Օրվա լրահոսը

Ստերով գողացված հանրային ունեցվածք

Աբովյան փողոցում ապամոնտաժված կրպակների տարածքը վերջնականապես խլում են հանրությունից։ Դեռևս անցյալ տարվա մայիսին «Մեր քաղաքը» և «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունները հանդես եկան համատեղ հայտարարությամբ ՝ պահանջելով «անհապաղ ապամոնտաժել Աբովյան փողոցի հիշյալ տարածքում առկա վերջին կրպակը և վերջին օրերի ընթացքում սալապատված մակերեսը, որպեսզի տարածքը կանաչապատվեր և վերադարձվեր հանրությանը՝ որպես բաց, հանրային, ոչ առևտրային հանգստի

Դիտավորյալ հարվածել է ոստիկանության ավտոմեքենային

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, վարորդ Տիգրան Ավետիսյանին մեղավոր է ճանաչել ոստիկանների հանդեպ խուլիգանություն կատարելու մեջ և դատապարտել ազատազրկման 3 ամիս ժամկետով: Այսպիսով, դատարանը ապացուցված է համարել նախկինում դատված Տիգրան Ավետիսյանին առաջադրված մեղադրանքն, ըստ որի նա՝ ոգելից խմիչք օգտագործած վիճակում, անձնական օգտագործման «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով երթևեկելիս, նկատելով ոստիկանության Կապանի բաժնին ամրակցված

Վարդան Մինասյանին «Կուբանի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու առաջարկ չի արվել

Այսօր izvestia.ru կայքում հրապարակվել է տեղեկատվություն այն մասին, որ Կրասնոդարի «Կուբանի» ղեկավարությունը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին դիտարկել է որպես «Կուբանի» գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածու: Ըստ ռուսական կայքի, Յուրի Կրասնոժանի հրաժարականից հետո Վարդան Մինասյանը համարվել է կրասնոդարյան ակումբի գլխավոր մարզչի հիմնական հավակնորդը, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դեմ է եղել, որպեսզի

Արթուր Բաղդասարյանն էլ 2008-ի ընտրություններից հետո ՀՀԿ-ի «պադվալը» չի վարձել

«2008-ին առաջադրված նախագահի նախկին թեկնածուների մեծ մասը հանրապետականի պադվալներում կամ տարածքում վարձով են ապրում: Ավելի լավ է կյանքում մարդ վարձով ապրի, քան քաղաքական կյանքում»,- «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի այս տեսակետը «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղին Բիշարյանը իրենց կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանին չի վերագրում: «Դա մեր հետ կապ չունի, որեւէ բան մեկնաբանելու կարիք չկա»,-

Դիմել են «թեժ գիծ»

2012 թվականի դեկտեմբերի 28-ից 2013-ի հունվարի 7-ն ընկած ժամանակաընթացքում ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունում արձանագրվելէ 50 հեռախոսազանգ: Դրանցից 22-ըտեղեկատվական բնույթի է եղել, 3-ը վերաբերել է 0-7 տարեկան երեխաների անվճար բժշկական օգնությանը, 5-ը` ծննդօգնությանը, 7-ը` մասնագիտացված հիվանդանոցային բուժօգնությանը, 5-ը` առողջության առաջնային պահպանմանը և 2-ը` դեղերի տրամադրմանը։ Մնացած 6 դեպքում բարձրացվել են նախարարության գործառույթներին չվերաբերող հարցեր:

ՍԴՀԿ-ն որոշեց սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը 2012 թ-ի դեկտեմբերի 23-ին հրավիրել է ընդլայնված ժողով՝ մեկ օրակարգով՝ Հայաստանի նախագահական ընտրություններ: ՍԴՀԿ ընդլայնված ժողովի համընդհանուր կարծիքները հաշվի առնելով, ՍԴՀԿ վարչությունը, հրավիրելով արտահերթ նիստ,  որոշում է. Հաշվի առնելով վերջին տարիներին նախագահի ու կառավարության կողմից իրականացված  որոշակի բարեփոխումները Նախագահի և կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամքի դրսևորումը Մամուլի

