Օրվա լրահոսը

Հալեպում սպանվել են «Ազատ բանակ»-ի հրամանատարը և մի քանի թուրք սպա

Հալեպում սպանվել են Սիրիայի այսպես կոչված ազատ բանակի ռազմական խորհրդի ընդհանուր քարտուղար Ամմար Ալ-Վավին և մի քանի թուրք սպաներ: «Դամպրեսս» լրատվական կայքի լավատեղյակ աղբյուրները հավաստիացնում են, որ «Ամմար Ալ-Վավին սպանվել է Սիրիայի բանակի միջոցով, Հալեպը զինյալ ապստամբներից մաքրագործելու ընթացքում»: Ամմար Ալ-Վավին, բաժանվելով պետական բանակից միացել էր ապստամբներին ստանձնելով Ազատ բանակի ռազմական խորհրդի ընդհանուր քարտուղարի պարտականությունները: Նույն աղբյուրի համաձայն թուրք սպաները

Նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ կառավարությունում հրավիրել է խորհրդակցություն (Տեսանյութ)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարությունում հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները՝ վարչապետի գլխավորությամբ, ՀՀ նախագահի և կառավարության աշխատակազմերի ղեկավարները, ՀՀ գլխավոր դատախազը, Երևանի քաղաքապետը, ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների ղեկավարները և ՀՀ ԳԱԱ նախագահը: Նախագահ Սերժ Սարգսյանի բացման խոսքը կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ Այս ձևաչափով հանդիպման նախաձեռնությունն իմն է,

Լոռիում բուժհաստատությունների կապիտալ վերանորոգման աշխատանքներ են ընթանում

Վանաձորում առաջիկայում կսկսվեն  բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքները: Այն բանից հետո, երբ ՀՀ կառավարության որոշմամբ Վանաձորի թիվ 2 հիվանդանոցն ու Լ.Արեշյանի անվան թիվ 1 հիվանդանոցային համալիրը միացվեցին,  անհրաժեշտություն  առաջացավ Վանաձորում ստեղծել բժշկական կենտրոն` լրիվ նոր շենքային պայմաններով, հագեցած ժամանակակից  բուժտեխնիկայով: «Հիմա առողջապահական թիմում ընթանում են նախագծման աշխատանքները: Այս պահին հողհատկացումն արդեն  արված է, երբ նախագծման աշխատանքներն 

Ի՞նչ անել անպատասխան սիրո դեպքում. Հոգեբանի կարծիքը այս հարցի վերաբերյալ

  Անպատասխան սերը ամենադաժան փորձություններից մեկն է: Ինչպես պարզել են տարբեր հետազոտություններ՝ մարդկանց մոտ 94 տոկոսը  իրենց կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ տառապել են անպատասխան սիրուց: Էդուարդը 20 տարեկան է, ասում է՝ կապ չունի սերդ անպատասխան է, թե` փոխադարձ, կարևորը զգում ես սիրո քաղցրությունը: Նրա կարծիքով անպատասխան սիրո դեպքում պետք է խոսել զգացմունքներիդ մասին և ասել

Մեղադրանքը՝ սպանություն կամ ծանր մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիք

Սեպտեմբերի 15-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1960 թ. ծնված Վլադիմիր Ավագիմյանին, որը հունիսի 9-ից ՌԴ Նովոսիբիրսկի մարզի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քր. օր.-ի 119 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով՝ սպանություն կամ ծանր մարմնական վնասվածք հասցնելու սպառնալիք: Վ. Ավագիմյանի

Մահացու վրաերթ Շիրազի փողոցում

Սեպտեմբերի 14-ին, ժամը 06.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Շիրազի փողոցում վրաերթի է ենթարկել 59-ամյա Աշոտ Մաթևոսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը, ժամը 09.00-ին, գիտակցության չգալով մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 20-21-ը Ստրասբուրգում կմասնակցի  ԵԽԽՎ հովանու ներքո կազմակերպվող Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով: Այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա ԵԽԽՎ նախագահ  Ժան-Կլոդ Մինյոնի, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ռիկարդո Միլյորիի  եւ մի շարք երկրների խորհրդարանների նախագահների հետ: ԱԺ

