Օրվա լրահոսը
Ոստիկանության Նոր Նորքի քննիչները բացահայտեցին հոր կողմից կատարված որդու սպանությունը
Այսօր` հունվարի11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է բերվել մի տղամարդ: Ինչպես հիվանդանոցից shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ`
«Տեր-Պետրոսյանը քանդեց Քոչարյանի ավազակապետությունը, դրա համար էլ հեռացավ, թե չէ չէր հեռանա»
Այդքան հիասթափվե՞լ եք Լեւոն Տեր-Պետրոսյանից ու Կոնգրեսից, որ ժամանակին չնայած կանգնած էիք առաջին նախագահի կողքին, իսկ այսօր ասում եք, որ ուզում եք Սերժ Սարգսյանը հաղթի: Aravot.am-ի այս հարցին այսօր Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը պատասխանեց. «Նախեւառաջ Լեւոն Տեր-Պետրոսյանը հետ քաշվեց պայքարից: Հենց դրանով ինքը հանեց շատ մեծ խոչընդոտ՝ Սերժ Սարգսյանի վերընտրվելու ճանապարհից: Նկատի ունեմ
Նախագահի թեկնածուների հնարավորությունները
Առջևում հերթական` 2013թ. փետրվարի 18-ին սպասվող նախագահական ընտրություններն են, որի նշանակությունը դժվար է գերագնահատել: Քանի որ այս քսան տարիների ընթացքում Հայաստանում այդպես էլ չներդրվեցին պետական կառավարման համակարգեր, ուստի չափից ավելի է կարևորվում ապագա նախագահի անձը, քանզի համակարգերի բացակայության պարագայում դրանց գործառույթների մի մասը ևս անցնում են ապագա նախագահին: Ասել կուզե, որ աշխարհաքաղաքական զարգացումներին զուգահեռ, չափազանց
Վրացական «ֆուռը» 45 րոպե փակել է միջպետական ճանապարհը
Հունվարի 11-ին, ժամը 13-անց 45-ից մինչեւ 14-ն անց 30-ը վրացական պետհամարանիշներով խոշոր բեռնատարը Տավուշի մարզի Ջուջեւան գյուղում գրեթե ամբողջությամբ փակել էր Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը: Երեւանից դեպի Վրաստանի սահման երթեւեկող բեռնատարը Նոյեմբերյան քաղաքից 8 կմ հեռավորության վրա Ջուջեւան գյուղում սահելով՝ գրեթե ամբողջությամբ փակել էր ճանապարհը: Ավտոմեքենաները Ճանապարհի եզրով մի կերպ անցնում էին: Ջուջեւանի գյուղապետարանը տրակտոր է
ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարը կուսակցությունից հեռացողներին. «Շանտաժի լեզուն մեզ համար անընդունելի է»
Ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ Aravot.am-ին էին դիմել վերջերս աշխատանքից հեռացված Գյումրու քաղաքապետարանի մի քանի մասնագետներ` նշելով, որ իրենք պատրաստվում են ցուցադրաբար վայր դնել Հանրապետական կուսակցության անդամատոմսերը, քանի որ, ըստ նրանց, ՀՀԿ-ն անզոր է ԲՀԿ-ական քաղաքապետի մոտ իր կուսակիցների շահերը պաշտպանելու: Նշենք, որ խոսքը Վարդան Ղուկասյանի օրոք Հանրապետական կուսակցության շարքերն անդամագրված մարդկանց մասին է, որոնց
ՕԵԿ-ը օրը հինգ դրամ չի՞ բաժանել (Տեսանյութ)
ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտնեց. «Ես չեմ հարգում այն մարդուն, ով 5-10 հազարով իր ապագան է վաճառում» Պարոն Մարգարյանն այսօր նույնիսկ հաշվեց թե 10 հազար դրամով իրենց ձայնը վաճառողները՝ ինչ են ստանում 5 տարիների դիմաց. «Կլորացնեմ` 2000 օր, ստացվում է օրը 5 դրամ, 5 դրամով ոչինչ չի գալիս, լուցկին 10 դրամ է»։ Իսկ ՕԵԿ-ի հասցեին
Հրանտ Բագրատյան. «Եթե պաշտոնի խնդիր կար, ավելի լավ էր չառաջադրվեի» (Տեսանյութ)