Իրեն նվաստացնելու համար զինվորը մարտական դիրքում գնդակահարել է ծառայակցին

Հրազդան քաղաքի 20-ամյա բնակիչ, ժամկետային զինծառայող, շարքային Իգնատ Ենգիբարյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ նա հանդիսանալով հրաձիգ, 2012թ. փետրվարի 23-ին դիտորդ նշանակված լինելով մարտական հենակետի կրակակետում, համածառայող Ա. Ադիբեկյանի կողմից իր նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի համար վրեժխնդիր լինելու նպատակով լիցքավորել է իր հաստիքային «ԱԿՄ» ինքնաձիգը, դրա ապահովիչը դրել մենահատ կրակի ռեժիմում, աննկատ մոտեցել է

Ամարյան. «Տարածաշրջանում աղանդավորների քանակությամբ Հայաստանն առաջին տեղում է»

«Հայաստանի հոգեւոր դաշտի իրադարձությունները չեն վերահսկվում: Փորձեցինք համապատասխան օրենք ընդունել, որի նախագիծը սառեցվեց: Նոր նախագիծն  էլ Վենետիկյան հանձնաժողովն է մերժում` այն համարելով կրոնական անհանդուրժողականություն: Մինչդեռ ոչ մեկը չի ասում, որ ԵՄ անդամ մի շարք պետություններ այնպիսի բարդ օրենքներ ունեն, որոնք  կրոնական կառույցների կողմից խախտումների դեպքում խիստ պատիժներ են սահմանում: Բայց այդ նույն պետությունները մեզ թույլ

Վազգեն Մանուկյանը իրեն ՀՀԿ-ի «պադվալում» բնակվող չի համարում

«2008-ին առաջադրված նախագահի նախկին թեկնածուների մեծ մասը հանրապետականի պադվալներում կամ տարածքում վարձով են ապրում: Ավելի լավ է կյանքում մարդ վարձով ապրի, քան քաղաքական կյանքում»,- Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք էր հայտնել «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, 2008 եւ 2013 թվականների նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը: Aravot.am-ը 2008-ի նախագահական ընտրություններում առաջադրված «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության թեկնածու, այժմ Հանրային

«Արամ Սարգսյանը ո՞նց էր ասում` միանշանակ 4 օրից հետո ռեժիմը տապալվելու է»

«ՀԱԿ-ը մարտի դեպքերից հետո միշտ հայ հասարակությանը խոստացել է փոփոխություն եւ արմատական լուծում: Ընդ որում` Արամ Սարգսյանը ո՞նց էր ասում` միանշանակ 4 օրից հետո ռեժիմը տապալվելու է: Լեւոն Տեր-Պետրոսյանը ասում էր` տապալելու ենք: Հիմա ինչ են ասում: Ես այն ժամանակ ասում էի` հասարակության համար «միանշանակ» ոչինչ չի լինում»,- քաղաքագետ Լեւոն Շիրինյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես

Պաշտպանը չի շտապում արձագանքել նախագահի առաջադրված թեկնածուին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դեռ չի շտապում նախագահական ընտրություններում առաջադրված թոշակառու թեկնածու Պավլիկ Սարգսյանի դիմումի առնչությամբ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան: Ինչպես տեղեկացանք ՄԻ պաշտպանի մամուլի քարտուղար Նաիրա Կարմիրշալյանից, պաշտպանի գրասենյակում Պավլիկ Սարգսյանի դիմումը դեռ նոր է ստացվել։ Եվ ինչպես պարզաբանեց, նախ պետք է ուսումնասիրեն դիմումում բարձրացված խնդիրը, պարզեն արդյոք օրենքի վիճարկվող դրույթը հակասո՞ւմ

