Օրվա լրահոսը

Ապահովագրական շուկայում դեռ չեն գտնում մի ընկերություն, որը կապահովագրի «DHL Exspress»-ի ծառայությունները

Փոստային բեռնափոխադրումներ իրականացնող «DHL Exspress» համաշխարհային կազմակերպությունը նշում է իր հայաստանյան գործունեության 20-ամյակը: Այս առնչությամբ, այսօր «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում հրավիրված ասուլիսի ժամանակ ընկերության ներկայացուցիչները պատմեցին Հայաստանում իրենց գործունեության մասին: ԱՊՀ եւ Հարավարեւելյան Եվրոպայի «DHL Exspress»-ի գործադիր տնօրեն Ադրիան Մարլեյը վստահեցրեց, որ Հայաստանում իրենց մատուցած ծառայությունները համապատասխանում է «DHL» բրենդի` ամբողջ աշխարհին հայտնի որակին: Նրա ներկայացմամբ, չնայած

Արմեն Մարտիրոսյան. «Կարծում եմ՝ Թեւան Պողոսյանը կլինի»

 «Ժառանգություն» կուսակցությունում դեռեւս չեն որոշել, թե ո՞վ է խորհրդարանում ներկայացված լինելու: Հիշեցնենք, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պատգամավորական մանդատը չվերցնելու մասին հայտարարությունից հետո, կուսակցությունում պետք է որոշվեր՝ թե ո՞վ է համալրելու «Ժառանգության» խորհրդարանական խմբակցությունը: Շրջանառվեցին տարբեր անուններ: Aravot.am-ի հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ դեռ հստակ որոշում չունեն. «Բայց, կարծում եմ, որ Թեւան

Ավտոբուս կա, վարորդ չկա

Էրեբունի օդանավակայանի տարածքում ապրողները թող այլեւս չսպասեն թիվ 43 համարի երթուղային տաքսուն: Այս երթուղու վերջնականգառը այսուհետ կլինի երկաթգծի «Սասունցի Դավիթ» կայարանը: Այսօր առավոտյան աշխատանքի եւ դասի սպասող բազմաթիվ քաղաքացիներ հայտնվել էին մոլորության մեջ` տրանսպորտ չկա: «Թող գոնե զգուշացնեին, որ այսուհետ տրանսպորտ չի լինելու, մենք էլ իմանայինք ինչպես կարելի է դուրս գալ այս վիճակից»,- բարկացած ասաց

Կարեն Ավագյանի պաշտոնական կայքը հաքերային հարձակման է ենթարկվել

Aravot.am-ի տեղեկություններով, այս գիշեր ադրբեջանական կողմից հաքերային հարձակման է ենթարկվել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի պաշտոնական կայքը: Այս կապակցությամբ պարզաբանումներ ստացանք Dinamica Testing Centre LLC ընկերությունից, որը զբաղվել է Կ. Ավագյանի կայքի՝ https://www.avagyan.am/ պատրաստմամբ: Ընկերության տնօրեն Վլադիմիր Խոյեցյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ հարձակման են ենթարկվել իրենց ընկերությանը պատկանող մի շարք այլ կայքեր և

18-ամյա տղան պնդում է, որ «Վան» հյուրանոցային համալիրում իրեն թալանել է 20-ամյա աղջիկը

Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Առավոտյան ժամը 07:40-ի սահմաններում, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի, 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի, 2-րդ դասակի աշխատակիցները Թումանյան փողոցում գտնվող «Ատլանտիկ» ակումբի մոտ ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ մի աղջիկ վազում է փողոցով, իսկ մի տղա՝ նրա ետևից՝ բղավելով. փողերս տուր, փողերս տուր:

Հայ-ադրբեջանական ջրամարտ

«Ուսկա» լրատվականը գրում է, որ հայ- ադրբեջանական երկարատև ու խորացող հակամարտության նոր ճակատ է դարձել ջուրն ու կոյուղին: Անցած շաբաթ հայկական մամուլը տեղեկություն էր տարածել, որ Ադրբեջանում աճող միրգն ու բանջարեղենը վտանգավոր են առողջության համար, քանի որ ենթակառույցների ու քաղցրահամ ջրերի սակավության պատճառով բերքը կեղտաջրերով են ջրում: Թերթը գրում է, որ վերլուծաբանները կարծում են` դժվար