Ոստիկանները ութ միլիոնի գողությունը բացահայտեցին «տաք հետքերով»

Սեպտեմբերի 14-ին, ժամը 10.20-ին, Փշատավան գյուղի մի բնակչուհի ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը տան մուտքի դուռը բացելով՝ ննջասենյակի զգեստապահարանից գողացել են 180.000 ՌԴ ռուբլի, 3.000.000 դրամ և 4.400 ԱՄՆ դոլար` պատճառելով 8.000.000 դրամի նյութական վնաս: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է համագյուղացին՝ 1975 թ. ծնված Գևորգ Մարգարյանը: Գողոնն առգրավված

Ուժի մեջ է մտել ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման նոր կարգը

Սեպտեմբերի 15-ից ուժի մեջ է մտել Ախտաբանաանատոմիական հերձումների՝ ներառյալ պարտադիր կարգով իրականացվող ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը: Այն հաստատվել է կառավարության օգոստոսի 23-ի որոշմամբ, որով նաև ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2000 թ.-ի նոյեմբերի 6-ի «Ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը հաստատելու մասին» որոշումը: Ըստ այդմ, մասնավորապես, հիվանդանոցային հաստատություններում մահացած հիվանդների դիակները ենթակա են պարտադիր հերձման` բացառությամբ

«Ծիծակ» համարանիշներով «Մազդայի» երիտասարդ վարորդը Դիլիջանի ոլորաններում «բարեհաջող» վայրէջք կատարեց

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Երևանի Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի բնակիչ, 22-ամյա Աղվան Ավագյանը վարելով «Մազդա 6» մակնիշի 300 DD 01 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 86-րդ կմ-ին, Դիլիջանի ոլորաններում, դեպի Դիլիջան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մ գլորվել ձորը: Ինչպես վթարի վայրից հայտնում

«Ալ-Ղաիդա»-ն հակաամերիկյան ցույցերն ահագնացնելու կոչ է անում

Եմենում «Ալ-Ղաիդա»-ի զինյալները մահմեդականներին կոչ են արել ահագնացնել ամերիկյան դիվանագետների դեմ բողոքի ցույցերն ու բռնի գործողությունները մահմեդականներով բնակեցված երկրներում` ԱՄՆ-ում նկարահանված հակամահմեդական «Մահմեդականների անմեղություն» սիրողական կինոնկարը ինտերնետում տեղադրելու կապակցությամբ: Կոչի հեղինակները այդ 14 րոպե տեւողությամբ կինոնկարը որակել են «իսլամի դեմ խաչակրաց արշավանքների հերթական փուլ»: Անկարգություններով ու ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումներով ուղեկցվող բողոքի ցույցերը վերջին

Նոր տեսահոլովակից մինչև Անի Քրիստիի եւ «Մեծ Հայքի» Նարեկի ակտիվությունը ֆեյսբուքում

Օրեր առաջ երգչուհի Անի Քրիստին իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Արդեն զգում եմ, որ Երեւանս կարոտել եմ, երեւի շուտով կլինեմ իմ սիրած, հարազատ քաղաքում»: Bravo.am-ն էլ փորձել է ճշտել, թե երբ է երգչուհին պատրաստվում գալ Հայաստան. «Դեռ հստակ չգիտեմ, բայց քանի որ անկանխատեսելի բնավորություն ունեմ, միգուցե մի օր պարզապես գնեմ տոմսերն ու գամ իմ հարազատ

Արտակ Կիրակոսյան. «A1+»-ի եթեր վերադառնալը ժողովրդավարության ողջամիտ դրսեւորում էր