«Որեւէ խոսակցություն չկա, կանցնի ժամանակ՝ 10-15 օր, հետո մարդիկ կասեն՝ այս ինչ հիմարություններ ենք անում, չեմ ուզում պարտավորություններ վերցնել, եթեներ ասել: Եթե պաշտոնի խնդիր կար, ավելի լավ էր չառաջադրվեի»,- այսօր «Ազատություն» ռադիոկայանի facebook-յան ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե հնարավոր համարո՞ւմ եք ընտրություններից հետո իշխանությունների հետ համագործակցությունն ու ինչպե՞ս կմեկնաբանեք իշխանությունների հետ գործարքի մեջ մտնելու
Կայացավ սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանն աջակցության միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Հունվարի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանն աջակցության միջգերատեսչական հանձնաժողովի 2013 թվականի առաջին նիստը: ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը, ողջունելով ներկաներին, փաստեց. «ՀՀ կառավարությունը նշանակալի փոփոխություններ է իրականացրել իրավաօրենսդրական համակարգում, որի արդյունքում սիրիահայերին հուզող բազմաթիվ հիմնախնդիրներ ստացել են իրենց լուծումները, սակայն շարունակվում է սիրիահայերի հոսքը Հայաստան, ի հայտ
Գյումրու քաղաքապետարանից հեռացված ՀՀԿ-ականները պատրաստվում են վայր դնել անդամատոմսերը
Քիչ առաջ Aravot.am-ին էին դիմել Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմից աշխատանքից հեռացված մի քանի հոգի` տեղեկացնելով, որ իրենք մոտակա օրերին գնալու են Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի մոտ ու ցուցադրաբար հրաժարվելու են կուսակցության անդամատոսերից: Այս պահին նրանք խնդրեցին չհրապարակել իրենց անուն-ազգանունները` խոստանալով այդ արարողությանը հրավիրել նաև Aravot.am-ին: Այժմ արդեն գործազուրկ դարձած աշխատակիցներն
Մեկը տուն չունի, մյուսն էլ շփոթում է դրանց հաշիվը
Արագածոտնի մարզի թ. 14 և 15 ընտրատարածքներից ընտրված Ազգային ժողովի պատգամավորներն ունեն զգալի ունեցվածք, այդ թվում անշարժ գույք, դրամական միջոցներ, բաժնեմասեր, սակայն չունեն թանկարժեք գույք: Ի տարբերություն նրանց, մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը և նրա ընտանիքի անդամները որևէ գույք չունեն, սակայն ունեն դրամական միջոցներ: Արագածոտնի մարզպետը, թեև ունի մեկ միավոր անշարժ գույք, սակայն չափազանց համեստ
Որտե՞ղ են անցկացնում իրենց ժամանցը տատիկներն ու պապիկները
«Ժամանակը փոխում է մարդուն, բայց միևնույն է՝ մենք ենք որոշում՝ զվարճանալ թե ոչ»,-ասում է 68-ամյա տիկին Աիդան, ով վերջերս է ժամանել Մոսկվայից: 5տարի է, ինչ Հայաստանում չի եղել, գալուն պես զանգահարել է ընկերուհիներին և հանդիպման հրավիրել Երևանում գործող պիցերիաներից մեկում: «Ուզում էի, որ ավելի անմիջական և մի քիչ էլ առօրյայից կտրած շփում լինի: Շատ լավ
ՀՀ նախագահի թեկնածուներին առաջարկում են գովազդվել ճանապարհներին
Ծաղկաձոր-Հանքավան խաչմերուկում «Հրազ ՋԷԿ» բաց բաժնետիրական ընկերությունը ՀՀ նախագահի աթոռի համար պայքարող 8 թեկնածուներին իրենց նախընտրական գովազդային պաստառը տեղադրելու համար առաջարկում է վահանակ` 18 քմ տարածքով: «Հրազ ՋԷԿ» -ի ծառայությունը մեկ ամսվա համար արժե 11 250 դրամ: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կայքէջից: ԿԸՀ-ն հրապարակել է այն տնտեսվարողների ցանկը եւ նրանց պատկանող
ԱԳ նախարարն ընդունեց ՀՀ-ում Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցչին
Հունվարի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի նորանշանակ ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկին: Ողջունելով Oլեքսանդր Պավլյուկին` նախարար Նալբանդյանը շնորհավորեց նրան նշանակման կապակցությամբ և հույս հայտնեց, որ նրա գործունեության ընթացքում կշարունակվի առաջընթացը համատեղ ծրագրերի իրականացման գործում: Նախարարը կարևորեց ԵԽ գլխավոր քարտուղարի ներկայացուցչի հետ առավել սերտ համագործակցությունը ս.թ. մայիսին մեկնարկող Եվրոպայի խորհրդում
ՊԵԿ նախագահն ինքն իրեն չի ստուգի
Սիվիլնեթ. Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) որոշել է այս տարի հարկային ստուգումներ իրականացնել բանկերում, ապահովագրական ընկերություններում, բջջային օպերատորների մոտ և անտեսել է, օրինակ, շաքարավազի շուկայում մենատեր «Լուսաստղ շուգր» ընկերությանը։ ՊԵԿ-ը ստուգումների չի իրականացնի նաև ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված ընկերություններում։ Այս տարի Պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմինը նախատեսում է ստուգումներ իրականացնել 1566 հարկ վճարողների մոտ։
ՃՈ-ն չի նկատում խախտումները
Գյումրու ճանապարհային ոստիկանության (ՃՈ) աշխատակիցները չեն նկատում կամ էլ պարզապես չեն ուզում նկատել, որ հետիոտները սխալ տեղով են անցնում փողոցը: Նրանք չեն նկատում նաեւ մայթին կայանած սեւ Volkswagen touareg մակնիշի մեքենան: Արսեն Վարդանյան՝ (mynews.am)
Անդրիաս Ղուկասյանից շանտաժի հոտ են առնում
«Ժառանգություն» կուսակցությունում շանտաժի հոտ են առնում նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունից: Հիշեցնենք՝ նա այսօր հայտարարություն է տարածել՝ առաջարկելով նախագահի բոլոր թեկնածուներին միասնական վայր դնել իրենց թեկնածությունը: Նրանք, որոնք կմերժեն այս առաջարկությունը, Ա. Ղուկասյանի կողմից կդիտարկվեն գործող նախագահի կողմնակիցներ: «Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակելու է ընտրությունների մասնակցությունը: Ինչ վերաբերում է բոլորով ընտրապայքարից հեռանալուն, դա խնդրի լուծում չէ: Հակառակը՝
Մեղադրվում է սեփական անձնագիրը վաճառելու մեջ
Արարատի մարզի բնակիչ Գևորգ Ավդալյանը մեղադրվում է ՀՀ քաղաքացու իր անձնագիրը վաճառելու մեջ։ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում տեղադրված տեղեկատվության համաձայն, Գ.Ավդալյանը 2012 թ. փետրվարի կեսերին Կարինե Այվազյանի միջոցով երևանաբնակ Արմեն Բաղդասարյանին 20 000 դրամով վաճառել է իր տվյալներով ՀՀ քաղաքացու անձնագիրը: Վաճառքի դիմաց ստացված 20 000 դրամից 5000 ՀՀ դրամը տվել է Կ. Այվազյանին, իսկ
Էրդողան. «Փարիզում քուրդ ակտիվիստների սպանությունը ներքին վեճերի արդյունք է»
Սպանվածներից մեկը եղել է Քրդստանի աշխատավորական կուսակցության հիմնադիր Սաքինե Քանսիզը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն Փարիզում քուրք երեք ակտիվիստների սպանությունների պատճառը, ըստ էության, եղել է ներքին թշնամանքը: Էրդողանը նշել է, թե Փարիզում քրդական տեղեկատվական կենտրոնի կողպեքը հնարավոր էր բացել միայն ներսից, և սպանված կանայք դուռը չէին բացի անծանոթին: Ֆրանսիայի
«Թող մնա գաղտնիք». «Չհասկացանք» երգի «առեղծվածը»