ԿԸՀ նախագահը՝ ՏԻՄ ընտրությունների զավեշտալի ահազանգերի մասին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը Aravot.am-ին ասաց, որ սեպտեմբերի 9-ին անցկացված ՏԻՄ ընտրություններին արձանագրված որեւէ խախտման մասին կենտրոնական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով դիմումներ չեն ներկայացվել: Պարոն Մուկուչյանի համար ամենազարմանալի ու զավեշտալի ահազանգը Վանաձորից էր՝ կապված ստվարաթղթե քվեախցերի հետ. «Որեւէ արտառոց բան չկար, որովհետեւ այդ նույն քվեախցերը համապետական ընտրությունների ժամանակ , անգամ նախորդ համապետական ընտրությունների

Սերժ Սարգսյանը դիտել է «Փոխգործակցություն-2012» ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժությունները

Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում դիտել է «Փոխգործակցություն-2012» Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժությունները: Զորավարժությունների մեկնարկից առաջ Հանրապետության նախագահին ներկայացրել են ցուցադրված ռազմական տեխնիկան, զորավարժության մասնակիցների առջև դրված խնդիրներն ու զորավարժության դաշտի մակետը: Նախագահ Սերժ Սարգսյանը զորավարժությունների

ՀՀՇ ԵՄ անդամներ. «Ձեւավորվում է կոնսենսուս՝ մինուս ՀՀԿ եւ իր կույրաղիք ՕԵԿ ձեւաչափով»

ՀՀՇ երիտասարդական միությունը ՀԱԿ ակտիվիստների ակցիաների ժամանակ հայտարարել էր, որ դիմելու է մյուս երիտթեւերին՝ կոչ անելով իրենց վերաբերմունքը արտահայտել ՀԱԿ ակտիվիստների դեմ հարուցված քրգործի հետ կապված: Այս տարվա փետրվարին Ծաղկաձորում հրավիրած սեմինարին բոլոր կուսակցությունների երիտթեւերը հռչակագիր են ստորագրել, որով ստանձնել են նաեւ քաղաքական հետապնդումների դեպքում համապատասխան վերաբերմունքի արտահայտում: Այսօր հրավիրած ասուլիսում ՀՀՇ ԵՄ գործադիր խորհրդի

Գրիգոր Էմին Տերյան. Եթե մեր քաղաքական գործիչները Տերյան կարդան, բարի մտքեր կունենան եւ կսիրեն ժողովրդին (Տեսանյութ)

Այսօր «Էրեբունի Պլազայում» տեղի ունեցավ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի աջակցությամբ հրատարակված «Վահան Տերյան. Ընտիրը» ժողովածուի շնորհանդեսը: Հազար օրինակով տպագրված գրքի օրինակների մի մասը կտրամադրվի Երեւանի եւ մարզային դպրոցներին, Արցախի գրադարաններին եւ բանասիրական ֆակուլտետներ ունեցող բուհերին: Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը ելույթի խոսքում ասաց, որ Տերյանի գործերը քիչ են հրատարակվել.

«Հունգարիան Հայաստան չէ, որ արտգործնախարարը Ֆիլիպիններում ֆռֆռա, երբ ազգային անվտանգության հարց է լուծվում». Լեւոն Շիրինյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Շիրինյանը, անդրադառնալով հայ-հունգարական հարաբերություններին, վերջերս տեղի ունեցած դեպքերին, ասաց, որ պատմությունը կրկնվում է: Պատմական ակնարկ կատարելուց հետո Շիրինյանը նշեց, թե մենք անհուսալի դաշնակիցներ ունենք: «Գերմանացիները, հունգարացիներն ու թուրքերն իրար հետ են, կոորդինատները շատ չենք փոխել: Այս իրականության մեջ մենք մխրճվում ենք մի խաղի մեջ, որը զգուշանալու, չվախենալու, պետական աշխատանքի անհրաժեշտություն

Բալասանյանը Վարդանիկի պարտքերը չի փակի

Մեզ հասած բազմաթիվ դժգոհությունների համաձայն, արդեն երրորդ ամիսն է` Գյումրու քաղաքապետարանի ու վերջինիս ենթակայության տակ գտնվող կառույցների` մանկապարտեզների, երաժշտական դպրոցների աշխատակիցները աշխատավարձ չեն ստացել: Ավելին, տեղեկություններ կան, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ահռելի գումարների պարտքեր ունի այն բոլոր կազմակերպություններին, որոնց այս կամ այն գործը անելու համար պատվերներ է տվել: Օրինակ `այդպիսիներից մեկը Արամ Ադամյանին պատկանող Ախուրյանի