 Այսօր Ժողովրդավարության միջազգային օրն է: «Ժողովրդավարություն» հասկացության շուրջ  «Հենարան» ակումբում խոսեցին  հոգեբան Կարինե Նալչաջյանը եւ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը: Կիրակոսյանն ասաց, որ  Հայաստանը նույնպես մասնակից է ժողովրդավարության արժեքների հաստատման գործընթացին, սակայն առանձնահատուկ կարեւորություն ունի պետության մասնակցությունը. «A1+»-ի եթեր վերադառնալը ժողովրդավարության ողջամիտ դրսեւորում էր: Դա նշանակում է,  որ իշխանությունը չվախեցավ եթերից ալտերնատիվ կարծիքներ

Առաջին Հայկական Փառատոնի բացման արարողությունը Օտտավայում

  Ս.թ. սեպտեմբերի 14-ին Կանադայի մայրաքաղաք Օտտավայում մեկնարկեց Օտտավայի Առաջին Հայկական Փառատոնը:  Փառատոնի բացումը տեղի ունեցավ Օտտավայի քաղաքապետարանի դիմաց, որտեղ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը և Օտտավայի փոխքաղաքապետ Սթիվ Դերոշը հանդիսավոր արարողությամբ բարձրացրեցին փառատոնի դրոշը: Սեպտեմբերի 14-ից 16-ը կայացող Օտտավայի Առաջին Հայկական Փառատոնը կոչված է ծանոթացնել Կանադայի մայրաքաղաքի բնակիչներին հայկական մշակույթին, ավանդույթներին, երգ ու պարին,

Մեկնարկել են ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի «Փոխգործակցություն-2012» զորավարժությունները

 Սետեմբերի 14-ին ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում տեղի է ունեցել ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի «Փոխգործակցություն-2012» զորավարժությունների պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ողջունելով «Փոխգործակցություն-2012» զորավարժություններին մասնակցող ՀԱՊԿ անդամ երկրների ստորաբաժանումների անձնակազմին` ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ զորավարժություններն իրենց բնույթով աննախադեպ են հայկական զինված ուժերի պատմության ընթացքում և

Քահանա. Խաչվերացը միայն ննջեցյալների տոնը չէ

 Այս տարի Սուրբ Խաչի տոնը` Խաչվերացը, նշվում է սեպտեմբերի 16-ին: Այսօր Տեր Եսայի քահանա Արթենյանը եւ ազգագրագետ Հասմիկ Աբրահամյանը «Հենարան» ակումբում ներկայացրեցին տոնի կրոնական եւ ազգագրական նշանակությունը: Եսայի քահանա Արթենյանն ասաց, որ տոնի հիմքում ընկած է խաչի խորհուրդը. «Պատմական իրողության համաձայն, 614թ-ին Քրիստոսի խաչափայտը գերեւարվում է պարսիկների կողմից: Վերջիններս քանդում են գրեթե բոլոր եկեղեցիները, բացառությամբ

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված խմբավորումները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 300 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից կիրառված համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները կասեցվել են: Հայկական կողմը կորուստներ և վիրավորներ

Բոլոնիայի գործընթացին ինտեգրվելու դեպքում օգուտները շոշափելի են

Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումն ու կիրառումը աշխարհը դարձնում են շատ փոքր, եւ խիստ անհրաժեշտություն է առաջանում ստեղծել ընդհանուր, գրեթե համատեղ գործունեության կանոններ, որոնք թույլ կտան մի երկրի մասնագիտական համակարգից օրգանապես անցնել մյուս երկրի նույն համակարգում գործունեությանը: Քանի որ կրթական համակարգը հիմքային նշանակություն ունի բոլոր երկրների համար, ապա Բոլոնիայի գործընթացը կոչված է ընդհանուր իրավական դաշտ ստեղծելու, միջազգային՝