Աշխարհի ամենաթանկ կոշիկն արժե 2.5 միլիոն դոլար

Ամերիկացի ոսկերիչ Ստյուարտ Վայցմանը պատրաստել է աշխարհի ամենաթանկարժեք կոշիկը, որն պատված է 960 սուտակով և արժե շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլար: Բամբուկները, որոնք համարվում են ամենարագ աճող ծառերը, ընդամենը 24 ժամում կարող են աճել մինչև 91սմ : Հունգարիայում գտնվող Մեդյերի կամուրջը սկզբում քվեարկությամբ որոշվել էր կոչվելու Չակ Նորիսի անունով: Կամրջի երկարությունը 1861 մետր է, ընհանուր

Ռուսաստանում ցրտից 170 մարդ է մահացել

Ռուսաստանում սառնամանիքների հետեւանքով 170 մարդ է մահացել, այդ թվում` մեկ երեխա, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։ Բժշկական շրջանակներում ռուսաստանյան լրատվական գործակալության աղբյուրը փոխանցել է նաեւ, որ վերջին մեկ օրվա ընթացքում երկրի տարածաշրջաններում ցրտից տուժել է 17 մարդ, նրանցից 9-ը տեղափոխվել են հիվանդանոց։ «Ազատություն» ռադիոկայան

Ալեքսանդր Ամարյան. Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները վտանգված են (Տեսանյութ)

«Ներկա դրությամբ Հայաստանում կա 64 գրանցված եւ շուրջ 200 չգրանցված կրոնական կառույց, որոնք նաեւ գործում են բարեգործական եւ առողջապահական կազմակերպությունների անվան տակ: Հայաստանում, ցավոք, հոգեւոր դաշտը կարգավորող գործողություններ պետության կողմից չեն կատարվում: Փոխարենը՝ զարգանում են աղանդավորական կառույցները եւ այնքան լավ են իրենց զգում, որ տարբեր մրցանակաբաշխությունների անվան տակ շնորհում են, օրինակ, «լավագույն նախարար» մրցանակը: Այսօր

ՀՀ նախագահի որոշ թեկնածուներ հեռուստաընկերությունների գործունեության մեջ խտրականություն են տեսնում

Արդեն հայտնի են հեռուստառադիոընկերությունների քաղաքական գովազդի գները: «Շանթ» -120 000 դրամ (ներառյալ ԱԱՀ) «Արմենիա TV » -110 000 դրամ (ներառյալ ԱԱՀ) Հ1-80 000 դրամ (ներառյալ ԱԱՀ) Հ2 -60 000 դրամ (ներառյալ ԱԱՀ) / 30 000 դրամ (ներառյալ ԱԱՀ)` մինչև ժամը 18:00-ը «Կենտրոն»- 32 400 դրամ (ներառյալ ԱԱՀ) «Երկիր Մեդիա» – 30 000 դրամ (առանց ԱԱՀ)

Օրիգինալ անեծք

Մարդկությունը երբեք չի դադարի զարմացնել ինձ: Գյումրիի Մուշ-2 թաղամասի այս բնակիչը այնքան էր զայրացել մարդկանց վրա, որ որոշել է օրիգինալ անեծք տալ մուտքի դուռը չփակողներին: Ստեփան Կակոսյան` (mynews.am)    

Բրազիլիայի մարմնավաճառները նախապատրաստվում են ֆուտբոլի աշխարհի առաջնությանը

2014 թվականի հունիս-հուլիս ամիսներին Բրազիլիայում անցկացվելու է ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը: Պատասխանատու այդ միջոցառմանը նախապատրաստվում են ոչ միայն երկրի պաշտոնյաներն ու մարզիկները, այլեւ ամենահին մասնագիտության կին ներկայացուցիչները: Բելո Օրիզոնտե քաղաքի մարմնավաճառների ասոցիացիան հայտարարել է անգլերենի ութամսյա անվճար դասընթացներ կազմակերպելու մասին` աշխարհի առաջնության հյուրերին բարձրակարգ ծառայություններ մատուցելու նպատակով: Մոտ ապագայում նախատեսվում է նաեւ իտալերենի եւ

407.8 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հունվարի 9-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.8 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.8 դրամ:

Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով

Հունվարի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարության հյուրն էր WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց հյուրին և ներկաներին, ներկայացրեց  հայ ժողովրդի սերն ու համակրանքը վայելող, բացառիկ համեստ, ազգանվեր, ու մարդկային բարձր հատկանիշներով օժտված դյուցազնին:  Նախարարը ընդգծեց այն մարդկային որակները, որոնց շնորհիվ ունենալով մեծ նվաճումներ Արթուրը առանձնահատուկ կապվածությամբ ու սիրով  է

«Բլոգում միշտ գիշեր է, գեղեցիկ երաժշտություն». Երիտասարդ բլոգեր

Վանիկ Հովակիմյանը 2012թ.-ին դեռ դպրոցական էր ու մասնակցում էր շարադրության մրցույթի: Այդ ժամանակ մտքով չէր էլ անցնում, որ կարող է թերագնահատվել եւ պարտվել: Վանիկի խոսքով, դրանից հետո է որոշել բացել «Մի օր ես կգամ բլոգը»: Ինչպես ինքն է ասում` սկզբում այն նախատեսված է եղել թեթեւ նպատակների համար, սակայն հետագայում դարձել է բլոգերի կյանքի օրագիրը. «Ինչ

Երբ Աստծո տանը լույս չկա

Հունվարի 6-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում տոնական պատարագի տեքստը կարդացվել է մոմի լույսի տակ, եկեղեցում ջահ չկա: Ինչպես գրում է facebook-ի նոյեմբերյանցի օգտատերերից մեկը, եկեղեցու քահանան հավատացյալներին հորդորել է՝ ով ինչքան կարող է օգնի, որպեսզի եկեղեցին լույս ունենա: Սուրբ Սարգիս եկեղեցում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան: Դեռեւս լուծված չէ եկեղեցու հարակից էլեկտրական ենթակայանի

Ամարյան. Նախագահական ընտրությունների ժամանակ աղանդավորների ձայներ չեն գնվի (Տեսանյութ)

«Խորհրդարանական ընտրությունների ժամանակ աղանդավորների ակտիվությունն ուժեղ էր, ինչը չի կարելի ասել առաջիկա նախագահական ընտրությունների մասին»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը: Նրա խոսքով. «Կրոնական կառույցների ձայները հավաքագրելու հարցում նախագահական ընտրությունների պարագայում սառեցված վիճակ է: Միանշանակ, նախագահական ընտրություններից կրոնական կառույցները զերծ կմնան, քանի որ չեն կարող կատարել այն

«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կարեն Շախնազարյանը

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ընկերության ֆինանսական տնօրեն Կարեն Շախնազարյանին Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին:  Կարեն Շախնազարյանը ծնվել է Երևանում 1965թ-ին: Մոսկվայի Ֆինանսական ակադեմիան ավարտելուց հետո 1992 թվականին սկսել է իր աշխատանքային գործունեությունը Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում: Այնուհետ աշխատել է մի շարք ռուսական ներդրումային ընկերություններում և բանկերում: 2007թ-ից միացել է «ՎիմպելԿոմ» ընկերությունների

Դատավարություն «Առավոտի» եւ «Հայկական ժամանակի» դեմ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  այսօր շարունակվեց «Հայկական ժամանակ» եւ «Առավոտ» օրաթերթերի դեմ նախկինում 9 տարվա ազատազրկման դատապարտված Ռազմիկ Աբրահամյանի հայցի քննությունը: «Առավոտ» թերթից պատասխանող էր ճանաչվել լրագրող Ռուզան Մինասյանը, իսկ «Հայկական ժամանակ» օրաթերթը ներկայացնում էր տնօրեն Վահագն Հովակիմյանը: Հայցվորը պահանջում էր իր պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավը արատավորելու համար լրատվամիջոցներից 2-ական

Դեպի Սյունիք տանող ճանապարհը ձնաբքի պատճառով փակվել էր եւ մեքենաների կուտակումներ առաջացրել