Արդեն պատրաստ է երիտասարդ երգիչ Արտյոմ Հակոբյանի նոր տեսահոլովակը: Այն նկարահանված է «Չհասկացանք» երգի հիման վրա: Վերջինիս խոսքերի հեղինակը Հրագն է: Գործիքավորումը կատարել է Լեւոն Պասոդյանը: «Տեսահոլովակի հետ կապված ամեն ինչ ինքս եմ մտածել»,- ասում է Արտյոմը: Իր խոսքով, երկու օր տեւած նկարահանումների ժամանակ դժվարություններ են ունեցել, սակայան արդյունքը դրական է, քանի որ թիմն է
Սարգսյանի միջամտության արդյունքը դեռ չկա
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները մեկ ամսվա աշխատավարձ էլ կստանան: «Հունվարի 20-ից հետո հաստատ կլինի»- այսօր «Ա1+»-ին հայտնեց «Նաիրիտ»-ի Արհկոմի նախագահ Հրաչ Թադեւոսյանը։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Արթուր Բաղդասարյանը` Քոչարյանի մասին. «Գնահատում եմ մեր անցած ճանապարհը, հիշաչարություն չկա»
Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հրավիրած ասուլիսում խոսելով Ռոբերտ Քոչարյանի հետ իր տարաձայնությունների մասին` ասաց, որ ամեն մի քաղաքական գործիչ ունի իրավունք` վերադառնալու ակտիվ քաղաքականություն, այդ թվում եւ երկրորդ նախագահը: Վերջնական որոշումն իրենն է. «Ինքը որպես առաջնորդ` կարող է իր որոշումները կայացնել` իհարկե, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոնների հաշվառմամբ»: Հարցին` Դուք նշեցիք երկրորդ նախագահի
Պավլիկ Սարգսյանը հայտարարում է, թե ինքը դուրս չի մնացել ՀՀ նախագահի թեկնածու գրանցվելուց, այլ…
Ես՝ Պավլիկ Վասպուրի Սարգսյանս, հայտարարում եմ, որ հերքում եմ պաշտոնական հաղորդագրությունը այն մասին, որ դուրս եմ մնացել ՀՀ նախագահի ինքնաառաջադրմամբ թեկնածու գրանցվելու հավակնորդ լինելուց։ Իմ թեկնածու գրանցվելու քաղաքացիական իրավունքը խոչընդոտվել է հակասահմանադրական նորմի՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի հիմքերով, որը հակասահմանադրական է, քանզի այն համաձայն ՀՀ սահմանադրության 47 հոդվածի հատկանիշների, սոցիալական ատելություն է քարոզում, ինչը
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների նկատողությունը ՀՀ իշխանություններին. Այդ աշխատանքը չպետք է իրականացվեր այսքան մոտ փետրվարի 18-ին
Նախագահական ընտրությունները դիտարկելու նպատակով Հայաստան եկած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն այսօրվանից սկսում է իր աշխատանքները: 13 միջազգային փորձագետների առաքելությունը ղեկավարում է դեսպան Հայդի Թալիավինին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հարցին, թե ընտրությունները մրցակցային կլինե՞ն, եթե խոշոր քաղաքական ուժերը հրաժարվել են մասնակցելուց, առաքելության ղեկավար Հայդի Թալիավինին վաղաժամ համարեց գնահատականներ տալը, ասաց՝ առաջիկայում հանդիպելու են բոլոր քաղաքական ուժերի
Օրվա առթիվ առաջին շնորհակալություններն ու «շնորհակալություն» բառի ազդեցությունը մարդու կյանքում
Շնորհակալություն հայտնել պետք է միշտ, սակայն համաձայնեք, քիչ մարդիկ են առանց հիմնավոր առիթի անում դա: Այսօր դուք ունեք շնորհակալություն հայտնելու մի ամբողջ օր, քանի որ հունվարի 11-ը նշվում է որպես Շնորհակալության միջազգային օր: Առաջին շնորհակալությունը, ում հայտնեց երգչուհի Քրիստինե Պեպելյանը՝ երկրպագուներն էին. «Շնորհակալության առիթներ իհարկե շատ կան, այդ առումով ես ինձ հաջողակ եմ համարում, սակայն
Արթուր Բաղդասարյան. «Ես 20 % եմ հավաքել, համարյա այնքան, ինչքան Լեւոն Տեր-Պետրոսյանը` իր 20-30 կուսակցությունների հետ միասին վերցրած»