Նվարդ Ավետյանի բաց նամակը. Կոչ՝ ստեղծելու Ավետյանի ցուցակ

Սույն կոչը ուղղում ենք բարի կամքի տեր բոլոր մարդկանց։. Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս եւ նախկին բնակիչներս, այլեւս չենք հանդուրժում Հայաստանում տիրող անօրինականության ու անպատժելիության մթնոլորտը։ Մենք կոչ են անում բոլոր նրանց, ովքեր մտահոգված են այս խնդրով՝ միանալ մեր շարժմանը եւ պատասխանատվության կանչել Հայաստանի հանցագործ ու կաշառակեր տերերին։ Իմ եղբայրը՝ Վահե Ավետյանը մահացու ծեծի է ենթարկվել

Հայաստան-Ադրբեջան-2012. Սոցիալական ցանցերում ադրբեջանցիների եւ հայերի շփումը վիրտուալ պատերազմի բնույթ է կրում

 Հարցազրույց մեդիա-փորձագետ, mediamazar.com վերլուծական կայքի ղեկավար Ազեր Նազարովի հետ – Ադրբեջանում որքա՞ն լայն են օգտվում սոցիալական ցանցերից, դրանցից  որո՞նք են առավել պոպուլյար: – Օրեցօր Ադրբեջանում ավելանում է սոցիալական ցանցերից օգտվողների թիվը: Ըստ վիճակագրության, Ադրբեջանում կա Facebook- ի ավելի քան 870 հազար օգտատեր: Ստացվում է, որ սա ամենապոպուլյար  ցանցն է: Յուրաքանչյուրն ազատ է ընտրելու սոցցանցի օգտագործման

Հայաստան-Ադրբեջան-2012. Սոցցանցերում արտահայտման ազատությունը նույնն է, ինչ որ ուրիշ ԶԼՄ-ներում

Հասարակության մեջ սոցիալական ցանցերի տարածման, նրանց դերի եւ արտահայտման ազատությունների մասին են ստորեւ ներկայացված զույգ հարցազրույցները: Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող զուգահեռ հարցազրույցները «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են: Ծրագրին աջակցում են Հայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանները: Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են «Առավոտ» եւ

ԲՀԿ պատգամավոր . Այլ քաղաքական ուժերի հետ համագործակցելու խնդիր չունենք

ԲՀԿ պատգամավոր  Վահան Բաբայանը դեռ վաղ է համարում խոսել, թե  նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն իր թեկնածուն է  առաջադրելու, սատարելու է  գործող նախագահին, թե ընդդիմության միասնական թեկնածուով է հանդես գալու: «Նախագահական ընտրությունների մասին ԲՀԿ-ն կհայտնի իր տեսակետը այն ժամանակ, երբ այդ քննարկումը կլինի, որոշում կլինի , այսինքն այդ մասին, հաջորդ դասին»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց Վ. Բաբայանը:

Ո՞ր հարցերն են նյարդայնացնում աղջիկներին

  Մեր հրապարակումներից մեկում անդրադարձել էինք այն հարցերին, որոնք նյարդայնացնում են տղաներին, իսկ ո՞ր հարցերն են նյարդայնացնում աղջիկներին. հարցի պատասխանը ստանալու համար փոքրիկ հարցում անցկացրինք, որի արդյունքում ստացվեց հետեւյալ պատկերը. «Ընկեր ունե՞ս» Աննա, 20 տարեկան: «Չեմ հասկանում այն տղաներին, ովքեր, փողոցում տեսնելով աղջկան, փորձում են մոտենալ եւ բարեւին անմիջապես հաջորդում է այս հարցը: Դա ինձ

Գյումրի. անտեսվող աղքատություն (տեսանյութ)

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները շարունակում են այցելել Գյումրիում անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին՝ նրանց ապրելակերպի մասին տեսանյութեր պատրաստելու և ամերիկահայ բարերարների կողմից տրամադրված օգնությունը բաժանելու նպատակով։ Քաղաքի տարբեր ծայրամասերում սփռված տնակային ավաններում և կիսախարխույլ շենքերում պատսպարված ընտանիքներում տիրող թշվառությունը և այդ ամենի հանդեպ տիրող հանցավոր անտարբերությունը, անկեղծ ասած նույնիսկ մեզ՝«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներիս համար անսպասելի