Հայ գյուղատնտեսները չեն հավատում գյուղացիական միավորումներին` դրանք համեմատելով «կոլխոզ-սովխոզների» հետ

Այսօր հայ գյուղատնտեսները Եվրամիության փորձագետներից  հետաքրքրվեցին, թե էներգակիրների թանկացման հետեւանքով գյուղացու կորցրած եկամուտների հարցը Եվրամիությունն ինչպե՞ս է լուծում, արդյոք եվրոպացի գյուղատնտեսը փոխհատուցվո՞ւմ է կորցրածի համար կամ գյուղացիական խոշոր տնտեսություններ, միավորումներ ստեղծելն ի՞նչ կտա հայ գյուղացուն: Եվրամիության փորձագետները Հայաստան էին ժամանել «ԵՄ փորձի միջոցով Հայաստանում գյուղատնտեսության մրցունակության բարելավում» համաժողովին իրենց փորձը ներկայացնելու: Միջոցառումը տեղի ունեցավ «Մարիոթ

«Նշանադրվեցի առանց փեսայի»

Արմինեն ու Մովսեսը, ինպես ասում են՝ միասին են մեծացել. մանկուց մտերիմ են եղել և այդ մտերմությունը պահպանվել է նաև համալսարանական տարիներին, որտեղ միասին նույն կուրսում են սովորել: Տարիների ընթացքում մտերմությունն այնքան ջերմ է դարձել, որ փոխարինվել է համակրանքի, հետո նաև սիրո. «Տարիներ շարունակ մենք գրեթե ամեն օր տեսնում էինք միմյանց, միասին էինք գնում դասի, տուն

Արմեն Աշոտյանը՝ ուսանողներին. օգնեք նախարարությանը, եւ ես երաշխավորում եմ արդարության վերականգնումը (Տեսանյութ)

Ինչպես հաղորդել էինք, այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ նախարար Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսը՝ «Հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման ընթացքը և Հայաստանի կրթական համակարգը գլոբալ մրցունակության զեկույցում» թեմայով: Խոսելով բարձրագույն ուսումնական հաստատությունների գծով կատարված փոփոխություններից՝ նախարարը նշեց, որ դրանք նպաստել են ընդունելության քննությունների օբյեկտիվությանն ու թափանցիկությանը. «Այս ընդունելության քննությունների վերաբերյալ մամուլում չեմ ընթերցել սուր քննադատություններ:

ԿԸՀ նախագահ. 84 համայնքում նոր ղեկավարներ են ընտրվել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Նա հիշեցրեց, որ ընտրություններն անցկացվել են 5 մարզերում 716 համայնքի ղեկավարի թեկնածուներից ընտրվել են 379-ը, իսկ 4073 ավագանու անդամ թեկնածուներից՝ 2905-ը: Միայն Բամբակաշատ համայնքում թեկնածուի մահվան պատճառով ընտրություններ տեղի չեն ունեցել, բայց Սիփանիկ համայնքում արտահերթ ընտրություններ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հակասահմանադրական է համարում ՊԵԿ-ի կողմից հարկատուների գույքի վրա արգելանք դնելու լիազորությունը

Այսօր Հայաստանում Պետական եկամուտների կոմիտեն գործարարների, անհատ ձեռներեցների և այլ հարկատուների կողմից չկատարված հարկերի չափը հինգ հարյուր հազար կամ ավելի դրամ կազմելու դեպքում օրենքով սահմանված կարգով իրավունք ունի հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակել: Այսինքն, եթե հարկատուի կողմից չվճարված հարկերի գումարը գերազանցում է հինգ հարյուր հազար դրամը, ապա նրա դրամական միջոցների կամ

Փոփոխություններ վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացում

Սեպտեմբերի 20-ին կառավարության նիստում քննարկման է դրվելու վարորդական իրավունքի վկայական ստանալու կարգում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը: Ներկայումս վարորդական վկայական ունեցող անձը, որեւէ նոր կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար հանձնում է ինչպես տեսական, այնպես էլ գործնական քննություն, չնայած, որ տեսական քննության հարցաշարը նույն է բոլոր կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ստանալու քննությունների համար:

ԿԳ նախարար. ծնողական խորհուրդների կազմակերպած դրամահավաքները շարունակում են խնդիրներ առաջացնել (Տեսանյութ)