Այսօր Aravot.am-ը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանից հրավիրած ասուլիսում հետաքրքրվեց, այս նախընտրական փուլում պարբերաբար շահարկվում է Ձեր, ՕԵԿ-ի անունը, ասում են՝ չդառնալ ՕԵԿ, չդառնալ Արթուր Բաղդասարյան, Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Նա պատասխանեց. «Ասեմ ձեզ` Արթուր Բաղդասարյան դառնալ բավականին դժվար է: Դա դառնալու համար պետք է երկար ճանապարհ անցնել: Նույնը վերաբերում է ՕԵԿ-ին, որը 15
Ստամբուլում հայ ուսուցիչ է սպանվել
Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում հայ ուսուցիչ է սպանվել, տեղեկացնում է Haberturk պարբրականը։ Իլքեր Շահինը 40 տարեկան էր, 9 տարի դասավանդում էր Արամյան դպրոցում։ Օրեր շարունակ ուսուցչից որեւէ տեղեկություն չստացած գործընկերները որոշել են այցելել նրա տուն։ Դուռը փակ տեսնելով` նրանք կասկածել են եւ դիմել ոստիկանություն։ Ոստիկաններն էլ, մտնելով տուն, հայտնաբերել են տղամարդու դին՝ վիզը կտրված։ Նրանք ենթադրում
Արթուր Բաղդասարյանը` Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպման մասին. «Ես ամեն ինչից էլ տեղյակ եմ»
Հայտնի է, որ ԲՀԿ առաջնորդն իր որոշումը կայացրեց` չառաջադրվել ՀՀ նախագահ` ՀՀԿ առաջնորդի հետ հանդիպումից հետո: Այսօր հրավիրած ասուլիսում լրագրողները հետաքրքրվեցին ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանից, թե որպես կոալիցիոն գործընկեր` տեղյա՞կ է այդ հանդիպման մանրամասներից, ինչից են զրուցել` նա պատասխանեց. «Իհարկե, ես ամեն ինչից էլ տեղյակ եմ: Բայց հիմա այդ զրույցները հրապարակելը տեղին չեմ համարում: Դրանք
Բաքվում դատում են թալիշ լրագրողին
Ադրբեջանում սկսվում է իրավապաշտպան, «Թոլիշի Սադո» թերթի խմբագիր Հիլալ Մամեդովի գործով դատը։ Մամեդովը, ով հայտնի է որպես YouTube-ի «Ты кто такой? Давай, до свидания!» տեսանյութի հեղինակ, մեղադրվում էթմրանյութեր պահելու, պետական դավաճանության եւ ծայրահեղականության մեջ։ Թալիշ լրագրողին սպառնում է ցմահ ազատազրկում։ Բաքվի ծանր հանցագործությունների գծով դատարանը հունվարի 9-ին եւ 10-ին անցկացրել է այս գործով նախնական նիստը։ Իր
Սեքսուալության խորհրդանիշը կրկին ցուցադրել է իր մարմինը
Երգչուհի Բիյոնսեն չի կորցրել իր սեքսուալությունն ու հրաշալի կազմվածքը անգամ ծննդաբերությունից հետո: Մեկ տարվա ընթացքում երգչուհին անընդհատ մերժել է բոլոր այն հրավերները, որոնք վերաբերում էին ֆոտոսեսիաներին: Օրերս «GQ» ամսագրին հաջողվել է համոզել սեքսուալության խորհրդանիշ Բիյոնսեին, կամ երգչուհին է պատրաստ եղել նոր ֆոտոսեսիային, ինչի միջոցով էլ հանրությանն են ցուցադրվել երգչուհու բարեմասնությունները, որոնք կարծես թե փոփոխության
Հյուրընկալվելով` ոսկյա շղթա է գողացել
Հունվարի 10-ին, ժամը 06.40-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել ՌԴ քաղաքացի, 31-ամյա մի տղամարդ և հայտնել, որ հունվարի 9-ի, ժամը 22.00-ից մինչև հունվարի 10-ի ժամը 02.00-ն ընկած ժամանակահատվածում, իր ծանոթ Ազատուհին հյուրընկալվելով իր տանը և օգտվելով իր անուշադրությունից, գողացել է ոսկյա շղթան` պատճառելով 780.000 դրամի նյութական վնաս: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ազատուհին 1987


















