Դատարանը մերժեց փախստական ճանաչելու հայցը

Ավարտվեց վարչական վերաքննիչ դատարանում Նիկոլ Բաղիրյանի հայցի քննությունը՝ ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության որոշման: Այն է՝ անվավեր ճանաչել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության 01.03. 2011 թվականի թիվ Մ-107/11-Փ որոշումը, որպես դրա հետեւանք պարտավորեցնել ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությանը կայացնել բարենպաստ վարչական ակտ՝ հայցվորին ՀՀ-ում փախստական ճանաչելու մասին: Հայաստանի Հանրապետության վարչական

Նոր պատվաստանյութից ծնողները վախեցած են

Իսկ մասնագետները վստահեցնում են՝ ռոտավիրուսային պատվաստանյութը բացարձակ անվտանգ է եւ կողմնակի ազդեցություն չունի: ԿԿԽ եւ հնգավալենտ պատվաստումների հետեւանքով առաջացած մի քանի ծանր դեպքերն ու մեկ երեխայի մահացության դեպքը հասարակությունը դեռ չմարսած՝ Հայաստան նոր պատվաստանյութ է ներմուծվում, եւ նոր՝ ռոտավիրուսային պատվաստման գործընթաց է սկսվում: Արդեն հոկտեմբերի 1-ից ամբողջ Հայաստանում կսկսվեն պլանային պատվաստումներ ռոտավիրուսային հիվանդության դեմ: Այս

«Ես ապշած եմ այս խորհրդարանի անորակ վիճակից»

«Մենք առանց այդ էլ աշխատող տնտեսություն չունենք, եւ ներքին հարկերը բավարար չեն բյուջեն համալրելու համար: Հիմա վերացնում ենք մաքսատուրքերը եւ ի՞նչ ենք անում՝ բնակչության վրա դրվող հարկերն ենք բարձրացնում: Այս անհեթեթության վերջը պիտի դրվի»,- «Առավոտին»  «ԱՊՀ-ում ազատ առեւտրի գոտու մասին» խորհրդարանի վավերացրած պայմանագրին վերաբերող իր վրդովմունքը փոխանցեց «Ժողովրդի իշխանություն» կուսակցության համակարգող Զոյա Թադեւոսյանը: «Ամոթ չէ

«Ես զարմանում եմ այն 97 պատգամավորների վրա, որոնք կոճակ սեղմեցին»

ՀԱԿ անդամն «ԱՊՀ-ում ազատ առեւտրի գոտու մասին»  պայմանագիրը «ձեւական» է համարում Վերջին քառօրյայում ՀՀ ԱԺ-ն վավերացրեց 2011-ի հոկտեմբերին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «ԱՊՀ-ում ազատ առեւտրի գոտու մասին» պայմանագիրը, ինչի մասին համաձայնություն էր ձեռք բերվել դեռ հուլիս ամսին՝ ՌԴ դաշնային խորհրդի նախագահ Վալենտին Մատվիենկոյի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ: Պայմանագրին «կողմ» քվեարկեցին 97, «դեմ»՝ 2 եւ «ձեռնպահ» 7

Սամվել Բալասանյանին պետք է օգնել եւ խանգարել

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ ՏԻՄ ընտրություններից հետո Գյումրիում մթնոլորտի փոփոխության սպասելիքներին՝ նորընտիր ավագանու անդամ, ՀՀԿ-ական Հրայր Կարապետյանն ընդգծում է, որ Գյումրիում բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխությունը կախված է ոչ միայն նորընտիր քաղաքապետից, այլեւ յուրաքանչյուր գյումրեցուց: Իսկ «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբի խորհրդի նախագահ, ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանն էլ ընդգծում է, որ եթե Սերժ Սարգսյանը ցանկանում էր Գյումրիում փոխել մթնոլորտը, ապա

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031