկանները բաց են թողել: Այս մասին Aravot.am-ին ասաց ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը 7or.am- ին փոխանցել էր, որ ԲՀԿ-ական թեկնածուի վստահված անձին տեղի ոստիկանությունը անհայտ պատճառներով բաժանմունք է տարել` այսպես ասած,

Ի՞նչ ծավալ ունի 1 տրիլիոն դոլարը

 ԱՄՆ-ի տնտեսությունը խթանելուն ուղղված նախագահ Բարաք Օբամայի ընդունած պլանը ենթադրում է 1 տրիլիոն դոլարի ներդրում: Իսկ կանխիկ դրամի տեսքով ի՞նչ ծավալ ունի այդ գումարը: Համեմատենք $100 միլիոնը, $1 միլիարդը եւ $1 տրիլիոնը, եթե դրանք $100 դոլարանոցներով են: Մեկ տրիլիոնը միլիոն հատ միլիոն է, հազար հատ միլիարդ: Նկատի ունեցեք, որ տրիլիոն դոլարի «արկղերը» դասավորված են երկու

Քվեարկության մասնակիցների թիվը ժամը 17.00-ի դրությամբ 43.33% է

Հայաստանի Հանրապետությունում այսօր անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 17.00-ի դրությամբ 278 037 կամ 43.33% Է: Քվեարկության մասնակիցների թվին ըստ համայնքների կարելի է ծանոթանալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում :

Բողոքի նոր ալիք՝ աշխարհի մահմեդական երկրներում

Մահմեդական աշխարհում բողոքի նոր ալիք է բարձրացել Մուհամեդ մարգարեին ծաղրի ենթարկող կինոնկարի պատճառով։ Բանգլադեշի մայրաքաղաք Դհաքայում ոստիկանության եւ ցուցարարների միջեւ սկսված բախումների արդյունքում առնվազն 1Օ մարդ ստացել է մարմնական վնասվածքներ։ Ցուցարարներն այրել են ավտոմեքենաներ, այդ թվում՝ ռազմական մի բեռնատար։ Ձերբակալվել է մի քանի ցուցարար։ Ցույցերի կազմակերպիչները կոչ են արել կիրակի օրը սկսել համընդհանուր գործադուլ։  Պակիստանում

Համացանցը այս շաբաթ նման էր տեղեկատուի

Այս շաբաթ բլոգերն ու առհասարակ համացանցը ավելի քան օգնող տեղեկատուի դերում էին: Վահագն Դիլանյանի բլոգը տեղեկացնում է, թե ինչպես ֆայլեր տեղադրել ինտերնետում և աշխատել գումար դրանց միջոցով. «Լինում են այնպիսի դեպքեր, երբ համկարգչի «D» կոշտ սկավառակի պարունակությունը չի բավարարում ֆայլեր պահելու համար: «D»-ում պահում են անձնական նկարներ, տեսանյութեր, ծրագրեր և այլն: Եթե  ցանկանում եք պահել

Մահացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Պավել Գրաչովը

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, 64 տարեկան հասակում Մոսկվայի Վիշնևսկու անվան ռազմական կլինիկական հոսպիտալում մահացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Պավել Գրաչովը, հայտնում է РИА Нововсти-ն: «Պավել Սերգեյի Գրաչովը մահացել է այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 14:40-ին», – հայտնել է բուժհաստատության ներկայացուցիչը: Գրաչովը հիվանդանոց էր տեղափոխվել սեպտեմբերի 12-ին: Նրա՝ հիվանդանոց տեղափոխվելու մասին տվյալները իրարամերժ էին: թերթ.am

«Որ քիչ գլյամուր ձեւանան, մեկ-մեկ էլ կոշկակարի մոտ կգնան». Կոշկակար Մայիս պապիկ

Վերջին մի քանի տարին կոշկակարների գործը քչացել է, սրա մասին է վկայում տարեցտարի պատվերների քչանալը: Հարցման մասնակից երիտասարդների կեսից ավելին հավաստիացնում է, որ երբեւէ չի դիմել կոշկակարի օգնությանը, իսկ մյուսներն էլ պնդում են, որ հազվադեպ են դիմում. «Եղել է, երբ կոշիկս տվել եմ, որ կոշկակարը վերանորոգի, քանի որ այն նոր էի գնել եւ անզգուշաբար մի

«Պետք է ամբողջ մարզադաշտում երկրպագուներ լինեն, ոչ թե միայն յարուսում». Դժգոհ են մեր հավաքականի երկրպագուները

Սեպտեմբերի 24-ից բոլոր նրանք, ովքեր անհամբերությամբ սպասում են Հայաստան-Իտալիա հանդիպմանը, կարող են արդեն ձեռք բերել այդքան սպասված խաղի տոմսերը: Հանդիպումը կայանալու է «Հրազդան»  մարզադաշտում, սկսվելու է  20:00-ին: Տոմսերի արժեքն է 3000-10000 դրամ: Տոմսերի գներն արդեն երկրպագուների շրջանում դժգոհելու առիթ են դարձել: Նրանցից շատերն են նշում, որ այդպիսի բարձր գների դեպքում «Հրազդան» մարզադաշտը կիսադատարկ է լինելու:

ՏԻՄ ընտրություններ. Դիլիջանում ԲՀԿ-ական թեկնածուի վստահված անձին ոստիկանության բաժանմունք են տեղափոխել

Այսօր Հայաստանի մի քանի մարզերում անցկացվող ՏԻՄ ընտրությունների ընթացքի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «7օր»-ի հետ զրույցում Զոհրաբյանը հաղորդել է մեզ, որ մի քանի համայնքներում կրկին օքսիդացող դրոշմակնիքների խնդիրն իր մասին հիշեցրել  է: –Բայց դե մենք արդեն իմունիտետ ունենք այդ օքսիդացող թանաքի դեմ,– ավելացրել է Զոհրաբյանը: ԲՀԿ խմբակցության քարտուղարը հաղորդել է նաև,

Դահուկային սպորտի միջազգային սեմինար՝ Երեւանում

 Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան «Լիդերների սեմինար» ծրագրի շրջանակներում առաջին անգամ սեմինար անցկացնում է Հայաստանում: Սեմինարը, որին մասնակցում են 21 երկրների ֆեդերացիաների նախագահներ եւ գլխավոր քարտուղարներ, կրում է «Երեւանից՝ Սոչի 2014-ի ճանապարհին» խորագիրը: Օրակարգային հարցերից են օլիմպիական վարկանիշային մրցումներում վարկանիշային միավորներ վաստակելու կարգը, ինչպե՞ս են զարգացող երկրների մարզիկները ֆինանսավորվելու, որպեսզի ավելի նպատակային նախապատրաստվեն օլիմպիական խաղերին, միջազգային

Ուղևորներից մեկը մահացել է

Սեպտեմբերի 22-ին, ժամը 23.30-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ»  մակնիշի ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 198-րդ կմ-ին դուրս  է եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել ձորը: Վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորներից մեկը` 1953 թ. ծնված  Աշոտ  Սարուխանյանը, սեպտեմբերի 23-ին, ժամը 04.20-ին, գիտակցության չգալով մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031