Այսօր առավոտյան, ժամը 11-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի Վայոց Ձորի Սարալանջ գյուղի մոտակայքում, ձնաբքի պատճառով մեքենաներ էին արգելափակվել եւ անանցանելի էր դարձել դեպի Սյունիք տանող միջպետական ճանապարհը: Սյունիք ուղեւորված վարորդների պատմելով` ճանապարհին հարյուրավոր մեքենաներ էին կուտակվել, ճանապարհը փակվել էր ձնաբքի հետեւանքով, տեսանելիությունը ցածր էր, իսկ ձյան առատ տեղումներն էլ շարունակվում էր: Որոշ վարորդներ էլ ճանապարհն այլեւս

«Ծնողներ կան, ովքեր չեն կարողանում ամանորյա կենացներից կտրվել ու երեխային թատրոն բերել». Ռուբեն Բաբայան

Ամանորի օրերին երեխաների ուրախ ու տոնական տրամադրությունն ապահովվում էին թատրոններում ցուցադրվող մանկական ներկայացումները: Ակնահայտ է, որ թատրոններն ամեն ինչ արեցին երեխաների հետաքրքրությունները բավարարելու համար, այլ հարց է՝ ծնողներն այդ օրերին կտրվեցի՞ն ամանորյա սեղանից ու իրենց երեխային դարձրի՞ն այդ ամենին մասնակից: «Իմ 8-ամյա աղջիկը ներկայացումների սիրահար է, ես նրան հաճախ եմ թատրոն տանում՝ անկախ տոներից, այս

«…չկարծես, թե վշտացողներ ես ունենալու հետևիցդ»

Երեւի մի 26-27 տարի առաջ էր, Երեւանում կիսաշշուկով խոսում էին Հարություն Խաչատրյանի «Կոնդի» մասին, Հարություն Խաչատրյան անուն ազգանունն էին տալիս` մի քիչ ուզելով, ավելի շատ` չուզելով: Ինչ որ մի կարեւոր բան էր եղել, բայց ոչ ոք բարձրաձայնել չէր ուզում ոնց որ թե, կամ շատ չէին ուզում, ու ինձ`«Երեկոյան Երեւան» հրաշալի թերթի նորեկ ժուռնալիստիս, իմ հրաշալի

Հոգեբան. Տեր-Պետրոսյանը մարդկանց խոշոր սթրես է պատճառել

Այսօր Aravot.am-ը հոգեբան Սամվել Խուդոյանից հետաքրքրվեց` այս սթրեսային ժամանակներում, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը չառաջադրվեց, դա կոնգրեսականների համար սթրե՞ս էր, թե՞ ոչ: Կամ ԲՀԿ-ականներին Գագիկ Ծառուկյանի որոշումը սթրե՞ս պատճառեց, թե՞ ոչ: Հոգեբանը վստահեցրեց, որ համենայնդեպս, ինքը նման հիվանդներ դեռ չունի եւ որ իրեն դիմում են խրոնիկական սթրես ունեցողները, որոնք, ասենք, երկար ժամանակ սեռական կյանքով չեն ապրել, նեւրոզով

9-ամյա Տիգրանի փախուստի պատճառ դարձած դաստիարակի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

Երեկ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պատասխան գրություն է ստացել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ դպրոցը ինքնակամ լքած 9-ամյա Տիգրան Պապիկյանի գործով։ Գրության մեջ նշվում է, որ դեկտեմբերի 20-ին սոցիալ մանկավարժական խորհրդի նիստի արդյունքում Երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ դպրոցի դաստիարակի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, իսկ

Նախագահի թեկնածուն դատի է տալու Տիգրան Մուկուչյանին

ՀՀ նախագահի թեկնածու, «Քաշաթաղ» ՀԿ նախագահ Ռոբերտ Սիմոնյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ պատրաստվում է դատի տալ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: «Օրենք չեն ուզում կիրառել այդ մարդիկ. ես գումար ունեմ, հարցն այդ 8 միլիոնը չէ, բայց ինչո՞ւ վճարեմ, եթե օրենքով նման բան չի նախատեսվում: Ընտրական օրենսգրքի օրենքները Սահմանադրությանը հարմարեցնելու փոխարեն` Սահմանադրությունն են հարմարեցնում Ընտրական օրենսգրքին:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031