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ նախարար Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսը՝ «Հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման ընթացքը և Հայաստանի կրթական համակարգը գլոբալ մրցունակության զեկույցում» թեմայով: Նախարարն արձանագրեց, որ ՀՀ վարչապետի  հանձնարարականով 2011թ.-ից մեկնարկած հահակոռուպցիոն երկամյա ծրագիրն ի կատար է ածվել արդեն 75 տոկոսով: Չնայած այն հանգամանքին, որ ծրագրի ավարտին մնացել է երեք ամիս, գրանցվել են

Կեսօրից հետո

 Սարմեն Ղահրամանյան Արցախյան ազատամարտի նահատակ 32 երիտասարդ խրամորթցիների հիշատակին: «Եւ հաստա՞տ է ձեր ուխտը, Լեռան որդիներ։ Եւ ո՞ւմ եք թողել ձեզ հա¬մար, միայն ձեզ համար, հենց ձեզ համար ծնված հրեղեն աղջիկները»։                                                                                                              Մ. Գալշոյան «Ինտերնացիոնալիստ լինելու համար նախ պետք է հայրենիք ունենալ»։                                                                                                                   Դյուամել   Ուսանողական, տեխնիկումում հեռակա սովորելու տարիներին, հյուրանոցի, որտեղ իջեւանում էր, հարկերից

ՀՀԿ պատգամավորը` Բալասանյանին. «Կան մարդիկ, որոնք ռեալ իրականությունը փորձում են խեղաթյուրել»

Գյումրիի քաղաքապետի ընտրություններում հաղթած Սամվել Բալասանյանը, ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու գարեջրի գործարանի ռեստորանում  հաղթանակը տոնելու համար խնջույք էր կազմակերպել: Այդ խնջույքին ավելի շատ ՀՀԿ-ականներ են եղել, քան ԲՀԿ-ականներ: Aravot.am-ը այսօր ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից հետաքրքրվեց՝ ինքը մասնակցե՞լ է այդ քեֆին, մատաղին: Պարոն Ավետիսյանը պատասխանեց. «Ես չեմ մասնակցել: Այդ քեֆի օրն այն օրը չէր, որ ես

Համակարգող խմբի նիստը

Ոստիկանությունում տեղի ունեցավ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ստեղծված համակարգող խմբի նիստը, որը վարում էր խմբի ղեկավար, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները ներկայացրին ընտրությունների երկրորդ փուլից առաջ կատարված աշխատանքը: Նշվեց, որ արդեն իսկ մարզեր են գործուղվել կենտրոնական ապարատի ծառայողների խմբերը` տեղերում անձնակազմերին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով,

Շարժվեք Ֆիլիպ IV-ի օրինակով

Արվեստաբան Վահե Գասպարյանի խորհուրդը՝ մերօրյա «թագավորներին» Արեւմուտքում մշակութային մթնոլորտի կայացման ու առաջընթացի գործում մեծ է վերլուծաբանի դերը, մինչդեռ մեզանում ասպարեզը գործնականում թողնված է միայն ստեղծագործողներին։ Հազվադեպ են երեւում արվեստագետ-վերլուծաբանները։ Եթե վերջին շրջանում երբեմն հայտնվում են թատերագիտական, երաժշտագիտական հրապարակումներ, ապա այս «մասով» կերպարվեստի ոլորտում լռություն է։ Այս առիթով «Առավոտի» հետ «կիսելով» իր մտահոգությունը, շեշտելով, որ իսկապես

«Հատուկ չենք ընկնում հնչեղ անունների հետեւից»

Չնայած «Վերադարձի դասական երաժշտության փառատոնը» նման անունների պակաս չունի «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ եւ համանուն փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը «Առավոտի» հետ զրույցում փաստեց, որ «Ազգային պատկերասրահն» այլեւս ճանաչված է ու շարունակական՝ որպես գարնանային տոն, ու պատահական չէ, որ ունկնդիրը դիմել էր իրենց եւս մեկ փառատոն՝ տոն ունենալու ցանկությամբ: Արդյունքում՝ Գարիկ Նազարյանի հետ համատեղ 2007-ին

Լոռիում առողջապահության ոլորտում աշխատող կադրերի սերնդափոխության կարիք կա

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանն ասում է, որ մարզում անեսթեզիոլոգի, ռեանիմատոլոգի, ուռուցքաբանի, վիրահատող մանկաբարձ- գինեկոլոգի կարիք կա. «Ինչքան թափուր աշխատատեղի խնդիրը չէ, որքան սերնդափոխության խնդիրն է: Մեր բժիշկների միջին տարիքը 54-ից բարձր է: Մարդը հասնում է թոշակի տարիքի, փոխարինող չունի, պահում ենք այնքան, որ փոխարինողը գտնվի: Այդ իսկ

