Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻՄ ընտրություններին մասնակցության վերջնական թիվը 53.31 % է

Սեպտեմբեր 23,2012 22:06

Հայաստանի Հանրապետությունում այսօր կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 20.00-ի դրությամբ 342 138 կամ 53.31 % է: Քվեարկության մասնակիցների թվին ըստ համայնքների կարելի է ծանոթանալ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` www.elections.am:

Ժամը 20.00-ին սահմանված կարգով փակվել են բոլոր 539 ընտրական տեղամասերը: Տեղամասային ընտրական հանձնաժողովները սկսել են քվեարկության արդյունքների ամփոփման նիստերը, որոնց ընթացքում կկազմվեն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունները: Քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները, ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքների արձանագրությունների հիման վրա, կամփոփեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները, իսկ քվեարկության օրվանից հետո` 5-րդ օրը, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կկազմեն արձանագրություն` ընտրատարածքում քվեարկության արդյունքների վերաբերյալ:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից ընտրական տեղամասերում քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունները համակարգիչ մուտքագրումից անմիջապես հետո դրանք կտեղադրվեն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

ԿԸՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930