Տրանսպորտի տեսչությունն իր վերադասի որոշումներից տեղյակ չէ՞

Տաքսի վարող մի շարք վարորդներ դիմել են «Քաղաքացիական դիրքորոշում» հասարակական կազմակերպությանը՝ դժգոհելով, որ չնայած հունիսի 22-ից լիցենզավորման կարգի միջից վերացվել է մեքենաների տարիքային սահմանափակումը, սակայն տրանսպորտի տեսչությունը տուգանում է տաքսու այն վարորդներին, որոնց ավտոմեքենաները տարիքային սահմանափակման պատճառով չէին կարողացել լիցենզավորվել: Կազմակերպության նախագահ Գեւորգ Դոստուրյանի խոսքերով՝ միանգամից մեծ քանակությամբ տաքսու վարորդներ հայտեր են ներկայացրել լիցենզիա ստանալու,

Հանրային գրադարանի շինաշխատանքների վերաբերյալ նյութերը կհանձնվեն քննչական մարմիններին

Սեպտեմբերի 18-ին կայացած ՀՀ քաղաքաշինության նախարարության  գործակարգավարական հերթական խորհրդակցության ընթացքում, ի շարս այլ հարցերի, քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանն անդրադարձավ քաղաքաշինական ԾԻԳ-ի կողմից անցկացվող մրցույթների բաց, թափանցիկ կազմակերպման անհրաժեշտությանը: Նախարար Թադեւոսյանը հանձնարարեց անմիջական իր հսկողությամբ եւ փոխնախարար Ալեքսան Կարապետյանի գլխավորությամբ ստեղծել հանձնաժողով, որը կիրականացնի քաղաքաշինական ԾԻԳ-ի կողմից կազմակերպվող մրցույթների եւ շինարարական աշխատանքների ամենօրյա օպերատիվ  հսկողությունը, ինչպես

Պետրոս Մակեյանը իր եղբոր պարտության մեջ մեղադրում է Արթիկի ոստիկանապետին

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ծննդավայրում՝ Շիրակի մարզի Փանիկ գյուղում, կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթանակ է տարել պարոն Մակեյանի ամենաչսիրած կուսակցության՝ ՕԵԿ-ի ներկայացուցիչ Հրաչիկ Սալնազարյանը: Վերջինս 7 ձայնի առավելությամբ առաջ է անցել Պետրոս Մակեյանի հարազատ եղբորից՝ Վարդան Մակեյանից, ով նախկինում լինելով գյուղապետ՝ այս անգամ եւս պայքարի էր դուրս եկել իր աթոռը հետ ստանալու համար: Նշենք,

«Որեւէ մեկը Գագիկ Ծառուկյանի չափ ներդրում չի արել»

Նաիրա Զոհրաբյանի պատասխանը Վայոց ձորի մարզպետին «Կան մարդիկ, որոնք ի պաշտոնե կարող են լինել բացառապես կամակատար, եւ որոնք որեւէ շարժում կամ բառ արտաբերելու իմպուլս ստանում են միայն, երբ իրենց սեփականատերը տալիս է համապատասխան հրահանգը: Եվ երբ տվյալ սեփականատերերը՝ գերագնահատելով իրենց գործիքների ունակությունները, վերջիններիս պետական պաշտոններ են վստահում, ահա այստեղ է, որ առաջանում է կոնֆլիկտ՝ մտքի

Դասակարգային ճշմարտություններ

Կալիֆոռնիայում ապրող ինչ-որ մի անհայտ ու անհաջող անձնավորություն youtube-ում տեղադրել է ֆիլմ, որը վիրավորում է մահմեդականների զգացմունքները: Շատ վատ է արել՝ դատապարտենք նման գործելակերպը: Բայց արդյոք այդ մասնավոր անձի արարքը կապ ունի՞ ԱՄՆ-ի եւ ավելի լայն իմաստով՝ Արեւմուտքի հետ: Ինչո՞ւ հոգեւոր այդ հաշմանդամի ցնդաբանությունների համար պետք է պատասխան տա եւ ներողություն խնդրի ԱՄՆ կառավարությունը կամ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031